TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+23.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիան մտադիր չէ դուրս գալ ՆԱՏՕ-ի կազմից․ Չավուշօղլու

15:28 22.07.2019

Թուրքիան չի պատրաստվում դուրս գալ Հյուսիսատլնատյան դաշինքի կազմից։ Երկիրը ՆԱՏՕ-ի կարևոր գործընկերն է, և Անկարայի ու կազմակերպության միջև համագործակցությունը շարունակվում է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Նա սրանով պատասխանել է թուրքական մամուլում տարածված այն տեղեկություններին, թե իշխանությունները մտադիր են երկիրը դուրս բերել դաշինքի կազմից այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ում դեմ […]

̰
Նիկոլ Փաշինյանն այսօրվանից արձակուրդում է

15:27 22.07.2019

Կառավարության աշխատակազմից տեղեկանում ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 22-ից օգոստոսի 2-ը ներառյալ կլինի արձակուրդում: Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետին կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

̰
Եթե սխալվել եմ, մանրամասներում եմ սխալվել. Պյոտր Սվիտալսկի

15:25 22.07.2019

Այսօր ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին խոսեց Հայաստանին տրամադրվող աջակցության մասին. ինչպես նախագահ Տուսկն է նշել, այս տարի Հայաստանին տրամադրվող աջակցությունը կրկնապատկվելու է, դեսպանը մանրամասնեց՝ անցած տարվա 35 մլն եվրոյի փոխարեն կտրամադրվի 70 մլն եվրո: Հիշեցրեց, որ խոսքը երկկողմ հատվածի մասին է, կա նաև բազմակողմ ուղղություններով հատկացվող աջակցություն: Ձեռքբերումներից բացի, դեսպանը խոսեց […]

̰
Բանակում վարժանքներ են անցկացվել հատուկ նշանակության, «Գրադ» համակարգերի և այլ զորքերի հետ

15:19 22.07.2019

Հուլիսի 18-20-ը հայկական զինված ուժերի 4-րդ զորամիավորումում անցկացվել են կապի դասակների հրամանատարների հավաքներ: Հավաքների անցկացման նպատակն էր ամրապնդել կապի, տեսադիտարկման համակարգի կառուցվածքի, շահագործման ու սպասարկման վերաբերյալ սպաների գիտելիքները, գործնական հմտություններն ու ունակությունները: Հուլիսի 19-ին բանակի 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումներում անցկացվել են ուսումնական վարժանքներ: Մարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացման նպատակով կազմակերպված վարժանքների շրջանակում սահմանված ժամկետներում բացազատվել […]

̰
Պյոտր Սվիտալսկին ներկայացրել է ՀՀ կառավարության երեք կարևոր ձեռքբերումները

14:24 22.07.2019

Այսօր ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու գործունեությունն ամփոփող ասուլիսի ժամանակ լրագրողները դեսպանին խնդրել են գնահատել ՀՀ կառավարության աշխատանքն ու մատնանշել սխալները: Սվիտալսկին պատասխանել է, որ առաջին գնահատողը հայ ժողովուրդը պետք է լինի, իսկ ինքը հարցին կմոտենա դիվանագիտորեն: «Այն ամենը, ինչ տեղի է ունեցել ՀՀ-ում, կարևոր երևույթ է, դուք դա պետք է պաշտպանեք, շատ դրական երևույթներ են […]

̰
Համոզված եմ՝ հեռու չէ այն օրը, երբ կհնչի նաև «Տիկնայք և պարոնայք գեներալներ» արտահայտությունը. Փաշինյան

12:53 22.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր առաջին անգամ ԶՈՒ պաշտոնական միջոցառման ժամանակ հնչել է նաև «Տիկնայք սպաներ» արտահայտությունը. «Կարծում եմ՝ այսօր առաջին անգամ Հայաստանի Զինված ուժերի պաշտոնական միջոցառման ժամանակ Հայաստանի ղեկավարի կողմից օգտագործվեց «Տիկնայք և պարոնայք սպաներ» արտահայտությունը: Համոզված եմ՝ հեռու չէ այն օրը, երբ կհնչի նաև «Տիկնայք և պարոնայք […]

̰
Տոնոյանը չհերքեց անձնական կապը սննդի կազմակերպման ընկերության ղեկավարի հետ

12:35 22.07.2019

Հայաստանի զինված ուժերում մասնավոր ընկերությունների կողմից սննդի կազմակերպումն իրականացվելու է 6 ընկերության կողմից, որոնք բոլորն էլ հաղթող են ճանաչվել։ Իսկ ծրագիրը նախատեսվում է իրականացնել զինված ուժերի բոլոր զորամասերում։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս հայտնեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Նա տեղեկացրեց, որ պիլոտային է ժամանակահատվածը, ոչ թե բուն ծրագիրը․ դա նշանակում է, որ ծրագիրը կիրականացվի […]

̰
Կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների չորրորդ համատեղ կոլեգիայի նիստը

12:32 22.07.2019

Կրասնոյարսկում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների չորրորդ համատեղ կոլեգիայի նիստը: Այս մասին տեեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքէջը: Մանրամասները տեսանյութում:

̰
Կան հաստիքներ, կարելի է անտառը հատելու փոխարեն հայրենիքին ծառայել․ Տոնոյան

12:30 22.07.2019

Սպայական ծառայության նկատմամբ հետաքրքրությունը նվազել է, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում, բայց հիմա հետաքրքրությունը որոշակիորեն աճում է «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս հայտնեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Տոնոյանը խոսեց նաև Տավուշի մարզպետի այն հայտարարության մասին, թե այնտեղ պայմանագրայինների սուր կարիք կա, մինչդեռ մարդիկ զբաղվում են անտառագողությամբ։ Տոնոյանը վերաձևակերպեց, […]

̰
ՀՀ-ն ունի մարդկային ռեսուրսներ՝ համակողմանի և խորը բարեփոխումներ իրականացնելու համար. Սվիտալսկի

12:29 22.07.2019

Այսօր՝ հուլիսի 22-ին, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հանդես է եկել մամուլի ասուլիսով: «Բազմաթիվ նյութեր հասանելի չեն դառնում հանրությանը: Միգուցե վաղ է գնահատելը: Բազմաթիվ են եղել իրադարձությունները (թվարկում է «թավշյա» հեղափոխությունը, Ապրիլյան պատերազմը, …), որոնք ցանկացած դիվանագետի համար լուրջ մարտահրավեր են: Այն, ինչ եղավ ՀՀ-ում, պետք է պաշտպանենք: Ընտրություններն ապահովել են աննախադեպ […]

̰
Նախիջևանի հետ կապ ենք հաստատել, որ կրակոցները չկրկնվեն․ Տոնոյան

12:19 22.07.2019

Հայ-ադրբեջանական սահմանի և շփման գծի որոշ ուղղություններում վերահսկելի լարվածություն կա, քանի որ երկու կողմերից էլ ինժեներական աշխատանքների փորձեր են կատարվում։ Առաջնագծի իրավիճակի մասին այսօր տեղեկացրեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Այս դեպքում, ըստ Տոնոյանի, անհանգստանալու խնդիր չկա։ Ինչ վերաբերում է Նախիջևանի ուղղությանը, հայկական գյուղերի ուղղությամբ ադրբեջանական կողմից արձակված կրակոցները, ըստ նախարարի, եղել են ոչ թիրախային։ «Ամեն […]

̰
Զինված ուժերում միջադեպերի նվազում կա․ պաշտպանության նախարար

12:13 22.07.2019

Զինված ուժերում մարդկային կորուստներին հարցին պատասխանելիս պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց, որ որոշ դեպքերում խնդիրներ կան, քանի որ ժամանակին չեն կարողացել բացահայտել զինծառայողների հոգեվիճակները։ Ինչ վերաբերում է վիճակագրությանը, Տոնոյանը նախ ասաց, որ իրենց համար յուրաքանչյուր կորուստ ցավալի է, և վիճակագրություն կազմելն այս դեպքում անտեղի է։ Ապա նախարարը նախնական տեղեկություններ հաղորդեց, որ միջադեպերի թվով այս տարի […]

̰
Ռազմական անակնկալներ են լինելու․ Տոնոյանը՝ զենքի գնումների մասին

12:10 22.07.2019

Հայաստանի զինված ուժերի՝ Ռուսաստանից պատվիրված Սու-30 ինքնաթիռները, պայմանավորվածության համաձայն, արդեն Հայաստանում կլինեն այս տարվա վերջ – հաջորդ տարվա սկիզբ ընկած ժամանակահատվածում։ ShantNews.am-ի հարցին պատասխանելիս այսօր այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարը։ «Տոռ» հակաօդային պաշտպանության համակարգերի մասին հարցին պատասխանելիս նա ուղղակի ժպտալով ասաց՝ շատ հետաքրքիր համակարգեր են։ Իսկ այլ սպառազինության մասին Դավիթ Տոնոյանն ասաց հետևյալը․ «Ես […]

̰
ՀՀ-ի հետ համաձայնագիրը մտնում է իրականացման փուլ. Սվիտալսկի

12:08 22.07.2019

«Բարեփոխումների ջանքերը պետք է ուղղել՝ ըստ միջազգային ստանդարտների: Երկխոսություն տեղի է ունենում: Երբ ասում ենք անկախ դատական համակարգ, հասկանում ենք անկախ՝ իշխանության մյուդ ճյուղերից: Ես պատճառ չունեմ այս պահին քննարկումներից հրաժարվելու: Մեր քննարկումների ընթացքում անկախության գաղափարը գերակայել է: Քննարկումները կշարունակվեն աշնանը»,- անդրադառնալով դատական համակարգին այսօր՝ հուլիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության […]

̰
Տիգրան Ավինյանը Բոստոնում հանդիպել է հայ համայնքի հետ

11:57 22.07.2019

Բոստոնում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին: Իր ելույթի ընթացքում Տիգրան Ավինյանն ասել է, որ ավելի քան երկու տասնամյակ տևած տնտեսական անցումային շրջանից հետո Հայաստանն ակնհայտ մարտահրավեր ունի`առաջանցիկ տեմպերով բարելավելու տնտեսության արտադրողականությունը և մրցունակությունը։ Այս նպատակին հասնելու ճանապարհին Հայաստանում առանցքային դեր է խաղալու մարդկային ներուժի շարունակական զարգացումը, հետևապես` […]

̰
Տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի, և մեզ այսպիսի խաղաղություն է պետք․ Փաշինյան

11:23 22.07.2019

Հայաստանը խաղաղասիրական պետություն է, և խաղաղության հիմնական երաշխիքը զինված ուժերն են՝ բանակը։ Այս ուղերձն այսօր ՊՆ նորընծա սպաներին փոխանցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ռազմաուսումնական հաստատություններն ավարտելու կապակցությամբ շնորհավորելով նրանց։ Վարչապետը ներկայացրեց նաև, թե ինչ պետք է հասկանալ խաղաղություն ասելիս։ «Չինական զինվորական ռազմավարությունը արձանագրում է՝ տաղանդավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի։ Ես ուզում եմ ասել, որ մեզ […]

̰
Իջևանում ոստիկանների նկատմամբ կիրառված բռնության և խուլիգանության գործով մեղադրանք է առաջադրվել 13 անձի. ՔԿ

11:21 22.07.2019

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության և խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 13 անձի: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 18-ի սահմաններից սկսած, մի խումբ անձինք, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի […]

̰
Մաղթում եմ, որ հասնեք գեներալական ուսադիրների․ Փաշինյանը կարևորեց կանանց ծառայությունը

11:13 22.07.2019

ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին այսօր դիպլոմ շնորհավորելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատուկ ընդգծեց նրանց շարքերում կին զինծառայողների առկայությունը։ Վարչապետը գովելի համարեց այն, որ արդեն տարիներ շարունակ կանայք ծառայության են ներգրավվում զինված ուժերում։ Վարչապետը հիշեցրեց, որ կանայք հսկայական ներուժ ունեն, քանի որ նաև Հայաստանի բնակչության մեծամասնությունն են։ Հետևաբար՝ իշխանությունը, ըստ Փաշինյանի, պարտավոր է ստեղծել հնարավորություններ, որ […]

̰
Ձեր հրամանները պետք է ծառայեն Հայաստանին և նրա ժողովրդին․ Փաշինյանը շնորհավորեց նորընծա սպաներին

10:57 22.07.2019

Սպայական ծառայությունը կամային ամենաբարձր հատկանիշներ պահանջող ծառայության տեսակ է, որովհետև դա պահանջում է կամք՝ անվերապահ ի կատար ածելու հրամանները և անվերապահ ապահովելու սեփական հրամանների ի կատար ածումը։ Դա բարոյական, ինտելեկտուալ, հոգեբանական ահռելի ուժ պահանջող գործունեություն է։ Այս մասին ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին ուղղված իր խոսքում այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Լինել սպա, լինել հրամանատար՝ […]

̰
ՀՀ զինված ուժերում սերնդափոխություն է տեղի ունենում․ Փաշինյան

10:46 22.07.2019

Հայաստանի զինված ուժերում տեղի է ունենում սերնդափոխություն, և դրա վկայությունն են ՀՀ ՊՆ շարահրապարակում կանգնած տարբեր սերունդների սպաները։ Այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին։ «Այսօր այս հրապարակում կանգնած են մարդիկ, ովքեր գտնվում են Արցախյան ազատամարտի ակունքներում … Այսօր այս հրապարակում կանգնած են [նաև] ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներ, ովքեր իրենց կյանքում առաջին […]

̰
Փաշինյանը մասնակցում է ռազմական բուհերի շրջանավարտների դիպլոմների հանձնմանը

10:21 22.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարության համալիրում է։ Այնտեղ նա մասնակցում է ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը։ Բացի պաշտպանության նախարարից, դիպլոմները նորընծա սպաներին հանձնում են նաև մյուս ուժային կառույցների ղեկավարները։

̰
Աշխարհն արագ փոխվում է, և ով դա չի նկատում, ուշանալու է. նախագահը հյուրընկալվել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում

10:20 22.07.2019

Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, ծանոթացել կենտրոնի գործունեությանը։ Տնօրեն Պատվական Հախինյանը նշել է, որ կենտրոնի նպատակը բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծումն է տեխնոլոգիական ընկերությունների համար: Կենտրոնն օգնում է սկսնակ ընկերություններին, տեխնոլոգիական թիմերին իրենց գաղափարները վերածել հաջողակ բիզնեսի: Սկսած 2016 թվականից՝ կենտրոնի աքսելերացիոն ծրագրերին մասնակցել է մոտ […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 7 մարզերում

08:53 22.07.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 22-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-15:00 Նոր-Նորքի 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 1Ա, 1, 3, 5, 5/1, 5/2, 5/3, 7 շենքերը, Սաֆարյան փ. 2, 4 շենքերը, Նոր-Նորքի 4-րդ զանգ.՝ Ա․Հովհաննիսյան փ. 4, 6, 6/1, 8, 8/1 շենքերը, Գայի պող․ […]

̰
Մեր ժամանակի հերոսը. Մասիսը Ավստրալիայից վերադարձել է և հիմնել իր փոքր բիզնեսը

23:45 21.07.2019

Յուրաքանչյուրս մի քիչ ավելի լավատես պետք է լինենք. Մասիս Ինգիլիզյանը, Ավստրալիայից վերադառնալով Հայաստան, հիմնել է իր փոքր բիզնեսը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մերկելն առողջական վիճակի պատճառով երկարատև արձակուրդի է մեկնում

13:52 21.07.2019

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկարատև արձակուրդի է մեկնում: Ինչպես հայտնում է գերմանական Bild պարբերականը՝ արձակուրդի հիմնական պատճառը նրա մոտ վերջերս դրսևորվող մարմնի անկառավարելի ցնցումներն են։ Հաղորդվում է, որ Մերկելը հանգստի մեջ կլինի 28 օր, նախնական տեղեկություններով՝ այս ընթացում նա գտնվելու է Մալդիվյան կղզիներում: Աղբյուրը հայտնում է, որ որոշ տեղեկությունների համաձայն՝ Գերմանիայի կանցլերն իր հետ պատրաստվում […]

̰
«Դա մեր հայրենիքի մի մասն է». Էրդողանը բացահայտ կերպով սպառնում է Կիպրոսին

13:02 21.07.2019

Թուրքիայում կայացած միջոցառումների ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնալիքներ է ուղղել Կիպրոսին։ Էրդողանը, ելույթ ունենալով Կիպրոսի գրավման 45-րդ տարելիցի միջոցառմանը, հիշեցրել է, որ իրենք պատրաստ են ցանկացած ժամանակ ռազմական միջամտություն կատարել՝ պաշտպանելու Կիպրոսի թուրքերին: Թուրքիայի նախագահը մասնավորապես ասել է. «Բոլորը գիտեն, թե ինչ հզոր և հաղթող բանակ ունի Թուրքիան, նաև գիտեն, որ Կիպրոսը Թուրքիայի […]

̰
Բինգյոլում հայերից մնացած մշակութային հետքերը օր օրի ոչնչանում են

22:24 20.07.2019

«Հայոց ցեղասպանությունից հետո Բինգյոլում հայերից մնացած մշակութային հարստությունը հետզհետե ոչնչանում է։ Շատ աղոթատեղիներ քանդվում են, իսկ կանգուն մնացածները՝ ծառայեցվում որպես ախոռ։ Բինգյոլի Քղի, Սանջաք, Ադաքլը և Սոլհան շրջաններում հայկական բնակավայրերի, աղոթատեղիների ու բոլոր մշակութային հարստությունների հետքերը ջնջվում են։ Որոշ կառույցներում պահպանված արձանագրությունները հանվել են իրենց տեղերից, տարածաշրջանում միայն հայերից մնացած աղբյուրներն են օգտագործվում», – Ermenihaber-ի […]

̰
Հայտնաբերվել է արգելված Boeing 737 MAX ինքնաթիռների «գերեզման»-ը

22:11 20.07.2019

Լրատվամիջոցները ցուցադրել են վերջին շրջանում թռիչքները դադարեցրած Boeing 737 MAX ինքնաթիռների «գերեզման»-ը: Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ այստեղ ավելի քան 35 օդանավ է եղել: Դրանք գտնվել են Հարավային Կարոլինայի Վիկտորվիլլի լոգիստիկ օդանավակայանում: Southwest Airline ավիաընկերության այս ինքնաթիռներն այստեղ կմնան առնվազն մինչև 2019 թվականի նոյեմբեր ամիսը: Ենթադրվում է, որ այդ ժամանակ դրանց թռիչքների արգելքը հնարավոր է՝ […]

̰
Բազմահազարանոց ցույցեր՝ Մոսկվայում

21:54 20.07.2019

Մոսկվայում բազմահազարանոց ցույցեր են եղել: Ակցիայի մասնակիցները դժգոհել են, որ քաղաքային ընտրական հանձնաժողովը չի գրանցել ընդդիմության ներկայացուցիչներին գալիք ընտրությունների մասնակիցների ցուցակում՝ պատճառաբանելով թեկնածուների սխալ տվյալները: Ցուցարարները պահանջում են մոսկովյան դումայի ազատ և ժողովրդավարական ընտրություններ: Ցույցին մասնակցել է շուրջ 20 000 մարդ։

̰
Մեկ ամիս առաջ այս օրը Թբիլիսիում հակառուսական ցույցերն ավարտվեցին ողբերգությամբ

21:40 20.07.2019

Հունիսի 20-ին Թբիլիսիում ծավալված արյունոտ իրադարձություններից անցել է  ուղիղ մեկ ամիս: Թբիլիսիի խոհրդարանի մերձակա հրապարակում, ինչպես նաև նախորդ բոլոր օրերին, բոողքի ակցիա է: Ուղիղ մեկ ամիս առաջ այս օրը, երբ «ռուսական օկուպացիայի դեմ» բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ իշխանությունները  կիրառեցին թունավոր գազ և ռետինե փամփուշտներ։ Պաշտոնական վարկածով ՝ իշխանությունները ծայրահեղ միջոցների էին դիմել այն բանից հետո, […]

̰
BACK_TO_TOP