18:15 12.07.2019
Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը 4 օր տևողությամբ Ադրբեջան կատարած այցից հետո հայտարարել է, որ Ադրբեջանը պարտավոր է թուլացնել խոսքի ազատության նկատմամբ ճնշումը, բարելավել իրավաբանների կարգավիճակը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Եվրախորհրդի պաշտոնական կայքը: Հանձնակատարը հայտնել է, որ Ադրբեջանում կան օրինակներ, երբ քննադատողներին, հասարակական ակտիվիստներին և մարդու իրավունքների պաշտպաններին պահում են կալանքի տակ՝ հետապնդումների միջոցով: Միյատովիչն […]
17:40 12.07.2019
«Պաշտոնից հեռանալն այս պահին ամենապարզ որոշումն է, այս պահին գնալը ինձ համար պատասխանատվությունից փախչել է և ոչ թե պատասխանատվություն կրելը: Քանի դեռ չի տրվել չարաշահման մասով հարցերին պատասխան, ես այստեղ եմ և պաշտպանելու եմ բոլոր ոստիկաններին»,- հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան Վրաստանի «Առաջին» ալիքի եթերում: Նա նաև հայտարարել է, որ անձամբ է […]
17:33 12.07.2019
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը իրոնիկ հայտարարություն է հրապարակել ամերիկյան նոր պատժամիջոցների թեմայով ու բաց հարց է տվել Միացյալ Նահանգների իշխանություններին՝ իմաստ ունի՞ շարունակել պատժամիջոցներով անիմաստ ճնշումներն այն դեպքում, երբ դրանք ոչ մի արդյունք չեն տալիս, ոչ մի իմաստ չունեն։ Մոսկվայից հայտարարել են, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, օրինակ, վնասում են հենց ամերիկացի թոշակառուներին, քանի որ վերջիններիս […]
17:28 12.07.2019
Աբխազիան ու Հարավային Օսիան ռուս պատգամավորի և վրաց լրագրողի լեզվակռվի պատճառ են դարձել։ Ցանցում հայտնված տեսանյութը սկսվում է այն պահից, երբ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար, ՌԴ Պետդումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյը լրագրողին ասում է, որ Աբխազիան ու Հարավային Օսիան երբեք չեն վերադառնա Վրաստանի կազմ։ Նա լրագրողին խնդրել է սա փոխանցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին […]
17:25 12.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադրած՝ Լիբերալ քաղաքականության դպրոցի ուսանողներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Հանրապետության նախագահը երիտասարդների հետ զրույցի ընթացքում պատասխանել է նրանց հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են նախագահական […]
17:08 12.07.2019
Հուլիսի 10-ից 11-ը ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ – ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը Նյու Յորքում՝ ՄԱԿ կենտրոնակայանում, մասնակցել է «Բարձր կատարողականության խաղաղապահ կարողությունների ձևավորում» թեմայով ՄԱԿ խաղաղապահության գլխավոր շտաբների պետերի համաժողովին: Համաժողովի նպատակն է կենտրոնացնել ՄԱԿ խաղաղապահ առաքելություններին ուժեր տրամադրող երկրների ջանքերը` խնդիրներն առավել արդյունավետ իրականացնելու համար: ՄԱԿ խաղաղապահության ԳՇ պետերի հանդիպումն […]
17:02 12.07.2019
Այսօր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր՝ ԿԲ նախագահ դառնալու մասին շրջանառվող լուրերին՝ նշելով, որ իր հետ նման քննարկում չի եղել: Իսկ արդյո՞ք ունի նման ցանկություն, թե՞ ոչ հարցին պատասխանել է, որ ապագա ցանկությունների մասին կտեղեկացնի հենց դրանք լինեն: Լրագրողները հարց տվեցին նաև Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած հարաբերությունների և շփում ունենալու […]
16:46 12.07.2019
Ռուսաստանցի գործարար, Արմեն Ջիգարխանյանի ընկեր Արթուր Սողոմոնյանը մանրամասներ է պատմել արտիստի առողջական վիճակի մասին: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: «Արմեն Բորիսովիչը երկու շաբաթ անցկացրել է Վերակենդանացման բաժանմունքում, երիկամային անբավարարություն ունի: Բժիշկները նրան վիրահատել են: Բացի դրանից՝ պետք է հաշվի առնել նրա տարիքը, դրանից էլ բոլոր հնարավոր առողջական խնդիրներն են՝ սրտի, թոքերի հետ կապված: Նա բազմաթիվ […]
16:39 12.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ամբեր Կապիտալ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Ուղուրլյանին և ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Արաբյանին: «Ամբեր Կապիտալ»-ը Հայաստանում առաջին մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդի հիմնադիրն է: Նախատեսվում է, որ ֆոնդի գործունեության պաշտոնական մեկնարկը կտրվի այս տարվա աշնանը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: ՀՀ վարչապետը և «Ամբեր Կապիտալ» ընկերության ներկայացուցիչները քննարկել համագործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես, […]
16:21 12.07.2019
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, որի նպատակն է հայ գիտական ներուժի վրա հիմնված գիտելիքահեն տնտեսության զարգացումն ու առաջընթացը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, այդ ուղղությամբ իրականացվող քայլերից մեկն էլ տեխնոլոգիական ոլորտի նորաստեղծ ընկերություններին հարկային արտոնությունների տրամադրումն է։ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2019թ. ապրիլին ընդունված և մայիսի 18-ից ուժի մեջ […]
16:12 12.07.2019
Այսօր մամուլում տարածվեց «Հովիկ Աբրահամյանը նոր բիզնեսներ է հիմնում Ռուսաստանում» վերատառությամբ հոդված: Հովիկ Աբրահամյանի գրասենյակից հայտնում են, որ նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ «Այն պարունակում է հերյուրանք ու դժվար չէ կռահել, թե ինչ նպատակ է հետապնդում»,- ասված է հաղորդագրության մեջ:
16:06 12.07.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ տեղեկացրել է, որ առաջիկայում միջպետական ու հանրապետական նշանակության որոշ ճանապարհներ կհիմնանորոգվեն: «Առաջիկայում կհիմնանորոգվի. Գյումրի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի 4,3 կմ, Գյումրի-Կապս-Ամասիա հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5,7 կմ։ Ի դեպ, պետական բյուջեով իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի շրջանակներում արդեն իսկ ընթանում են կամ շինարարության մրցութային գործընթացի փուլում են 250 […]
16:03 12.07.2019
«Ագարակի պղնձամոլիբդենային գործարանում իրավիճակն արդեն իսկ բարդ է, չեմ կարծում, որ նոր բարդացումներ կլինեն, սակայն այն, որ պետք է գործուն միջոցներ ձեռնարկել և թերությունները շտկել, միանշանակ է»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որն այս հարցով երեկ մեկնել էր Սյունիք և հանդիպում ունեցել աշխատակիցների ու տնօրինության հետ: Նա ներկայացրեց խնդիրները՝ […]
15:39 12.07.2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ևս մեկ անգամ նշել է, որ գազի սակագնի գոյացումը բազմաբաղադրիչ է, ստեղծված խումբը շարունակում է աշխատել: Գրիգորյանը նաև նշել է, որ իրանական կողմից գազ ձեռք բերելու տարբերակը կախված է տեխնիկական ու գնային բաղադրիչներից, առաջիկայում գուցե դա էլ քննարկեն: Փոխվարչապետը վստահեցրել է՝ առաջնայինը Հայաստանի բնակչի շահն է, […]
15:31 12.07.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը SHANTNEWS-ի հետ զրույցում անդրադարձել է Բարձրագույն դատական խորհրդի ընտրության գործընթացին՝ ներկայացնելով ընտրության անցկացման իր տարբերակը: «Անհրաժեշտ է օր առաջ ձևավորել վեթինգ իրականացնող մարմին: Պայմանական ասենք՝ առաջադրվում է 10 թեկնածու, 10 թեկնածուից վեթինգ անցնում է 8 թեկնածու, և այդ 8-ից Ազգային ժողովն ընտրվում է 5 թեկնածուին՝ որպես վեթինգ իրականացնող […]
15:27 12.07.2019
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած տղան դուրս է գրվել հիվանդանոցից. «Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 12-ամյա տղան լիարժեք առողջ դուրս գրվեց հիվանդանոցից: Տղային ուղեկցում են նրան բուժող բժիշկները։ Տղայի մոտ ախտորոշվել էր փակ գանգուղեղային […]
15:26 12.07.2019
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Վրաստանում տեղի ունեցած վթարի տուժած 14-ամյա երեխան գիտակցության է եկել. «Վրաստանում տեղի ունեցած վթարի պատճառով 14-ամյա տուժած երեխային, որին ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բրիգադը՝ բաժնի վարիչ Աննա Չոբանյանի գլխավորությամբ բարեհաջող տեղափոխել էին Երևան, ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ Է ԵԿԵԼ: […]
15:06 12.07.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ: Լրագրողների հետ զրույցում նա նշեց՝ հանդիպումն ինքն էր նախաձեռնել, քանի որ պարզաբանման ենթակա որոշ հարցեր կային, այդ թվում՝ կապված Սևանի, հանքերի, անտառների և այլնի: Հարցին՝ նիստի ժամանակ դժգոհություն նկատե՞լ է իր աշխատանքից, նա պատասխանեց. «Բացարձակապես»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ շարունակելո՞ւ է պաշտոնավարել: «Կարծում […]
14:50 12.07.2019
Ազգային ժողովի իշխող խմբակցությունը որևէ միասնական դիրքորոշում չունի նախկին իշխանություններին գնահատական տալու հարցում։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Նա դրա փոխարեն հնչեցրեց իր դիրքորոշումը։ Մակունցը հիշեցրեց, որ խորհրդարանում ձևավորվել են առանձին հարցերի վերաբերյալ քննիչ հանձնաժողովներ, ինչպես, օրինակ Ապրիլյան պատերազմի քննություն իրականացնելու համար, և հենց այդ հանձնաժողովների աշխատանքի […]
14:49 12.07.2019
ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է համաշխարհային ճանաչում ունեցող սոպրանո, «Միջազգային օպերային մրցանակաբաշխության» 2019 թ. «Լավագույն օպերային երգչուհի» անվանակարգում հաղթած Հասմիկ Գրիգորյանին և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին: Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հասմիկ Գրիգորյանին՝ օրերս Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի […]
14:45 12.07.2019
Ռուսաստանի արտադրած Ս-400 հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգերի առաջին խմբաքանակն արդեն տեղափոխվել է Թուրքիա։ Դրա մասին է վկայում տեսանյութերից մեկը, որ նկարված է Անկարայի ռազմաբազաներից մեկում, և որում երևում է ռուսական դրոշով ինքնաթիռից համակարգերի իջեցումը։ 📌 S-400'ler Ankara'da işte ilk görüntüler Türkiye'nin hava ve füze savunma ihtiyacının karşılanmasına yönelik S-400 Uzun Menzilli Bölge Hava ve Füze […]
14:38 12.07.2019
«Ես չեմ կարծում, որ «Իմ քայլը» խմբակցությունում կան թևեր։ «Իմ քայլը» խմբակցությունում ես բացառում եմ, չկան նման թևեր կամ էնպիսի թևեր, որոնց մասին խոսվում է»,- այս մասին այսօր հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Նա հերքեց մամուլի հրապարակումները այն մասին, որ իշխող խմբակցության ներսում ձևավորվել են թևեր, ու դա երևում է նաև քվեարկությունների […]
14:36 12.07.2019
Հուլիսի 11-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Իրաքի պլանավորման նախարար Նուրի Սաբահ Համիդ Աբթան ալ-Դուլեյմիի հետ (Dr. Nouri Sabah Hameed Abtan al-Dulaimi)։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես, ընդգծելով երկկողմ ներդրումներ իրականացնելու կարևորությունը։ Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Իրաքի պլանավորման նախարարության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում […]
14:30 12.07.2019
«Ստամբուլյան կոնվենցիան շրջանառության մեջ դրված չէ դեռևս»։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս տեղեկացրեց Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Նա ավելացրեց, որ այդ կոնվենցիան նույնիսկ պաշտոնապես չի քննարկվում կառավարությունում։ «Եվ չնայած այն հանգամանքին, որ դեռևս Ազգային ժողովում պաշտոնապես շրջանառված չէ, մենք ուսումնասիրում ենք»,- ասաց Մակունցը։ Նրա խոսքերով՝ քննարկում չի անցկացվել նաև […]
14:12 12.07.2019
Ազգային ժողովում իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս անդրադարձավ նույն խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի պնդմանը, որ ներքին անհամաձայնությունները իրենց կարող են հասցնել «թավշյա հեռացման»։ «Մենք խորհրդարանում հայտնվել ենք քաղաքացու քվեով, և բնականաբար, խորհրդարանում կլինենք կամ չենք լինի ընդգրկված դարձյալ քաղաքացու քվեով»,- ասաց Մակունցը։
14:09 12.07.2019
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր պաշտոնական տեղեկատվություն է հրապարակել այն լաբորատոր հետազոտությունների մասով, որոնք իրականացվել են Սևանա լճի հարակից բնակավայրերում անկած կենդանիների անկման պատճառը պարզելու համար: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանն ասել է, որ փորձանմուշներում ինֆեկցիա չի հայտնաբերվել: Ստացվում է ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ըստ էության, հաստատում է […]
14:00 12.07.2019
«Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը խնդրահարույց է»։ Սահմանադրական դատարանի շուրջ աժիոտաժն այսօր այսպես գնահատեց Ազգային ժողովի կառավարող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին։ Նրա խոսքերով՝ միակարծիք վերաբերմունք չկա։ «Լուծումների տարբերակ առաջարկել է պարոն [Վահե] Գրիգորյանը, բայց ես հիմա չեմ կարող պնդել, որ «Իմ քայլը» խմբակցությունը ունի որևէ հստակ դիրքորոշում հանգուցալուծման առնչությամբ»,- ասաց Մակունցը։ […]
13:50 12.07.2019
Իշխանության մյուս ճյուղերը չեն կարող իրենց թույլ տալ միջամտել դատավորների ընդհանուր ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությանը։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ «Այն տարակուսանքը, որ մենք երեկ և այսօր տեսնում ենք մամուլում, քաղաքացիական հասարակության կողմից և առանձին գործիչների կողմից, ինձ համար իսկապես մտահոգիչ է»,- ասաց իշխանական […]
13:47 12.07.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հերքում է այն հրապարակումները, ըստ որոնց՝ ինքն ասել է, որ Հայաստանում իրենց քաղաքական թիմը իշխանության է եկել 40 տարով։ Այսօրվա ասուլիսի ժամանակ նա ասաց, որ նման խոսքեր չի ասել։ «Նույնիսկ բռնապետական իշխանությունները նման պնդում անել չեն կարող»,- ասաց պատգամավորը։