TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+24.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը հետ է կանչել պետտուրքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը

11:57 01.07.2019

ԱԺ-ն այսօր շարունակել է արտահերթ նիստի աշխատանքները: Երկրորդ ընթերցմամբ 5 նախագծերը քննարկվել են, ապա տեղի են ունեցել քվեարկություններ: Նախատեսված էր 6 նախագծի քննարկում, սակայն մինչ քվեարկություններին անցնելը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ կաավարությունը հետ է կանչել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ սրանով կառավարությունը ցանկանում էր […]

̰
Արճիս համայնքի բնակիչները վաղ առավոտից փակել էին Ալավերդի-Բագրատաշեն միջպետական ճանապարհը

11:50 01.07.2019

Արճիս համայնքի բնակիչները վաղ առավոտից փակել էին Ալավերդի-Բագրատաշեն միջպետական ճանապարհը: Նրանք բողոքում էին՝ կապված գյուղում տարիներ շարունակ խմելու ջրի չլուծվող խնդրի հետ։ Նրանք ցանկանում էին ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել այս խնդրի վրա: ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին ճանապարհն արդեն բաց է. «Ճանապարհը փակ է […]

̰
Իրավապահները պետք է թանգարան ուղարկեն «տերովին տերն է տարել, անտերին՝ գելը» խոսքը․ Փաշինյան

11:46 01.07.2019

«Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը»։ Այս ասույթն այսօր դատախազության ընդհանուր ժողովում հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ անարդարության զգացումը հայ ժողովրդին ուղեկցել է պատմության ընթացքում ու երբեմն ժողովրդին պառակտելու ուժեղ գործոն է եղել, ինչի վկայությունն է այս արտահայտությունը։ Փաշինյանն ասաց, որ դատախազության ու առհասարակ իրավապահների խնդիրը պետք է լինի այդ արտահայտությունը թանգարանային, բանահյուսական […]

̰
Արդարադատության նախարարության առաջարկած նախագծով որևէ ԶԼՄ-ի չի պարտադրվում հաշվառվել

11:45 01.07.2019

Արդարադատության նախարարությունը www.e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել մի շարք օրենքներում, այդ թվում՝ ԶԼՄ մասին օրենքում, փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ: Նախագծի նպատակը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների բազան ԶԼՄ-ների համար անվճար դարձնելն է: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արդարադատության նախարարությունը: «Ի պատասխան մասնագիտական շրջանակում տարածված մտահոգության՝ հայտնում ենք, որ նշված օրենքով նախատեսվող  փոփոխությամբ […]

̰
Սասուն Խաչատրյանը՝ ՀՔԾ լուծարման ու Բակո Սահակյանի հարցաքննության մասին

11:38 01.07.2019

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանից հուլիսի 1-ին լրագրողները հետաքրքրվեցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը հարցաքննվել է Մարտի 1-ի քրգործի շրջանակներում: «Այսօր մարտի 1-ի դեպքից չենք խոսում, այսօր տոն է: Եկեք օրվա խորհրդից խոսենք, լա՞վ»,- ասաց նա: Հարցին՝ հաստատո՞ւմ է այդ տեղեկությունները, թե՞ հերքում, Խաչատրյանը պատասխանեց. «Ո՛չ հաստատում եմ, ո՛չ էլ հերքում»: Լրագրողները ՀՔԾ […]

̰
Ինչի՞ մասին են զրուցել Արմեն Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը. SHANTNEWS.am-ը մանրամասներ կհաղորդի

11:28 01.07.2019

Սոցիալական կայքերում օգտատերերի ուշադրությունն են գրավել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «զրույցները»: Օգտատերերին հետաքրքրում էր՝ ինչի՞ մասին են զրուցում նախագահները: Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Բելառուսում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ Մինսկի «Դինամո» մարզադաշտում ներկա է գտնվել […]

̰
Դատախազությունը 101 տարեկան է․ Փաշինյանի մասնակցությամբ մեկնարկեց կոլեգիայի նիստը

11:24 01.07.2019

ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր գումարվել է դատախազների ընդհանուր ժողովի նիստը, որի ընթացքում քննարկվելու են մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները։ Հանդիպմանը մասնակցում են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարները, ԱԱԾ, ոստիկանության պետերը և այլ ուժայիններ։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր բացման խոսքն սկսեց շնորհավորանքով՝ Հայաստանի դատախազությունը 101 տարեկան է։ Որպես արվածի ամփոփում՝ Դավթյանը նշեց […]

̰
ԱՄՆ-ի և Չինաստանի լավ հարաբերությունները ձեռնտու են ամբողջ աշխարհին. Սուրեն Սարգսյան

10:41 01.07.2019

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է օրերս տեղի ունեցած Մեծ 20-յակի գագաթնաժողովի կարևոր իրադարձություններին: Մասնավորապես, խոսելով ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարներ Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի սովորականից երկար (80 րոպե-խմբ.) տևած հանդիպման մասին՝ նա հայտնել է, որ երկու կողմն էլ տրամադրված էր բանակցության: «Ինչ վերաբերում է վերջին ժամանակահատվածում տնտեսական ոլորտում Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների  […]

̰
Թրամփի պարտության մասին խոսելն օբյեկտիվ չէ. ամերիկագետ

09:55 01.07.2019

«Թրամփը գոնե բիզնես բանակցություններ վարելու տեսանկյունից ունի բավականաչափ լավ փորձ՝ հասկանալու համար, թե որ գործարքն է ԱՄՆ-ի համար ավելի ձեռնտու»,- «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում նման տեսակետ է հայտնել ամերիկագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե Չինաստանի հետ առևտրային պատերազմում պարտություն կրելով՝ ԱՄՆ-ն առաջիկայում կապիտուլյացիայի է պատրաստվում: Մասնագետի գնահատմամբ՝ միջազգային առևտրային գործընթացները շարունակական բնույթ են […]

̰
Հայաստանը կարող է նպաստել վրացական ճգնաժամի նվազեցմանը. Ստյոպա Սաֆարյան

22:26 30.06.2019

Հայաստանը կարող է և պետք է անի հնարավորը` փորձագետների, քաղաքագետների միջոցով թուլացնելու ներվրացական ճգնաժամը,- կարծում է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:  «Որպես թե՛ Ռուսաստանին, և թե՛ Վրաստանին մոտ կանգնած երկիր՝ Հայաստանն ամենատարբեր միջնորդական կոմունիկացիաների վերականգնման հարթակ կարող է լինել: Այն, ինչ պետք է անել նման դեպքերում որպես միջնորդ լարվածությունը նվազեցնելն է, հաղորդակցման հնարավորություն ստեղծելը, երկխոսության կանալներ, երկու […]

̰
Գիտնականները՝ տղամարդկանց վրա պիցցայի և չիպսի վնասակարության մասին

21:51 30.06.2019

Երիտասարդ ու առողջ տղամարդկանց մոտ, ովքեր հաճախ են ուտում պիցցա, բուրգեր, չիպս և վերամշակված նմանատիպ սնունդ, առավել քիչ են հանդիպում կենսունակ սպերմատոզոիդներ, քան նրանց մոտ, ովքեր նախընտրում են առողջ սնունդ: Այդպիսի եզրակացության է եկել Հարվարդի համալսարանի հետազոտողների ղեկավարած միջազգային խումբը: Փորձաքննության արդյունքներով՝ անառողջ սնունդ օգտագործող տղամարդկանց մոտ միջինը 25.6 մլն-ով պակաս սպերմատոզոիդներ են հայտնաբերվել: Գիտնականներն […]

̰
Թերեզա Մեյի արձանը հեռացվել է մադամ Տյուսոյի թանգարանի ցուցասրահից

19:55 30.06.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի մոմե արձանը հեռացվել է մադամ Տյուսոյի թանգարանի ցուցահարթակից: Ինչպես հայտնում է The Sunday Times-ը, այն արխիվային բաժին էր տեղափոխվել դեռևս մինչ վարչապետի հրաժարականի մասին հայտարարելը։ Երկրի ղեկավարի ցուցահարթակն ազատվել է վարչապետի առաջիկա ընտրություններում առավել մեծ թվով քվե ստացած թեկնածուի արձանի համար: Աղբյուրի փոխանցմամբ՝ մոմե Թերեզա Մեյը այսուհետ կգտնվի այն նույն […]

̰
Թրամփ-Պուտին դրական հարաբերություններն՝ ԱՄՆ- ՌԴ վատ հարաբերությունների ֆոնին. ամերիկագետի անդրադարձը

19:24 30.06.2019

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում անդրադարձել է ռուս-ամերիկյան հարաբերություններին: Մասնավորապես, այն դիտակմանը, որ քաղաքական առումով այս երկու երկրները հակադիր բևեռներում են, իսկ Թրամփի և Պուտինի հարաբերությունները ներկայացվում է որպես դրական՝ մասնագետը պատասխանել է, որ այս երևույթն իրականում շատ տրամաբանական ու նորմալ է այս երկու երկրների դեպքում և ունի բացատրություն: «Թրամփը բավականին պրագմատիկ […]

̰
Ցույցը ցրելիս հնարավոր խախտումների բացահայտման դեպքում Վրաստանի ՆԳ նախարարը պատրաստ է իրավական պատասխանատվություն ստանձնել

19:05 30.06.2019

Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Գախարիան հայտարարել է, որ պատրաստ է ստանձնել պատասխանատվություն, այդ թվում՝ իրավական, եթե հետաքննությունը բացահայտի հունիսի 20-21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ոստիկանության կողմից թույլ տրված համակարգային խախտումներ: «Եթե ոստիկանության գործողություններում կբացահայտվեն համակարգային խախտումներ, Ձեր խոնարհ ծառան կհրաժարվի պաշտոնից և կկրի պատասխանատվություն, այդ թվում՝ իրավական»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԳ […]

̰
Վրացական ընդդիմության և իշխանության միջև կա բախման կուտակված էներգիա. Ստյոպա Սաֆարյան

18:33 30.06.2019

«Պետք է պատճառը տարբերակել առիթից: Առիթը ցույց տվեց, որ ընդդիմության և իշխանության միջև կա լրջագույն կուտակված բախման էներգիա, և Գավրիլովի ու ընդհանրապես ուղղափառ խորհրդարանական վեհաժողովի նիստի հետ կապված սկանդալի այդ կայծն ի ցույց դրեց այդ լարվածությունը: Եկեք չմոռանանք, որ մեկ տարի առաջ Վրաստանի նախագահական ընտրությունները շատ հետաքրքիր պատկեր ցույց տվեցին: Դրանք ցույց տվեցին գրեթե ուժերի […]

̰
Նախագահ Սարգսյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մինսկում

16:47 30.06.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մինսկում։ Աշխատանքային այցի ընթացքում նախագահը ներկա կգտնվի Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողությանը: Այցի շրջանակում նախատեսվում է նաև նախագահ Սարգսյանի հանդիպումը Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Նախագահ Սարգսյանը կայցելի նաև գիտական և կրթական հաստատություններ: SHANTNEWS-ի նկարահանող թիմը հետևում է իրադարձությունների զարգացմանը։

̰
Սաակաշվիլին և Ռադայի պատգամավորն ընդհարվել են ուղիղ եթերում

15:10 30.06.2019

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապես Միխեիլ Սաակաշվիլին և Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Օլեգ Լյաշկոն ընդհարվել են հեռուստատեսության ուղիղ եթերում: Ինչպես փոխանցում է Известия-ն՝ «НАШ» հեռուստաալիքի եթերում պատգամավորը խոսել է առողջական խնդիրներ ունեցող ընտանիքների կյանքի դժվարության մասին, ինչին արձագանքել է Սաակաշվիլին: «Անհամեստ հարց. Դուք և մյուս պատգամավորները չե՞ք ցանկանում Կոնչա Զասպայում գտնվող Ձեր դղյակները տրամադրել […]

̰
Արմեն Սարգսյանը եռօրյա այցով մեկնում է Մինսկ․ SHANTNEWS-ի նկարահանող թիմը հետևում է իրադարձություններին

13:49 30.06.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Զվարթնոց» օդանավակայանից մեկնում է Մինսկ։ Այցը եռօրյա է, օրակարգը՝ բավականին հագեցած։ Նախատեսված են հանդիպումներ տարբեր կրթական ու գիտական հաստատությունների ներկայացուցիչների հետ, իսկ այսօր արդեն նախագահն այցելելու է Օլիմպիական ավան և ներկա է գտնելու Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողությանը։ Հանդիպում է նախատեսված նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ SHANTNEWS-ի նկարահանող թիմը հետևում […]

̰
Ախուրյան գետի և Կարկաչան գետակի աղտոտված ջուրը վտանգում է Գետքի գյուղատնտեսությունը

22:30 29.06.2019

Ջաջուռ-Ախուրյան-Ազատան գյուղերով, այնուհետ Գետքով հոսող  Կարկաչան կամ Ղարահուն անվանումով հայտնի գետակի աղտոտված, տարօրինակ հոտով ու գույնով ջուրը, որը լցվում է Ախուրյան գետը, հասնում է նաև տնտեսություններին, որոնք ջուրն օգտագործում են ոռոգման նպատակով: Այդպես է եղել տասնյակ տարիներ: Բայց աղտոտվածության ու վտանգավորության չափն ավելի մեծացավ, երբ հարևան տարածքներում արտադրական ընկերություններ շահագործվեցին, որոնց թափոնները գալիս, խառնվում են […]

̰
Թբիլիիսիում բողոքի զանգվածային ակցիաներ են մեկնարկել

21:45 29.06.2019

Թբիլիսիում խորհրդարանական երկու ընդդիմադիր՝ «Ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան» կուսակցությունների գլխավորությամբ բողոքի բազմահազարանոց ակցիա է ընթանում Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ: Բողոքի ակցիաներ են ընթանում Վրաստանի Հանրապետության գրեթե բոլոր մարզերում: Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ուղիղ 10 օր առաջ հանրությունը բողոքում էր ռուս պատգամավոր,  ռուսական կողմից աբխազական պատերազմի մասնակից Սերգեյ Գավրիլովի նախ՝ Վրաստանում, ապա նաև խորհրդարանի խոսնակի […]

̰
Նախկին փոխնախարարը օրինախախտումներ բացահայտող նյութեր է հրապարակելու

21:24 29.06.2019

«Վերջին կետը, վերջին կաթիլն այդ հարցում ձկնաբուծարաններն էին՝ արհեստական ցանցավանդակները, որոնք էկոհամակարգի հավասարակշռությունը տեղափոխեցին դեպի անցանկալի կողմ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարարության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը՝ անդրադառնալով իշխանի աճեցման համար Սևանա լճում տեղադրված ցանցավանդակներին ու լճի էկոհամակարգի վրա  դրանց թողած բացասական ազդեցությանը լճի «ծաղկման» տեսակետից: SHANTNEWS.am-ը հիշեցրել է Ղազարյանին, թե ասուլիսներից մեկի […]

̰
«Վիրտուալ ապտակ» Պուտինին. բոնուսներ և զեղչեր վրացական սրճարաններում

21:20 29.06.2019

Վրաստանում բողոքի ակցիաները նոր արտահայտչամիջոցներ են ստացել: Մինչ հասարակության մի մասը  ակտիվ մասնակցոււմ է ցույցերին, մյուս մասը կայք է գործարկել, որտեղ հնարավոր է «վիրտուալ ապտակ» հասցնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Նման ցանկություն են հայտնել բազմաթիվ քաղաքացիներ: Կայքը, որն առաջարկում է «վիրտուալ ապտակ» հասցնել Պուտինին, գործում էր մինչև այն պահը, երբ  ապտակ հասցնելու ցանկություն ունեցողների թիվը […]

̰
Հանգիստը Վրաստանում արդյո՞ք կլինի ավելի մատչելի. SHANTNEWS.am-ի անդրադարձը

21:11 29.06.2019

Արդյո՞ք հանգիստը Վրաստանում կլինի ավելի մատչելի: Տուրօպերատորները SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատում են՝ հայերը շարունակում են Վրաստան՝ հանգստի նպատակով: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Վրաստանյան իրադարձությունների միջազգային արձագանքը

21:00 29.06.2019

Վրաստանում ծավալված վերջին իրադարձությունները մեկնաբանել են ոչ միայն Ռուսաստանի իշխանությունները, այլև Վրաստանում ԱՄՆ  և ԵՄ երկրների դեսպանատները: Թբիլիսիում ընթացող բողոքի ակցիաների ֆոնին Վրաստանում ԵՄ երկրների դեսպանները Վրաստանի իշխանություններին ու ընդդիմությանը փոխզիջման հասնելու նպատակով երկխոսության  կոչ են արել: Իր հերթին, Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը նշել է, որ հունիսի 20-ից ուշադիր հետևում է Վրաստանում ծավալվող իրադարձություններին: «Մենք կոչ […]

̰
Մենք պայքարելու ենք մինչև վերջ. քուրդ հրամանատարը՝ SHANTNEWS.am-ին

20:57 29.06.2019

Երեկ Սիրիայում կրկին հարվածների թիրախ է դարձել թուրքական բանակին պատկանող մի հենակետ։ ԶԼՄ-ները հաղորդում են, որ տասն օրվա ընթացքում սա երրորդ դեպքն է։ Այս և վերջին օրերի զարգացումների մասին SHANTNEWS.am-ին պատմել է Սիրիայի Ալ Բաբ քաղաքի և մերձակայքի զինվորական խորհրդի գլխավոր հրամանատար, ազգությամբ քուրդ Ժամալ Աբու Ժուման: Նա, SHANTNEWS.am-ին ներկայացնելով քաղաքի և տարածքի իրավիճակը, մասնավորապես […]

̰
ՌԴ կառավարությունը դրամական օգնություն կցուցաբերի Իրկուտսկի ջրհեղեղից տուժածներին

20:42 29.06.2019

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ ՌԴ կառավարությունը պարտավորվում է օգնել Իրկուտսկում ջրհեղեղից տուժածներին և զոհերի ընտանիքներին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Զոհերի ընտանիքներին կվճարեն 1 միլիոն ռուբլի միանվագ նպաստ և գումար կհատկացնեն հարազատներին հողին հանձնելու համար: Դրամական՝ 200 և 400 հազարական ռուբլի փոխհատուցումներ կստանան նաև վիրավոր քաղաքացիները՝ կախված վնասվածքների աստիճանից: Այն քաղաքացիները, […]

̰
Սևանա լճում ջրիմուռների մասսայական զարգացում է նկատվում. նախկին փոխնախարարն ահազանգում է

20:41 29.06.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանն իր ֆեյսբուքյան անդրադարձել է Սևանա լճի վիճակին՝ առաջարկելով գնահատել կապուտաչյա գեղեցկուհու «կանաչավուն» երանգները:  Ղազարյանը նաև որոշ լուսանկարներ էր հրապարակել: SHANTNEWS.am-ն այսօր հեռախոսազրույց է  ունեցել նախկին փոխնախարարի հետ: «Ըստ էության, Փոքր Սևանն արդեն, այսպես ասած, ծածկել է: Մեծ Սևանը և Վարդենիսի թևը և Կարճաղբյուրի […]

̰
Զբոսաշրջիկների թիվն ավելացել է

20:16 29.06.2019

2019թ. հունվար-մարտին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 5.2%-ով կամ 18 հազարով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից: Ստորև ներկայացնենք Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի հետ հարցազրույցը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Դուբայի շեյխի կինն ամուսնուց փախել է՝ տանելով երեխաներին և 40 մլն դոլար

20:00 29.06.2019

Արքայադուստր Հայային, նրա որդուն ու դստերն այս տարվա փետրվարից չեն նկատել հանրության մեջ: Life.ru-ն հաղորդում է, որ երկար ժամանակ նրանց ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէր: Արքայադուստր Հայա բինտ ալ-Հուսեյնը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետի, Դուբայի շեյխ Մոհամմեդ իբն Ռաշիդ Ալ Մակտումի կինը, փախել է Գերմանիա՝ իր հետ տանելով 40 միլիոն դոլար: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա իր հետ […]

̰
Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» նկատմամբ արցունքաբեր գազ են կիրառել

19:44 29.06.2019

Ֆրանսիայում հակակառավարական ցույցերը սկսվել են նոյեմբերին:

̰
BACK_TO_TOP