TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+23.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դահլիճում չկա մարդ, որ կողմ է եղել 2018թ. բյուջեին, բայց հիմա քննարկում ենք դրա կատարողականը․ Միրզոյան

12:23 20.06.2019

Գործող Ազգային ժողովում չկա մարդ, որ կողմ է քվեարկել 2018 թվականի պետական բյուջեի նախագծին, սակայն հիմա այդ պատգամավորները պարտավոր են քննարկել այդ բյուջեի կատարողականը։ Այս մասին այսօր ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Ապա պատգամավորների թվում գտնվեց մեկը, որ կողմ էր քվեարկել։ Այնուամենայնիվ, Միրզոյանը իր խոսքը տարավ այն ուղղությամբ, որ թեև […]

̰
Հրայր Թովմասյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին

12:20 20.06.2019

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ վերջինիս նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանադրական արդարադատության ոլորտում հայ-ռուսական համագործակցության խնդիրներին։ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դեսպանին ներկայացրել է 2019 թվականի մայիսի իր գլխավորած պատվիրակության Սանկտ Պետերբուրգ կատարած այցի մասին, որը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահի հրավերով։ Կողմերն […]

̰
Վարչապետը լուսանկարել է, թե ինչպես են երեխաներն ԱԺ այգու բակում ֆուտբոլ խաղում

12:14 20.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, թե ինչպես են երեխաները Ազգային ժողովի բակում ֆուտբոլ խաղում: «Տեսարան Ազգային ժողովի բակից»,- գրել է նա: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը մեկ այլ լուսանկար է հրապարակել և գրել. «Համ էլ նկարվեցինք»:

̰
Արարատ Միրզոյանը կարող է ցանկացած նախագծի տակ անուն-ազգանունը փոխի, ինքը ներկայացնի. Բագրատյան

12:01 20.06.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը խորհրդարանում 2018թ. բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ հայտնեց՝ ելույթ ունենալու ցանկություն չուներ, բայց իրեն ստիպեցին ելույթ ունենալ: Նա սկսեց վարչապետին ուղղված իր հարցի նախապատմությունից, ընդգծեց՝ վարչապետն ասում է, որ չի հիշում՝ ընդդիմության համար նախկինում լծակներ է պահանջել, ապա մեջբերեց վարչապետի՝ նախկինում արված ելույթներից, որոնք հակառակն են ապացուցում: «Ես Ձեզ […]

̰
Քվեարկում ենք մի բյուջեի հաշվետվություն, որին դեմ է քվեարկել ինքը՝ վարչապետը. Մարուքյան

11:45 20.06.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանում անդրադառնալով 2018թ. բյուջեի կատարողականին` նշեց, որ էքստրաօրդինար քննարկում է, մի կողմից՝ գիտեն՝ ինչի մասին է, որտեղ ընդդիմությունը պիտի ասելիք ունենա, մյուս կողմից՝ քվեարկում են մի բյուջեի հաշվետվություն, որին դեմ է քվեարկել ինքը՝ վարչապետը: «Մենք կանգնած ենք մի հետաքրքիր մարտահրավերի առաջ. այն, որ մինչև մոտավորապես հոկտեմբեր-նոյեմբեր ամիսը մենք […]

̰
«Թաքնված խաչ» ֆիլմի անձնակազմը դատի է տալու թուրքական ազգայնամոլական թերթին

11:15 20.06.2019

Մուսուլմանացված հայերի մասին նկարահանված «Թաքնված խաչ» ֆիլմի ռեժիսորները դատի կտան ֆիլմը թիրախավորած թուրքական ազգայնամոլական «Yeni Akit» թերթին, հայտնում  է Ermenihaber-ը: Լրագրող-ուսումնասիրողներ Ալթան Սանջարի ու Սերհաթ Թեմելի նկարահանած ֆիլմը պատմում է Դիարբեքիրի Էղիլ շրջանի մուսուլմանացված հայերի մասին: «Թաքնված խաչի» շնորհանդեսը տեղի էր ունեցել հունիսի 16-ին Դիարբեքիրումի քաղաքապետարանում: Ազգայնամոլական թերթի հոդվածում ֆիլմը նկարահանողներին տրվել է «դավաճան» պիտակավորումը: […]

̰
Վարչապետն Ազգային ժողովում է. օրակարգում՝ բյուջեի կատարողականը

10:40 20.06.2019

Ազգային ժողովում շարունակվում են 2018թ.-ի բյուջեի քննարկումները: Երեկ ամբողջ օրը հարցը քննարկվել էր, աշխատանքային օրն ավարտվել էր մտքերի փոխանակման փուլում: ԱԺ կանոնակարգ օրենքը թույլ է տալիս մտքերի փոխանակմանը մասնակցել կառավարության մինչև 7 անդամի: Երեկ ելույթներ էին ունեցել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Այսօր ԱԺ է ժամանել նաև վարչապետը, սպասվում […]

̰
Վաշինգտոնում Էլմար Մամեդյարովը հանդիպել է Բոլթոնի և  ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

09:51 20.06.2019

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Վաշինգտոնում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ: Minval.az-ի փոխանցմամբ՝ այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Վաշինգտոնում նախօրեին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի  տեղակալ Դեյվիդ Հեյլի հետ

09:43 20.06.2019

Հունիսի 19-ին Վաշինգտոնում կայացավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին հայ-ամերիկյան գործընկերային և բարեկամական հարաբերություններում առկա դրական դինամիկան: Երկուստեք առանձնահատուկ ընդգծվեց Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հարթակի հաստատումը, որը ամուր հիմք է երկկողմ օրակարգի շարունակական հարստացման և ընդլայնման, քաղաքական երկխոսության ամրապնդման համար: Զրուցակիցները բարձր գնահատեցին Հայաստանում ժողովրդավարական […]

̰
Գնում եմ արդարադատության նոր նախարարին ներկայացնելու․ Փաշինյան

09:25 20.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ գնում է արդարադատության նոր նախարարին ներկայացնելու։ Մանրամասները՝ տեսանյութում։ Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը նշանակվել էր ՀՀ արդարադատության նախարար:

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 8 մարզերում

09:15 20.06.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-11։00 Ավան՝ Դուրյան թաղ․ 34, 36, 37, 38, 39, 44, 45 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 10։00-16։00 Աբովյան փ. 3/2, 5/1 շենքերը, Թումանյան փ. 19, 21, 21/1, 21/4 շենքերը, Տերյան փ. 18, 20, 24, […]

̰
Իտալիայում կցուցադրվեն Փարաջանովի և վրացի կինովարպետների ֆիլմերը

23:59 19.06.2019

Իտալիայի Բոլոնիա քաղաքում  հունիսի 22-30-ը կայանալիք «Il Cinema Ritrovato»  կինոփառատոնում կցուցադրվեն վրացական կինոյի վարպետների` Օթար Իոսիելյանիի, Գոդերձի Չոխելիի, Սերգեյ Փարաջանովի և այլոց ֆիլմերը: Ցուցադրվող ֆիլմերը վերականգնվել և թվայնացվել են 2018-2019 թթ.: Բոլոնիայի փառատոնում վրացական կինոֆիլմերը կցուցադրվեն հունիսի 27-ին: Նույն հատվածում ցուցադրության համար ընդգրկված են համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասականներ՝ Ժան Ռենուարի «Թոնի», Լուիս Բունյուելի «Ոսկե դար», Ֆեդերիկո […]

̰
Անպայման ուզում էի մասնակից լինել մեր պետականության ամրապնդմանն ու կայացմանը. Զարեհ Սինանյան

22:55 19.06.2019

«Անպայման ուզում էի մասնակից լինել մեր պետականության ամրապնդմանն ու կայացմանը: Կարծում էի որ այս պաշտոնը, այս աշխատանքը կարող եմ լավ անել, հետևաբար, որոշեցի համաձայնվել և ընդունվել աշխատանքի»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկի ընդունման մասին ասել է Գլենդելի նախկին քաղաքապետ, այժմ սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Նա նշեց, որ ընտանիքը նույնպես ապրելու է Հայաստանում: Սինանյանը նշեց, […]

̰
«06»-ը Ալավերդի ընթանալիս վթարի է ենթարկվել․ 12-օրական երեխան տեղում մահացել է

21:21 19.06.2019

Այսօր` հունիսի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։  Shamshyan.com-ի փոխանցմամբ` ժամը 15։30-ի սահմաններում «Վազ 2106» մակնիշի 35 MT 518 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Ձորագետ գյուղի վարչական տարածքում, դեպի Ալավերդի ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել Դեբեդ գետի ափին։ Կայքի փոխանցմամբ` վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող […]

̰
Վաշինգտոնում Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆիլիպ Ռիքերի հետ

20:56 19.06.2019

Հունիսի 19-ին Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ: Հանդիպմանը մասնակցում էր  ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը: Զրուցակիցները քննարկեցին հայ-ամերիկյան գործընկերությանն առնչվող հարցերի լայն շրջանակ և ընդգծեցին փոխադարձ […]

̰
Նախարարի պաշտոնի առաջարկ ստացել եմ վարչապետից. արդարադատության նախարար

20:22 19.06.2019

Արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանն այսօր խորհրդարանում առաջին անգամ նախարարի կարգավիճակով հարցազրույց է տվել լրագրողներին՝ ասելով, որ իր տարիքի ու փորձի մասին խոսակցություններն անտեղի են, քանի որ ինքը վաղուց ծանոթ է Հայաստանի իրավական ոլորտին ու խնդիրներին և պատրաստ է հետևողականորեն աշխատել արդարադատության բարեփոխումների ուղղությամբ: Ռուստամ Բադասյանն ասել է, որ ինքը նախարարի պաշտոնի առաջարկն ստացել է […]

̰
Սնկային թունավորում Ստեփանավանում․ 6 հոգի հոսպիտալացվել է

20:14 19.06.2019

Հունիսի 18-ին` ժամը 20:00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն սնկային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Սուրենավան գյուղի 6 բնակիչ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը` ժամը 17:00-ի սահմաններում, տանը կերել են դաշտից հավաքած սունկ: Նախապատրաստվում են նյութեր:

̰
Չկա հանդիպում, որի ժամանակ չի քննարկվում Արցախի՝ բանակցային սեղանի մոտ վերադառնալը․ Փաշինյան

20:00 19.06.2019

Չկա մի հանդիպում, որի ժամանակ չի քննարկվում Արցախի՝ բանակցային սեղանի մոտ վերադառնալու թեման։ Արցախյան հակամարտությունն էլ արդեն 25 տարի գտնվում է բանակցային փուլում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցերին պատասխանելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը ի վիճակի են պաշտպանել իրենց ու երկրի շահերը, ինչպես դիվանագիտական, այնպես էլ, անհրաժեշտության դեպքում, […]

̰
Խոզերի անկում Շիրակի մարզում. հիվանդությունը դեռ հայտնի չէ

19:30 19.06.2019

Արթիկի տարածաշրջանի Գեղանիստ գյուղում խոզերի անկման դեպքեր կան: Խոզապահությամբ զբաղվող տնտեսությունում երկու շաբաթում սատկել է 120 խոզ և խոճկոր: Բնակիչների և գյուղապետի ահազանգերով գյուղ են եկել անասնաբույժներ և նշել, որ կենդանիների զանգվածային անկումը կարող է աղիքային վարակների հետևանք  լինել: Մասնագետների ցուցումներով գյուղացիներն առողջ թվացող խոզերին դեղորայքային բուժում են կատարում, բայց ցածր  իմունիտետ ունեցող ախտահարված խոճկորներին […]

̰
Արմեն Սարգսյանը իտալական «Լեոնարդոյի» հետ քննարկել է ՏՏ համագործակցության հնարավորությունները

19:26 19.06.2019

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն հայտնի ցուցադրության շրջանակում այսօր այցելել է իտալական հանրահայտ «Լեոնարդո» ընկերության տաղավար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: «Լեոնարդո» ընկերության ղեկավարները Հայաստանի նախագահին են ներկայացրել ցուցադրվող իրենց արտադրատեսակներն ու նորագույն տեխնոլոգիաները, դրանց հնարավորություններն ու ոլորտի նորարարությունները: Նախագահ Սարգսյանն այնուհետև առանձնազրույց է […]

̰
Կամ պետք է Երևանում էլ մանկապարտեզները վճարովի դառնան, կամ մարզերում անվճարի հնար գտնենք․ Պապիկյան

19:20 19.06.2019

Երևանում մանկապարտեզներն անվճար են, մարզերում՝ մեծ ու փոքր համայնքներում՝ վճարովի։ Սա տարածքային անհամաչափ զարգացման խնդիր է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցերին պատասխանելիս ասաց Սուրեն Պապիկյանը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը բացատրեց, որ Երևանն ունի տասնյակ ու հարյուր հազարավոր անգամներ ավելի մեծ բյուջե, քան մարզերի համայնքները, ինչի հաշվին էլ կարողացել է լուծել մանկապարտեզներն […]

̰
Փաստաբանը մեկնաբանել է, թե ինչ քայլեր կարող են արվել ԲԴԽ-ի քվորում չունենալու պարագայում

19:15 19.06.2019

ԲԴԽ-ն քվորումի խնդիր ունի, ի՞նչ կլինի, եթե դա մոտ կես տարի շարունակվի: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը փաստաբան Նորայր Նորիկյանին: «Այդպիսի կես տարվա ժամանակահատված չկա, որովհետև հենց նույն Սահմանադրությամբ և «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով կարգավորված են այդ հարաբերությունները: Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր տեղը լրանալու պայմաններում ԲԴԽ նախագահի լիազորություններն իրականացնող անձը […]

̰
Բացահայտվել է Արմավիրում տարեց տղամարդու դանակահարության դեպքը

19:07 19.06.2019

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են 54-ամյա տղամարդու դանակահարության մի շարք հանգամանքներ: Ձերբակալվել է համագյուղացին: 2019թ. հունիսի 18-ին՝ ժամը 21:30-ին, «Արմավիրի ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ Արմավիրի հիվանդանոց, «որովայնի շրջանի ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ, բուժօգնության է դիմել […]

̰
Որո՞նք են արդարադատության նախարարության առաջնահերթություններն՝ ըստ նորանշանակ նախարարի

18:55 19.06.2019

Այսօր նախարարի կարգավիճակով առաջին անգամ խորհրդարան էր ներկայացել նաև արդարադատության գերատեսչության նորանշանակ ղեկավար Ռուստամ Բադասյանը։ Պատգամավորներից Տաթևիկ Հայրապետյանը հարց ուղղեց նրան, որպեսզի թույլ տա բացահայտել իր առաջիկա առաջնահերթությունները ղեկավարած կառույցում։ Բադասյանը նշեց, որ իրեն դեռ ժամանակ է պետք խորամուխ լինելու նախարարության բոլոր գործերում, բայց և ընդհանուր գծերով նշեց այն առաջնահերթությունները, որ ուներ կառույցը՝ անկախ իր […]

̰
Ծրագիր ենք մշակում, որ աշակերտն առանց քննություն հանձնելու ընդունվի բուհ․ Արայիկ Հարությունյան

18:47 19.06.2019

Հայաստանում բուհերի ընդունելության կենտրոնացված միասնական քննությունների արդյունքներով այս տարի ավելի շատ մարդ է «կտրվել» հայոց լեզու առարկայից, քան նախորդ տարի։ Ազգային ժողովում այսօր այս մասին հայտարարեց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը՝ այս փաստի վրա հրավիրելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ուշադրությունը։ Սամսոնյանն ասաց, որ այս տարի նախարարությունն ընդամենը որոշել է տեխնիկական փոփոխություններ անել, բայց սթրեսի […]

̰
Բանավեճը առաջ է բերում հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի հարցը․ Փաշինյան

18:41 19.06.2019

Արցախյան հակամարտության շուրջ վերջին իրադարձությունների ֆոնին բանավեճ կար հայկական և ադրբեջանական կողմերի միջև, թե ովքե՞ր և ինչպե՞ս են խախտել հրադադարի ռեժիմը։ Հայաստանը, սակայն, ունի փաստեր։ Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավորներից մեկի հարցերին պատասխանելիս նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եվ կարծում եմ՝ այդ բանավեճը, այդ քննարկումը առաջ են բերում իսկապես հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության […]

̰
Երևանի քաղաքապետը մեկնում է Սանկտ Պետերբուրգ

18:35 19.06.2019

Երևանի պատվիրակությունը, քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ, մեկնում է Սանկտ Պետերբուրգ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նա նշել է՝ սա երկրից դուրս քաղաքապետի առաջին պաշտոնական այցն է։ Պետերբուրգում Երևանի օրերի ընթացքում քաղաքը կներկայանա մշակութային միջոցառումներով։ Նախատեսված են հանդիպումներ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի, այլ պաշտոնատար անձանց, ինչպես նաև տեղի հայ […]

̰
Ադրբեջանը փորձում է կառուցողական հունից դուրս բերել արցախյան հարցի կարգավորումը․ Փաշինյան

18:25 19.06.2019

Հայաստանի վարչապետը չի կարող որևէ լավատեսական ուղղություն տալ արցախյան կարգավորմանը, քանի որ հստակ պատկերացնում է, որ պատերազմը չի ավարտվել ու կարող է ամեն պահի վերսկսվել։ Այս մասին ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ասաց Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս։ «Ինձ համար ակնհայտ է, որ Ադրբեջանը պարզապես ցանկանում է կիրառել այն նույն գործիքը, որ երկար ժամանակ կիրառել […]

̰
Արմեն Սարգսյանն այցելել է Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես

18:20 19.06.2019

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես: Փարիզի Լը Բուրժե օդանավակայանի տարածքում երկու տարին մեկ կազմակերպվող հանրահայտ միջազգային ավիասալոնն ավիատիեզերական ոլորտի աշխարհի խոշորագույն ցուցադրությունն է թե՛ տարածքով, թե՛ մասնակիցների թվով: Նախագահ Սարգսյանը շրջել է տաղավարներում, ծանոթացել ոլորտի համաշխարհային առաջատար ընկերությունների ներկայացրած նմուշներին և […]

̰
ԿԲ նախագահը հայտարարել է, որ այս տարի պահուստավորվել է 131 մլն դոլար, այստեղից հասել է ԿԲ, թիվը հասել է 154 մլն-ի. Փաշինյան

18:18 19.06.2019

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի օրն է: ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հրանտ Մադաթյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարցով, 2019 թվականին ի՞նչ միջոցներ է ձեռնարկել կառավարությունը զբոսաշրջության տեմպերն ավելացնելու ուղղությամբ: «Անցյալ տարի Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 10.7 տոկոսով: Այս տարի՝ առաջին եռամսյակի տվյալներով, աճել է 5.3 տոկոսով: Ուզում եմ ձեր ուշադրությունը […]

̰
BACK_TO_TOP