TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+23.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք ոչ մեկի հետ չենք վիճել և չունենք նաև այդպիսի ցանկություն. Պուտինը՝ Արևմուտքի հետ հաշտվելու մասին

15:50 20.06.2019

ՌԴ նախագահը Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ին ուղիղ կապի միջոցով արդեն 17-րդ անգամ շփվում է իր երկրի քաղաքացիների հետ: Ասուլիսի ընթացքում հնչում են և´ ներքաղաքական, և´ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Այդ ասուլիսի ընթացքում ՌԴ նախագահը խոսել է նաև Արևմուտքի հետ ունեցած հարաբերությունների մասին, թե արդյոք պատրաստ է հաշտվել: «Նախ` ինչ է նշանակում հաշտվել, մենք ոչ մեկի […]

̰
Թբիլիսիում իրավիճակը լարվել է. ցուցարարները շրջափակել են «Ռեդիսոն» հյուրանոցը

15:45 20.06.2019

Թբիլիսիում Ուղղափառության միջխորհրդարանական համաժողովի նիստի շուրջ աղմուկը չի դադարում: Այս պահին ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները հավաքվել են «Ռեդիսոն» հյուրանոցի մոտ, որտեղ գտնվում են վեհաժողովի 26-րդ նստաշրջանի պատգամավորները: Հիշեցնեմ, որ նույն թեմայով կրքերը թեժացել էին Վրաստանի խորհրդարանում: Ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի` Վրաստանում գտնվելը, առավել ևս խորհրդարանում հայտնվելը, արդեն բուռն արձագանքների էր արժանացել: Իրավիճակն էլ ավելի սրվել էր, երբ […]

̰
Սեպտեմբերին կանցկացվի Մանսուրյանի 80-ամյակին նվիրված միջազգային փառատոն

15:34 20.06.2019

Հայաստանի կառավարությունն այսօր 50 միլիոն դրամ հատկացրեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված միջազգային փառատոն կազմակերպելու համար։ Նախարար Արայիկ Հարությունյանը զեկուցեց, որ փառատոնն անցկացվելու է սեպտեմբերին։ Փառատոնին, ըստ Հարությունյանի, արտասահմանից մասնակցելու են այն երաժիշտներն ու խմբերը, որոնք Մանսուրյանի արվեստը սփռում են աշխարհում՝ տարբեր երկրներում կատարումների միջոցով։ Համերգները տեղի են ունենալու Ստեփանակերտում, […]

̰
Կառավարությունը ՔԿԾ-ին 185 միլիոն դրամը չտրամադրեց. նախորդ գումարը արդյունավետ չի ծախսվել

15:30 20.06.2019

Կառավարության այսօրվա նիստում  քննարկվել է Քրեակատարողական ծառայությանը շինարարական աշխատանքների համար 185 միլիոն դրամ հատկացնելու առաջարկը: Այն ներկայացրել է արդարադատության նորանշանակ նախարար Ռուսատամ Բադասյանը: Հարցի հետ կապված առարկություն է հայտնել է Պետական Վերահսկողական ծառայության ղեկավարը: ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը   նշել է, որ անցած տարի ևս նույն նպատակի համար գումար է հատկացվել, սակայն շինարարական աշխատանքները […]

̰
Վարչապետը հանդիպել է ԱԺ-ի դիմաց նստացույց անող երիտասարդների հետ

15:26 20.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հանդիպել է Ազգային ժողովի դիմաց նստացույց անողներին, հայտնում է News.am-ը: Երիտասարդները բողոքում են հարկային փոփոխություններից, իսկ վարչապետը խոստանում է ևս մեկ անգամ  ուսումնասիրել խնդիրը:  

̰
Քաղաքացուն նախկինում ասել են՝ սովա՞ծ ես, առ քեզ բրինձ ու ձեթ. ՀՀ վարչապետ

15:22 20.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում խոսեց ներկա և նախկին կառավարությունների քաղաքականության տարբերությունների մասին: Նրա խոսքերով՝ ՀՀ-ում առնվազն 20 և ավելի տարի գործել է մի իշխանություն, որի փիլիսոփայությունն այլ է եղել: Գործող կառավարության փիլիսոփայությունն այլ է : «Հեղափոխությունն ինչ տվեց. մենք ամեն քաղաքացու ասում ենք՝ դու բացառիկ տաղանդ ես, պոտենցիալ հանճար ես, մեր դերը ոչ […]

̰
Միհրան Պողոսյանին կալանավորելու որոշումն ուժի մեջ են թողել

15:10 20.06.2019

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ մերժել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Միհրան Պողոսյանի պաշտպանի բողոքը: Դատարանն, այսպիսով, ուժի մեջ է թողել Պողոսյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը: Մինչ այդ որոշումը, Վերաքննիչ դատարանը քննել է պաշտպանի բողոքը, լսել դրա վերաբերյալ ներկայացված առարկությունները: Միհրան Պողոսյանը Օֆշորի գործով ներգրավվել […]

̰
Ես ուզում եմ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալ. Թրամփը հաջորդ շաբաթ կհանդիպի Պուտինին

14:56 20.06.2019

Թրամփը Ճապոնիայում կհանդիպի նաև Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ:

̰
Այսօր ՀՀ կառավարությունը փողի պրոբլեմ չունի. Նիկոլ Փաշինյան

14:45 20.06.2019

Կառավարության ամենախոշոր մարտահրավերը պետական բյուջեի ծախսային մասի թերակատարումն է: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց՝ նախորդ տարվա դեպքում դա ունի բացատրություն, քանի որ նաև կոռուպցիայի դեմ պայքարի այս մթնոլորտը շատ նախագծեր դրել է կասկածի տակ., որովհետև շատ նախագծերի հետ կապված քրգործեր են հարուցվել, բացահայտումներ են արվել: Վարչապետը, սակայն, նշեց՝ պետբյուջեի […]

̰
ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի նկատմամբ

14:38 20.06.2019

ԵՄ-ն մտադիր է պատասխան քայլեր ձեռնարկել Թուրքիայի նկատմամբ Միջերկրական ծովում հորատման աշխատանքներ կատարելու համար: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը: Եվրամիության պաշտոնյաները հիշեցրել են, որ Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հարցով բանակցությունները դադարեցված են և նշել են, որ Թուրքիան լուրջ խնդիրներ կունենա Կիպրոսի ափերի մոտ հորատման աշխատանքներ իրականացնելու համար: Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդիսը հայտնել է, որ բավարարված […]

̰
Չեմ կարող ասել, թե դա ում ձեռագիրն է. Կարճաղբյուրի գյուղապետն իր հետ կապված միջադեպի մասին

14:23 20.06.2019

Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի համայնքապետարանում գյուղապետի հետ միջադեպ է եղել: Նշվում էր, որ բնակիչներից մեկը ներխուժել էր համայնքի ղեկավար Տարոն Քոչարյանի աշխատասենյակ և վերջինիս հարվածել: SHANTNEWS.am-ը դեպքի մանրամասները պարզելու նպատակով կապ հաստատեց Կարճաղբյուր համայնքի ղեկավար Տարոն Քոչարյանի հետ, որը նշեց, որ դեպքը չափազանցված է և եղել է վաղուց. «Դեպքը եղել է […]

̰
Զելենսկին ցույց է տվել իր աշխատասենյակը

14:10 20.06.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողների համար էքսկուրսիա է կազմակերպել նախագահական նստավայրի իր աշխատասենյակում: Նշվում է, որ Զելենսկին լրագրողներին իր աշխատասենյակ է ուղեկցել` ասելով, որ չգիտի՝ արդյո՞ք ունի իրավունք ցույց տալու իր աշխատանքային տարածքը: Ուկրաինայի նախագահն իր աշխատասենյակում ցույց է տվել այն հեռախոսը, որն անվանել է iPhone և ասել, որ այդ հեռախոսը վարչությունների պետերի, անվտանգության համակարգի […]

̰
Ադրբեջանը կարո՞ղ է մտնել ՀԱՊԿ տեղեկատվական անվտանգության համակարգի մեջ․ հարց Վանեցյանին

14:08 20.06.2019

ԱԱԾ պետն այսօր Ազգային ժողովի քննարկմանը ներկայացրեց ՀԱՊԿ կազմում տեղեկատվական անվտանգության համակարգ ստեղծելու մասին համաձայնագրի վավերացման հարցը։ Սակայն ԱԺ քննարկումը գնաց այլ ուղղությամբ, և պատգամավորները Արթուր Վանեցյանին հարցեր տվեցին այն մասին, թե կարո՞ղ է ՀԱՊԿ պետություններից որևէ մեկը այդ համակարգի ինֆորմացիան փոխանցել Ադրբեջանին։ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հիշեցրեց, որ ՀԱՊԿ որոշ պետություններ նաև այլ կազմակերպությունների […]

̰
Վրաստանի խորհրդարանում միջադեպից հետո Հայաստանի պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը

14:06 20.06.2019

Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո հայկական պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը, հայտնում է «Ալիք Մեդիան»: «Մեր պատվիրակությունն ամբողջական կազմով լքեց նիստերի դահլիճը: Իրավիճակը ոչ այնքան նորմալ էր և հաշվի առնելով, որ մի կողմից դաշնակից է, մյուս կողմից եղբայրական ժողովուրդ, մենք երկու քարի արանքում էինք, ուստի որոշեցինք լքել միջոցառումը»,- հայտարարել է ՀՀ պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ […]

̰
Վերնագրեր եմ կարդում, թվում է՝ պատուհանից նայեմ, փախչող խմբեր եմ տեսնելու. Փաշինյան

14:04 20.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում խոսեց մարտահրավերների մասին: Նա հիշեցրեց՝ երեկ խոսվում էր հիբրիդային պատերազմի մասին, ապա հռետորական հարց ուղղեց՝ վերջին մեկ տարում ամենամեծ մարտահրավերը ո՞րն է: «Ինֆորմացիոն դաշտը երբեմն նայում ես, կարդում ես վերնագրեր, պնդումներ, հայտարարություններ և այլն, ինձ երբեմն թվում է, որ այդ վերնագրերը կարդալուց հետո վարչապետի աշխատասենյակի պատուհանից դուրս նայեմ՝ տարբեր […]

̰
Պետք չէ մեկ տարվանից ակնկալել 30 տարվա պրոբլեմների լուծումները. Փաշինյան

14:00 20.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում այսօր անդրադարձավ կառավարության հասցեին հնչող քննադատություններին: «Ասում են՝ կառավարության կառուցվածքի փոփոխությունը տևեց 6-7 ամիս, քանի որ սկզբնական շրջանում մեծ ալեկոծություն առաջացավ, թե ինչ է տեղի ունենում: Այս ընթացքում հրապարակային և ոչ հրապարակային քննարկումներ եղան, կառավարությունն ավելի մանրամասն ներկայացրեց իր դիրքորոշումը, և տեսեք՝ կառուցվածքի փոփոխությունը տեղի ունեցավ առանց ցնցումների, հանգիստ-հանդարտ»,- ասաց […]

̰
Արթուր Վանեցյանը ԱԺ-ին ներկայացրեց ՀԱՊԿ՝ տեղեկատվական անվտանգության համաձայնագիրը

13:59 20.06.2019

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն այսօր Ազգային ժողովում էր։ Նա ներկայացնում էր «Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին որոշումը։ ԱԱԾ պետն ասաց, որ համաձայնագիրը ստորագրվել է դեռևս 2017 թվականին, և հիմա այն արդեն վավերացրել են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը։ Որպես վավերացման անհրաժեշտության հիմնավորում Վանեցյանը ներկայացրեց այն, […]

̰
Ինքներդ կուզե՞ք այս պայմաններում լինել դատավոր. Փաշինյանը՝ ընդդիմախոսներին

13:53 20.06.2019

Դատաիրավական համակարգը պետք է արմատական բարեփոխումների ենթարկվի: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց՝ այս բարեփոխումների մասին խոսելիս՝ քննադատողները հարց են ուղղում՝ բա կառավարությունը մի տարի է՝ բա ի՞նչ էր մտածում, որ չէր անում այդ փոփոխությունները: «Հիմա թերևս ժամանակն է այդ մասին խոսել ավելի բաց և անկեղծ: Այն, որ ՀՀ-ում դատաիրավական […]

̰

13:52 20.06.2019

Այսօր տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը, որի օրակարգում 31 հարց է: Օրակարգային հարցերից 24-ը չզեկուցվող է: Կառավարության նիստի օրակարգում հարցերի լայն շրջանակ է. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի նախագծից մինչև պարտադիր զինվորական ծառայությունից ազատում, Քրեակատարողական ծառայողների հանդերձանքի, այդ թվում՝ համազգեստի նկարագրի, այն տրամադրելու, կրելու կարգի, ժամկետների և պայմանների սահմանումից արտահերթ ՏԻՄ ընտրությունների նշանակում»:

̰
Այս ամենն անցնելու է, օրվա վերջում մնալու է քաղաքացիների ապրուստը․ Միրզոյանը՝ ընդդիմախոսների մասին

13:44 20.06.2019

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երկու հիմնական ուղղություն է տեսնում կառավարության աշխատանքում՝ օպերատիվ խնդիրների լուծում և ներդրումների ներգրավում ռազմավարական պլանում։ Այս մասին նա ասաց ԱԺ նիստի ժամանակ՝ դիմելով կառավարությանը։ Նա կառավարությանը խնդրեց շարունակել այդ աշխատանքն ու առաջարկեց իր օգնությունը։ Միրզոյանը նաև ակնարկեց ընդդիմախոսների անցողիկության և մնայուն արժեքների մասին։ «Էս ամեն ինչը անցնելու է, օրվա վերջում […]

̰
Եկե´ք հարգենք իրար, Գևորգ Պետրոսյանը սուտ է խոսում․ Էդգար Առաքելյան

13:39 20.06.2019

Ազգային ժողովի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը կոչ արեց իրար հարգել ու հարգել նաև կառավարության գործընկերներին։ Նրա խոսքը, ըստ երևույթին, ուղղված էր ընդդիմությանը, քանի որ իրար հարգելու կոչից հետո նա սուտ խոսելու մեջ մեղադրեց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանին։ «Պարոն Պետրոսյանը երկու օր առաջ այստեղից ելույթ էր ունենում, ասում էր, որ մենք ինչ-որ […]

̰
Ինքը հաշվառված հոգեկան հիվանդ է. Երասխահունի գյուղապետը հերքում է համագյուղացուն ծեծելու փաստը

13:18 20.06.2019

Առավոտյան հայտնել էինք, որ Երասխահուն գյուղի բնակիչը ծեծի է ենթարկվել իր գյուղապետի կողմից: Տեղի ունեցածի մանրամասները պարզելու նպատակով SHANTNEWS.am-ը զրուցել է Երասխահուն գյուղի ղեկավար Արմեն Ավետիսյանի հետ: Գյուղապետը նշեց, որ տարածված լուրերն իրականությանը չեն համապատասխանում, և ինքը հունիսի 18-ին ընդհանրապես Երևանում չի եղել, այլ գտնվել է Հոկտեմբերյանում (Արմավիր): Ավետիսյանը նաև պատմեց, որ տուժած քաղաքացին՝ Ջանգիր […]

̰
Բյուջեի կատարողականն ընդունվեց Ազգային ժողովում․ ԲՀԿ-ն դեմ քվեարկեց

13:03 20.06.2019

Ազգային ժողովում 94 կողմ, 17 դեմ ձայներով ընդունվեց 2018 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը։ «Իմ քայլը» խմբակցությունը և կառավարությունը կողմ էին ընդունմանը, թեև հիշեցնում էին, որ բյուջեն իրենք չեն ընդունել, բայց իրենք են կատարել։ ԲՀԿ խմբակցությունը, սակայն, դեմ էր արտահայտվում ընդունմանը, քանի որ զգալի առաջընթաց չի արձանագրվել։ Եվ բյուջեի կատարողականին դեմ քվեարկողները հիմնականում հենց ԲՀԿ […]

̰
Քվեարկում ենք այն բյուջեն, որի կատարմանը մասնակցել են կոալիցիայի անդամներ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն․ Թունյան

13:02 20.06.2019

Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ընդդիմությունը մի շարք խնդիրներ բարձրաձայնեց, որոնք լուծված չեն, ինչի հիման վրա բյուջեի կատարողականը չի կարելի ընդունել։ Սակայն իշխանական խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ այսօրվա ընդդիմությունը անմասն չէ այդ կատարողականից։ «Ես ուզում եմ հիշեցնել, որ մենք հիմա քվեարկելու ենք բյուջեի կատարման հաշվետվության դրական կամ բացասական եզրակացություն տալը։ Այն բյուջեի, […]

̰
Մենք էլ ենք ուզում տնտեսության տրամադրվածությունը լավ լինի, բայց դրա հիմքեր չկան․ Պետրոսյանը՝ Փաշինյանին

12:59 20.06.2019

Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանին կրկին ներկայացրեց իրենց իրականացրած 100 փոփոխությունների մասին գրքույկն ու ասաց, որ այդ ամենը չէր լինի, եթե հեղափոխություն չլիներ։ Վարչապետն ասաց, որ տնտեսության տրամադրվածությունը դրական է։ Նրան, սակայն, հակադարձեց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը և թվեց այն բոլոր խնդիրները, որոնք իրենց կարծիքով լուծված չեն կամ դանդաղ են լուծվում, […]

̰
Որոշ ԲԿ-ներ միլիոնավոր դրամներ էին փոշիացնում, որոնցից մեր օրոք զրկվեցին. Արսեն Թորոսյան

12:55 20.06.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, խորհրդարանում ներկայացնելով 2018թ. բյուջեի կատարողականը, նշեց՝ թվերի մասին շատ է խոսվել, ուստի քաղաքական գնահատական է տալու: «Այս բյուջեն մենք չէինք կազմել, բայց ժառանգել էինք: Մեր ոլորտում ի՞նչ էր տեղի ունեցել. նախորդ կառավարությունը, չկարևորելով առողջապահությունը, իջեցրել էր 2018 թ. առողջապահության բյուջեն՝ 2017-ի համեմատ: Ի տարբերություն նախորդ կառավարության, մեր կառավարության օրոք առողջապահությանան […]

̰
Մի տարի է պաշտոնավարում եք, 10 մլն դոլարն ի՞նչ է, որ ոչ մեկիդ երեխու հաշվին չկա․ Միրզոյանը ծաղրում է

12:49 20.06.2019

Ազգային ժողովի նախագահն այսօր անդրադարձավ ընդդիմադիրների այն խոսքերին, որ վարչապետը լավն է, բայց կադրային քաղաքականությունը՝ ոչ։ Արարատ Միրզոյանը սկսեց ծաղրել այդպիսի խոսակցությունները ու կոչ արեց անուն առ անուն ասել՝ ովքեր են սխալ ընտրված կադրերը, այլապես իրենք չեն կարողանա շտկել վատ քաղաքականությունը։ «Ահա խնդրեմ, Տիգրան Խաչատրյան, օրինակ, էկոնոմիկայի նախարար, կարո՞ղ եք ասել՝ վա՞տ կադրային քաղաքականություն է։ […]

̰
Արագը դանդաղն է, բայց առանց ընդհատումների. վարչապետը մեջբերեց Լենա Նազարյանի խոսքերը

12:38 20.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում 2018թ. բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ անդրադարձավ մի շարք ընկալումների և կարևոր քննադատությունների: Արձագանքելով քննադատությանը, թե Կառավարությունը ռեֆորմներն անհրաժեշտ արագությամբ չի անում, Փաշինյանը նշեց. «Ես այսպիսի տպավորություն ունեմ 90-ականներից, որի քաղաքական կյանքը, որպես լրագրող, ես շատ ակտիվորեն լուսաբանել եմ: Իմ տպավորությունն ու կարծիքն այն է, որ արագ ռեֆորմները նշանակում են ձախողված […]

̰
Չեխիայում ՀՀ դեսպանը համատեղության կարգով նշանակվել է Չեռնոգորիայում ՀՀ դեսպան

12:31 20.06.2019

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը համատեղության կարգով նշանակվել է Չեռնոգորիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա): «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Չեռնոգորիայում Հայաստանի Հանրապետության […]

̰
Կառավարության աշխատանքն այլ կերպ, քան փայլուն, հնարավոր չէ գնահատել. Փաշինյան

12:25 20.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում 2018թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց՝ 2018թ. բյուջետային առումով համաշխարհային պատմության մեջ աննախադեպ տարի է: «Նման բան խիստ կասկածում եմ, որ երբևէ որևէ այլ երկրում տեղի է ունեցել»,- ասաց նա: Փաշինյանը հիշեցրեց, որ 2018-ին Հայաստանում տեղի են ունեցել նախագահի, վարչապետի, Երևանի քաղաքապետի ընտրություններ և Թավշյա հեղափոխություն: «Ի՞նչ ունենք այս տարվա […]

̰
BACK_TO_TOP