14:03 19.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սառա Անջարգոլյանին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝ Սառա Անջարգոլյանին նշանակել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար»,- նշված է որոշման […]
13:50 19.06.2019
«Դեռևս Տիգրան Սարգսյանի օրոք ԿԲ ոսկու պաշարն իրացվեց՝ համարելով դա տվյալ ժամանակաշրջանի համար ձեռնտու գործարք: Քայլեր արվո՞ւմ են արդյոք այդ պաշարը վերականգնելու համար, այս պահի դրությամբ ԿԲ-ն ի՞նչ պահուստներ է տնօրինում»,- ԱԺ-ում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին հարց ուղղեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը: Ջավադյանը պատասխանեց. «1.6 տոննա ոսկի ենք ունեցել բանկային, վաճառելու իմաստը եղել […]
13:50 19.06.2019
ՀՀ ՊՆ համակարգի՝ զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ծրագրի շրջանակում հունիսի 19-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում տեղի է ունեցել հերթական նորակառույց բազմաբնակարան շենքի բացման հանդիսավոր արարողությունը: Նորակառույց շենքն ամբողջությամբ հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժին: Անհատույց սեփականության իրավունքով տրամադրվող բնակարանների բաշխումը կազմակերպվել է բաց և թափանցիկ վիճակահանության միջոցով, որի արդյունքում շահառուներն […]
13:48 19.06.2019
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը։ Այն ընթանում է լարված մթնոլորտում: Նիստը մեկնարկել է ժ. 09։15-ին, սակայն դեռ չեն անցել բողոքների քննությանը։ Մեղադրողներից Գևորգ Բաղդասարյանը նշեց, որ այդպես շարունակել չի լինի: «Դատավարության բոլոր մասնակիցներին առաջարկում եմ չմոռանալ, թե ինչի համար ենք մասնակցում այս դատավարությանը»,- ասաց […]
13:41 19.06.2019
Բաբկեն Թունյանն այսօր ԱԺ-ում, անդրադառնալով պետական բյուջեի կատարողականին, հարցրեց Ատոմ Ջանջուղազյանին, թե պետական բյուջեի ծախսային մասով 5․3 տոկոս թերակատարումը ինչքա՞ն զսպող ազդեցություն է ունեցել երկրի տնտեսական աճի վրա: Որպեսզի ավելի հստակ լինի, հետևյալ օրինակը բերեց. «Անցած անգամ ընկերոջս միս առնելու օրինակով ցույց տվեցի, նայեցի լրատվամիջոցներով , բուն թեման թողած ընկերոջ ու մսի թեման էին քննարկում, […]
13:39 19.06.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՊՊԾ գնդի գրավման գործով դատական հերթական նիստը հետաձգվել է: Պատճառը Մխիթար Ավետիսյանի դատարան չներկայանալն էր: Ըստ բժշկական փաստաթղթի` նա այսօր վիրահատվելու է: Մինչ դատական նիստի հետաձգվելը, սակայն, այլ միջնորդություններ էլ են եղել: Պավել Մանուկյանի պաշտպանը նախ՝ միջնորդել է, որ վերջինս ներկա լինի նիստին, չնայած նախորդ դատական նիստի ընթացքում դատարանը […]
13:35 19.06.2019
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատական նիստի ընթացքում դատավորին խնդրեց թույլ տալ հանդես գալ հայտարարությամբ: «Շնորհակալությո՛ւն, խնդրում եմ հայտարարությունը Ձեզ մոտ գրառել, Ձեզ ապագայում հնարավորություն կտամ արտահայտվել»,- ասաց նա: Պաշտպանն առարկեց, իսկ դատավորը մի քանի անգամ հորդորեց զուգահեռ չխոսել և զբաղեցնել տեղը: «Պարո՛ն Խուդոյան, խնդրո՛ւմ եմ, նստե՛ք, զբաղեցրե՛ք Ձեր տեղը: Պարոն Խուդոյանը մեկից ավելի անգամ […]
13:22 19.06.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ ուռուցքաբանության և այրվածքաբանության կենտրոնները չեն մասնավորեցվի և կշարունակեն գործել որպես պետական բժշկական կենտրոններ։ «Դրանք կվերադարձվեն առողջապահության նախարարությանը և կլինեն մեր ուղիղ կառավարման ներքո»,- գրել է Թորոսյանը:
13:18 19.06.2019
Al Jazeera-ն հեռացրել է Հոլոքոստի մասին տեսանյութը իր AJ + արաբական ալիքից: Տեսանյութում նշվում էր, որ հրեաների ցեղասպանությունը այլ կերպ է տեղի ունեցել: Տեսահոլովակում հայտարարվում էր, որ Իսրայելը խեղաթյուրել է փաստերը և օգուտ է քաղել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցող իրադարձություններից: Բացի դրանից՝ նշվում էր, որ Հոլոքոստի զոհերի վերաբերյալ վիճակագրությունը ուռճացված է և դա […]
13:12 19.06.2019
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2019թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը: Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ՝ Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում, ժամը 10:00-ից 18:00-ն: Առաջին նիստը կկայանա հունիսի 25-ին: […]
13:07 19.06.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր խորհրդարանում հարց ուղղեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին: «Քանի որ անցել ենք ծրագրային բյուջետավորման, ամեն ծախսի նկատմամբ արդյունքն ենք նայում, կարո՞ղ եք որևէ ոլորտում օրինակ բերել, թե ինչքանո՞վ է լավացել կյանքի ոլորտներում իրավիճակը»,- հարցրեց նա: Ջանջուղազյանը որևէ օրինակ չբերեց, միայն ասաց, որ մենք պետք է հավասարակշռված առաջ գնանք՝ […]
13:02 19.06.2019
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վարչական շենքի առջև վաղ առավոտից շարունակվում են բողոքի ակցիաները` մի կողմում Ռոբերտ Քոչարյանի ազատազրկումը պահանջողներն են, մյուս կողմում՝ նրա աջակիցները: Քիչ առաջ նրանք միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչեցրել, երկու կողմի միջև բախում է տեղի ունեցել: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ոստիկանները երկու կողմերից էլ մի քանի մասնակցի է բերման ենթարկել: […]
12:50 19.06.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով խորհրդարանում այսօր ընդունված որոշումներից մեկին: «Քիչ առաջ խորհրդարանը կողմ քվեարկեց իմ առաջարկած օրենքի նախագծին, որով ես առաջարկել եմ ապրիլի 16-ը «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում ամրագրել որպես Հայ կինոյի օր։ Ես միշտ դեմ եմ եղել արհեստական տոներին, սակայն վստահաբար, սա […]
12:43 19.06.2019
Պաշտպանի ներկայացուցիչները հունիսի 18-ին չհայտարարված այց են կատարել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլ հայտարարծ անձնաց հետ: Հերթական անգամ առանձնազրույց է տեղի ունեցել ապրիլի 30-ից հացադուլ հայտարարած Վահե Մելոյանի հետ: Հունիսի 18-ի այցի դրությամբ արձանագրվել է, որ Վահե Մելոյանի գիտակցությունը պարզ է, կողմնորոշումը՝ բավարար, հարցերին պատասխանում է հստակ: Բժշկական փաստաթղթերի […]
12:39 19.06.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կրթության ոլորտի «2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագիրը, ներառյալ 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի» նախագիծը: Այդ նպատակով Հանրային խորհրդի Կրթության և գիտության հանձնաժողովի անդամների հետ կազմակերպվել է քննարկում, որի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը ներկայացրել է նախագիծը՝ ընդգծելով, որ այն ենթակա է փոփոխությունների, հետևաբար […]
12:30 19.06.2019
Կանխատեսված 4.5 տոկոս տնտեսական աճի փոխարեն 2018թ. արձանագրվել է 5.2 տոկոս աճ, հաջողվել է պահպանել մակրոտնտեսական կայունությունը: ԱԺ-ում Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի տարեկան զեկույցը կառուցված է եղել դրական ցուցանշների վրա, իսկ պատգամավորները հարցեր են ուղղել մտահոգող տվյալների մասին:
12:20 19.06.2019
Եկամտաբեր տնտեսական գործունեություն և կայուն աշխատանք: Շիրակի և Գեղարքունիքի մարզերի կանանց նման հնարավորություն է ընձեռում «Կանանց տնտեսական հզորացում» ծրագիրը, որն իրականացվում է «ՄԱԿ-կանայք» կազմակերպության, Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ: Շիրակի և Գեղարքունիքի մարզերի խոշորացված համայնքներում ծրագրի պատասխանատուները հանդիպումներ են անցկացնելու: Դրանցից հերթականը Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում […]
12:13 19.06.2019
Սիրայում ահաբեկիչների դեմ պատերազմի վերջին փուլն է սկսվում. այս մասին հայտարարել է Սիրայում ՌԴ դեսպան Ռիադ Խադադը, գրում է RIA Novosti-ն: Նրա խոսքով՝ ահաբեկիչները Սիրայից փախչում են այլ երկրներ, ինչը կարող է ահաբեկչությունների ալիք առաջացնել: Դեսպանն ընդգծել է, որ ահաբեկիչները Սիրայում ձեռք են բերել ոչ միայն պատերազմելու հմտություններ, այլև ռազմավարական և մարտավարական հնարավորություններ օգտագործելու ֆինանսական […]
11:53 19.06.2019
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը (ԶՖԳ)։ ԶՖԳ Արևելյան Եվրոպայի, Կովկասի, Թուրքիայի և Ասիայի տարածաշրջանի տնօրեն Սեսիլ Կուպրին ներկայացրել է գործակալության ընթացիկ ծրագրերը և գործունեությունը։ Պատվիրակության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախարարին երկուստեք կարևորություն ունեցող ծրագրերի իրականացմանն աջակցելու համար։ Հանդիպման ընթացքում Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանի հետ քննարկվել են «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացում […]
11:36 19.06.2019
Խորհրդարանում լրագրողները դիմել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ Աբովյանի քաղաքապետի ընտրության նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի շտաբի պետի մեքենան այրելու հետ կապված հարցաքննության հարցով: Լրագրողները հետաքրքրվել են՝ ի վերջո, Ծառուկյանը գնացե՞լ է Քննչական կոմիտե: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարը շեշտել է, որ ինքն իր փաստաբանի միջոցով տվել է բոլոր հարցերի պատասխանները, իսկ չի ներկայացել […]
11:13 19.06.2019
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական Անուշ Ղավալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ «Լավ լուր ԱՄՆ Կոնգրեսից» վերտառությամբ: «Կոնգրեսը հաստատեց Արցախին տրվող օգնությունը 40 մլն դոլարով ավելացնելու Speier Amendment to H.R. 2740 բանաձևը»,- գրել է նա:
10:51 19.06.2019
ԱԺ-ն այսօր շարունակում է լիագումար նիստի աշխատանքները: Նիստի սկզբին շարունակվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցի քննարկումը: Հարակից զեկուցող Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի կարճ ելույթից հետո ԱԺ-ն անցել է նախորդ օրը քննարկված նախագծերի քվեարկությանը: Եվ այսպես. Հայաստանի Հանրապետության ԷԵԲՊՆ ջրային […]
10:46 19.06.2019
Դոնալդ Թրամփը պաշտոնապես սկսել է նախընտրական քարոզարշավը: Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում նա հայտարարել է, որ ոչ ոք այդքան բան չի արել վերջին 2․5 տարում, որքան ինքը: Եվ եթե մեկ անգամ արել է, ապա ևս մեկ անգամ դա կարող է անել: «Երբեք մի մոռացեք, այս ընտրությունը ձեր մասին է: Սա ձեր ընտանիքի մասին է, ձեր ապագայի […]
10:23 19.06.2019
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, որոնք վաղը հանդիպելու են Վաշինգտոնում, այնտեղ գտնվելիս առանձին հանդիպումներ են ունենալու նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ։ Այս մասին հայտնել է ինքը՝ Բոլթոնը, թվիթերյան գրառմամբ։ Նա հայտարարել է, որ հանդիպումների ընթացքում քաջալերելու է երկու նախարարների միջև երկխոսությունը։ Ավելին, նա հայտնել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել […]
10:19 19.06.2019
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ հունիսի 20-ին Վաշինգտոնում կանցկացվի ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի միջև հերթական հանդիպումը։ Այս առնչությամբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գոռ Գևորգյանը նշել է. «Արցախյան խաղաղ կարգավորման գործընթացում ձևավորվել է օրակարգ, որն ըստ էության համապատասխանում է ՀՀ արտաքին […]
10:15 19.06.2019
Վաշինգտոնում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ հունիսի 18-ին Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ Վերոնշյալ նախապատրաստական հանդիպման ընթացքում զրուցակիցները գնահատեցին խաղաղ գործընթացի ներկա իրավիճակը, այդ թվում՝ նախկին հանդիպումների ընթացքում ձեռք բերված […]
09:58 19.06.2019
Պաշտպանական կողմն արհեստականորեն ձգձգում է գործընթացը: Լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նրա դիտարկմամբ՝ միտումն ակնհայտ է, և ինքը պնդելու է, որ դատարանն անդրադառնա այդ հարցին: Ինչ նպատակով է դա արվում, դատախազը չի մեկնաբանել: Ի դեպ, այսօրվա նիստին ևս ներկա չէ Ռոբերտ Քոչարյանը: Դատախազն անդրադարձել է նաև վերջինիս արած […]
09:36 19.06.2019
Վրաստանի նորանշանակ առողջապահության նախարար Էկա Տիկարաձեին հանրությանը ներկայացրել են վարչապետ Մամուկա Բախտաձեն և արդեն նախկին առողջապահության նախարար Դավիթ Սերգիենկոն: Ի դեպ, նրա թեկնածությունն առաջարկել էր անձամբ Սերգիենկոն: Մինչև պաշտոնի ստանձնումը Վրաստանի քաղաքներից մեկում՝ Սաչխերեում, զբաղեցնում էր հիվանդանոցի տնօրենի պաշտոնը: Ի դեպ, նրան համարում են Իվանիշվիլիի անձնական ատամնաբույժը: Ի դեպ, առողջապահության նախկին նախարար Դավիթ Սերգիենկոն, որ […]
23:55 18.06.2019
Ի՞նչ սկզբունքով է կազմավորվում Բարձրագույն դատական խորհուրդը: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցն է տվել Արամ Աբրահամյանը փաստաբան Նորայր Նորիկյանին: «Սահմանադրությամբ ԲԴԽ-ն բաղկացած է 10 անդամներից: Եթե նայենք վերջին իրադարձությունները՝ կապված ԲԴԽ անդամների հետ, պարզ է դառնում, որ այնտեղ գերակշռող մասն իրավաբան-գիտնականներ են: 10 անդամներից 5-ն իրավաբան-գիտնականներ են, որոնց ընտրում է Ազգային ժողովը: Իսկ […]