18:33 01.07.2019
Թբիլիսիում այսօր երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը մայրաքաղաք Թբիլիսիում է՝ Վակե-Սաբուրթալոյի շրջանում: Երկրաբանական գիտությունների ինստիտուտի և Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի տեղեկատվությամբ` երկրաշարժի ուժգնությունը կազմել է 2,9 մագնիտուդ, ինչը վտանգավոր չէ և փլուզումների պատճառ չի կարող դառնալ: Բաթումում հորդառատ անձրևներ են: Անձրևաջրերը ողողել են Աջարիայի մայրաքաղաքի փողոցները, դրանք դարձել են անանցանելի, իսկ երկրի բարձրադիր շրջաններում […]
18:30 01.07.2019
Ղազախստանում նավթային հանքավայրում տեղի ունեցած ծեծկռտուքի տեսանյութերը տարածվում են համացանցում, սակայն հանքարդյունաբերող ընկերությունը շարունակում է հերքել բախումների ազգամիջյան բնույթը։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ հանքի լիբանանցի աշխատողներից մեկը հրապարակել էր լուսանկար, որում ինքն էր ու հետևում կանգնած ղազախ աղջիկը։ Նկարի հեղինակն այնպես էր ուղղել իր ռադիոընդունիչի անտենան, որ վիզուալ առումով այն հայտնվել է լեզուն ցույց […]
18:15 01.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ այն մասին, որ հանդիպել է Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացրած հայ մասնագետների խմբի անդամներին և կից գրառում կատարել. «Ասել եմ և էլի կասեմ. եթե Սիրիայում առաքելություն իրականացնող հայ բժիշկները փրկել են թեկուզ մի երեխայի կյանք, ում նախնիները ապաստան են տվել Հայոց ցեղասպանությունից մազապուրծ մի հայի՝ Սիրիայում մեր […]
18:08 01.07.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում նկար է տեղադրել՝ որտեղ ամբողջացված են ոլորտի կիսամյակային որոշ ցուցանիշներ: «Ամփոփում ենք կիսամյակը»,- գրել է նա:
17:54 01.07.2019
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն արձագանքել է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակին՝ ուղղված ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին, ՍԴ անդամներին ու դատավորին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նամակի ուսումնասիրությունից հետո դրա առնչությամբ նորության մասին հարցին Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է. «Մենք իսկապես մտահոգված ենք ստեղծված իրավիճակով և կառավարությունը քննարկում է իր մասնակցության ձևաչափը ճգնաժամի […]
17:50 01.07.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հղում է կատարել Քաղաքաշինության կոմիտեի նախագահի՝ այսօր արված այն հայտարարությանը, թե 1988 թվականի երկրաշարժից տուժած ընտանիքներին բնակարան տրամադրելու հարցը 2020 թվականին լուծվելու է՝ մեկընդմիշտ: Հղումը Սիփան Փաշինյանը վերնագրել է «Լավ լուր»:
17:40 01.07.2019
ԵՄ գագաթնաժովի առաջին օրը տապալվել է, այս մասին լրագրողներին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Տապալումը կապված է երկրների միջև քաղաքական անհամաձայնության հետ: Հարկավոր է փոխել կանոնները և աշխատանքի մեթոդը»,- ասել է նա: Մակրոնի խոսքերով՝ ԵՄ-ն կառավարման բարեփոխումների կարիք ունի: Ֆրանսիայի առաջնորդը նաև նշել է, որ հետագա իրադրությունը հաստատում է ԵՄ-ի հետագայում ընդլայնվելու անհնարինությունը. «Մենք […]
17:39 01.07.2019
Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 1-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Իգոր Գրիգորյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ` նույն օրը Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Իգոր Գրիգորյանին Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ նշանակելու մասին՝ 6 տարի պաշտոնավարման […]
17:32 01.07.2019
Բագրատաշենի մաքսակետում Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի և Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները մաքսային հսկողության շրջանակում զննման են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ա. Ս.-ի տրանսպորտային միջոցը: ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ արդյունքում ավտոմեքենայի հետնամասի նստատեղերի և բեռնախցիկի միջև ընկած հատվածից հայտնաբերվել են մաքսային […]
17:25 01.07.2019
Բաքվի զորամասերից մեկից զորացրվել է Ադրբեջանի նախագահի որդին՝ կրտսեր Հեյդար Ալիևը։ Այս մասին մեծ շուքով հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Արարողությանը ներկա է եղել Ադրբեջանի առաջին փոխնախագահը՝ զորացրվողի մայրը։ Իլհամ Ալիևի որդին ծառայության էր մեկնել 2018 թվականի ամռանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու հետ գրեթե միաժամանակ։ Սակայն եթե Հայաստանի վարչապետի որդին մեկնել էր շփման գծի մոտ […]
17:18 01.07.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Մոսկվայում` «Պառլամենտարիզմի զարգացում» երկրորդ միջազգային համաժողովի բացմանը: Ստորև ներկայացնենք ելույթն ամբողջությամբ. «Հարգելի Վյաչեսլավ Վիկտորի մեծարգո տիկին Մատվիենկո հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք նախ և առաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ համաժողովի աշխատանքներին մասնակցելու հրավերի համար, Կազմկոմիտեի նախագահ պարոն Տոլստոյին՝ ջերմ ընդունելության […]
17:14 01.07.2019
WikiLeaks-ի գլխավոր խմբագիր Քրիստին Խրաֆնսոնը պատմել է կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի առողջական վիճակի մասին: Ըստ նրա՝ Ջուլիան Ասանժի առողջական վիճակը կայունացել է: «Անկասկած, նա ավելի լավ վիճակում է, քան մի քանի շաբաթ առաջ»,- ասել է Խրաֆնսոնը: WikiLeaks-ի գլխավոր խմբագիրը նաև ավելացրել է, որ Ասանժի վիճակը կայնունանում է: Նրա խոսքերով` Ասանժը դեռևս «տառապում է», և նրա […]
17:00 01.07.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԲԴԽ անդամի՝ այսօր խորհրդարանում անցկացված ընտրություններին: «Բավական դրական տպավորություն ունեի այսօրվա ԲԴԽ-ի թեկնածու Աննա Մարգարյանի ելույթից ու պատասխաններից․․․Ափսոսում եմ, որ նման մասնագետը չանցավ»,- գրել է նա: Հիշեցնենք, որ ԲԴԽ անդամի պաշտոնին «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված Աննա Մարգարյանն այսօր չընտրվեց ԲԴԽ անդամ:
16:40 01.07.2019
ԵԽԽՎ վերջին նստաշրջանին մասնակցած հայկական պատվիրակության ներկայացուցիչները այսօր ասուլիս են հրավիրել ԱԺ-ում: Հիշեցնենք, ամենաթեժ քննարկումը վեհաժողովի նիստին ծավալվել էր ռուսական պատվիրակության լիազորությունների վերականգման հարցի շուրջ: Հայկական պատվիրակությունը կողմ էր քվեարկել ԵԽԽՎ-ում Ռուսաստանի հետ վերադարձին: Լրագրողները հիշեցրել են, որ քվեարկության ժամանակ Հովհաննես Իգիթյանը դահլիճում չի եղել, իսկ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի քվեարկության պահին, ըստ վերջինիս պարզաբանման, […]
16:16 01.07.2019
ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից SHANTNEWS.am-ը պարզաբանումներ է ստացել Հայաստանից Ռուսաստան կարանտինի տակ գտնվող ծիրան ներմուծելու դեպքի մասին: «ՀՀ-ից դեպի ՌԴ արտահանվող կարանտին-բուսասանիտարական հսկողության ենթակա բեռները պետք է հսկողության ենթարկվեն ՌԴ-ի տարածքում՝ բեռի բեռնաթափման վայրում: Բեռնաթափման վայր հասնելուն պես բեռնատերը պետք է կապ հաստատի տվյալ մարզի մարզային տեսուչի հետ և վերջինիս հայտնի բեռի ժամանման մասին, […]
16:13 01.07.2019
Դատախազությունում Մարտի 1-ի գործով նոր քննությունը հաճախ նոր հիմքեր է հայտնաբերում, որոնք նախկին դատական ակտերը բեկանելու հիմքեր են տալիս։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Ինչ վերաբերում է այդ օրերին զոհերի թվի անճշտությանը և թե զոհերի թիվն ավելին է, քան 10-ը, Դավթյանը թերահավատությամբ պատասխանեց։ Նախ` նա ասաց, որ այդպիսի տվյալների […]
16:02 01.07.2019
Դատախազությունն ապահովել է, որ պատշաճ սուբյեկտը քննություն իրականացնի և գնահատական տա դատարանները փակելու ակցիաներին, և այդպես էլ եղել է։ Այս մասին այսօր գլխավոր դատախազն ասաց՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչ վերաբերմունք ունի այդ ակցիաների հանդեպ։ Արթուր Դավթյանն ասաց, որ ինքը չի ուզում գնահատական տալ, քանի որ որոշումը ֆորմալ առումով դեռ բողոքարկման գործընթացի մեջ է, […]
16:00 01.07.2019
Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Բարձր տեխնոլոգիաների պարկ։ Նախագահին ուղեկցել են Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարներ։ Բարձր տեխնոլոգիաների պարկի տնօրեն Վսևոլոդ Յանչևսկին նախագահին ծանոթացրել է ռեզիդենտ ընկերությունների նախագծերին և արտադրանքին։ Նախագահին են ներկայացվել տարբեր բնագավառների՝ բժշկություն, էկոլոգիա, գյուղատնտեսություն, ժամանց և այլն, բարձր տեխնոլոգիական լուծումներն […]
15:50 01.07.2019
Ստամբուլում իրավիճակը բավականին խճճված է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել թուրքագետ Տիրան Լոկմագյոզյանը: Թուրքագետը մասնավորապես ասել է, որ պատրիարքարանի փակ դռների հետևում միաբանները գաղտնի համաձայնությունների են գնում տեղապահի ընտրության հարցով և անտեսում Պոլսից դուրս գտնվող միաբաններին: Մանրամասները` տեսանյութում:
15:48 01.07.2019
Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բավարարված է Ռոբերտ Քոչարյանի գործով վերաքննիչ դատարանի որոշմամբ, որով վերացվեց Քոչարյանին ազատ արձակելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ «Դե, ի վերջո, դա մեր բողոքների բավարարումն էր, հետևաբար, բավարարում է»,- որոշման մասին ասաց Դավթյանը։ Ինչ վերաբերում է նրան, որ դատարանը որոշումն ընդունեց առանց պաշտպանական կողմին լսելու, Դավթյանն ասաց, որ դա կապված […]
15:46 01.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայկ Պետրոսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝ Հայկ Պետրոսյանին նշանակել անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար»,- ասված է որոշման մեջ:
15:41 01.07.2019
Դատախազության օրվա կապակցությամբ անցկացված միջոցառման ընթացքում դատախազները պարգևատրումներ ստացան վարչապետի, ԱԺ նախագահի, համագործակցող նախարարությունների ու այլ մարմինների կողմից։ Այս կապակցությամբ լրագրողները գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցրին՝ պարգևատրումները չեն կաշկանդի՞ դատախազներին գործունեության ընթացքում։ Դավթյանը վստահեցրեց, որ այդ պարգևատրումները երբեք կաշկանդող նշանակություն չեն ունեցել ու չեն կարող ունենալ։ «[Անկախ նրանից՝] ես եմ պարգևատրում, ԱԱԾ տնօրենն է պարգևատրում, […]
15:36 01.07.2019
Հայաստանի դատախազության, դատախազների դեմ ուղղորդված տեղեկատվական ճնշում կա «հայտնի» շրջանակներից։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Նա ասաց, որ «այդ շրջանակները» ուղղորդված հոդվածներ են գրում, փորձում են վարկաբեկել ու նեղացնել իրենց։ Ըստ Դավթյանի՝ այդ ճնշումների նպատակն այն է, որ դատախազները «ռիսկով» չգործեն, վախենան, սակայն թեև վախը մարդկային զգացում է, բայց […]
15:25 01.07.2019
Որտեղի և ինչ զորամասեր են ներգրավվել 2008 թվականի մարտի 1-ի, դրան նախորդած և հաջորդած իրադարձություններին, գլխավոր դատախազը տարբերակում չի դնում։ Այս մասին այսօր Արթուր Դավթյանն ասաց լրագրողներին, բայց պնդեց, որ, ընդհանուր առմամբ, բանակը ներգրավված եղել է։ Ինչ վերաբերում է այն հարցին՝ կրակել է, թե ոչ, Դավթյանը չցանկացավ պատասխանել։
15:21 01.07.2019
Ալավերդու պղնձագործարանի՝ աշխատանքից ազատված աշխատակիցները կրկին բողոքի ցույցի են դուրս եկել: «Էյ-Սի-Փի» ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը հանդիպեց նրանց հետ և ասաց, որ ընկերությունը, պարապուրդի պայմաններում, 6 ամիս աշխատավարձ է վճարել՝ հույս ունենալով, որ գործարանի վերաբացման առումով դրական տեղաշարժ կլինի, սակայն այլևս անհնար է այս տարբերակով վճարել աշխատակիցներին: Ընկերության տնօրենը բացատրեց, որ կառավարության՝ արտանետումների թույլատրելի սահմաններում […]
15:20 01.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է դատախազության աշխատողի օրվա առիթով իր ելույթը և տեսանյութին կից գրառում է կատարել՝ մեջբերով գրող Միքայել Նալբանդյանի խոսքերը. «Օրենքը պատժում է հանցավորը. ասիացին տեսանում է այստեղ մի լոկ վրեժխնդրություն, բայց մենք այդ արդարացի հատուցման մեջ տեսանում ենք հասարակաց իրավունքի պաշտպանություն: Միքայել Նալբանդյան, 1860թ»:
15:18 01.07.2019
ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին Ռուսաստանից Հայաստան արտահանձնելու հարցում նոր զարգացումներ չկան, սակայն Հայաստանի և Ռուսաստանի իրավապահների միջև մշտական աշխատանքը շարունակվում է։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ «Անհանգստացնող որևէ ազդակ չունենք այս պահին»,- ասաց Դավթյանը։
15:15 01.07.2019
Արչի Հարիսոնը կկնքվի շաբաթ օրը՝ հուլիսի 6-ին, իր ծննդյան օրից 2 ամիս անց, հայտնում է Independent-ը: Հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Վինձորի դղյակում` հենց այն նույն դղյակում, որտեղ 2018թ. մայիսի 19-ին ամուսնացել են արքայազն Հարրին և Մեգան Մարքլը: Նշվում է, որ փոքրիկ Արչիի մկրտության արարողությանը կմասնակցի մոտ 25 մարդ: Արարողությունից հետո լուսանկարները կհրապարակվեն արքայազն Հարրիի և […]
15:15 01.07.2019
Ինչպես Նիկոլ Փաշինյանը մեկ տարվա ընթացքում փոխեց իր կարծիքն ու վերաբերմունքը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի նկատմամբ։ Այս հարցը այսօր լրագրողներից մեկկը տվեց Դավթյանին՝ հետաքրքրվե՞լ է Փաշինյանից, թե ինչպես դա եղավ։ «Ո´չ, չեմ հետաքրքրվել», – ասաց Դավթյանը։ Նրան հարցրին նաև իշխանական մյուս օղակների հետ կապերի, մասնավորապես փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ մտերմության մասին։ Դավթյանը նախ` հերքեց կոնկրետ […]