TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+34.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեծագույն ցավ ապրեցի. Աննա Հակոբյան

18:06 22.06.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ցավակցական խոսք է հղել գրող, լրագրող Կարինե Աշուղյանի մահվան առթիվ. «Մեծագույն ցավ ապրեցի` տեղեկանալով բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, լավ ընկեր Կարինե Աշուղյանի անժամանակ մահվան մասին: Մեծ է նրա ավանդը հատկապես գրական ու  թարգմանչական գործում: Նա […]

̰
Թբիլիսիում «Ռոսիա-24-»-ի աշխատակիցները հարձակման են ենթարկվել

17:20 22.06.2019

Թբիլիսիում «ազգայնականները» հարձակվել են «Ռոսիա-24» հեռուստաալիքի նկարահանող խմբի վրա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Նշվում է, որ նրանք փորձել են հարվածել հեռուստաալիքի թղթակցին և օպերատորին, երբ նրանք հարցազրույց էին անում տեղի տուրօպերատորներից մեկի սեփականատիրոջ հետ: Նշվում է, որ նրանց փորձել է պաշտպանել գործակալության կին տնօրենը, ինչից հետո հարձակվողները հեռացել են դեպքի վայրից:

̰
Մահացել է գրող, լրագրող Կարինե Աշուղյանը

17:14 22.06.2019

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ մահացել է գրող, լրագրող Կարինե Աշուղյանը. «Կարինե Աշուղյանը մահացավ։ Տաղանդավոր, բարի, ջերմ ու քնքուշ Կարինեն։ Երրորդ անգամ ես փակեցի իմ սիրելի մարդկանց աչքերը։ Հայրիկինս, Սամվելինս ու հիմա Կարինեի աչքերը։ Ցավը անտանելի է»:

̰
«Վերադարձ» հիմնադրամը կաջակցի Վիտալի Բալասանյանի համազգային շարժմանը

17:00 22.06.2019

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ «Վերադարձ» հիմնադրամը, ի դեմս հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանի, պատրաստակամ է միանալ «Հանուն Արցախի» նախաձեռնությանը. «Հաշվի առնելով մեր ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերները, համազգային միասնության և ամբողջականության ամրապնդման անհրաժեշտության հրամայականը, «Վերադարձ» հիմնադրամի կողմից որպես առաջնային նպատակ հռչակված Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը մշտապես հաստատուն և ամուր պահելու […]

̰
Georgian Airways-ը դեպի Ռուսաստան անխափան ուղևորափոխադրումներ կիրականացնի

16:53 22.06.2019

Վրացական ավիաընկերությունները նախկին՝ սովորական չվացուցակով թռիչքներ են իրականացնում ՌԴ: Այս մասին РИА Новости -ին հայտնել են վրացական ավիաընկերությունները: Մասնավորապես, վրացական Georgian Airlines ավիաընկերությունից հայտնել են, որ իրենց չվացուցակում դեռևս որևէ փոփոխություն տեղի չի ունեցել և լինելու դեպքում իրենց համապատասխան հայտարարություն կտարածեն: «Նոր սահմանափակումը գործում է ռուսական ավիաընկերությունների դեպքում, և Ռուսաստանից Վրաստան չվերթներին է վերաբերում, այդ […]

̰
Թբիլիսիի բողոքի ակցիաների ժամանակ տուժած ցուցարարների աչքերը վիրահատել են

16:47 22.06.2019

Թբիլիսիի բողոքի ակցիաներին մասնակցած երկու անձինք, որոնք ստացել էին ռետինե փամփուշտի հարվածներ, բարդ վիրահատության են ենթարկվել, և բժիշկներին, բարեբախտաբար, հաջողվել է փրկել նրանց տեսողությունը: Այս մասին հայտնում են Շրջանային հոսպիտալի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նշվում է, որ հոսպիտալն անցած գիշեր աշխատել է ծանր գրաֆիկով:

̰
Շրի Լանկայում հայտարարված արտակարգ դրությունը երկարաձգվել է

16:43 22.06.2019

Շրի Լանկայի նախագահ Մատրիպալա Սիրիսենան երկարաձգել է ահաբեկչություններից հետո երկրում հայտարարված արտակարգ դրությունը: Հիշեցնենք, որ միմյանց հաջորդած մի քանի ահաբեկչությունների հետևանքով ավելի քան 250 մարդ է զոհվել: Ինչպես հայտնում է Ada Derana պարբերականը, այս մասին նախագահի ստորագրած որոշումն ուժի մեջ է մտել հունիսի 22-ին: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 21-ին՝ Սուրբ Զատկի պատարագի […]

̰
Տարվա 5 ամիսներին ունեցել ենք 1663 ՃՏՊ. Սերգեյ Ղահրամանյան

16:24 22.06.2019

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր, Ճանապարհային ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը ներկայացրել է այս տարվա հինգ ամիսների ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը: Նշելով, որ պատահարների աճի միտում կա՝ Ղահրամանյանը պարզաբանել է, թե ինչի հետևանք կարող է լինել դա: «Այս տարվա 5 ամիսների ընթացքում ունեցել ենք 1663 ճանապարհատրանսպորտային պատահար, 122 զոհ, 2413 վիրավոր: Նախորդ տարվա […]

̰
Եկէ՛ք քուէներու տարբերութիւնը հասցընենք 1 միլիոնի. Կարօ Փայլան CHP-ին սատարելու կոչ ըրաւ

16:00 22.06.2019

Թուրքիոյ քրտամէտ Ժողովուրդներու ժողովրդավարական կուսակցութեան հայ երեսփոխան Կարօ Փայլան կոչ ըրած է խիտ շարքերով  մասնակցիլ վաղը  Պոլսոյ մէջ կայանալիք արտահերթ ընտրութիւններուն։ Այս մասին Փայլան թուիթըրեան գրառում մը կատարած է իր համակիրներուն կոչ ուղղելով քուէարկելու  Ժողովրդահանրապետական  կուսակցութեան կողմէ Պոլսոյ քաղաքապետի թեկնածու առաջադրուած Էքրեմ Իմամօղլուին: «Պոլսոյ ընտրութիւններուն Ժողովուրդներու ժողովրդավարական  կուսակցութեան ընտրական ռազմավարութեան եւ մարտավարութեան փոփոխութեան մասին խօսք […]

̰
ՀՀ դեսպանության դիվանագետները տեսակցել են Թբիլիսիի անկարգություններից հետո ձերբակալված հայ երիտասարդին

15:59 22.06.2019

Վրաստանում Հայաստանի դեսպանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ  Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այսօր տեսակցել են Թբիլիսիում տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալված ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանին. «Տեղեկացնում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այսօր տեսակցել են Թբիլիսիում տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալված ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանին։ Հայտնում ենք, որ ՀՀ քաղաքացին իր փոխանցմամբ որևէ բողոք և […]

̰
Բուլկիները չաղացնող չե՞ն, սրա դիետիկ վերսիան չունե՞ք. վարչապետը՝ Տավուշի էքսպո-ցուցահանդեսին

15:54 22.06.2019

Տավուշցի երիտասարդ արտադրողներից մեկն իր արտադրանքը վարչապետին ներկայացրեց. «Էս մեր ծաղիկի տեսքով բուլկիներն են, մենք ենք կարողանում միայն էս դիզայնով ստանալ: Եթե կարելի է, խնդրած կլինեմ փորձեք»,- առաջարկեց նա, իսկ Փաշինյանը, կտրելով բուլկին,հարցրեց. «Չաղացնող չե՞ն բայց»: Գործարարը բացասական պատասխան տվեց, վարչապետը շարունակեց. «Սրա դիետիկ վերսիան չունե՞ք»: «Դիետիկ վերսիայի մասին կմտածենք, ամբողջը կերեք, համ էլ չեք […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին

15:41 22.06.2019

Հունիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության և անվտանգության ոլորտում համայն հայության ջանքերի համախմբմանն ուղղված մի շարք ծրագրային նախագծեր: Կարևորվել է գիտության և կրթության, նորագույն տեխնոլոգիաների ներդրման, ռազմական բժշկության, սոցիալական ապահովության և այլ ոլորտներում Հայաստանի և Սփյուռքի տարբեր կառույցների միջև համագործակցության զարգացումը: […]

̰
Չհասկացա՝ հիմա շաբաթ-կիրակի ունե՞ք. վարչապետը՝ տավուշցի գինեգործին

15:34 22.06.2019

Դիլիջանում շարունակվում է «Իմ քայլը հանուն Տավուշի» ֆորումը, որի շրջանակում տեղի է ունենում նաև էքսպո ցուցահանդես: Տեղական արտադրողներից մեկի հետ զրույցում վարչապետն իր գոհունակությունը հայտնեց գործարարի աշխատանքից, որ կարողացել են ոտքի կանգնեցնել գրեթե չաշխատող ընկերությունը: Գործարարը պատասխանել է. «Ջանք չենք խնայել, աշխատում էինք առանց շաբաթ-կիրակի»: «Չհասկացա՝ հիմա շաբաթ-կիրակի ունե՞ք»,- կեսկատակ հարցրեց վարչապետն ու հավելեց. «Այսօր […]

̰
Հայանպաստ թուրք գրողին «Կէօթէ» մրցանակ Գերմանիոյ մէջ

15:26 22.06.2019

Գերմանիոյ մէջ մեծ վարկ ունեցող «Կէօթէ» հիմնարկի այս տարուան մրցանակը պիտի տրուի թուրք ծագումով գերմանացի գրագէտ Տօղան Աքհանլըին։ Այս մասին գրած է Պոլսոյ «Մարմարա» պարբերականը` նշելով նաեւ, որ Աքհանլըի թեկնածութիւնը առաջադրուած է Հայաստանի կողմէ։ Երբ արդարութիւնը խնդրոյ առարկայ է՝ կան մարդիկ, որոնք լուռ չեն մնար։ Անոնցմէ մէկն ալ Տողան Աքհանլըն է։ Ան բացէ ի բաց […]

̰
Տավուշի մարզպետի կնոջ նվերը վարչապետին՝ ձեռագործ փողկապ

15:22 22.06.2019

Տավուշի մարզպետի կինը՝  գեղանկարչական ցուցահանդեսների կազմակերպիչ, գեղանկարչուհի Արմինե Թումանյանը Դիլիջանում անցկացվող տեղական արտադրանքի էքսպո-ցուցահանդեսի ժամանակ վարչապետին նվեր է փոխանցում՝ ասելով. «Ինձանից այս փոքրիկ նվերն եմ ուզում մատուցել, որովհետև ասացիք, որ փողկապ չկա Հայաստանում հայկական, ուզում եմ իմ նկարած փողկապը ձեզ նվիրել՝ հայկական պատկերներով, հուսով եմ, մի օր այդ մուսան կունենաք ձեռագործ աշխատանքներ էլ կրելու»:  

̰
Քոչարյանի գործը քննող երկու դատավորների անվտանգությունն ապահովում է ոստիկանությունը

15:18 22.06.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի անվտանգությունը ապահովվում է Ոստիկանության կողմից: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանությունից: Ոստիկանությունից, սակայն, չմանրամասնեցին, թե երբ են դատավորները դիմել ոստիկանություն`իրենց անվտանգությունը ապահովելու հարցով: Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը երկրորդ դատավորն էր, որը Արցախի հանրապետության նախկին և ներկայիս նախագահների անձնական […]

̰
Տեղական արտադրանքի համտես ու նվերներ վարչապետի համար

15:11 22.06.2019

Տավուշի մարզում ընթանում է «Իմ քայլը» հանուն Տավուշի ֆորումը, որին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ժամը 13.00-15.00-ը տեղի է ունենում էքսպո-ցուցահանդես, որի ընթացքում ներկաները շրջում են տաղավարներում, ծանոթանում Տավուշում արտադրվող ապրանքատեսակներին: Նիկոլ Փաշինյանը, շրջելով տաղավարներում, ծանոթացել է ապրանքներին, զրուցել արտադրողների հետ խնդիրների մասին, ստացել նվերներ, լուսանկարվել տավուշցի գործարարների հետ:

̰
Մոտիկից Ձեր տեսքը շատ թարմ է, հեռուստատեսությամբ հոգնած է. գործարարը՝ Փաշինյանին

15:02 22.06.2019

Տավուշում անցկացվող տեղական արտադրանքի ցուցադրության ժամանակ, երբ վարչապետը մոտեցավ տաղավարներից մեկին, տավուշցի գործարարը նրան հիշեցրեց, որ Երևանում մոտեցել ու խոսել է ներդրման մասին: Վարչապետը հիշեց քաղաքացուն և իր ուրախությունը հայտնեց, որ նա արդեն ունի իր արտադրանքը: Զրույցի ավարտին գործարարն ասաց Նիկոլ Փաշինյանին. «Մոտիկից Ձեր տեսքը շատ թարմ է ու լավ, հեռուստատեսությամբ, որ նայում ենք …»: […]

̰
Չինական ևս 5 ընկերություն ԱՄՆ «սև ցուցակ»-ում է հայտնվել

14:58 22.06.2019

ԱՄՆ իշխանությունները, բացի Huawei ընկերությունից, չինական ևս 5 ընկերությունների ներառել է «սև ցուցակ»-ում, հայտնում է Bloomberg-ը: Ցուցակում հայտնված ընկերություններին արգելվել է համագործակցել ամերիկյան ընկերությունների հետ: Աղբյուրի փոխանցմամբ՝ արգելքը տարածվել է չինական Chengdu Haiguang Integrated Circuit, Chengdu Haiguang Microelectronics Technology, Higon, Sugon և Ցզյաննանի՝ Համակարգչային տեխնոլոգիաների ինստիտուտի վրա: ԱՄՆ Առևտրի նախարարությունը հայտարարել է, որ ցուցակում ներառված […]

̰
Ես ինձ հայտարարում եմ Տավուշի բիզնես-օմբուդսմեն. Տավուշի մարզպետ

14:41 22.06.2019

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր Դիլիջանում տեղի ունեցող «Իմ քայլը հանուն Տավուշի» համաժողովի ժամանակ անդրադարձավ մարզի հնարավորություններին ու պոտենցիալին, դրանց զարգացման տեսլականին: Նա առանձնացրեց տուրիզմի հնարավորությունները մարզում, շեշտեց, որ եղած ուղղությունները մի քանի անգամ ավելացնելու նպատակ ունեն: Առանձին-առանձին թվարկեց մարզի քաղաքների հնարավորությունները: Օրինակ՝ Նոյեմբերյանում ամենաշատ պատմամշակութային հուշարձաններն են, քաղաքը Հայաստանի դարպասի վրա է գտնվում, մտադիր […]

̰
Վրաստանում կատարվածը ՀՀ-ում և Ուկրաինայում տեղի ունեցածի շարունակությունն էր. Սաակաշվիլի

14:28 22.06.2019

Այն, ինչ տեղի է ունենում Վրաստանում՝ շարունակությունն է այն ամենի, ինչ սկզբում տեղի ունեցավ Հայաստանում, այնուհետ Ուկրաինայում: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին գերմանական Deutsche Welle-ին տված հարցազրույցում: Նա հայտարարել է, որ այս բոլոր երկրներում հասարակությունը չի ցանկանում ապրել առանց հնարավորությունների ու հեռանկարի բացակայության, տնտեսական ճգնաժամի ու օլիգարխիկ համակարգի […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ-ն հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց

13:56 22.06.2019

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հունիսի 16-22-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 190 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց: Ինչպես հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են հետևել հրադադարի ռեժիմին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը […]

̰
Թրամփն Իրանի վրա հարձակումը կասեցրել է անձնական շահից ելնելո՞վ

13:50 22.06.2019

Ամերիկյան մամուլն այսօր տեղեկություններ է տարածել, որ Իրանի վրա հարձակումից Դոնալդ Թրամփին հետ է պահել նրա կողմից հարգված հաղորդավարներից մեկը։ Նշվում է, որ ամերիկյան ԱԹՍ-ի խոցումից հետո ԱՄՆ նախագահը որոշել էր հարձակում սկսել Իրանի դեմ, բայց փոշմանել է հաղորդավարի խորհուրդները լսելուց հետո։ Ամերիկացի հեռուստամեկնաբան Տակեր Կառլսոնը, ըստ այդ տեղեկությունների, Թրամփին բացատրել է, որ նրա շրջապատում […]

̰
Հարյուր հազարավոր քաղաքացիներ հերոսացել են քաղաքական ասպարեզում և պետք է հերոսանան նաև տնտեսական ոլորտում. վարչապետ

13:31 22.06.2019

Դիլիջանի Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մեկնարկել է «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովը: Ողջունելով ներկաներին` վարչապետը նշել է, որ սա ՀՀ մարզերում անցկացվող նմանատիպ հինգերորդ համաժողովն է և անդրադարձել հարցին, թե որոնք են նմանատիպ համաժողովների անցկացման նպատակները: «Մեր ամենակարևոր նպատակն անհատական ջանքի խրախուսումն ու քաջալերումն է Հայաստանի Հանրապետության զարգացման գործում, որովհետև […]

̰
Անհապաղ հետաքննել լրագրողների հետ կատարված բոլոր միջադեպերը. ԵԱՀԿ ներկայացուցչի կոչը Վրաստանին

13:30 22.06.2019

Լրատվամիջոցների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հառլեմ Դեզիրը ցավում է Թբիլիսիում երեկ ցույցի ժամանակ լրագրողների նկատմամբ բռնի գործողությունների համար և ասել է, որ լրագրողների անվտանգությունը միշտ պետք է պաշտպանված լինի: «Ես դատապարտում եմ երեկ Թբիլիսիում ցույցերի ժամանակ բռնության բոլոր դեպքերը և լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա հարձակումները՝ որպես լուրջ խոչընդոտ բազմակարծության և լրատվամիջոցների ազատության համար: ԶԼՄ-ներն իրավունք ունեն […]

̰
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Դեմետրիս Խրիստոֆիասի մահվան կապակցությամբ

13:25 22.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ նախկին նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի մահվան առնչությամբ: Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ մեծ է Դեմետրիս Խրիստոֆիասի ներդրումը Կիպրոսի ժամանակակից պատմության մեջ` որպես կիպրացի բարեկամ ժողովրդի իմաստուն առաջնորդի և իր հայրենիքի նվիրյալ զավակի: «Հայաստանում մեծ գնահատանքով են հիշում Դեմետրիս Խրիստոֆիասի ավանդը հայ-կիպրական եղբայրական […]

̰
Կեղծ փաստաթղթերի հիման վրա օտարվել են տարածքներ «Հյուսիս-Հարավ» ծրագրի շրջանակում. հարուցվել է քրգործ

13:20 22.06.2019

Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Ձորակապ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ պաշտոնական դիրքը չարաշահելու և պաշտոնական կեղծիք կատարելու դեպքի առթիվ: ՀՀ ոստիկանության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ՀՀ ԱԱԾ-ից ստացվել են տեղեկություններ այն մասին, որ ՀՀ Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Ձորակապ համայնքի նախկին ղեկավար Զ. Ս.-ն և նույն գյուղի […]

̰
Աննա Հակոբյանը և Արփին այցելել են շրջել են Քաղցրավենիքի փառատոնում

13:18 22.06.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը իր դստեր՝ Արփիի հետ, շրջել են Քաղցրավենիքի փառատոնի տաղավարներով: Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում: «Արփիի հետ այցելել ենք «Խաղաղության քաղաք» հասարակական կազմակերպության նախաձեռնած Քաղցրավենիքի փառատոնին։ Ուրախ եմ, որ փառատոնի հասույթի մի մասը փոխանցվելու է […]

̰
ՀՀ քաղաքացին Թբիլիսիում ձերբակալվել է ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար. ՄԻՊ

13:16 22.06.2019

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկարցրել է, որ Թբիլիսիում ձերբակալված ՀՀ քաղաքացին ձերբակալվել է ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար. «Վաղ առավոտից կապի մեջ եմ Վրաստանի իմ գործընկերոջ՝ Հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի հետ՝ Վրաստանում տեղի ունեցող հավաքների ու Ոստիկանության գործողությունների առնչությամբ։ Գործընկերոջիցս այսօր տեղեկացա, որ ձերբակալվածների թվում, իրենց տվյալներով, կա Հայաստանի մեկ […]

̰
Բորիս Ջոնսոնը վիճել է ընկերուհու հետ. հարևանները ձայնագրել են թեժ կռվի մանրամասները

13:12 22.06.2019

Մեծ Բրիտանիայի նախկին ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը կռվել է իր երիտասարդ ընկերուհու հետ: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Հայտնի է, որ ոստիկանները հարևանների ահազանգով ժամանել են Ջոնսոնի բնակարան: Հարևանները նշել են, որ Ջոնսոնի տանից տարօրինակ գոռոցներ են լսվել: Հարևաններից մեկը նշել է, որ լսել է, թե ինչպես է կինը բղավում, որին հաջորդել են հարվածների […]

̰
BACK_TO_TOP