TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+33.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վիգեն Քոչարյանն ընտրվեց ԲԴԽ անդամ

19:02 21.06.2019

ԱԺ պատգամավորները 114 կողմ ձայնով քիչ առաջ «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված Վիգեն Քոչարյանին ընտրեցին Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը: Նա տեղեկացրեց, որ Ազգային ժողովի 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 119-ը: Անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ, կողմ՝ 114 քվեաթերթիկ, դեմ՝ 4:

̰
Վահե Գրիգորյանը զրուցել է Հրայր Թովմասյանի հետ

18:54 21.06.2019

Առավոտից ՍԴ շենքի մոտ հերթապահող SHANTNEWS.am-ի նկարահանող խմբին աշխատանքային օրվա ավարտին հաջողվել է զրուցել նաև ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնած Վահե Գրիգորյանի հետ: Գրիգորյանն ասել է, որ իր կողմից ՍԴ նախագահի լիազորությունների ստանձնման հարց առայժմ չի քննարկել ՍԴ գործընկերների հետ: Վահե Գրիգորյանը նշել է, որ զրուցել է Հրայր Թովմասյանի հետ: Զրույցի բովանդակությունը նա չի գաղտնազերծել: Մանրամասները` […]

̰
Հայտնի է Արցախի ՏԻՄ ընտրությունների անցկացման օրը

18:49 21.06.2019

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հաստատել է կառավարության որոշումը՝ Արցախի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման մասին: Համաձայն որոշման՝ ընտրությունների օր է նշանակվել 2019 թվականի սեպտեմբերի 8-ը, հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմից:    

̰
Իմ ողջախոհ կասկածներն առ այն, որ վեթինգի նախագիծն առնվազն այս շենքում չի գրվում, կարծես հաստատվում են. Զոհրաբյան

18:48 21.06.2019

ԱԺ ամբիոնից «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ խոսել է Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ, ովքեր վեթինգ իրականացրել են Ալբանիայում: «Նրանք ևս նշում են, որ առանձնապես գոհ չեն Ալբանիայում իրականացված վեթինգի արդյունքներից, այսինքն՝ մենք բոլորս խոսում ենք մի գործընթացի մասին, որից մեծ առումով տեղեկություն չունենք: Տպավորությունս այն է, որ այս վեթինգը Գոդոյի նման մի […]

̰
Վեթինգի համար անկախ և արհեստավարժ մարմին պետք է ստեղծվի մեծ կոնսենսուսի արդյունքում. Մարուքյան

18:40 21.06.2019

«Քիչ առաջ ԼՀԿ-ն տարածել է դատավորների վեթինգի իրականացման սկզբունքներ, որի վրա աշխատում էինք վերջին երկու շաբաթների ընթացքում: Ինչո՞ւ ծնվեց այս փաստաթուղթը, որովհետև մենք հասկացանք, որ ընդհանուր առմամբ, խոսել մի գործընթացի մասին և դրա վերաբերյալ պատկերացումները բոլորովին տարբեր են ստացվում, ու հանրային ակնկալումն էլ է տարբեր, մենք որոշեցինք միջազգային փորձի ուսումնասիրության, մեր Սահմանադրության չափանիշների, Մարդու իրավունքների […]

̰
Հայաստանում խորացող սահմանադրական ճգնաժամի համար ողջ պատասխանատվությունը կրում է իշխող քաղաքական մեծամասնությունը. ՀՀԿ

18:33 21.06.2019

ՀՀԿ Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել՝ կապված ՀՀ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նախօրեին հնչեցրած հայտարարության հետ: Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը հունիսի 20-ին ԱԺ-ում հայտարարել էր, որ ստանձնում է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները: «Վահե Գրիգորյանը, Ազգային ժողովի կողմից ընտրվելով ՍԴ դատավոր, Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի համաձայն 2019թ հունիսի 20-ին տվեց երդում, որի ժամանակ […]

̰
ՊԵԿ-ը հրապարակել է 2019թ. հուլիսի 1-ից 2020թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համալիր ստուգումների տարեկան ծրագիրը

18:30 21.06.2019

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՊԵԿ-ը հրապարակել է 2019թ. հուլիսի 1-ից 2020թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համալիր ստուգումների տարեկան ծրագիրը: ՀՀ կառավարության և Պետական եկամուտների կոմիտեի քաղաքականությունն այս ուղղությամբ էապես փոխվել է և միտված է համալիր հարկային ստուգումների քանակի նվազեցմանը` առաջնահերթությունը տալով վերլուծության և ընթացիկ հսկողության գործառույթներին: Արդյունքում, 2019-2020թթ. ստուգումների ծրագրում […]

̰
Հայկ Մարությանը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական օրվա առթիվ

18:28 21.06.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորական ուղերձ է հղել բուժաշխատողներին՝ մասնագիտական տոնի առթիվ: Նա բարձր է գնահատել բժշկի կատարած աշխատանքն ու հայտարարել, որ քաղաքապետարանի կողմից արվում է ամեն բան՝ բուժաշխատողի աշխատանքային պայմանների ու բուժհիմնարկների շենքային պայմանների բերելավման և մասնագիտական վերապատրաստման ծրագրերի իրականացման ուղղությամբ: «Հարգելի՛ բուժաշխատողներ շնորհավորելով Ձեզ մասնագիտական տոնի՝ բուժաշխատողի օրվա կապակցությամբ, ցանկանում եմ […]

̰
«Լուսավոր Հայաստան»-ը ներկայացրել է դատավորների վեթինգի կառուցակարգի սկզբունքները

18:27 21.06.2019

«Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Արեն Պետունցը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է  «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ներկայացնում է դատավորների վեթինգի կառուցակարգի սկզբունքները. «Հաշվի առնելով՝ – Հայաստանի Հանրապետությունում արդարադատության համակարգի վերափոխման անհրաժեշտությունը, – ներպետական դատաիրավական համակարգի նկատմամբ հասարակության ցածր վստահությունը, – արդարադատության համակարգի վերափոխման հասարակության ակնկալիքները, Նպատակ ունենալով՝ – բարձրացնել դատաիրավական ինստիտուտների նկատմամբ վստահությունը, – դատական իշխանության […]

̰
Վրացի օգտատերը համացանցում տարածում է Վրաստանի ներքին գործերի նախարարի հեռախոսահամարը

18:25 21.06.2019

Վրացի օգտատերը համացանցում տարածում է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հեռախոսահամարը, հայտնում է Aliq.ge-ն: «Եթե ասելիք ունեք, զանգահարեք կամ հաղորդագրություն ուղարկեք այս հեռախոսահամարին»,- աղբյուրի փոխանցմամբ՝ օգտատերն իր հրապարակումն այսպես է մակագրել: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Վրաստանի խորհրդարանի դիմաց տեղի ունեցած հակառուսական ակցիայի մասնակիցները փորձ են կատարել ներխուժելու այդ երկրի խորհրդարան: Նրանք պահանջել […]

̰
Հայաստանն ունի 2 բաց սահման և այդ 2-ն էլ պրոբլեմային են. ռուս քաղաքագետ

18:21 21.06.2019

Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն այսօր լրագրողների հետ խոսել է նոր կառավարության օրոք ռուս-հայկական հարաբերությունների զարգացման մասին: Նա նաև անդրադարձել է Վրաստանում երեկվանից շարունակվող լարված իրադարձություններին. «Վրաստանի երեկվա դեպքերի ժամանակ թեպետ Ռուսաստանի հարցը հայտնվեց կենտրոնում, բայց Ռուսաստանը չէր հիմնական պատճառը: Փորձագետները պետք է տարբերակեն պատճառներն ու պատրվակները: Ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ խոսնակի տեղում նստելու շուրջ ծագած […]

̰
«Իմ քայլը» պաշտոնապես առաջադրեց ԲԴԽ 2-րդ անդամի թեկնածու Վիգեն Քոչարյանին

18:17 21.06.2019

Խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ արդեն երկրորդ անդամին է ներկայացնում այն բանից հետո, երբ նախորդ խորհրդի անդամներից հինգը հրաժարական էին ներկայացրել։ Երեկ առաջադրված առաջին թեկնածուն ընտրվեց ԱԺ կողմից։ Իսկ այսօր արդեն երկրորդ անդամի պաշտոնում խմբակցությունն առաջադրեց երկրորդ թեկնածուին՝ Վիգեն Քոչարյանին։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ամբիոնից ներկայացրեց թեկնածուի կենսագրությունը, նրա արհեստավարժ փորձը և այլն։ Բոլոր այդ […]

̰
Ես ուզում եմ, որ մենք չունենանք դատավորներ, որոնց ականջներում «ժուչոկ» է դրած. Զոհրաբյան

18:15 21.06.2019

Խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը խոսել է ԲԴԽ անդամի թեկնածու Վիգեն Քոչարյանի մասին: «Դուք գնում եք այնտեղ, որին, ըստ ամենայնի, վերապահվելու է վեթինգի գործընթացի իրականացումը: Մենք հավատում ենք, որ Դուք անձամբ այդ վեթինգն անցնելու եք: Ես վստահ եմ, որ Ձեր ընտրության վրա կանգ են առել հենց այն պատճառով, որ Դուք այդ վեթինգն անցնելու […]

̰
Վրաստանում 305 մարդ բերման է ենթարկվել

18:10 21.06.2019

Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Վլադիմիր Բորցվաձեն հայտարարել է, որ իրավապահները բողոքի ակցիաների ընթացքում բերման են ենթարկել 305 ակտիվիստի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Իրավապահները նշում են, որ ակտիվիստների մեծ մասը ամբողջ գիշերվա ընթացքում իրավախախտումներ է կատարել: Առավոտյան նրանք վնասել են ոստիկանական և քաղաքացիական ավտոմեքենաներ, ինչպես նաև պայթուցիկ են օգտագործել: «Տարբեր իրավախախտումների համար […]

̰
Ճի՞շտ է, որ Ձեր և Պուտինի գիտական ղեկավարը նույն մարդն է եղել․ հարց ԲԴԽ անդամի թեկնածուին

18:09 21.06.2019

Ազգային ժողովում Վիգեն Քոչարյանի՝ ԲԴԽ անդամի թեկնածության շուրջ լուրջ քննարկումների մեջ եղավ նաև անսպասելի հարց։ «Իմ քայլի» պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը թեկնածուին հարցրեց՝ ճի՞շտ է, որ նրա և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գիտական ղեկավարը նույն մարդն է եղել։ Քոչարյանի լուրջ դեմքին այս հարցը որոշ աշխուժություն ու ժպիտ առաջացրեց։ Նրա պատասխանը՝ տեսանյութում:

̰
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին

18:06 21.06.2019

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 21-ին Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի հերթական նիստին: Ընդլայնված ձևաչափով անցկացված նիստի ընթացքում ռազմական կոմիտեի անդամները քննարկել են ռազմական ոլորտում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունների, ՀԱՊԿ հավաքական անվտանգության Կենտրոնասիական տարածաշրջանում ռազմական անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների, ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի և հավաքական անվտանգության […]

̰
Դավիթ Հարությունյանին երբևէ հարցրե՞լ եք՝ ի՞նչ է կատարվում մեր երկրում․ հարց ԲԴԽ անդամի թեկնածուին

18:01 21.06.2019

«Իմ քայլը» խմբակցության կողմից այսօր Ազգային ժողովում որպես ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրված Վիգեն Քոչարյանը 2015 թվականից արդարադատության նախարարի տեղակալն է և աշխատել է նաև Դավիթ Հարությունյանի հետ։ Այս ամենն ակնարկելով ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նրան հարցրեց՝ երբևէ Հարությունյանի հետ խոսե՞լ է Հայաստանի արդարադատության վիճակի, Մարտի 1-ը և նման հարցերի մասին։ Վիգեն Քոչարյանն ասաց, որ այդ […]

̰
Ինչո՞ւ Ռուսաստանի ներկայացուցիչները չեն կարող հանդիպել Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր ներկայացուցիչների հետ. Մարկեդոնով

17:58 21.06.2019

Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն այսօր լրագրողների հետ խոսել է նոր կառավարության օրոք ռուս-հայկական հարաբերությունների զարգացման մասին: Նա շեշտել է, որ վերջին տարվա ընթացքում Փաշինյան-Պուտին հանդիպումները բավական հաճախ են եղել: Նա նաև անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահի և Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հանդիպմանն ուղղված Հայաստանի իշխանության դիրքորոշմանը: Նա մասնավորապես նշել է. «Ինչո՞ւ Ռուսաստանի ներկայացուցիչները չեն կարող հանդիպել […]

̰
Վստահության պակաս, անկախության բացակայություն․ ԲԴԽ անդամի թեկնածուն նշեց դատական համակարգի խնդիրները

17:46 21.06.2019

Կա մի ոլորտ, որտեղ թեև հասել են հեղափոխության փոփոխությունները, սակայն արմատական բեկում չեն մտցրել, և խոսքը դատական իշխանության մասին է։ Այս մասին Ազգային ժողովում իր նախընտրական ելույթի ժամանակ ասաց որպես ԲԴԽ անդամ ներկայացված Վիգեն Քոչարյանը։ Առաջին ու ամենալուրջ խնդիրը դատական համակարգում, նրա կարծիքով, հանրային վստահության պակասն է։ Որպես սրա պատճառ նա իր ելույթում մի քանի […]

̰
Բանակցային ներկա փուլում նոր քաղաքական ուղղության սպասումների ու մշակման գործընթաց է. Իսկանդարյան

17:32 21.06.2019

Հարավային Կովկասում  անցած տարվա  քաղաքական ու տնտեսական գլխավոր ուղղություների մասին են խոսել հայ, ռուս և վրացի քաղաքագետները: Նրանք համեմատել են կովկասյան 3 պետությունների տնտեսական ցուցանիշները: Ըստ  այդմ՝  Հայաստանի,  Վրաստանի  և Ադրբեջանի բնակիչների աշխատավարձերը  անցած տարվա ըթնացքում համարյա չեն փոխվել: Ինչ վերաբերում է Հայաստանի քաղաքական ու տնտեսական զարգացումներին, Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ՝ 2018-ի թավշյա հեղափոխությունը կատարվել է […]

̰
Խաղարկվել են պաշտպանողական և հակահարձակողական մարտերի վարման նոր տարբերակներ. Տիգրան Աբրահամյան

17:28 21.06.2019

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում զորավարժությունից տեսանյութ է հրապարակել և գրել. «Բանակի մոտոհրաձգային, զրահատանկային, հրթիռահրետանային, հակաօդային պաշտպանության ուժերի և ինժեներական միջոցների ներգրավմամբ ցերեկային և գիշերային պայմաններում անցկացված մարտական հրաձգության ընթացքում խաղարկվել են պաշտպանողական և հակահարձակողական մարտերի վարման նոր տարբերակներ»:

̰
Լավ էլ խորովածի սեղանին է մասնակցում. պատգամավորը՝ Վիգեն Քոչարյանի մասին

17:24 21.06.2019

Խորհրդարանում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանն անդրադարձել է վեթինգին ու դրա էությանը: «Այն, թե ինչ է վեթինգը, ստիպված ենք մեկ բառով պատասխանել, որ դա կախարդական փայտիկն է, որի մասին այստեղ բազմիցս խոսվել է: Բայց չգիտենք, թե այդ կախարդական փայտիկն ինչ ձևով, ինչ մեթոդներով պետք է ներդաշնակություն ապահովի արդարադատության համակարգում»,- ասաց նա: Հետո […]

̰
Թբիլիսիում գիշերային իրադարձություններից հետո 102 վիրավոր շարունակում է մնալ բուժհիմնարկներում

17:20 21.06.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հրաժարական է տվել: Այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ Կախա Կալաձեն: Նա օրենքի սահմաններում և լեգիտիմ է համարել նախորդ գիշեր ոստիկանության գործողությունները: «Նախօրեին ոստիկանությունը մեծ համբերություն ցուցաբերեց և ուժ կիրառեց միայն  զանգվածային բռնության կոչերից հետո, երբ վտանգվեց հասարակության անվտանգությունն ու երկրի […]

̰
Արդարադատության մասին իմ գնահատականը պաշտոնավարմանս ընթացքում չի փոխվել․ ԲԴԽ անդամի թեկնածու

17:16 21.06.2019

Մինչև 2018 թվականի հեղափոխությունը եղած արդարադատությանը ի՞նչ գնահատական կտա ԲԴԽ անդամի թեկնածուն, որ 2015-ից զբաղեցնում է արդարադատության փոխնախարարի պաշտոնը։ Ազգայի ժողովում թեկնածու Վիգեն Քոչարյանին այսպիսի բովանդակությամբ հարց այսօր տվեց ԲՀԿ անդամ Միքայել Մելքումյանը։ Քոչարյանը խուսափեց ուղիղ պատասխանից, թեև մինչ այդ նշել էր դատական համակարգի նկատմամբ հանրային փոքր վստահության մասին։ Այնուամենայնիվ, նախկին իշխանության կազմում փոխնախարար լինելու […]

̰
ԲԴԽ անդամը պետք է լավ էլ համարձակ լինի. Մելքումյանը՝  ԲԴԽ անդամի թեկնածուի մասին

17:13 21.06.2019

«Պարո´ն Քոչարյան, մենք կոնկրետ հարցրինք՝ դուք 2015 թվականին եղե՞լ եք արդարադատության նախարարի տեղակալ, այն ժամանակ այդ պաշտոնը հայեցողական էր, հիմա ես հարց եմ տալիս, թե արդարադատությունը այդ թվերին մինչև հեղափոխությունը ինչպիսի՞ն է եղել, դուք չեք ուզում պատասխանեք»,- ԲԴԽ անդամի թեկնածուին ասել է ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը: Պատգամավորը Վիգեն Քոչարյանից ակնկալում է դրական կամ բացասական գնահատական […]

̰
Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը՝ օգոստոսի 29-ին. ՍԴ-ն հայտարարություն է տարածել

17:11 21.06.2019

Սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել՝ մանրամասներ հայտնելով այսօր տեղի ունեցած աշխատակարգային նիստից: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «2019 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 10։00-ին, տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ, որում քննվել և նշված գործերով կայացվել են հետևյալ աշխատակարգային որոշումները. 1. «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի […]

̰
Ոստիկանները բացահայտել են Ձորակապ համայնքի նախկին ղեկավարի ապօրինությունները

17:02 21.06.2019

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչությունների և Անիի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումներով բացահայտվել են Ձորակապ համայնքի նախկին ղեկավարի ապօրինությունները: Մասնավորապես, ըստ նախնական տվյալների, ելնելով խմբային շահերից, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2014 թվականին […]

̰
Վեթինգը ենթադրում է հասկանալ՝ իրո՞ք դատավորից չեն վերածվել հանցավորի.  Վարդանյան

17:00 21.06.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ,  ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ԱԺ ամբիոնից խոսել է վեթինգի մասին և պարզաբանել, թե ինչ է այն իրենից ներկայացնում: «Վեթինգն ունի կոնկրետ չափանիշներ: Դրանցից մեկը հայտարարագրային բարեվարքության ստուգումն է, փորձել հասկանալ՝ այս պահին մեր դատավորները եկամուտները, ծախսերը հայտարարագրելիս իրո՞ք ամեն ինչ պատշաճ եղանակով են անում […]

̰
Ռոբերտ Քոչարյանի դիմումը քննության է ընդունվել ՍԴ

17:00 21.06.2019

ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը հունիսի 21-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի հայտարարությանը՝ ՍԴ նախագահի լիազորությունների ու պարտականությունների կատարումը ստանձնելու մասին: Նա նշեց, որ Սահմանադրական դատարանն այս առնչությամբ պարզաբանմամբ հանդես չի գա: Խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի ընթացքի մասին՝ Գյուլումյանը տեղեկացրեց. «Քննության է ընդունվել Ռոբերտ Քոչարյանի դիմումը «Քրեական դատավարության» 135 և […]

̰
Գլխավոր դատախազության պարզաբանումը Յուրի Խաչատուրովի պաշտպանի հայտարարության առնչությամբ

16:52 21.06.2019

ՀՀ դատախազության մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրառում է կատարել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի կողմից հնչեցված հայտարարությունների առնչությամբ: Ներկայացնում ենք պարզաբանումն այն ամբողջությամբ. «Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում երեկ տեղի ունեցած դատական նիստի ժամանակ Յուրի […]

̰
BACK_TO_TOP