12:32 17.07.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 16-ին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ Սենատի մեծամասնության հանրապետական ղեկավար Միչ Մաքքոնելի հետ: ԱԺ խոսնակը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը հաջորդող քաղաքական զարգացումները` ընդգծելով այս փուլում ԱՄՆ-ի կողմից մեր երկրին աջակցության կարևորությունը: Կողմերը քննարկել են Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության մեծացման հնարավորությունները, երկրի արտաքին քաղաքականությանն […]
12:16 17.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, նախարարի մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը և նախարարության ներկայացուցիչ Տիգրան Մելքոնյանը 2019 թվականի հուլիսի 8-10-ը կուղևորվեն Բելառուսի Հանրապետություն. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Բելառուսի Հանրապետության տրանսպորտի և հեռահաղորդակցման նախարարի հետ երկկողմ համագործակցության հարցեր քննարկելու նպատակով […]
11:55 17.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է հաստատել այն մասին, որ ստեղծվի քաղավիացիայի զարգացմանն ուղղված միջգերատեսչական խումբ: Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի զարգացմանն ուղղված հայեցակարգային ուղղությունները քննարկելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի: 2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ հաշվի առնելով […]
11:49 17.07.2019
Բրիտանական «Kensington Chelsea & Westminster Today» պարբերականն իր հուլիսի համարում ստվարածավալ հոդված է նվիրել նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ հունիսի 7-9-ը Դիլիջանում անցկացված «Մտքերի հայկական գագանթաժողով»-ին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջը: «Երբ ուսումնասիրում ես նախագահ Սարգսյանի փորձառությունը, հասկանալի է դառնում, թե ինչու է այս կարևոր գագաթնաժողովը հավաքել այսքան շատ համաշխարհային մտածողների, փորձագետների ու […]
11:44 17.07.2019
ԱՄՆ-ն էականորեն նվազեցրել է իրանցի դիվանագետների և նրանց ընտանիքնների տեղաշարժը Նյու Յորքում, հայտնում է Reuters-ը՝վկայակոչելով ամերիկյան դիվանագիտական նոտան, որը տրվել է Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) Իրանի ներկայացուչությանը: Իրանցի դիվանագետներն ու նրանց ընտանիքներն այսուհետ կապրեն նույն սահմանափակումներով, որոնք ժամանակին սահմանվել էին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆի նկատմամբ. նա հուլիսի 14-ի Նյու Յորք է ժամանել […]
11:34 17.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վահե Հակոբյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վահե Հակոբյանին նշանակել վարչապետի արարողակարգի պատասխանատու»,- ասված է որոշման մեջ:
11:32 17.07.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-ը F-35 կործանիչներ չի վաճառի Թուրքիային, այդուհանդերձ, մինչ այդ, ԱՄՆ նախագահն անարդար է համարել այն, որ Վաշինգտոնը չի կարող հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ վաճառել Թուրքիային Ռուսաստանից C-400-ներ գնելու պատճառով: Թրամփի խոսքերով՝ Թուրքիան F-35 100 ինքնաթիռ է պատվիրել, և պլանավորել էր ավելին պատվիրել, սակայն ռուսական հրթիռային համակարգեր ստանալուց հետո […]
11:25 17.07.2019
Ռուսաստանը կքննարկի Վրաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնման հնարավորությունը, եթե Թբիլիսին կայունացնի իրավիճակը երկրում և վերացնի ռուսների անվտանգությանը սպառնացող վտանգները: Ինչպես հաղորդում է Life.ru-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Հուսով եմ, որ վրացական իշխանությունները կկարողանան կայունացնել հանրային-քաղաքական իրավիճակը երկրում և չեզոքացնել ռուսների անվտանգությանը սպառնացող վտանգները: Եթե դա տեղի ունենա, կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ՝ մեր […]
11:24 17.07.2019
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում կան բազմաթիվ խնդիրներ առողջապահության և այլ հարցերում։ Ու որքան էլ կառավարությունը պնդում է այդ խնդրի լուծման մասին, կան նաև գերբնակեցման՝ երբեմն հանդիպող խնդիրներ։ Այս մասին այսօր հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Պաշտպանի խոսքով՝ ընդունելի չէ այն, որ գերբնակեցման հարցը լուծվել է արհեստականորեն՝ համաներմամբ մարդկանց ազատ արձակելու արդյունքում։ Նրա խոսքով՝ նույնիսկ դրանից […]
11:16 17.07.2019
Հայաստանում ազատազրկված անձանց պահման պայմանները խնդիրներ ունեն՝ սկսած ամենաառաջին օղակից՝ ազատազրկվողներին տեղափոխող մեքենաներից։ Այս մասին այսօր հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նրա խոսքով՝ այդ մեքենաները ձեռք են բերվել խորհրդային/ռուսական ստանդարտով, բայց արդեն չեն համապատասխանում ներկայում ընդունված նորմերին։ Դա, օրինակ, վերաբերում է նրան, որ ազատազրկվածների կամ կալանավորների դեպքում նրանց պահման տեղի մակերեսը առնվազն 0,8 քառակուսի […]
11:08 17.07.2019
ԱԱԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ գործարկվել է ՀՀ ԱԱԾ ֆեյսբուքյան պաշտոնական էջը. «Հարգելի՛ գործընկերներ, ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը գործարկում է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջը՝ «ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայություն» անվամբ: Նշենք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում վաղուց գործում են «Ազգային անվտանգություն» վերտառությամբ էջ և խմբեր, որոնք որևէ կապ չունեն ՀՀ ԱԱԾ գործունեության հետ: Այսուհետև […]
10:48 17.07.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը։
09:51 17.07.2019
Հուլիսի 14-ին ՀՀ և ԱՀ ԱԺ պետական-իրավական հանձնաժողովների համատեղ նիստից հետո հանձնաժողովների նախագահները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որտեղ անդրադարձել են նաև Արցախում անցկացվող ստորագրահավաքին և հնչեցրել մի միտք, թե նախաձեռնած ստորագրահավաքը իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում՝ պարզաբանելով, որ եթե ՀՀ քաղաքացին Արցախում ստանա ընտրվելու իրավունք, ապա վերջինս պիտի ստանա նաև ընտրելու իրավունք։ […]
09:26 17.07.2019
Արքայազն Հարրին իր երկրպագուների մոտ հպարտորեն պատմել է իր նորածին որդու՝ Արչիի առաջին քայլերի մասին: Նա պատմել է, որ երեխան արդեն վստահ կարողանում է պահել գլուխը: Այս մասին նա ասել է «Առյուծ արքա» ֆիլմի պրեմիերայի ժամանակ՝ երգչուհի Բիյոնսեի հարցին ի պատասխան: Նշենք, որ Հարրիի ու Մեգանի որդին 2․5 ամսական է: Հարրին նաև պատմել է, որ […]
09:15 17.07.2019
«Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկա օրերին ԱԳՆ-ում վարչապետ Փաշինյանը ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ փակ հանդիպում է ունենալու որի ձևաչափի և քննարկվող հարցերի շրջանակների մասին թերթի աղբյուրին ոչինչ չէր հաջողվել պարզել: Հանդիպումն այն աստիճան կոնֆիդենցիալ է լինելու, որ անգամ աշխատակազմի համապատասխան վարչությունները իրազեկված չեն դրա մասին: Տեղեկություն կա, որ այդ քննարկման մասնակիցների կազմն անձամբ Փաշինյանն է որոշել […]
23:36 16.07.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները ֆեյսբուքյան էջում տեղեկացնում են իրենց նոր նախաձեռնության մասին։ «Սուրճը ձեզնից, քաղցրավենիքը՝ մեզնից։ Պատրա՞ստ ես հյուրընկալել պատգամավորներին և անմիջական միջավայրում շփվել նրանց հետ ձեր տանը»,- գրված է «Լուսավոր Հայաստան»-ի ֆեյսբուքյան էջում։ Մանրամասները՝ լուսանկարում։
22:43 16.07.2019
Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք» կուսակցության անդամները մեկնել են Մոսկվա և հանդիպումներ են անցկացնում ՌԴ Պետդումայում: ՌԴ-ի հետ հարաբերությունների բարելավման կողմնակից, Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր « Հայրենասերների դաշինք» կուսակցության անդամները ՌԴ Պետդումայում հանդիպումներ են անցկացնում իրենց ռուս գործընկերների հետ, խոսում Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման անհրաժեշտության մասին: Կուսակցության անդամ Ադա Մարշանիան ռուս գործընկերներին հավաստաիացրել է , որ […]
22:07 16.07.2019
Պակիստանի իշխանությունները կրկին բացել են երկրի օդային տարածքը թռիչքների համար, սակայն չվերթների ուղղությունները պետք է համաձայնեցվեն երկրի քաղաքացիական ավիացիայի վարչության նետ: Ավելի վաղ, օդային տարածքը փակելուց հետո, մի շարք ընկերություններ չեղարկել էին չվերթները դեպի Հնդկաստան, քանի որ Պակիստանը շրջանցող ճանապարհն էականորեն ավելացնում էր վառելիքի ծախսերը և ձեռնտու չէր: Պակիստանն իր օդային տարածքը, Հնդկաստան թռչող ինքնաթիռների […]
21:48 16.07.2019
Ուկրաինայի նախագահ Զելենսկին պատրաստվում է խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այնքան ժամանակ, քանի դեռ ազատ չեն արձակվել ուկրաինացի նավաստիները: Այս մասին հայտնել են Ուկրաինայի ղեկավարի գրասենյակից: «Հեռախոսազրույցներ դեռ կլինեն: Զելենսկու և Պուտինի նախորդ խոսակցությունների 99 տոկոսը վերաբերել են մեր նավաստիներին և քաղբանտարկյալների ազատ արձակմանը»,- ասված է գրասենյակի հայտարարության մեջ: Նրանց խոսքերով՝ ուկրաինական կողմը պատրաստ […]
20:45 16.07.2019
ՀՀ ԱԱԾ տնօրենի հանձնարարականով այսօր՝ հուլիսի 16-ին, տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել էր ԱԱԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Է. Մարտիրոսյանը, ելույթով հանդես է եկել ԱԱԾ տնօրենի խորհրդական, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Ենգիբարյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետը և Երևանի քաղաքային վարչության ղեկավար կազմը: Հանդիպումը նվիրված էր օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման հիմնախնդիրներին, մասնավորապես` […]
20:15 16.07.2019
Վենետիկի հանձնաժողովը բեղմնավոր է գնահատում Հայաստանի իշխանությունների հետ աշխատանքը և դատական բարեփոխումների առնչությամբ կարծիք կներկայացնի, երբ պատրաստ կլինեն ՀՀ դատական օրենսգրքի փոփոխությունները: Այս մասին նշված է հանձնաժողովի հրապարակած հայտարարության մեջ: «Հայաստանի իշխանությունների հետ արգասաբեր համագործակցության շրջանակում, մասնավորապես դատական բարեփոխումների հետ կապված, 2019թ. հուլիսի 2-ին ՀՀ արդարադատության նախարարի և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ հանդիպումից […]
19:51 16.07.2019
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 16-ին ընդունել է Հայաստանում գտնվող Միացյալ Թագավորության կառավարության հաղորդակցության ծառայության փորձագետների խմբին: Հանդիպմանը մասնակցել է նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնոուրթը: Փորձագետների խումբը Հայաստանում է գտնվում կառավարության համապատասխան մարմինների հետ ռազմավարական մակարդակում տեղեկատվության և հաղորդակցության ոլորտում ազգային կարողությունները ծրագրային ձևաչափով […]
19:44 16.07.2019
Numbeo պորտալը հրապարակել է ապրելու համար աշխարհի ամենաթանկ և էժան երկրների ցանկը: Ցուցիչները մի քանիսն են՝ բնակարանի վարձակալության արժեք, կյանքի ինդեքսի արժեք և բնակչության գնողունակություն: 2019թ. ապրելու համար ամենաթանկ վայրերն են Կայմանովյան կղզիները, ապա Բուրմուդի կղզիները, Շվեյցարիան, Նորվեգիան, ԱՄՆ-ն: Ապրելու համար ամենաթանկ քաղաքներից են Բազելը, Ցյուրիխը, Ժնևը, Օսլոն, Նյու Յորքը և այլն: Ամենաէժան երկրներից են […]
19:21 16.07.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին այցելել է Ստեփանակերտի մոտակայքում գտնվող «Կարկառ» զբոսաշրջային հանգստյան համալիր: Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ երկրի ղեկավարը տեղում ծանոթացել է Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակներում այնտեղ իրականացվող նախապատրաստական աշխատանքներին: Նախագահը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին ճամբարում տարվող աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ՝ կարևորելով […]
19:16 16.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և հայտնել, որ այս տարվա առաջին 6 ամիսների տվյալներով՝ 14.4 տոկոսով ավելի օտարերկրացի է ժամանել մեր երկիր, քան նախորդ տարվա առաջին վեց ամիսներին: «Զբոսաշրջության սեզոնը, ի դեպ, նոր-նոր է սկսվում: Հույս ունեմ՝ մեր տնտեսվարողները՝ սկսած տաքսու վարորդներից վերջացրած կրպակավարներով, լավ կընդունեն ժամանող զբոսաշրջիկներին: Մեր երկրից […]
19:11 16.07.2019
Ամերիկյան Atlantic Council հետազոտական կենտրոնը Նիկոլ Փաշինյանին նմանեցնում է Ուկրաինայի Պյոտր Պորոշենկոյի հետ։ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, ըստ դրսից նայող հայացքի, նման է Ուկրաինայում տեղի ունեցածին։ Եվ որպեսզի Փաշինյանը հրաժեշտ չտա այնպես, ինչպես Պորոշենկոն, պետք է դասեր քաղի նրա քաղաքական թերացումներից։ Հայաստանի նոր իշխանությունները խոստացան դատական իշխանության բարեփոխումներ անել ու հաղթահարել կոռուպցիան, որ խնդիրների գագաթն […]
19:02 16.07.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն այսօր վճռաբեկ բողոք է ներկայացրել նրա նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշման բեկանման դեմ։ Այս մասին հայտարարություն է տարածել փաստաբանական թիմը: Մինչ այդ՝ հուլիսի 11-ին, պաշտպանները վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Ռ․ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ։ Վճռաբեկ բողոքների մասով զեկուցող դատավորը […]
18:56 16.07.2019
ՀՀ արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հերքում տարածել մամուլում շրջանառվող լուրերը, ըստ որոնց` ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ազատումը պարտադիր զինվորական ծառայությունից պարունակում է կոռուպցիոն ռիսկեր: «Մամուլում կրկին տեղեկություն է շրջանառվում, ըստ որի՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ազատումը պարտադիր զինվորական ծառայությունից պարունակում է կոռուպցիոն ռիսկեր՝ այսպիսով կասկածի […]