10:46 27.06.2019
ՀՀ կառավարությունն այսօր հերթական նիստը կգումարի: E-gov.am կայքից տեղեկանում ենք, որ կառավարության այսօրվա նիստի օրակարգում 52 հարց է, որից 14-ը՝ զեկուցվող, 2 հարց` գաղտնի: Այսօր պարտադիր ժամկետային զինծառայությունից տարկետում կտրամադրվի մի քանի քաղաքացիների, փոփոխություն կարվի «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, կհաստատվեն «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ընտրության արդյունքները […]
10:33 27.06.2019
Անցած տարվա վերջից ընկերությունները սկսել են Հայաստանից մեծ քանակի մետաղաջարդոն արտահանել՝ օգտվելով օրենսդրական սողանցքից։ Իշխանությունը հիմա փորձում է փակել այդ սողանցքը և թույլ չտալ կարևոր հումքի արտահանումը։ Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովում հիմա քննարկվում է այդ արտահանումը սահմանափակող նախագիծը։ Հանձնաժողովի ղեկավար Բաբկեն Թունյանն ասաց, որ հանդիպում են ունեցել արտահանողների հետ, ու նրանք հայտարարել են, որ իրենք […]
09:29 27.06.2019
«Փաստ» թերթը գրում է. «Լրագրողների ուշադրությունից չի վրիպում, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը վերջերս ԱԺ լիագումար նիստերին չի մասնակցում: Ասում են՝ բավականին նեղացած ու զայրացած է: Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ Աբովյանում Միքայելյանը չպաշտպանեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի թեկնածուին, վերջինիս մամուլի քարտուղարն էլ մեր հետ զրույցում չէր հերքել, որ այդ հարցը կքննարկվի […]
08:51 27.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կհանդիպի Օսակայում հունիսի 28-ին՝ տեղի ժամանակով 14:00-ին, փոխանցում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ «լավ զրույց» է ակնկալում ՌԴ նախագահի հետ Օսակայում G20-ի գագաթնաժողովին։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքերով՝ առաջնորդները հնարավոր է քննարկեն ստրատեգիական կայունությանը, տարածաշրջանային կոնֆլիկտնիերին, այդ թվում՝ Սիրիային, […]
23:12 26.06.2019
Ուկրաինայի պատվիրակության օրինակին հետևելով` այսօր ԵԽԽՎ-ի նստաշրջանից դուրս են եկել նաև Վրաստանի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի և Սլովակիայի պատվիրակությունները: Այս հայտարարությունը հրապարակել է ուկրաինական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Յուրևը։ Նրա խոսքերով՝ 7 երկրի պատվիրակությունները նստաշրջանը լքել են այն բանից հետո, երբ ԵԽԽՎ-ն լիարժեք վերականգնել է Ռուսաստանի պատվիրակության իրավասությունները։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԵԽԽՎ-ի նոր գլխավոր քարտուղար […]
22:55 26.06.2019
Քիչ առաջ հայտնի է դարձել ԵԽԽՎ նոր գլխավոր քարտուղարի անունը: Խորհրդարանական վեհաժողովի թվիթերյան էջը հայտնում է, որ պատվիրակությունների քվեարկության արդյունքում այդ պաշտոնը կզբաղեցնի Խորվաթիայի փոխվարչապետ Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը: Նա կփոխարինի 2009-ից պաշտոնավարող Թորբյորն Յագլանդին։ In first speech as newly elected #CoE Secretary General, Marija Pejčinović Burić (Croatia) ??says she will work for “peace and prosperity” of […]
20:33 26.06.2019
Նախօրեի քվեարկությունից հետո Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այսօր պաշտոնապես վերականգնել է Ռուսաստանի խորհրդարանի լիազորություններն ու իրավասությունները կառույցում։ Միաժամանակ վեհաժողովը Մոսկվային հորդորել է կատարել 2014-2015 թվականներին վեhաժողովի ներկայացրած բոլոր պահանջները։ Ռուսական պատվիրակությունը, ըստ այս բանաձևի, պարտավոր է առանց այլևայլությունների վերադառնալ ԵԽԽՎ, գործել կառուցողական դաշտում, աշխատել կառույցի բոլոր հանձնաժողովների հետ, ինչպես նաև կատարել ԵԽԽՎ բոլոր վճարումները։ Վերջինը, […]
20:12 26.06.2019
Ռուսաստանի նախագահին կից պետական խորհրդի նիստի ժամանակ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է միավորել ռուսական մարզերն ու երկրամասերը, ստեղծել ավելի մեծ միավորներ, որպեսզի հնարավոր լինի լուծել ենթակառուցվածքային ծրագրեր։ Այս մասին հայտնում է ռուսական TASS գործակալությունը։ Ժիրինովսկիի խոսքերով՝ Ռուսաստանի համար 85 վարչատարածքային միավորը շատ է, պետք է երկիրը բաժանել ընդամենը 40 մարզի՝ յուրաքանչյուրը՝ մոտ 5 […]
19:40 26.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շարունակական խորացման ու սերտացման կարևորությունը և այս համատեքստում անդրադարձել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Նիկոլ Փաշինյանը նշել է՝ Հայաստանի կառավարությունը հետևողական է ժողովրդավարության զարգացման, դատաիրավական համակարգի արմատական բարեփոխման, մարդու […]
19:10 26.06.2019
Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հերթական խմբի սակրավորները հունիսի 8-ից մինչև հունիսի 25-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ 1650 քմ տարածք են ականազերծել: Այս մասին հայտնում են Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ից: Հայկական մարդասիրական խմբի բժիշկները նույն ժամանակահատվածում թերապևտիկ բնույթի բուժօգնություն են ցուցաբերել 92 քաղաքացու, ճառագայթային հետազոտությունների է ենթարկվել 86 հիվանդ, անեսթեզիոլոգիական […]
19:06 26.06.2019
Դաշնության խորհուրդը հավանություն է տվել այն օրենքին, որը թույլ է տալիս Ռուսաստանում աճեցնել բույսեր, որոնք պարունակում են թմրամիջոցներ, ցավազրկողներ: Այս մասին հաղորդում է TASS-ը: Ինչպես նշվում է, մասնավորապես խոսք է գնում օփիումի կակաչի մասին: Որոշումը կայացվել է այն պատճառով, որ այդպիսի դեղեր արտադրվում են այն ընկերությունների կողմից, որոնք գտնվել են հակառուսական պատժամիջոցներ կիրառած երկրների հովանու […]
19:05 26.06.2019
Այս պահին Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում քննվում է հունիսի 20-ին ծավալված իրադարձությունների ժամանակ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիային պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Հունիսի 20-ին Մելիան ցուցարարներին խորհրդարանը գրոհելու կոչ էր արել: Խորհրդարանի մոտ տեղակայված հատուկ ջոկատայինները ստիպված էին միջամտել և կանխել խորհրդարան ներխուժման փորձը: Բախման հետևանքով 2 կողմից տասնյակ վիրավորվածներ էին տարբեր մարմնական […]
19:00 26.06.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է այն աղմուկին, որը վերաբերում է Գյումրիից ՌԴ չվերթների ավելացմանը: Իսկ աղմուկն առաջացել է նաև այն հարցի շուրջ, թե ով է չվերթներն ավելացնելու առաջարկ արել: «Մեզ մեղադրանք են ուղղում, թե երբ սկսում ենք դա անել, դուք դրանից աղմուկ եք բարձրացնում, սարքում եք քննարկման առարկա: Ես […]
18:52 26.06.2019
Թուրքիայի Հայոց պատրիարքության պատրիարքի տեղապահի ընտրությունը, որ նախատեսված էր անցկացնել այսօր՝ կեսօրից հետո, հետաձգվել է մոտ մեկ շաբաթով։ Այս մասին հայտնի է դառնում պատրիարքության փաստաթղթի հրապարակումից։ Ընտրությունը կկայանա հուլիսի 4-ին՝ առավոտյան ժ. 10։00-ին։ Տեղափոխության պատճառները, սակայն, չեն հաղորդվում, ուղղակի նշվում է, որ այդ մասին որոշվել է կուսակալությունից ստացած պաշտոնական գրության համաձայն։ https://www.facebook.com/LUYSTV/photos/a.551019085383177/613564522461966/?type=3&theater
18:51 26.06.2019
«Հեռանկար»-ի տաղավարում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը խոսել է Ռոբերտ Քոչարյանի և ՄԻԵԴ որոշումների մասին: «Եթե խախտվում է, թող դիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- ասել է Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործերին վերաբերող այն պնդումներին, թե մարդու իրավունքները խախտվում են: Ըստ Սամսոնյանի` միայն ՄԻԵԴ-ը կարող է դա հաստատել կամ հերքել, և եթե […]
18:41 26.06.2019
Այսօր, երբ SHANTNEWS.am-ը զրուցել է ԵԽ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանի հետ, Զոհրաբյանն ասել է, որ պատվիրակության որոշ անդամներ մեկնում են ՌԴ միջխորհրդարանական նիստին մասնակցելու նպատակով: Մեկնողների թվում են ինքը՝ Նաիրա Զոհրաբյանը, Էդմոն Մարուքյանը, Վլադիմիր Վարդանյանը և Միքայել Մելքումյանը: Մյուսները աշխատանքը կշարունակեն ԵԽ-ում: Ըստ Զոհրաբյանի՝ հայկական պատվիրակությունը Ստրասբուրգից կվերադառնա հունիսի 29-ին: Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի […]
18:36 26.06.2019
ՌԴ և ԱՄՆ նախագահ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը նախատեսված է հունիսի 28-ին, Օսակայում` G20 գագաթնաժողովի առաջին նիստից հետո: Այս մասին տեղեկացնում է RT-ն: «Թրամփի հետ հանդիպումն անցկացվում է առաջնորդների բանակցությունների շրջանակում՝ հաստատություններից մեկում: Այդ հաստատությունը գտել է ամերիկյան կողմը»,- ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Նրա խոսքերով՝ հանդիպման ժամանակ երկրների ղեկավարները կքննարկեն […]
18:30 26.06.2019
Եվրոպայի խորհրդի նոր գլխավոր քարտուղարի անունը պարզ կդառնա վաղը: Այսօր մեկնարկել է ընտրությունը, որին մասնակցել է նաև հայկական պատվիրակությունը: Հայկական պատվիրակության անդամները հույս են հայտնել, որ կհաղթի իրենց թեկնածուն: Հայկական պատվիրակությունը դեռ չի բացահայտում, թե ում օգտին է քվեարկել: Հիշեցնենք, որ ԵԽ նախագահի թեկնածուները երկուսն են՝ Խորվաթիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական հարցերով նախարար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը […]
18:25 26.06.2019
Բեռլինում հունիսի 24-25-ը տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորել է ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, գերմանականը՝ Գերմանիայի ԱԳՆ քաղաքական տնօրենի տեղակալ, Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով հանձնակատար Միխայել Զիբերթը (Michael Siebert): Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային […]
18:20 26.06.2019
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը նիստի ընթացքում հետաքրքրվեց՝ որտե՞ղ և ե՞րբ են բացվելու Երևանի նոր երեք պուրակները: Պատասխանեց քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը: «25 հա տարածքը նախատեսված է 3 մասնաբաժնով: Առաջինը Սարալանջի անտառ-պուրակն է, որտեղ վերականգնման ծրագիր է իրականացվելու, երկրորդը նախատեսված է անտառապատել Նուբարաշեն վարչական շրջանում աղբավայրի հարևանությամբ գտնվող 8.5 հա […]
18:14 26.06.2019
Միացյալ Նահանգների կոնգրեսականներից երկուսը օրենսդրական հնարավորություն են գտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի վրա հարձակվելու որոշում ընդունելը թույլ չտալու համար։ Նրանք առաջարկում են ուղղակի չֆինանսավորել ռազմական այդպիսի գործողությունները։ Դեմոկրատ Ռո Հաննան և հանրապետական Մետտ Գետցը հիշեցրել են, որ բյուջեի ծախսային մասը Կոնգրեսի վերահսկողության տակ է, իսկ Կոնգրեսն էլ Թրամփի հակառակորդ Դեմոկրատական կուսակցության մեծամասնության վերահսկողության […]
18:10 26.06.2019
Երևանի ավագանու նիստն ավարտվեց հումորային տրամադրությամբ: Երևանի քաղաքապետն ուզում էր եզրափակիչ խոսքն ասել, իսկ «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն ընդհատեց նրան՝ հայտնելով, որ ասելիք ունի: Ավագանու անդամն առաջարկեց շնորհավորել Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ղեկավարներին ծննդյան օրվա կապակցությամբ: «Տիկի´ն Խաչատրյան, բա որ այսքանն անում էիք, փոքրիկ տորթիկն ինչո՞ւ չեք բերել Ձեզ հետ»,- հումորով հարցրեց Մարությանը:
18:03 26.06.2019
ՀՀԿ գործադիր մարմինը հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ քրեական դատարանի երեկ հրապարակված որոշման կապակցությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «• Վերաքննիչ քրեական դատարանը կոպտորեն ոտնահարել է մրցակցային դատավարության սկզբունքը և կայացրել է բացառապես քաղաքական որոշում: • Նշված գործընթացը որևէ աղերս չունի ժողովրդավարության, իրավունքի գերակայության և դատական իշխանության անկախության հետ։ • […]
18:00 26.06.2019
ԵՊԲՀ հոգաբարձուների խորհուրդն այսօր արտահերթ նիստ էր գումարել՝ օրակարգային 3 հարցով: Օրակարգի առաջին հարցը զեկուցել է բժշկական համալսարանում իրականացված ուսումնասիրության խմբի ղեկավար Դավիթ Ադյանը: Նա շեշտել է, որ ՊՎԾ-ի արձանագրված խնդիրները դրվագային բնույթ են կրում և ԵՊԲՀ-ում բավականին դրական արդյունքներ են արձանագրվել: Դավիթ Ադյանը նշել է, որ արձանագրված ցանկացած խնդիր արագ արձագանք է ստացել բուհի […]
18:00 26.06.2019
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այս պահին քննարկման փուլում է մանկապարտեզների երկարօրյա խմբերը վճարովի դարձնելու հարցը. «Այս պահին քննարկման փուլում է մանկապարտեզների երկարօրյա խմբերը վճարովի դարձնելու հարցը: Սա լինելու է վճարովի ծառայություն այն ծնողների համար, ովքեր ուզում են, որ իրենց երեխան սահմանված ժամից ավելի մնա մանկապարտեզում: Հիմա հաշվարկային փուլում […]
17:57 26.06.2019
Նախկին 12 ամսի փոխարեն Թուրքիայում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամկետը սահմանվել է 6 ամիս։ Սրա մասին օրենքն ընդունվել է երկրի խորհրդարանում ու ստորագրվել նախագահի կողմից։ Արդյունքում բոլոր նրանք, ովքեր արդեն ծառայել են 6 ամիս և ավելի, միանգամից կզորացրվեն։ Այդպիսի ծառայողների քանակը թուրքական բանակում ներկայումս մոտ 120 հազար է։ Իսկ այսուհետ նոր զորակոչվողները կծառայեն հենց 6 […]
17:56 26.06.2019
Ազգային ժողովը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում չի ստացել: Այս մասին «Փաստինֆո»-ին հաղորդել են ԱԺ-ի հասարակայնության հետ կապերի բաժնից: Նշենք, որ հունիսի 14-ին Ուրիխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել և հայտարարել, որ պատրաստվում է մանդատը վայր դնել: «Եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը: Պատճառների մասին կխոսեմ ավելի ուշ»,- գրել […]
17:31 26.06.2019
Ինչպե՞ս և ո՞վ պետք է իրականացնի վեթինգը. այս հարցն է քննարկվել «Հորիզոն»-ի տաղավարում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանի հետ: «Այս սկզբունքները, որ մենք ներկայացրել էինք վեթինգի վերաբերյալ, նշված է, որ մենք տեսնում ենք, որ վեթինգով պետք է զբաղվի մեկ հանձնաժողով: Իրենց մոտեցմամբ՝ պարտադիր չէ, որ վեթինգով զբաղվի մեկ ինստիտուտ: Կարող են զբաղվել […]
17:30 26.06.2019
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի շրջանակում հարցազրույց է տվել Monocle միջազգային ամսագրին և ռադիոյին։ Խոսելով STARMUS փառատոնի մասին, նախագահ Սարգսյանն ասել է, որ այն շատ հաջող փառատոն է, որը ներկայացնում է 21-րդ դարի արժեքները։ Դրանց նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև իր՝ «Համաշխարհային ռիսկերի քվանտային […]
17:22 26.06.2019
Շենգավիթ վարչական շրջանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ վարչական շրջանի հետևյալ հասցեների բակերում ընթանում են բարեկարգման աշխատանքներ. «Բարեկարգման աշխատանքներ վարչական շրջանի հետևյալ հասցեների բակերում. Բագրատունյաց փողոցի 34, 34Ա Մանանդյան փողոցի 1, 1Ա Մայիսի 9 փողոցի 11, 11Ա»: