TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+27.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իմ քայլականները կառավարության ներկայացրած նախագծի շուրջ կոնսենսուս չունեին. նախագիծը չընդունվեց

11:04 24.06.2019

ԱԺ-ում Կառավարության կողմից ներկայացված «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» հարցը քվերակության դնելու ժամանակ վարման կարգով ելույթ ունեցավ պատգամավոր Մարիա Կարապետյանը: Նա  հայտնեց, որ հարցի շուրջ կային խնդիրներ, օրինագծում տեղ են գտել փոփոխություններ, որոնք պատշաճ կերպով չէին քննարկվել, հեղինակը՝ կառավարության ներկայացուցիչն ասում է, որ հետ է քաշվել, սակայն փաստորեն չի եղել, […]

̰
ԱԺ-ն ընդունել է մի շարք նախագծեր

10:55 24.06.2019

ԱԺ-ում այսօր առավոտյան քվեարկվել են նախորդ օրը քննարկված մի շարք նախագծեր: Այսպիսով. «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցը 87 կողմ,  3 դեմ, 5 ձեռնպահ ձայներով նախագիծն ընդունվել է, «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» հարցն ընդունվել է միաձայն, Կառավարության […]

̰
Վրացական ճգնաժամի արմատները. Սաակաշվիլին և ադրբեջանական հետքերը

10:33 24.06.2019

Հունիսի 20-ից Վրաստանում սկսված անկարգությունները հասցրին երկու օրվա ընթացքում վերաճել քաղաքական ճգնաժամի: Հակաիշխանական բողոքի ակցիաներին հունիսի 21-ին միացան Քութայիսի բնակիչները՝ կոչ անելով, որ իրենց հետ փողոց դուրս գան նաև Բաթումի և մյուս շրջանների քաղաքացիները: Ընդդիմությունն արդեն գնահատական է տալիս այս ակցիաներին՝ դրանք անվանելով պայքար արժանապատվության համար, մինչդեռ Ուկրաինայից ընդդիմությանը ոգևորող նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ […]

̰
Թբիլիսիում ցույցերն այսօր լինելու են ամենաաղմկոտն ու ընդգրկունը

10:21 24.06.2019

Վրաստանում այսօր մեկնարկում է խոշոր ցույցերի հինգերորդ օրը, և կազմակերպիչները որոշել են ավելացնել աղմուկի մակարդակն ու տարածքը։ Նախ 14։00-ին ցուցարարները որոշել են ուղղակի կանգնեցնել իրենց մեքենաները փողոցներում և միացնել ազդանշանները։ Բայց սա, ըստ էության, այսօրվա ցույցերի նախերգանքն է։ Երեկոյան, երբ Թբիլիսիում փոքր-ինչ զով կդառնա, ցուցարարները մտադիր են մասշտաբային ցույց-երթ անցկացնել։ 19։00-ից սկսած նրանք ավտոերթով շարժվելու […]

̰
Վիգեն Քոչարյանը ստանձնել է ԲԴԽ անդամի պարտականությունները

10:11 24.06.2019

114 կողմ, 4 դեմ ձայներով Վիգեն Քոչարյանն ընտրվել էր ԲԴԽ անդամ: ԱԺ-ում նիստը սկսելուց առաջ այսօր Քոչարյանը նախ երդվել է, ապա ստորագրել երդման տեքստը: Երդվելով՝ Քոչարյանը պարտավորվել է ապահովել դատարանների և դատավորների անկախությունը: Հիշեցնենք, որ ԱԺ-ն շարունակում է հունիսի 21-ին սկսված արտահերթ նստաշրջանը: Արտահերթ նստաշրջանի օրակարգում  21 հարց է: Քննարկվելու են նաև Հայաստանի Հանրապետության հարկային […]

̰
Էրդողանի մի մարդու կառավարման ռեժիմը տապալվեց. Կարո Փայլան

00:27 24.06.2019

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր էջում Ստամբուլում ընդդիմադիր թեկնածուի հաղթանակի հետ կապված գրառում է կատարել։ «Էրդողանի մի մարդու կառավարման ռեժիմը տապալվեց։ Այս գիշեր բոլորով շուրջպար ենք բռնելու։ Իսկ վաղն էլ պատրաստվենք նոր ժողովրդավարության կառուցմանը»,- գրել է նա։    

̰
ՍԴ կայքում «կառուցվածք» բաժինը փոխվել է դեռևս մեկ տարի առաջ. Fip.am

23:31 23.06.2019

Լրատվամիջոցներում ակտիվ տարածվում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանի ֆեյսբուքյան գրառումը՝ Սահմանադրական դատարանի կայքում  «արագ-արագ» իրականացված փոփոխությունների՝ «ՍԴ կառուցվածքը» բաժնում «անդամներ» ենթաբաժինը «դատավորներ» անվանափոխելու վերաբերյալ։ «Եթե նախկինում այդ ենթաբաժինը կոչվում էր «ՍԴ անդամներ», այժմ այն դարձել է «ՍԴ դատավորներ»։ Դա արել են այս երկու օրը, եթե ոչ երեկ, քանի որ ուրբաթ դեռ «ՍԴ անդամներ» էր: Բայց փոքրիկ տեխնիկական բացթողման պատճառով […]

̰
Սպասում ենք նոր մեդալների, դուխով. Արայիկ Հարությունյան

20:38 23.06.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել՝  շնորհավորելով Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում վաստակած ոսկու կապակցությամբ: «Քիչ առաջ տեղեկացա, որ մեր սամբիստները գերազանց արդյունքներ են գրանցել Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում: Շնորհավորում եմ բոլորիս, ու սպասում ենք նոր մեդալների: Ոսկի – ՏԻԳՐԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ 52 կգ Արծաթ – Դավիթ Գրիգորյան 82 կգ Բրոնզ […]

̰
Օր չորրորդ. Թբիլիսիում վերսկսվել են բողոքի ակցիաները

20:17 23.06.2019

Թբիլիսիում` Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, Ռուսթավելիի պողոտայում արդեն չորրորդ օրն է, ինչ վերսկսվել են բողոքի ցույցները: Ցուցարարները պահանջում են նախօրեին ձերբակալված անձանց ազատ արձակել, պահանջում են ընտրական բարեփոխումներ: Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ սա համազգային շարժում է և չունի առաջնորդ, այն չի ղեկավարվում որևէ քաղաքական ուժի կողմից: Ի դեպ այսօր, ցուցարները իշխանությանը վերջնաժամկետ էին ներկայացրել […]

̰
Չեչնիայում բացատրել են Կադիրովի՝ Թբիլիսիին ուղղված սպառնալիքը

19:58 23.06.2019

Չեչնիայի ազգային քաղաքականության և արտաքին կապերի հարցով նախարար Ջամբուլաթ Ումարովը բացատրել է Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը հայտարարությունը, «թե մինչև Թբիլիսի ընդամենը 200 կմ է», հայտնում է «Խոսում է Մոսկվան»: Ումարովը ասել է, որ Կադիրովի խոսքերում ագրեսիա չի պարունակվել, և «նա ոչ մի սարսափելի բան նկատի չի ունեցել»: Նրա խոսքով՝ ոչ ոք Չեչնիայում առանց հրամանի ոչինչ […]

̰
Եթե տարածաշրջանում հակամարտություն բռնկվի, ոչ մի երկիր չի կարող վերահսկել դրա մասշտաբները. Իրանը՝ ԱՄՆ-ին

19:38 23.06.2019

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Գոլամ Ալի Ռաշիդը հայտարարել է, որ Իրանի հետ ցանկացած կոնֆլիկտ կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար, ինչպես նաև հարվածի տակ կդնի ամերիկյան զորքերը, հայտնում է Reuters-ը: Ռաշիդը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը պետք է շատ պատասխանատու գործի, որպեսզի  կարողանա պաշտպանել ամերիկացի զինվորների կյանքը ու խուսափել տարածաշրջանում […]

̰
Թրամփը նամակ է գրել Կիմ Չեն Ինին

19:29 23.06.2019

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից անձնական նամակ է ստացել: Այս մասին հաղորդում է Ренхап-ը: Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ նախագահի նամակը կարդալուց հետո Կիմ Չեն Ինը մեծ բավականությամբ հաղորդել է, որ նամակն ունի դրական ու լավ բովանդակություն:  

̰
Անթույլատրելի ենք համարում ՀՀ-ում ՌԴ դեսպանի քայլերը. «Հանրապետություն» կուսակցություն

19:05 23.06.2019

Ելնելով ՀՀ ինքնիշխանության պաշպանության անհրաժեշտությունից՝ «Հանրապետություն» կուսակցությունը անթույլատրելի է համարում Հայաստանում ՌԴ դեսպանի քայլերը, մասնավորապես վերջինիս հանդիպումները Ռոբերտ Քոչարյանի ու Հրայր Թովմասյանի հետ: Այս մասին հայտարարություն է տարածել «Հանրապետություն» կուսակցությունը»: «Այդ հանդիպումները բնավ «հասարակական-քաղաքական-բիզնես շրջանակների» հետ հանդիպումների տրամաբանության մեջ չեն: Եթե ՀՀ ԱԳՆ հրավիրվելու ու Հայաստանի ներքին գործերին չմիջամտելու նախազգուշացումից հետո ՌԴ դեսպանը շարունակի նմանօրինակ […]

̰
Վրացական կողմի գործողություններն ավելի բնորոշ են «բանանային հանրապետությանը». Կանդելակի

19:00 23.06.2019

Հաղորդավարուհի Թինա Կանդելակին իր Telegram ալիքում գրել է, որ իր համար ցավոտ է տեսնել ստեղծված իրավիճակը և կարծում է, որ պաշտոնական Մոսկվան Թբիլիսիի հետ հարաբերությւոննում պետք է մի փոքր հեռատես լիներ: «Սակայն հիմարություն կլինի ժխտել այն, որ վերջին օրերին վրացական կողմի  մեկնաբանություններն ու գործողություններն ավելի բնորոշ են «բանանային հանրապետությանը», այլ ոչ թե ավանդույթներով և մշակույթով […]

̰
Թրամփի խորհրդականները համոզում են Իրանին կետային հարվածներ հասցնել. WSJ

18:30 23.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդականները համոզել են նրան անօդաչու թռչող սարքի հետ տեղի ունեցածից հետո կետային հարվածներ հասցնել իրանական օբյեկտներին: Այս մասին հայտնում է The Wall Street Journal թերթը: Նշվում է, որ Իրանին ագրեսիվ պատասխան տալու կողմնակիցները շատ են եղել, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, իսկ միացյալ […]

̰
Լրագրողը ձերբակալվել է ՃՈ պաշտոնյայից խոշոր չափերի շորթում կատարելու կասկածանքով

18:25 23.06.2019

Հունիսի 19-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացվել է ճանապարհային ոստիկանության պաշտոնատար անձի զեկուցագիրը, ըստ որի՝ հունիսի 18-ին նրա աշխատասենյակ է ներկայացել մի լրագրող կին ու հայտնել է, թե իբրև պաշտոնատար անձի վերաբերյալ ունի վարկաբեկիչ տեղեկություններ և սպառնացել է, որ տեղեկատվությունը չորս լրատվամիջոցով կհրապարակվի։ […]

̰
Սաակաշվիլին միացել է «Հանգստացի՛ր Վրաստանում» ֆլեշմոբին

18:00 23.06.2019

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին միացել է «Հանգստացի՛ր Վրաստանում» ֆլեշմոբին և խոստացել է ուկրաինացիներին կոչ անել Վրաստանում հանգստանալ:  «Ես Ուկրաինայում արշավ եմ սկսել. ուկրաինացիները ռուսների փոխարեն կգան բարեկամ Վրաստան: Սկսում եմ հանդիպումներս ուկրաինական ավիաընկերությունների և զբոսաշրջային գործակալների հետ: Հեռուստատեսային բոլոր ելույթներումս ուկրաինացիներին կոչ կանեմ Վրաստանում հանգստանալ»,- հայտարարել է Սաակաշվիլին: Հիշեցնենք, որ վրացի օգտատերերը համացանցում արշավ […]

̰
Չկարողացա մերժել. Ալեն Սիմոնյանը՝ Արարատ Միրզոյանին

17:37 23.06.2019

ՀՀ Աժ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, որն կից կատարել է հետևյալ գրառումը, «ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկեց սելֆի անել, չկարողացա մերժել, առավել ևս, որ աշխատանքի բերումով իրար հետ ավելի շատ ժամանակ ենք անցկացնում, քան որևէ մեկի»:

̰
Դժվար ժամանակներ ենք ապրում. պատրիարք Իլիա 2-րդը զգուշության կոչ է արել վրացիներին

17:24 23.06.2019

Վրաստանում վերջին օրերի քաղաքական զարգացումներին է անդրադարձել վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդը, հայտնում է «Ալիք Մեդիան»: Թբիլիսիի սբ. Երրորդություն եկեղեցու պատարագի ընթացքում կաթողիկոսը մասնավորապես ասել է. «Կոչ եմ անում զգույշ լինել՝ խուսափել հնարավոր սխալներից: Դժվար ժամանակներ ենք ապրում, երբ վատ իրադարձություններ են տեղի ունենում մեր շուրջ: Աստված խաղաղություն բերի, Սբ. Մարիամի նախախնամությունը վրաց ժողովրդին»,- քարոզի ընթացքում […]

̰
Միշտ պատրաստ եմ աջակցել մեր երկրների համագործակցության ամրապնդմանը. Զուրաբիշվիլին՝ Արմեն Սարգսյանին

17:02 23.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: «Հուսով եմ, որ Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերություններն ապագայում ավելի կխորանան: Հավաստիացնում եմ, որ միշտ պատրաստ եմ աջակցել մեր երկրների համագործակցության ամրապնդմանը»,- ասվում է Զուրաբիշվիլիի ուղերձում: Ինչպես հայտնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նա նախագահ Արմեն Սարգսյանին մաղթել […]

̰
Իվանիշվիլիի որդին իր աջակցությունն է հայտնել Թբիլիսիի ցուցարարներին

16:50 23.06.2019

Վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի որդին՝ Բերան, իր համերաշխություն է հայտնել Ռուսթավելի պողոտայի ցուցարարներին: «Ուզում եմ աջակցել իմ ազատամիտ հասակակիցների անկեղծ և արդար բողոքներին, որոնք սկսվել էին իրեն կորցրած  մի շփոթված վրացի քաղաքական գործչի պատճառով: Բռնությունների հետևանքով տուժեցին ինչպես ցուցարարներ, այնպես էլ ոստիկաններ»,- գրել է Բերան Facebook-ի իր էջում: Նրանք կոչ է արել չքաղաքականացնել հանրահավաքը և […]

̰
Ռուս զբոսաշրջիկները պետք է զգան, որ իրենց դիմավորում են ինչպես ամենաթանկ հյուրերին. Զախարովան Զուրաբիշվիլիին

16:41 23.06.2019

ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան պատասխանել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքերին, որը Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ռուս զբոսաշրջիկները «պետք է շարունակեն գալ Վրաստան»: Զախարովան այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և նշել, որ ռուս զբոսաշրջիկները պետք է զգան, որ իրենց դիմավորում են ինչպես ամենաթանկ հյուրերին: «Եթե ռուս զբոսաշրջիկները ինչ-որ […]

̰
Ռուսաստանցի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել հակառուսական գրությամբ մարզաշապիկներով

16:26 23.06.2019

Ավելի վաղ SHANTNEWS.am-ը տեղեկացրել է, որ վրացական մի քանի ակումբների ֆուտբոլիստները երկրի առաջնության 19-րդ տուրում խաղադաշտ են դուրս եկել հակառուսական գրությամբ մարզաշապիկներով՝  այդկերպ արտահայտելով իրենց վերաբերմունքը Թբիլիսիում տեղի ունցող իրադարձությունների նկատմամբ: Ֆուտբոլիստներից մեկը եղել է ՌԴ քաղաքացի, ազգությամբ վրացի Նոդար Կավտարաձեն, որը հանդես է գալիս Քութայիսի «Տորպեդոյում»: Վրաստանի առաջնության 19-րդ տուրի «Սիոնիի» հետ հանդիպմանը 26-ամյա […]

̰
Հասարակության արձագանքը միանգամայն բնական էր. Զուրաբիշվիլի

16:14 23.06.2019

«Ես կարծում եմ, որ հասարակության արձագանքը միանգամայն բնական էր, սակայն չեմ կարծում, որ իրավիճակը պետք է զարգանա նման ուղղությամբ»,- այս մասին ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որի խոսքերը մեջբերում է «Գրուզիա օնլայնը»: «Երկրին ամենից շատ պետք է  հանդարտություն և ներքին կայունություն: Հենց դրանում է մեր իրական ուժը: Ռուսաստանի հետ խնդիրները քաղաքական են: Բոլորը հույս […]

̰
Պետությունն ամբողջությամբ պահպանում է երկրում անվտանգությունը. Վրաստանի ԱԳՆ

16:00 23.06.2019

Վրաստանի արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը մեկնաբանել է Թբիլիսիում ընթացող բողոքի ակցիաները: Վրաց ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ երկրի պետական մարմիններն ամբողջությամբ տիրապետում են իրավիճակին և ապահովում են հասարակական կարգն և երկրում անվտանգությունը Թբիլիսիում տեղի ունեցող բողոքի ակցիաների ֆոնին: «Մայրաքաղաքի հյուրերին, օտարերկրացի լրագրողներին և զբոսաշրջիկներին, այդ թվում՝ ՌԴ քաղաքացիներին, ոչ մի վտանգ չի սպառնացել: Հետաքննություն է […]

̰
Թբիլիսիի կլինիկաներում դեռևս բուժվում է ակցիաների հետևանքով տուժած 28 մարդ

15:30 23.06.2019

Թբիլիսիի կլինիկաներում դեռևս շարունակում է բուժում ստանալ հունիսի 20-21-ը տեղի ունեցած ակցիաների հետևանքով տուժած 28 մարդ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Վրաստանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երկուսի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Տուժածների թվում կա երկու ոստիկան և երեք լրագրող: Հիշեցնենք՝ հունիսի 20-21-ը տեղի ունեցած բախումների հետևանքով տուժել է 250 մարդ: Շատերը վիրավորվել են […]

̰
Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

15:25 23.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Ուղերձում, մասնավորապես, ասվում է․ «Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Կցանկանայի հատկապես ընդգծել այն ուշադրությունը, որը Դուք հատկացնում եք Ռուսաստանն ու Հայաստանը կապող՝ բարեկամական, գործընկերային և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը: Համոզված եմ, որ […]

̰
Թբիլիսիի քաղաքապետարանը հեռացրել է խորհրդարանի դիմաց տեղադրված բեմը

15:00 23.06.2019

Թբիլիսիում` Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, Ռուսթավելիի պողոտայում առավոտյան մաքրման աշխատանքներ են իրականացրել քաղաքապետարանի «Թբիլսերվիսգրուպ» մաքրման ծառայության ներկայացուցիչները: Հեռացվել է նաև ցուցարարների բեմը և տեխնիկան, հայտնում է «Ալիք Մեդիան»: Սա մեծ աղմուկ առաջացրեց ցույցի կազմակերպիչների, ինչպես նաև ընդդիմադիր ՄԱՇ կուսակցության ներկայացուցիչների շրջանակներում: Րոպեներ առաջ խորհրդարանի տարածքում մամլո ասուլիս տվեց Միացյալ ազգային շարժման առաջնորդներից Էլենե Խոշտարիան: Վերջինս […]

̰
Պետք է միջոցներ ձեռնարկել, որ Վրաստանում ստեղծված լարվածության ֆոնին Գյումրիում ռուսական չվերթների թիվն ավելանա. Մարուքյան

14:18 23.06.2019

«Վրաց- ռուսական հարաբերությունները կրկին վատանում են, և մեր կառավարությւոնը պետք է արագ գործի»,- ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանն ու կառավարությանը միջոցներ ձեռնարկել, որպեսզի Վրաստանում ստեղծված լարվածության ֆոնին Գյումրիում ռուսական չվերթների թիվն ավելանա: Շաբաթական վրացական օդանավակայանները մոտ 30 ռուսական չվերթներ են սպասարկել: Մարուքյանը շեշտել է, […]

̰
Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Ժնև

14:14 23.06.2019

Հունիսի 24-25-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Ժնև` մասնակցելու ՄԻԽ 41-րդ նստաշրջանի բացմանը: Այցի շրջանակներում տեղի կունենան «Armenia. A year of democratic transitions» խորագրով ՀՀ կողմից կազմակերպվող հարակից միջոցառումը և Թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդեսի բացումը: Նախատեսվում են նախարար Մնացականյանի հանդիպումները մի շարք պաշտոնյաների հետ:  

̰
BACK_TO_TOP