TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դրե´ք, քրեական օրենսգիրքը հուպ տվեք, բոլորին հարցրեք` ունեցվածքը որտեղից. Լևոն Շիրինյան

13:21 13.07.2019

«Վեթինգը վտանգավոր է նաև, մեր քրեական օրենսգիրքը բոլոր հոդվածներն ունի, գողի համար ունի, էն մեկի համար ունի, դրե´ք, քրեական օրենսգիրքը հուպ տվեք, գնա, բոլորին հարցրեք` ունեցվածքը որտեղից, էդ ի՞նչ նվերներ են, ինձ ինչո՞ւ նվեր չեն տալիս, ինչի՞ համար են օտար մարդիկ նվեր տալիս այսինչին, մեզ մոտ տագնապ կա, երկիրը կորցնում է զարգացման լավագույն շանսը, և […]

̰
Կիևում հեռուստաընկերություններից մեկի շենքի վրա կրակել են ականանետով

13:11 13.07.2019

Ուկրաինայի մայրաքաղաքում հարձակման է ենթարկվել «112 Ուկրաինա» հետուստաընկերության շենքը։ Անհայտ անձինք նռնականետով կրակել են շենքի ուղղությամբ։ Կրակոցը հավանաբար դիպուկ չի եղել, քանի որ արկը դիպել է շենքի պատին, ոչ ոք չի վնասվել։ Կիևի իրավապահները այս հարձակումը որակել են որպես ահաբեկչություն։ Հարձակումը գործողների ինքնությունը դեռ չի պարզվել։ Հարձակումը եղել է գիշերը, և ոստիկանությանը ժամը 03։40-ին դրա […]

̰
Ինչո՞վ է տարբերվում կոռումպացված պաշտոնյան՝ չկոռումպացվածից. վարչապետի պատասխանը

13:10 13.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոնում հանդիպման ժամանակ անդրադարձավ հարցին՝ ինչո՞վ է տարբերվում կոռումպացված պաշտոնյան՝ չկոռումպացվածից: «Չկոռումպացված պաշտոնյան ունի շատ ուժեղ ներքին արգելակներ, դրանք արժեքներն են, իսկ կոռումպացված պաշտոնյայի «տոռմուզի կալոդկեքը» մաշած են: Բանաձևը հետևյալն է՝ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես […]

̰
«Ափսոս»-ը հրաշալի գործ է նվագում վարչապետի համար. Արսեն Թորոսյանի գրառումը

13:07 13.07.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել և կից գրել. «Լոռեցի երիտասարդ կատարողները ստեղծել են «Ափսոս» անվանունով խումբը և COAF Smart Center-ի երաժշտական ստուդիայում մի հրաշալի գործ են նվագում վարչապետի և մյուս հյուրերի համար»:

̰
Նախագահը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ այցելել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն

13:00 13.07.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի նախօրեին այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Ժոնաթան Լաքոտին, դեսպանության անձնակազմին և ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ` մաղթելով բարօրություն, երջանկություն, հաջողություն: Դեսպան Լաքոտի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգին, Հանրապետության նախագահի՝ վերջերս Ֆրանսիա կատարած այցին: Ֆրանսիայի Ազգային […]

̰
Պուտինին հայհոյած վրացի լրագրողի շքամուտքին նվաստացնող ցուցանակ են դակել

12:48 13.07.2019

Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքի ուղիղ եթերում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հայհոյած լրագրող Գեորգի Գաբունիան այժմ շրջում է թիկնապահի ուղեկցությամբ։ Լրագրողը որոշել է, որ իր կյանքին վտանգ է սպառնում։ Դա կարող է ունենալ հիմքեր, քանի որ նրա արարքը քննադատողներն արդեն գտել են նրա բնակարանի հասցեն։ Օրերս այն շենքում, որտեղ ապրում է Գաբունիան, հենց նրա բնակարանի շքամուտքի մոտ […]

̰
Թուրքիայի ՊՆ-ն Պենտագոնի ղեկավարի հետ քննարկել է S-400-ների մատակարարումը

12:36 13.07.2019

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների իր գործընկեր Մարկ Էսպերի հետ: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Կողմերը քննարկել են Թուրքիա ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման, ինչպես նաև Սիրիայում տիրող իրավիճակի հետ կապված հարցեր: Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի պաշտպանության նախարարը նշել է, որ ռուսական S-400-ների ձեռքբերումը ոչ թե նախապատվություն էր, այլ […]

̰
Լոռիում ենք. Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարկել «Սմարթ» կենտրոնից

12:30 13.07.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել: Լուսանկարում Արայիկ Հարությունյանի հետ միասին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը և այլք: «Լոռիում Սմարթ կենտրոնում ենք: Մանրամասները` քիչ անց»,- գրել է նա:

̰
Հեղափոխությունը մեր երեխաներին ասում է՝ դուք կարող եք փոխել աշխարհը. Փաշինյան

12:25 13.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոն կատարած այցելության ժամանակ նշեց՝ ուրախ է, որ պատեհ առիթ ընձեռնվեց և տեղի ունեցավ այս հանդիպումը: «Ես սպասում էի այս հանդիպմանը, շատ էի լսել՝ ինչ է կատարվում, և այստեղ տեսա մոտավորապես այն, ինչ սպասում էի, չեմ ուզում ասել՝ տեսա ավելին, ինչ սպասում էի, […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «ՍՄԱՐԹամեջ»-ի հյուր

11:56 13.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոն: Նրան են ուղեկցում ՀՀ կառավարության երեք անդամներ` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Պատվիրակությունն այժմ շրջայց է կատարում ՔՈԱՖ ՍՄԱՐԹ սմարթ ավանի տարածքում, ծանոթանում կենտրոնի մեկամյա գործունեության արդյունքներին, […]

̰
Վլադիմիր Կարապետյանը մասնակցել է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջազգային կոնֆերանսին

11:52 13.07.2019

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը հուլիսի 11-12-ին Բաթումիում մասնակցել է Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված միջազգային կոնֆերանսին: Արևելյան գործընկերություն 2020 խորագիրը կրող եզրափակիչ քննարկմանը Վ. Կարապետյանը խոսել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության, դրա պատճառների և ժողովրդավարական գործընթացների արդյունքում ներքաղաքական կյանքում արմատական փոփոխությունների մասին։ Միջոցառման շրջանակում Վլադիմիր Կարապետյանն ունեցել է մի շարք երկկողմ աշխատանքային հանդիպումներ, այդ թվում՝ […]

̰
Վրաստանի խորհրդարանականները կմեկնեն Մոսկվա բանակցությունների

11:00 13.07.2019

Հուլիսի 15-ին Մոսկվայում նախատեսվում է «Հայրենասերների դաշինքի » անդամների հանդիպումը Ռուսաստանի դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կասաչովի հետ: Ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում Կասաչովը նշել է, որ հանդիպմանը կզրուցեն հարաբերությունների ներկա դրության, ճգնաժամի հաղթահարման հեռանկարի մասին, այդ թվում՝ միջխորհրդարանական երկխոսության ստեղծման ճանապարհով: Ռուս պատգամավորների հետ հանդիպման համար Ռուսաստան կմեկնեն Ադա Մարշանիան, Գիորգի Լոմիան և […]

̰
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել բյուջեի նախագիծը, որը Թրամփին արգելում է պատերազմ սկսել Իրանի դեմ՝ առանց Կոնգրեսի համաձայնության

10:48 13.07.2019

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել 2020 թվականի ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին արգելում է պատերազմ սկսել Իրանի դեմ՝ առանց Կոնգրեսի համաձայնության: Այդ մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Այդ նախաձեռնությանը աջակցել է 251 կոնգրեսական, իսկ դեմ է արտահայտվել՝ 170-ը: Նախագիծը պետք է հավանության արժանանա Կոնգրեսի երկու պալատների կողմից, […]

̰
Վերադարձ 11 տարի անց. Մարթա Այվազյանը՝ ԱԳ նախարարի խորհրդական․ «Ժամանակ»

10:37 13.07.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Մարթա Այվազյանը նշանակվել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խորհրդական: Մարթա Այվազյանը մինչև 2008թ. մարտի 1-ի հայտնի իրադարձությունները զբաղեցնում էր ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի պետի պաշտոնը և ԱԳՆ հինգ այլ աշխատակիցների հետ հրաժեշտ տվեց իր պաշտոնին, որովհետև ընդդիմացել էր ԱԳ այն ժամանակվա նախարար Վարդան Օսկանյանին, ով հրապարակայնորեն պաշտպանում էր Ռոբերտ Քոչարյանի կողմից ընտրությունները […]

̰
«Ինձ չափազանց մտահոգում են Ադրբեջանի և ԼՂ սահմանին տեղի ունեցող միջադեպերը»․ Ջուդի Չու․ «Ամերիկայի ձայն»

09:38 13.07.2019

Միացյալ Նահանգները պետք է առաջնորդի Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման ջանքերը, համոզված է ԱՄՆ-ի կոնգրեսական Ջուդի Չուն, ում կողմից առաջարկված օրենսդրական նախաձեռնությունն այս շաբաթ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հավանության է արժանացել. «Ինձ չափազանց մտահոգում են Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի սահմանին տեղի ունեցող միջադեպերը»: Կոնգրեսական Չուի օրենսդրական նախաձեռնությամբ 2020 թվականին նախատեսվում է ԱՄՆ-ի պետբյուջեից գումար հատկացնել հայտնի «Ռոյս-Էնգելի» […]

̰
Մխիթար Հայրապետյանին փոխարինող են գտել․ «Հրապարակ»

08:39 13.07.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, կրթության, գիտության, երիտասարդության հարցերի հանձնաժողովի ղեկավար Մխիթար Հայրապետյանը դեռևս հունիսին հայտնեց, որ դադարեցնում է Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավարի լիազորությունները, քանի որ ՔՊ վարչության անդամ ընտրվելուց հետո չի հասցնում։ Սակայն ակնհայտ է, որ ՔՊ վարչության անդամ լինելը մեծ ծանրաբեռնվածություն չի առաջացնում։ Տեղեկություն կա, որ իրականում Հայրապետյանի դիվանագիտական […]

̰
«10 րոպեի մեջ քանի՞ անգամ են բարևում». Սասուն Միքայելյանը՝ Փաշինյանին չբարևելու մասին

23:29 12.07.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր ԵՊԲՀ-ում տեղի ունեցող միջոցառմանը, ի թիվս այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ներկա էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։ Երբ վարչապետը մոտեցել է հարթակին, բոլորը ոտքի են կանգնել և բարևել նրան՝ բացի Սասուն Միքայելյանից։ Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ խնդիրնե՞ր ունի վարչապետի հետ, Սասուն Միքայելյանն […]

̰
Բաքվում հայտարարում են՝ ԱՄՆ-ից զենք չեն գնել, հարկ եղած դեպքում այլ երկրից կգնեն

22:37 12.07.2019

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում մեկնաբանել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևը, որով արգելվում է վաճառել զենք, որը կարող է Բաքուն կիրառել Արցախի քաղավիացիայի դեմ: «Ադրբեջանը մինչ օրս ԱՄՆ-ից զենք չի գնել և հնարավորություն ունի առաջատար ռազմական տեխնիկա ձեռք բերել այլ երկրներից»,- հայտարարել են Ադրբեջանի ՊՆ-ում: Նախարարությունում նաև հայտարարել են, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը հակաօդային պաշտպանության […]

̰
Կրեմլում հայտարարություն են արել ԱՄՆ-ի կողմից ՌԴ պետական պարտքի դեմ հնարավոր պատժամիջոցների սահմանման մասին

21:37 12.07.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից ՌԴ պետական պարտքի դեմ հնարավոր պատժամիջոցների սահմանումը, գրում է Gazeta.ru-ն: Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ իշխանությունները հետևում են իրադարձությունների զարգացմանը և կոչ է արել դատարկ բառեր չարտասանել ու ժամանակից առաջ չընկնել: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև հիշեցրել է, որ օրինագիծն ընդունելուց առաջ այն […]

̰
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մասնակիցների ընդունելություն՝ նախագահականում

21:23 12.07.2019

Ի պատիվ «Ոսկե ծիրան» միջազգային 16-րդ կինոփառատոնի մասնակիցների՝ նախագահական նստավայրում այսօր կազմակերպվել է ընդունելություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Հանրապետության նախագահը ողջունել է կինոփառատոնի մասնակիցներին ու հյուրերին, ջերմ ու անմիջական զրույց ունեցել արվեստագետների ու մշակույթի գործիչների հետ:

̰
Խիստ պատասխանատու է ծառայել կրկնակի երդման ներքո. Նիկոլ Փաշինյանը՝ ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտներին

21:02 12.07.2019

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի հիմնադրման 25-ամյակի միջոցառման ժամանակՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական խոսքով դիմեց շրջանավարտներին ու միջոցառման բոլոր մասնակիցներին: «Խիստ խորհրդանշական է ավարտել բժշկական համալսարանը և հագնել զինվորական համազգեստ, խիստ պատասխանատու է ծառայել կրկնակի երդման ներքո՝ Հիպոկրատի երդման և զինվորական ծառայության երդման: Այս պատասխանատվությունը եռակի մեծանում է մեկ ուրիշ հանգամանքով: Ընդհանրապես ՀՀ-ում, հայ ժողովրդի շրջանում յուրաքանչյուր […]

̰
Ապամոնտաժվում են պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերին տեղադրված գովազդները

20:49 12.07.2019

Երևանի քաղաքապետարանը սկսել է պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերին տեղադրված գովազդների ապամոնտաժումը: Առաջինն ապամոնտաժվում են Բաղրամյան պողոտայի 1 և 2 հասեցեներում գտնվող շենքերի վրա փակցված գովազդային միջոցները: «Պատմամշակութային շենքերի մասով առկա են հաստատված գովազդային սխեմաներ: Նշված սխեմաներում այս ապամոնտաժվող գովազդային միջոցները նախատեսված չեն եղել: Խնդրի հետ կապված մեզ դիմեցին շենքերի համատիրությունները, որի հիման վրա […]

̰
Դավիթ Տոնոյանին շնորհվեց ԵՊԲՀ Առաջին աստիճանի շքանշան

20:20 12.07.2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի հիմնադրման 25-ամյակի առթիվ կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ դիմելով այս տարվա շրջանավարտներին, նշեց. «Դուք անելու եք առավել, քան ձեր հնարավորությունների մասին մտածում են, և առավել քան հնարավոր է: Ձեզնից մեծ սպասումներ կան»: Երևանի պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ՝ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի 25-ամյակի առթիվ ռազմաբժշկական կրթության զարգացման գործում […]

̰
Հայ-էմիրաթական ներդրումային ծրագիր վերականգնվող էներգետիկայի ոլորտում. Արմեն Սարգսյանի՝ ԱՄԷ այցի առաջին գործնական արդյունքը

20:01 12.07.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Աբու Դաբիի «Մասդար» ընկերության պատվիրակությանը՝ գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ ալ Ռամահի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Այս տարվա սկզբին Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում այցելել էր նաև «Մասդար» ընկերություն և «Մասդար Սիթի» նորարարական քաղաք, քննարկել և պայմանավորվածություններ ձեռք […]

̰
«Հարկավոր է խոսել». ռուս-ուկրաինական զրույց՝ առանց քաղաքական գործիչների

19:53 12.07.2019

«Ռոսիա 24»-ի եթերում «Հարկավոր է խոսել» նախագիծն է: Տաղավարում հանդիպել են Ռուսաստանի և Ուկրաինայի գիտության, կինոյի, սպորտի գործիչներ, ինչպես նաև հասարակ քաղաքացիներ: Այս նախագիծը նմանատիպ հանդիպման երկրորդ փորձն է. նախապես փորձ էր արվել անցկացնել հեռուստակամուրջ Կիև-Մոսկվա, սակայն ուկրաինացի լրագրողները ճնշումների ենթարկվեցին, հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ ստացան, ինչից հետո էլ հեռուստակամուրջը ձախողվեց: Այս հանդիպումը զրույց է եղբայրական […]

̰
Նիկոլ Փաշինյանը՝ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի 25-ամյակի տոնին

19:35 12.07.2019

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը նշում է իր հիմնադրման 25-ամյակը: Այդ առթիվ նախատեսված տոնակատարությանը մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բուհի 25-ամյակի առթիվ տոնական համերգ է կազմակերպվելու: Համերգից առաջ ՀՀ վարչապետը մասնակցեց շրջայցի: Միջոցառմանը ներկա են նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ԱԺ «Իմ […]

̰
Ստամբուլում հայաստանցի կնոջ վրա հարձակված անձինք առ այսօր չեն կալանավորվել. Կարո Փայլան

19:24 12.07.2019

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը նոր գրառում է արել Ստամբուլի Սամաթիա թաղամասում հարձակման ենթարկված ՀՀ քաղաքացի Արփինե Թումանյանի ընտանիքի մասին։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը: Փայլանն անդրադարձել է այն հարցին, որ հանցագործները մինչև օրս չեն հայտնաբերվել և կալանավորվել, իսկ հայ ընտանիքն էլ հարձակման ենթարկվելուց հետո հեռացել է Թուրքիայից։ «40 […]

̰
Կառավարությունը 834 մլն դրամ է հատկացրել ինժեներական լաբորատորիաների ստեղծման համար

19:20 12.07.2019

ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ կառավարությունը 834 մլն դրամ է հատկացրել ինժեներական լաբորատորիաների ստեղծման համար: Տարեվերջին հանրակրթական դպրոցներում կգործի ավելի քան 600 ինժեներական լաբորատորիա, իսկ 2020թ. ավարտին Հայաստանի և Արցախի բոլոր դպրոցներում կլինեն «Արմաթ» լաբորատորիաներ։ Մանրամասները` տեսանյութում:

̰
Անցողիկ շեմը հաղթահարած հավասար միավորներ ունեցող դիմորդներին հավելյալ անվճար տեղեր կհատկացվեն

19:15 12.07.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Արայիկ Հարությունյանը: Այս մասին տեղեկացնում են նախարարության լրատվական բաժնից: Ներկա են եղել ոլորտն համակարգող նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, Գնահատման և թեստավորման կենտրոնի պատասխանատուներ: Օրակարգում ընդգրկված էին […]

̰
Մոլդովան մտադիր է Սաակաշվիլիին ներգրավել երկրում բարեփոխումներ իրականացնելու նպատակով

19:10 12.07.2019

Մոլդովայի վարչապետ Մայա Սանդուն հայտարարել է, որ մտադիր է դիմել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին երկրում բարեփոխումների իրականացման հարցում աջակցության  խնդրանքով: Այդ մասին նա ասել է Cotidianul պարբերականի հետ հարցազրույցի ժամանակ: «Մենք բանակցություններ ենք վարում Սաակաշվիլիի կառավարման ժամանակաշրջանի մասնագետների հետ: Մենք նախագիծ ենք մշակում արդարադատության համակարգի բարեփոխման ուղղությամբ: Պարոն Սաակաշվիլին այժմ մասնակցում է Ուկրաինայի քարոզարշավին: […]

̰
BACK_TO_TOP