TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+25.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրականում քաղաքական իրողության դեմ պայքարում են ֆոտոշոփով, ֆեյքերի մեծ բանակով. Մարիամ Փաշինյան

10:51 04.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ կանգնում են տեսախցիկների առջև, փորձում դիմակայել լրագրողների հարցերին ու ներկայանալի երևալ, բայց իրականում քաղաքական իրողության դեմ պայքարում են ֆոտոշոփով, ֆեյքերի մեծ բանակով, լրիվ անիմաստ մեկնաբանություններով, փողով ու մարդկանց կաշառելով»: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2403266549950619&id=100008018927331

̰
ԲԴԽ անդամության թեկնածուների ցուցակը նոսրանում է․ «Ժողովուրդ»

09:09 04.07.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, դատական համակարգում, շունչները պահած, սպասում են հուլիսի 11-ի հայտնի ժողովին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մոտ 76 դատավորի ծանուցվել է, որ իրենք ընդգրկված են ԲԴԽ անդամության թեկնածուների ցուցակում և մինչև հուլիսի 6-ը ժամանակ ունեն հրա­ժարվելու թեկնածությունից: Մեզ հայտնի դարձավ, որ երեկվա դրությամբ մոտ 15 դատավոր դիմում են ներկայացրել ՀՀ դատական […]

̰
Ո՞վ է արդարադատության նորանշանակ փոխնախարարը․ «Ժամանակ»

08:53 04.07.2019

«Ժամանակ» թերթը գրում է․ «Երեկ ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացրին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քրիստինե Գրիգորյանը նշանակ­վել է արդարադատության նախարարի տեղակալ: Գրիգորյանը մինչ այդ՝ հեղափո­խությունից հետո, փոխվարչապետ նշանակված Արարատ Միրզոյանի խորհրդա­կանն էր: Ուշագրավ է, որ Քրիստինե Գրիգորյանը նախկին ՀՀԿ-ական է եղել: Նրա եղբայրը ներկայումս աշխատում է ոստիկանու­թյունում»։

̰
Ռուսական «Яблоко» կուսակցությունը հանդիպումներ է անցկացնում Թբիլիսիում

23:40 03.07.2019

Վրաստանում ռուսաստանյան «Яблоко» կուսակցության ներկայացուցիչները հանդիպումներ են անցկացնում: Կուսակցության կայքում այցը կոչել են «Աշխարհի և բարիդրացիության այց»: Կուսակցության անդամները հանդիպում են երկրի քաղաքական և հասարակական ուժերի հետ: Պատվիրակությունը գլխավորում է կուսակցության փոխնախագահ Ալեքսանդր Գնեզդիլովը: «Հիմա, երբ Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ պետական ​​լրատվամիջոցներում այդքան շատ շահարկումներ են լինում, մենք որոշեցինք ամեն ինչ տեսնել մեր աչքերով: Պատասխանատու […]

̰
Մեր սփյուռքի ներուժն օգնելու է լավ առողջապահություն ունենալ. Արսեն Թորոսյան

23:16 03.07.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել մի հանդիպումից, որին կից գրառում է արել: «Վստահ եմ՝ մեր սփյուռքի ներուժը առավելագույնս օգնելու է լավ առողջապահություն ունենալու մեր նպատակի իրագործմանը։ Հայաստանի ամերիկյան համալսարանում Սփյուռքի գերագույն հանձնակատար Զարեհ Սինանյանի, AMIC նախագահ Վիգեն Սեփիլյանի, UCLA-ի բժիշկ, հանրային առողջության մասնագետ Շանթ Շեխերդիմյանի և բազմաթիվ սփյուռքահայ և […]

̰
Սկսում եմ հասկանալ, թե ինչպես են կորցրել Ղարաբաղը․ Լապշինն՝ Ադրբեջանի մասին

22:50 03.07.2019

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը որոշ մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանում իր նկատմամբ մահափորձի վերաբերյալ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելուց հետո Լապշինին հայտնի է դարձել, որ ադրբեջանական կողմն անհեթեթ արադարացումներ է հորինել ու հակադարձ անհեթեթ մեղադրանքներ առաջադրել Լապշինին։ «Սկսում եմ հասկանալ, թե ինչպես են կորցրել Ղարաբաղը», – այդ անհեթեթությունների թվարկումից հետո գրել է Լապշինը։ Ֆեյսբուքյան գրառմամբ Լապշինը պատմել […]

̰
Վարչապետը մասնակցել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի բացման հանդիսավոր արարողությանը

21:52 03.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի բացման հանդիսավոր արարողությանը։ Ողջունելով համագումարի մասնակիցներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «ՀՀ առողջապահության մեծարգո նախարար Արցախի Հանրապետության առողջապահության մեծարգո նախարար, Հայաստանի միջազգային բժիշկների համագումարի նախագահության հարգելի անդամներ, հարգելի պատվիրակներ, հյուրեր թույլ տվեք ողջունել համագումարի անցակցումը և […]

̰
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

21:46 03.07.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին` ՌԴ ռազմածովային նավատորմին պատկանող ստորջրյա գիտահետազոտական կայանում բռնկված հրդեհի առնչությամբ, որը մարդկային կորուստների պատճառ է դարձել: Նախագահ Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում:

̰
Թուրքիայում հակահայկական հերթական ֆիլմն է նկարահանվում

19:51 03.07.2019

Թուրքիայում ֆիլմ է նկարահանվում 1915-16թթ. բիթլիսաբնակ մուսուլման ընտանիքների հետ պատահած դեպքերի մասին՝ մեղադրանքի թիրախում առնելով ռուսներին ու հայերին, հաղորդում է Ermenihaber-ը: Ֆիլմը նկարահանվում է Թուրքիայի Ռադիոյի ու հեռուստատեսության ընկերության աջակցությամբ և համակարգմամբ: «Ձյունից կազմված» անվանումով ֆիլմը էկրան կբարձրանա 2020 թվականին: Նկարահանումների մի մասը կատարվել է ձմռանը, ամառային մասը դեռ շարունակվում է: Ֆիլմը նկարահանվում է թուրք […]

̰
ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության զինծառայողները ականային պայթեցման վարժանքներ են անցկացրել

19:47 03.07.2019

Հայաստանի զինված ուժերի 4-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները կատարելագործելու, բարդ իրավիճակներում ֆիզիկական դիմացկունությունն ամրապնդելու նպատակով հուլիսի 2-ին անցկացվել են մարտավարամասնագիտական և ականների պայթեցման գործնական պարապմունքներ։

̰
Վարորդական իրավունք ստանալու նոր կանոնները. նախագիծ

19:44 03.07.2019

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft կայքում տեղադրվել է նախագիծ՝ վարորդական վկայականներ ստանալու նոր կարգի մասին: «Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացնելու ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշումն […]

̰
Ֆրանսիայում երեխաներին ծեծելը կարգելվի օրենքով

19:39 03.07.2019

Ֆրանսիայի խորհրդարանը օրենք է ընդունել, որի համաձայն` երեխաներին ֆիզիկական պատժի ենթարկելը կարգելվի: Օրենքը ընդունվել է միաձայն, այն արգելում է նաև երեխաներին ստորացնել, նրանց նախատել կամ ծաղրել: Ավելի վաղ Fondation pour l’Enfance-ը հետազոտություն էր հրապարակել, որի համաձայն` ծնողների 85%-ը ուսումնական նկատառումներով կարող է հարվածել երեխային: Որոշում է կայացվել օրենքի գոյության մասին ծնողներին իրազեկել երեխաներին տրվող բժշկական […]

̰
Ամռան կեսին ձմեռային ջերմաստիճան. Աշոցքի 3 բնակավայրերում ցրտահարվել են գյուղացիական տնտեսությունները

19:30 03.07.2019

Հուլիսի 2-ի գիշերը Շիրակի մարզի հյուսիսային տարածաշրջանում ամռան կեսին գրանցվել է ձմեռային ջերմաստիճան: Հայ-վրացական սահմանի` Հայաստանի հյուսիսի ամենավերջին գյուղում Բավրայում գիշերը գրանցվել է երկու աստիճան ցուրտ: Խոշորացված Աշոցք համայնքի 11 գյուղերում մասնակի բերքի ցրտահարումներ են եղել: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Վնասվել են կարտոֆիլի և հնդկացորենի ցանքատարածքները: Ցրտահարության վնասներն համեմատաբար շատ են Բավրա, Սիզավետ, […]

̰
Լիբանանում Աննա Հակոբյանը հանդիպել է հայաստանցի խաղաղապահների հետ

19:10 03.07.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Լիբանան այցի ընթացքում հանդիպում է ունեցել այդ երկրում ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող UNIFIL խաղաղապահ առաքելությանը մասնակցող հայաստանցի խաղաղապահների հետ։ Այս մասին տեսանյութը հրապարակվել է նրա ֆեյսբուքյան էջում։ https://www.facebook.com/wifeofarmenianPM/videos/422541265008249/

̰
Երևանի քաղաքապետարանի աղբատարը «գետինն է մտել»

19:08 03.07.2019

Երևանի քաղաքապետարանի «ԿամԱԶ» մակնիշի աղբատար մեքենաներից մեկը, որ վերջերս է գնվել, այսօր Դավթաշեն վարչական շրջանում աղբահանության ընթացքում ճեղքել է փողոցի ասֆալտե ծածկն ու ընկել փոսի մեջ։ Լուսանկարները բեռնել են ֆեյսբուքյան օգտատերերը։

̰
Դրախտիկ գյուղի դպրոցի տնօրենը յուրացրել է ուսուցիչների պարգևավճարները

19:06 03.07.2019

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, Գեղարքունիքի մարզային վարչության և Ճամաբարակի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ միջոցառումների արդյունքում, կոռուպցիոն նոր դեպք է բացահայտվել: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Դրախտիկ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն իր պաշտոնավարման ընթացքում` 2010 […]

̰
Թեհրանը նպատակադրված է խորացնել հարաբերությունները Երևանի հետ. Ռոհանի

18:51 03.07.2019

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հայտարարել, որ Հայաստանի ու Իրանի միջև հարաբերություններն ու համագործակցությունը պետք է զարգանան տնտեսական, քաղաքական ու միջազգային ոլորտներում: Թեհրանը նպատակադրված է խորացնել հարաբերությունները Երևանի հետ: Հուլիսի 3-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը Հասան Ռոհանին ասել է. «Իրանի ժողովուրդը պատմական ու մշակութային բարիդրացիական կապեր է ունեցել հայ ժողովրդի հետ»: Խոսելով էլեկտրաէներգիայի ու […]

̰
Վարչապետի որոշումն ու առաջարկն ի կատար կածվեն Սահմանադրության և օրենքների համաձայն. խոսնակ

18:27 03.07.2019

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ մի խումբ պաշտոնյաների կոչումներ շնորհելու վերաբերյալ ՀՀ վարչապետի որոշումն ու առաջարկը ի կատար է ածվելու համաձայն Սահմանադրության և օրենքների: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով Սահմանադրության օրվա կապակցությամբ մի խումբ պաշտոնյաների կոչումներ շնորհելու որոշման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ֆեյսբուք»-ի գրառմանը: «Վարչապետը կայացրել […]

̰
Նախագահը հանդիպել է ՀԺԿ քաղաքական խորհրդի անդամների հետ

18:16 03.07.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայաստանի Ժողովրդական կուսակցության քաղաքական խորհրդի անդամների հետ՝ կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանի ղեկավարությամբ: Նախագահ Սարգսյանը նշել է, որ քաղաքական տարբեր ուժերի հետ հանդիպումների շարքը նախաձեռնել է՝ բոլորին լսելու և տարբեր հարցերի շուրջ նրանց տեսակետներին ծանոթանալու համար։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրի զարգացմանն ու հեռանկարներին վերաբերող հարցերի շուրջ։

̰
Կանադան կարգելի Դոնեցկի և Լուգանսկի՝ ռուսական անձնագրերով բնակիչների մուտքը երկիր

18:00 03.07.2019

Կանադայի իշխանությունները մտադիր են արգելել ռուսական անձնագրերով Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների քաղաքացիների մուտքը երկիր: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Կանադայի արտգործնախարար Խրիստյա Ֆրիլանդը: «Կանադան միջոցներ կձեռնարկի, որպեսզի այդպիսի անձնագրերը չօգտագործվեն Կանադա այցերի համար: Մենք կոչ ենք անում մյուս երկրներին հետևել մեր օրինակին»,- նշել է Ֆրիլանդը: Հիշեցնենք, որ ապրիլին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը […]

̰
Վրաստանի ընդդիմադիր «Ազգային շարժում»-ն ավտոերթ է անցկացրել Թբիլիսիում

17:33 03.07.2019

Վրաստանի ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցությունը համախոհների հետ ավտոերթ է կազմակերպել Թբիլիսիի փողոցներում`շարժվելով Հանրապետության հրապարակից մինչև «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի առանձնատուն: Ճանապարհին ակցիայի մասնակիցները ՆԳ նախարարության շենքի մոտ պահանջել են ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը: «Գիորգի Գախարիան պետք է պատասխան տա հունիսի 20-ին տեղի ունեցածի համար: Նա պետք է հեռանա զբաղեցրած պաշտոնից: Այս […]

̰
Թբիլիսիում ցույցի ժամանակ վիրավորված Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ է նկատվել

17:20 03.07.2019

Հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց վիրավորված Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակը բժիշկները դրական են գնահատում: 46-ամյա Դավիթ Գրիգորյանը երկու անգամ վիրահատության է ենթարկվել: «Ալիք մեդիայի» հետ զրույցում «Էվեքս» կլինիկայի ներկայացուցիչները նշեցին, որ հիվանդանոցում 2 վիրավոր է բուժում ստանում․ նրանց առողջական վիճակում ևս գրանցվել է դրական միտում։ Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակին ծանոթանալու նպատակով […]

̰
Հատուկ ջոկատայիններ չեն եղել. հայտարարություն Վրաստանի ՆԳՆ-ից

17:11 03.07.2019

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով հերքել է լուրերը, թե իբր խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած գործողություններում  հատուկ ջոկատայիններ են ներգրավված եղել: «Տեղեկացնում ենք, որ նշված ոստիկանական միջոցառմանը մասնակցել են միայն ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները: Վրաստանի կառավարության որոշմամբ՝ արդարադատության նախարարության Հատուկ նշանակության ուժերի վարչությունը լուծարվել է 2019 թվականի փետրվարի 14-ից: Համապատասխանաբար, այս ստորաբաժանման […]

̰
Արցախի պաշտպանության բանակում նոր նշանակում է կատարվել

17:03 03.07.2019

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գնդապետ Ստեփան Գևորգյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ: Հավանական է, որ նա փոխարինելու է գեներալ-մայոր Վարդան Բալայանին, որը բանակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալն էր և պաշտոնից ազատվել է հունիսին։ Ստորև գնդապետ Ստեփան Գևորգյանի կենսագրությունը ըստ ՀՀ ՊՆ կայքի․ Գործունեություն 1988 – 1992թթ. – Աշխատել […]

̰
Ռուսաստանը դուրս եկավ ԱՄՆ-ի հետ հրթիռային համաձայնագրից

16:51 03.07.2019

Ռուսաստանի նախագահն այսօր ստորագրեց այն օրենքը, որով Ռուսաստանը լիարժեք դուրս է գալիս Միացյալ Նահանգների հետ «Փոքր և միջին հեռահարության հրթիռների կրճատման մասին» համաձայնագրից։ Համաձայնագիրն այլևս չի գործի օգոստոսի 2-ից։ Այս մասին հայտնի է դարձել Ռուսաստանի իրավական տեղեկատուի հրապարակումից։ Համաձայնագրի սառեցման նախաձեռնողը, հիշեցնենք, ԱՄՆ-ն է։ Փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը սառեցնում է համաձայնագրի […]

̰
Եվրախորհրդարանը երկրորդ փուլում կարողացավ նախագահ ընտրել

16:49 03.07.2019

Եվրախորհրդարանը առաջին անհաջող փորձից հետո երկրորդ փուլով անցկացված ընտրություններով կարողացավ ընտրել կառույցի նախագահ։ Իտալիան ներկայացնող Դավիդ Մարիա Սասսոլին 667 քվեներից ստացավ 345 ձայն ու ընտրվեց Եվրախորհրդարանի նախագահ։ Նրա մրցակիցն էր Յան Զագրադիլը (Չեխիա), որը ընտրությունների նախորդ փուլում երկրորդ ամենաբարձր արդյունքն էր ունեցել քվեների հաշվարկում։ Ընդհանրապես ընտրությունների առաջին փուլում վավեր ճանաչված 662 քվեները բաշխվել են հետևյալ […]

̰
Հակառուսական հայտարարություններն ու կարգախոսներն ամեն ինչ ոչնչացրին. Կարասին

16:37 03.07.2019

Ժնևում շարունակվում են վրաց-ռուսական միջազգային բանակցությունները: Վերլուծաբանների  կարծիքով այն հեշտ չի լինելու: «Ստեղծված իրադրությունը, իհարկե, բարդացնում է բանակցությունները»,- նախօրեին հայտարարել էր Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան: Մինչ բանակցությունները ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն անդրադարձել է Վրաստանում վերջին օրերին ծավալված իրադարձություններին: «Մենք տեսնում ենք, որ Վրաստանում բարդ ներքաղաքական իրավիճակ է: Ձևավորվում է էմոցիաներով լի նախընտրական միջավայր: Այս պարագայում […]

̰
Աննա Հակոբյանը Լիբանանի նախագահի տիկնոջը հրավիրել է Հայաստան

16:34 03.07.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile  Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանին Լիբանան այցի ընթացքում հուլիսի 3-ին հյուրընկալել է Լիբանանի նախագահի տիկին Նադյա Չամին Աունը։ Այս մասին հայտնում են  Աննա Հակոբյանի գրասենյակից: Հանդիպմանը ներկա է գտնվել Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը։ Աննա Հակոբյանը պատմել է Լիբանան այցի ժամանակ ունեցած իր […]

̰
Դանիացի ուսանողուհին դարձել է Եվրախորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորը

16:31 03.07.2019

Եվրախորհրդարանի նոր կազմում կաշխատի կառույցի պատմության մեջ ամենաերիտասարդ պատգամավորը՝ Դանիայի 21-ամյա ուսանողուհի Կիրա Պետեր Հանսենը: Այս մասին հաղորդում է ВВС-ն: Նշվում է, որ նա «Կանաչների կուսակցությունից» է պատգամավոր ընտրվել: Կիրա Պետեր Հանսենի կարծիքով՝ Եվրախորհրդարանն այսօր կլիմայի փոփոխության խնդիրների լուծման տեսանկյունից ավելի առաջադեմ է, քան Եվրահանձնաժողովը և Եվրախորհուրդը: Նա հույս է հայտնել, որ ԵՄ-ն պահպանում է […]

̰
Տարոն Աճեմօղլուի ընկերը պատմել է թուրքական վարժարանում նրա հետ պատահած միջադեպի մասին

16:21 03.07.2019

Աշխարհում ամենաշատ մեջբերվող 10 տնտեսագետներից մեկը հանդիսացող ազգությամբ հայ Տարոն Աճեմօղլուի ուսանողական տարիներին տեղի ունեցած մի դեպքի մասին իր թուրք ընկերոջ լուսաբանումը քննարկումների առիթ է դարձել Թուրքիայում, հայտնում է Ermenihaber-ը: Աճեմօղլուի ուսանողական տարիների ընկերը` Սարուհան Դողանը, թուրքական «Mekteb-i Sultani» հեռուստածրագրի ժամանակ պատմել է, թե ինչպես է իրենց դասախոսը Տարոնի հանդեպ խտրական վերաբերմունք դրսևորել: Այդ միջադեպի […]

̰
BACK_TO_TOP