TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+23.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պայթյուն Ադրբեջանին զենք վաճառած իսրայելական ընկերության գործարանում

13:53 16.07.2019

Իսրայելում պայթյուն է եղել ռազմարդյունաբերական ընկերություններից մեկի գործարանում, որը գտնվում է մայրաքաղաք Թել Ավիվի մոտ գտնվող բնակավայրերից մեկում։ Միջադեպը եղել է Israel Military Industries (IMI) ընկերության՝ ծխագլանային նռնակների արտադրամասում, ինչի պատճառով էլ ծխի հսկայական սյուն է բարձրացել։ Փրկարարների հաղորդումների համաձայն՝ մարդկային կորուստներ չեն գրանցվել։ Նույնիսկ մեծ քանակի ծուխը, ըստ նախնական տվյալների, որևէ վնաս չի հասցրել […]

̰
Վարչապետը շնորհավորել է ԻԻՀ Գերագույն առաջնորդին ծննդյան օրվա կապակցությամբ

13:50 16.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԻԻՀ Գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին ծննդյան օրվա կապակցությամբ: «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ հաջողություն և նորանոր ձեռքբերումներ՝ Ձեր կարևոր ու պատասխանատու առաքելության մեջ: Հայերն ու իրանցիները, որպես քրիստոնեական և իսլամական քաղաքակրթությունների համերաշխության լավագույն դրսևորում, շարունակում են աշխարհին ներկայանալ փոխադարձ հարգանքի վրա հիմնված օրինակելի համագործակցությամբ: […]

̰
Արմեն Գրիգորյանը կմեկնի Ստեփանակերտ

13:40 16.07.2019

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 16-17-ը կլինի Ստեփանակերտում։ Նախատեսված են աշխատանքային հանդիպումներ Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարության հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից:

̰
Ուսումնասիրվում և գույքագրվում են ընդերքօգտագործման թափոնների լքված տեղամասերը

13:36 16.07.2019

Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվում են ընդերքօգտագործման թափոնների լքված/տիրազուրկ տեղամասերի ուսումնասիրության և գույքագրման աշխատանքներ։ Ծրագրային միջոցառման շրջանակներում 2018 թվականին դաշտային տեղազննումներ են իրականացվել Լոռու, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում: Ուսումնասիրվել են ընդերքօգտագործման թափոններով զբաղեցրած 44 լքված/տիրազուրկ տարածք և 5 փակված պոչամբար, առանձնացվել են տեղամասեր, որտեղ թափոնների բաղադրության և ծավալների գնահատման, շրջակա […]

̰
Մեկնարկել է Արագածի և Կազբեկի հարակից գյուղական համայնքները զարգացնող նոր նախագիծ

13:23 16.07.2019

ՀՀ զբոսաշրջության կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Հայաստան-Վրաստան համագործակցությամբ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն ձեռնամուխ է «Սարերից դեպի գյուղեր» զբոսաշրջային գրավիչ նոր տուր պրոդուկտի ստեղծման աշխատանքներին՝ պետություն-մասնավոր հատված-դոնոր կազմակերպություն համագործակցության ձևաչափով։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ՝ ի նպաստ Հայաստանում կայուն զբոսաշրջության զարգացմանը։ Հետագիծը ձգվում է Արագածից մինչև Կազբեկ լեռ՝ ներգրավելով հարակից […]

̰
Նոր ՋԷԿ-ի հիմնարկեքից հետո աշխատանք չէր կատարվել․ նախարարությունը պարզաբանում է ներկայացրել

13:19 16.07.2019

Օրերս Երևանում մեկնարկել է նոր՝ 250 ՄՎտ հզորությամբ ջերմաէլեկտրակայանի կառուցման մեկնարկի հանդիսավոր արարողությունը, որին ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Մամուլում տեղեկություն է տարածվել, որ ՋԷԿ-ի կառուցումը մեկնարկել է դեռևս 2017 թվականին, և որ նոր իշխանությունը սեփականաշնորհում է նախորդ իշխանության աշխատանքը։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պարզաբանում է հրապարակել, […]

̰
Դատարանը Մանվել Գրիգորյանին ներկայացնելու լիազորագիր տվեց Հրանտ Կարապետյանին

13:17 16.07.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների նստավայրում այսօր շարունակվեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը։ Գրիգորյանն այսօրվա նիստին չէր ներկայացել առողջական խնդիրների պատճառով: Նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը ներկայացրեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի դիմումը դատարանին, որով Գրիգորյանը խնդրում է լիազորագիր տրամադրել Հրանտ Կարապետյանին՝ վերջինիս հնարավորություն […]

̰
ԱՄՆ-ը խաղում է կրակի հետ. Զարիֆ

13:04 16.07.2019

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը կարող է մի քանի ժամվա ընթացքում վերանայել ուրանի հարստացման վերաբերյալ իր որոշումը: Լրագրողի այն հարցին, թե արդյոք Իրանը «խաղում է կրակի հետ» Զարիֆը պատասխանել է. «Ո´չ, Միացյալ Նահանգներն է խաղում կրակի հետ՝ դուրս գալով միջուկային համաձայնագրից»: Զարիֆը նաև հայտարարել […]

̰
700-800 մետր խորացել ենք, ադրբեջանական տարածքում հանգցրել ենք հրդեհը․ Խաչիկի գյուղապետ

12:48 16.07.2019

Վայոց ձորի սահմանապահ Խաչիկ գյուղի ղեկավարն ու գյուղացիները ստիպված են եղել անցնել Նախիջևանի տարածք՝ այնտեղ բռնկված հրդեհը մեկուսացնելու համար։ Գիշերը տեղի ունեցած հրդեհի մասին այսօր ShantNews.am-ին մանրամասներ հայտնեց գյուղապետ Հովիկ Սմբատյանը։ Սմբատյանն ասաց, որ հրդեհը սկսվել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում ու անցել է հայկական կողմ, ինչի պատճառով էլ խաչիկցիները ստիպված են եղել երկու […]

̰
Հայաստանը հետաքրքված է զարգացնելու հարաբերությունները ԱՄՆ-ի հետ. Արարատ Միրզոյանի ելույթն Ատլանտյան խորհրդում

12:40 16.07.2019

Հայաստանը հետաքրքված է զարգացնելու հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, հայտարարել է ՀՀ խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը «Ատլանտյան խորհուրդ» հաստատությունում: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Նրա գլխավորած պատվիրակությունը Միացյալ Նահանգներում է ԱՄՆ Ներկայացուցդիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի հրավերով՝ առաջնորդների ֆորումին մասնակցելու համար: Միրրզոյանը չի տեսնում խոչընդոտներ հարաբերությունների խորացման առումով, սակայն անհրաժեշտ է ավելի հստակ օրակարգ: «Մեր […]

̰
Դավիթ Գարեջիի վերաբերյալ Վրաստանի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել

12:35 16.07.2019

Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը Դավիթ Գարեջիում ստեղծված նոր զարգացումների վերաբերյալ հայտարարություն է տարածել: «Ընթացիկ տարվա հուլիսի 14-ին Վրաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող Դավիթ Գարեջիի վանական համալիրում ցավալի միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում ընդհարում է գրանցվել տեղի բնակիչների և ադրբեջանցի սահմանապահների միջև» — ասված է երկրի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում, փոխանցում է aliq.ge լրատվականը: ԱԳՆ-ն […]

̰
ՊՆ-ն հետևողական է, որպեսզի առողջական որևէ խնդիր ունեցող քաղաքացի չզորակոչվի ԶՈւ. Արծրուն Հովհաննիսյան

12:32 16.07.2019

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Յուրի Բրոյանի հարցով պարզաբանենք, որ ՀՀ ՊՆ-ը հետևողական է, որպեսզի առողջական որևէ խնդիր ունեցող քաղաքացի չզորակոչվի ԶՈւ-եր, իսկ զինծառայողները որոնք ունեն առողջական խնդիրներ, ծառայությունից վերադառնան առողջացած: Ներկայումս ՀՀ ՊՆ-ն կողմից ՀՀ Վարչապետի աշխատակազմ է ներկայացվել ՀՀ Կառավարության 12.04.2018թ. 404 որոշման մեջ փոփոխություններ կատարելու […]

̰
Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով ԲԴԽ նիստ կհրավիրվի

12:27 16.07.2019

ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ հրավիրվել է ԲԴԽ նիստ խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով: «Հարգելի Ժողովուրդ, Ցանկանում եմ հայտնել, որ ես և իմ գործընկերներ Հայկ Հովհաննիսյանն ու Լիպարիտ Մելիքջանյանը հրավիրել ենք Բարձրագույն դատական խորհրդի նիստ 2019թ. հուլիսի 18-ին ժամը 11։30, խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների […]

̰
Հուլիսին բանակից զորացրված տղաները չեն կարող մասնակցել քննությունների լրացուցիչ փուլին. Կարո Նասիբյան

12:23 16.07.2019

«Քանի որ 12-ամյան ստիպեց, որ զորակոչը լինի երկու անգամ՝ հուլիսին և հունվարին, ուստի ստացվեց այնպես, որ մեր լրացուցիչ փուլն իրենց ոչնչով չի կարող օգնել: Պարզապես նրանք, ովքեր գալիս են հուլիսից հետո, մի տարի կկորցնեն»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝ անդրադառնալով բանակից զորացրվածների ընդունելության քննություններին մասնակցելու կարգին: Խնդիրը նրանում է, որ այն […]

̰
Կանանց խնդիրները կուտակվել են. Լենա Նազարյան

12:17 16.07.2019

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը հուլիսի 16-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի՝ մարզային այցելությունների ընթացքում բացահայտած խնդիրների քննարկման ժամանակ անդրադարձավ մեր երկրում կանանց խնդիրներին: Նազարյանը շեշտեց՝ փոխնախարարի մարզային հանդիպումների շնորհիվ բացահայտվել են խնդիրներ, որոնց առնչվում են տարբեր սոցիալական խմբերի կանայք: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Հայաստանի տարբեր անկյուններում բնակվող մարդկանց խնդիրների ճանաչումը ու դրանք […]

̰
Զոհրաբյանն առաջարկում է այրել Վենետիկի հանձնաժողովի նախագահին

12:16 16.07.2019

Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և առաջարկել Ջորդանո Բրունոյի նման կրակի մատնել Վենետիկի հանձնաժողովի նախագահին. «Առաջարկում եմ այրել Ջիանի Բուքիքիոյին Ջորդանո Բրունոյից հետո նա կլինի կրակին հանձնված երկրորդ իտալացին. Երեկվանից հայ քաղաքական իսթեբլիշմենթը ցնցակաթվածի մեջ է։ Պատկերացնո՞ւմ եք, Վենետիկի հանձնաժողովը համարձակություն է ունեցել երկրում ստեղծված դատաիրավական բեսպրեդելի շուրջ […]

̰
Աշխատողի աշխատավայրը և միջավայրը պետք է լինեն անվտանգ. տեսչական մարմինը զգուշացնում է

12:11 16.07.2019

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են, որ բարձրության վրա և բարձրահարկ շենքերի պատշգամբների վրա ամրացված օդորակիչների (կոնդիցիոներների) վերանորոգման և տեղադրման աշխատանքները պետք է կատարել միայն անվտանգության գոտիներով կամ վերհանների միջոցով: Տեսչական մարմինն իր ուշադրության կենտրոնում է պահելու և մշտապես վերահսկելու է աշխատողների համար առողջ և անվտանգ աշխատանքային միջավայրի առկայությունը: ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ […]

̰
Մեկնարկել են Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման Մ4 ավտոճանապարհի նորոգման աշխատանքները

12:10 16.07.2019

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքները մեկնարկել են կմ 64+174-ից մինչև կմ 67-150 և կմ 96+500-ից մինչև կմ 106+100 հատվածներում: Ճանապարհի միջին նորոգման աշխատանքներին անձամբ հետևում է «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Գոռ Ավետիսյանը: Նշված ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հին ասֆալտբետոնե […]

̰
̰
Կանանց ձայնը պետք է լսելի լինի. ամփոփվել է մարզային 10 հանդիպումների արդյունքը

11:50 16.07.2019

Մայիս-հունիս ամիսների ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ բոլոր մարզեր՝ յուրաքանչյուրում հանդիպելով տեղի հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների հետ` քննարկելով այն հիմնական խնդիրները, որոնց հանդիպում են կանայք Հայաստանի տարբեր բնակավայրերում։ Իրականացված 10 մարզային այցելությունների արդյունքում վեր են հանվել մի շարք ընդհանուր և տեղային բնույթի խնդիրներ, որոնք առնչվում են ինչպես […]

̰
Մեր երկրի ինդուստրիալիզացիան մեկնարկած է․ Փաշինյան

11:35 16.07.2019

«Մեր երկրի ինդուստրիալիզացիան մեկնարկած է: Հայաստանը դարձնում ենք դրախտ՝ տաղանդավոր մարդկանց համար»։ Այս մասին այսօր ազդարարել է կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Նա հրապարակել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատրաստած տեսանյութը։ Տեսանյութում հիշատակվում է, որ հարկային արտոնություն ստանալու համար նախարարություն է դիմել շուրջ 100 ընկերություն: Նրանց թվում կան նաև հայրենադարձներ: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2362311487422566 https://www.facebook.com/Hti.Armenia/videos/450300462479942

̰
̰
Քարաթափման հետևանքով տուժած 35-ամյա տղամարդը դեռ վերակենդանացման բաժանմունքում է

11:27 16.07.2019

Լոռու մարզում քարաթափման հետևանքով տուժած 35-ամյա տղամարդը դեռ վերակենդանացման բաժանմունքում է: Այս տեղեկությունը Shantnews.am-ի հետ զրույցում հայտնեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը։ Նրա խոսքով՝ հիվանդն ունի ողնաշարի վնասվածքներ և դեռ հայտնի չէ՝ վիրահատության կարիք կլինի՞, թե՞ ոչ: Նշենք, որ քարաթափման հետևանքով ևս 2 տուժած գտնվում են Ալավերդու բժշկական կենտրոնում: Օրեր առաջ տեղի ունեցած քարաթափման հետևանքով […]

̰
Դավիթ Տոնոյանի և Սասուն Միքայելյանի մասնակցությամբ ԵԿՄ նոր ճամբար է բացվել

11:21 16.07.2019

Հուլիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցել է Երկրապահ կամավորականների միության ուսումնամարզական ճամբարի բացման հանդիսավոր արարողությանը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների, ԵԿՄ ղեկավար կազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և ազատամարտիկների հետ շրջել է ճամբարի տարածքում, ծանոթացել շենքային և ֆիզպատրաստության համար ստեղծված գոտիների պայմաններին, զրուցել ճամբարականների հետ։ Նախարար Տոնոյանը շնորհավորել է ԵԿՄ անդամներին և […]

̰
Ամաչում եմ, որ եղել եք իմ հայրենիքի վարչապետը․ Գեղարքունիքի մարզպետը՝ Բագրատյանին

11:14 16.07.2019

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն արձագանքել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառմանը, որում քննադատում էր նաև մարզպետին։ Սանոսյանը պնդում է, որ ամաչում է, որ Բագրատյանը Հայաստանի վարչապետ է եղել։ «Պարոն Հրանտ Բագրատյան. Ես ամաչում եմ, որ Դուք մի քանի տարի եղել եք իմ հայրենիքի ՎԱՐՉԱՊԵՏԸ, բայց այդպես էլ չեք տարբերում, թե ՆԱԽԱՐԱՐՆ ինչ գործառույթներ […]

̰
Զելենսկին միանգամից 12 դեսպանի կհեռացնի

10:53 16.07.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշել է ցնցել երկրի դիվանագիտական համակարգն ու միանգամից փոխել տասնյակից ավելի դեսպանների։ Ուկրաինայի նախագահականից տեղեկացրել են, որ արդեն իսկ որոշված է, թե որ երկրներում Ուկրաինայի դեսպաններն են հեռացվելու, բայց առայժմ այդ տվյալները չեն հրապարակվում։ Բացահայտվել է միայն այն, որ այս փուլում դիվանագիտական ծառայությունը կթողնի 12 դեսպան, որոնց թվում է նաև Միացյալ […]

̰
Կեցցե՛ Հայաստանը, որ վաղը պիտի գար ու պարզվեց, որ դեռ չի եկել, ասեմ, որ չի՛ էլ գալու․ Հ. Ազոյանի բաց նամակը Փաշինյանին

10:25 16.07.2019

Դերասան Հովհաննես Ազոյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին բաց նամակ է ուղղել, որը ներկայացնում ենք ստորև․ «Բաց նամակ #2 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին… ինչու բաց նամակ #2 ,որովհետև կա բաց նամակ #1, որը պատրաստ է, բայց դեռ չեմ հրապարակի… Եվ այսպես, հարգելի պարոն վարչապետ, հեղափոխությունից հետո, ես՝ որպես քաղաքացի, ավարտելով իմ քաղաքացիական սուրբ առաքելությունը, պետականաշինության հետագա […]

̰
Ուզում եմ հրապարակայնացվի, թե ո՞վ է իշխանություններից «համաձայնել»` վեթինգ պետք չի․ Ս․ Սաֆարյան

23:28 15.07.2019

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Վենետիկի հանձնաժաողովի 119-րդ նստաշրջանի (հունիսի 21-22) արձանագրությանը, որում ասվում է, որ Եվրոպայից ժամանած պատվիրակության հետ քննարկումների արդյունքում ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար։ «Հիշո՞ւմ եք, որ մեկ ամիս առաջ հորդորում էի, որպեսզի «Իմ քայլը» նախահարձակ լինի ու Վենետիկի […]

̰
«Լավ եմ վերաբերվում, լավ է, որ ձգտում ունի». Էրիկ Գրիգորյանը՝ Հայկ Բարսեղյանի՝ նախարար դառնալու մասին

23:19 15.07.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա անդրադարձել է Սևանա լճի «ծաղկման» հարցին: Էրիկ Գրիգորյանը նշել է, որ այնպես չէ, որ հաջորդ տարի հնարավոր է կանխել որևէ բան, սակայն նախարարությունը առավելագույնը կանի, որպեսզի ապահովվի ջրի բարձրացումը: Այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Հայկ Բարսեղյանի՝ բնապահպանության նախարար […]

̰
«Ես թևերս փռում եմ միայն ընտանիքիս վրա». Էրիկ Գրիգորյան

23:04 15.07.2019

««Սևան» ազգային պարկի հետ կապված բազմաթիվ քրեական գործեր են հարուցված: Սխալ է, որ «Սևան» ազգային պարկն ավելի շատ հողերի վարձակալությամբ զբաղվող հիմնարկ է, քան տարածքների կամ լճի պահպանության խնդիրներով զբաղվող կառույց»,- ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում: Էրիկ Գրիգորյանը նշեց, որ «Սևան» ազգային պարկ ստուգումներ ուղարկողը իրենք չեն, […]

̰
BACK_TO_TOP