16:45 21.06.2019
ՍԴ անդամ Արայիկ Թունյանն այսօր լրագրողների հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի հայտարարությունը, թե ստանձնում է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների ու պարտականությունների իրականացումը: «Գործընկերներին չեմ մեկնաբանում»,- ասաց նա: Լրագրողները հետաքրքրվեցին՝ Թունյանը ՍԴ անդա՞մ է, թե՞ դատավոր: Ի պատասխան՝ նա նշեց. «Գրված է, բացեք, նայեք»: Վահե Գրիգորյանի հայտարարության ու Սահմանադրությունն այդ կերպ մեկնաբանելու […]
16:30 21.06.2019
Ազգային ժողովում այսօր պատգամավորները վեթինգի, անցումային արդարադատության և նմանատիպ այլ թեմաների վերաբերյալ մի շարք հարցեր տվեցին ԲԴԽ անդամի թեկնածու Վիգեն Քոչարյանին։ Կաշկանդված լինելով իր ներկա պաշտոնով (արդարադատության փոխնախարար) և թեկնածուի կարգավիճակով՝ Քոչարյանը որոշ նուրբ գնահատականներ տվեց։ Սակայն ընդհանուր առմամբ նրա ասելիքն այն էր, որ որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի կամ թեկնածուի՝ իրեն չէ վերապահված այդ […]
16:27 21.06.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր առավոտից մի խումբ քաղաքացիներ Սահմանադրական դատարանի շենքի դիմաց սպասում էին նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի ժամանմանը: Բացի դրանից՝ Սահմանադրական դատարանի դիմաց հավաքվել էին քաղաքացիներ, որոնք պահանջում էին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականը: SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ` ցուցարարները ներկայումս հեռացել են Սահմանադրական դատարանի բակից: Տարածքում ծառայություն են իրականացնում փոքրաթիվ ոստիկաններ:
16:20 21.06.2019
Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն այսօր լրագրողների հետ խոսել է նոր կառավարության օրոք ռուս-հայկական հարաբերությունների զարգացման մասին: Նա շեշտել է, որ վերջին տարվա ընթացքում Փաշինյան-Պուտին հանդիպումներն ավելի հաճախ են եղել, քան ժամանակին Սարգսյան-Պուտին հանդիպումներն էին: Հաճախակի հանդիպում են նաև 2 երկրների պաշտպանության նախարարները: «Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում, որը անվանում են թավշյա հեղափոխություն, […]
16:03 21.06.2019
Սահմանադրական դատարանում կային մեկ տասնյակ որոշումներ, որոնք ընդունվել են: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը: Նա չպատասխանեց հարցին` արդյո՞ ք վարույթ ընդունվել է Ռոբերտ Քոչարյանի գործը: «Քոչարյանի գործով պաշտոնական պարզաբանումները տալիս են պաշտոնապես»,- ասաց Արևիկ Պետորսյանը` այլ մանրամասներ չներկայացնելով:
16:02 21.06.2019
Այսօր ԱԺ-ում որպես ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրված Վիգեն Քոչարյանը 2015 թվականից մինչև հիմա զբաղեցնում է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը։ Այս մասինն հիշեցնելով այսօր պատգամավորներից մեկը նրան հարցրեց՝ փոխնախարարի պաշտոնում դատավորների հետ ունեցած ընկերական կապերը չե՞ն կաշկանդի նրանց նկատմամբ վարույթ հարուցելիս կամ տույժ նշանակելիս։ Քոչարյանը նախ` հաստատեց, որ պաշտոն ունեցողների մոտ հաճախ կարող է նման գայթակղություն […]
16:00 21.06.2019
Թբիլիսիում ավելի քան 3 ժամ տևած խորհրդակցությունից հետո իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհուրդը բավարարել է ընդդիմության պահանջն ու պաշտոնանկ արել խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեին: «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն հայտարարել է, որ «կայացրած որոշումը պատասխանատվություն է ժողովրդի առաջ»: Նշենք, որ Կոբախիձեն երեկ Բաքվում բանակցում էր Ադրբեջանի իշխանությունների հետ:
15:54 21.06.2019
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդեսում այցելել է ֆրանսիական հանրահայտ «Դասո սիստեմս» («Dassault systemes») ընկերության տաղավար: Նախագահը շրջել է տաղավարում, ծանոթացել ընկերության արտադրանքին, որոնց թվում են վերջին սերնդի ռազմական ու քաղաքացիական օդանավեր, ռազմաարդյունաբերական և ավիատիեզերական սարքավորումներ: Այնուհետև նախագահ Սարգսյանը հանդիպել է «Դասո սիստեմս» («Dassault systemes») […]
15:46 21.06.2019
ԲԴԽ նորընտիր անդամ Գրիգոր Բեքմեզյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ կասկած չունի, որ հասնելու ենք ընտիր դատական համակարգ ունենալու մեր տեսլականին. «Մի այլ կերպ շնորհակալ եմ Ձեր շնորհավորանքների և բարեմաղթանքների համար։ Ահավոր շատ ուզում եմ, որ ամեն ինչ Ձեր ուզածին և սպասածին համապատասխան լինի։ Վստահ եմ, որ ամեն ինչ անելու ենք […]
15:44 21.06.2019
Վիգեն Քոչարյանի ԲԴԽ անդամի թեկնածությունն առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը: Լրագրողների հետ զրույցում Քոչարյանը նշել է, որ երբեք որևէ կուսակցության անդամ չի եղել և երկար տարիներ աշխատել է ԵՊՀ-ում, եղել է եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի հիմնադիր վարիչ: «Հետագայում առաջարկ եմ ստացել իմ գիտելիքները գործնականում կիրառելու համար և 2015 թվականից մինչ օրս աշխատել եմ արդարադատության […]
15:37 21.06.2019
Վրաստանյան մի շարք լրատվամիջոցների տարածված տեղեկատվության համաձայն Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն այսօր հրաժարական կտա: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն: Ըստ տարածվող լուրերի, նշված որոշումը իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհուրդը ընդունել է քիչ առաջ անցկացրած նիստում:
15:25 21.06.2019
Ազգային ժողովում այսօր քննարկվեց մի նախագիծ, որի հեղինակն առաջարկում է վարչական դատարան դիմելիս քաղաքացուն ազատել այն պարտավորությունից, որ իր փաստաթղթերի պատճենները պետք է ուղարկի նաև ֆինանսների նախարարություն։ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի այս նախագիծը 3 իրարից տարբերվող, իրարամերժ դիրքորոշում ձևավորեց իշխանական «Իմ քայլը» խմբակցությունում։ Տեսանյութում ներկայացված են այդ երեք դիրքորոշումները նույն խմբակցության երեք պատգամավորների կողմից։ […]
15:20 21.06.2019
Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանն այսօր ԱԺ-ում կառավարության օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնելիս դիմեց պատգամավորներին: «ԱԺ մեծարգո նախագահ, պատվարժան դատավորներ, օ´հ, ներողություն, պատվարժան պատգամավորներ, ներողություն, մասնագիտական էր»,- արդարացավ շփոթված փոխնախարարը:
15:15 21.06.2019
Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանն այսօր պատասխանել է լրագրողների հարցերին: Նա լրագրողներին տեղեկացրել է, որ Վահե Գրիգորյանը չի ցանկացել մասնակցել աշխատակարգային նիստին և հեռացել է, իսկ նիստն իրականացել է սահմանված ընթացակարգով: Մանրամասները՝ տեսանյութում:
14:44 21.06.2019
Երեկ Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունների մասին Ռուսաստանի ԱԳ նախարարության անունից մեկնաբանություն է տարածել փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, հայտնում է Aliq-ը: «Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որի նիստի անցկացումը Թբիլիսիում ծրագրված էր երկար ժամանակ առաջ, ընդդիմության ռադիկալ մասն օգտագործեց այն բանի համար, որպեսզի անկարգություններ առաջացնի փողոցում»,- հայտարարել է Կարասինը: Նրա խոսքերով՝ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս վրացի […]
14:31 21.06.2019
Արդարադատության նախարարությունը մի շարք փոփոխություններ է նախաձեռնել Քաղաքացիական ակտերի գրանցման կամ ԶԱԳՍ-ի համակարգում։ Նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում բացատրեց, որ նպատակը փաստաթղթաշրջանառությունը և ծախսվող ժամանակը նվազեցնելն է։ Փոխնախարարը նախ նշեց, որ քաղաքացիներն, ըստ նախագծի, այսուհետ պետք է կարողանան դիմել ՔԿԱԳ ցանկացած գրասենյակ, ոչ թե պարտադիր իրենց կցված գրասենյակը։ Մինչև հիմա գործող համակարգը, ըստ նրա, […]
14:26 21.06.2019
Անի խոշորացված համայնքի բնակիչները կրկին պահանջում են համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականը։ Նրանք այսօր առավոտյան փակել են Երևան-Գյումրի մայրուղին։ Ճանապարհը 40 րոպե փակելուց հետո բողոքի ակցիաները տեղափոխվել են Մարալիկի թիվ 1միջնակարգ դպրոց, որտեղ Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արտյոմ Օվսյանը հանդիպում է մանկավարժների հետ։ Ցուցարարները պահանջում են դատախազի տեղակալի հետ հանդիպում: Հիշեցնենք՝ Անի համայնքի բնակիչրները համայնքի […]
14:08 21.06.2019
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց հաշվետվություն, թե որքան գույք է 2018 թվականին մասնավորեցրել պետությունը։ Խոսքը 5 միավոր գույքի մասին էր, որոնք թվարկեց Սուրեն Պապիկյանը։ Նախարարը նշեց, որ այդ ամենի արդյունքում 213 միլիոն դրամ է ստացվել, որից․ 166,7 միլիոն մուտքագրվել է ՀՀ բյուջե, 46,6 միլիոն մուտքագրվել է համայնքային բյուջեներ։
14:00 21.06.2019
Ոստիկանության զորքերի կազմավորման 27-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն: Շնորհավորելով Ոստիկանության զորեքերին տոնական օրվա առթիվ՝ վարչապետը նշել է. «Այն հարցը, թե վերջին մեկ տարում ի՞նչ է փոխվել Հայաստանի Հանրապետությունում, ունի շատ կոնկրետ պատասխան նաև Ոստիկանության զորքերում: Արդեն գրեթե մեկ տարի Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերը մարտական հերթապահություն են իրականացնում հայ-ադրբեջանական […]
13:56 21.06.2019
ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը տեսանյութ է տարածել՝ անդրադառնալով Հայաստանում բնակվող փախստականներին: Հունիսի 20-ը փախստականների միջազգային օրն է: Այս տարի օրը նշվում է «Քայլիր փախստականների հետ» կարգախոսի ներքո: Հայաստանում կա առաջնահերթ կարիքավոր փախստական 882 ընտանիք։ Նախորդ տարի այլ երկրների 218 քաղաքացի ապաստան է հայցել Հայաստանից, որից 72-ին տրվել է փախստականի կարգավիճակ: […]
13:45 21.06.2019
Վաշինգտոնում անդրադարձել են Վրաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին, հայտնում է Aliq-ը: «Ելնելով այն բանից, որ Վրաստանի 20 տոկոսը օկուպացված է Պուտինի ուժերի կողմից՝ նմանատիպ հանդիպում անցկացնել, որը այս իրավիճակին հասցրեց, շատ հիմար քայլ էր»,- «Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ կառավարության նախկին անդամ Դևիդ Կրեմերը: Կատարվածի մասին Վաշինգտոնից խոսել է նաև Կարնեգի […]
13:40 21.06.2019
SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը վաղ առավոտից՝ 07:30-ից, Սահմանադրական դատարանում է: Այսօր լրագրողները փորձեցին ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանից ճշտել այդ տեղեկությունը: Հարցին՝ Վահե Գրիգորյանին դատարանի ներսում տեսե՞լ է, նա ներսո՞ւմ է, Գյուլումյանն արձագանքեց. «Չգիտեմ»: Լրագրողների այլ հարցերի նա չպատասխանեց, մեքենա նստեց և հեռացավ:
13:38 21.06.2019
«Իմ քայլը» դաշինքից Գևորգ Պապոյանը ԱԺ ամբիոնից պատասխանեց իրենց դիլետանտ անվանած՝ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանին, որին էլ ինքը մինչ այդ «պոպուլիստ» էր անվանել: Պապոյանն ասաց, որ երբ իր նախագիծը «դիլետանտություն» են անվանում, դրանով նաև դիլետանտ են համարում նախարարությունների տասնյակ աշխատողների ու նաև ԼՀԿ ներկայացուցչի, որը ԱԺ հանձնաժողովում կողմ է քվեարկել այդ նախագծին։ «Կա´մ տիկին Սամսոնյանը […]
13:32 21.06.2019
Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը, մյուս համանախագահների՝ Ջեքի Սփիրի, Ադամ Շիֆի, Գաս Բիլիրաքիսի և Փիթեր Քինգի հետ համատեղ, Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների 100-ամյակի կապակցությամբ երկկուսակցական բանաձև է ներկայացրել ԱՄՆ Կոնգրես: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բանաձևում նշվում է Հայաստանում ժողովրդավարական առաջընթացի, այդ թվում` արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, ինչպես նաև երկկողմ քաղաքական, տնտեսական և ռազմավարական գործընկերության զարգացման, ՆԱՏՕ-ի շրջանակներում […]
13:24 21.06.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր առավոտից մի խումբ քաղաքացիներ Սահմանադրական դատարանի շենքի դիմաց սպասում էին նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի ժամանմանը: Բացի դրանից՝ Սահմանադրական դատարանի դիմաց հավաքված էին քաղաքացիներ, որոնք պահանջում էին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականը: SHANTNEWS.am-ի թղթակիցը այս պահին հաղորդում է, որ Սահմանադրական դատարանի դիմաց հավաքված բոլոր քաղաքացիները ցրվել են:
13:17 21.06.2019
Մինչև հյուրանոցների գրպանները մտնելը քաղաքից աղբը հավաքեք. այսպիսի կոչով ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը դիմեց «Իմ քայլից» պատգամավոր Գևորգ Պապոյանին, որն իր ընդդիմախոսին «պոպուլիստ» էր անվանել։ Սամսոնյանը հիշեցրեց, որ երբ նույն կոչով դեկտեմբերին դիմել է Երևանի քաղաքապետին, նա խոսք է տվել մաքրել աղբը։ «Անցել է 6 ամիս, և այդ աղբը փողոցներից չի հավաքվել։ Ավելին, վատթարացել է […]
13:16 21.06.2019
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չեղարկել է Մինսկ կատարելիք այցը Թբիլիսիում տեղի ունեցող ցույցերի պատճառով և վերադառնում է Վրաստան, հաղորդում է ТАСС-ը: Այսօր առավոտյան պետք է տեղի ունենար Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասովի հանդիպումը, սակայն հանդիպումը չեղարկվել է, իսկ սրահում նրանց սպասող վրացի լրագրողները լքել են դահլիճը: Նշվում է, որ Սալոմե Զուրաբիշվիլին […]
13:10 21.06.2019
«Վահե Գրիգորյանի հայտարարությունն առնչվում է սահմանադրական որոշակի դրույթների մեկնաբանությանը, իսկ, ինչպես գիտենք, Սահմանադրությունն ու սահմանադրական դրույթները կարող են մեկնաբանել բացառապես ՍԴ-ն և դատարանի դատավորը, հետևաբար, բոլոր մեկնաբանությունների համար Վահե Գրիգորյանին դիմեք»,- ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի երեկվա հայտարարությանն անդրադառնալով` ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Լրագրողների հարցին` եթե կա ԱԺ կողմից ընտրված ՍԴ նախագահ, […]