TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+29.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անօթևանության խնդրի լուծման թվերը՝ թյուրիմացության առիթ.Պարզաբանում Շիրակի մարզպետից

13:29 02.07.2019

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի 100 օրն ամփոփող ասուլիսի ընթացքում աղետի գոտու վերաբերյալ հնչեցրած թվերին: «ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի խոսքերը 2020-ին 3 մլրդ դրամով աղետի գոտու անօթևանության խնդրի մեկընդմիշտ լուծման մասին վերաբերվում է հիմնականում գյուղական համայնքներում պետության կողմից տարիներ առաջ […]

̰
Լևոն Երանոսյանի գործով Ալեն Սիմոնյանը և Արեն Մկրտչյանը ճանաչվել են տուժողներ

13:21 02.07.2019

Այսօր Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում  կայացել է նաև նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով հերթական դատական նիստը: Նախկին փոխոստիկանապետը դատին ներկա է, սակայն գործով տուժողները չեն ներկայացել։ Հիշեցնենք, որ Լևոն Երանոսյանի գործով տուժողներ են ճանաչվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը: Նախկին փոխոստիկանապետը  մեղադրվում է 2018թ. ապրիլի 16-ին և 22-ին Երևանում 8 […]

̰
Փաշինյանը Լուկաշենկոյի հետ քննարկել է Երևանում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացմանն առնչվող հարցեր

13:04 02.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության և, մասնավորապես, Երևանում ս.թ. հոկտեմբերի 1-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացման հետ կապված հարցեր: Տվյալ համատեքստում շոշափվել են նաև ԵԱՏՄ արտաքին կապերի ընդլայնման հետ կապված մի շարք հարցեր, այդ թվում՝ ԵԱՏՄ և Սինգապուրի միջև ազատ […]

̰
ՊԲ հրամանատարն առանձնազրույց է ունեցել նորակոչիկների հետ

12:56 02.07.2019

Հուլիսի 2-ին բանակի կենտրոնական հավաքակետում կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում` նվիրված ընթացիկ տարվա ամառային զորակոչի մեկնարկին, հայտնում են ՊԲ-ից: Զորակոչիկներին այդ կարևոր իրադարձության առթիվ շնորհավորելու էին եկել բարձրաստիճան սպաներ` ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի գլխավորությամբ, արցախյան գոյամարտի վետերաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բանակի հրամանատարը, շնորհավորելով զորակոչիկներին բանակի շարքերում ծառայության անցնելու կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ […]

̰
ԱՄՆ-ն Եվրոպային նոր մաքսատուրքերով կպատժի

12:30 02.07.2019

ԱՄՆ-ում մտածում են ընդլայնել ԵՄ-ից եկող ապրանքների ցանկը` հնարավոր մաքսատուրքերի սահմանման համար: Այս մասին ասվում է ԱՄՆ առևտրային ներկայացուցչի հայտարարության մեջ:  Նշվում է, որ խոսքը մաքսատուրքների ծավալի ընդլայնման մասին է, որը կարող է սահմանվել 29 ապրանքատեսակների նկատմամբ և կարող է հասնել 21-25 միլիարդի: Նշվում է, որ նոր ցուցակում ներառվել են մետալուրգիական ոլորտի ապրանքներ, պանրի տեսականի, մակարոնեղեն […]

̰
Կտրուկ ավելացել է ԱՄՆ-ից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել ցանկացողների թիվը

12:24 02.07.2019

Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսարանում ստեղծված են բոլոր պայմանները Հայաստանը որպես գրավիչ վայր լավագույնս ներկայացնելու համար: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը հպարտությամբ է խոսում այն մասին, որ հեղափոխությունից հետո մեծ թվով հայեր են ցանկանում վերադառնալ հայրենիք. վերջին երկու տարվա ընթացքում այս թիվը կրկնապատկվել է: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ռուսաստանը պատրաստ էր չեղարկել Վրաստանի հետ վիզային ռեժիմը. Կարասին

12:00 02.07.2019

Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հայտարարությամբ՝ Ռուսաստանը պատրաստ էր չեղարկել Վրաստանի հետ վիզային ռեժիմը, սակայն վերջին զարգացումների պատճառով հարցը հետաձգվեց: Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն: «Այո, իսկապես վիզայի չեղարկման հարցը քննարկվում էր։ Մենք սկզբունքորեն պատրաստ էինք դրան, սակայն չստացվեց, հիմա պետք է սպասել լավ ժամանակների: Մենք այցեգրային ռեժիմը բավականին ազատականացրել ենք: Ռուսաստանի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք […]

̰
Ընտանեկան ավանդույթները շարունակվում են. Փաշինյանը թոնրագործների մասին պատմող տեսանյութ է տարածել

11:38 02.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է կառավարության տեսանյութերից մեկը, որ պատմում է 50 տարուց ավելի թոնրագործությամբ զբաղվող Գեղամ Ղարիբյանի մասին: «Ընտանեկան ավանդույթները շարունակվում են. թոնրագործների գերդաստանը ապրում է աշխատելով»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
#RussiansLoveSakartvelo. ֆլեշմոբ՝ ռուսները սիրում են Վրաստանը

11:31 02.07.2019

«Ես Ռուսաստանից եմ ու իմ սրտի 120 տոկոսն օկուպացված է Սաքարթվելոյի (Վրաստանի) կողմից»,- նման գրությամբ պաստառը ձեռքին այս աղջկա լուսանկարը մեծ տարածում ստանալով ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ վերածվել է քարոզարշավի: Այն ի մի է բերել aliq.ge-ն: Ռուսաստանցիները, ովքեր աջակցում են Վրաստանին ու սիրում իրենց հարևան զբոսաշրջային երկիրը, #RussiansLoveSakartvelo հեշթեգի ներքո նման լուսանկարներ են հրապարակում: «Պետք է […]

̰
Ազնիվ չես իմ անմնացորդ նվիրումի, մեր «ընդհանուր» գործի հանդեպ. Կոտայքի մարզպետը՝ Սասուն Միքայելյանին

10:30 02.07.2019

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավում եմ, բայց ազնիվ չես նախ ինքդ քո հանդեպ և քո իսկ անցած ուղու, ապա նաև՝ իմ նկատմամբ և իմ անմնացորդ նվիրումի՝ հանդեպ մեր «ընդհանուր» գործին։ Դե իսկ հավատարմության մասին՝ առ հեղափոխության նպատակներն ու դրա արժեքները՝ ես կլռեմ… Աստված է բոլորիս դատավորը. ժամանակն իր գնահատականը կտա։ […]

̰
Հայաստանում հեղափոխություն տեղի չէր ունենա, եթե նախկին բարեփոխումներն աշխատեին․ ամերիկացի փորձագետ

09:46 02.07.2019

Միջազգային կազմակերպությունները կարող են միայն առաջարկել անցումային արդարադատության միջոցներ: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է Նյու Յորքում գործող Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ծրագրերի տնօրեն Աննա Միրիամ Ռոքաթելլոն: «Շատերն այն դիտարկում են անցյալում տեղի ունեցած կոռուպցիոն դեպքերի, հանրային միջոցների չարաշահումների, վիճելի սեփականաշնորհման և բռնագրավումների դեպքերի համատեքստում, որոնք անհանգստացնում են հայ հասարակությանը, և կարծում եմ՝ […]

̰
Ինչպես է Ռուբինյանը Կալաշնիկովին բացատրել իր դեմ քվեարկելը. «Ժողովուրդ»

09:08 02.07.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության անդամները հանդես եկան մամուլի ասուլիսով` անդրադառնալով նաև այդքան քննարկված ՌԴ-ի ձայնի իրավունքի վերականգնման հարցի քվեարկությանը: Երեկ պատվիրակության անդամները փորձում էին ամեն կերպ բացատրել պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի եւ Հովհաննես Իգիթյանի քվեարկությունների հետ կապված պատմությունը և ստահեցնել, որ ռուսական կողմի հետ որևէ խնդիր չի […]

̰
Ո՞վ կփոխարինի Քրեակատարողական վարչության պետին․ «Ժամանակ»

08:53 02.07.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արտյոմ Մխոյանի պաշտոնանկության հարցն արդեն վճռված է: Նրան փոխարինելու է ոստիկանության համակարգի մի բարձրաստիճան ներկայացուցիչ, ում թեկնածությունը օրերս ներկայացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Քրեակատարողական վարչությունում անհամբեր սպասում են նոր նշանակմանը»:

̰
Ալեն Սիմոնյանի ուշագրավ այցը ՌԴ՝ հայ-ռուսական ոչ ստանդարտ հարաբերությունների համատեքստում․ «Հրապարակ»

08:42 02.07.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 27-28-ը Մոսկվայում էր՝ Միջխորհրդարանական հանձնաժողովի 31-րդ նիստին մասնակցելու համար: Այս այցն ուշագրավ էր վերջին ժամանակներս հայ-ռուսական ոչ ստանդարտ հարաբերությունների համատեքստում։ Երեկ Ալեն Սիմոնյանին հարցրինք՝ շա՞տ «նեղեցին» ռուս գործընկերները, հատկապես նկատի ունենալով Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, թե Ռուսաստանը զավթել է Աբխազիան ու Հարավային Օսեթիան։ […]

̰
2020 թվականի գարնանը հնարավոր է սահմանադրական հանրաքվե անցկացվի․ «Փաստ»

08:34 02.07.2019

«Փաստ»-ը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանության ներսում քաղաքական որոշում է կայացվել, ըստ որի՝ անցումային արդարադատության և վեթինգի խնդիրները կարգավորելու և օրենսդրական գործիքակազմերը և հնարավոր բոլոր իրավակարգավորումները հստակեցնելու համար 2020 թվականի գարնանը հնարավոր է անցկացվի սահմանադրական հանրաքվե: Ի դեպ, հանրաքվեի, թե ԱԺ միջոցով փոփոխություններ կատարելու հարցը վերջնականապես կհստակեցվի միայն այն բանից հետո, երբ պարզվի սահմանադրական փոփոխությունների […]

̰
Երկրին է մոտենում 4 վտանգավոր երկնաքար

00:00 02.07.2019

Գիտնականները հայտնել են, որ 4 երկնաքարեր կարող են բախվել Երկրի հետ, գրում է RT-ն: Բոլոր մարմինները վաղուց բացահայտված են, և գիտնականները մշտապես հետևում են դրանց: Օրինակ՝ 900 մետրանոց 1979 XB երկնաքարը համարվում է ամենավտանգավորներից մեկը, շարժվում է 70 հազար կմ/ժ արագությամբ:  Ապոֆիս անունով երկնաքարը Երկրին կմոտենա 2029 թ-ին:  

̰
Թբիլիսիում փամփուշտը խոցել է հայազգի ցուցարարի գլուխը, վնասել ուղեղը․ մանրամասներ

23:10 01.07.2019

Վրացական իշխանությունների հրապարակած տվյալներով՝ հունիսի 20-ի արյունոտ գիշերը տուժած 46-ամյա Դավիթ Գրիգորյանը շաբաթ օրը դուրս է եկել կոմայից, սակայն առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր: Ցուցարարների ուղղությամբ արձակած ռետինե գնդակներից մեկը դիպչել էր Գրիգորյանի գլխին՝ վնասել գանգը, ապա նաև՝ուղեղը: Փամփուշտի մնացորդները տարածվել էին ուղեղում, ինչն էլ ավելի էր բարդացրել իրավիճակը: Հետաքրքիր է, որ վիրահատության ժամանակ […]

̰
Քննարկվել են Բելառուսի հետ գյուղատնտեսության և սննդի անվտանգության ոլորտներում փոխգործակցության հեռանկարները

21:39 01.07.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մինսկում հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Անատոլի Խոտկոյի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել գյուղատնտեսության, սննդի արտադրության ու անվտանգության ոլորտներում փոխգործակցության խորացման հեռանկարների վերաբերյալ։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ այս ոլորտներում Բելառուսը մեծ ներուժ ու հնարավորություններ ունի, և Հայաստանը, որպես շուկա, հետաքրքիր կարող է լինել։ Անդրադարձ […]

̰
Միջազգային հարթակներում գյումրեցի մարզիկներից վախենում ու զգուշանում են

21:16 01.07.2019

Գյումրեցի մարզիկների՝ իրար  հաջորդող հաղթանակները ևս մեկ անգամ փաստում են, որ չեմպիոնների քաղաքում մարզական ավանդույթներին անդավաճան նվիրում կա: Աշխարհի, Եվրոպայի ու միջազգային հեղինակավոր մրցաշարերից մեր մարզիկները  վերադառնում են հաղթանակներով ու մեդալներով: Նրանց ուղինշարունակողների պակաս չկա: Պատանի ըմբիշներն օրեր առաջ Իտալիայի Ֆաենցա քաղաքում մասնակցեցին Ըմբշամարտի Եվրոպայի պատանիների առաջնությանը, որտեղ Հայաստանի հավաքականը հունահռոմեական ու ազատ ոճերում վերադարձավ […]

̰
Մեր ապագան կապված է նոր տեխնոլոգիաների հետ, իսկ տեխնոլոգիաները՝ կրթության․ նախագահն այցելել է Բելառուսի պետական համալսարան

20:47 01.07.2019

Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Բելառուսի Հանրապետության կրթության նախարար Իգոր Կարպենկոյի ուղեկցությամբ այցելել է Բելառուսի պետական համալսարան, հանդիպել բուհի ղեկավարության հետ։ Նախարար Իգոր Կարպենկոն նախագահ Սարգսյանին տեղեկություններ է ներկայացրել Հայաստանի հետ կրթության և գիտության ոլորտներում ձևավորված համագործակցության մասին՝ նշելով, որ բելառուսական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ առավել խորացնել կապերը […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիին

20:18 01.07.2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ներկա փուլին, համագործակցության առկա ծրագրերին և ապագա հնարավոր նախաձեռնություններին: Ինչպես տեղեկացրին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, Մհեր Գրիգորյանը և Պյոտր Սվիտալսկին քննարկել են ռազմավարությունների մշակման ընթացքը, ինչպես նաև արդարադատության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում նախատեսվող բարեփոխումները:

̰
Հոնկոնգում ցուցարարները գրոհել են օրենսդիր խորհրդի շենքը

20:13 01.07.2019

Հոնկոնգում ցուցարարները ներխուժել են տեղի օրենսդիր խորհրդի շենքը, հաղորդում է CNN-ը: Նշվում է, որ շենքի ներսում նրանք պատերից հանում են դիմանկարները և գրում սեփական կարգախոսերը: Հոնկոնգի կառավարությունը հորդորել է ցուցարարներին դադարեցնել բողոքի ակցիաները: Ավելի վաղ ոստիկանները ցուցարարներին ցրելու նպատակով գազ էին կիրառել: Հատկանշական է, որ Հոնկոնգն իր կառավարմամբ առանձնանում է Չինաստանից, սակայն դրա իշխանությունները հաշվետու են […]

̰
ԵԱՏՄ-ից արդեն կարելի է անձնական օգտագործման նպատակով ալկոհոլ ու ծխախոտ արտահանել

20:00 01.07.2019

ԵԱՏՄ տարածքից անձնական օգտագործման համար ալկոհոլ և ծխախոտ արտահանելու սահմանափակումները հունիսի 30-ից վերացվել են: Այս մասին հաղորդում է forbes.kz-ն: «Այս տարվա հունիսի 30-ից դուրս են գալիս Մաքսային միության տարածքից անձնական օգտագործման նպատակներով էթիլ սպիրտի, ալկոհոլային խմիչքների, գարեջրի, ինչպես նաև ծխախոտի և ծխախոտային արտադրանքի ներմուծման ու արտահանման սահմանափակումները»,- ասված է հաղորդագրության մեջ: Ներկայում Մաքսային միության տարածքից […]

̰
Համաչափ միջոցառումներ են արվելու, ինչպես եվրոպական շատ երկրներում. Արսեն Թորոսյանի գրառումը

19:34 01.07.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կտարել և ներկայացրել է ՀՀ-ում իմունիզացիայի ծածկույթի մասին. «Իմունիզացիայի ծածկույթը 31.05.2019թ. դրությամբ. 1տ երեխաներ` 85.9% 2տ երեխաներ` 90.6% 6տ երեխաներ` 95.5% 10% անկում վերջին հինգ տարում, այդ թվում՝ ավելի արագ վերջին շրջանում, այդ թվում՝ պետական որոշ կառույցների պատճառով: Դեռ ավելին չեմ մեկնաբանի, բայց համաչափ միջոցառումներ […]

̰
Գետքի ցանքատարածությունները աղտոտված ջրով ոռոգող գյուղացիները չեն տուգանվի

19:30 01.07.2019

Գետք գյուղի բնակիչներն այսօր` հուլիսի 1-ին, իրենց բողոքը շարունակել են Շիրակի  մարզպետարանում: Գյուղացիներից մի քանիսին ընդունել է մարզպետը: Հիշեցնենք, գյուղացիները մի քանի օր է՝ բողոքում են ոռոգման ջրի աղտոտվածությունից: Հողերը Գետքի գյուղացիները ջրում են խիստ աղտոտված Ախուրյան գետի ջրով, որտեղ ավելացել են նաև արտադրական  թափոնները, ինչի հետևանքով արդեն բերքն է վնասվում։ Մարզպետ Տիգրան Պետրոսյանը գյուղացիներին […]

̰
Իրանը հայտարարել է միջուկային պայմանագրի խախտման մասին

19:08 01.07.2019

Իրանի արտգործնախարար Մուհամմեդ  Ջավադ Զարիֆը հայտնել է, որ ցածր հարստացված ուրանի պաշարները երկրում գերազանցել են 300 կգ-ը, ինչը նախատեսված էր միջուկային պայմանագրով: Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Թեհրանը հայտարարել էր, որ հրաժարվում է կատարել իր պարտավորությունները համատեղ ծրագրի այն մասով, որը վերաբերում է հարստացված ուրանին և «ծանր ջրին»: «Իրանը, ինչպես նախատեսված էր պայմանագրով, հատել է հարստացված […]

̰
Տեխնոպարկի իմ ընկերներին հրավիրեցի Հայաստան՝ ներկայացնելու իրենց փորձառությունը. Արմեն Սարգսյան

19:01 01.07.2019

Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Բարձր տեխնոլոգիաների պարկում զրուցել է լրագրողների հետ: «Բելառուսի փորձը ինձ համար շատ հետաքրքիր է և հետաքրքիր է մեզ համար՝ Հայաստանում, եթե ուզում ենք, ամեն գնով աջակցենք, որպեսզի նոր տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը նույնպես Հայաստանում զարգանան, Հայաստանը և Բելառուսը բնական գործընկերներ են, որ կարող են այս ոլորտում […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահի հետ

19:00 01.07.2019

Մոսկվայում հուլիսի 1-2-ը ընթացող «Պառլամենտարիզմի զարգացում» միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ:  ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից հայտնում են` ողջունելով իր պաշտոնակցին՝ Ազգային ժողովի նախագահը կարևորել է Սլովակիայի հետ երկկողմ հարաբերությունների խորացումը՝ հիմնված երկու ժողովուրդների միջև բարեկամության, փոխադարձ վստահության, […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին

18:52 01.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին: Վարչապետը ողջունել է Արա Նաջարյանի այցը Հայաստան և նշել, որ մեր երկրում քաղաքական փոփոխությունների պայմաններում Սփյուռքի հետ հարաբերությունների հաստատման համար բացվել են նոր հնարավորություններ։ Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ Հայաստանը պետք է էլ ավելի ամրապնդի Սփյուռքի հետ կապերը և Գլենդելն այդ գործում կարևոր դերակատարում ունեցող կենտրոններից մեկն է: […]

̰
Վարչապետը հանդիպել է Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացրած Հայաստանի մասնագետների առաջին խմբի անդամներին

18:36 01.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացրած Հայաստանի մասնագետների առաջին խմբի անդամներին: Վարչապետը ողջունել է մարդասիրական առաքելության իրականացրած խմբի անդամներին և շնորհակալություն հայտնել նրանց առաքելությունը բարեհաջող իրականացնելու համար: «Այս տարվա փետրվարին ՀՀ կառավարությունը Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու վերաբերյալ շատ կարևոր որոշում կայացրեց, որն, իհարկե, բազում քննարկումների առիթ դարձավ՝ ներքաղաքական, արտաքին քաղաքական, աշխարհաքաղաքական: […]

̰
BACK_TO_TOP