TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+18.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դավիթ Տոնոյանը և Լին Թրեյսին քննարկել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

18:52 16.07.2019

Հուլիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Ամփոփվել են նախկինում իրականացված միջոցառումների արդյունքներն ու պլանավորված աշխատանքների հետագա ընթացքը` դրանք առավել թիրախային և արդյունավետ դարձնելու նպատակով: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ […]

̰
Անգելա Մերկելը օրհներգը կրկին նստած է լսել

18:46 16.07.2019

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կրկին խախտել է պաշտոնական ընդունելության արարողակարգը: Մոլդովայի վարչապետ Մայա Սանդուի դիմավորման արարողության ժամանակ երկու երկրների օրհներգերի ժամանակ կողմերը նստած են եղել: Այդ մասին հայտնել է Известия-ն: Սա արարողակարգի այսպիսի փոփոխություն արդեն երկրորդ դեպքն է: Նախորդը տեղի էր ունեցել հուլիսի 11-ին Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսեի հանդիպման ժամանակ: Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մերկելը այս […]

̰
Քոչարյանի և Գևորգյանի գույքի վրա դրված կալանքի հարցով դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել

18:44 16.07.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազությունը բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Առաջին ատյանի դատարանը, քննելով Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրանց պաշտպանների բողոքները, գտել […]

̰
Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

18:27 16.07.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Պետություն-մասնավոր գործընկերության մասին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» […]

̰
Դավիթ Գարեջի վանական համալիրի շուրջ վրաց-ադրբեջանական վեճը նոր երանգներ է ստանում

18:16 16.07.2019

Վրաստանի ու Ադրբեջանի միջև կռվախնձոր դարձած Դավիթ Գարեջի վանական համալիրի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Մերթ ընդ մերթ տեղի ունեցող միջադեպերն էլ ավելի են սրում իրավիճակը: Օրեր առաջ Ադրբեջանի սահմանապահների հրահրմամբ հերթական միջադեպն էր տեղի ունեցել համալիրի տարածքում: Իրավիճակը կրկին սրվել էր այն բանից հետո, երբ ադրբեջանական տարածքում գտնվող վրացական Հարության տաճարից ադրբեջանցի սահմանապահները հանել ու  […]

̰
Տնտեսագիտական համալսարանում դասախոսական կազմը սեպտեմբերից բարելավվելու է. ռեկտոր

17:48 16.07.2019

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում «Արգելանքը հանված է» վերտառությամբ գրառում է կատարել, որում, մասնավորապես, հայտնում է. «Ինչպես խոստացել էինք, տնտեսագիտական համալսարանում դասախոսական կազմն այս տարվա սեպտեմբերից էապես և շոշափելիորեն բարելավվելու է: Մրցութային կանոնակարգի կարճաժամկետ արգելանքը հանվել է, ինչի շնորհիվ մրցույթի արդյունքները կկիրառվեն ամբողջ ծավալով: Բազմիցս ասել եմ՝ այս գործընթացն ակնհայտ […]

̰
Քննչական կոմիտեն Ամուլսարի հետ կապված պարզաբանում է ներկայացրել

17:40 16.07.2019

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը օրեր առաջ Ամուլսարում տեղի ունեցած միջադեպի հետ կապված գրառում է արել. «Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ վերջին օրերին տարբեր անձանց կողմից շահարկվող տեղեկությունը, թե ՀՀ քննչական կոմիտեի քննիչները և փորձագետները հունիսի 13-ին Ամուլսարի հանքավայր են այցելել «Լիդիան Արմենիա» ընկերությանը պատկանող մեքենաներով, նպատակ են հետապնդում կասկածի տակ […]

̰
Տրանսպորտային ցանցի ներդրման ժամանակահատվածը առնվազն երկու տարի է. Հայկ Մարության

17:27 16.07.2019

ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչն այսօր Երևանի քաղաքապետարանում հանրային տրանսպորտի նոր ցանցի վերաբերյալ քննարկման ժամանակ հարց ուղղեց քաղաքապետին: «Ե՞րբ է նախատեսված արդեն որոշումների կայացման փուլը և մոտավոր ռեալ ի՞նչ ժամկետներ են նախատեսված հասարակական տրանսպորտի բարեփոխման ծրագիրը կյանքի կոչելու»,- հարցեց նա Մարությանին: «Նախ` կախված է նրանից, թե կառավարության հետ միասին պետք է աշխատենք գումարները ստանալու, այնուհետև գնումների պրոցես […]

̰
Ընդդիմադիրները Մերկելի դողը կապել են ալկոհոլիզմի հետ. իշխանությունները հերքում են

17:00 16.07.2019

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մարմնի դողը նորից հայտնվել է սկանդալի կենտրոնում։ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պատգամավոր Պյոտր Բիստրոնը հայտարարել է, որ գերմանացիները կարծում են, որ կանցլերի դողը կամ ալկոհոլիզմի, կամ, հնարավոր է, նույնիսկ Պարկինսոնի հիվանդության հետևանք է։ Պատգամավորը կանցլերին խորհուրդ է տվել հետևել առողջությանն ու զննություններ անցնել, քանի որ արդեն առնվազն 3 անգամ կանցլերը նման […]

̰
Ասանժին չեն հանձնի այնպիսի երկրի, որտեղ մահապատիժ կա

16:55 16.07.2019

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը խոստացել է, որ Wikileaks-ի հիմնադիր, իրենց երկրում կալանավորված Ջուլիան Ասանժը չի արտահանձնվի այնպիսի երկրի, որն ունի մահապատիժ պատժատեսակ։ Այս դիրքորոշումը հնչեցրել է Բրիտանիայի ԱԳ նախարարի տեղակալ Ալան Դանքանը։ «WikiLeaks-ի հիմնադիրը չի հանձնվի որևէ երկրի, որտեղ գործում է մահապատիժը։ Այդպիսի համաձայնություն ձեռք է բերվել երկու կողմերի (Բրիտանիայի և Էկվադորի) միջև»,- հայտարարել […]

̰
Ջրային կոմիտեի ներկայացուցիչները գնում են Քաղցրաշեն՝ բնակիչների խնդիրներին ծանոթանալու համար

16:50 16.07.2019

Քաղցրաշեն համայնքի բնակիչներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել կառավարության առջև: Վերջիններս դժգոհություններ ունեն՝ կապված ոռոգման հետ: «Ջուր չի հասնում, ես երկու օր առաջ եմ ջրել պոմիդորը, իրենց պայմանագրով ջուր են տալիս տասը օրը մեկ: Ջրանցքը չեն մաքրում, մամուռը գալիս է, փակում է ջրի պոմպը, որ պիտի տա 150 լիտր, տալիս է 30 լիտր»,- SHANTNEWS.am-ին պատմեց […]

̰
«Ռուսթավի 2»-ի համասեփականատերը պահանջել է քրգործ հարուցել Նիկա Գվարամիայի դեմ

16:47 16.07.2019

«Ռուսթավի 2»-ի համասեփականատեր Նինո Նիժարաձեն պահանջում է քրեական գործ հարուցել ընկերության գլխավոր տնօրենի դեմ: Ինչպես հաղորդում է RT-ն, Նիժարաձեն դիմում-բողոք է ներկայացրել՝ պահանջելով քննություն սկսել հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի կողմից լիազորությունների չարաշահման հարցով: Այդ մասին նրան ասել է փաստաբանը՝ Գեորգի Կավլաշվիլին: «Մենք ուսումնասիրել ենք 2014 թ.-ից ի վեր հեռուստաընկերության փաստաթղթաշրջանառությունը, դրանով հաստատվում է, որ […]

̰
«Տաղանդների երկրի տաղանդավոր մարդիկ»․ Փաշինյանը կիսվել է կին գործարարի պատմությամբ

16:35 16.07.2019

«Տաղանդների երկրի տաղանդավոր մարդիկ» մակագրությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիսվել է գործարար Արփինե Բարսեղյանի պատմությամբ։ Կինն իր հոբբին դարձրել է ընտանեկան բիզնեսի հիմք, ինչը գրավել է վարչապետի ուշադրությունը։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2362468114073570

̰
Գարունը Հանրայինում աշնանն է գալու, մի´ մտածեք. Տիգրան Պասկևիչյանն ազատվել է պաշտոնից

16:19 16.07.2019

Հրապարակախոս, ռեժիսոր Տիգրան Պասկևիչյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` տեղեկացնելով, որ այսօր դիմում է գրել և ազատվել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի խորհրդականի պաշտոնից։ «Իմ բոլոր խորհուրդներն ու առաջարկները՝ հանրային հեռուստաընկերությունը դուրս բերել քոչարյան-սարգսյանական ճահճից, մի կողմից հանդիպեցին սառը անտարբերության, մյուս կողմից՝ կոշտ դիմադրության։ Ցանկացած համակարգ արմատականորեն վերափոխելը ծավալուն և դժվարին աշխատանք է ենթադրում, ինչին […]

̰
Թուրքիա են առաքվել ռուսական Ս-400-ներով բեռնված 10-րդ և 11-րդ ինքնաթիռները․ Էրդողանը հայտարարություն է արել

16:11 16.07.2019

Մինչ կայքերի մի մասը առավոտյան հասցրեց տեղեկացնել, որ Ռուսաստանից Թուրքիա է ուղևորվել Ս-400 համակարգերի բաղադրիչները տեղափոխող 10-րդ ինքնաթիռը, Անկարա իջավ արդեն 11-րդը։ Ապա եկավ 12-րդը, իսկ օրվա երկրորդ կեսին՝ 13-րդը։ Ռուսաստանը սրա համար շատ ջանք է գործադրում, որպեսզի մինչ Թուրքիայի արևմտյան դաշնակիցները պատժամիջոցների հարցում միասնական դիրքորոշման գան, արդեն կանգնած լինեն այն փաստի առաջ, որ համակարգերը […]

̰
Ես Գավրիլովը չեմ. ռուսները ցույց են անում Թբիլիսիում

16:09 16.07.2019

Վրաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիները Թբիլիսիում խորհրդարանի շենքի առջև ցույց են անցկացրել՝ ի աջակցություն Վրաստանի, հայտնում է Aliq-ն: Նրանք հավաքվել են հենց այն վայրում, որտեղ գրեթե մեկ ամիս հակառուսական բողոքի ցույցեր են ընթանում։ Դրանք Թբիլիսիում սկսվել էին, երբ Ռուսաստանի Դաշնության պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որ Թբիլիսի էր ժամանել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով, զբաղեցրել էր Վրաստանի […]

̰
#FaceApp. Ծերացած ու երիտասարդացած պաշտոնյաները. SHANTNEWS.am-ի ընտրանին

16:00 16.07.2019

«Ֆեյսբուքում» բուռն տարածում է ստացել Face App ծրագրով ծերանալու թրենդը: Սոցցանցում յուրաքանչյուր երկրորդ հրապարակումը ծերացած ընկերների նկարներն են: Թրենդային այս արշավում SHANTNEWS.am-ը որոշել է և ծերացնել և երիտասարդացնել հայտնի քաղաքական գործիչներին: Արսեն Թորոսյան Նաիրա Զոհրաբյան Հայկ Մարության Նիկոլ Փաշինյան Իվետա Տոնոյան Լենա Նազարյան Լիլիթ Մակունց Մխիթար Հայրապետյան Գագիկ Ծառուկյան Արայիկ Հարությունյան Տիգրան Ավինյան Գալուստ Սահակյան […]

̰
Բիզնեսը հավատում և վստահում է կառավարության հայտարարած նպատակներին․ պատգամավոր

15:56 16.07.2019

Նոր գրանցված ընկերությունների թվերը վերլուծելու հիման վրա իշխանական պատգամավոր Արտակ Մանուկյանը եզրակացության է եկել, որ բիզնեսը հավատում և վստահում է կառավարության հայտարարած նպատակներին։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ կցելով գրաֆիկ։ «Իմ կարծիքով՝ բիզնեսի կողմից տնտեսության գնահատման յուրահատուկ ազդակ է նաև գրանցված ֆիրմաների դինամիկան․․․ԱՆ կայքում հրապարակված պետռեգիստրի տվյալների հիման վրա մի իլյուստրատիվ գրաֆիկ […]

̰
Հարկադիր կատարման ծառայությունը շուրջ 143.9 մլն դրամի վառելիք է ձեռք բերել՝ չհիմնավորելով դրա հետագա ծախսը. ՊՎԾ

15:17 16.07.2019

ՀՀ ՊՎԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը մշտադիտարկում է իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից 2013-2018 թվականների ընթացքում վառելիքի ձեռքբերման և օգտագործման գործընթացների նկատմամբ: Արդյունքում պարզվել է, որ Հարկադիր կատարման ծառայությունը, նախնական գնահատականներով, նշված ժամանակահատվածում իր կարիքներից չբխող շուրջ 143.9 մլն դրամի վառելիք է ձեռք բերել՝ չհիմնավորելով դրա […]

̰
Բաքվում Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ հանդիպում է տեղի ունեցել

15:11 16.07.2019

Բաքվում Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ հանդիպում է տեղի ունեցել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սոփիո Քացարավան, տեղեկացնում է «Ալիք Մեդիան»: Նրա խոսքերով՝ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում ընթացող գործընթացները, եռակողմ համագործակցության հարցերն ու մարտահրավերները: «Արդեն երկրորդ տարին է, որ այս ձևաչափով հանդիպումներ ենք անցկացնում։ Սա լավագույն հարթակն է երեք երկրների […]

̰
Արդյո՞ք կիրթ հասարակությունը երաշխիք է բռնություններից հեռու լինելու հարցում

15:10 16.07.2019

Արդյո՞ք նվազագույնի կհասնեն կանանց նկատմամբ բռնությունների դեպքերը, եթե հասարակությունը լինի կրթված. այս հարցն է այսօր ուղղվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին, երբ ներկայացվել են 10 մարզերում կատարված ուսումնասիրությունների արդյունքները: «Շատ կարևոր է կրթության ցենզը և շատ խնդիրների լուծում կարող է տալ: Բայց քանի որ կրթությունը ներդրում է, որը կարող ենք ունենալ երկարաժամկետ […]

̰
Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ

15:06 16.07.2019

ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 18-ին Վաշինգտոնում կայանալիք «Կրոնի ազատության նախարարական համաժողովին» մասնակցելու նպատակով Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ։ ԱԳ նախարարը համաժողովին հանդես կգա ելույթով:

̰
Ի՞նչ կարծիք ունեն վարորդներն և հետիոտները Երևանում գծանշված նոր 3D անցումի մասին

15:06 16.07.2019

Երևանում 3D հետիոտնային անցում է գծանշվել։ Այս մասին լուրը Facebook սոցիալական ցանցի իր էջում տեղադրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ «Երևանում 3D հետիոտնային անցում է գծվում, առայժմ՝ փորձնական, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա՝ բանկի դիմաց»,- տեղադրված լուսանկարների կից գրել է Կարապետյանը: Այդպիսի գծանշումը նպատակ ունի վարորդի համար պատրանք ստեղծել և արհեստական խոչընդոտ հանդիսանալ, […]

̰
Աննա Հակոբյանը հանդիպել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեկամների խմբի հետ

15:00 16.07.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 15-ին նախաճաշել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեկամների խմբի հետ,քննարկել խմբի և «Իմ քայլը»հիմնադրամի միջև համագործակցության հնարավորությունները: Հանդիպմանը ներկա են գտնվել բարեկամության խմբի անդամներ՝ Հրաչյա Աղաջանյանը, Րաֆֆի Դուդակլյանը, Աշոտ Ասլանյանը, Շոնթ Հովնանյանը, Հռիփսիմե Հարությունյանն ու Ալիսա Մնացականյանը: Հանդիպմանը արդյունքում վեր են հանվել համագործակցության մի […]

̰
Մեկ գերատեսչություն չի կարող խնդրին լուծում տալ. Զարուհի Բաթոյանը` կանանց նկատմամբ բռնությունների մասին

14:50 16.07.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, խոսել է հասարակական այն ընկալումներից, որոնք առնչվում են կանանց նկատմամբ բռնություններին ու դրանք նվազագույնի հասցնելու անելիքներին «Մեկ գերատեսչություն չի կարող խնդրին լուծում տալ: Մեր նպատակով համագործակցությունը խթանելն է, իհարկե, ես չեմ ասի, որ ընդհանրապես չկա նման համագործակցություն, բայց մենք ունենք այն խթանելու և […]

̰
Սևանա լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է. Արսեն Թորոսյանը մանրամասներ է հայտնել

14:36 16.07.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Սևանա լճի ինքնամաքրման գործընթացին: «Սևանա լճի 11 տարբեր տարածքներից երեկ վերցված ջրի փորձանմուշների հետազոտությունը ցույց է տալիս, որ լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է: 11 տարածքներից 2-ում դեռ առկա են նորմայից չնչին շեղումներ, սակայն դրանք նույնպես առաջիկա օրերին կգան նորմայի սահմաններ, քանի որ դրանց […]

̰
Արսեն Օհանյանն ազատվել է աշխատանքից. «Factor.am»

14:34 16.07.2019

Այսօր աշխատանքից ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալ Արսեն Օհանյանը։ Նա ազատվել է նախարար Զարուհի Բաթոյանի հրամանով։ Տեղեկությունը լրատվամիջոցի հետ զրույցում հաստատել է սոցապծառայության գլխավոր քարտուղար Վանիկ Բաբաջանյանը։ Նա ասաց, որ նախարարի հրամանն իջեցվել է այսօր՝ հուլիսի 16-ին։

̰
Ծրագրեր՝ ուղղված անտառի պահպանությանը

14:28 16.07.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը «Ծրագրեր՝ ուղղված անտառի պահպանությանը» վերտառությամբ տեսանյութ է տարածել: Տեսանյութին կից նշված է. «Շրջակա միջավայրի նախարարության և KFW բանկի միջև ստորագրված դրամաշնորհային համաձայնագրի միջոցով իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի ներկայացուցիչները այցելել են Շիկահող բնակավայր՝ տեղում ծանոթանալու իրականացված աշխատանքներին և առկա այլ խնդիրներին»:

̰
Աղետների ռիսկերի նվազեցման օպերատիվ շտաբ է ստեղծվել. այն կղեկավարի Ֆելիքս Ցոլակյանը

14:20 16.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Օպերատիվ շտաբ՝ Աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ 1. Աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ […]

̰
Ադրբեջանը Վրաստանից բացատրություն է պահանջում

14:11 16.07.2019

Բաքուն հուլիսի 14-ին Վրաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող Դավիթ Գարեջիի վանական համալիրի տարածքում տեղի ունեցած միջադեպի հետ կապված Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարիձեից բացատրություն է պահանջել: Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն: «Թրենդ» գործակալությունը` հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին, գրում է, որ հուլիսի 14-ին Վրաստանից մի խումբ քաղաքացիներ խախտել են Ադրբեջանի պետական սահմանը և վիրավորել սահմանապահներին, որոնք […]

̰
BACK_TO_TOP