15:20 01.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է դատախազության աշխատողի օրվա առիթով իր ելույթը և տեսանյութին կից գրառում է կատարել՝ մեջբերով գրող Միքայել Նալբանդյանի խոսքերը. «Օրենքը պատժում է հանցավորը. ասիացին տեսանում է այստեղ մի լոկ վրեժխնդրություն, բայց մենք այդ արդարացի հատուցման մեջ տեսանում ենք հասարակաց իրավունքի պաշտպանություն: Միքայել Նալբանդյան, 1860թ»:
15:18 01.07.2019
ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին Ռուսաստանից Հայաստան արտահանձնելու հարցում նոր զարգացումներ չկան, սակայն Հայաստանի և Ռուսաստանի իրավապահների միջև մշտական աշխատանքը շարունակվում է։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ «Անհանգստացնող որևէ ազդակ չունենք այս պահին»,- ասաց Դավթյանը։
15:15 01.07.2019
Արչի Հարիսոնը կկնքվի շաբաթ օրը՝ հուլիսի 6-ին, իր ծննդյան օրից 2 ամիս անց, հայտնում է Independent-ը: Հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Վինձորի դղյակում` հենց այն նույն դղյակում, որտեղ 2018թ. մայիսի 19-ին ամուսնացել են արքայազն Հարրին և Մեգան Մարքլը: Նշվում է, որ փոքրիկ Արչիի մկրտության արարողությանը կմասնակցի մոտ 25 մարդ: Արարողությունից հետո լուսանկարները կհրապարակվեն արքայազն Հարրիի և […]
15:15 01.07.2019
Ինչպես Նիկոլ Փաշինյանը մեկ տարվա ընթացքում փոխեց իր կարծիքն ու վերաբերմունքը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի նկատմամբ։ Այս հարցը այսօր լրագրողներից մեկկը տվեց Դավթյանին՝ հետաքրքրվե՞լ է Փաշինյանից, թե ինչպես դա եղավ։ «Ո´չ, չեմ հետաքրքրվել», – ասաց Դավթյանը։ Նրան հարցրին նաև իշխանական մյուս օղակների հետ կապերի, մասնավորապես փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ մտերմության մասին։ Դավթյանը նախ` հերքեց կոնկրետ […]
15:08 01.07.2019
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել՝ ՀՀ դատախազության 101-ամյակի առթիվ հրավիրված հանդիսավոր նիստում: Ներկայացնենք ուղերձն ամբողջությամբ. «Մեծարգո վարչապետ Հարգարժան հյուրեր Հարգելի գործընկերներ Սիրելի՜ վետերաններ Ուրախ եմ Ձեզ ողջունելու մեր համակարգի համար առանձնահատուկ նշանակություն ունեցող Դատախազության 101-ամյակի և Դատախազության աշխատակցի օրվա առթիվ մեր հարկի տակ գտնվելու և տոնը մեզ հետ կիսելու համար: Նոր հարյուրամյակում […]
14:59 01.07.2019
Արաբագետ Սարգիս Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություններ է հաղորդել Միջին Արևելքից: Ստորև ներկայացնենք գրառումն ամբողջությամբ. «1. Այս պահին հրթիռակոծվում է Իսրայելի հարավը: 2. Իսրայելական օդուժը հրթիռակոծել է Սիրիայի մայրաքաղաքի մոտ գտնվող թիրախներ: Իսրայելական օդուժի դեմ գործի է դրվել սիրիական ՀՕՊ համակարգը, և, ըստ տեղեկությունների, ՀՕՊ-ի հրթիռներից մեկն ընկել է Կիպրոսում: 2. Ամերիկյան օդուժը հրթիռակոծել է […]
14:43 01.07.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ինչպես պատգամավորական մանդատը վայր դնելուն, այնպես էլ Աբովյան քաղաքում տեղի ունեցած ընտրություններին և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ հարաբերություններին։ «Ես չեմ խառնվել, ես ՔՊ-ի թիկունքից չեմ խփել, իսկ Աբովյանում ՔՊ-ն պարտվեց հենց Ռոմանոսի միջոցով»,- […]
14:40 01.07.2019
ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան սոցիալական ցանցում արջի հետ լուսանկար է հրապարակել: «Պետք չէ վիճել, որ մեզ մոտ՝ Ռուսաստանում, փողոցներում արջեր չեն քայլում: Քայլում են, այն էլ ինչպես: Ոմանք անգամ տեսության են գալիս: Մի խոսքով, արձակուրդը հրաշալի կերպով է ավարտվել»,- Instagram-ում գրել է Զախարովան: ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակի այս այս լուսանկարը մեկնաբանել է հեռուստահաղորդավարուհի […]
14:36 01.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին Կանադայի օրվա կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում մասնավորապես ասված է. «Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ ու լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ Կանադայի օրվա կապակցությամբ: Անցյալ տարի Հայաստան կատարած Ձեր պաշտոնական այցը նոր մակարդակի բարձրացրեց մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունները` հիմնված փոխադարձ վստահության և […]
14:34 01.07.2019
Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով լուրերին, թե ՔՊ-ում խմորումներ են, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ասել է հետևյալը. «Մրցակցություն բոլոր տեղերում կա: Նույնիսկ լրագրողների և օպերատորների մեջ քիչ առաջ վեճ էր, եթե չեմ սխալվում: Մրցակցություն և խմբեր նույնպես այդտեղ կան: Եկեք դա չքաղաքականացնենք էն առումով, որ տանենք դա բացասական քաղաքականության դաշտ: Կուսակցությունը կենդանի օրգանիզմ է շատ […]
14:25 01.07.2019
Այսօր ՀՀ ԱԺ-ում փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի այն դիտարկմանը, թե որոշ սխալներ կարող են պատճառ դառնալ, որպեսզի «թավշա հեղափոխություն իրականացնողները թավշա հեռացում ունենան»: «Քաղաքացին է որոշում՝ այդ հեռացումը կլինի՞, թե՞ չի լինի, թե՞ ընդհանրապես ֆանտաստիկայի ոլորտից է, դա արդեն ժամանակը ցույց կտա: Ոչ մի […]
14:21 01.07.2019
«Մենք եկել ենք մա՞րդ փոխենք, թե՞ եկել ենք մարդկանց փոխենք: Մարդուն պիտի փոխենք, որովհետև գիտենք՝ ինչ ճնշումների, վարչական լծակների ներքո են ստիպել աշխատեն»,- հուլիսի 1-ին լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը: Խոսելով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի մասին՝ Միքայելյանն ասաց. «Ինքը ակտիվ չէր թավշյա հեղափոխության ժամանակ: Եթե դասեր չքաղենք, այս […]
14:16 01.07.2019
Այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, ՊԵկ նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձել է նաև Նորագավիթի մաքսատան մոտ առկա հերթերին։ «Հերթերը կառավարվում են, ուղղակի պետք է ուշադիր լինենք, որ կառավարվում են, բայց, միաժամանակ, պետք է ֆիքսենք, որ մեքենաների ծավալները գնալով շատանում են»,- ասել է Անանյանը: ՊԵԿ նախագահն ավելի ուշ ինքն է սկսել լրագրողներին հարցեր տալ, ինչից հետո էլ այսպիսի […]
14:10 01.07.2019
ԱԺ-ում քննարկում են ԲԴԽ անդամի ընտրության հարցը: Պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հարց ուղղեց թեկնածու Աննա Մարգարյանին վեթինգի իրականացման մասին և հետաքրքրվեց, թե նա ինչ կառաջարկեր դրա արդյունավետ իրականացման համար: Թեկնածուն պատասխանեց. «Նախ` պիտի առաջարկեի ընդհանրապես հրաժարվել վեթինգ բառից, որովհետև ոչ միշտ է, որ իր մեջ դրական պոտենցիալ է պարունակում, այն ավելի լայն իմաստ ունի, քան օգտագործում […]
14:04 01.07.2019
Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն ամփոփել է աշխատանքային 100 օրը: Նա նախ` հայտարարել է, որ մոտակա տարիներին Հայաստանում սպասվում է շինարարական բում: Ըստ նրա՝ դա մեծ տեղ է զբաղեցնելու տնտեսական հեղափոխության գործընթացում: Այնուհետև Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը խոսել է աղետի գոտու մասին: Վերմիշյանը տեղեկացրել է, որ այս պահին շահառուների թիվը 453-ն է: Վերջիններիս բնակարանով […]
13:52 01.07.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` այսօր Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ, որի օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցն է: ԲԴԽ անդամի թեկնածու Աննա Մարգարյանն իր ելույթն ավարտելուց հետո սայթաքեց և ընկավ: Նրան անմիջապես օգնության շտապեցին խորհրդարանականները: Մանրամասները` տեսանյութում:
13:47 01.07.2019
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է վարչապետի այն հանձնարարականին, ըստ որի՝ ավտոմաքսատունը Երևանից Գյումրի պետք տեղափոխվի: Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչու հանձնարարությունը չի կատարվում: ՊԵԿ նախագահը հարցին հարցով է արձագանքել. «Իսկ ո՞վ է ասել, որ չի կատարվում: Վարչապետը ձեր հարցի պատասխանը հնչեցրել է ԱԺ-ում, որ ավելի համապարփակ լուծում է տրվել՝ Գյումրիում […]
13:39 01.07.2019
Այսօր` լրագրողների հետ զրույցի ժամանակ, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, անդրադառնալով ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու գործընթացին, ասել է, որ Երևանում գործող շինությունը ՊԵԿ-ինը չէ, մաքսատունն այդ շինությունում գործում է վարձակալության հիմունքներով: Երբ բացվեն արտաքին տնտեսական գործունեության հետ առնչություն ունեցող հյուսիսային և հարավային կենտրոնները, շինությունը կվերադարձնեն սեփականատիրոջը: Լրագրողները հետաքրքրվել են, թե ով է սեփականատերը` արդյո՞ք Սամվել Ալեքսանյանն […]
13:32 01.07.2019
Հայաստանից Մոսկվա է տեղափոխվել կարանտինի տակ գտնվող ապրանքախումբ՝ ավելի քան 58 տոննա ծիրան: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, այս մասին տեղեկացնում է «Ռոսսելխոզնադզորը»: «Ռուսաստան ծիրան ներմուծած կազմակերպության ներկայացուցիչները ժամանակին չեն տեղեկացրել կարանտինի տակ գտնվող ապրանքի փոխադրման մասին, բացի դրանից՝ ապրանքը չեն ներկայացրել կարանտինային ստուգման»,- ասել է «Ռոսսելխոզնադզորի» ներկայացուցիչը: Նշվում է, որ այս փաստը «Բույսերի կարանտինի մասին» […]
13:20 01.07.2019
Այսօր վաղ առավոտից Արճիս համայնքի բնակիչները փակել էին Ալավերդի-Բագրատաշեն միջպետական ճանապարհը: Պատճառը գյուղում երկար տարիներ չլուծվող խմելու ջրի խնդիրն է: Գյուղացիների բողոքի մասին ավելի մանրամասն SHANTNEWS.am-ին պատմել է Արճիս համայնքի վարչական ղեկավար Դավիթ Վերանյանը: ««Վեոլիա Ջրի» մագիստրալը, որ Լոռի բերդից հասնում է մինչև Բագրատաշեն գյուղ, անցնում է մեր գյուղի միջով՝ 500 մմ անոց խողովակ է: […]
13:12 01.07.2019
ԱԺ-ն այսօր արտահերթ նիստեր է գումարել: Առաջին նիստում, որը տևել է մոտ կես ժամ, քննարկել ու երկրորդ ընթերցմամբ քվեարկել են մի շարք նախագծեր: Չի քննարկվել միայն«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որը կառավարությունը հետ է կանչել: Կարճ ժամանակ անց սկսվել է երկրորդ արտահերթ նիստը, որի օրակարգում մեկ հարց է` Բարձրագույն դատական […]
12:55 01.07.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ինչպես պատգամավորական մանդատը վայր դնելուն, այնպես էլ Աբովյան քաղաքում տեղի ունեցած ընտրություններին և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ հարաբերություններին։ «Սկսենք Ռոմանոսից։ Ուրեմն Ռոմանոսը՝ որպես մարզի երիտասարդ, գործունեություն էր ծավալում, էնտեղ շտաբ եմ ես վերցրել, նշանակել եմ իրեն շտաբի պետ, […]
12:51 01.07.2019
Դատախազության օրվա առթիվ և ծառայողական պարտականությունները գերազանց և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար այսօր ԱԺ նախագահի շնորհակալագրով պարգևատրվեց ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը։ Նա նաև Մարտի 1-ի գործով պետական մեղադրողներից մեկն է։ Գլխավոր դատախազությունում հանդիսավոր միջոցառումից հետո լրագրողները նրան հարցրին՝ պարգևատրումը չի կաշկանդի՞։ Բիշարյանն ասաց, որ պարգևատրումն իր աշխատանքի […]
12:36 01.07.2019
Հունիսի 28-ի նիստի ժամանակ պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվել է ևս մեկ արտահերթ նստաշրջան, որի օրակարգում մեկ հարց է՝ ԲԴԽ անդամի ընտրությունը: Իմ քայլը խմբակցությունը ԲԴԽ անդամի թեկնածու է առաջարկել Աննա Մարգարյանին: Խմբակցության անունից հանդես է եկել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա ներկայացրել է թեկնածուի կենսագրությանը, ընդգծել արտասահմանում ստացած կրթությունը, իրավաբանության դոկտորի աստիճան է ստացել, […]
12:20 01.07.2019
Կոռուպցիայի դեմ պայքարում դատախազության գործունեությունը պետք է լինի ավելի արդյունավետ։ Այս մասին դատախազների ընդհանուր ժողովի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա այս մասին խոսեց անմիջապես այն բանից հետո, երբ գոհունակություն հայտնեց դատախազության աշխատանքից, թեև այդ աշխատանքն անթերի չհամարեց։ «Ընդ որում՝ կոռուպցիա ասելով՝ մենք չպետք է հասկանանք, այսպես ասած, նախկին կամ ներկա կոռուպցիան։ Կոռուպցիան կոռուպցիա է՝ […]
12:15 01.07.2019
«Հանցագործը պետք է ստանա իր անխուսափելի պատիժը։ Հայաստանի Հանրապետությունից պետք է արմատախիլ արվի քրեական ենթամշակույթը։ Հանցագործի տեղը բանտում է», – այս խոսքերով այսօր դատախազության ընդհանուր ժողովին դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դատախազներին ուղղված իր խոսքում նա ասաց, որ հանցագործներն ազատության մեջ պետք է հայտնվեն միայն այն ժամանակ, երբ հանրությունը երաշխիքներ ունենա, որ նրանցից բխող սպառնալիքներն առնվազն […]
12:12 01.07.2019
ԱԺ-ն այսօր պետք է քննարկի ԲԴԽ թեկնածուի ընտրության հարցը: Այս մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Քվեարկություններից առաջ վարման կարգով ելույթ ունենալով` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը հայտարարել է, որ իրենք խնդրում են հետաձգել քննարկումը, քանի որ խմբակցությունը ժամանակ չի ունեցել հանդիպել թեկնածուի հետ, ուստի չի կարող որոշում կայացնել: Ալեն Սիմոնյանը պատասխանել է. […]
12:09 01.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհ է Հայաստանի դատախազության վերջին մեկ տարվա աշխատանքից, սակայն այն անթերի չի համարում։ Այս մասին Փաշինյանն ասաց դատախազների ընդհանուր ժողովի ժամանակ ու ավելացրեց, որ ոչ ոք անթերի չէ։ Սակայն դատախազությունը, ըստ Փաշինյանի, վերջին մեկ տարվա ընթացքում ցուցադրել է, որ Նոր Հայաստանի դատախազություն է։ Փաշինյանը դրա համար շնորհակալություն հայտնեց դատախազներին ու հույս հայտնեց, […]
12:01 01.07.2019
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հուլիսի 1-ին լրագրողների հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ դատարանները շրջափակելու թեմային՝ նշելով, որ քաղաքական հարցերի չի պատասխանում: Լրագրողների արձագանքին, թե իբրև իրավաբանի են հարցնում, նա պատասխանեց. «Բացի նրանից, որ իրավաբան եմ, նաև ՀՔԾ պետն եմ»: Հարցին՝ եթե մի օր որոշեն ՀՔԾ շենքն ինքնաբուխ ակցիայով արգելափակել, թույլ չտան՝ ինքը մուտք գործի շենք, ինչպե՞ս […]
11:58 01.07.2019
2018 թվականի ընթացքում պետական շահերի պաշտպանության հայցերով դատախազության ստորաբաժանումների հարուցած գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է 36 միլիարդ դրամ։ Այս մասին այսօր իրենց աշխատանքներն ամփոփելիս հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Նրա խոսքով՝ իրենց աշխատանքների արդյունքում հնարավոր է եղել պետական համակարգի առանձին հատվածներում բացահայտել կոռուպցիոն սխեմաներ։ Բայց և իրենք էլ, ըստ Դավթյանի, լիովին բավարարված չեն իրենց […]