Զոհրաբյանն առաջարկում է այրել Վենետիկի հանձնաժողովի նախագահին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+18.09 oC

Զոհրաբյանն առաջարկում է այրել Վենետիկի հանձնաժողովի նախագահին

12:16 16.07.2019

Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և առաջարկել Ջորդանո Բրունոյի նման կրակի մատնել Վենետիկի հանձնաժողովի նախագահին.

«Առաջարկում եմ այրել Ջիանի Բուքիքիոյին

Ջորդանո Բրունոյից հետո նա կլինի կրակին հանձնված երկրորդ իտալացին.

Երեկվանից հայ քաղաքական իսթեբլիշմենթը ցնցակաթվածի մեջ է։ Պատկերացնո՞ւմ եք, Վենետիկի հանձնաժողովը համարձակություն է ունեցել երկրում ստեղծված դատաիրավական բեսպրեդելի շուրջ իր տեսակետը հայտնել, այն էլ՝ բավականին կոշտ շեշտադրումներով։ Ի դեպ, ես դեռ մեկ ամիս առաջ քանիցս զգուշացնում էի, որ իրավական պրոցեսների քաղաքական այս գեներացիան անարձագանք չի մնալու Վենետիկի հանձնաժողովի կողմից և դա միանգամայն բնական էր, քանզի բացառապես փորձագիտական այդ կառույցը հեռու է բոլոր տեսակի և գույնի հեղափոխական էյֆորիաներից և իրենց համար կա մեկ «էյֆորիա»՝ օրենքը։ Եվ քանի որ արդեն իսկ իշխանության տարբեր ներկայացուցիչներ և նրանց կից վերլուծաբաններ սկսել են Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի «վեթթինգի» գործընթացը, առաջարկելով վերջինիս՝ քիթը չխոթել Նոր Հայաստանի գործերի մեջ, ես առաջարկ ունեմ. որպեսզի հայաստանյան քաղաքական և վերլուծական էլիտան Բուքիքիոյին չենթարկի երկարատև կտտանքների, դրսևորել մարդասիրական մոտեցում և Բուքիքիոյին այրել միանգամից։ Ջորդանո Բրունոյից հետո նա կլինի երկրորդ իտալացին, ով իր գաղափարների համար կհանձնվի կրակին։

Իսկ եթե ավելի լուրջ, ապա իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտարարություններն ինձ մոտ վատ դեժավյուի տպավորություն են թողնում։ Հիշեցնեմ, որ հանրապետականներն էլ, հենց միջազգային որևէ կառույցի հայտարարություն իրենց սրտով չէր, անմիջապես լուրջ տեսքով ազգին բացատրում էին, որ միջազգային այս կամ այն կառույցի եզրակացությունն ընդամենը խորհրդատվական բնույթն ունի և կատարման իմպերատիվ պահանջ չի դնում։ Իսկ եթե հանկարած, դե, պատահաբար, այդպես էլ է եղել, միջազգային որևէ կառույցի գնահատական պոզիտիվ էր լինում, այն անմիջապես դառնում էր մեր երկրորդ Աստվածաշունչը։
Սա ուղղակի նողկալի է։ Եվ ամենացավալին այն է, որ Վենետիկի հանձնաժողովին «սխալ հանելու» գործին լծվել են նաև մարդիկ, ում համարել ես անաչառ և ազնիվ։

Ինչևէ, առաջարկս ուժի մեջ է՝ այրենք Բուքիքիոյին, բայց այրելուց առաջ մի թեթև հիշենք, որ երբ 2001 թվականին Հայաստանը անդամակցում էր Եվրոպայի Խորհրդին, մենք ստանձնել ենք հանձնառություն՝ հետևել և կատարել Վենտիկի հանձնաժողովի հանձնարարականները»,- գրել է Զոհրաբյանը:

https://www.facebook.com/photo.php?fbid=485475942272802&set=a.101936020626798&type=3&theater

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP