14:10 23.06.2019
Սահմանադրական դատարանի կայքում արագ-արագ փոխել են «ՍԴ կառուցվածք» բաժնի «ՍԴ անդամներ» ենթաբաժինը և բովանդակության անվանումները: Եթե նախկինում այդ ենթաբաժինը կոչվում էր ՍԴ անդամներ, այժմ այն դարձել է «ՍԴ դատավորներ»: Այս մասին տեղեկանում ենք «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանի ֆեյսբուքյան գրառումից: «Դա արել են այս երկու օրը, եթե ոչ երեկ, քանի որ ուրբաթ դեռ […]
13:30 23.06.2019
Ի պատասխան ռուսական ավիաընկերությունների՝ Վրաստան ուղևորություններ կատարելու արգելքին, համացանցաում վրացի օգտատերերը նոր ֆլեշմոբ են սկսել «Հանգստացի՛ր Վրաստանում» հեշթեգով: Այսպես նրանք ցանկանում են ստեղծված իրավիճակում աջակցել տեղական զբոսաշրջությանը: Ֆլեշմոբի նախաձեռնողները նշում են, որ բոլորը պետք է իրենց հանգիստը անցկացնեն Վրաստանում: «Սա տնտեսական հրաշքի պահանջ չէ: Սա պարզապես ներդրում է՝ ի պատասխան արգելքի: Ցանկանում ենք, որ նրանք, […]
13:29 23.06.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հուլիսի 8-ից ուժի մեջ է մտնում Ռուսաստանից Վրաստան ուղղակի թռիչքների արգելքը: «Ռոստուրիզմի» ղեկավար Զարինա Դոգուզովան Sputnik հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է, թե ինչի կարող է հանգեցնել Ռուսաստանից Վրաստան ուղիղ թռիչքների արգելքը: Նրա խոսքով՝ օդային ճանապարհով զբոսաշրջիկների մասնաբաժինը կազմում է երկրի ընդհանուր զբոսաշրջության 70-75% -ը: Հայտնի իրադարձություննրի հետևանով զբոսաշրջային հոսքը ՌԴ […]
13:15 23.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա ընդգծել է, որ Բելառուսում բարձր են գնահատում նախագահ Արմեն Սարգսյանի անձնական ներդրումը հայ-բելառուսական բարեկամական հարաբերությունների խորացման գործում: «Վստահ եմ, որ Ձեր նպատակասլացությունը, հեղինակությունը և պետական գործչի հարուստ փորձը հետագայում ևս կծառայեն տարբեր ոլորտներում մեր երկրների միջև փոխշահավետ […]
12:53 23.06.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վրացական Airzena Georgian Airways ավիաընկերությունը Թբիլիսիից Մոսկվա մեկնող ուղևորներին առաջարկում է այլընտրանքային՝ Թբիլիսի-Երևան-Մոսկվա տարանցիկ չվերթներից օգտվել: Ռուսաստանը հորդորել է իր քաղաքացիներին հեռանալ Վրաստանից մինչև հուլիսի 8-ը, հակառակ պարագայում ռուսական ավիաընկերությունները պատրաստ են հայրենակիցներին տեղափոխել Հայաստանի և Հյուսիսային Օսիայի օդանավակայաններով: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետի մամուլի քարտուղար Մաքսիմ Ակիմովը: Թռիչքների դադարեցման […]
12:44 23.06.2019
Ստամբուլի բնակիչները հունիսի 23-ին կրկին շտապում են ընտրատեղամասեր՝ ընտրելու նոր քաղաքապետի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները տեղի էին ունեցել դեռևս մարտի 31-ին, սակայն այդ ընտրություններում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուն՝ Բինալի Յըլդըրըմը, ձայների քիչ քանակությամբ պարտվել էր ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսկացության թեկնածուին՝ Էքրեմ Իմամօղլուին։ Վերջինսը ընտրություններում հավաքել էր 48,77 տոկոս ձայն, իսկ […]
12:00 23.06.2019
Իրավաբանական գիտությունների դոկտոր, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրառումէ կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ երբ հանրային իրավագիտակցությունը կուտակված բազում խնդիրների միակ ու անփոխարինելի պատճառը տեսնում է Սահմանադրության ինչ-ինչ բառերի մեջ, ապա սա մտահոգող է: «Ինձ նույնիսկ մի մաթեմատիկոս գիտնական խիստ մտահոգված գրում է Գերմանիայից, թե ինչո՞ւ իրեն հետաքրքրող բառը չկա Սահմանադրությունում: Սթափվեք, […]
11:50 23.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը: Ուղերձում ասվում է. «Հայաստանը Չինաստանի համար համագործակցության ավանդական գործընկերներից է, հայ-չինական բարեկամական հարաբերություններն իրենց արմատներով գնում են դեպի հեռավոր անցյալ: Վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում նկատվում է զարգացման դրական դինամիկա, հետևողականորեն խորանում է գործնական համագործակցությունը: Ես մեծ նշանակություն եմ […]
11:44 23.06.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ ծննդյան կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Մեծարգո՛ Արմեն Վարդանի, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Թող Հայաստանի Հանրապետության Նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում Ձեր հարուստ փորձը, գիտելիքներն ու հմտությունները մեծապես […]
11:32 23.06.2019
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Վերին Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտքը, և որ Լարսի անցակետում մի քանի կիլոմետրի հասնող խցանումներ են գոյացել: Հուսիսային Օսիայի իրավապահ մարմինները հերքել են տարածված տեղեկությունը, թե ռուսական կողմն իբրև թույլ չի տալիս վրացական համարանիշներով մեքենաներին հատել երկրի պետական սահմանը: «Մենք աշխատում ենք նորմալ ռեժիմով: Բոլոր գծերը […]
11:23 23.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ Դուք հսկայական աշխատանք եք տանում երկրի կայուն զարգացման ու միջազգային հեղինակության ամրապնդման ուղղությամբ: Վստահ եմ, որ Ձեր կողմից իրականացվող քաղաքականությունը լիարժեքորեն կբացահայտի փոխգործակցության ներուժը և մեր երկրների միջև քաղաքական, սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական, […]
11:15 23.06.2019
Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում է ներկայացրել համացանցում տարածված լուրերի առնչությամբ, թե իբրև Անձնագրային և վիզաների վարչությունում քաղաքացուց գումար են պահանջել: Ստորև ներկայացնենք պարզաբանումն ամողջությամբ. «Համացանցում տարածված տեսանյութի կապակցությամբ անձամբ տեսակապով կապ եմ հաստատել քաղաքացու՝ Արմեն Էդուարդի Հովակիմյանի (ծնված 06.09.1981թ.) հետ: Վերջինս տեղեկացրեց, որ իր հարցազրույցը անձամբ դիտելուց հետո […]
11:00 23.06.2019
ՌԴ մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան կոչ է արել իր վրացի գործընկերոջը՝ աջակցություն ցուցաբերել Վրաստանում իր համաքաղաքացիների իրավունքների ապահովմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: «Կոչ եմ անում Վրաստանի ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիային աջակցություն ցուցաբերել և ապահովել Վրաստանի տարածքում ՌԴ քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները»,- ասել է Մոսկալկովան: Նա ընդգծել է, որ Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունները չափազանց անհանգստացնող […]
10:44 23.06.2019
ՀՀ նախագահի աշխատակազմն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է ՀՀ նախագահի տարեդարձը և կից հրապարակել լուսանկար: «Շնորհավոր ծնունդդ, պարո՛ն Նախագահ»,- ասված է գրառման մեջ: Արմեն Սարգսյանը ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երևանում: 2018թ. մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ: 2018թ. ապրիլի 9-ին ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը:
10:33 23.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա շնորհավորական ուղերձում ասվում է. «Հարգելի՛ Արմեն Վարդանի, Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ: Բարձր ենք գնահատում Ձեր դերը մեր երկրների միջև բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների, ինչպես նաև տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման գործում: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, […]
10:30 23.06.2019
Ռուս զբոսաշրջիկները պետք է ունենան հնարավորություն ժամանել Վրաստան, իսկ խնդիրները պետք է լուծել քաղաքական գործիչների հետ: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Euronews-ին տված հարցազրույցում մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վրաստան թռիչքները կասեցնելու մասին որոշումը: «Իմ պատասխանն այսպիսին է՝ զբոսաշրջիկները պետք է հնարավորություն ունենան գալ մեզ մոտ, քանի որ նրանք պաշտում են Վրաստանը: […]
10:17 23.06.2019
ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, թե այն, ինչ կատարվում է Վրաստանում, կարող է ծանր հետևանքներ ունենալ։ «Ադրբեջանական հետախուզությունը հիմա գործի է լցվել. փորձում են ավելի սաստկացնել վրաց-ռուսական հարաբերությունները՝ նկատի ունենալով ցամաքային ճանապարհները փակելը։ Ի վերջո, վրացիները կհանգստանան, բայց արդյունքում կարող են փակվել դեպի ՀՀ տանող բեռնուղիները։ Դրանից […]
09:30 23.06.2019
Հունիսի 22-ի գիշերը Վրաստանի խորհրդարանի մոտ գտնվող բողոքի ակցիայի մասնակիցները շարժվել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակ: Հասնելով ոստիկանության կողմից վերահսկվող շենքի մոտ՝ ցուցարարները բարձրաձայնել են իրենց պահանջները, այն է՝ ներքի գործերի նախարարի հրաժարական, նախօրեին ձերբակալված ցուցարարների ազատ արձակում և խորհրդարանական ընտրությունների անցկացում: Ռուսթավելի պողոտայում անցկացվող ակցիան ինքնաբուխ հավաքի տպավորություն էր թողնում: Մասնակիցները հիմնականում երտասարդներ […]
09:16 23.06.2019
Georgian Airways ավիաընկերությունը հայտարարություն է տարածել՝ կապված Ռուսաստանի իշխանությունների սահմանած պատժամիջոցների հետ, որով արգելվում եև վրացական ավիաընկերությունների չվերթներն այդ երկիր: Ինչպես հայտնի է, պատժամիջոցները գործի են դրվելու հուլիսի 8-ից: «Ինչպես հայտնի է, ընթացիկ տարվա հուլիսի 8-ից ռուսական ավիաընկերություններին արգելվում է օդային բեռնափոխադրումներ կատարել Ռուսաստանից դեպի Վրաստան: ՌԴ տրանսպորտի նախարարության հայտարարությամբ՝ արգելքը վերաբերելու է նաև վրացական […]
00:20 23.06.2019
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան արձագանքել է վերջին օրերի հետ կապված Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի արած հայտարարություններին: Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է. «Վրաստանի հերթական քաղաքական կոլապսի պայմաններում ձեզանից միայն պահանջվում էր դուրս գալ և բացահայտ հայտարարել, որ ապահովում եք Վրաստանի քաղաքների անվտանգությունը, մինչդեռ դուք սկսեցիք բռնազավթիչների մասին ձեր հին երգը երգել»: Մարիա Զախարոովան խորհուրդ […]
20:24 22.06.2019
«Вести.ru»-ի Twitter-ում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է թե ինչպես են Թբիլիսիում հարձակվում «Ռոսիա-24»-ի նկարահանող խմբի վրա։ Հիշեցնենք, որ Թբիլիսիում «ազգայնականները» հարձակվել էին «Ռոսիա-24» հեռուստաալիքի նկարահանող խմբի վրա: Նրանք փորձել են հարվածել հեռուստաալիքի թղթակցին և օպերատորին, երբ նրանք հարցազրույց էին անում տեղի տուրօպերատորներից մեկի սեփականատիրոջ հետ: Մանրամասները՝ տեսանյութում։ Тбилисские националисты напали на съемочную группу “России […]
18:24 22.06.2019
Տավուշի մարզում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հուշարձանին և հարգաքի տուրք մատուցել նրա հիշատակին: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:
18:20 22.06.2019
Ադրբեջանի իշխանությունները խոստովանել են, որ փետրվարին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 152 շինության վնասներն այնքան մեծ են եղել, որ ստիպված են եղել ոչ թե վերանորոգել, այլ քանդել ու վերակառուցել դրանք։ Երկրաշարժի օրերին, սակայն, խոսում էին մի քանի տան չնչին վնասումների մասին։ Խոսքը փետրվարի 5-ին այդ երկրի Շամախիի շրջանում տեղի ունեցած երկարաշարժի մասին է։ Իշխանությունները պնդում էին, […]
18:17 22.06.2019
ՀՀ դատախազության մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում և հայտնել, որ մարզի դատախազի այցի արդյունքում «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող երկու կալանավորված անձինք դադարեցրել են հացադուլը և ջրադուլը. «ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն այցելել է ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել տվյալ ՔԿՀ-ում հունիսի 9-ից հացադուլ հայտարարած կալանավորված անձ Հ.Դ.-ին և […]
18:16 22.06.2019
Ամերիկացի զինվորականները պատրաստվում են անվտանգության նկատառումներից ելնելով Իրաքից դուրս բերել Lockheed Martin ամերիկյան կորպորացիայի և Sallyport Global ընկերության աշխատակիցներին, գրում է Tass-ը: Իրաքի զինվորական աղբյուրների տվյալների համաձայն՝ «Բալադ» ավիաբազայից կտարհանվի ԱՄՆ մոտ 400 աշխատակից: Նշվում է, որ տարհանումը անխուսափելի է և այն տեղի կունենա 2 փուլով: Վաշինգտոնի պաշտոնական աղբյուրները դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկությունները: Փետրվարի […]
18:10 22.06.2019
Մինչև Վրաստանի իրավապահները քննեն իրենց տարածքում ձերբակալված ադրբեջանցի ակտիվիստին Ադրբեջան արտահանձնելու հարցը, նրան որոշել են գրավի դիմաց ազատ արձակել։ 1200 դոլարի դիմաց Ավթանդիլ Մահմեդովին թույլ են տվել առաջիկա երեք ամիսն անցկացնել ազատության մեջ։ Սա արդեն իսկ առաջընթաց է և՛ Վրաստանի, և՛ Ադրբեջանի իշխանությունների համար։ Բանն այն է, որ երբ նախորդ անգամ Բաքվում որոշել էին ձերբակալել […]
18:09 22.06.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորների կարգավիճակի մասին. «Պարզաբանեմ նաև ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածի պահանջը, համաձայն որի՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Այս […]
18:06 22.06.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ցավակցական խոսք է հղել գրող, լրագրող Կարինե Աշուղյանի մահվան առթիվ. «Մեծագույն ցավ ապրեցի` տեղեկանալով բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, լավ ընկեր Կարինե Աշուղյանի անժամանակ մահվան մասին: Մեծ է նրա ավանդը հատկապես գրական ու թարգմանչական գործում: Նա […]
17:20 22.06.2019
Թբիլիսիում «ազգայնականները» հարձակվել են «Ռոսիա-24» հեռուստաալիքի նկարահանող խմբի վրա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Նշվում է, որ նրանք փորձել են հարվածել հեռուստաալիքի թղթակցին և օպերատորին, երբ նրանք հարցազրույց էին անում տեղի տուրօպերատորներից մեկի սեփականատիրոջ հետ: Նշվում է, որ նրանց փորձել է պաշտպանել գործակալության կին տնօրենը, ինչից հետո հարձակվողները հեռացել են դեպքի վայրից: