16:53 02.07.2019
«Երեք քույրեր». ո´չ, սա թատերական ներկայացում չէ, արվեստ չէ, այլ համերաշխության ակցիա է, որին նախնական պայմանավորվածությամբ միացել են մի խումբ մարդիկ: Театр.doc-ը ներկայացված տեքստը հավաքել է Խաչատուրյան քույրերի գործի մասին ԶԼՄ-ների հրապարակումներից, ինչպես նաև քույրերի գործից՝ բռնության մասին պատմող հատվածներից: «Մենք բոլորս կյանքում թեկուզ մեկ անգամ բախվում ենք ինչ-որ բանի. մենք՝ այս քույրերի կյանքի փոքր […]
16:45 02.07.2019
Լարիջանիի կարծիքով, առաջացած խնդիրների պատճառն այն է, որ Թրամփը վատ գիտի տարածաշրջանը և Իրանը:
16:41 02.07.2019
Սինգապուրի Հանրապետությունում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը վարում է Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Ինչպես հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից, եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրերը կարգավորում են պայմանավորվող պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերություններում առաջացող հարկային հարցերը: Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև եկամուտների և […]
16:32 02.07.2019
Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի շուրջ զարգացումները շատ դժվար է անվանել «գազային պատերազմ»։ Պատերազմը ենթադրում է գնային կոշտ քաղաքականություն, մատակարարումների խափանում և այլն։ Իսկ այս պարագայում նման բան չկա։ ShantNews.am-ի հետ զրույցում այս մասին նշեց էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը՝ անդրադառնալով ռուսական լրատվամիջոցներից մեկի հրապարակած հոդվածին, ըստ որի՝ Հայաստանը հարձակվել է ռուսական «Գազպրոմի» վրա։ Ո՞ւմ […]
16:27 02.07.2019
Ժնևում այսօր կմեկնարկի վրաց-ռուսական հարաբերություններին առնչվող միջազգային բանակցությունների 48-րդ փուլը: Ժնևի բանակցություններին ընդգրկված են Վրաստանը, Ռուսաստանը, ԵԱՀԿ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները, ինչպես նաև Սուխումի և Ցխինվալի ներկայացուցիչները: «Հատուկ ուշադրություն կդարձվի հունիսի 27-ին աբխազական կողմից Ինգուրիի կամրջի փակմանը, ինչն էլ ավելի կվատթարացնի սահմանից անդին ապրող վրացիների վիճակը»,- հայտարարել է Վրաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Վլադիմիր Կոնստանտինիդին: Նրա խոսքերով` […]
16:20 02.07.2019
Ազգային ժողովի 01.07.2019-ի նիստում 102 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունվեց Բարձրագույն դատական խորհրդի և արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի համատեղ աշխատանքի արդյունքում մշակված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի» նախագիծը, որով նոր խմբագրությամբ է շարադրվել ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ պարզեցված վարույթներին նվիրված 41-րդ գլուխը: Այս մասին հայտնում են […]
16:15 02.07.2019
«Մենք առարկայի հետ գործ չունենք, մարդու հետ գործ ունենք, մարդու կյանքի, անձի հետ: Կալանքի ընթացքում տեղի է ունեցել խոշտանգում»,- այսօր ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստի ժամանակ նշեց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը: Նա հիշեցրեց՝ տեղացի բժիշկները բարձրաձայնում են, որ իր պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում և որ կալանքի ընթացքում նրա առողջական վիճակի […]
16:06 02.07.2019
Բելառուսի նախագահն այսօր ընդունեց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին ու գոհունակությամբ խոսեց նրա մասին։ Ալեքսանդր Լուկաշենկոն ասաց, որ հեռուստացույցով է հետևել Սարգսյանի գործունեությանը, Մինսկ այցին և ուրախ է, որ Հայաստանի նախագահը պահել է Բելառուս այցելելու խոստումը։ «Ուշադիր հետևում էի մեր ՏՏ մասնագետների հետ Ձեր հանդիպմանը և հասկացա, որ Դուք ըմբռնում եք այն հարցերը, որ պետք են […]
16:00 02.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի առաջին շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողությանը: Վարչապետը համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի ուղեկցությամբ շրջայց է կատարել համալսարանի տարածքում: Այնուհետև Նիկոլ Փաշինյանն ու Վիկտոր Սադովնիչին համալսարանի հարակից պուրակում տնկել են անվանական եղևնիներ և մասնակցել դիպլոմների հանձնելու հանդիսավոր արարողությանը։ ՀՀ վարչապետը իր շնորհավորական խոսքում, […]
15:57 02.07.2019
Ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավոր Էլենե Խոշտարիան խորհրդարանի դիմաց ընթացող բողոքի ակցիայից հետո պարել է ցուցարարների հետ: Տեսանյութը հրապարակվել է պատգամավորի ֆեյսբուքյան էջում: Հիշեցնենք` Թբիլիսիում 12 օր շարունակ անցկացվում են բողոքի ակցիաներ, որոնց կազմակերպիչները քաղաքացիական հասարակության ակտիվիստներն են, սակայն ցույցերին ակտիվ մասնակցում են նաև ընդդիմադիր կուսակցությունների անդամները: Բողոքի ցույցերը Թբիլիսիում սկսվեցին այն բանից հետո, երբ […]
15:50 02.07.2019
Քննարկումները սկսվել են սոցցանցերում Ֆրանսիայի կառավարության տարածած տեսանյութից հետո:
15:45 02.07.2019
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Երևանում Վահագն Աբգարյանի և վերջինիս ուղեկցող չորս անձանց նկատմամբ կատարված զինված հարձակման դեպքի առթիվ քննվող քրեական գործով ևս երկու մեղադրյալի՝ Ա. Կարադավիդովի և Ա. Բլբուլյանի մասով նախաքննությունը: Հիշեցնենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Հանրապետության 48 հասցեում գտնվող հյուրանոցի մոտ, Լոռու մարզի բնակիչ Վահագն Աբգարյանի […]
15:41 02.07.2019
Ավստրալիայում ահաբեկչություններ են կանխվել: Այս մասին հայտնում է Reuters-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ այս երկրի ոստիկանությունը ձերբակալել է 20, 23 և 30 տարեկան տղամարդկանց: Իրավապահների տեղեկություններով՝ նրանցից երկուսը մեղադրվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կազմում ընդգրկված լինելու, մյուսը սոցիալական ապահովության ոլորտում մեքենայությունների մեջ: Նշվում է, որ ձերբակալված հանցավոր խմբի անդամներն առաջիկայում պատրաստվում էին ահաբեկչություններ իրականացնել ոստիկանական բաժանմունքներում, […]
15:33 02.07.2019
Ռուս նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության մեջ կասկածվող, հետախուզման մեջ գտնվող Հովհաննես Հայրապետյանը դժբախտ դեպքից մեկ ամիս անց կապի է դուրս եկել: «Հայրը տեսաուղերձով դիմել է որդուն այն բանից հետո, երբ տղան կապի է դուրս եկել: Ես կարողացել եմ նրա հետ զրուցել, մենք անգամ տեքստ պատրաստեցինք նրա համար, որպեսզի նա մեղայականով ներկայանա: Նա խոստովանեց, որ […]
15:12 02.07.2019
ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը դատարանում այսօր հայտարարեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը սրվել է: Նա ընդգծեց՝ Գրիգորյանի կյանքի և չխոշտանգվելու իրավունքը պետք է պահպանված լինի: «Նա արդեն մի անգամ գտնվել է ազատության մեջ՝ տևական ժամանակ, չի խոչընդոտել, չի խուսափել, դրսևորել է պատշաճ վարքագիծ: Երբ մեղադրանք են առաջադրել, որ կազմել էր […]
15:10 02.07.2019
Այսօր Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, պատասխանելով SHANTNEWS.am-ի հարցերին, անդրադարձել է իր՝ ՀՀ քաղաքական տարբեր գործիչների, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած հանդիպմանը: Նա չի մանրամասնել, թե ինչ են քննարկել երկրորդ նախագահի հետ, ասել է. «Լրացուցիչ մեկնաբանություններ անելը դժվար է, ես կարծում եմ, որ մեր կայքում եղած տեղեկությունը բավական է»: Թե ինչ նպատակ ունեն հանդիպումները, ասել […]
14:57 02.07.2019
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ամփոփվել է 2018թ. հունվարի 1-ից մինչև 2019թ. մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում սոցիալական ապահովության ոլորտում (սոցիալապես անապահովության նպաստների տրամադրման, կենսաթոշակներ ստանալու, ԲՍՓ հանձնաժողովների գործունեության) արձանագրված կոռուպցիոն երևույթների վերաբերյալ քրեական գործերը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ. տվյալ ժամանակահատվածում սոցիալական ապահովության նշված ենթաոլորտներում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ […]
14:51 02.07.2019
Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այսօր այցելել են հիվանդանոց, որտեղ գտնվում է հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժած Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանը։ Դիվանագետները հանդիպում են ունեցել գլխավոր բժշկի և Դավիթ Գրիգորյանին բուժող բժիշկների հետ։ Նրանց փոխանցմամբ` Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն, […]
14:44 02.07.2019
Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Վարդան Բալայանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով:
14:41 02.07.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղ՝ շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը մասնակցելու համար: ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին: SHANTNEWS.am-ի թղթակիցը հարցրել է նախարարին, թե ինչպես է նա տեսնում Շիրակի պետհամալսարանում հասունացած խնդրի լուծումը: Նախարարը պատասխանել է, որ […]
14:32 02.07.2019
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղ՝ շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը մասնակցելու համար: Բանն այն է, որ բուհն առաջին շրջանավարտներն է տալիս: ՀՀ վարչապետն ասել է, որ նման համալսարանները հնարավորություն են տալիս ընդլայնել մտահորիզոնը: Փաշինյանը դարձյալ հիշեցրել է իր այն համոզման մասին, որ ՀՀ քաղաքացին պետք է առնվազն […]
14:25 02.07.2019
ԱՄՆ-ում` Բոստոնի RR Auction աճուրդում վաճառքի է հանվել արքայադուստր Դիանայի մուգ կապույտ բլուզը: Աճուրդի կայքում նշվում է, որ բլուզը բամբակից է և պոլիեսթերից, գտնվում է շատ լավ վիճակում: Այդ բլուզով Դիանան մարզվում էր, որպեսզի «խանգարեր» պապարացիներին նոր լուսանկարներ ստանալ իր պարապմունքներից: Այս մասին պատմել է Դիանայի անձնական մարզիչ Ջենի Ռիվետը: Սպասվում է, որ աճուրդում լոտի […]
14:15 02.07.2019
Ռուսական «Gazeta.ru» կայքը հայկական իշխանություններին մեղադրում է ռուսական «Գազպրոմ» ընկերության վրա ոչ բացահայտ հարձակման, ուղերձներ ուղարկելու մեջ։ Այդպիսին է նաև համարում ՀԾԿՀ կողմից ռուսական ընկերության դուստրին՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը տուգանելը։ Այսօր հրապարակված հոդվածում նշվում է, որ հայկական և ռուսական կողմերի միջև գազի գնի վերաբերյալ բանակցություններն առայժմ որևէ հանգրվանի չեն հասել, ու քանի դեռ հրապարակային հայտարարություններ […]
14:00 02.07.2019
Կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է ավելացնել ծառահատումների համար նախատեսված տուգանքները, հանցանքը կրկնելու դեպքում՝ նախատեսել քրեական պատասխանատվության։ Անտառները փրկելու համար շրջական միջավայրի նախարարությունը վարչական և քրեական օրենսգրքերում փոփոխությունների փաթեթ է մշակել, պատիժները խստացվելու են, իսկ որոշ դեպքեր քրեականացվելու են: Մանրամասները` տեսանյութում:
13:54 02.07.2019
Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ քննելու ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբանի ներկայացրած միջնորդությունը՝ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը 10 մլն դրամ գրավի դիմաց փոխելու մասին: Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում շարունակվում է ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի, նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի և որդու՝ Արման Գրիգորյանի դեմ […]
13:50 02.07.2019
Չինաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բաժակի նման թերմոբաժակը դարձել է վաճառքի հիթ, գրում է Global Times-ը: Պարբերականի տվյալներով` թերմոբաժակը, որը շատ նման է հենց այն թերմոբաժակին, որից օրեր առաջ Օսակայում G20-ի հանդիպման ժամանակ օգտվում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, վաճառքի հիթ է դարձել Չինաստանի Taobao պորտալում: Բացի դրանից` բազմաթիվ օնլայն խանութներ սկսել են նախապես պատվերներ […]
13:33 02.07.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հուլիսի 1-ին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հրավերով այցելել է Լիբանան՝ մասնակցելու Հայ մամուլին նվիրված համահայկական համաժողովին: Համաժողովի բացման արարողությանը Աննա Հակոբյանը հանդես է եկել հայ մամուլի արդիական խնդիրների վերաբերյալ ելույթով: «Ես ուզում եմ հույս հայտնել, որ մամուլին նվիրված համաժողովը դարձնենք ամենամյա, քանի որ եկեք խոստովանենք, որ աշխարհը զարգանում […]
13:29 02.07.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի 100 օրն ամփոփող ասուլիսի ընթացքում աղետի գոտու վերաբերյալ հնչեցրած թվերին: «ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի խոսքերը 2020-ին 3 մլրդ դրամով աղետի գոտու անօթևանության խնդրի մեկընդմիշտ լուծման մասին վերաբերվում է հիմնականում գյուղական համայնքներում պետության կողմից տարիներ առաջ […]
13:21 02.07.2019
Այսօր Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է նաև նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով հերթական դատական նիստը: Նախկին փոխոստիկանապետը դատին ներկա է, սակայն գործով տուժողները չեն ներկայացել։ Հիշեցնենք, որ Լևոն Երանոսյանի գործով տուժողներ են ճանաչվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը: Նախկին փոխոստիկանապետը մեղադրվում է 2018թ. ապրիլի 16-ին և 22-ին Երևանում 8 […]