TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+34.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայկական և իրանական կողմերը քննարկել են իրանցի 14 դատապարտյալների էքստրադիցիայի հարցը

13:07 22.06.2019

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ներկայումս պահվում է շուրջ 100 իրանցի դատապարտյալ: Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության  Փաստաբանների  պալատների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Իրանի ՓՊ նախագահ Իսա Ամինին: Նա տեղեկացրել է, որ հանդիպել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի հետ և քննարկել իրանցի ազատազրկված անձանց պահման պայմանների, […]

̰
Ադրբեջանում լույս են ընծայել Իլհամ Ալիևի գրքերի 85-րդ հատորը

12:56 22.06.2019

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ենթակաները նրան ծառայելու մոլուցքով լույս են ընծայել նրա «մտքերի» բազմահատորյակի 85-րդ գիրքը։ Այստեղ նորից զետեղել են Ալիևի` 2018 թվականի սկզբին ունեցած բոլոր ելույթների տեքստերը։ Այս հատորում հիմնականում զետեղված են Ադրբեջանի տնտեսական զարգացման մասին նրա ճառերը։ Այս ավանդույթը վաղուց կա Ադրբեջանում։ Իսկ այս գրքերը «զարդարում են» դպրոցների, պետական կառավարման հիմնարկների ու այլ […]

̰
Արմեն Գրիգորյանը կմասնակցի ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին

12:51 22.06.2019

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 26-27-ը կլինի Բիշքեկում՝ ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում են ԱԽ մամուլի ծառայությունից։

̰
Նախագահը Լը Բուրժեում այցելել է ֆրանսիական Safran ավիատիեզերական ընկերության տաղավար

12:40 22.06.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես այցի շրջանակում հյուրընկալվել է ֆրանսիական Safran խոշոր ավիատիեզերական ընկերության տաղավարում։ Ընկերության ներկայացուցիչների ուղեկցությամբ նախագահ Սարգսյանը ծանոթացել է նրանց ներկայացրած վերջին նորույթներին ու նորարական համակարգերին։ Safran-ը բարձր տեխնոլոգիական միջազգային առաջատար ընկերություն է, որը նոր սերնդի համակարգեր և սարքավորումներ է մատակարարում աերոտիեզերական և ռազմարդյունաբերության ոլորտներին։ […]

̰
Ես վատ օրինակ եմ. Նիկոլ Փաշինյանը՝ գյուղից Երևան տեղափոխվելու մասին

12:10 22.06.2019

Երկրորդ անգամ Դիլիջանում անցկացվում է «Իմ քայլը հանուն Տավուշի» գործարար համաժողովը, որին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ համաժողովի մեկնարկը առաջին անգամ հնչել է Տավուշի հիմնը, որից հետո ելույթ է ունեցել վարչապետը, գործարարության զարգացման ուղիները մատնանշել՝ օրինակներ բերելով ինչպես ֆինանսների առկայության դեպքում, այնպես էլ առանց դրանց բիզնեսի հաջողված դեպքերից: Նիկոլ Փաշինյանը ելույթի ընթացքում ընդգծեց, որ […]

̰
Ի՞նչ վիճակ է հիմա Թբիլիսիում

11:54 22.06.2019

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում, որտեղ նախօրեին տեղի ունեցավ մեծ բողոքի ակցիա, երթևեկությունը վերականգնվել է: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Պողոտայի տարածքը կարգի է բերվել քաղաքապետարանի աշխատակիցների կողմից: Խորհրդարանի առջև դեռ կան հավաքված մի քանի ցուցարարներ, որոնք չեն լքել տարածքը երեկվա հանրահավաքից հետո: Իրավիճակը ներկայում հանգիստ է:

̰
Մոսկվան Թբիլիսիին նախապայման է ներկայացրել չվերթների վերականգնման համար

11:46 22.06.2019

Ռուսաստանից դեպի Վրաստան ռուսական ավիաընկերությունների չվերթները կարող են վերականգնվել միայն այդ երկրում իրավիճակի կարգավորման դեպքում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը РБК-ին տված հարցազրույցում: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված հրամանագրով ավիաընկերություններին արգելվել էր հուլիսի 8-ից ՌԴ քաղաքացիներին տեղափոխել Վրաստան։ Հիշեցնենք, որ Վրաստանում […]

̰
Սերժ Թանկյանն անդրադարձել է Խաչատուրյան քույրերի գործին

11:42 22.06.2019

System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն անդրադարձել է օրեր առաջ ՌԴ Քննչական կոմիտեի՝ Խաչատուրյան քույրերին իրենց հոր սպանության գործով վերջնական մեղադրանք առաջադրելու որոշմանը: «Սա բարդ դեպք է բազմաթիվ զոհերով, բացի մահացածից: Սա վառ օրինակ է, թե ինչպես կարող է երեխաների և կանանց երկար տարիներ ճնշմելը դաժան մահվան պատճառ դանալ»,- գրել է նա իր […]

̰
Փաշինյանը ելույթ է ունենում «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես ֆորումում

11:30 22.06.2019

Տավուշի մարզում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես ֆորումը: Ֆորումին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հենց այս պահին ելույթ է ունենում վարչապետ Փաշինյանը:

̰
Նախագահը Փարիզում հանդիպումներ է ունեցել Airbus և Air Asia ընկերությունների ղեկավարների հետ

11:22 22.06.2019

Ֆրանսիական Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է համաշխարհային առաջատար Airbus ընկերության տաղավար: Նախագահը շրջել է տաղավարում, ծանոթացել ներկայացված նոր մոդելների տեխնիկական հնարավորություններին ու դրանցում կիրառվող նորարարական լուծումներին: Ընկերության փոխնախագահ և տարածաշրջանային տնօրեն Լիոնել Շամփոյի հետ նախագահ Սարգսյանը խոսել է Հայաստանի հետ փոխգործակցությունը զարգացնելու հնարավորությունների մասին, […]

̰
Հորդորում ենք խուճապ չառաջացնել. Երևանի մետրոպոլիտեն

11:12 22.06.2019

Երևանի մետրոպոլիտենն արձագանքել է մամուլի հրապարակումներից մեկն՝ մետրոյի գնացքների անսարքության վերաբերյալ: «Ի պատասխան «Ժամանակ» օրաթերթի 22.06.2019 թվականի ՝ «Տեխնոգեն աղետ. Մետրոյի գնացքը կարող է դուրս գալ քաղաքի որևէ հատվածի ասֆալտի միջից» վերտառությամբ հոդվածին, տեղեկացնում ենք, որ և՛ լուրը, և «մասնագիտական» վերլուծությունները ոչ մի աղերս չունեն իրականության հետ․ ինչպե՞ս կարող է մետրոն դուրս գալ քաղաքի որևէ […]

̰
Թրամփը 1 տարով երկարաձգել է Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցները

11:00 22.06.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայատարարել է, որ մեկ տարով ևս երկարաձգել է Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցները: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Խոսքը գնում է Հյուսիսային Կորեայում միջուկաին զենքի տարածումն արգելելուն ուղղված պատժամիջոցների մասին: Նախագահ Թրամփի կարծիքով՝ Հյուսիսային Կորեան շարունակում է սպառնալիք հանդիսանալ ԱՄՆ ազգային անվտանգությանը: Նշենք, որ ԱՄՆ Հյուսիասյին Կորեայի […]

̰
Երբեմն ավելի լավ է չմիջամտել. Դոնալդ Տուսկն անդրադարձել է Իրան- ԱՄՆ հարաբերությունների թեմային

23:49 21.06.2019

ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԵՄ-ն չի պատրաստվում միջամտել ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությություններին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: «Երբեմն ավելի լավ է չմիջամտել»,- ասել է նա: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա նաև հայտարարել է, որ Եվրոպայի պատմության ընթացքում խնդիրները ծագել են հենց «ակտիվ քաղաքականության» հետևանքով: Տուսկի խոսքով՝ ԵՄ-ն մեծ ուշադրությամբ հետևում է Պարսկական ծոցում […]

̰
Ռուսաստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին զգուշության կոչ է անում

22:50 21.06.2019

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը զգուշացնում է Վրաստանում գտնվող իր քաղաքացիներին. «Թբիլիսիում բողոքի ակցիաների առիթով գտնվող ՌԴ քաղաքացիներին կամ ովքեր պատրաստվում են այցելել այդ երկիր, զգուշության կոչ ենք անում և խորհուրդ տալիս խուսափել զանգվածային հավաքներից»,- ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի Twitter-ի պաշտոնական էջում։

̰
Թբիլիսիի խորհրդարանի մոտ երկրորդ օրն է՝ բողոքի ակցիան շարունակվում է

22:37 21.06.2019

Այս պահի դրությամբ Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում, ինչպես ասում են, ասեղ գցելու տեղ չկա: Նախորդ օրվա համեմատ, այսօրվա նիստը թեև իշխանության հասցեին հնչող խիստ ու դատապարտող  հայտարարություններին, ավելի  խաղաղ է ընթանում: Այդուհանդերձ, զինված ոստիկանները սպասում են հրամանի: Ի դեպ, ցուցարարներից շատերն այսօր դիմակներ էին բերել հետները՝ պատրաստ իշխանությունների կողմից հնարավոր հակաակցիաների: Ցուցարարները հրապարակել են իրենց հիմնական […]

̰
Ես շատ զգույշ եմ լավատեսության կամ հոռետեսության մասին այդ գնահատականներում. Մնացականյանը՝ Մամեդյարովի հետ հանդիպումից հետո

21:29 21.06.2019

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ճեպազրույց է անցկացրել լրագրողների հետ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո: ԱԳՆ պաշտոնական կայքը հրապարակել է այդ ճեպազրույցի  մանրամասները: Կա՞ն ապագայի վերաբերյալ հստակ համաձայնություններ։ Մենք ունենք որոշ համաձայնություններ։ Մենք ունենք համաձայնություններ, որոնք պետք է իրականացվեն, և, կարծում եմ, վերահաստատել ենք այն, ինչ վերաբերում է լրագրողներին, կալանքի մեջ գտնվող անձանց, հրադադարի ռեժիմի […]

̰
Թբիլիսիում երեկ բողոքի ակցիայի ժամանակ անձնական վիրավորանք են հասցրել ՌԴ նախագահին

21:00 21.06.2019

Ավելի քան 5 ժամ տևած հանրահավաքը, որը հակառուսական բնույթ էր կրում, անցել է կոռեկտության սահմանները: Ցույցի ժամանակ ելույթ ունեցողներից մեկը ռուսերենով անձնական վիրավորանք է հասցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Հազարավոր ցուցարարները միացել են նրան ՝ վանկարկելով վիրավորական արտահայտությունը: Կազմակերպիչները հանրահավաքի մասնակիցներին կոչ են արել վաղը և հաջորդող օրերին նույն ժամին հավաքվել  խորհրդարանի շենքի մոտ` վստահեցնելով, […]

̰
Թբիլիսիում նախորդ գիշեր տեղի ունեցած արյունոտ իրադարձություններից հետո հիվանդանոցում մոտ 120 տուժած կա

20:52 21.06.2019

Թբիլիսիում իրավիճակը լարվել էր հատկապես գիշերը: Խորհրդարանի շենքի առջև հավաքված ցուցարարների նկատմամբ ոստիկանությունը գործողություններ է իրականացրել, երբ նրանք փորձել են խորհրդարանի շենք ներխուժել: Ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել, ցուցարարների ուղղությամբ կրակել են ռետինե փամփուշտներով: Ստույգ վիրավորների թիվը  հայտնի չէ: Պաշտոնական տվյալներով՝ միջադեպից հետո Թբիլիսիի տարբեր բուժհիմնարկներ է դիմել 240 մարդ՝ տարբեր աստիճանի […]

̰
Առաջիկայում Հայաստանն ավելի լավ ներկայացված կլինի Իրանի տեղեկատվական դաշտում. Հովհաննես Մովսիսյան

20:22 21.06.2019

«Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ առաջիկայում Հայաստանը ավելի լավ ներկայացված կլինի Իրանի տեղեկատվական դաշտում. «Վերջին օրերին մի շարք կարևոր հանդիպումներ ունեցանք Իրանում ՝ պետական հեռուստառադիոընկերության, պետական լրատվական գործակալության և մի շարք առաջատար մեդիա հոլդինգների ղեկավարությունների հետ: Հանդիպեցինք նաև դիվանագետների և think tank-երի ղեկավարների: Առաջիկայում […]

̰
Հրայր Թովմասյանը թող դիմի վարչական դատարան. Նիկոլայ Բաղդասարյան

20:11 21.06.2019

«Եթե դատավորները 5-ը չեն այս պահին, ապա չեն կարող օրինական որոշում կայացնել: Ես գտնում եմ, որ այստեղ խնդիր կա իրավական անվտանգության հետ կապված, բայց էդ խնդիրը չպետք է այնպես լինի, որ դա շարունակական բնույթ կրի, որովհետև եթե մենք նախկինում ունենք կայացրած որոշումներ, և դրանք չեղարկելու դեպքում կունենանք ճգնաժամային իրավիճակ»,- այս մասին ասել է «Իմ քայլը» […]

̰
Ինչպես է արձագանքում «Իմ քայլի» պատգամավորը Վահե Գրիգորյանի հայտարարությանը վերաբերող հարցերին

19:56 21.06.2019

Խորհրդարանում լրագրողները ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանից փորձեցին հետաքրքրվել, թե ի՞նչ տեսակետ ունի ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ երեկ խորհրդարանում արած հայտարարությունների մասին: Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը hայտարարել էր, որ մտնում է Սահմանադրական դատարան՝ ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունների կատարումը: «Վահե Գրիգորյանն արդեն պարզաբանել է, ես չեմ ուզում հիմա մեկնաբանել Գրիգորյանի հնչեցրած մտքերը»,- […]

̰
Ադրբեջանում իրոք հայատյացություն կա, այդ թվում` բարձր մակարդակի վրա. ռուս փորձագետ

19:42 21.06.2019

Հարավային Կովկասում  անցած տարվա  քաղաքական ու տնտեսական գլխավոր  ուղղությունների մասին են խոսել հայ ռուս և վրացի քաղաքագետները: Ռուս փորձագետ Սերգեյ Մարկեդովը խոսելով Ադրբեջանին նացիստական պետություն որակելուց, նշեց, որ զուտ քարոզչական նշանակություն ունի, բայց ընդհանուր առմամբ դա այնքան էլ ճիշտ որակում չէ: «Ադրբեջանում իրոք հայատյացություն կա, այդ թվում՝ բավականին բարձր մակարդակի վրա: Մյուս կողմից բավականին տոլերանտ […]

̰
Վեթինգը պերմանենտ գործընթաց է. Միրզոյան

19:35 21.06.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը իր ելույթը վերնագրել է «Չափազանց համառոտ ակնարկ դատաիրավական բարեփոխումների, անհասկանալի, օտարածին բառով՝ վեթինգի գործընթացի, հասարակության ակնկալիքների և հեղափոխության ստանձնած պարտավորությունների և ԲԴԽ անդամի թեկնածության մասին»: Միրզոյանը նշեց, որ այս նկարագրական վերնագրից հետո նա կարող էր չշարունակել ելույթը, բայց, այնուամենայնիվ, ցանկացավ մեկնաբանել, թե ինչ նկատի ունի վերոնշյալ ձևակերպմամբ: Միրզոյանը համաձայն է հնչած […]

̰
Վարձատրվող հասարակական աշխատանքի ծրագրերից Գյումրին ու Ախուրյանի տարածաշրջանի համայնքները չեն շտապում օգտվել

19:30 21.06.2019

2 տարվա դադարից հետո այս տարի պետբյուջեից ֆինանսավորում է եղել վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրի համար: Այն հիմնականում նախատեսում է բարեկարգման աշխատանքների միջոցով ժամանակավոր զբաղվածության ապահովում գրանցված գործազուրկների համար: Բայց պետական ծրագրում համայնքային բյուջեներից նվազագույնը 10 տոկոսի համաֆինանսավորում է անհրաժեշտ: Շիրակի մարզի համար 12 ծրագրի գումար է հատկացվել, իսկ համայնքներից մի քանիսը հրաժարվել է մասնակցել: Գյումրիում […]

̰
Թբիլիսիում ՀՀ քաղաքացիներ չեն տուժել ու բերման չեն ենթարկվել

19:25 21.06.2019

Վրաստանում Հայաստանի դեսպանատունը հայտնում է, որ երեկ գիշեր Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ակցիային հետևած բախումների ժամանակ տուժածների մեջ Հայաստանի քաղաքացիներ չկան։ «Հայտնում ենք, որ հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածների, ինչպես նաև բերման ենթարկվածների շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չկան»,- ասվում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

̰
«THALES Group»-ը հեռանկարային է համարում Հայաստանի հետ համագործակցությունը թվային տվյալների կառավարման ոլորտներում

19:24 21.06.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդեսի շրջանակում այցելել է ֆրանսիական տեխնոլոգիական առաջատար «THALES Group» ընկերության տաղավար։ Ընկերության ղեկավարները Հայաստանի նախագահին ներկայացրել են ցուցադրվող արտադրատեսակներն ու նորագույն տեխնոլոգիաները, դրանց հնարավորություններն ու ոլորտի նորարարությունները: Նախագահ Սարգսյանն այնուհետև հանդիպել է «THALES Group» ընկերության նախագահ Պատրիս Քեյնի և ընկերության ղեկավար կազմի հետ: Պատրիս […]

̰
Արարատ Միրզոյանն անդրադարձել է Վահե Գրիգորյանի՝ ՍԴ նախագահ լինելու հայտարարությանը

19:18 21.06.2019

Լրագրողները խորհրդարանում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի ինքը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ երեկ խորհրդարանում արած հայտարարության մասին, և թե հիմա ո՞վ է ՍԴ-ում նախագահ: «Կխոսենք, կխոսենք»,- սկզբում ասաց Միրզոյանը՝ չցանկանալով մեկնաբանել այդ հարցը: Լրագրողները համառեցին՝ Վահե Գրիգորյանի հայտարարությունը համարում է իրավաչա՞փ, ինչին ԱԺ նախագահն էլ պատասխանեց՝ հա, իհարկե: Հիշեցնենք, որ […]

̰
Ի՞նչ քննարկվեց Արցախյան հակամարտության շուրջ. Զոհրաբ Մնացականյանի վաշինգտոնյան հանդիպումների քրոնիկոնը

19:15 21.06.2019

SHANTNEWS.am-ն անդրադարձել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի վաշինգտոնյան այցին, ներկայացրել այցի ամենակարևոր դրվագները: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը Վաշինգտոնյան հանդիպման քննարկումների առանցքում Արցախյան հիմնախնդրի կարգավորման խաղաղ գործընթացին ու առաջնագծում ներկայում տիրող իրավիճակին առնչվող հարցեր են եղել: Հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների ետևում, որից հետո երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները […]

̰
Լեգիտիմության վերականգնման գործընթաց է տեղի ունենում ՀՀ-ում՝ բոլոր աստիճաններով. Ալեն Սիմոնյան

19:14 21.06.2019

«Ես ուզում եմ հասկանալ, թե այլ տեսակետ հայտնողներն ովքեր են, և այդ տեսակետն ինչպես է հնչում: Էդ նույն մարդիկ ժամանակին բացատրել են այն ամենը, ինչն անհնար էր, այդ նույն մարդիկ օրենքը ոնց ուզեցել, իրենց տակ ծալել են, և մենք այսօր այդ նույն մարդկանց կարծիքը վերցնում ենք և ուզում ենք մեկնաբանությո՞ւն տալ: Կարծում եմ` դա ճիշտ […]

̰
Վիգեն Քոչարյանն ընտրվեց ԲԴԽ անդամ

19:02 21.06.2019

ԱԺ պատգամավորները 114 կողմ ձայնով քիչ առաջ «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված Վիգեն Քոչարյանին ընտրեցին Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը: Նա տեղեկացրեց, որ Ազգային ժողովի 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 119-ը: Անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ, կողմ՝ 114 քվեաթերթիկ, դեմ՝ 4:

̰
BACK_TO_TOP