18:18 19.06.2019
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի օրն է: ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հրանտ Մադաթյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարցով, 2019 թվականին ի՞նչ միջոցներ է ձեռնարկել կառավարությունը զբոսաշրջության տեմպերն ավելացնելու ուղղությամբ: «Անցյալ տարի Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 10.7 տոկոսով: Այս տարի՝ առաջին եռամսյակի տվյալներով, աճել է 5.3 տոկոսով: Ուզում եմ ձեր ուշադրությունը […]
18:16 19.06.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, հունիսի 19-ին տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են` քննարկվել և հաստատվել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ 3-ի Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի շինարարական կապալի համաձայնագիրը, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակներում […]
18:10 19.06.2019
Ազգային ժողովում կառավարությանը հարցեր ուղղելու ընթացքում պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը խոսեց Ստեփանավանի օդանավակայանի վերագործարկման, փոքր ու էժան ավիացիայի զարգացման հնարավորությունների մասին։ Նա կառավարությանը հարցրեց՝ հնարավորություն կա՞ ներդրումներ ներգրավել դրա համար։ Տարածքային կառավարման և ներդրումների նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ եթե ներդրողներ լինել, նախարարությունն ու կառավարությունը, բնականաբար, դեմ չեն լինի։ Իսկ փոքր ավիացիայի զարգացման մասին խոսելիս Պապիկյանն […]
18:00 19.06.2019
ՀՀ ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ արտահերթ ելույթ ունեցավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Հարությունյանը նշեց, որ կառավարության պատասխանատվությունը ստանձնել են նախորդ տարվա կեսից և գործել արդեն ընդունված բյուջեի սահմաններում: «Բայց այդ պայմաններում էլ մի քանի կարևոր քայլ ենք արել: Նախ` սկսել ենք բյուջեն մաքրելուց, որովհետև կային շատ ոչ արդարացի և, […]
17:44 19.06.2019
Ադրբեջանը փողեր է ծախսում Հայաստանի տարածքը որպես հին ադրբեջանական տարածք ներկայացնելու համար։ Ի՞նչ է անում Հայաստանը դրան հակադարձելու համար և ի՞նչ է անում Քարահունջը պահպանելու, որպես աստղադիտարան ներկայացնելու համար։ Ազգային ժողովում այսպիսի հարց բարձրացրեց պատգամավոր Աննա Կոստանյանը։ Նրան պատասխանելիս տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ Հայաստանի կողմից Ադրբեջանին հակադարձելու խնդիրը այդքան մեծ […]
17:36 19.06.2019
Կայացել է առողջապահության նախարարին կից մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի անդրանիկ նիստը` Արսեն Թորոսյանի գլխավորությամբ: Ողջունելով ներկաներին` առողջապահության նախարարն ընդգծել է, որ մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհուրդը կոչված է ոչ թե պատժիչ միջոցառումներ կիրառելու, այլ մայրական և մանկական մահացության կամ կրիտիկական դեպքերը քննարկելու միջոցով նմանատիպ իրավիճակները կանխելուն: «Մայրական մահացության յուրաքանչյուր դեպք պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում»,- […]
17:35 19.06.2019
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկեց ընդդիմությանը լրացուցիչ վերահսկողական լծակներ տալ՝ նրանց հանձնելով Պետական վերահսկողական ծառայությունը։ Սրանից վարչապետ Նիկոլ Փաշինյանը զարմացավ։ Նա ասաց, որ նախկինում հենց Բագրատյանի հետ զրույցում խոստացել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում նշանակել ընդդիմության ներկայացրած անձանց, ինչից, սակայն, հրաժարվել է ԲՀԿ-ն։ […]
17:30 19.06.2019
Վրաստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հունիսի 6-ին թուրք-վրացական «Կարծախի» անցակետում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի՝ Վրաստան մուտքի հետ կապված խնդիրն առաջացել էր տեխնիկական սխալի պատճառով. «Հաշվի առնելով ակադեմիկոս, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն, Ախալքալաքի պատվավոր քաղաքացի Աշոտ Մելքոնյանի՝ Վրաստան մուտք գործելու հարցի առնչությամբ առաջացած հանրային հետաքրքրությունը՝ […]
17:22 19.06.2019
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ-ում այսօր պատասխանել է լրագրողների հարցերին՝ նշելով, որ ինքը համաձայն չէ «սուպերնախարար» բնութագրման հետ: Միաժամանակ, Սուրեն Պապիկյանն ասել է, որ համակարգում տեղի կունենան միավորման գործընթացներ, մի շարք ստորաբաժանումներում կմիացվեն կրկնվող բաժինները և պաշտոնները: Լրագրողի հարցին, թե ինչպես պետք է համակարգել միաժամանակ տարածքային կառավարումն ու էներգետիկան, Սուրեն Պապիկյանն ասել […]
17:18 19.06.2019
Հայաստանի կառավարությունում արդեն քննարկվել են ՊԵԿ ռազմավարության հարցերը, և արդեն որոշված է այն վայրը, որտեղ Գյումրիում գտնվելու է մաքսատունը։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց Ազգային ժողովում պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին պատասխանելիս։ Հարցը վերաբերում էր Փաշինյանի հանձնարարությանը, որի համաձայն՝ Նորագավիթի մաքսատունը պետք է տեղափոխվեր Գյումրի։ Վարչապետն ասաց, որ Գյումրիում ոչ միայն մաքսատուն է լինելու, այլ […]
17:12 19.06.2019
Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության և մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների աշխատակիցները, համատեղ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, «Զվարթնոց» օդանավակայանում հունիսի 19-ին կանխել են մաքսանենգ ճանապարհով Վրաստանից Հայաստան, թուրքերեն մակնշմամբ, մեծ քանակությամբ դեղորայքի ներմուծումը: Ըստ քաղաքացու հայտարարության, դեղորայքը ձեռք է բերվել Թուրքիայից, իսկ Վրաստանն այս պարագայում հանդիսացել է տարանցիկ գոտի: Կոմիտեն կոչ է անում ՀՀ քաղաքացիներին՝ դեղորայք […]
17:09 19.06.2019
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այսօր ԱԺ-ում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ծնողներին կոչ արեց իրենց երեխաներին, աշակերտներին ուղղորդել դեպի բնագիտական ուղղություններ՝ ֆիզիկա, մաթեմատիկա, նյութագիտություն սովորելու։ Արշակյանն ասաց, որ այսպիսի մասնագետների կարիք կա և՛ Հայաստանում, և՛ աշխարհում։ Նա մի քանի մասնավոր օրինակ բերեց նաև հայկական տեխնոլոգիական ընկերություններից ու միջդիսցիպլինար լուծումներից։
16:47 19.06.2019
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին զովանալու նպատակով վազում է շատրվանների միջով: Տեսանյութը հրապարակել է Սաակաշվիլին: «Իհարկե, Մարիուպոլում շատրվանները լավն են, բայց Օդեսայում էլ վատը չեն»,- տեսանյութին կից գրել է Սաակաշվիլին: https://www.facebook.com/SaakashviliMikheil/videos/437054797089117/?__xts__[0]=68.ARC6HL54i42oDwNmXHnZWUQxs7wT02NtSix6-3jm6bMzYFIKx5yZ6c0vnX1lUUki5QZpWSV0GMN3_8cQZ5O730I1_p2VrvHpB8su6bTyeBAe4rHqJDl8H-GQyvTyO7mMAe1AQGgInVCKaHltBkSaz8wUGdlOqyOunTHKHaHuJ4cCkLc-V9PTmhZZN0v3AHGBtLidF0TAAso6QRAk6n9bMBgV1r4VxR78UHUANkvFV2_M8Kse–ccBHvGRg7chHbaRfaKYMiYmzAx2gx-qTWDUuZKVIslGg6IhxwcgG4kj3HMA4KD5H8c4UWM-YKxsYD3GTqCqV-cP8CMjafxxAwjLiz-QcybfoZIDn6hVg&__tn__=-R Ավելի վաղ հայտնել էինք` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անցել է Մարիուպոլ քաղաքում գտնվող գործող շատրվանի միջով:
16:45 19.06.2019
ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ պրոֆեսիոնալի պես հարվածում է բռնցքամարտի տանձիկին: «Իմ թուլությունը»,- տեսանյութն այսպես է մակագրել պատգամավորը: https://www.facebook.com/100036342911070/videos/122801885607908/
16:35 19.06.2019
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանից հետաքրքրվեց, թե ինչու ոչ բոլոր դեպքերում է, որ անհրաժեշտ փաստաթղթերը կան, արդյո՞ք պետական միջոցների հաշվին ձեռք բերված գույքը կարող է և գոյություն չունենալ: Մակունցը շեշտեց, որ այդ հարցն առաջացել է, քանի որ նկատելի է գույքագրման փաստաթղթավորման համատարած բացակայություն: Յոլյանը հարցին պատասխանեց` օրինակներ բերելով․ «Տեսեք […]
16:26 19.06.2019
Այս օրերին դիմորդները հանձնում են միասնական քննությունները: SHANTNEWS.am-ը Գնահատման և թեստավորման կենտրոնից տվյալներ է հավաքել մինչ օրս տեղի ունեցած միասնական քննությունների մասին: Կենսաբանություն առարկայի միասնական քննությունը հանձնել է 1207 դիմորդ, քննության միջին միավորը եղել է 13,4-ը: 184 դիմորդ (15,2%) չի հաղթահարել նվազագույն շեմը, իսկ 18-20 միավոր ստացել է 134 դիմորդ կամ 11,1%-ը: Աշխարհագրություն առարկայի միանական […]
16:21 19.06.2019
ՀՀ արդարադատության նախարարության էջում հրապարակվել է նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանի կենսագրությունը: Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1991թ, հունվարի 27, Երևան: Աշխատանքային գործունեություն 2012-2013 թթ. – ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության իրավաբանական և հարկադիր գանձումների բաժնում որպես առաջատար մասնագետ 2013-2014 թթ. – ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչություն (ներկայումս՝ Իրավախախտումների հայտնաբերման […]
16:17 19.06.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդական Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով մամուլում տեղ գտած հրապարակումներից մեկին: «Կիրակի օրվանից գտնվում եմ Հայաստանից դուրս և մշտական ինտերնետային կապ չունեմ։ Քիչ առաջ հնարավորություն ունեցա աչքի անցկացնել օրվա մամուլը և հանդիպեցի մի զարմանալի հայտարարության՝ վերնագրված «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն կոչ չի արել ՀՀ նախագահներին մասնակցել Արցախում […]
16:10 19.06.2019
ՀՀ դատախազության մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում և հայտնել, որ դատախազի այցից հետո «Վանաձոր» ՔԿՀ-ում պատիժը կրող անձը դադարեցրել է հացադուլը. «ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալ Ա. Ղ.-ն 2019թ. հունիսի 12-ին հայտարարել էր հացադուլ՝ պատճառաբանելով, որ Լոռու մարզի ԲՍՓՀ-ի կողմից արհեստականորեն հետաձգվում է իր հաշմանդամության վերափորձաքննությունը: ՀՀ ԱՆ […]
16:04 19.06.2019
ԱԺ լիագումար նիստում 2018թ. բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը խնդրեց, որ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը գնահատականներ տա` հաշվի առնելով կառավարման նախկին և ներկա գործունեությունները: «Մինչև հեղափոխությունը ստուգումների, վերահսկողությանը որակը, բացահայտումների ծավալը ինչքա՞ն է և հետո՝ 2018թ. կեսից, երբ արդեն փոխվել էր իրավիճակ, ի՞նչ փոխվեց: Այդ տարբերությունը համեմատե՞լ եք, […]
16:00 19.06.2019
Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, գործի վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ բողոքների քննության ընթացքում խոսել է Մարտի 1-ի զոհերից՝ ոստիկանության զորքերի ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանի մայրը: «Իմ որդին ո´չ ցուցարար է եղել, ո´չ անկարգություն է եղել, ինչի՞ համար իմ որդին զոհվեց: Շարքի մեջ՝ իր պագոնի տակ էրեխեն կանգնած է եղել: Ո՞վ եկավ, հասավ […]
15:59 19.06.2019
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է տարածել «Ժամանակ» օրաթերթի «Հարկային տեռոր» վերնագրով հրապարակման վերաբերյալ: ՊԵԿ տարածած պարզաբանման մեջ, մասնավորապես, ասված է. «ՀՀ պետական եկամուտների կոմիտեն «Ժամանակ» օրաթերթի հունիսի 19-ի «Հարկային տեռոր» վերնագրով հրապարակման վերաբերյալ անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ հարկային մարմինը ռիսկերի կառավարման համակարգի միջոցով վարչարարությունն իրականացնում է իրավախախտումներ (այդ թվում` ՀԴՄ շահագործման կանոնների) […]
15:43 19.06.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության իրականացրած հետազոտությամբ առաջարկվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել 13000 դրամով՝ ներկայիս 55000 դրամից հասցնելով 68000 դրամի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը: Անդրադառնալով ՀՀ կառավարության հունիսի 20-ի նիստի օրակարգում ընդգրկված որոշման նախագծին, որով բացասական եզրակացություն է տրվել ԱԺ «Իմ […]
15:35 19.06.2019
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, գործի վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ բողոքների քննության ընթացքում անդրադարձել է կողմերի դրսևորած վարքագծին և դիմել դատավորին: «Իմ գնահատմամբ՝ պաշտպանության կողմից Ձեզ հնչում են հորդորներ, մեկնաբանելի սպառնալիքներ, որոնց չեմ կարող չանդրադառնալ: Անմեղ ձևակերպումներով, որ յուրաքանչյուրն իր արարքի համար պատասխան է […]
15:26 19.06.2019
ԱԺ լիագումար նիստում 2018թ. բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանին հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան խմբակցության անդամ Անի Սամսոնյանը: Բնապահպանական ծրագրերի իրականացման համար Հայաստանի համայնքներին 2017 և 2018թթ. տրամադրվել են համապատասխանաբար 137 մլն և 213 մլն դրամ սուբվենցիաներ: Գումարների մոտ կեսը չնախատեսված ծախսերին է ուղղված եղել: Արդյո՞ք մենք չենք կարող նախանշել ճիշտ […]
14:57 19.06.2019
Շարունակում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, գործի վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ բողոքների քննությունը։ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ առաջին ատյանի դատարանը խուսափել է գնահատական իջեցնել հիմնավոր կասկածի առնչությամբ: «Զավեշտալի ենք համարում, որ գործն, ըստ էության, քննության համար վարույթ ընդունած դատավորը, ձեռքի տակ ունենալով ողջ գործի […]
14:44 19.06.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ռուստամ Բադասյանին արդարադատության նախարար նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Ռուստամ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ նշանակել արդարադատության նախարար»,- ասված է նախագահի հրամանագրում:
14:42 19.06.2019
Այսօր ԱԺ-ում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին հարց ուղղեց նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը: «Վերջին անգամ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 2019թ-ի հունվարի 29-ին 0,25 տոկոսային կետով՝ 6 տոկոսից դառնալով 5,75 տոկոս: Դուք ձեր ելույթում նշեցիք, որ կառավարությունը նախորդ տարի զսպող հարկաբյուջետային քաղաքականություն է իրականացրել, ինչին արձագանքել է ԿԲ-ն ու պահանջարկի նվազման էֆեկտը մեղմել […]
14:25 19.06.2019
Բացահայտվել է հերթական դեպքը, երբ թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվողները Իրանից իրենց ապրանքը Եվրոպա տեղափոխելիս որպես տրանզիտային պետություն ընտրել են Ադրբեջանը։ Այնտեղ այսօր առգրավվել է 129 կիլոգրամ հերոին։ Թմրանյութերը Ադրբեջանի տարածքով փորձել են անցկացնել բեռնատարի ոչ թե բեռնախցիկում, այլ վարորդի նստատեղի տակ հարմարեցված թաքստոցում։ Ադրբեջանական կողմում, սակայն, բեռնատարի դատարկ լինելը կասկածի տեղիք է տվել, ու ստուգումների […]
14:08 19.06.2019
Ադրբեջանում հերթական սկանդալն է բռնկվել, որը կապված է «Ուրալյան ավիաուղիներ» ավիափոխադրողի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտելու հետ, գրում է Rusarminfo-ն: Օրեր առաջ համացանցում հայտնվել է ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ընկերության պաշտոնական պարբերականը, որում ներկայացված են Հայաստան ուղղաթիռային թռիչքները: Պարբերականի գլխավոր լուսանկարում Հայաստանի քարտեզի մեջ ներառված է նաև Արցախի Հանրապետությունը: Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ «Ուրալյան ավիաուղիներ»-ը […]