Թուրքիայում դատում են Հրանտ Դինքի որդուն. նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+29.09 oC

Թուրքիայում դատում են Հրանտ Դինքի որդուն. նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում

19:54 20.06.2019

Հրանտ Դինքի որդու` Արատ Դինքի նկատմամբ Թուրքիայում մեղադրանք է առաջադրվել: Արատին մեղադրում են այն բանի համար, որ նա ստորագրել է «Խաղաղության դեկլարացիա» փաստաթղթի տակ, որը հրապարակել են Թուրքիայի իշխանությունների կողմից հետապնդվող ինտելեկտուալները: Այս մասին հայտնել է Ermenihaber հրատարակչությունը:

Ըստ մեղադրանքի՝ դեկլարացիայի հեղինակը Քրդական Աշխատավորական կուսակցությունն է, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Արատ Դինքին սպառնում է 1-5 տարվա ազատազրկում:

Դատական առաջին նիստում պաշտպանները պահանջել են արդարացնող վճիռ կայացնել, նաև դատարանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել՝ նշելով, որ դատավորները կողմնակալ են:

Դատարանը մերժել է միջնորդությունները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մակրոնը ծրագրում է Գերմանիա այցելել մայիսին և հունիսին. Reuters

18:40 27.04.2024

Մակրոնը ծրագրում է Գերմանիա այցելել մայիսին և հունիսին. Reuters

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է մայիսին այցելել Գերմանիա, հունիսին, հավանաբար, կրկին կայցելի Գերմանիա։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Աղբյուրները հայտնում են, որ Ֆրանսիայի նախագահը Գերմանիայում կլինի մայիսի 26-28-ը։ Նրան կընդունի դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։ Մակրոնը Դրեզդենում Եվրոպայի մասին ելույթով հանդես կգա։ Հրատարակությունը նշում է, որ նախագահի՝ հունիսին Գերմանիա կատարելիք այցի վերաբերյալ […] ...

Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի

18:29 27.04.2024

Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի

Արևմուտքի մտավախություններն այն մասին, թե Վրաստանը շեղվում է եվրոպական ուղուց՝ ընդունելով օտարերկրյա գործակալների մասին օրենքը, անհիմն են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ մեջբերելով Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքերը։ «Կարևոր է շարունակել երկխոսությունը մեր ընկերների և գործընկերների հետ։ Մենք պետք է համոզենք մեր ամերիկացի և եվրոպացի ընկերներին, […] ...

Սեյսմոլոգը Ստամբուլում մինչև 7,6 մագնիտուդով երկրաշարժ է կանխատեսել

17:40 27.04.2024

Սեյսմոլոգը Ստամբուլում մինչև 7,6 մագնիտուդով երկրաշարժ է կանխատեսել

Թուրք առաջատար սեյսմոլոգ Նաջի Գերուրը հայտնել է, որ Ստամբուլում կարող է գրանցվել մինչև 7,6 մագնիտուդով երկրաշարժ։ Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մենք գոռում էինք Քահրամանմարաշի երկրաշարժի մասին, բայց ոչ ոք չլսեց մեզ։ Հիմա մենք վախենում ենք, որ պատմությունը կկրկնվի, նորից նույն բանն ենք ասում՝ մի օր ամեն ինչ կավարտվի»,- ասել է նա։ Ըստ հրապարակման՝ […] ...

Բրիտանիան խոստացել է օգնել Ուկրաինային մինչև տասնամյակի վերջ. Wall Street Journal

17:11 27.04.2024

Բրիտանիան խոստացել է օգնել Ուկրաինային մինչև տասնամյակի վերջ. Wall Street Journal

Միացյալ Թագավորությունը կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային առնվազն ներկայիս մակարդակով մինչև տասնամյակի վերջ, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Wall Street Journal-ի սյունակում: «Մեծ Բրիտանիան առաջին երկիրն էր, որը Ուկրաինային տրամադրեց երկարաժամկետ երաշխիքներ, որոնք ես ստորագրեցի հունվարին Կիև կատարած այցի ժամանակ, մենք այժմ պարտավոր ենք աջակցել Ուկրաինային առնվազն ներկայիս մակարդակով մինչև տասնամյակի վերջը», – […] ...

ԱՄՆ-ում վեց մարդ է տուժել հզոր տորնադոների հետևանքով

16:42 27.04.2024

ԱՄՆ-ում վեց մարդ է տուժել հզոր տորնադոների հետևանքով

ԱՄՆ Նեբրասկա, Այովա և Տեխաս նահանգներին պատուհասած հզոր տորնադոների հետևանքով վեց մարդ է տուժել, հայտնում է CNN-ը։ Հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր, որ տորնադոները սկսվել են ուրբաթ օրը և տեղի են ունեցել ուժեղ անձրևների ֆոնին՝ Միացյալ Նահանգների կենտրոնական մասում, առնվազն երեք մարդ վիրավորվել է: Առնվազն հինգ նահանգում ուրբաթ օրը մոտ 80 հաղորդում է եղել տորնադոների […] ...

Մինսկը Լիտվային և Լատվիային մեղադրել է սահմանին հավաքագրումներ կատարելու փորձերի մեջ

16:29 27.04.2024

Մինսկը Լիտվային և Լատվիային մեղադրել է սահմանին հավաքագրումներ կատարելու փորձերի մեջ

Բելառուսի պետական ​​սահմանային կոմիտեի նախագահ Կոնստանտին Մոլոստովը հայտնել է, որ Լիտվայի և Լատվիայի հետախուզական ծառայությունները փորձում են սահմանին հավաքագրել բելառուսների և ռուսների։ «Գործող անցակետերում Բալթյան երկրները խստացրել են վերահսկողության միջոցները Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների նկատմամբ, Լիտվայի և Լատվիայի հատուկ ծառայությունների անդամների կողմից նրանց հավաքագրելու փորձեր են արձանագրվում», – ասել է Մոլոստովը «Բելտա» լրատվական գործակալությանը տված […] ...

BACK_TO_TOP