14:44 24.06.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը խորհրդարանում Հաշվեքննիչ պալատի ներկայացման ժամանակ, դիմելով Պալատի նախագահ Լևոն Յոլյանին, հետաքրքրվեց՝ որքա՞ն գումար են ծախսել հաշվետվությունների՝ պատգամավորներին բաժանված տպագիր տարբերակներից յուրաքանչյուրի վրա: «Ուզում եմ իմանալ՝ մեկ հատի վրա որքա՞ն գումար եք ծախսել: Ձեր բուն գործառույթը բյուջեից հատկացված գումարների արդյունավետությունն է: 60 էջանոց գիրք եք տվել, որի ուղիղ կեսը […]
14:21 24.06.2019
Այսօր՝ հունիսի 24-ին, Էդուարդ Շարմազանովը հանդիպել է լրագրողների հետ: ՀՀԿ մամուլի խոսնակը անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին և սուր քննադատության ենթարկել իշխանությունների գործելաոճն ու նաև վիրավորական արտահայտություններ հնչեցրել: Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է ինչպես տնտեսական ցուցանիշերին, ներդրումներին, այնպես էլ ներքին ու արտաքին հարաբերություններին` նշելով, որ այդ ոլորտներում իշխանությունները վարում են իր քաղաքական թիմի համար ոչ ընդունելի […]
14:20 24.06.2019
Հայկական պետական մանկավարժական համալսարանում ընթանում է «Խորհրդային Հայաստանը 1920-1930-ական թվականներին» խորագրով գիտաժողով: Բացման խոսքով հանդես է եկել պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: Գիտաժողովին քննարկվում են Խորհրդային Հայաստանի խնդիրները՝ քաղաքական գործընթացներից մինչև տնտեսություն և կենցաղ: Նշենք, որ Մանկավարժական համալսարանում գործում է «Հայաստանը 1920-1991 թվականներին» գիտական լաբորատորիա, որի նպատակն է ուսումնասիրել Խորհրդային Հայաստանի պատմությունը: […]
14:12 24.06.2019
«Միասնական Ռուսաստան» կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ, պատգամավոր Եվգենի Ռևենկոն դիմել է տրանսպորտի նախարարությանը՝ պահանջելով կոորդինացնել Վրաստանից Ռուսաստան ռուս զբոսաշրջիկների վերադարձը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: «Մամուլում հաղորդում են, որ ՌԴ բազմաթիվ քաղաքացիներ գտնվում են Վրաստանում և ցանկանում են հայրենիք վերադառնալ, բայց որոշ խնդիրների են բախվում` կապված չեղարկված չվերթների տոմսերի փոխհատուցման հետ: Ես դիմել եմ […]
14:04 24.06.2019
Ո՞ւմ նկատի ունեք, երբ ասում եք՝ բոլորին հեգնենք։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի զայրացած ելույթից հետո նրանց դիմեց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը։ Նա ասաց, որ խորհրդարանում շատ են այն մարդիկ, որոնք կարող են այնպես հեգնել, որ «շատ լավ չստացվի»։ «Պարո´ն Սիմոնյան, էստեղ կանգնած էսենց մատով խփում եք, ասում եք՝ 10 անգամ ավելի ուժեղ կլինի [արձագանքը]։ Հա, […]
14:02 24.06.2019
«Սա հաղթանակ է». «Եվրոպական Վրաստան-շարժում ազատության համար» կուսակցության պատգամավորներ Իրակլի Աբեսաձեն և Իրմա Նադիրաշվիլին այսպես են գնահատել իշխանությունների՝ 2020թ. խորհրդարանական ընտրությունները անցկացնել միայն համամասնական ընտրակարգով և առանց ընտրական արգելքի, որոշումը: «Նախ և առաջ, ուզում եմ շնորհավորել քաղաքացիական հասարակությունը: Ես և իմ քաղաքական թիմը կարծում ենք, որ սա մեծ հաջողություն է, սա հաղթանակ է: Սա հաղթանակն […]
13:53 24.06.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանին դիմելով՝ թվարկեց մի շարք ընկերությունների անուններ, հետաքրքրվեց՝ ովքե՞ր են սեփականատերերը: Յոլյանն արձագանքեց՝ նշելով, որ պատգամավորին հարգելով հանդերձ՝ շատ հարցերի ինքը պարզապես իրավունք չունի պատասխանելու, իրենք պարզապես փաստեր են արձանագրում: «Օրենքով սահմանափակումներ կան, որ դրված են պալատի առջև: Եթե գտնում եք, որ խիստ կարևոր […]
13:53 24.06.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը խորհրդարանում Հաշվեքննիչ պալատի տարեկան հաշվետվության զեկույցի ներկայացման ժամանակ դիմեց Պալատի նախագահ Լևոն Յոլյանին՝ հետաքրքրվելով՝ արդյո՞ք հարկ կա պալատին նաև տուգանելու իրավասություն տալ: Յոլյանը պատասխանեց. «Նման երկրներ կան: Դուք էլ աշխատել եք, լավ տեղյակ եք, այս պահի դրությամբ դա լրացուցիչ պատժող մարմնի դեր ունեցող կառույց կդառնա, որը պետք չէ: […]
13:50 24.06.2019
Ռուսաստանի վերլուծական կենտրոններից մեկը վիճակագրական ծառայության տվյալների հիման վրա հաշվարկել է, թե որ երկրից քանի միգրանտ է 2018 թվականին տեղափոխվել ՌԴ: Ըստ հետազոտության արդյունքների` ՌԴ տեղափոխված յուրաքանչյուր չորրորդ միգրանտը Ուկրաինայից է: Չնայած դրան 2017 թվականի համեմատ 2018-ին ուկրաինացի միգրանտների թիվը նվազել է 8,3 տոկոսով: Երկրորդ տեղում Ղազախստանն է: Անցած տարի այս երկրից Ռուսաստան է տեղափոխվել […]
13:44 24.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին Արամ Կարախանյանին անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ նշանակելու մասին որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արամ Կարախանյանին նշանակել անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ»:
13:43 24.06.2019
«Վրացական երազանք» կուսակցության գլխավոր գրասենյակում ընդլայնված ձևաչափով խորհրդարանական մեծամասնության նիստ է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է Aliq.ge-ն, հանդիպմանը ներկա են եղել կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին, գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն, վարչապետ Մամուկա Բախտաձեն և նախարարների կաբինետի մի քանի անդամներ: Մինչ այդ «Վրացական երազանքի» գրասենյակում անցկացվել է իշխող կուսակցության քաղխորհրդի նիստը: Աղբյուրը հայտնում […]
13:36 24.06.2019
Այսօր` ժամը 18:00-ին, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ ակցիա է իրականացվելու՝ հաջակցություն Խաչատուրյան քույրերի։ Այս ակցիայի մասին հանրությանը տեղեկացրել են «Ֆեյսբուքում»: Նշենք, որ համացանցում օրեր առաջ ֆլեշմոբ էր սկսվել` ի աջակցություն Խաչատուրյան քույրերի՝ Մարիայի, Քրիստինայի և Անգելինայի, որոնք մեղադրվում են հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի, սպանության մեջ: Իսկ մինչ այդ շատ հայ ու ռուս բլոգերներն անդրադարձել էին […]
13:11 24.06.2019
Էդմոն Մարուքյանի կողմից Քաղավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանին «էն սիրուն աղջիկ» անվանելուց հետո ԱԺ-ում «փոխհրաձգությունը» գնալով թեժացավ ու հասավ ամբիոն-դահլիճ բղավոցների ու հեգնանքի։ ԱԺ ամբիոնին մոտեցավ նաև նիստը նախագահող Ալեն Սիմոնյանը ու հանդիմանեց ԼՀԿ պատգամավորներին տեղից խոսելու, բղավելու, իր խոսքերով՝ պատգամավորին անհարիր պահվածքի համար։ «Էդ ի՞նչ խոսելու ձև է։ Խոսում եք էստեղ, գալիս, ատելության մթնոլորտից եք […]
13:10 24.06.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հայկական պատվիրակությունն արդեն ԵԽԽՎ-ում է. «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի հունիսի 23-29-ը ներառյալ Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) են գործուղվել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության […]
12:56 24.06.2019
Ըննդիմության իրավունքն է ունենալ կարծիք, ասել, որ այսինչ պաշտոնյան աշխատում է տոտալ անարդյունավետ։ Բայց պետք չէր այդ ամենին կցել որակումներ։ Այս բովանդակությամբ քննադատությամբ «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը դիմեց ԼՀԿ խմբակցությանը՝ նկատի ունենալով Էդմոն Մարուքյանի կողմից Քաղավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանին «էն սիրուն աղջիկ» անվանելը։ «Պարտադի՞ր էր էդ քննադատության համար ասել «փայլուն կառավարություն» և «սիրուն աղջիկ»։ […]
12:49 24.06.2019
Վրաստանում ՀՀ դեսպանությունը SHANTNEWS.am-ին մանրամասներ է հայտնել ռուս-վրացական սահմանին 48 ուղևորներով կանգնեցված ավտոբուսի վերաբերյալ: Դեսպանությունից տեղեկացրին, որ կանգնեցված հայկական ավտոբուսը Մոսկվայից դուրս է եկել ոչ թե գիշերը, ինչպես նշվում էր նախապես, այլ առավոտյան 06.00-07.00-ից: «Ավտոբուսին թույլ չեն տալիս ռուս-վրացական սահմանը, որովհետև ավտոբուսի մեջ հայտնաբերել են արգելված բեռ: Դրա համար հիմա վարորդը հարցաքննվում է, մենք էլ […]
12:45 24.06.2019
Ազգային ժողովում բուն նախագծերի քննարկմանը զուգահեռ այսօր քննարկվում է ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանի գրառումը, որում նա «էն սիրուն աղջիկ» է անվանել Քաղավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանին։ Իշխանական պատգամավորներ Արեն Մկրտչյանն ու Գևորգ Պապոյանը հենց նիստի սկզբում «հարձակվեցին» Մարուքյանի վրա՝ նրա բացակայությամբ։ ԼՀԿ պատգամավորները հընթացս պաշտպանում են նրան ու թեման ուղղում դեպի բովանդակային քննարկում, թե ինչ է […]
12:40 24.06.2019
Հունիսի 20-21-ին խորհրդարանի առաջ անցկացված ակցիան ցրելու հետևանքով 240 մարդ է տուժել, որոնցից 80 ոստիկան: Նրանցից 19-ը դեռ մնում է կլինիկաներում: Ըստ Վրաստանի առողջապահության նախարարության տվյալների՝ 19 վիրավորից 2 առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր: Նրանք միացված են արհեստական շնչառության ապարատին: Մնացած 17-ն ունի առողջական թեթև կամ միջին վնասվածքներ:
12:37 24.06.2019
Ինձ թվում է՝ տղամարդու կողմից սիրուն աղջկան գովեստը էնքան վտանգավոր չի, ինչքան տղամարդու կողմից սիրուն տղամարդու գովեստն է։ Այս խոսքերով ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը սկսեց իր ելույթն ԱԺ ամբիոնից։ Պատճառը Էդմոն Մարուքյանի արտահայտությունն էր, որ Քաղավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանին բնորոշել էր որպես «էն սիրուն աղջիկը»։ Ազգային ժողովում այդ թեման այսօր քննարկման թեմա դարձավ՝ կոնկրետ օրենսդրական […]
12:35 24.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի արքայազն Ֆրա Ջակոմո Դալլա Տոռե Դել Տեմպիո Դի Սանգուինետոյին՝ Սուրբ Հովհաննես Մկրտչի հիշատակի օրվա կապակցությամբ: Նախագահը մասնավորապես վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Մալթայի Ուխտի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները կշարունակեն ավելի խորանալ և ամրապնդվել:
12:25 24.06.2019
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին կուսակցության քաղխորհրդի նիստից հետո հանդես է եկել հայտարարությամբ, հայտնում է «Ալիք Մեդիան»: Խոսելով այն մասին, որ ժողովրդավարության համար բազմակարծությունը մեծ նշանակություն ունի, Իվանիշվիլին հայտարարեց, որ 2020 թվականից ընտրությունները կանցկացվեն համամասնական համակարգով: Հիշեցնենք, սա Թբիլիսիում արդեն մի քանի օր շարունակվող ցույցերի մասնակիցների պահանջներից էր: Բիձինա Իվանիշվիլիի խոսքով` 2024 թվականից […]
12:22 24.06.2019
Վրաստանում հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը ակցիայի մասնակիցներից բացի՝ վիրավորվել է ավելի քան 12 լրագրող, օպերատոր և լուսանկարիչ: Լրագրողներից մեկը Վրաստանի առաջին ալիքի՝ «Պիրվելի արխիի» թղթակիցն է եղել, ում ոտքից հեռացվել է ռետինե փամփուշտ: Այդ մասին SHANTNEWS.am-ին հաղորդել է Վրաստանում այս պահին աշխատող Գոհար Պետրոսյանը: Լրագրող Լիկա Ալելիշվիլի վիճակը գնահատվում է կայուն լավ, բայց նա […]
12:20 24.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ավիացիայի հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հուլիսի 8-ից դեպի Վրաստան չվերթների դադարեցման մասին ՌԴ նախագահի հրամանագրին ու հետևանքներին: «Շաբաթ առավոտյան, Հուլիսի 8-ից դեպի Վրաստան կատարվող չվերթների դադարեցման մասին ՌԴ նախագահ Վ. Պուտինի հրամանագրի հրապարակումից անմիջապես հետո, դիմել եմ հայկական բոլոր ավիաընկերություններին, ռուս-վրացական լարվածության պատճառով ՌԴ-Վրաստան […]
12:14 24.06.2019
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի հրամանով առաջխաղացման կարգով քրեակատարողական 5 ծառայող փոխադրվեց ավելի բարձր պաշտոնների, իսկ 3 քաղաքացի համալրեց ծառայության շարքերը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից: Ա․ Մխոյանը, շնորհավորելով ծառայողներին, մաղթեց բարի ծառայություն և նշեց, որ սպայի ուսադիրներ կրելը շատ պատվաբեր է, նաև պատասխանատու: «Ծառայե´ք նվիրումով և մեծ […]
12:10 24.06.2019
ԱԺ-ում պատգամավորները շարունակում են ելույթներ ունենալ Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառման շուրջ, որով նա անդրադարձել էր Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Գյումրիի օդանավակայանի ակտիվացման հարցին: Այս մասին ելույթով հանդես եկավ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանը: Նա ասաց. «Դուք փոխարենը կենտրոնոնաք առաջարկի վրա, կենտրոնացել եք ոճաբանության վրա, չեմ հասկանում, թե ինչու եք մտահոգվել «փայլուն կառավարություն» արտահայտությունից, որովհետև […]
12:02 24.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Պետք է արձանագրել, որ մեր նախորդ նիստից հետո ցավոք Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը, որոշակի գործընթացներ են տեղի ունենում մեր միջավայրում, որոնք մեզ ստիպում են ավելի աչալուրջ լինել մեր անվտանգային մարտահրավերների հարցում: Այսօրվա […]
11:55 24.06.2019
Շվեյցարիայում հունիսի 26-29-ը կայանալիք «Crans Montana» միջազգային ֆորումի ամենամյա նիստին նախատեսված է մրցանակաբաշխության արարողություն, որի ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կպարգևատրվի «PRIX DE LA FONDATION 2019» մրցանակով: Ֆորումի օրակարգի համաձայն, պարգևատրվելու է նաև Սլովենիայի Հանրապետության նախագահ Բոութ Պահորը, Գվինեայի Հանրապետության առաջին տիկին Ջենե Կաբա Կոնդեն: «Crans Montana Forum»-ը միջազգային համագործակցությունը խրախուսող ազդեցիկ հարթակ է, որի […]
11:33 24.06.2019
Այսօր ԱԺ-ում չափից ավելի էին վարման կարգով ելույթները, նույնիսկ հարցի քննարկման ժամանակ Ալեն Սիմոնյանը թույլ տվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանին նման ելույթ ունենալ: Վերջինս քննարկվող թեմայի հետ չառնչվող հարց բարձրացրեց. «Մասնավորապես` Վրաստանում ստեղծված իրավիճակի հետ կապված Գյումրիում ռուսական չվերթների թվաքանակի մասով պարոն Մարուքյանը կոչով էր հանդես եկել: «Մեջբերում եմ՝ ուղղված «փայլուն աշխատող Կառավարությանը […]
11:04 24.06.2019
ԱԺ-ում Կառավարության կողմից ներկայացված «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» հարցը քվերակության դնելու ժամանակ վարման կարգով ելույթ ունեցավ պատգամավոր Մարիա Կարապետյանը: Նա հայտնեց, որ հարցի շուրջ կային խնդիրներ, օրինագծում տեղ են գտել փոփոխություններ, որոնք պատշաճ կերպով չէին քննարկվել, հեղինակը՝ կառավարության ներկայացուցիչն ասում է, որ հետ է քաշվել, սակայն փաստորեն չի եղել, […]
10:55 24.06.2019
ԱԺ-ում այսօր առավոտյան քվեարկվել են նախորդ օրը քննարկված մի շարք նախագծեր: Այսպիսով. «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցը 87 կողմ, 3 դեմ, 5 ձեռնպահ ձայներով նախագիծն ընդունվել է, «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» հարցն ընդունվել է միաձայն, Կառավարության […]