TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+26.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետն ազատվել է աշխատանքից

16:29 15.07.2019

Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանն ազատվել է աշխատանքից: Այս լուրը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Խոսելով ազատվելու պատճառների մասին՝ Կարապետյանը նշեց, որ դա եղել է Խաչիկ Հակոբյանի ցանկությունը: Հիշեցնենք, որ Հակոբյանն անցած տարվա դեկտեմբերից զբաղեցնում էր քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի պաշտոնը, իսկ նախկինում եղել է բնապահպանության նախկին նախարար […]

̰
Իրանի վարկածին լուրջ չեմ վերաբերվում. մասնագետները՝ էլեկտրաէներգիայի անջատումների պատճառների մասին

16:08 15.07.2019

Որքա՞ն են տևելու օրեր առաջ էլեկտրաէներգիայի խափանման պատճառների ուսումնասիրությունները: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում SHANTNEWS.am-ը հետաքրքրվեց ոլորտի փորձառու մասնագետներից: Նրանցից «Հայէներգոյի» նախկին տնօրեն Սպարտակ Հակոբյանն ասաց. «Մեզ մոտ կան ստանդարտներ՝ 10 օր, այդքան է տրվում, որ և՛ պատճառները վերացվեն, և՛ միջոցառումներ առաջարկվեն»: Հարցրինք նաև այն մասին, թե ինչ մեխանիզմներ կան, որպեսզի Իրանում տեղի ունեցող խափանումները շղթայական […]

̰
Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշման մասին խոսք լինել չի կարող. փաստաբան

16:02 15.07.2019

«Իրավունքի Եվրոպա» միավորման նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ համամիտ է Վահե Գրիգորյանի այն կարծիքի հետ, որ ՍԴ-ում ճգնաժամ կա: Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի արձագանքին՝ ասել է. «Մեր տեղեկություններով՝ Վենետիկի հանձնաժողովում Վարդան Պողոսյանն է նման զեկույց ներկայացրել, դա ընդամենը նրա զեկույցի արձանագրությունն է, Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշման մասին խոսք լինել չի կարող»,- […]

̰
ՃՈ ուժեղացված ծառայությանը ներգրավվել է նաև ուղղաթիռ

15:49 15.07.2019

Հուլիսի 14-ին՝ կիրակի օրը, ճանապարհային ոստիկանությունն աննախադեպ ուժեղացված ծառայություն իրականացրեց Երևան-Սևան ավտոճանապարհին: Հանրապետության հենց այս հատվածում էին կենտրոնացվել ճանապարհային ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ: ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ, ճանապարհային ոստիկանությունը ուժեղացված ծառայությանը ներգրավվել էր նաև «Արմենիան Հելիքոփտերս» կազմակերպության ուղղաթիռը: Ուղղաթիռից ճանապարհի երթևեկությանն ու ուժեղացված ծառայությանն էին հետևում ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ու նրա տեղակալ Նորիկ […]

̰
Զոհրաբյանը չի՞ հետևում Ռոբերտ Քոչարյանի և Մանվել Գրիգորյանի դատական գործերին

15:17 15.07.2019

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հրաժարվում է պատասխանել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությանն ու դրա ընթացքում մարդու իրավունքների հնարավոր խախտումներին։ Այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս Զոհրաբյանն ասաց, որ պատճառն այն է, որ չի հետևել այդ դատական գործին։ Պատգամավորն ավելացրեց, որ գործին չի հետևել զբաղվածության պատճառով, իսկ զբաղված է եղել քրեակատարողական հիմնարկներում կալանավորների և […]

̰
Համառորեն չեմ հասկանում՝ իշխանությունն ի՞նչ նկատի ունի «վեթինգ» ասելիս․ Զոհրաբյան

15:14 15.07.2019

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դեռ չի հասկանում՝ ինչ նկատի ունեն իշխանությունները, երբ խոսում են վեթինգի գործընթացի մասին․ արդյո՞ք պետք է քննել դատավորի ու նրա «հինգերորդ հարկում ապրող հարևանի և այդ հարևանի՝ Ջրվեժում ապրող բարեկամի կապը»։ «Ես ընկալունակության հետ երբևէ որևէ խնդիր չեմ ունեցել, բայց ես հիմա համառորեն չեմ հասկանում, թե այս գործընթացն ինչպես է իրականացվելու՝ […]

̰
Կան գործիչներ, որ դատական իշխանությունը փորձում են տեղափոխել Փաշինյանի կրնկի տակ․ Զոհրաբյան

15:10 15.07.2019

«Մենք տեսնում ենք, որ կան շահագրգիռ անհատներ, գործիչներ, որ հիմա էլ ուզում են դատական իշխանությունը տեղափոխել Փաշինյանի կրնկի տակ։ Ես Փաշինյանի կողմից նման հայտարարություն չեմ լսել, բայց ես նաև չեմ տեսնում կոնկրետ քայլեր, որոնք կխոսենք իշխանության կողմից անկախ դատական համակարգ ունենալու իսկական մտադրության մասին»։ Դատարանների շուրջ զարգացումներն այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս այսպես մեկնաբանեց ԱԺ ԲՀԿ […]

̰
Մարզպետը լողաց Սևանա լճում. Սևանն անվտանգ է

15:09 15.07.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, Սևանի ափամերձ գոտու տնտեսվարողներն առավոտից բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք ի սկզբանե փակել էին Սևան-Երևան ճանապարհը: Սևանի լողափերի տնտեսվարողները Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ու Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանի հետ Սևանի լողափում են: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Սարգիս Մուրադյանը, Սևանի լողափերի տնտեսվարողները և «Սևան ազգային պարկ»-ի տնօրեն Վահե Գուլանյանը լողում են Սևանում, որպեսզի […]

̰
Նախազգուշացրել էի՝ դատարանների հարցը չփորձեն լուծել քաղաքական պրեսինգով․ Զոհրաբյան

15:00 15.07.2019

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի համար անակնկալ չէր Վենետիկի հանձնաժողովի արձագանքը Հայաստանում դատական իշխանության շուրջ զարգացումներին։ Պատգամավորն այսօր լրագրողներին հայտնեց, որ իշխանության ներկայացուցիչներին դեռ հունիսին էր զգուշացրել, որ եթե շարունակեն քաղաքական միջոցներով հարցը լուծելու փորձերը, կոշտ պատասխան են ստանալու հանձնաժողովից։ «Քանիցս ասել եմ, որ եթե գործընթացները մնան քաղաքական դաշտում (իսկ այս պահին գործընթացները […]

̰
Զինծառայողը բուժումը ստանալուց և դուրս գրվելուց հետո չի ներկայանում զորամաս

14:41 15.07.2019

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հայտարարություն է տարածել ժամկետային զինծառայող, Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կոմիտե» տեղափոխված Յուրիկ Բրոյանի մասին: «Հիմք ընդունելով ՀՀ ԱՀ Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կոմիտե» ՓԲԸ-ի 15.07.2019թ. թիվ 562 հեռախոսագիրը պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Յուրիկ Վանիկի Բրոյանի տեղափոխումը բուժհաստատությունից զորամաս իրականացնելու վերաբերյալ՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները նույն օրը ներկայացել են […]

̰
Ընդամենը օրեր առաջ մի կնոջ ուղղակի փախցրեցինք բռնարար ամուսնու ձեռքից․ Զոհրաբյան

14:39 15.07.2019

«Ընտանիքում բռնության կանխարգելման մասին» օրենքը ընդունվել է 1,5 տարի առաջ, բայց ոստիկանությունում որևէ էական տարբերություն չի նկատվել բռնության դեպքերի ահազանգերի տեսանկյունից։ Եվ պատճառը վատ կարծրատիպն է, որ չի կարելի ընտանիքում բռնության հարցը հանրայնացնել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ահազանգեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Ընդամենը օրեր առաջ մի կնոջ ուղղակի փախցրեցինք ամուսնու ձեռքից, որը տարիներ շարունակ […]

̰
Պետք է հասկանանք՝ Սևանի մաքրման համար ստացված գրանտները ինչի՞ վրա են ծախսվել․ Զոհրաբյան

14:30 15.07.2019

Այն վիճակը, որ հիմա Սևանում է, 2-3 տարվա անգործության արդյունք չէ, ավելի երկարատև ժամանակահատվածի անգործության հետևանք է։ Այս կարծիքին է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա այսօր լրագրողներին պատմեց, թե ինչ գործողություններ են նախատեսում իրականացնել։ Զոհրաբյանը տեղեկացրեց, որ իր գործընկեր Սերգեյ Բագրատյանի միջոցով կապվել են վրացական լաբորատորիաների հետ, որպեսզի ուսումնասիրեն Սևանի ջրի փորձանմուշը։ Պատգամավորը սա բացատրում […]

̰
Մինչև չորեքշաբթի, եթե հայտարարություն չլինի, ես էլ կգամ, ճանապարհ կփակենք. Սասուն Միքայելյանը՝ ցուցարարներին

14:11 15.07.2019

Սևանա լճի ափամերձ շինությունների սեփականատերերը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և Սևանի համայնքապետ Սարգիս Մուրադյանի հետ ունեցած հանդիպումից հետո կրկին փակել են Երևան-Սևան մայրուղին։ Այս պահին նրանք ցանկանում են փակել նաև Գագարին-Երևան ավտոճանապարհը՝ պատճառաբանելով, որ մեքենաները կարողանում են նշված ճանապարհով ազատ երթևեկել, գրում է 168.am-ը: Սևանի շուրջ խոսակցությունները նրանք համարում են ուղղորդված՝  տարբեր բիզնես շահերով պայմանավորված: […]

̰
Սևանում ցուցարարներին է միացել նաև Սասուն Միքայելյանը

14:06 15.07.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, Սևանի ափամերձ գոտու տնտեսվարողներն առավոտից բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք ի սկզբանե փակել էին Սևան-Երևան ճանապարհը: SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին ցուցարարները սպասում են Գեղարքունիքի մարզպետին, ով նրանց հանդիպելու է Սևանի ափին, որպեսզի բոլորին ցույց տա Սևանա լճի մաքուր լինելը: Մեր թղթակիցը նշում է, որ ցուցարարներին է միացել «Իմ […]

̰
Մխիթարյանը հանդիպել է Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

14:03 15.07.2019

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և անգլիական «Արսենալ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս օրերին թիմի կազմում մեկնել է Լոս Անջելես՝ մարզական հավաքի։ Առիթից օգտվելով՝ հայ ֆուտբոլիստը հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ «Հաճելի հանդիպում Լոս Անջելեսում մեր գլխավոր հյուպատոսի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը։

̰
2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է իրավախախտման 882 դեպք. ԲԸՏՄ

13:58 15.07.2019

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում գործող «Թեժ գծի» 010 55 20 18 հեռախոսահամարով ստացվել է 64 ահազանգ, որոնցից 18-ը վերաբերել է բուսական, 20-ը՝ կենդանական աշխարհներին, 26-ը՝ շրջակա միջավայրի պահպանությանը, ստացվել է նաև 5 հարցում և քաղաքացիների կողմից գրավոր 55 դիմում։ Բարձրացված բոլոր […]

̰
«Էներգետիկ համակարգում էլ բազմաթիվ սև արկղեր կան». «Հայէներգո»-ի նախկին գլխավոր տնօրեն

13:56 15.07.2019

«Հայէներգո»-ի նախկին գլխավոր տնօրեն Սպարտակ Հակոբյանը հիշում է նախկինում էներգետիկ համակարգում տեղի ունեցած բազմաթիվ վթարները, որոնցից առավել խոշոր էր 2013-ի նոյեմբերի 2-ին տեղի ունեցածը: «Էլի շատ ծանր էր, սկսվեց Իրանում, տարածվեց ՀՀ-ի վրա, խորացավ Հայաստանում»,- ասում է փորձագետը: Նա նշում է, որ այս տարիներին բազմաթիվ առաջարկներ են արել համակարգը նորոգելու, նոր մոտեցումներ կիրառելու ուղղությամբ, սակայն […]

̰
Ամեն տեղ բռնության խնդիրը կա, բայց Շիրակում հրատապ է․ Զոհրաբյան

13:53 15.07.2019

«Շիրակի մարզում կանանց հանդեպ բռնությունն իսկապես… երևի թե ամեն տեղ, բայց իրենց մոտ հրատապ, օրակարգային խնդիր էր»,- այս խոսքերով այսօր ԱԺ պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը բնորոշեց Շիրակում ընտանեկան բռնության վիճակը։ Հանձնաժողովի նիստը նվիրված էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությանը, և մինչ այդ ՄԻՊ Արման Թաթոյանը խոսել էր իրենց մարզային գրասենյակների […]

̰
RainAir և WizzAir ավիաընկերությունները պատրաստ են մուտք գործել հայկական շուկա. Տաթևիկ Ռևազյան

13:39 15.07.2019

ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Հայաստան նոր ավիաուղիներ բերելու ուղղությամբ արվող քայլերի մասին: «Մենք օրենքի փոփոխության առաջարկ ենք անելու՝ օդի փողի հետ կապված, ամենամեծ խոչընդոտներից է, որ սակագներն են բարձր, 10 հազար դրամը փոքր գումար չէ: Ժամանակ է պետք այդ շուկան կառուցելու համար: Մեզ պարզ ասել են՝ եթե […]

̰
Էներգետիկ համակարգի խափանման հարցում մարդկային գործոն էլ կա. ՀԱԷԿ նախկին տնօրեն

13:33 15.07.2019

ՀԱԷԿ նախկին գլխավոր տնօրեն Սուրեն Ազատյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է էլեկտրաէներգիայի՝ օրեր առաջ տեղի ունեցած խոշոր վթարին: Նրա կարծիքով` չպետք է անտեսել համակարգում գոյություն ունեցած որևէ խնդիր: «Համակարգը մի օրգանիզմ է, չկա կարևոր ու երկրորդական, մի կաբել խափանվեց, կարող է ամբողջն անջատվել: Ամեն ինչ հատիկ-հատիկ պիտի ստուգել: Այնքան փոխկապակցված է, որտեղից որտեղ […]

̰
Ասում են՝ Տաթևիկը բան չի արել, բայց դա ճիշտ չէ. Քաղավիացիայի կոմիտեի նախագահ

13:25 15.07.2019

Հայաստանում պետք է ստեղծել ազգային փոխադրող, այդ ուղղությամբ աշխատել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը թեմային ու իրեն ուղղվող քննադատություններին անդրադարձավ ՀՀ քաղաքական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: «Հաճախ ասում են՝ Տաթևիկը որևէ բան չի արել, որ դա լինի: Ասեմ՝ կոմիտեի գործառույթը չի դա: Եթե մենք ստեղծենք, դա ճիշտ չի լինի, քանի որ մենք իրավունք չունենք ինքներս […]

̰
Նախագահը պարգևատրել է Նիկիտա Սիմոնյանին

12:56 15.07.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Նիկիտա Սիմոյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրելու համար: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Հայկական ֆուտբոլին մատուցած անուրանալի ծառայությունների և ունեցած ակնառու նվաճումների համար Նիկիտա Պավելի ՍԻՄՈՆՅԱՆԻՆ պարգևատրել […]

̰
Մինչ օրս փոքր ավիացիան չի զարգացել, քանի որ մոտիվացիա չի եղել. Տաթևիկ Ռևազյան

12:45 15.07.2019

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ փոքր ավիացիայի հետ կապված զարգացումներին: Նա նշեց՝ արդեն 2 փոքր օդանավ են գրանցել, օդապարիկ էլ, այսինքն՝ փոքր ավիացիայի զարգացման ուղղությամբ առաջին քայլերը սկսվել են, թեպետ դեռ շատ խնդիրներ ունեն: «Մեր ավիացիան սովոր չի եղել փոքր ավիացիայով զբաղվել, հիմա փորձում ենք հեշտացնել գրանցման […]

̰
Սևանի ափամերձ գոտու տնտեսվարողները բողոքի ակցիա են իրականացնում

12:41 15.07.2019

SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Սևանի ափամերձ գոտու տնտեսվարողներն առավոտից բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք ի սկզբանե փակել էին Սևան-Երևան ճանապարհը: Մեր թղթակիցը փոխանցում է, որ Սևանի քաղաքապետը և Գեղարքունիքի մարզպետը խնդիրը քաղաքապետարանում քննարկել են տնտեսվարողների հետ, այն մարդկանց հետ, ովքեր Սևանում տարածքներ են վարձակալել: Մեր լրագրողի փոխանցմամբ՝ այս պահին մարզպետը հավանաբար խորհրդակցություններ է անցկացնում […]

̰
Սա վրեժ է էն ժամերի համար, որ մեզ պահում եք ԱԺ-ում․ Բաթոյանը՝ պատգամավորներին

12:37 15.07.2019

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ այսօր աշխատանքային քննարկում է անցկացվել ԱԺ համապատասխան հանձնաժողովում։ Սակայն քննարկումը համընկել է պատգամավորների արձակուրդային շրջանի հետ, ինչի կապակցությամբ պատգամավորներից մեկն առաջարկեց այն հետաձգել մինչև սեպտեմբեր։ Պատգամավոր Եղիշե Սողոմոնյանն իր առաջարկը պատճառաբանեց նրանով, որ արձակուրդային շրջանում ավելի քիչ պատգամավորներ են ներկա քննարկմանը, ինչից այն տուժում է։ Եթե հետաձգել հնարավոր չէ, […]

̰
Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ չվերթները շատացել են. Քաղավիացիայի կոմիտեի նախագահ

12:35 15.07.2019

Հուլիսի 8-ից ` ռուս-վրացական հարաբերությունների հերթական սրումից հետո, Ռուսաստանից Հայաստան և Հայաստանից Ռուսաստան չվերթները շատացել են, բացվել է նաև դեպի Բաթումի ուղղությունը: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: Կոմիտեի նախագահն հավելեց, որ ուղևորափոխադրումների 9 տոկոսից ավել աճ է արձանագրվել իր պաշտոնավարման օրոք: Այդ տոկոսը կարող […]

̰
Պատգամավորն առաջարկում է ամեն երեխայի ծննդից հետո նվազեցնել ծնողի եկամտահարկը

12:35 15.07.2019

Հայաստանում ամեն ընտանիքում ծնվող երրորդ երեխայի համար ընտանիքին տրվում է 1 միլիոն դրամ միանվագ աջակցություն։ Սակայն պատգամավոր Արտակ Մանուկյանը սա բավարար չի համարում ծնելիությունը խրախուսելու համար և առաջարկում է խրախուսանքի այլ միջոց։ Մանուկյանի խոսքով՝ ծնողների համար շատ ավելի օգտակար կլինի, եթե ամեն երեխայի ծննդից հետո նրա եկամտահարկի տոկոսը 1 տոկոսով նվազեցվի։ Դա, ըստ պատգամավորի, աշխատող […]

̰
Ամեն ինչ արել եմ, որ չկասկածեն՝ Հայաստանը մեծ հնարավորություններ ունի. Տաթևիկ Ռևազյան

12:21 15.07.2019

ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց պաշտոնավարման մեկ տարին: Նա նշեց՝ թռիչքային անվտանգության ամենաբարձր մակարդակն ապահովելու համար կարևոր է կրթությունը, ու հաշվի առնելով, որ մենք այն պետությունը չենք, որ կարող ենք աջուձախ գումար ծախսել, կարևոր է, որ գտնենք անվճար տեղեր տարբեր ավիացիոն բուհերում: Ռևազյանը տեղեկացրեց՝ Սինգապուրի ավիացիոն ակադեմիան անվճար կրթություն […]

̰
Նախարարությունը մտադիր է ստանձնել բարեգործական բոլոր ծրագրերի համակարգումը

12:16 15.07.2019

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մտադիր է ներդնել «սոցիալական շտապօգնության» ծրագիր, որն ուղղված է լինելու բարեգործական ծրագրերի համակարգմանը։ Դրա վերաբերյալ այսօր Ազգային ժողովում որոշ մանրամասներ ներկայացրեց նախարար Զարուհի Բաթոյանը։ Նրա խոսքով՝ իրենք մտադիր են ստանձնել Հայաստանում իրականացվող բոլոր՝ և՛ պետական, և՛ մասնավոր բարեգործական ծրագրերի համակարգողի դերը։ Բաթոյանն ասաց, որ հիմա այդ ծրագրերն իրականացվում են տարերայնորեն, […]

̰
Ընտանիքում բռնության ենթարկվածների համար 2 ապաստարան կստեղծվի․ Բաթոյան

12:13 15.07.2019

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարևորում է ընտանիքում բռնության ենթարկվածներին ապաստարանի տրամադրման հարցը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց նախարար Զարուհի Բաթոյանը՝ նշելով, որ Հայաստանը նաև միջազգային պարտավորություններ ունի այս հարցում։ Բաթոյանն ասաց, որ այս պահի դրությամբ այդպիսի որևէ ապաստարան չի ստանում պետական աջակցություն։ «Համաֆինանսավորման միջոցով նախատեսում ենք նվազագույնը երկու ապաստարանի ծառայություններ ֆինանսավորել, որպեսզի կարողանանք […]

̰
BACK_TO_TOP