TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+20.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը հատուկ դպրոցներին գումար հատկացրեց

14:14 27.06.2019

Կառավարությունը որոշեց «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթություն» ծրագրով նախատեսված միջոցների վերաբաշխում կատարել: Այդ միջոցներից 116 մլն 639 հազար դրամ գումարը և «Կրթության և գիտության ոլորտի այլ միջոցառումներ» ծրագրով նախատեսված միջոցներից 367 մլն 469 հազար դրամ գումարը կբաշխվի հետևյալ կերպ` «Տարրական ընդհանուր հանրակրթություն»-4 մլն 604 հազար դրամ, «Հիմնական ընդհանուր հանրակրթություն»-7 […]

̰
Պատգամավորների և մարզպետների հարաբերությունների խնդիրներ կային, պարզաբանեցինք․ Կարապետյան

14:10 27.06.2019

Ազգային ժողովում այսօր հանդիպում էր կազմակերպվել պատգամավորների և մարզպետների միջև։ Նիստին ներկա էր նաև ԱԺ տարածքային կառավարման և հարակից հարցերի հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը, որը մի քանի խոսքով ներկայացրեց իրենց քննարկման բովանդակությունը։ «Այս անգամ որոշել էինք ընդհանուր հանդիպել, որովհետև Ազգային ժողովի պատգամավորների և մարզպետների հարաբերությունների հետ կապված խնդիրներ կային։ Այդ խնդիրները պարզաբանեցինք, որպեսզի հարաբերությունները ավելի […]

̰
Համայնքապետները չեն շրջանցում օրենքը, բայց խոչընդոտում են ներդրողներին․ Լոռու մարզպետը դժգոհ է

13:58 27.06.2019

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը դժգոհ է համայնքների ղեկավարների զգալի մասից։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ համայնքապետները չեն խախտում օրենքները, բայց խնդիրներ են հարուցում ներդրողների համար, իսկ եթե խախտում են օրենքը, ապա նրանց դեմ հարուցվում են քրեական գործեր։ Մարզպետն ասաց, որ հիմա 2-3 համայնքապետ ներգրավված է այդպիսի գործերով։ Նրանց թվում, ըստ Ղուկասյանի, […]

̰
Կան համայնքապետներ, որոնք նոր իրողություններին համահունչ չեն քայլում․ Լոռու մարզպետ

13:56 27.06.2019

«Ունենք համայնքապետներ, որոնք դեռ հին համակարգի, արժեհամակարգի կրողներն են, և իրենցից ակնկալել նոր տրամաբանության մեջ աշխատանք, համենայնդեպս, անիմաստ է, որովհետև իրենք նոր փոփոխությունների կրողները չեն»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Լոռու մարզի ղեկավար Անդրեյ Ղուկասյանը։ Հարցին՝ ի՞նչ հարցերի է դա վերաբերում՝ կոռուպցիա՞, թե՞ այլ, մարզպետը պատասխանեց, որ օրենքի հետ խնդիրների դեպքում այդ համայնքների […]

̰

13:55 27.06.2019

Կառավարությունն այսօր որոշեց 2019 թվականի ՀՀ պետական բյուջեի «1146 Հանրակրթության ծրագիր» ծրագրով նախատեսված միջոցների վերաբաշխում անել: Համաձայն կառավարության որոշման՝«11016 Կրթական հաստատությունների աշակերտներին դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովում» միջոցառման գնման գործընթացի արդյունքում առաջացած 157 մլն 432 հազար դրամ տնտեսված գումարից 15 մլն 910 հազար դրամը կուղղվի դպրոցահասակ 7-13 տարեկան երեխաներին Հայաստանի Հանրապետության մարզերից ճամբարներ տեղափոխելու և […]

̰
Ձեր ինստիտուտի շրջակայքը սեփական ձեռքերով եմ մաքրել. Փաշինյանը՝ թատերականի ռեկտորին

13:49 27.06.2019

«Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Լիլիթ Արզումանյանին հաստատելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան դիմեց՝ ասելով. «Ձեր ինստիտուտի շրջակայքը երկու թե մեկ ամիս առաջ սեփական ձեռքերով եմ մաքրել: Հույս ունեմ՝ այդ մաքրությունն այնտեղ կպահպանվի»:

̰
Շատ խնդիրներ ու չլուծված հարցեր կան. Բադասյանը՝ ստացած «ժառանգության» մասին

13:43 27.06.2019

Արդարադատության նորանշանակ նախարար  Ռուստամ Բադասյանին կառավարության նիստից հետո լրագրողները հարցրել են վեթինգի նախագծի մասին: «Վեթինգի նախագծի մասով որևէ կոնցեպտուալ մոտեցում նախարարությունում և Ազգային ժողովում չկա այս պահին: Նոր սկսում ենք աշխատանքները՝ հայեցակարգային մոտեցումները  ու դրանից բխող օրենսդրական մոտեցումները մշակելով»,- ասաց նա: Հարցին, թե ինչ «ժառանգություն» է նա ստացել՝ ստանձնելով արդարադատության նախարարի պաշտոնը, Բադասյանը պատասխանեց. «Շատ […]

̰
Իսկապե՞ս. վարչապետը՝ առողջապահական մի շարք ծառայությունների անվճար դառնալու մասին

13:41 27.06.2019

Առողջապահության նախարարությանը հատկացվեց 12 մլրդ 33 հազար դրամ: Նման որոշում ընդունվեց կառավարության այսօրվա նիստում: Որոշումով նախատեսվում է իրականացնել առողջապահության ոլորտի առավել հրատապություն և կարևորություն ունեցող մի շարք ծրագրերի ընդլայնում, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով մատուցվող ծառայություններից օգտվող շահառուների խմբի ավելացում, ինչպես նաև մատուցվող ծառայությունների գների համահարթեցում: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը նշեց, […]

̰
Կառավարությունն արտոնություն տրամադրեց երկու ընկերության

13:32 27.06.2019

Կառավարությունն այսօր երկու ընկերության արտոնություն տրամադրեց: Կառավարության գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն տրամադրվեց «ՌՈՅԱԼ ԳԼԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությանը: Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են Կոտայքի մարզում նոր պտղատու այգիներ հիմնելու համար: Արդեն իսկ իրականացվել է 700 մլն դրամի ներդրում: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 250 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման և շինարարական աշխատանքների […]

̰
Ի՞նչ որոշում կա գազի սակագնի՝ բարձրանալ-չբարձրանալու վերաբերյալ

13:28 27.06.2019

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Հովհաննես Բաղրամյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում խոսել է գազի սակագնի վերաբերյալ: Նրա խոսքերով՝ սահմանին գազի գնի թանկացումը «Գազպրոմ Արմենիա»-ն փոխհատուցում է իր ներքին խնայողությունների հաշվին: «Պետությունը պարտք չի կուտակում»,- ասաց Բաղրամյանը: Մանրամասները` տեսանյութում:

̰
ԱԻՆ՝ Տավուշի մարզի մի շարք համայնքների հենակետեր կգազաֆիկացվեն

13:23 27.06.2019

Տավուշի մարզի Բերդավան, Պառավաքար, Ներքին Կարմիրաղբյուր, Կոթի, Ազատամուտ, Չինարի, Մովսես, Չորաթան, Սարիգյուղ, Ոսկեվան համայնքներում տեղակայված Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության հրշեջ փրկարարական հենակետերը կգազաֆիկացվեն, ինչպես նաև «Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն» միջկառավարական ոչ առևտրային կազմակերպության տարածքում 10 դարպասով տեխնիկայի շվաքարան կկառուցվի։ Նման որոշում կայացվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում:

̰
Մերկելի ինքնազգացողությունը դարձյալ վատացել է

13:14 27.06.2019

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կրկին ցնցումներ է ունեցել: Այս մասին  հայտնում է Bild– ը: Մերկելի ինքնազգացողությունը վատացելէ  Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի ընդունելության ժամանակ: Մերկելը փորձել է ցնցումները կանխել ձեռքերի օգնությամբ, բայց չի ստացվել: Այդ ընթացքում կանցլերին նաև ջուր են առաջարկել, բայց նա հրաժարվել է:

̰
Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա. Ավինյան

12:55 27.06.2019

Վրաստանի Հանրապետության փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլիի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան: Այսօր մեկնարկել է Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ հանձնաժողովի աշխատանքները երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցության զարգացման համատեղ ջանքերի հերթական ապացույցն են: «Այսօր Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսությունը […]

̰
ՀՀ-ի համար անմիջական սպառնալիք է միջազգային ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով. Գրիգորյան

12:50 27.06.2019

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում մասնակցել է ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների՝ նեղ կազմով նիստին։ Աշխատանքը շարունակվել է լիագումար նիստի ձևաչափով։ Տեղի ունեցած քննարկումների արդյունքում կայացել է օրակարգում ընդգրկված փաստաթղթերի ստորագրման արարողությունը։ Նիստի ընթացքում ԱԽ քարտուղարը «Հավաքական անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների, դրանց հակազդելու միջոցառումների մասին «ՀԱՊԿ ձևաչափում միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության […]

̰
Դոն Պիպոյին մեղադրանք է առաջադրվել. ՀՀ գլխավոր դատախազություն

12:41 27.06.2019

Հաստատվել է Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանի գործով մեղադրական եզրակացությունը մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Ծանրացուցիչ հանգամանքներում 3 անձի առևանգման դեպքի առթիվ քննվող քրեական գործից անջատված մասով քրեական գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան»,- […]

̰
Հացադուլ իրականացնողներից մեկը Իվանիշվիլիի տան մոտ կորցրել է գիտակցությունը

12:40 27.06.2019

«Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր-ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի Շեկվեթիլիում գտնվող տան մոտ հացադուլ հայտարարած քաղաքացիներից մեկը կորցրել է  գիտակցությունը: Նա բուժօգնության կարիք է ունեցել: Այս պահին, առողջական վիճակը բավարար է: «Դեռևս երեկ խնդրեցինք ոստիկաններին, որ շտապօգնություն կանչեն: Արձագանք չկար: Այնտեղ, որտեղ հացադուլ է անցկացվում, պետք է միշտ շտապօգնության մեքենա լինի»,- հայտարարել է հացադուլավորներից Գիգա Նագերվաձեն: Նշենք, որ […]

̰
Կնքվել են Հայաստանին հարձակողական նոր զինատեսակների մատակարարման պայմանագրեր

12:34 27.06.2019

Ինչպես հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Армия 2019-ի շրջանակներում կնքվել են պայմանագրեր, որոնցով Հայաստանին մատակարարվելու են․ հարձակողական նոր զինատեսակներ, նոր սերնդի զինամթերք, այլ միջոցներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ https://www.facebook.com/arcrun/posts/2336752056360389

̰
Նվազագույն աշխատավարձը կբարձրանա

12:28 27.06.2019

Կառավարության նիստում այսօր քննարկվեց օրակարգում լրացուցիչ կերպով ներառված ««ՀՀ նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանը նշեց, որ ԱԺ պատգամավորների առաջարկած այս նախագիծը նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի հիմքով է, որը 63 550 դրամ է, և որը փոփոխվող մեծություն է: Գասպարյանն ասաց, […]

̰
Հայաստանից սկսել են ավելի շատ ոսկի ու շոկոլադ արտահանել

12:22 27.06.2019

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց թվային տվյալներ, որոնք ագրեգացված ցուցանիշներում չեն երևում: Նա նշեց՝ 5 ամսվա արդյունքներով 5,6 տոկոս արդյունաբերական արտադրանքի ծավալի աճ է գրանցվել, նախնական վերլուծությունը վկայում է նաև, որ այդ աճի վրա մեծապես ազդել է ոչ թե հանքահումքային, այլ մշակող արդյունաբերության աճը, որ 5 ամիսների ընթացքում մոտ 10 տոկոս […]

̰
Արտակ Բեգլարյանն աշխատանքային այցով մեկնել է Կալիֆորնիա

12:17 27.06.2019

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, ԱՄՆ Հայ իրավաբանների միության հրավերով, հունիսի 27-ին աշխատանքային այցով մեկնել է Կալիֆորնիա: Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են` պաշտպանը, որպես հիմնական խոսնակներից մեկը, Լոս Անջելեսում մասնակցելու է ԱՄՆ Հայ իրավաբանների միության 30-րդ տարեկան համաժողովին՝ ելույթ ունենալով արցախցիների իրավունքների պաշտպանության գործում արտաքին մարտահրավերների ու խոչընդոտների թեմայով: Ա. […]

̰
Վրաստանի գլխավոր դատախազությունը դիմել է դատարան Նիկա Մելիայի ձերբակալման հարցով

12:14 27.06.2019

Վրաստանի գլխավոր դատախազությունը դիմել է Թբիլիսիի քաղաքային դատարան` ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիայի ձերբակալման հարցով: Այդ մասին հաղորդում է «Новости-Грузия» լրատվական գործակալությունը` վկայակոչելով դատախազության մամլո ծառայությունը: Հիշեցնենք, հունիսի 26-ին Վրաստանի խորհրդարանի Միավորված հանձնաժողովների համատեղ նիստում մի քանի ժամ տևած աղմկոտ բանավեճերից հետո 15 կողմ 4 դեմ ձայների հարաբերակցությամբ Նիկա Մելիային զրկել էին […]

̰
Գնանք Մոսկվա, շուտ գանք. Ալեն Սիմոնյան

12:01 27.06.2019

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որտեղ նա և մի շարք այլ պատգամավորներ ճամպրուկներով նստած են և մակագրել. «Գնանք Մոսկվա շուտ գանք»:

̰
Կադաստրի կոմիտեն ուզում է օր առաջ հասնել էլեկտրոնային փաստաթղթավորման

11:55 27.06.2019

Ազգային ժողովում արտահերթ քննարկման է ներկայացվել Կադաստրի կոմիտեի առաջարկած նախագիծը, որով մի շարք բարեփոխումներ են կատարվում Կադաստրի կոմիտեի աշխատանքում՝ քաղաքացիները կյանքը հեշտացնելու համար։ Հենց այդ գործոնն է, որ ըստ կոմիտեի ղեկավարի, իրենց ստիպել այս փոփոխությունները ԱԺ բերել արտահերթ կարգով։ Այդ կարգավորումներից մեկով հանվում է այն պարտավորությունը, որ քաղաքացիները ամեն առիթով գոնե երկու անգամ պետք է […]

̰
Կառավարության նիստի օրակարգում ներառվեց նվազագույն աշխատավարձը բարձրացնելու հարցը

11:52 27.06.2019

ՀՀ կառավարության նիստի ժամանակ՝ օրակարգի հաստատումից առաջ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեց առաջարկով՝ ««ՀՀ նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներառել օրակարգում: «Նվազագույն աշխատավարձը բարձրացնո՞ւմ ենք, թե՞ իջեցնում»,- հարց ուղղեց վարչապետը: Գասպարյանը տեղեկացրեց՝ առաջարկ կա պատգամավորներից՝ նվազագույն աշխատավարձը 55 000-ից […]

̰
Թբիլիսիի հանրահավաքին վիրավորված լրագրողը վիրակապով վերադարձել է եթեր

11:44 27.06.2019

«Դուք կարող եք մեզ ասել` թաղե´ք ձեր աչքերը, բայց դուք մեզ չեք կոտրելու»,- այս խոսքերով է «Ռուսթավի-2» հեռուստաալիքի լրագրող Թամար Բագաշվիլին, որը վիրավորվել էր հունիսի 20-ի, լույս 21-ի գիշերը ոստիկանների կոշտ գործողությունների հետևանքով, վերադարձել է եթեր: «Ռուսթավի-2» հեռուստաալիքն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Թամար Բագաշվիլի վարած թողարկումը կից գրառմամբ. «Դուք կարող եք մեր աչքերին նայելով […]

̰
Եղվարդի` անտուն մնացած բնակիչները բողոքում են կառավարության դիմաց

11:24 27.06.2019

SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ վաղ առավոտից Եղվարդի՝ անտուն մնացած բնակիչները կառավարության դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք մեր թղթակցի հետ զրույցում նշել են, որ Գուրգեն անունով մի տղամարդ 3 օր առաջ գնել է իրենց տան  տարածքը և իրենց ծեծելով դուրս հանել տանից: Բնակիչներն արդեն 3 օր է երեխաների հետ միասին քնում են կառավարության շենքի […]

̰
Տնտեսական դաշտը «մարսել» է կառավարության մեսիջները. Նիկոլ Փաշինյան

11:24 27.06.2019

ՀՀ կառավարության այսօրվա նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ ԱՎԾ-ն հրապարակել է մայիս ամսվա հիմնական տնտեսական ցուցանիշները, որոնք ցույց են տալիս՝ շարունակում ենք գտնվել տնտեսական բավական բարձր ակտիվության ցուցանիշներում: «Մայիսին արձանագրվել է 7․3 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, բայց կարծում եմ՝ այս ցուցանիշի մեջ առավել կարևոր է բովանդակությունը, որն ունի այս տնտեսական ակտիվության ցուցանիշը: Ուզում […]

̰
ԱԺ հանձնաժողովի նիստում քննարկումն արեցին հապճեպ, որ նախարարը հասցնի գործադիրի նիստին ներկայանալ

11:08 27.06.2019

Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովում այսօրվա առաջին հարցը քննարկվեց արտակարգ փութկոտությամբ։ Շուտով սկսվելու էր կառավարության նիստ, և էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը շտապում էր, որ ԱԺ շենքից հասնի կառավարության շենք։ Բայց նա նաև առաջին հարցի զեկուցողն է, որ իսկ հարցը վերաբերում էր մետաղաջարդոնի արտահանման վրա սահմանափակումներ կիրառելու, տուրք սահմանելու հարցերին, ինչը տարբեր ուղղություններով քննարկումների առարկա է։ Բանն […]

̰
Բանակցությունների ներկա ձևաչափը վերջնականապես ձևավորվել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության հենց սկզբին. Քավանո

11:06 27.06.2019

Հարավային Կովկասում մանրուքները կարող են հսկայական նշանակություն ունենալ, համոզված է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ, պաշտոնաթող դեսպան Քերի Քավանոն: Եթե Վրաստանի դեպքում փոքր սխալը Թբիլիսիում լայն ցույցերի ալիքի պատճառ է դառնում, ապա ղարաբաղյան հակամարտության դեպքում դա տանում է դեպի նոր զոհեր։ Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնը», անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման բանակցություններին՝ դեսպանը նշել է, որ […]

̰
Գոնե մինչև աշուն թույլ տանք արտահանել մետաղաջարդոնը․ Հայկ Սարգսյանը՝ բիզնեսի մտահոգությունը հայտնեց

10:51 27.06.2019

Հայկական ընկերությունները սկսել են մեծ ծավալով արտահանել այստեղի մետաղաջարդոնը, և այդպես շարունակվելու դեպքում տեղական մետաղավերամշակող ընկերությունները շուտով հումք չեն ունենա։ Հայաստանի սև մետաղի պաշարը գնահատվում է 700 հազար տոննա, բայց մի քանի ամսում արդեն արտահանվել է մոտ 10 հազար տոննա։ Այս պատճառով կառավարությունը հիմա որոշել է սահմանափակել արտահանումը։ Սակայն հիմա ձևավորվել են փոքր ընկերություններ, որոնք […]

̰
BACK_TO_TOP