15:05 04.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուն: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և մաղթել հաջողություններ: Նախագահ Սարգսյանն ասել է, որ ակնկալում է ակտիվ աշխատանք հայ-ռումինական հարաբերությունների սերտացման և փոխշահավետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ: Հանրապետության նախագահն ու նորանշանակ դեսպանը խոսել են երկու երկրների միջև տնտեսական կապերի […]
14:55 04.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 3-ին նոր որոշում է ստորագրել, ըստ որի` Կարեն Ղարիբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության պետ։ «Ղեկավարվելով «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Կարեն Ղարիբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության պետ»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:
14:49 04.07.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հուլիսի 4-ին լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախարարության աշխատակիցներն ամենօրյա ռեժիմով հետևում են Սևանի ջրին: Նա նշեց՝ Ջրային կոմիտեից վերցրել են տվյալներ, թե ջուրը, որ մատակարարվում է, կոնկրետ որ հողատարածքներն են ջրվում, նաև համեմատում են՝ արդյոք այդ տարածքներն իրականում ջրվում են: Նախարարն ասաց, որ իրենց 10-օրյա պարբերականությամբ ներկայացվում են […]
14:32 04.07.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հուլիսի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է Սևանի մաքրման աշխատանքների ու այդ նպատակով արվող ֆինանսական հատկացումների մասին: «Մաքրման աշխատանքների մի մասը ջրում էր կատարվում, մի մասը՝ ցամաքում: Կարծում ենք՝ ցամաքում մաքրելու համար կարիք չկա գումար վճարել, դա հնարավոր է իրականացնել համայնքների միջոցով, ջրում ճահճացված և արդեն ջրում գտնվող տարածքներն […]
14:31 04.07.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Երևանի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի 8 և 10 հասցեների չորրորդ կարգի վթարային շենքերում ապրող 83 ընտանիքների այսօր հանձնել են նոր բնակարանների բանալիներ: Քաղաքապետը նաև տեղեկացնում է, որ ևս 59 ընտանիք էլ ստացել են Սիսակյան 3 հասցեում նոր կառուցվող շենքում անհատույց բնակարաններ ստանալու մասին Երևանի քաղաքապետի […]
14:15 04.07.2019
Ղազախստանի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ առաջիկայում մտադիր են սահմանափակումներ մտցնել Հայաստանի, Ռուսաստանի, Ղրղըզստանի ավտոհամարանիշներով մեքենաների շահագործման ոլորտում։ Եթե մեքենան տրանզիտով անցնում է Ղազախստանի տարածքով, ապա նրան կտրվի մինչև 10 օր ժամանակ։ Եթե մեքենայի տերը մտադիր է ավելի երկար գտնվել այդ երկրի տարածքում, ապա ստիպված է լինելու «ժամանակավոր կացության» վկայական ստանալ մեքենայի համար։ Նախարար […]
14:13 04.07.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սևանի վիճակին: Նա Սևանի ջրի մակարդակի իջեցման ու աղտոտման մասին խոսելիս նշել է, որ պատճառներն են կեղտաջրերի հոսքը, անտառային ափամերձ տարածքները պետք է մաքրվեն, ռեստորաններից, հյուրանոցներից մեծ քանակի աղտոտում է լինում, նաև բնակչության կողմից է էականորեն ավելացել աղտոտումը: «10-15 տարի առաջ լվացքի մեքենաներ […]
14:00 04.07.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Փամբուխչյանը նախօրեին հայտարարեց, որ ավարտվել է Ծովային օրենսդրության նախագծի մշակումը: Հիմնականում 2 երկրի`Մոնղոլիայի ու Մոլդովայի փորձն է հաշվի առնվել։ Այս երկրները չունեն ելք դեպի ծով, բայց ունեն Ծովային օրենսդրություն: Իսկ համաշխարհային ջրային տարածքում երթևեկող 1000 նավերի վրա ծածանվում են Մոնղոլիայի, 700-800 նավերի վրա` Մոլդովայի դրոշները։ Պատգամավորը Հայաստանը ծովային երկիր […]
13:49 04.07.2019
«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» փաստաբան Գիորգի Անթաձեի խոսքերով` հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը ցույցը ցրելու ժամանակ տուժած անձինք կարող են պետությունից փոխհատուցում պահանջել, հայտնում է «Ալիք Մեդիան»: Անթաձեն հայտարարել է, որ առողջական վնասի դեպքում կարող են ինչպես բուժման ծախսերը պահանջել, այնպես էլ աշխատանքից բացակայելու փոխհատուցում: «Առաջին հերթին, կարևոր է պարզել, թե հունիսի 20-ին այս կամ […]
13:45 04.07.2019
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը հուլիսի 4-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գազի գնի շուրջ ռուսական կողմի հետ տարվող բանակցություններին: Հարցին՝ ի՞նչ փուլում են դրանք, նա պատասխանեց. «Բանակցությունները դեռևս շարունակվում են, որևէ նորություն չեմ կարող ասել»: Բաղրամյանն ընդգծեց՝ «Գազպրոմ» ընկերության նկատմամբ կիրառվող տուգանքներն այդ բանակցությունների հետ որևէ կապ չունեն, պետք է բացել ընդամենը տուգանքի փաստաթղթերը և տեսնել՝ […]
13:40 04.07.2019
Հյուսիսային պողոտայում փորձարկվել է բարձր ճնշման նորագույն լվացող տեխնիկան: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից: «Շուտով այս տեխնիկայի գործարկմամբ կիրականացվի Կենտրոնի մաքրումը»,- գրված է լուսանկարներին կից արված գրառման մեջ:
13:30 04.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սինգապուր այցի ընթացքում ստորագրվելու է երկու երկրների միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր։ Այս մասին այսօր հայտնի դարձավ կառավարության նիստից։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը զեկուցեց, որ այս համաձայնագիրը թույլ է տալու ոչ միայն կանխատեսելի դարձնել երկու երկրների հարաբերությունները բիզնեսի համար, ինչպես նաև հեշտացնել հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման աշխատանքները։ Ջանջուղազյանն ասաց, որ այժմ […]
13:21 04.07.2019
Վարորդական վկայականներ ստանալու կարգի մասին նոր նախագծին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը: Նա նշել է, որ ըստ այդ նախագծի` ուսում պահանջվելու է միայն «C» կատեգորիայի/բեռնատար տրանսպորտային միջոցների վարման/ իրավունքի վկայական ստանալու համար: «Օրենքի նախագծով ուսուցում պահանջվում է միայն «C» կատեգորիայի /բեռնատար տրանսպորտային միջոցների վարման/ իրավունքի վկայական ստանալու համար: Հայաստանը պարտավորվել է […]
13:00 04.07.2019
Հայաստանի ջրօգտագործողների ընկերություններում նորից պարտք է կուտակվել` ավելի քան 4 միլիարդ դրամ։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ զեկուցեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և բացատրեց պատճառները։ Ըստ նրա՝ ամեն տարի ջրօգտագործողների ընկերությունները վերցնում են ընթացիկ տարվա՝ զարգացման համար նախատեսված պետական դոտացիաները և ուղղում են նախորդ տարվա պարտքի մարմանը։ Նախարարն ասաց, որ ամենացավալին […]
12:46 04.07.2019
Պոլսո պատրիարքության տեղապահի ընտրության արդյունքը հայտնի է: Քիչ առաջ ավարտվել է Ստամբուլի միաբանների փակ ժողովը։ SHANTNEWS.am-ը Ստամբուլից տեղեկացավ, որ քիչ առաջ տեղապահ է ընտրվել Սահակ եպս. Մաշալյանը: Նշենք, որ տեղապահի թեկնածուներ էի առաջադրվել Պոլսո միաբանության անդամներից երկու եպիսկոպոսներ՝ Արամ արք. Աթեշյանն ու Սահակ եպս. Մաշալյանը: Տեղապահի պաշտոնն այս փուլում կարևորվում է, քանի որ այսօր ընտրվող […]
12:40 04.07.2019
Կառավարությունն այսօր երկարատև քննարկումից հետո բլից քվեարկությամբ ընդունեց միանգամից 6 հարց։ Հարցերը վերաբերում էին կրթական հաստատություններում վերանորոգման, տեխնիկական վերազինման, երբեմն էլ վերակառուցման աշխատանքներին։ Հարցերն ընդունվեցին միանգամից, քանի որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը դրանք ներկայացրել են առանց ընդմիջման, և կառավարության անդամները հարցեր ու առաջարկություններ ներկայացրել էին բոլորի վերաբերյալ։
12:36 04.07.2019
Հայաստանում այս պահի դրությամբ գործում է 350 «Արմաթ» ինժեներական-ռոբոտատեխնիկական լաբորատորիա։ Կառավարության այսօրվա որոշումներից մեկով տարվա ընթացքում կստեղծվի ևս 284 նման լաբորատորիա։ Այս մասին քննարկման ժամանակ կառավարության նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խորհուրդ տվեց հաջորդ խմբաքանակով լաբորատորիաների ստեղծմանը ներգրավել նաև այլ կազմակերպությունների։ Մինչ այս բոլոր լաբորատորիաները ստեղծել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (նախկին ԻՏՁՄ)։ ԿԳՄՍ նախարար […]
12:33 04.07.2019
Կառավարությունն այսօր 2,6 միլիարդ դրամ հատկացրեց դպրոցների նորոգմանն ու լրացուցիչ շինարարությանը, ուսումնական հաստատությունների կահավորմանը և այլ հարցերի։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ կառավարության նախորդ նիստին էլ ընդունվել են առողջապահության ոլորտին 12 միլիարդ դրամի հատկացման ծրագրեր։ Այս ամենն Ավինյանը կապեց քաղաքացիների վարքի փոփոխության հետ ու հիշեցրեց, որ քաղաքացիները պետք է պահանջեն ՀԴՄ կտրոններ, իսկ տնտեսվարողներն էլ […]
12:21 04.07.2019
Ոստիկանությունը փորձել է թույլ չտալ ցուցարարներին ճանապարհներ փակել. կողմերի միջև բախումներ են եղել:
11:56 04.07.2019
Կառավարությունը մի շարք բուհերում շինարարական և վերակառուցման, նոր տեխնոլոգիաների ներդրման, տեխնիկական վերազինման համար գումարներ է նախատեսում հատկացնել։ Գործադիրի նիստի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը զեկուցեց, թե որտեղ ինչ ծախսեր են կատարվելու․ Ագրոճարտարագիտական լաբորատորիայի գերազանցության կենտրոնի ստեղծում Ագրարային համալսարանում, Ուսանողական ավանի շենքի հիմնանորոգում և գույքով ապահովում, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի շենքի վերանորոգում, Երևանի պետական կոնսերվատորիայի […]
11:53 04.07.2019
Հուլիսի 4-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց կկատարի Արցախ, որտեղ հանդիպումներ կունենա Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի, Ադրբեջանից հայ փախստականների Արցախի միության ներկայացուցիչների, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արք․ Մարտիրոսյանի հետ:
11:50 04.07.2019
Հայաստանում 12-ամյա կրթության անցնելիս ավագ դպրոցի կարգավիճակ են ստացել այն դպրոցները, որոնք ունեցել են ամենավատ պայմանները։ Եվ երբ խոսվում է ավագ դպրոցի բովանդակային խնդիրների մասին, պետք է իմանալ նաև շենքային պայմանների խնդիրների մասին։ Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Հարցերից մեկի զեկուցման ժամանակ նա ասաց, որ իրենք նախատեսում են քանդել ու […]
11:41 04.07.2019
Կառավարության այսօրվա նիստում քննարկված հարցերից մեկով առաջարկվեց գումար հատկացնել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը (նախկին ԻՏՁՄ), որպեսզի միությունը Հայաստանի կրթական հաստատություններում բացի ևս 284 ինժեներական-ռոբոտատեխնիկական լաբորատորիա։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ հիմա Հայաստանում արդեն իսկ գործում է 350 նման լաբորատորիա, որոնց էլ կավելանա ևս 284-ը, քանի որ դա լավ ներդրում է տեխնոլոգիական զարգացման համար։ Պայմանավորվածություն […]
11:38 04.07.2019
«S.O.S. Սևան» նախաձեռնությունը հուլիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Սևանի կանաչապատման խնդիրն: Բնապահպան Ինգա Զարաֆյանը նշեց, որ իրենք լսել են՝ անցյալ տարի ֆոսֆորի չափաբաժինը նորմայի մեջ էր, այս տարի հասկանում են, որ նորմայի սահմաններում չէ: «Էդ ոնց եղավ, որ անցյալ տարի տեսել ենք՝ ամբողջ կեղտը լցվում է Սևան, բայց նորմայի մեջ էր»,- ասաց նա: Զարաֆյանի […]
11:37 04.07.2019
Կառավարության այսօրվա որոշումներից մեկով կրկնապատկվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների պատվովճարը։ Եթե մինչև հիմա վետերաններն ամսական ստանում էին 50 հազար դրամ պատվովճար, ապա օգոստոսից նրանց ստանալիք գումարը կդառնա 100 հազար դրամ։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հարցին, թե քանի՞ վետերան ունենք Հայաստանում, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը զեկուցեց՝ 397 վետերան։ Նրանց պատվովճարների բարձրացման դեպքում բյուջեի վրա […]
11:16 04.07.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Corriere della Sera թերթին տված հարցազրույցում նշել է, որ Մոսկվայի և Կիևի միջև երկխոսություն և հարաբերությունների ջերմացում հնարավոր է, եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կատարի իր նախընտրական խոստումները: «Կիևի հետ կառուցողական երկխոսությունը հնարավոր է, եթե Զելենսկին կատարի իր խոստումները, այդ թվում ուղիղ կապ հաստատի Դոնբասի հայրենակիցների հետ և չանվանի նրանց անջատողականներ: […]
10:52 04.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ: «Մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի և Միացյալ Նահանգների բարեկամությունը, տարբեր ոլորտներում առկա բազմոլորտ համագործակցությունը և պատրաստակամ ենք ջանքեր գործադրել դրանք առավել խորացնելու և ընդլայնելու համար: Հայ-ամերիկյան փոխգործակությանը մեծապես նպաստում են նաև Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակիցները, […]
10:51 04.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ կանգնում են տեսախցիկների առջև, փորձում դիմակայել լրագրողների հարցերին ու ներկայանալի երևալ, բայց իրականում քաղաքական իրողության դեմ պայքարում են ֆոտոշոփով, ֆեյքերի մեծ բանակով, լրիվ անիմաստ մեկնաբանություններով, փողով ու մարդկանց կաշառելով»: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2403266549950619&id=100008018927331
09:09 04.07.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, դատական համակարգում, շունչները պահած, սպասում են հուլիսի 11-ի հայտնի ժողովին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մոտ 76 դատավորի ծանուցվել է, որ իրենք ընդգրկված են ԲԴԽ անդամության թեկնածուների ցուցակում և մինչև հուլիսի 6-ը ժամանակ ունեն հրաժարվելու թեկնածությունից: Մեզ հայտնի դարձավ, որ երեկվա դրությամբ մոտ 15 դատավոր դիմում են ներկայացրել ՀՀ դատական […]