TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ իշխանությունները Facebook ընկերությանը կարող են տուգանել 5 միլիարդ դոլարով

19:00 13.07.2019

Միացյալ Նահանգների Դաշնային առևտրային հանձնաժողովը, որ կոչված է պաշտպանելու սպառողների իրավունքները, որոշել է 5 միլիարդ դոլարով տուգանել Facebook ընկերությանը՝ համանուն սոցցանցի աշխատանքի ընթացքում օգտվողների անձնական տվյալների պաշտպանությունը պատշաճ չիրականացնելու համար։ Եթե այս որոշումը հաստատվի երկրի արդարադատության նախարարության կողմից, ապա դա այս կառույցի կողմից տեխնոլոգիական ընկերությանը դեմ երբևէ սահմանված ամենախոշոր տուգանքը կլինի։ Նման խիստ պատիժ նախաձեռնելու […]

̰
Կոնգրեսում Ռոբերտ Մյուլլերի ցուցմունքը մեկ շաբաթով հետաձգվել է

18:54 13.07.2019

ԱՄՆ Կոնգրեսի անդամների առաջ հուլիսի 17-ին նախատեսված` հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի ելույթը մեկ շաբաթով հետաձգվել է: Այսպիսով, այն տեղի է ունենալու հուլիսի 24-ին: Korrespondent-ի փոխանցմամբ՝ Մյուլլերն այդ օրը ցուցմունք է տալու Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի առաջ: Ներկայացուցիչների պալատի արդարադատության գծով ներկայացուցիչ Ջերոլդ Նադլերը հայտարարել է, որ ցուցմունքի տեղափոխությունը հուլիսի 17-ից 24-ը ԱՄՆ հասարակությանը հնարավորություն կտա […]

̰
Թուրք հայտնի խոհարարը Պուտինի համար պիրոգ կթխի

18:50 13.07.2019

Թուրք հայտնի ռեկորդակիր խոհարար Բուրսա Հասան Աջարը հայտնել է, որ շաբաթ օրը հատուկ Վլադիմիր Պուտինի համար թխելու է պիրոգ: Խոհարարը ոգևորվել է Թուրքիային ՌԴ կողմից C-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումից: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 2012թ. Աջարը Գինեսի ռեկորդների գրքում է գրանցվել թուրքական ամենամեծ բյորեկը թխելու համար: Թխվածքի երկարությունը 2023 մետր է եղել: «Զենիթահրթիռային զենքի […]

̰
Վալերիյ Օսիպյանը պարգևներ է հանձնել

18:44 13.07.2019

Հուլիսի 13-ին ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, կենտրոնական ապարատի, մարզային ու տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ և բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած ոստիկաններ։ Վալերիյ Օսիպյանը շնորհավորել է տարբեր ծանրության հանցագործություններ բացահայտելու համար […]

̰
Թբիլիսիում ակտիվիստները բողոքի ցույց են արել քաղաքապետի հրաժարականի պահանջով

18:31 13.07.2019

Թբիլիսիում անժամկետ բողոքի ակցիայի մասնակիցներն ու քաղաքացիական ակտիվիստներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով քաղաքապետ և «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեի  հրաժարականը: Ցուցարարները Կալաձեին մեղադրում են նաև այն բանի համար, որ նա հունիսի 21-ի գիշերը ոստիկանների հատուկ գործողության մտադրության մասին չէր զգուշացրել ցուցարարներին, ինչը մտնում է նրա իրավասությունների մեջ` որպես քաղաքապետ: Ցուցարարները քաղաքապետին […]

̰
Մարթա Այվազյանը՝ ԱԳ նախարարի խորհրդական

18:02 13.07.2019

Մարթա Այվազյանը նշանակվել է ԱԳ նախարարի խորհրդական: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Նշենք, որ Մարթա Այվազյանը նախկինում աշխատել է ՀՀ ԱԳՆ-ում, եղել է ՆԱՏՕ-ի բաժնի պետը:

̰
Տիգրան Ավինյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ

17:12 13.07.2019

Հուլիսի 15-20-ը փոխվարչապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային այցով լինելու է ԱՄՆ-ում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: Նյու Յորքում փոխվարչապետը մասնակցելու է ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին և այլ միջոցառումների։ Այցի շրջանակներում տեղի կունենան նաև հանդիպումներ ՄԱԿ-ի և մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների […]

̰
Այս կենտրոնը մեր հաղթանակի ամենակարևոր խորհրդանիշներից մեկն է. վարչապետը` COAF ՍՄԱՐԹ կենտրոնում

16:31 13.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ՍՄԱՐԹ կենտրոն, որը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում: Կենտրոնը բացվել է 2018 թվականի մայիսին: Վարչապետը և տիկին Հակոբյանը շրջայց են կատարել կենտրոնով` ծանոթանալով գյուղաբնակ երեխաներին ու մեծահասակներին առաջարկվող դասընթացներին՝ երաժշտություն, պար, նկարչություն, ակտիվ քաղաքացիություն, լեզուներ, ծրագրավորում, ռոբոտիկա և այլն։ Այնուհետև վարչապետը կենտրոնի […]

̰
ՌԴ ըմբշամարտի հավաքականի մարզչի մուտքն ԱՄՆ արգելվել է

16:21 13.07.2019

Ռուսաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Ձամբոլատ Տեդեևի` ԱՄՆ մուտքի այցագրի ժամկետի երկարաձգման վերաբերյալ հայցը մերժվել է: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Տեդեևը տեսակետ է հայտնել, որ դա արվել է վրացի լրագրող Գեորգի Գաբունիայի՝ Պուտինին ուղղված հայհոյանքներին ի պատասխան իր կողմից արված հայտարարությանը, որում նա պաշտպանել էր Պուտինին: Հիշեցնենք, որ մարզիչն ասել էր, […]

̰
Ապատեղեկատվություն. ոստիկանությունը` Թեհմինա Վարդանյանի հրապարակման վերաբերյալ

16:19 13.07.2019

ՀՀ Ոստիկանությունը անդրադարձել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի կողմից հրապարակված տեսանյութին և պարզաբանում տարածել. «Ֆեյսբուքյան օգտատեր Թեհմինա Վարդանյանը իր էջում կրկին հրապարակել է գրառում՝ Արաբկիր վարչական շրջանի շենքերից մեկում ոստիկանության ծառայողների իբրև ապօրինի գործունեության և լիազորությունների սահմանազանցման վերաբերյալ: Այս առթիվ ՀՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ պարզաբանում է` չհրապարակելով բնակարանի հասցեն, դրա սեփականատիրոջ, […]

̰
Արման Կիրակոսյանը պետական մարդ էր՝ նվիրված պետականությանը. նախագահը մասնակցել է դեսպանի հրաժեշտի արարողությանը

16:13 13.07.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է իր վաղեմի ընկեր՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արման Կիրակոսյանի վերջին հրաժեշտի արարողությանը: Հանդես գալով հրաժեշտի խոսքով՝ Հանրապետության նախագահը մասնավորապես ասել է. «Դժվար օր է այսօր. Մենք ճանապարհ ենք դնում Արման Կիրակոսյանին, վերջանում է Արման Կիրակոսյանի […]

̰
Թուրքիան ռուսական Ս-400 համակարգի հանգույցների նոր խմբաքանակ է ստացել

16:00 13.07.2019

Ռուսաստանն այսօր Թուրքիա է ուղարկել իր արտադրած Ս-400 զենիթահրթիռային համակարգերի կից հանգույցների հերթական խմբաքանակը։ Համակազմի մեջ մտնող այս տեխնիկան նույնպես ուղևորվել է թուրքական մայրաքաղաքի հարևանությամբ գտնվող ավիաբազա, որտեղ իջել էին նաև հրթիռային համակարգի արձակման կայանները բերած ինքնաթիռները։ Այս լրակազմը անհրաժեշտ է համակարգի ամբողջականությունն ապահովելու համար, քանի որ դրանց մեջ են մտնում համակարգի ավտոնոմ աշխատանքի համար […]

̰
Փարիզում բողոքի ակցիաների են դուրս եկել «սև բաճկոնները». կան ձերբակալվածներ

15:53 13.07.2019

Փարիզի փողոցներ այսօր բողոքի են դուրս եկել «սև բաճկոնները»: Այդ մասին հայտնել է Russia Today-ը: Նրանք Ֆրանսիայում առանց փաստաթղթերի բնակվող փախստականներն են և բողոքում են արտաքսումների դեմ: Ի նշան բողոքի՝ նրանք արգելափակել են Պանթեոնը: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են եղել իրավապահ մարմինների հետ: Ձերբակալվել է 37 մարդ:

̰
ՄԻՊ գրասենյակը զբաղվում է ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանի ահազանգով

15:42 13.07.2019

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամներ Անի Խաչատրյանի և Թերմինա Վարդանյանի, փաստաբան Նինա Կարապետյանցի ահազանգերի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Երևանում գտնվող մի բնակարանից քաղաքացիների վտարման իրականացման վայր։ Այս մասին տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: Ըստ ահազանգի՝ բնակարանում գտնվում են նաև երեխաներ։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաև Ոստիկանության հետ։ […]

̰
Ջիբրալթարում կալանված իրանական տանկերի անձնակազմին գրավի դիմաց ազատ են արձակել

15:20 13.07.2019

Ջիբրալթարի իշխանությունների կողմից կալանված իրանական Grace 1  նավթատար տանկերի 4 հոգանոց անձնակազմի անդամները, առանց մեղադրանքի առաջադրման, գրավի դիմաց ազատ են արձակվել: Այս մասին հայտնում է Ջիբրալթարի ոստիկանության թվիթերյան էջը: «Լցանավի անձնակազմի 4 անդամները գրավի դիմաց ազատ են արձակվել, նրանց նկատմամբ մեղադրանքներ չեն առաջադրվել»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշենք, որ հուլիսի 4-ին Ջիբրալթարի իշխանությունները կալանավորել էին […]

̰
էս հայերը խաբար չեն, որ Սորոսը վաղուց մեռած է. Լևոն Շիրինյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին

15:10 13.07.2019

 «Որ անունը Ստամբուլյան է, վատ է, և արժեքները մեզ հետ կապ չունեն»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը` անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիային: Նա ելնելով ՔՊ-ականների նախկին պահվածքից՝ կարծիք հայտնեց, որ կան մարդիկ, ովքեր պաշտպանում են քրիստոնեա-դեմոկրատական արժեքները:  «Իհարկե, շատ վատ բաներ են, Սորոսն էլ վատ բան է, բայց եթե գիտություն է ֆինանսավորում, լավ է, […]

̰
Միացյալ Նահանգների աշխատանքի նախարարը հրաժարական է ներկայացրել

15:04 13.07.2019

Միացյալ Նահանգների աշխատանքի նախարար Ալեքսանդր Ակոստան հրաժարական է ներկայացրել: Պատճառը նրա մասնակցությամբ դատավարություններից մեկն էր, որի ժամանակ Ակոստան, որպես պետական մեղադրող, հանդես էր գալիս միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնի դեմ: Այդ ժամանակ Էփշտեյնը մեղադրվում էր մարդկանց թրաֆիքինգի և մանկահասակ աղջիկներին սեռական հարաբերությունների դրդելու մեջ: Հետագայում այդ դատական վեճը ավարտվել էր գործարքով, որի արդյունքում միլիարդատերը դատապարտվել էր  մեկուկես […]

̰
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ

15:00 13.07.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 14-18-ն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում, հուլիսի 19-21-ը՝ Բոստոնում, իսկ հուլիսի 25-26-ը՝ Նյու Յորքում: ԱԺ աշխատակազմից հայտնում են, որ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության […]

̰
Ամուլսարում քաղաքացիները արգելել են քննիչների մուտքը տարածք. ՔԿ

14:56 13.07.2019

ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Նաիրա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Ամուլսարում այսօր տեղի ունեցած միջադեպի մասին. «ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, այսօր քննիչը և փորձագետները շինարարատեխնիկական, ապրանքագիտական, նյութագիտական և էկոլոգիական համալիր փորձաքննության իրականացման շրջանակներում կազմակերպել են այց Ամուլսարի հանք, սակայն քաղաքացիները արգելում են խմբի մուտքը հանքի […]

̰
Ոստիկանության պաշտոնատար անձինք մեղադրվում են քաղաքացուն խոշտանգելու մեջ

14:46 13.07.2019

ՀՀ ոստիկանության երկու պաշտոնատար անձ հանցագործություն կատարած քաղաքացուն ավտոմեքենայով Ոստիկանության բաժանմունք տեղափոխելու ընթացքում խոշտանգել են նրան, գրում է «Փաստինֆո»-ն: Դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի մարտի 2-ին, երբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի թմրամոլության դեմ պայքարի գծով ավագ օպերլիազորը և նույն բաժանմունքի օպերլիազորը Երևանի մետրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանի դիմացից քաղաքացուն ավտոմեքենայով ոստիկանության […]

̰
ԱԺ խորհրդի որոշումը. «Եվրանեսթ»-ի ղեկավարի պաշտոնում Մխիթար Հայրապետյանին կփոխարինի Գայանե Աբրահամյանը

14:29 13.07.2019

«Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթ»-ի հայկական պատվիրակության ղեկավարի պաշտոնում Մխիթար Հայրապետյանին փոխարինելու է Գայանե Աբրահամյանը: Այս մասին որոշումը կայացվել է այսօր տեղի ունեցած Ազգային ժողովի խորհրդի նիստում: Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը դադարեցրել է «Եվրանեսթում» հայկական պատվիրակության ղեկավարի […]

̰
Երկիրն իրավունք չունի ՍԴ լեշը քարշ տալ, այն պետք է լուծարել. Լևոն Շիրինյան

14:21 13.07.2019

Լևոն Շիրինյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաև նախկին իշխանությունների օրոք ենթակառուցվածքների վիճակին՝ ընդգծելով, որ ամեն ինչ քայքայվել է: Օրինակ բերեց. «Հայաստանի քաղաքական պատմության մեջ վատթարագույն դեր է խաղացել ՍԴ-ն իր բոլոր անդամներով մինչև հիմա եղած: Ոճրային Մարտի մեկը լեգիտիմացրել է, իրավական լեգիտիմություն է հաղորդել, ամեն փաստաթղթի տակ ստորագրել են, որ Սահմանադրության հետ հակասություն չունի, […]

̰
Կարևոր է մշակվող օրենսգրքերի համահունչ լինելը Հակակոռուպցիոն ռազմավարությանը. Ռուստամ Բադասյան

14:11 13.07.2019

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր հանդիպել է Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական օրենսգրքերի նախագծերը մշակող աշխատանքային խմբերին: Հանդիպումն իրականացվել է Եվրոպայի խորհրդի «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակում: ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան ողջունել է նման ձևաչափով հանդիպումը՝ ուղղված 3 կարևոր օրենսգրքերի նախագծերի ներդաշնակեցմանը և հաջող ու արդյունավետ […]

̰
Վերջին օրերին հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 800 կրակոց

14:09 13.07.2019

Պաշտպանության բանակից հայտնում են, որ հուլիսի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 800 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված […]

̰
ԱՄՆ կոնգրեսականները Թրամփին մղում են Թուրքիայի դեմ պատժամիջոցների

14:00 13.07.2019

Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 հրթիռային համակարգերի գնումից հետո ԱՄՆ կոնգրեսի ռազմական ու արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամները պաշտոնական ուղերձ են հղել Անկարային ու իրենց դժգոհությունն են հայտնել Թուրքիա-Ռուսաստան ռազմատեխնիկական գործակցության վերաբերյալ։ Բայց նրանք դրանով չեն սահմանափակվել։ Կոնգրեսականները երկրի նախագահին կոչ են արել Ս-400 համակարգերի գնման առիթով պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի իշխանությունների նկատմամբ։ Ընդ որում՝ նրանք Թուրքիան հայտարարում […]

̰
Երկրում տեղի է ունենում սողացող հեղաշրջում. քաղաքագետ

13:50 13.07.2019

Անդրադառնալով երկրի ներքաղաքական իրավիճակին՝ քաղաքագետ Լևոն Շիրինյանն այսօր` լրագրողների հետ հանդիպմանը, ասաց հետևյալը. «Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վերաբերմունքը տրանսֆորմացվել է. առաջ հավատում էին, որ կանի, հիմա ասում են` ինչու չի անում ու իրենից չեն հեռանում: Երիտասարդ լինելու գործոնը շատ շահարկվեց տգետ զանգվածի կողմից, մի մասն էլ գողապետության գործիչների կողմից, բայց մեջը նաև սերնդափոխություն եղավ, լճացել էր […]

̰
Ո՞րն էր Նիկոլ Փաշինյանի ամենամեծ շոկը

13:45 13.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոնում ընթացող հանդիպման ժամանակ պատմեց՝ տարիներ առաջ, երբ ինքն ընդհատակում էր, ամենաընթերցվող թերթի խմբագիրն էր: Նա նշեց՝ երբ ընդհատակից դուրս եկավ, ականատես դարձավ բոլորովին այլ իրականության՝ տպագիր մամուլի դիրքերի զիջմանը: «Դա իմ ամենամեծ շոկն էր, որ ես ուրիշ աշխարհից հեռացել էի այլ աշխարհ»,- […]

̰
Ասում են՝ հեղափոխությունն արեցին Սորոսը, Տորոսը, Պետրոսը … Նիկոլ Փաշինյան

13:42 13.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոնում ընթացող հանդիպման ժամանակ խոսեց Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հաջողության գրավականի մասին: Փաշինյանը մեջբերեց թավշյա հեղափոխության մասին ժամանակակից հայ հեղինակներից մեկի գրքից որոշ դրվագներ: Ըստ հեղինակի՝ հեղափոխությանն առաջինը արձագանքեցին երեխաները: Ե՞րբ այն դարձավ բեկումնային. երբ պարզվեց՝ դպրոցականները դուրս են եկել փողոց և […]

̰
25-50 հազար դրամ տուգանք հրդեհ առաջացնելու համար. արդյո՞ք պատժաչափերը մեղմ չեն

13:40 13.07.2019

SHANTNEWS.am-ի հետ զրույցում այսօր ԱԻՆ փորձագետ Սերգեյ Հայրապետյանն ասել է, որ հրդեհների թվի զգալի աճ կա: Որոշ  պնդումների համաձայն` այդ ամենի մեջ միտում կա: ԱԻՆ-ում սա պաշտոնապես չեն հաստատում: Արդյո՞ք տուգանքների նվազ լինելը կարող է պատճառ լինել հրդեհների թվի աճի: «Հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար մեր օրենսդրությամբ նախատեսված է և´ վարչական, և´ քրեական պատասխանատվություն: Վարչական […]

̰
ԱԺ-ում հյուրընկալվել են ճանապարհային երթևեկության խնդիրներով զբաղվող քաղաքացիներ

13:25 13.07.2019

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Երեկ ԱԺ-ում հյուրընկելել է ճանապարհային երթևեկության խնդիրներով զբաղվող մի խումբ ակտիվ քաղաքացիների, որոնք հիմնականում ներկայացնում են «Մի´ արեք այսպես» ֆեյսբուքյան հայտնի խումբը: Հուլիսի 12-ին խորհրդարանում հրավիրված քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ճանապարհային երթեւեկության առկա իրավիճակին, խնդիրներին և դրանց հնարավոր լուծումներին: Քննարկմանը […]

̰
BACK_TO_TOP