TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինձ համար անակնկալ էր. Մակունցը՝ Վահե Գրիգորյանի հայտարարության մասին

13:10 21.06.2019

«Վահե Գրիգորյանի հայտարարությունն առնչվում է սահմանադրական որոշակի դրույթների մեկնաբանությանը, իսկ, ինչպես գիտենք, Սահմանադրությունն ու սահմանադրական դրույթները կարող են մեկնաբանել բացառապես ՍԴ-ն և դատարանի դատավորը, հետևաբար, բոլոր մեկնաբանությունների համար Վահե Գրիգորյանին դիմեք»,- ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի երեկվա հայտարարությանն անդրադառնալով` ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Լրագրողների հարցին` եթե կա ԱԺ կողմից ընտրված ՍԴ նախագահ, […]

̰
Տոնական շքերթ՝ Ոստիկանության զորքերի կազմավորման օրվա առթիվ

13:08 21.06.2019

Ոստիկանության զորքերի կազմավորման օրվա առթիվ, ի թիվս այլ միջոցառումների, տեղի ունեցավ նաև տոնական շքերթ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Երբ իմ դեմքին շպրտեցիք «պոպուլիստ» բառը, դա չկոծկեց Ձեր դիլետանտությունը․ Սամսոնյանը՝ Պապոյանին

13:04 21.06.2019

«Երբ իմ դեմքին շպրտեցիք «պոպուլիստ» բառը, դա չկոծկեց Ձեր դիլետանտությունը»,- այս խոսքերով ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը դիմեց «Իմ քայլից» իր գործընկեր Գևորգ Պապոյանին։ Սամսոնյանը հիշեցրեց, որ Պապոյանը պարզապես չի կարողացել պատասխանել իր հարցերին։ Նա հիշեցրեց իր հարցերն ու պնդեց, որ Պապոյանը չի տարբերակում արտադրական թափոնը կենցաղայինից։ Նա Պապոյանին կոչ արեց ուսումնասիրել դա, քանի որ հստակ […]

̰
Խաղաղ մարդկանց գազով ու փամփուշտով ցրելը Սաակաշվիլիի ձեռագիրն է. Բախտաձե

12:58 21.06.2019

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ասել է, որ խաղաղ քաղաքացիներին գազով ու ռետինե փամփուշտներով ցրելը ոչ թե ներկա կառավարության, այլ Միխեիլ Սաակաշվիլիի ձեռագիրն է: Կառավարության ղեկավարն ասել է, որ այդ նախկին իշխանության կողմից կառավարվող լրատվամիջոցներն են տարածում տեղեկատվություն, թե ոստիկանությունը խաղաղ բնակչության դեմ ուժ է կիրառում, գրում է «Ալիք Մեդիան»: «Ուզում եմ Վրաստանի ցանկացած քաղաքացու ասել, […]

̰
Աչքիս առաջ եկավ Սաֆարովի պատմությունը. Ալեն Սիմոնյանը՝ Վրաստանում տեղի ունեցածի մասին

12:54 21.06.2019

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում Վրաստանից որոշ մանրամասներ ներկայացրեց՝ խոսելով տեղում տիրող իրավիճակի մասին: Նա պատմել է՝ այդ օրը պետք է վրացական խորհրդարանում լսումներ տեղի ունենային, հանկարծ ներխուժեցին վրացի պատգամավորներ, որ ներկայացնում էին Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կուսակցությունը, նրա համակիրներն էին, մեղադրեցին իրենց իշխանություններին, որ իրենք ռուս «օկուպանտներին» ոչ միայն ներս են […]

̰
Կարող ենք հանրաքվեներով որոշել՝ համայնքն ուզո՞ւմ է միավորվել, թե՞ չէ․ Պապիկյան

12:50 21.06.2019

Ազգային ժողովում այսօր օգտվեցին Սուրեն Պապիկյանի ներկայությունից ու պատեհ թեմայից։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին մի շարք հարցեր տվեցի համայնքների թեմայով, ինչը հեռավոր կապ ուներ քննարկվող նախագծի հետ։ Հարցերից մեկը, որ տվեց Միքայել Մելքումյանը, վերաբերում է համայնքների միավորում-խոշորացումներին։ ԲՀԿ պատգամավորը հարցրեց նախարարին, թե ինչ արդյունքներ կան այդ ոլորտում, ինչ դասեր։ Նախարարն ասաց, որ նախկինում այդ […]

̰
Շնորհավորո´ւմ ենք, պարո´ն Գրիգորյան. քաղաքացիները ՍԴ-ի մոտ սպասում են Վահե Գրիգորյանին

12:45 21.06.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր առավոտից ակտիվիստ Վարդգես Գասպարին պառկել է Ազգային ժողովի շենքի դիմաց: Նրա ձեռքին կար պաստառ, որի վրա գրված էր «Օրինակարգ ՍԴ»: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ Վարդգես Գասպարին այլևս ՍԴ դիմաց չէ: Լրագրողները Սահմանադրական դատարանի շենքի դիմաց սպասում են նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի ժամանմանը: Այսօր Վահե Գրիգորյանի աշխատանքային առաջին օրն է, […]

̰
ՍԴ դիմաց մի խումբ քաղաքացիներ պահանջում են Հրայր Թովմասյանի հրաժարականը

12:36 21.06.2019

Այս պահին մի խումբ քաղաքացիներ հավաքվել են Սահմանադրական դատարանի դիմաց և սպասում են  ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի գալուն: Այսօր Վահե Գրիգորյանի առաջին աշխատանքային օրն է: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ այժմ Սահմանադրական դատարանի դիմաց հավաքված են քաղաքացիներ, որոնք պահանջում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականը: Նրանց ձեռքին կան տարբեր գրություններով պաստառներ: Ցուցարարները վանկարկում են. […]

̰
Այո´, համատիրությունները իրենց հիմնական դերակատարումը չեն կատարում․ Պապիկյանը համաձայնեց

12:30 21.06.2019

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ ամբիոնից բարձրացրեց աղբահանության ու համատիրությունների թերացումների հարցը։ Նա ասաց՝ Երևանի «ամենա-ամենա-ամենա-ամենա կենտրոնում», որտեղ ինքն ապրում է, համատիրությունը չի կատարում իր աշխատանքը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Ազգային ժողովում հնչած բոլոր մտահոգությունների վերաբերյալ ասաց, որ պատրաստ է համագործակցության։ Ինչ վերաբերում է Զոհրաբյանի ասածներին, Պապիկյանը համաձայնեց։ «Այո´, համատիրությունները իրենց […]

̰
Ոստիկանության զորքերի մի խումբ զինծառայողներ պարգևատրվեցին

12:28 21.06.2019

Ոստիկանության զորքերի կազմավորման օրվա առթիվ Ոստիկանական զորքերի գլխավոր վարչությունում այսօր պարգևատրման արարողություն տեղի ունեցավ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պարգևներ հանձնեցին ոստիկանության զորքերի մի խումբ զինծառայողների: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ռուս զբոսաշրջիկներին խորհուրդ են տալիս առաջիկայում չայցելել Վրաստան

12:14 21.06.2019

Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների կոմիտեի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը հորդորել է ռուս զբոսաշրջիկներին առաջիկայում Վրաստան այցելության ծրագրեր չմշակել, քանի դեռ այնտեղ չի կարգավորվել վիճակը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Նրա խոսքերով` ռուս զբոսաշրջիկները ավելի լավ է ռիսկի չդիմեն՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը: «Թող սկզբում վրացական իշխանությունները կարգավորեն ստեղծված իրավիճակը»,- ասված է հայտարարության մեջ: Նշվում է […]

̰
Ժամանակն է տեսակավորված աղբարկղեր կիրառել․ Բագրատյան

12:02 21.06.2019

Ազգային ժողովում աղբահանության օրենսդարական կարգավորումների փոփոխություն է իրականացվում դրույքաչափերի մասով։ Թեմայի առիթից օգտվելով՝ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հիշատակեց ևս մի խնդիր այդ ոլորտից՝ աղբի տեսակավորումը։ Բագրատյանն ասաց, որ ժամանակն է, որ աղբահանությամբ զբաղվող լուրջ ընկերությունների հետ կնքվող պայմանագրերում նշվի, որ նրանք պարտավոր են տեղադրել տեսակավորված աղբամաններ։

̰
Երևանի ամենա-ամենա-ամենա կենտրոնում համատիրությունն իր ամենակարևոր գործառույթները չի կատարում․ Զոհրաբյան

11:17 21.06.2019

Աղբահանության խնդիրների վերաբերյալ օրենսդրական հարցի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսեց համատիրության խնդիրների մասին։ Նա ասաց, որ ապրում է Երևանի «ամենակենտրոնում»՝ Աբովյան փողոցում, ու իր օրինակով ներկայացրեց խնդիրը։ Զոհրաբյանի խոսքերով՝ ինքը տարվա ամենասկզբին կատարում է համատիրության բոլոր վճարումները, բայց այնտեղ էլ համատիրությունը չի կատարում իր ամենակարևոր գործառույթները։ «Քաղաքի ամենա-ամենա-ամենա-ամենա կենտրոնում համատիրությունը իր ամենակարևոր գրոծառույթներից […]

̰
ՀՀ բոլոր թշնամիներին սպասում է միանշանակ և անվերապահ պարտություն. վարչապետ

11:16 21.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց ՀՀ ոստիկանության զորքերի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մասնակցելով Ոստիկանության զորքերի գլխավոր վարչությունում կազմակերպված միջոցառմանը: «Մեր կամքը վճռական է, մենք ամուր կանգնած ենք մեր հայրենիքի մեր հողի վրա, և որևէ թշնամի չի կարող սասանել մեր միասնությունը՝ ներքին, թե՛ արտաքին: ՀՀ բոլոր թշնամիներին սպասում է միանշանակ և անվերապահ պարտություն: Կեցցե՛ Հայստանի Հանրապետությունը, […]

̰
Վարդգես Գասպարին պառկել է Սահմանադրական դատարանի շենքի դիմաց

11:09 21.06.2019

Այսօր առավոտից ակտիվիստ Վարդգես Գասպարին պառկել է Ազգային ժողովի շենքի դիմաց: Նրա ձեռքին կա պաստառ, որի վրա գրված է՝ «Օրինակարգ ՍԴ»: Լուսանկարում երևում է, որ Գասպարիի շուրջ հավաքվել են մի շարք քաղաքացիներ և ոստիկաններ:    

̰
ՀՀ-ում սիրո և համերաշխության մթնոլորտ ձևավորելու մեր ձգտումը ոմանք փորձում են մեկնաբանել որպես թուլություն. Փաշինյան

10:59 21.06.2019

Հայաստանում պետք է լինի բռնությունից զերծ հանրություն: Այս համոզմունքը հայտնեց ՀՀ վարչապետը՝ ՀՀ ոստիկանության զորքերի կազմավորման օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը: «Մի հանրություն, որտեղ տեղ չունեն բռնություններով հարցեր լուծելու որևէ մտայնություն, փորձ, քարոզչություն: Եվ այս պատկերացումը մենք ամեն օր հետևողական աշխատանքով կյանքի ենք կոչում և կյանքի ենք կոչելու: Բայց այս դեպքում էլ կարծես ՀՀ-ում սիրո և […]

̰
Վրացական կողմն առաջարկեց զբաղեցնել խոսնակի աթոռը. Գավրիլով

10:57 21.06.2019

Վրաստանի խորհրդարանը երկու տարի շարունակ մեզ առաջարկում էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը Վրաստանում անցկացնել և վերջապես մենք գնացինք, – այս մասին «Կոմերսանտին» տված հարցազրույցում հայտարարել է վեհաժողովի նախագահ, ՌԴ-ի կոմունիստական կուսակցության պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, փոխանցում է Aliq.ge-ն։ Նրա խոսքերով՝ վրացական կողմից երաշխիք են ստացել ասամբլեայի բոլոր անդամների անվտանգության համար: «Ասամբլեայի բացման ժամանակ մենք շնորհակալություն հայտնեցինք Վրաստանի […]

̰
Մի հատ էլ սալյուտ խփեք դահլիճում․ Միրզոյանը՝ Մարուքյանին

10:44 21.06.2019

Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում, երբ քննարկվում էր երեկ կիսատ քննարկված հարցերից մեկը, դահլիճում աստիճանաբար այնքան աճեց աղմուկը, որ խորհրդարանի նախագահը ստիպված էր ընդհատել նախագիծը ներկայացնողի ելույթը։ Նա ընդդիմության շարքերին հորդորեց չաղմկել։ Դահլիճից հավանաբար հակադարձեցին, որ ինչ-որ բան են քննարկում, ինչին ի պատասխան` Արարատ Միրզոյանը հորդորեց դահլիճից դուրս քննարկել։ «Հա, դրսում քննարկեք, պարոն Մարուքյան։ Մի […]

̰
«Ոնց տեսնում եք՝ աշխատանքի եմ գնում». Հրայր Թովմասյան

10:29 21.06.2019

Լրագրողների հարցին՝ ինչպես կմեկնաբանեք Վահե Գրիգորյանի հայտարարությունները, Հրայր Թովմասյանը պատասխանել է, որ աշխատանքի է գնում։ «Ոնց տեսնում եք՝ աշխատանքի եմ գնում»,- լրագրողներին հայտնեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որի հրաժարականի պահանջով այս պահին բողոքի ակցիա է իրականացվում: Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը երեկ՝ հունիսի 20-ին, ասել էր, որ Հրայր Թովմասյանը ճիշտ կանի՝ […]

̰
Խորհրդարանն ընդունեց կառավարության 2, ընդդիմության 2, մեծամասնության 1 նախագիծ

10:20 21.06.2019

Ազգային ժողովն օրը սկսեց քվեարկություններով։ Արտահերթ նիստի նպատակն է սպառել օրակարգը, և այսօր այդ նպատակով նախորդ օրերին քննարկված 5 հարցի քվեարկություն իրականացվեց։ 5 հարցն էլ ընդունվեց։ Դրանցից երկուսը առաջարկել էր կառավարությունը, երկուսը՝ ընդդիմությունը, մեկը՝ մեծամասնության ներկայացուցիչը։ Քվեարկությունները ունեցան հետևյալ արդյունքները․ «Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու […]

̰
Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստով կշարունակի կիսատ թողած աշխատանքը

10:09 21.06.2019

Թեև Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը երեկ ավարտվել է, բայց խորհրդարանը չի հասցրել ավարտել բոլոր հարցերի քննարկումն ու այսօր արտահերթ նիստ է գումարելու՝ կիսատ մնացած հարցերին լուծում տալու համար։ Ֆորմալ առումով՝ հիմքը 48 պատգամավորների միջնորդությունն է նոր նիստ գումարելու համար։ Իսկ իրականում կիսատ է մնացել հարցերի քննարկումը և քվեարկությունները։

̰
Ի՞նչ հարցեր են քննարկվել Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը

10:04 21.06.2019

Հունիսի 20-ին Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ  Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Հայկական կողմը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահությանը՝ ԱԳ նախարարների միջև խորհրդակցությունները հյուրընկալելու համար՝ ի շարունակություն […]

̰
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն

09:58 21.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության զորքերի կազմավորման օրվա առթիվ այսօր՝ հունիսի 21-ին, այցելել է Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն: Տոնական օրվա առթիվ Ոստիկանության զորքերի գլխավոր վարչությունում են նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը և ուրիշներ:

̰
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքների մասին

09:00 21.06.2019

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել՝ Վաշինգտոնում հունիսի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման արդյունքների մասին: «Հանդիպման մասնակիցները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցով վերջին զարգացումներն ու հիմնական հարցերը։ ԱԳՆ ղեկավարները ներկայացրել են իրենց դիրքորոշումները և ակնակալիքները տարածաշրջան կատարած վերջին այցի ժամանակ համանախագահների կողմից առաջարկված […]

̰
Վրաստանի խորհրդարանի դիմաց ընթացող հակառուսական ակցիայի մասնակիցները փորձում են ներխուժել խորհրդարան

23:15 20.06.2019

Վրաստանի խորհրդարանի դիմաց ընթացող հակառուսական ակցիայի մասնակիցները այս պահին փորձում են ներխուժել խորհրդարան: Այս մասին տեղեկացնում է տեղում աշխատող «Ալիք մեդիայի» թղթակիցը։ Տեղում աշխատում է ոստիկանությունը, մոբիլիզացված են նաև հատուկջոկատայիններ: Րոպեներ առաջ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիան հայտարարեց․ «Եթե մեկ ժամվա ընթացքում ցուցարարների պահանջը չբավարարվի, կմտնեն խորհրդարան»: Ցուցարարները պահանջում են, որ մեկ […]

̰
Դուք չե՞ք հոգնել նախագահ լինելուց. Պուտինին ուղղված ամենասուր և հումորային հարցադրումները

20:52 20.06.2019

Ռուսաստանի քաղաքացիների 17-րդ ասուլիսը նախագահի հետ տևել է 4 ժամ 8 րոպե: Այդ ընթացքում նախագահը պատասխանել է 81 հարցի: Որոշ հարցեր էլ ինքն է ընտրել: Հարցերի մեծ մասը եղել են սոցիալական բնույթի, որոշ հարցեր ունեցել են գլոբալ քաղաքական ուղղվածություն, եղել են նաև հրավերներ հումորային և սուր հարցադրումներ՝ ուղարկված SMS հաղորդագրությամբ, որոնց թեպետ մեծ մասին պատասխան […]

̰
Վաշինգտոնում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

20:25 20.06.2019

Վաշինգտոնում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ։

̰
Թուրքիայում դատում են Հրանտ Դինքի որդուն. նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում

19:54 20.06.2019

Հրանտ Դինքի որդու` Արատ Դինքի նկատմամբ Թուրքիայում մեղադրանք է առաջադրվել: Արատին մեղադրում են այն բանի համար, որ նա ստորագրել է «Խաղաղության դեկլարացիա» փաստաթղթի տակ, որը հրապարակել են Թուրքիայի իշխանությունների կողմից հետապնդվող ինտելեկտուալները: Այս մասին հայտնել է Ermenihaber հրատարակչությունը: Ըստ մեղադրանքի՝ դեկլարացիայի հեղինակը Քրդական Աշխատավորական կուսակցությունն է, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Արատ Դինքին սպառնում […]

̰
Դավիթ Տոնոյանն ընդունել է Արգենտինայի դեսպանին

19:29 20.06.2019

Հունիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գոնսալո Ուռիոլաբեիտիային: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է երկու փոխգործակցության զարգացման իրավական հիմքերի ապահովումը, համապատասխան ոլորտները համակարգող մասնագետների միջև ռազմաքաղաքական խորհրդակցությունների և համագործակցության հեռանկարների քննարկումների անցկացումը: Դեսպան Ուռիոլաբեիտիան […]

̰
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի անսպասելի ավարտը

19:28 20.06.2019

Վերաքննիչ քրեական դատանում այսօր շարունակվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով պետական մեղադրողների և տուժողների իրավահաջորդների բողոքների քննությունը: Նրանք, հիշեցնենք, որ բողոքարկում են ընդհանուր իրավասության դատարանի որոշումները Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու, գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու մասին: Այսօր բողոքների դեմ փաստարկներ են ներկայացրել Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի  պաշտպանները: Ռոբերտ Քոչարյանի […]

̰
BACK_TO_TOP