19:32 29.06.2019
Հունիսի 27-ին սիրիական ուժերն Իդլիբում գտնվող թուրքական դիտակետի ուղղությամբ կրակ էին բացել, որի հետևանքով զոհվել էր 1 զինվոր, վիրավորվել՝ 3-ը:
19:22 29.06.2019
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Թուրքիայի հետ C-400-ների գործարքի իրականացումը ենթադրում է նաև արտադրական տեխնոլոգիաների մասնակի փոխանցում, հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: «Գործարքը ենթադրում է արտադրական տեխնոլոգիաների մասնակի փոխանցում Թուրքիային»,- աղբյուրի փոխանցմամբ՝ ասել է նա: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ C-400-ների գործարքն ընթանում է […]
19:00 29.06.2019
Ոստիկանությունից հայտնում են, որ ՀՀ ոստիկանության զորքերի զորամասերից մեկի ծառայողներն են։ Շարք են կազմել ոստիկանության պետից հերթական անգամ «բարի ծառայություն» լսելու և դեպի Տավուշ ճանապարհ ընկնելու։ «Երբեք կասկածի տակ չեմ դրել ձեր խիզախությունն ու պատրաստակամությունը։ Վստահ եմ, որ միշտ ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա ամուր կանգնելու եք հակառակորդի առաջ՝ բարձր պահելով մեր ոստիկանական մեծ […]
18:43 29.06.2019
«Վրաստանի իշխանությունները մշակել են հակաճգնաժամային ծրագիր, որպեսզի հաղթահարեն ՌԴ կողմից սահմանված զբոսաշրջային պատժամիջոցները»,- այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Նաթիա Թուրնավան: Հիշեցնենք՝ ՌԴ-ն արգելել է Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ ավիափոխադրումները հուլիսի 8-ից, մնչդեռ անցած տարի Վրաստան էր այցելել մոտ մեկուկես միլիոն զբոսաշրջիկ: Վրաստանի ազգային բանկի հաշվարկով՝ այդքան զբոսաշրջիկի պակասը […]
18:30 29.06.2019
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ լավ ինքնազգացողություն ունի՝ չնայած վերջին շրջանում պաշտոնական հանդիպումների ժամանակ գրանցված ցնցումներին: Այս մասին հայտնում է Das Bild պարբերականը: «Համոզված եմ, որ ինչպես հանկարծակի այն հայտնվել է, այնպես հանկարծակի էլ կվերանա: Հատուկ որևէ բան չեմ կարող ասել: Ինձ մոտ ամեն ինչ կարգին»,- հայտարարել է նա: Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլերն […]
18:17 29.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին ակնածանքի խոսքեր է հնչեցրել: Ինչպես հայտնում է Известия-ն, նա Պուտինին «հրաշալի տղա» է անվանել: «Կարծում եմ, որ նա հրաշալի տղա է: Իմ կարծիքով՝ մենք հրաշալի խոսակցություն ունեցանք»,- ասել է Թրամփը հարցազրույցի ժամանակ: Նա նաև հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը մասնավորապես երկկողմ առևտրային կապերին վերաբերող հարցեր […]
18:13 29.06.2019
Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում և հաղորդումներում արձանագրված խնդիրները քննարկելու և լուծման ուղիներ գտնելու նպատակով Պաշտպանի ներկայացուցիչներն Ազգային ժողովում հանդիպում են ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետների և պատգամավորների օգնականների հետ։ «Ազգային ժողովի հետ Մարդու իրավունքների աշխատակազմի համագործակցությունը հատկապես Պաշտպանի՝ նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման սահմանադրական գործառույթի իրականացման համատեքստում: Սա ենթադրում է Պաշտպանի՝ […]
17:44 29.06.2019
Շվեդիայի արտաքին գործերի նախկին նախարար Կառլ Բիլդտը գնահատում է Ռուսաստանի կողմից Վրաստանի հետ կապված որոշումները և Եվրամիությանն արձագանքելու կոչ անում: «Ռուսաստանը լրջորեն ուժեղացնում է ճնշումը Վրաստանի վրա»,- գրում է Բիլդտը «Թվիթեր» միկրոբլոգի իր էջում և որպես դրա օրինակ բերում կասեցված ավիաչվերթները: EU should react! Russia is seriously putting up pressure on Georgia. Air travel has […]
17:43 29.06.2019
«Սիստեմա» ԲՖԿ հիմնական սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը հայտարարել է, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը կալանքի տակ է, շարունակում է մնալ «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի կազմում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ-Նովոստին»: «Մենք հարմար գտանք նրան ներառել տնօրենների խորհրդի նոր կազմում, առավել ևս՝ նա համաձայնություն է տվել դրան այս ընթացքում, երբ ազատության մեջ էր, այդ պատճառով […]
17:30 29.06.2019
Վրաստանում ԵՄ երկրների դեսպանները հատուկ հայտարարությամբ են հանդես եկել, հաղորդում է Gruzia Online-ը: Նշվում է, որ Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված՝ դեսպանները կողմերին կոչ են անում փոխհամաձայնության և երկխոսության գալ: «Հարկավոր է անցկացնել թափանցիկ, արագ և արդյունավետ քննություն հունիսի 20-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, ինչը ստիպել է ոստիկաններին պատասխան գործողությունների դիմել: Կոչ ենք անում […]
17:16 29.06.2019
Հունիսի 29-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել հանդիպում «Ազատություն» կուսակցության ղեկավար՝ Հրանտ Բագրատյանի և իրավաբանական գիտությունների թեկնածու, սահմանադրագետ Նորայր Փանոսյանի հետ: Դաշնակցության կողմից հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը եւ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրի […]
17:11 29.06.2019
Արդարադատության նախարարությունը www.e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել մի շարք օրենքներում՝ այդ թվում նաև ԶԼՄ մասին օրենքում, փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ, որի նպատակը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների բազան լրագրողների համար անվճար դարձնելն է: Հնարավոր թյուրըմբռնումներից խուսափելու նպատակով նախարարությունը պարզաբանում է տարածել, որտեղ նշվում է, որ e-draft.am-ը ստեղծվել է պետական մարմինների մշակած նախագծերը հանրային քննարկման […]
17:05 29.06.2019
Թբիլիսիում ակցիայի մասնակիցները ծրագրում են «Ազատության քայլերթ» իրականացնել, հայտնում է Gruzia Online-ը: Քայլերթը կմեկնարկի ժ. 19:00-ին, մասնակիցները Առաջին հանրապետության հրապարակից կշարժվեն դեպի Ազատության հրապարակ: Նշվում է, որ քայլերթին կմիանան նաև մասնակիցներ Վրաստանի այլ նահանգներից՝ Քութայիսից և Զուգդիդիից: Հիշեցնենք, որ բողոքի ակցիաների մասնակիցներն արդեն մեկ շաբաթ է` պահանջում են ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը: Վրացական […]
16:25 29.06.2019
Մեր պաշտպանական քաղաքականությունը, որը հիմնված է խաղաղ սկզբունքների վրա, միտված է սեփական ուժերով սպառնալիքներից փախչելուն. այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան Բրյուսելում Վրաստանի «Առաջին ալիքին» տված հարցազրույցի ժամանակ՝ խոսելով ՌԴ տնտեսական պատժամիջոցների վտանգավորության աստիճանի մասին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Իզորիայի խոսքով՝ իրենց երկրի 20 տոկոսը օկուպացվել է ՌԴ-ի կողմից, և կա ՌԴ-ի […]
16:07 29.06.2019
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը շարունակում է քաղաքական խորհրդակցությունների շարքը խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ՝ քննարկելու համար երկրում տիրող հասարակական-քաղաքական իրավիճակին առնչվող հարցեր։ Այս մասին տեղեկացնում են ՀՅԴ-ից: Այս համատեքստում հունիսի 28-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահության անդամների հետ տեղի ունեցավ միջկուսակցական հանդիպում, որին Դաշնակցության կողմից մասնակցում էին ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ […]
14:19 29.06.2019
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ով աշխատանքային այցով Մոսկվայում է, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ռոբոտի հետ իր հանդիպումից: «Շփվեցինք ռոբոտի հետ, ինձ Красавчик էր ասում»,- գրել է նա:
14:14 29.06.2019
«Հուսեյնովը մեր դեմ հանել էր 8000 մարդ, դա նորություն չէ, կայքերում կա գրված: Բայց հայ տղաները ջարդեցին նրանց, մենք պետք է գիտակցենք մի բան՝ միայն զենքը ձեռքներիս կարող ենք ապահովել մեր անվտանգությունը»,- խոսելով Արցախյան պատերազմում անհետ կորած տղաների մասին՝ այսօր Եռաբլուրում ասել է «Արաբո» ջոկատի հրամանատար, ԵԿՄ միության փոխնախագահ Մանվել Եղիազարյանը: Հիշեցնենք, որ հունիսի 29-ին […]
14:11 29.06.2019
Այսօր առավոտից Արմավիրի մարզի մի շարք համայնքներում (Լենուղի, Արևադաշտ, Լուկաշին, Այգեվան) կարկուտի հետևանքով առաջացած վնասի փոխհատուցմանն ուղղված ակցիաներ են: Գյուղացիները ճանապարհներ են փակում և պահանջում փոխհատուցել կարկուտից կրած վնասը: Թեմայի շուրջ SHAHNTNEWS.am-ը զրուցել է Արմավիրի մարզի Այգեվան համայնքի ղեկավար Հրաչյա Հովհաննիսյանի հետ: «Ես գնացի, դաշտերն իմ աչքով տեսա, ասացի, որ հանձնաժողով կազմակերպեն, բայց գյուղացիները չսպասեցին, […]
14:01 29.06.2019
Ռուսաստանի վրացական համայնքի ներկայացուցիչները դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ երկու երկրների միջև ավիահաղորդակցությունը վերականգնելու խնդրանքով: Այս մասին հաղորդում է RT-ն: Նշվում է, որ կան որոշակի ուժեր, որոնք հետաքրքրված են Մոսկվայի հետ կոնֆլիկտներ առաջացնելով և իրավիճակն ապակայունացնելով: Նամակում նշվում է, որ վրացական համայնքը տագնապով է հետևել փոխադարձ մեղադրանքներին, քանի որ «ամենածանր հետևանքներն իր վրա կրում […]
13:59 29.06.2019
Daily Mail պարբերականն անդրադարձել է ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի նամակագրությանը: Նշվում է, որ 1940-ականներին Ստալինն արդեն սկսել էր շատ քննադատել բրիտանացիների սպառազինությունը, պատրաստվածությունը, և զգալով, որ արդեն բավական հեռու է գնում՝ որոշել է Չերչիլի ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական հեռագիր ուղարկել: Հայտնի է, որ Ստալինը հեռագրեր ուղարկել չի սիրել, սակայն […]
13:38 29.06.2019
Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն ըմբիշ Արթուր Ալեքսանյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպական խաղերում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մինսկում ընթացող երկրորդ խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը մեկնարկում ուժերը չափեց Վրաստանի ներկայացուցիչ Ռևազ Նադարեիշվիլիի հետ և հաղթեց 2:1 հաշվով: Հայ ըմբիշ դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Հայաստանի հավաքականը դեռևս 5 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից […]
13:12 29.06.2019
Արցախի ոստիկանության պետ Լևոն Մնացականյանը, Անվտանգության խորհրդի նախագահ Արշավիր Ղարամյանն այսօր հարգանքի տուրք են մատուցել Անհայտ կորածների հիշատակին:
13:10 29.06.2019
ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հանդիպել է «Ծագումով Հայեր» նախագծի մի խումբ մասնակիցների հետ:Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում: «Հայտնի հայերը վստահ են՝ Արցախից ուժ առնելով է հնարավոր նոր ձեռքբերումներ ունենալ այստեղ ու համահայկական ամբողջ տիրույթում։ Լիահույս եմ, որ մեր հանդիպումն ու եռամիասնության ամրապնդման գործում նրանց ունեցած ավանդի արժևորումը խթան կհանդիսանա համահայկական ներուժը […]
12:48 29.06.2019
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից ստեղծված տարանցումների Instex առևտրային մեխանիզմով իրականացվել են առաջին գործարքները, գրում է DW-ն: Նշվում է, որ մեխանիզմի նպատակը ԱՄՆ պատժամիջոցներից Իրանի հետ գործարք իրականացնողներին պաշտպանելն է: Instex-ի կենտրոնական գրասենյակը գտնվում է Փարիզում: Ի սկզբանե մեխանիզմը կօգտագործվի հումանիտար նպատակներով, ապա նոր միայն գործարարական: Ըստ որոշ վերլուծաբանների՝ Instex-ն առավելապես քաղաքական ազդակ է, սակայն […]
12:46 29.06.2019
Հունիսի 28-ին Ժնևում տեղի է ունեցել Crans Montana ֆորումի «PRIX DE LA FONDATION 2019» մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել անվանի պետական, հասարակական ու քաղաքական գործիչներ, դիվանագետներ, գործարարներ, շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Միջազգային այս հեղինակավոր կառույցն իր ամենամյա մրցանակն ավանդաբար շնորհում է սոցիալական պատասխանատվություն ենթադրող ոլորտները ներկայացնող […]
12:29 29.06.2019
Այսօր վաղ առավոտյան Եռաբլուր պանթեոնում էին արցախյան պատերազմում անհետ կորած ազատամարտիկների հարազատները, Երկրապահ կամավորական միության անդամներն ու պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ: Արդեն 19 տարի շարունակ այս օրը նրանք հարգանքի տուրք են մատուցում այն զինվորների հիշատակին, ովքեր չվերադարձան պատերազմից: Իսկ հունիսի 29-ը պատահական չի ընտրված. 1992 թվականի այդ օրը ռազմական գործողությունների ժամանակ 80 ազատամարտիկ է անհետ կորել: […]
12:12 29.06.2019
Հունիսի 28-ին Մոսկվայում տեղի է ունեցել հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 31-րդ համատեղ նիստը, որին մասնակցել են ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, «Իմ քայլը» խմբակցության և միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Անուշ Բեղլոյանը, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նիստում քննարկվել են հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունների հետագա ընդլայնմանն առնչվող […]
12:04 29.06.2019
ԵԱՀԿ նախագահ Միրոսլավ Լայչակը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակումը: Այս մասին հաղորդում է ԵԱՀԿ կայքը: Այս հարցը Լայչակը քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Հանդիպմանը ներկա են եղել Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյուր Շոֆերը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Լայչակի […]
11:42 29.06.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ Ապրիլյան պատերազմն ի՞նչ ցույց տվեց: «Ապրիլյան պատերազմում հայ ժողովուրդն ապացուցեց, որ՝ ձեռքներդ հեռու, ոտքներդ մի ձգեք, ոտնձգություն չանեք մեր սահմաններին, և ադրբեջանցին նորից մռթին կերավ: Էդ մեծ հաղթանակ էր, որովհետև մեր երիտասարդներն ապացուցեցին, որ որևէ ոտնձգություն չի կարող լինել մեր սահմանին, ու […]
10:40 29.06.2019
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, հանդիպել է ՄԱԿ- ի Առևտրի և զարգացման համաժողովի ( UNCTAD) գլխավոր քարտուղար Մուքիսա Քիթուիի հետ: UNCTAD-ի գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ իր առաջարկությունն ընդունելու և համաժողովի՝ Նշանավոր անձանց քննարկմանը (UNCTAD Panel of Eminent Persons) միանալու համար։ Այս խումբը, որը կազմված […]