TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+25.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պետական պաշտոնյաների աշխատավարձը որոշվում է ըստ բազային աշխատավարձի. Բաբկեն Թունյան

17:15 27.06.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ Պետական պաշտոնյաների աշխատավարձը որոշվում է ըստ բազային աշխատավարձի. «Պետական պաշտոնյաների աշխատավարձը որոշվում է ըստ բազային աշխատավարձի։ Օրինակ, ԱԺ պատգամավորը ստանում է բազային աշխատավարձի 10 -ապատիկի չափ աշխատավարձ, նախարարները՝ 12-ապատիկի չափ։ Բազային աշխատավարձն էլ իր հերթին որոշվում է ըստ նվազագույն […]

̰
ԶՈւ կարիքների համար մի շարք գնումներ գաղտնի կդառնան

17:14 27.06.2019

Կառավարությունն այսօր ընդունել է որոշում՝ ՀՀ ՊՆ հետ կնքված պայմանագրերի շրջանակներում «Արագած» ՍՊԸ-ի կողմից 2018-ին մատակարարված ապրանքի և Ա/Ձ Հայարփի Քալանթարյանի կողմից 2018թ. մատուցված ծառայության դիմաց առաջացած կրեդիտորական պարտքերը մարելու, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ կարիքների համար որոշ գնումներ գաղտնիացնելու և ՀՀ պաշտպանության նախարարության գնումների գաղտնի անվանացանկում ներառելու և դրանց գնման գործընթացը կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Անհրաժեշտություն […]

̰
Պետպաշտոնյաների աշխատավարձերը չեն բարձրանալու. Վահագն Թևոսյան

17:11 27.06.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձ է կատարել նվազագույն և բազային աշխատավարձերի տարբերություններին ու դրանց բարձրացման թեմային: «Կա մտավախություն, որ մարդիկ կարող են շփոթել նվազագույն աշխատավարձը բազային աշխատավարձի հետ: Վերջինի հիման վրա է հաշվարկվում այդ թվում պետպաշտոնյաների աշխատավարձը: Բազայինն ըստ օրենքի պետք է կազմի նվազագույնի՝ ոչ պակաս, քան 80% և […]

̰
Ինձ մոտ անձնական շարժառիթները զրո ազդեցություն ունեն. Արայիկ Հարությունյանը՝ ՇՊՀ-ի մասին

17:05 27.06.2019

«Պետք է հանգուցալուծման պահանջ լինի ներսից: Էդ խմբերի միջև արհեստական բախումները և նեղ անձնական շահերի առաջխաղացումը միայն վնասում է դրան: Ես ուրախ եմ, որ իմ հայտարարությունից հետո քննարկումներ են սկսվել: Վերջերս նաև հրավեր եմ ստացել համալսարանի դոկտորների կողմից: Օգոստոսի վերջին կհանդիպենք: Կայցելեմ, միասին կքննարկենք»,- խոսելով Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցող զարգացումների մասին` ասել է ՀՀ […]

̰
Ինչո՞ւ հետաձգվեց Պոլսո պատրիարքի ընտրությունը. մեկնաբանություններ Պոլսից SHANTNEWS.am-ին

16:54 27.06.2019

Երեկ երեկոյան Պոլսո Հայոց պատրիարքարանի մամլո դիվանը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ պատրիարքի տեղապահի` այսօր նախատեսված ընտրությունը հետաձգվում է. ընտրությունը տեղի կունենա հուլիսի 4-ին։ Ըստ հայտարարության՝ Ստամբուլի նահանգապետարանից են ստացել պաշտոնական գրություն այն մասին, որ ընտրությունը պետք է հետաձգվի մեկ շաբաթով: Հետաձգման պատճառների մասին այլ մանրամասներ չկային երեկ, չկան նաև այսօր։ Թուրքական որոշ լրատվամիջոցներ գրեցին, […]

̰
Թբիլիսիի քաղաքային դատարանը ազատ է արձակել ընդդիմադիր պատգամավոր Նիկա Մելիային

16:50 27.06.2019

Նիկա Մելիան ազատ է արձակվել գրավի դիմաց: Դատավորների կոլեգիայի անդամ, գործը քննող դատավոր Թեմուր Գոգոխիան նրան ազատ է արձակել 30 հազար լարի գրավով: Մելիան պարտավոր է  անձնագիրն ու անձը հաստատող բոլոր փաստաթղթերը հանձնել դատախազությանը և չխոչընդոտել հետաքննության ընթացքին: Համախոհների ծափողջույններով դատարանից դուրս եկած Մելիան հայտարարեց. «Դատարանի ցանկացած որոշում քաղաքական որոշում է՝ ազատություն գրավի դիմաց, թե […]

̰
Վահե Գրիգորյանի մասնակցությունը Քոչարյանի և Խաչատուրովի գործերի քննությանը անհնար է. ՍԴ որոշումը

16:43 27.06.2019

ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշում է ընդունել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա մի շարք գործերի քննությանը մասնակցելու անհնարինության մասին: Որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, ինչպես նաև նույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի` Սահմանադրական դատարանի […]

̰
Նամականիշ՝ նվիրված ԵՊՀ 100-ամյակին

16:32 27.06.2019

Երևանի պետական համալսարանում այսօր մարվել և շրջանառության մեջ է դրվել  բուհի 100-ամյակին նվիրված նամականիշ: 220 դրամ արժեքով նամականիշը տպագրվել է Ֆրանսիայում 30 000 տպաքանակով: Հեղինակը Լևոն Լաճիկյանն է: Նամականիշի վրա պատկերված է ԵՊՀ գլխավոր մասնաշենքը` Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի արձանախմբով: Նամականիշը պատրաստված է գրաֆիկական եղանակով: Հեղինակը պարգևատրվել է ոսկե մեդալով: Ի դեպ, ԵՊՀ-ն հիմնադրվել […]

̰
Չենք հավատում, որ հնարավոր է մի ձեռքով բանակցել, իսկ մյուս ձեռքով կրակել. Զոհրաբ Մնացականյան

16:27 27.06.2019

Բանակցային գործընթացում սպառնալիքի լեզուն չի աշխատում: Հունիսի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա անդրադարձավ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ վերջին հանդիպման մանրամասներին: «Քննարկել ենք հարցերի բավական լայն շրջանակ, որոնք կառուցվում են այն ամբողջ երկխոսության վրա, որ տեղի են ունեցել մինչև վաշինգտոնյան հանդիպումը: Առանձնահատուկ էր, որ հանդիպումը տեղի էր ունենում […]

̰
ԱՄՆ-ը մերժել է ՌԴ-ի պահանջը` հրապարակել Դեմոկրատական կուսակցության սերվերը կոտրելու մասին նամակագրությունը

16:24 27.06.2019

ԱՄՆ-ը մերժել է ՌԴ-ի պահանջը` հրապարակել Դեմոկրատական կուսակցության սերվերը կոտրելու վերաբերյալ նամակագրությունը, նաև աղավաղում են դրա բովանդակությունը, հայտնում է TASS-ը: Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ Ազգային խորհրդատվական կենտրոնի համակարգչային միջադեպերի գծով փոխտնօրեն Նիկոլայ Մուրաշովը: Նրա խոսքերով, այդ թվում նրա բովանդակությունը խիստ աղավաղված է: «Ռուսաստանը ստիպված էր պաշտոնապես ամերիկյան կողմին առաջարկել հրապարակել տվյալ հարցով նամակագրությունը: […]

̰
Կոմիտասի պողոտայում մայթին կառուցված ծաղկի սրահ է ապամոնտաժվում

16:17 27.06.2019

Վարձակալն իր ուժերով ապամոնտաժում է Արաբկիրի եկեղեցու հարևանությամբ` Կոմիտասի պողոտայի մայթին կառուցված ծաղկի սրահը: Այս մասին տեղեկանում ենք Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից: «Վարձակալը իր ուժերով ապամոնտաժում է ծաղկի սրահը, որը կառուցվել էր Կոմիտաս պողոտայի մայթին` ամբողջությամբ փակելով հետիոտնի տեղաշարժը»,- գրել է նա: Վարչական շրջանի ղեկավարը տարածքը վարձակալած քաղաքացուն խոստացել […]

̰
Մալթան դրական է տրամադրված Հայաստանի հետ վիզայի ազատականացման հարցում. Զոհրաբ Մնացականյան

16:14 27.06.2019

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելայի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հանդիպման որոշ մանրամասների: «Մենք խոսեցինք նաև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկն արագացնելու հարցի շուրջ: Շատ շնորհակալ եմ, որ Մալթան շատ դրական է տրամադրված այս հարցում: Մենք ունենք այլ հարցեր ՀՀ-ԵՄ երկխոսության օրակարգում: Առավել խորացանք երկկողմ […]

̰
ԱԱԾ-ն չի մեկնաբանում Ստավրոպոլում կրոնափոխ եղած հայերի մասին լուրերը

16:10 27.06.2019

Այսօր առավոտից մամուլում լուրեր էին տարածվել, որ մի խումբ ՀՀ քաղաքացիներ Ստավրոպոլում կրոնափոխ են եղել և դարձել մուսուլման: Ըստ շրջանառվող տեղեկությունների` տվյալ քաղաքացիներով զբաղվում է Ազգային անվտանգության ծառայությունը: Դեպքի առնչությամբ SHANTEWS.am-ը կապ հաստատեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ այս թեմայի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի ցանկանում տալ: Մենք փորձեցինք […]

̰
Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը կառավարությանը զսպված գործողությունների կոչ է արել

16:03 27.06.2019

Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել հունիսի 20-ին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում բողոքի ցույցերից հետո տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ: Հայտարարության մեջ նշված է, որ դեսպանությունը ուշադիր հետևում է Թբիլիսիում իրադարձությունների զարգացումներին: ««Չնայած այն հանգամանքին, որ կարևոր է ցուցարարների հանդեպ բռնի գործողությունների և ուժի չարաշահման հետաքննությունը, մենք կոչ ենք անում կառավարությանը գործել հավասարակշռված և զսպված: Այժմ Վրաստանի […]

̰
Թղթերով ամեն ինչ կարգին էր, բայց բարոյապես հո կարգին չէր․ Կոտայքի մարզպետը՝ հողերը աճուրդով գնելու մասին

15:55 27.06.2019

Ես ձեզ մի փոքրիկ գաղտնիք բացեմ։ Կոտայքի մարզի համայնքներից մեկի ղեկավարը իր հողամասերի քանակով Հայաստանում երրորդ հողատերն է։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ Նա հրաժարվեց տալ այդ նախկին պաշտոնյայի անունը, քանի որ այս փաստերը հարուցված գործի մասին են, և այդ գործը նախաքննության փուլում է։ Պետրոսյանը բացատրեց, որ այդպիսի հողակտորներ հնարավոր է […]

̰
Ուկրաինական ավիաընկերությունները կավելացնեն դեպի Թբիլիսի թռիչքները

15:50 27.06.2019

Ուկրաինայի ավիաընկերությունները պատրաստ են ավելացնել Թբիլիսի թռիչքների թիվը: Այս մասին Ուկրաինայում Վրաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ ասել է «Ուկրաինայի միջազգային օդանավակայաններ» հաղորդակցության տնօրեն Եվգենիա Սացկայան: «Այժմ մենք օրական երկու թռիչք ենք իրականացնում Թբիլիսի և դիտարկում ենք այդ թռիչքների հաճախականության ավելացման հնարավորությունը: Բաթումում մենք չենք նախատեսում  թռիչքները, սա սեզոնային ուղղություն է, իսկ մենք հրաժարվում ենք այդպիսի […]

̰
«Միացյալ ազգային շարժման» անդամ Նիկա Մելիան դատարանում է. որոշվում է խափանման միջոցը

15:45 27.06.2019

Թբիլիսիի քաղաքային դատարանը քննում է «Միացյալ ազգային շարժման» անդամ Նիկա Մելիայի խափանման միջոց սահմանելու հարցը: Գլխավոր դատախազության պահանջը կալանավորումն է: Ընդդիմադիր պատգամավոր Նիկա Մելիան մեղադրվում է հունիսի 20-ին բողոքի ակցիայի մասնակիցներին գրոհով Ազգային ժողովը վերցնելու կոչի և զանգվածային բռնություններ կազմակերպելու մեջ: Նիկա Մելիան մեղադրվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով՝ զանգվածային […]

̰
«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

15:42 27.06.2019

«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Մնացականյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Նշվում է, որ օրերս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ապաինստիտուցիոնալացման քաղաքականության իրականացմանն ուղղված քայլերին: Քննարկման ընթացքում «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի […]

̰
Նիկոլ Փաշինյանը Ջրային կոմիտեում նշանակում է արել

15:32 27.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վահրամ Մկրտչյանը նշանակվել է Ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 531-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետը՝ Վահրամ Մկրտչյանին նշանակել Ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով ջրային […]

̰
Նախագահը հանդիպել է շվեյցարական մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարների հետ

15:19 27.06.2019

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշի շուրջ հանդիպել է շվեյցարական մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարների հետ։ Հանդիպումը կազմակերպվել է Ժնևի կանտոնի առևտրաարդյունաբերական պալատի կողմից։ Պալատի գլխավոր տնօրեն Վինսենթ Սուբիլիան նշել է, որ Հայաստանն ունի մեծ հավակնություններ՝ դառնալու առաջատար տեխնոլոգիական, նորարարական երկիր: «Մեծ պատիվ է ընդունել Հայաստանի նախագահին Ժնևի […]

̰
Կշպրտի՞ արդյոք Սասուն Միքայելյանն իր մանդատը գործընկերների դեմքին

15:10 27.06.2019

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կոռեկտ չի համարում պատասխանել կուսակցական գործընկեր Սասուն Միքայելյանի՝ որևէ կլանի պատկանելու մասին հարցին։ Իսկ իր և Միքայելյանի միջև մարզպետը լարվածություն չի տեսնում: Այսօր տարածված տեղեկությունների մասին, որոնց համաձայն Սասուն Միքայելյանը խոստացել է գործընկերների դեմքին շպրտել իր պատգամավորական մանդատը, Կոտայքի մարզպետն, ըստ իր խոսքերի, տեղյակ չէ և այդպիսի մթնոլորտ չի տեսնում։ Ինչ […]

̰
Երեխաների դեմ բռնությունն անթույլատրելի է. Տաթևիկ Հայրապետյանը՝ ԵԽԽՎ-ում

15:05 27.06.2019

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում տարածել է իր ելույթը՝ Ռոզա Բյորքի (Իսլանդիա)՝ «Փախստական երեխաների դեմ բռնության և շահագործման դադարեցումը» վերտառությամբ զեկույցի վերաբերյալ: «Հարգելի զեկուցող, տիկնայք և պարոնայք, Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել զեկուցողին հսկայական աշխատանքի համար: Մինչ ես ճամփորդում էի Երևանից Ստրասբուրգ, ես ավարտեցի Ուորիս Դիրիի՝ «Անապատի ծաղիկը» վերտառությամբ ինքնակենսագրականը: […]

̰
Աբովյանում կա կլաններին սպասարկող տեղային կառավարում․ Կոտայքի մարզպետ

14:59 27.06.2019

Կա արդյո՞ք Կոտայքի մարզում ազդեցության համար պայքար ՔՊ-ական մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի, այստեղից ընտրված ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանի ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջև։ Հարցին մարզպետ Պետրոսյանն ԱԺ-ում , ըստ էության, չպատասխանեց։ Նա ասել է, որ ինքը առաջնորդվում է քաղաքացու շահերով։ Պետրոսյանը, սակայն,  շարունակում է պնդել Աբովյանի ՏԻՄ ընտրությունների ժամանակ հնչեցրած տեսակետները, որ մարզում կլանային կառավարում […]

̰
Միխայիլ Բնո-Հայրիյանը դարձել է Կիևի մարզային պետվարչակազմի նախագահ 

14:48 27.06.2019

Ուկրաինայի նախարարների կաբինետը համաձայնեցրել է մարզային պետական վարչակազմերի ութ նոր ղեկավարների թեկնածությունը: Այդպիսով, Կիևի մարզային պետական վարչակազմի (Կիևի նահանգապետ) նախագահ է դարձել Միխայիլ Բնո-Հայրիյանը: Միխայիլ Բնո-Հայրիյանը ծնվել է Բաքվում, հայկական ընտանիքում: Ավարտել է Մոսկվայի և Կիևի ինստիտուտների Միջազգային հարաբերություններ բաժինը: Նախկինում աշխատել է Ռուսաստանում Ուկրաինայի դեսպանատանը, իսկ մինչև 2014 թվականը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Ուկրաինայի […]

̰
Քաղաքական գնահատականներս ուժի մեջ են, քանի դեռ Աբովյանի քաղաքապետը չի ապացուցել հակառակը․ Կոտայքի մարզպետ

14:35 27.06.2019

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Աբովյանի քաղաքապետի հետ իր աշխատանքը պատկերացնում է բացառապես օրենքի և իրավականության համատեքստում և ոչ մի խնդիր չի տեսնում։ Լրագրողների հարցերին պատասխանելիս նա ասաց, որ առաջիկայում մարզխորհրդի նիստ են ունենալու, և դա հանդիպման առիթ է լինելու։ «Բայց քաղաքական գնահատականներս, որոնք հնչեցրել եմ մինչ ընտրությունները և ընտրությունների բուն ընթացքում, մնում են ուժի մեջ, […]

̰
Բողոքող եղվարդցիները պարզապես զավթել են մասնավոր տարածք և չեն ուզում դուրս գալ․ Կոտայքի մարզպետ

14:33 27.06.2019

Կառավարության դիմաց բողոքի ցույց անող եղվարդցիները պարզապես զավթել են մասնավոր արտադրական տարածք ու տնավորվել այնտեղ, հիմա էլ չեն ցանկանում ազատել այդ տարածքը։ Այս մասին այսօր ցույցի մասին հարցին պատասխանելիս ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ Նա ասաց, որ այդ բնակիչներին բազմաթիվ տարբերակներ են առաջարկել, որպեսզի ազատեն մասնավոր տարածքը, քանի որ տարածքի տերը պահանջում է ուղղակի ազատել […]

̰
Որևէ մարզպետի հրաժարականի հարց չի քննարկվել․ Սյունիքի մարզպետ

14:22 27.06.2019

Ազգային ժողովում պատգամավորների հետ հանդիպմանը որևէ մարզպետի հրաժարականի հարց չի քննարկվել։ Այս մասին ԱԺ միջանցքում լրագրողների տեղեկացրեց հանդիպմանը մասնակցած Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը։ Նա վստահեցրեց, որ որևէ մարզպետի աշխատանքի գնահատական չի տրվել՝ ո´չ դրական, ո´չ բացասական։ Մինչ այդ Լոռու մարզպետը բողոքել էր համայնքապետներից, որ նրանք թեև գործում են օրենքի շրջանակներում, բայց արհեստական խոչընդոտներ են ստեղծում […]

̰
Ղրղըզստանի նախկին նախագահին զրկել են անձեռնմխելիությունից

14:20 27.06.2019

Այս որոշմանը կողմ է արտահայտվել 103 պատգամավոր, դեմ՝ 6:

̰
Պատրիարքարանի դռները բաց են բոլորի առաջ. հուլիսի 4-ին նոր տեղապահ կընտրեն

14:20 27.06.2019

Ստամբուլում նախատեսված Պոլսո հայոց պատրիարքի տեղապահի ընտրության թեման շարունակում է առարկա լինել   քննարկումների։ Այս մասին այսօր, սակայն, SHANTNEWS.am-ը զրուցել է Պոլսո միաբանության անդամներից Տ. Զագեոս ծ. վրդ. Օհանյանի հետ։ Վարդապետը վստահեցնում է, որ տեղապահի ընտրությունը կատարվելու է հուլիսի 4-ին` նշելով նաև, որ  Պատրիարքարանի դռները բաց են բոլորի առաջ։

̰
Ռուսաստանը կշարունակի ներմուծել ու դեպի Վրաստան արտահանել գյուղատնտեսական ապրանքներ

14:17 27.06.2019

«Ռոսսելխոզնադզոր»-ը Վրաստանից գյուղատնտեսական արտադրանքի արգելման հարցը չի քննարկում: Այդ մասին հաղորդում է  РИА Новости՝ հղում կատարելով վարչության պետ Սերգեյ Դանկվերտին: «Մենք նույնիսկ չենք դիտարկել այդ հարցը, մենք վրաց գործընկերների հետ աշխատում ենք բավական արդյունավետ»,- ասել է նա` պատասխանելով լրագրողների հարցին Վրաստանից ապրանք ներմուծելու հնարավոր արգելքի մասին: Բացի դրանից՝ «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարը նշել է, որ Ռուսաստանը շատ […]

̰
BACK_TO_TOP