16:02 03.07.2019
Հուլիսի 3-ին աշխատանքային այցով Արցախի պաշտպանության բանակ է այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը եղել է բանակային առաջնագծի մի շարք ուղղություններում, ծանոթացել է տեղում իրականացված ու շարունակվող ինժեներա-ամրաշինական աշխատանքներին, ծանոթացել է հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանն ուղղված համալիր գործընթացներին: Աշխատանքային այցի ընթացքում […]
15:58 03.07.2019
Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ն անդրադարձել է համացանցում լայնորեն տարածվող նամակին, որ իբրև թե գրել է ՀՀ վարչապետը: «Օրերս համացանցում սկսեց շրջանառվել մի լուսանկար, որում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իբր նամակ է ուղղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։ Նամակում նշվում էր Արցախը Ադրբեջանին փոխանցելու պատրաստակամության մասին։ Առաջին իսկ հայացքից […]
15:50 03.07.2019
Եվրախորհրդարանում կայացած ընտրությունների արդյունքներով 4 թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել հավաքել անհրաժեշտ ձայները կառույցը ղեկավարելու համար։ Այս մասին հայտնում է միջազգային մամուլը։ Վավեր ճանաչված 662 քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ Դավիդ Սասսոլի (Իտալիա) – 325 ձայն, Յան Զագրադիլ (Չեխիա) – 162 ձայն, Սկա Կելլեր (Գերմանիա) – 133 ձայն, Սիրա Ռեգո (Իսպանիա) – 42 ձայն։ Արդյունքում […]
15:42 03.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի զարգացմանը, ոլորտում առկա խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր: «Այսօր հավաքվել ենք քննարկելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի զարգացման հայեցակարգային ծրագրի նախագիծը, որպեսզի կողմնորոշվենք, թե ինչ ռազմավարական ուղղություն ենք որդեգրում Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի զարգացման բնագավառում: Նախկինում մի քանի անգամ առիթ եմ ունեցել […]
15:34 03.07.2019
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Թեհրանում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Այս մասին հայտնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահին ջերմ ընդունելության համար: Նշելով, որ Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները հիմնված են պատմական բարեկամական կապերի և […]
15:30 03.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին: Նախագահ Սարգսյանը ողջունել է Գլենդելի հայազգի քաղաքապետի այցը հայրենիք՝ ընդգծելով, որ Հայաստանը նաև սփյուռքի մեր հայրենակիցների տունն է: Հայրենիք-Սփյուռք կապերն ամրապնդելու համատեքստում նախագահն Արա Նաջարյանին առաջարկել է խորացնել քույր քաղաքների՝ Գյումրիի ու Կապանի հետ համագործակցությունը: Արմեն Սարգսյանը մասնավորապես ներկայացրել է Գյումրիի […]
15:11 03.07.2019
Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնին հավակնում է չորս թեկնածու Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից և Չեխիայից: Այդ մասին ասված է ԵԽ մամուլի ծառայության՝ հուլիսի 2-ին տարածված հաղորդագրության մեջ: Թեկնածուների թվում կա 2 կին` գերմանուհի Սքա Քելլերը «Կանաչներ-Եվրոպական ազատ դաշինք» խմբակցությունից և իսպանուհի Սիրա Ռեգոն, որը ներկայացնում է «Եվրոպական միացյալ ձախեր/ Հյուսիսի ձախ-կանաչներ» ձախ քաղաքական խումբը, ինչպես նաև երկու տղամարդ. […]
15:04 03.07.2019
Հայաստանը հունիսի 28-ին Ադրբեջանին էր հանձնել այդ երկրի քաղաքացուն, որը մինչ այդ ապօրինաբար հատել էր հայ-ադրբեջանական սահմանը, անցել հայկական կողմ։ Սա կատարվել է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ «Սա, ինչպես ոմանք են ներկայացնում, փոխանակում չէ։ Սա եղել է Հայաստանի […]
15:00 03.07.2019
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանը 2019 թվականի հուլիսի 1-2-ը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաք կատարած այցի ընթացքում հանդիպել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդին, Եվրոպայի խորհրդի Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսին, Վենետիկի հանձնաժողովի նախագահ […]
14:54 03.07.2019
«Քաղաքական անցյալին վերադարձ չի կարող լինել». այս վերտառությամբ հաղորդագրություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը: «Այսօր «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ ՀՅԴ-ի նախաձեռնած քաղաքական հանդիպումը, որին «Ժառանգություն»-ից մասնակցում էին կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը, փոխնախագահ Նարինե Դիլբարյանը, Գործադիր մարմնի անդամներ Հայկ Գասպարյանը, Գագիկ Մարգարյանը, ՀՅԴ-ից՝ ԳՄ անդամներ Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը և Արմենուհի Կյուրեղյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին համատեղ […]
14:51 03.07.2019
Արաբագետ Սարգիս Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԻՊ կողմից տարածված տեսանյութին: «Իսլամական պետության կողմից տարածված առաջին և ԻՊ-ի պաշտոնական տեղեկատվական հոսքում Ադրբեջանում Իսլամական պետության ներկայության մասին խոսող առաջին տեսանյութն է: Ինչ ունենք՝ 1. Տեսանյութում 3 դիմակավորված անձ են ներկայացված, որոնց հետևում Իսլամական պետության դրոշն է: 2. Նստածն առաջնորդն է՝ Աբու Յուսուֆ ալ-Ազերին, որը սկսում […]
14:40 03.07.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի պահպանում Միջուկային գործարքի պայմանները: Գործարքը Իրանին առնվազն 150 միլիարդ դոլարի օգուտ է տվել: Այս մասին Թրամփը գրել է իր թվիթերյան էջում: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Թեհրանը խախտել է Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի պայմանները ուրանի պահեստավորման առավելագույն թույլատրելի սահմանի մասին: «Իրանը խախտել է Միջուկային գործարքը՝ 150 […]
14:35 03.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՌԴ պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն այցի ծախսերի մասին: «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. 2019 թվականի հունիսի 24-26-ը Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարի տեղակալ Վլադիմիր Տոկարևի գլխավորած պատվիրակության (15 անձ)` Հայաստանի Հանրապետություն այցի ընթացքում ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու […]
14:30 03.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ: Ինչպես երեկ Բելառուսի ու Ղազախստանի նախագահների հետ կայացած հեռախոսազրույցների ժամանակ, այնպես էլ այսօր՝ վարչապետ Փաշինյանը, որպես նախագահող երկրի ղեկավար, Ղրղըզստանի նախագահ Ժեենբեկովի հետ քննարկել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության, Երևանում ս.թ. հոկտեմբերի 1-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացման, ԵԱՏՄ արտաքին կապերի ընդլայնման հետ կապված […]
14:24 03.07.2019
Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսնակ Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Մարգարյանի՝ Հայաստանը լքելու մասին լուրերին: «Ուշադրություն, Տարոն Մարգարյանը, ի հեճուկս ստեր մոգոնողների և տարածողների, ապրել, ապրում և շարունակելու է հիմնավորապես ապրել Երևանում. դուր գա դա ոմանց, թե՝ ոչ: Տիկնա՛յք և պարոնա՛յք, դադարեցրե՛ք այլևս ձեզ գուցե ցանկալի և երևակայությունը որպես իրողություն […]
14:20 03.07.2019
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը մշտապես հետամուտ է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի մասին հարցին ու այն մշտապես բարձրացնում է և՛ երկկողմ, և՛ բազմակողմ ձևաչափերով հանդիպումների ընթացքում։ Այս մասին այսօր հայտնեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին սպառազինություն վաճառելու մասին հարցին։ «Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերությունները, հատկապես որոնք վերաբերում են ռազմարդյունաբերական ոլորտին, մշտապես մեր ուշադրության կենտրոնում են։ Եթե չեմ […]
14:07 03.07.2019
Արտաքին գործերի նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը այսօր որոշ մանրամասներ ներկայացրեց Լեհաստանի դեսպանատան կողմից վիզաների տրամադրման արհեստական խոչընդոտների ստեղծման մասին «Հետքի» հրապարակման վերաբերյալ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, ըստ Նաղդալյանի, գործընթացը դիտարկում է Հայաստան-Եվրամիություն վիզաների դյուրացման համատեքստում, և դրանում թերացումներն անընդունելի են։ «Այս առնչությամբ Հայաստանում Լեհաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ պարզաբանումների համար, և իրեն ներկայացվել է ՀՀ […]
14:00 03.07.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է Համաշխարհային բանկի տրանսպորտային ոլորտի մասնագիտական խմբի պատվիրակությանը։ Նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստանի ու Համաշխարհային բանկի երկարամյա և արդյունավետ փոխգործակցությունը՝ ընդգծելով բանկի հետ հարաբերությունների դինամիկ զարգացման և որակապես նոր հանգրվան տեղափոխելու հայկական կողմի շահագրգռվածությունը։ Նախարարը միաժամանակ հարկ է համարել նշել, որ բանկի հետ համատեղ իրականացված […]
13:51 03.07.2019
Կիպրոսի խորհրդարանի կողմից Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումից հետո այդ համաձայնագիրը վավերացրած երկրների քանակը հասել է 13-ի։ Այս մասին այսօր հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ թվելով այդ պետությունները․ Էստոնիա Լատվիա Լիտվա Բուլղարիա Լեհաստան Լյուքսեմբուրգ Դանիա Մալթա Ռումինիա Մեծ Բրիտանիա Ֆինլանդիա Հունգարիա Սլովակիա Սրանք այն պետություններն են, որոնք ավարտել են վավերացման գործընթացը՝ այդ […]
13:41 03.07.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին Անկախության օրվա առթիվ: Պուտինը նշել է, որ բարեկամական, եղբայրական կապերը երկու երկրների հարաբերությունների ամրության գրավականն են: «Կարևոր է, որ բարեկամական կապերն ու փոխօգնությունը, որ մեզ են ժառանգվել հայրերից ու պապերից, այսօր էլ ռուս-բելառուսական հարաբերությունների ամրության երաշխավորն են»,- ասել է նա: Պուտինը նաև համոզմունք է հայտնել, […]
13:38 03.07.2019
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած բազմաֆունկցիոնալ մեքենաները, որոնք ձմռանը մաքրում էին ձյունը, հիմա վերածվել են ջրցանի և մաքրում են մայրաքաղաքի փողոցները։ Պատկերված տեսանյութում երևում է, թե ինչպես են մեքենաները մաքրում Երևանի փողոցները:
13:33 03.07.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է իտալացի քանդակագործ Լորենցո Քուինին: Նախագահ Սարգսյանը ողջունել է արվեստագետի առաջին այցը Հայաստան: Նա նշել է, որ մշտապես բարձր է գնահատել քանդակագործի հոր՝ Էնթոնի Քուինի դերասանական վարպետությունն ու ֆիլմերում կերտած կերպարները: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լորենցո Քուինը նշել է, որ ոգեշնչված է Հայաստանի գեղեցկությամբ: «Սա պարզապես հիանալի երկիր է, […]
13:28 03.07.2019
Ադրբեջանի բանակի զինծառայողները մասնակցելու են Բելառուսի անկախության օրվա կապակցությամբ Մինսկում անցկացվող զորահանդեսին։ Լրագրողներից մեկն այսօր այս առնչությամբ ՀՀ ԱԳՆ խոսնակին խնդրեց ներկայացնել Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ գործընկերոջ կողմից Հայաստանի հակառակորդին նման հրավեր ուղարկելու վերաբերյալ։ «Դա որևէ երկրի սուվերեն իրավունքն է՝ իր մոտ անցկացվող միջոցառումներին հրավիրել ցանկացած գործընկերոջ»,- ասաց Աննա Նաղդալյանը։ Ինչ վերաբերում է հայկական պատվիրակության մասնակցությանը, […]
13:22 03.07.2019
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն էլեկտրոնային հայտարարագրերի ռեեստրի տվյալների ուսումնասիրության արդյունքներով պարզել է, որ Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց 2018թ. տարեկան հայտարարագիրը հանձնված և հրապարակված հայտարարագրերի ցանկում առկա չէ: Ըստ սահմանված կարգի` համայնքի ղեկավարը այն պետք է ներկայացներ մինչև մայիսի 31-ը: Էթիկայի հանձնաժողովի կողմից հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի […]
13:09 03.07.2019
Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Արցախ, որտեղ հանդիպումներ է ունենալու բարձրաստիճան ղեկավարության հետ։ Այցի նպատակներից մեկը Վաշինգտոնում Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպման մասին պաշտոնական Ստեփանակերտին տեղեկացնելն է։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ Խոսնակն այսօր որոշ պարզաբանումներ տվեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ այդ հանդիպումից հետո տարածած հաղորդագրության վերաբերյալ։ Խոսքը բովանդակային բանակցություններ արտահայտության […]
13:00 03.07.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն հուլիսի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
12:50 03.07.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ընտանեկան բռնության դեպքերին: «Մենք չպետք է միայն որպես արձագանքող հանդես գանք տարբեր խնդիրների դեպքում, այլ պետք է առաջնորդենք այդ խնդիրների լուծման գործընթացները: Ուրախ եմ փաստելու, որ միջգերատեսչական համագործակցությունն արդյունավետ է, թեև դեռ անելիք կա: Հանրության իրազեկության իմաստով կարևորում եմ նաև քաղաքացիների և […]
12:46 03.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Քրիստիննե Գրիգորյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
12:38 03.07.2019
«Իրականությանը չեն համապատասխանում վերջին շրջանում տարածված լուրերը, թե ադրբեջանական կողմը սկսել է նոր ճանապարհ կառուցել Դավիթ Գարեջիի տարածքում, Չիչխիտուրի վանքի ուղղությամբ»,- հայտնում են Վրաստանի արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից։ Ըստ ԱԳՆ-ի, ոչ թե ճանապարհ է կառուցվում, այլ եղածն է նորոգվում, որն էլ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում է և որևէ կերպ չի ազդում գոյություն ունեցող ստատուս […]
12:02 03.07.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը չի մերժել աջակցել Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխիլյանին, իսկ բուժման հետ կապված գումարի հայթայթումն ընթացքի մեջ է: Այս մասին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանն հայտնել է «168 ժամ» պարբերականի հրապարակած «Աննա Հակոբյանը հրաժարվել է օգնել Ապրիլյան պատերազմի վիրավոր զինվորին» հոդվածին: Աննա Հակոբյանի մամուլի խոսնակի պարզաբանումը ստորև. «Ի պատասխան ս.թ. […]