09:52 24.07.2019
Հայաստանում Թավշյա հեղափոխությունը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման նոր հնարավորություններ է բացել, արդեն՝ ռազմավարական մակարդակով, «Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայաստանի հետ բարեկամության խմբի համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալլոնը: Կոնգրեսականը հեղինակել է հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության մասին օրենսդրական նախաձեռնություն, որը Ներկայացուցիչների պալատի կողմից հավանություն ստանալու դեպքում խրախուսելու է Միացյալ Նահանգների Պետքարտուղարությանը` Հայաստանին որպես ռազմավարական դաշնակցի մոտենալ: […]
08:38 24.07.2019
«Հրապարակ» թերթը գրում է․ »«Իմ քայլի» պատգամավորները դեռ լիարժեք ռելաքսի մեջ չեն՝ նրանց մեծ մասը դեռ չի մեկնել հանգստանալու։ ՍԴ-ի շուրջ զարգացումները և Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումը ստիպել են, որ «ոտքը կախ գցեն» Հայաստանում։ ԱՍՆ– ից վերադարձած Լիլիթ Մակունցն օրերս հատ-հատ զանգահարում էր ֆրակցիայի պատգամավորներին, հանձնարարում՝ արձակուրդի ընթացքում անպայման կարդալ-ծանոթանալ-ուսումնասիրել Ստամբուլյան կոնվենցիան։ Այն անպայման պետք է […]
00:10 24.07.2019
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 308, 311, 312 հոդվածների 1-ին մասով և 266 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված քրգործը հարուցվել է ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց նկատմամբ։ Պարզվել է, որ այդ անձինք անձնական և շահադիտական շահագրգռվաությունից ելնելով՝ չարաշահել […]
23:39 23.07.2019
Խաբարովսկում վրանային ճամբարում եղած աղջիկներից մեկի ծնողները պատմել են տեղի ունեցած հրդեհի մանրամասների մասին: Այս մասին հայտնում է Mash տելեգրամ ալիքը: 10-ամյա Իրինայի մայրը պատմել է, որ իր դուստրը գիշերը 3-ին զանգահարել է իրեն: Իրինան արագ տեղեկացրել է, որ ճամբարում հրդեհ է բռնկվել և իրեն տեղափոխում են հիվանդանոց: Աղջիկը պատմել է, որ արթնացել է ձեռքի […]
22:45 23.07.2019
10 օրվա ընթացքում Գերմանիայում 3 ադրբեջանցի ինքնասպանության փորձ է արել, որպեսզի հետ չարտաքսվի Ադրբեջան։ Նրանցից մեկին հաջողվել է ինքնասպան լինել, մյուս երկուսին բժիշկները հասցրել են փրկել։ Այս մասին հայտնել է Գերմանիայում ադրբեջանցիների ինտեգրմամբ զբաղվող կազմակերպության ներկայացուցիչը։ Ինքնասպան եղածն ունեցել է 9-ամյա դուստր։ Նրան և մյուս երկու ադրբեջանցիներին, որ օթևանել են տարբեր քաղաքներում, որոշել են արտաքսել […]
22:31 23.07.2019
Հուլիսի 22-ին ՃՈ մայրաքաղաղքը սպասարկող առաջին սպայական գումարտակի ծառայողներն ու Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգն ապահովող վարչության աշխատակիցները համատեղ ուժեղացված ծառայություն են իրականացրել: Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերել են չթույլատրված հատվածում կայանված մի քանի տասնյակ մեքենաներ:
21:45 23.07.2019
«Տեղեկացնում եմ, որ Մհեր Մեսրոպյանի կողմից կատարված գրառումն առ այն, որ աշխարհահռչակ շանսոնիե, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի անունով Երևանի մշակույթի պետական քոլեջն անվանակոչելու հարցն աչքաթող է արվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից, չի համապատասխանում իրականությանը: Երևանի մշակույթի պետական քոլեջի ու Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի միաձուլման հարցը գտնվում է նախարարության օրակարգում, ինչը պայմանավորված […]
20:19 23.07.2019
Ադրբեջանի հետ առաջնագծում իրավիճակը վերջին 1-1․5 տարվա ընթացքում հիմնականում կայուն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հուլիսի 23-ին հրավիրված քննարկման ընթացքում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Ակնհայտ է, որ արդեն գոնե 1-1,5 տարի, չհաշված որոշակի կարճաժամկետ սրացումները, մենք հիմնականում ունենք կայուն իրավիճակ առաջնագծում: Չնայած դրան, մենք տեսնում ենք Ադրբեջանի զինված ուժերի միայնակ […]
20:07 23.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնին՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: «Հայաստանը շահագրգռված է Միացյալ Թագավորության հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում նոր որակի համագործակցություն ծավալելու հարցում և պատրաստ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Լիահույս եմ, որ կառուցողական երկխոսության միջոցով կնպաստենք հայ-բրիտանական բազմոլորտ փոխգործակցության զարգացմանը՝ […]
19:59 23.07.2019
Հայաստանի Հանրապետությունն Արցախյան հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հուլիսի 23-ին հրավիրված քննարկման ընթացքում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Գործընթացի կարգավորման առումով մեր սկզբունքային դիրքորոշումն ու մոտեցումներն ամրագրված են կառավարության փաստաթղթում, որը բաց է, և որտեղ […]
19:42 23.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի պատվիրակությանը՝ կազմակերպության հիմնադիր նախագահ, ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանի գլխավորությամբ: Հանդիպմանը նախագահին են ներկայացվել «Հայկական ակնաբուժության նախագիծ» հիմնադրամի կողմից Հայաստանում իրականցվող և առաջիկա ծրագրերը: Նշվել է, որ եթե գործունեության առաջին տարիներին հիմնադրամի ծրագրերն ուղղված էին զուտ տեսողության վերկանգնմանը, ապա […]
19:16 23.07.2019
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով որոշ լրատվամիջոցների և հանրային գործիչների կողմից իր անձի և գործունեության վերաբերյալ տարածվող տարաբնույթ մեկնաբանություններին, քննադատությանը և բացասական գնահատականներին: «Հուլիսի 19-ին իմ՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրվելուց ի վեր որոշ լրատվամիջոցների և հանրային գործիչների կողմից իմ անձի և գործունեության վերաբերյալ տարածվում են տարաբնույթ մեկնաբանություններ, քննադատություն և բացասական […]
18:57 23.07.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկա Թրամփը իր թվիթերյան էջում շնորհավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին: Նա շնորհավորանքի մեջ տառասխալ է թույլ տվել: Իվանկան, որն իր թվիթերյան էջում ունի 6,7 միլիոն հետևորդ, գրել է՝ Congratulations on becoming the next PM of the United Kingston: Այնուհետև Իվանկան ուղղել է գրառումը, սակայն նախկին տարբերակը լայն տարածում […]
18:00 23.07.2019
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական համակարգող Դմիտրի Մարիյասինի գլխավորած պատվիրակությանը: Նախարար Բադասյանը, ողջունելով գործընկերներին, տեղեկացրել է, որ Հայաստանը ներկայում դատաիրավական և հակակոռուպցիոն մեծ բարեփոխումների ճանապարհին է, այնուհետև ներկայացրել է այդ ուղղությամբ իրականացվող կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերը: ՄԱԶԾ մշտական համակարգող Դմիտրի Մարիյասինը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, շնորհավորել […]
17:45 23.07.2019
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի հարազատների մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է։ Այս մասին Shantnews.am-ին հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Նա նշեց, որ քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։
17:36 23.07.2019
Թուրքիայի ոստիկանությունը երկրի հյուսիսարևելյան Տրապիզոն քաղաքում ձերբակալել է Հայաստանի քաղաքացու, որին կասկածում են մաքսանենգության մեջ։ Ըստ մեղադրանքի՝ ՀՀ քաղաքացին մաքսանենգ ճանապարհով փորձել է Թուրքիա անցկացնել․ 650 տուփ ծխախոտ, 220 տուփ թութուն, 21 շիշ ալկոհոլ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
17:16 23.07.2019
Հուլիսի 17-ին դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել, հայտնում է 168.am-ը: Խուզարկության օրը Հատուկ քննչական ծառայությունը հաստատել էր լուրը, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկել են: Քրեական գործի հարուցումը, որը մատնանշել էր ՀՔԾ-ն, փետրվարին ՀՀ գլխավոր […]
17:03 23.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է երգահան Մարինե Ալեսին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահի հրամանագրով` մշակույթի բնագավառում ունեցած վաստակի համար Մարինե Ալեսին շնորհվել է Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում: Նախագահ Սարգսյանը հանձնել է պետական բարձր պարգևը, շնորհավորել անվանի երգահանին՝ մաղթելով ստեղծագործական նորանոր հաջողություններ:
16:58 23.07.2019
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի պատվիրակության հետ։ Վրացի գործընկերները ծանոթացել են ՀՀ ՊԵԿ տեղեկատվական համակարգերին՝ փորձի փոխանակման և համագործակցության նոր հնարավոր ոլորտների բացահայտման նպատակով։ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցները ներկայացրել են «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» պորտալում գործող համակարգերը, դրանց փոխգործելիության սկզբունքները […]
16:54 23.07.2019
Հայաստանի տարածքում հուլիսի 23-ի ցերեկը, 24-28-ը` կեսօրից հետո, հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է նաև քամու ուժգնացում` 20-25 մ/վ։ Քամին՝ հարավային` 3-8 մ/վ։ Երևանում հուլիսի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ։
16:42 23.07.2019
Օգոստոսի 3-17-ը «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակներում Հնդկաստանի Հանրապետությունում անցկացվելիք «Զորային հետախուզության գերազանցիկներ», Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում անցկացվելիք «Վարպետ-զինագործ» և «Անվտանգ միջավայր» մրցումներին և դրանց նախապատրաստական փուլերին մասնակցելու նպատակով հուլիսի 22-ին ՀՀ ՊՆ Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռով Մոսկվա են մեկնել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները: «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակներում ՀՀ ԶՈՒ զինծառայողները մասնակցելու են նաև Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք […]
16:28 23.07.2019
Վրաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող և վիճելի համարվող Դավիթ Գարեջիի վանական համալիրի տարածքում հայտնվել են ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներ։ Այս մասին հայտնի է դառնում վրացի օգտատերերից մեկի հրապարակած լուսանկարներից։ Օգտատերն ասում է, որ այնտեղ ադրբեջանական կողմը մի ամբողջ բազա է ստեղծում, երբ վրացի սահմանապահներն ընդամենը մի քանիսն են և չեն կարողանում իրենց շահերը պաշտպանել։ Լուսանկարներից […]
16:06 23.07.2019
Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմը կարողացել է համաձայնության գալ Ներկայացուցիչների պալատի հետ, ինչը թույլ կտա բարեհաջող ընդունել 2020-2021 ֆինանսական տարվա բյուջեն ու մեծացնել պետական պարտքի թույլատրելի ծավալի շեմը։ Այս պահին Միացյալն Նահանգների պետական պարտքն արդեն շուրջ 22 տրիլիոն դոլար է (22․000․000․000․000 դոլար)։ Նոր համաձայնության կյանքի կոչվելուց հետո այդ թիվն ավելի կմեծանա, սակայն դա կլինի արդեն նախագահական […]
15:56 23.07.2019
Երևանի ավագանու «Լույս » խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մասնագիտական օղակների աշխատավարձերի բարձրացման նախագիծը։ «Մենք բազմիցս խոսել ենք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հատկապես մասնագիտական օղակների աշխատավարձերի համաչափ բարձրացման անհրաժեշտության մասին: Մենք դեմ էինք աշխատավարձերի բևեռացված բարձրացմանը, երբ քաղաքապետի աշխատավարձը պետք է կրկնապատկվեր, իսկ մասնագիտական օղակներինը բարձրացվեր մեկ քառորդով: Նախագծի […]
15:54 23.07.2019
Ռուսական «Իզվեստիա»-ն հրապարակել է հետազոտություն, որի համաձայն՝ 2019 թ-ի հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում ՌԴ ներգաղթյալների թիվն աճել է: Նշվում է, որ առաջին ամիսներին բնակչության միգրացիոն աճը կազմել է 98 հազար: 2018 թ-ին նույն ժամանակահատվածում ցուցանիշը եղել է 51,7 հազար: Ըստ հետազոտության արդյունքների՝ ավելացել է հատկապես Հայաստանից և Ուկրաինայից ժամանող ներգաղթյալների թիվը: ՀՀ միգրացիոն ծառայությունից փորձեցինք […]
15:33 23.07.2019
Մանվել Գրիգորյանը մարտի դաշտում է եղել այն ժամանակահատվածում, որի վերաբերյալ կտտանքների ենթարկելու մեղադրանքներ են առաջադրում նրան։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ԵԿՄ վարչության նախկին ղեկավարի կինը՝ Նազիկ Ամիրյանը։ Խոսքը վերաբերում էր շղթայված մարդու լուսանկարին, որի վերաբերյալ Ամիրյանն ասաց, որ այդ ժամանակ Գրիգորյանը եղել է մարտի դաշտում, իսկ ինքը տեղեկություն չունի այդ մասին։ Իսկ […]
15:31 23.07.2019
Հուլիսի 24-25-ը Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այց կկատարի Վրաստան: Նախատեսվում են բանակցություններ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ, որի արդյունքներով երկու ԱԳ նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Նախարար Մնացականյանը հանդիպումներ կանցկացնի նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի և խորհրդարանի ղեկավար Արչիլ Տալակվաձեի հետ:
15:05 23.07.2019
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն այցելել է երկրի նավաշինարաններից մեկը, որտեղ նրան ներկայացրել են ռազմական նավատորմի համար նախատեսված իրենց նոր սուզանավը, պատմել դրա մարտավարատեխնիկական բնութագրերի մասին։ Ռազմանավը ծառայությունն իրականացնելու է Ճապոնական ծովում, որի ափերին են Հյուսիսային Կորեայի տարածաշրջանային հակառակորդները՝ Հարավային Կորեան և Ճապոնիան։ Հյուսիսկորեական լրատվամիջոցները, սակայն, չեն մանրամասնում, թե ինչ սպառազինություն է կրելու նոր […]
14:43 23.07.2019
ՌԴ կառավարությունը մտադիր է օտարերկրացիների ավելի լայն շրջանակի հնարավորություն տալ ժամանակավոր կացության թույլտվություն և կացության իրավունք ստանալ պարզեցված ընթացակարգով: Այս մասին հայտնում է «Парламентская газета» թերթը: Նշվում է նաև, որ ժամանակավոր կացության թույլտվության տրամադրման հայտերի դիտարկման ժամկետը պետք է կրճատվի վեց ամսից մինչև չորս ամիս, իսկ կացության իրավունքը՝ դառնա անժամկետ: Առաջարկությունների համաձայն՝ քվոտայից դուրս ժամանակավոր […]
14:39 23.07.2019
Ադրբեջանում վրդովված են հայ անվանի երգչուհի Սիրուշոյի կատարումից։ Օրերս Յուրմալայում անցկացված փառատոններից մեկի ժամանակ Սիրուշոն իր ելույթի ընթացքում կատարել է «Շալախոն» և կատարման փոքր հատվածի տեսանյութը բեռնել իր էջ։ Դրա հետ կապված՝ ադրբեջանական լրատվամիջոցներում դժգոհության ալիք է բարձրացել։ Նրանք պնդում են, թե իբր Սիրուշոն գողացել է այդ «երգը» իրենց երգչուհիներից մեկից։ Սակայն բանն այն է, […]