TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+31.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բոլթոնն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ սպասվող հանդիպումներին

10:23 19.06.2019

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, որոնք վաղը հանդիպելու են Վաշինգտոնում, այնտեղ գտնվելիս առանձին հանդիպումներ են ունենալու նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ։ Այս մասին հայտնել է ինքը՝ Բոլթոնը, թվիթերյան գրառմամբ։ Նա հայտարարել է, որ հանդիպումների ընթացքում քաջալերելու է երկու նախարարների միջև երկխոսությունը։ Ավելին, նա հայտնել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել […]

̰
Կան շփումներ, հանդիպումներ, հետևաբար խաղաղ կարգավորման օրակարգին վերջակետ դրված չէ․ «Հայաստանի Հանրապետություն»

10:19 19.06.2019

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ հունիսի 20-ին Վաշինգտոնում կանցկացվի ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի միջև հերթական հանդիպումը։ Այս առնչությամբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գոռ Գևորգյանը նշել է. «Արցախյան խաղաղ կարգավորման գործընթացում ձևավորվել է օրակարգ, որն ըստ էության համապատասխանում է ՀՀ արտաքին […]

̰
Վաշինգտոնում Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

10:15 19.06.2019

Վաշինգտոնում կայանալիք  Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ հունիսի 18-ին ‪Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։‬ Վերոնշյալ նախապատրաստական հանդիպման ընթացքում զրուցակիցները գնահատեցին խաղաղ գործընթացի ներկա իրավիճակը, այդ թվում՝ նախկին հանդիպումների ընթացքում ձեռք բերված […]

̰
Պաշտպանական կողմն արհեստականորեն ձգձգում է դատական գործընթացը. Արթուր Դավթյան

09:58 19.06.2019

Պաշտպանական կողմն արհեստականորեն ձգձգում է գործընթացը: Լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նրա դիտարկմամբ՝ միտումն ակնհայտ է, և ինքը պնդելու է, որ դատարանն անդրադառնա այդ հարցին: Ինչ նպատակով է դա արվում, դատախազը չի մեկնաբանել: Ի դեպ, այսօրվա նիստին ևս ներկա չէ Ռոբերտ Քոչարյանը: Դատախազն անդրադարձել է նաև վերջինիս արած […]

̰
Իվանիշվիլիի անձնական ատամնաբույժը Վրաստանում նշանակվել է առողջապահության նախարար

09:36 19.06.2019

Վրաստանի նորանշանակ առողջապահության նախարար Էկա Տիկարաձեին հանրությանը ներկայացրել են վարչապետ Մամուկա Բախտաձեն և արդեն նախկին առողջապահության նախարար Դավիթ Սերգիենկոն: Ի դեպ, նրա թեկնածությունն առաջարկել էր անձամբ Սերգիենկոն: Մինչև պաշտոնի ստանձնումը Վրաստանի քաղաքներից մեկում՝ Սաչխերեում, զբաղեցնում էր հիվանդանոցի տնօրենի պաշտոնը: Ի դեպ, նրան համարում են Իվանիշվիլիի անձնական ատամնաբույժը: Ի դեպ, առողջապահության նախկին նախարար Դավիթ Սերգիենկոն, որ […]

̰
ԲԴԽ-ն սահմանադրական փոփոխությունների արդյունքում ստեղծվեց Գագիկ Հարությունյանի համար. փաստաբան

23:55 18.06.2019

Ի՞նչ սկզբունքով է կազմավորվում Բարձրագույն դատական խորհուրդը: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցն է տվել Արամ Աբրահամյանը փաստաբան Նորայր Նորիկյանին: «Սահմանադրությամբ ԲԴԽ-ն բաղկացած է 10 անդամներից: Եթե նայենք վերջին իրադարձությունները՝ կապված ԲԴԽ անդամների հետ, պարզ է դառնում, որ այնտեղ գերակշռող մասն իրավաբան-գիտնականներ են: 10 անդամներից 5-ն իրավաբան-գիտնականներ են, որոնց ընտրում է Ազգային ժողովը: Իսկ […]

̰
Սիրիան չի ցանկանում ռազմական բախում ունենալ Թուրքիայի հետ. Սիրիայի արտգործնախարար

23:30 18.06.2019

Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալլեմը հայտարարել է, որ Սիրիան չի ցանկանում ռազմական բախում ունենալ Թուրքիայի հետ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ Անկարան Սիրիայի Իդլիբ քաղաքում իր դիտակետերի նկատմամբ հարձակման դեպքում պատասխան կտա, արտգործնախարար Մուալլեմն ասել է. «Առաջին հերթին, մենք չենք ցանկանում […]

̰
Օրենսդիր իշխանությունը որևէ առնչություն չպետք է ունենա դատական իշխանությունը երաշխավորող մարմնի ձևավորմանը. Նորիկյան

23:16 18.06.2019

Օրենսդիր իշխանությունը որևէ առնչություն չպետք է ունենա դատական իշխանությունը երաշխավորող մարմնի ձևավորմանը: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս համոզմունքն է հայտնել փաստաբան Նորայր Նորիկյանը: «Այսպես թե այնպես, օրենսդիր իշխանությունը զբաղված է օրինաստեղծ գործունեությամբ, մենք, դատավորներին տալով դատական իշխանությանն ամբողջովին ինքնուրույնություն ապահովող գործառույթ, նրանց 100 տոկոսանոց դուրս չենք թողնում վերահսկողությունից: Ազգային ժողովն այս կամ այն կերպ […]

̰
Ես հնարավորինս շատ գաղթօջախներ եմ այցելելու. Սինանյան

22:13 18.06.2019

«Ես հնարավորինս շատ գաղթօջախներ եմ այցելելու: Եվ ինչ-որ չափով Սփյուռքի նախարարությունը գրասենյակով փոխարինելու նպատակներից մեկն էլ դա է, որպեսզի հանձնակատարը հնարավորություն ունենա երկար ժամանակ անցկացնել սփյուռքում՝ հանդիպել, ճանաչել, հասկանալ, հնարավորինս շատ իմանալ սփյուռքի մասին»,- այս մասին «Հեռանկարի» տաղավարում ասել է Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք պատրաստվում է հրաժարվել ԱՄՆ քաղաքացիությունից, […]

̰
Թրամփը հայտնել է Պենտագոնի նոր ղեկավարի անունը

22:00 18.06.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերի իր միկրոբլոգում հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Մարկ Էսպերը: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը չի ցանկացել Սենատում անցնել հաստատման գործընթացը` նախընտրելով ավելի շատ ժամանակ անցկացնել իր ընտանիքի հետ: Թրամփը շնորհակալություն է հայտնել Շանահանին հրաշալի ծառայության համար: ….I thank Pat for his […]

̰
Զինադադարի ռեժիմի խախտումների թիվը նվազել է, բայց… Դավիթ Բաբայան

21:13 18.06.2019

«Ընդհանուր առմամբ, որևէ լուրջ փոփոխություն տեղի չի ունեցել»,- այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին: Ըստ Բաբայանի՝ հակառակորդը չի փոխվել, անփոփոխ է նաև նրա տեսլականը, նպատակներն ու ծրագրերը: «Այո, Փաշինյան-Ալիև հանդիպումների ընթացքում զինադադարի ռեժիմի խախտումների թիվը քանակական առումով կտրուկ նվազել է: Բայց սա […]

̰
Կին քաղաքական գործիչների ամառային լուքերը

21:00 18.06.2019

Ամառն առանձնանում է իր գույներով և տրամադրությամբ: Տարվա այս եղանակին մարդիկ ավելի ուրախ են, ավելի ջերմ են ու, անկախ զբաղվածությունից, միշտ հնարավոր է լինում գտնել վառ, տարբերվող զգեստներ, որոնք տրամադրությունն ավելի են բարձրացնում: Այս եղանակի կապակցությամբ SHANTNEWS.am-ը «զբոսնել է» կին քաղաքական գործիչների ֆեյսբուքյան էջերում և առանձնացրել է ամառային տրամադրություն հաղորդող լուսանկարները: Նշենք, որ լուսանկարներ կան, […]

̰
Հորիզոն 18։00

20:35 18.06.2019

̰
Մարդու և կենդանիների յուրահատկության մասին՝ ըստ Արիստոտելի

20:08 18.06.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը խորհրդարանի այսօրվա նիստում խոսեց մարդու և կենդանիների տարբերության և առանձնահատկությունների մասին՝ մեջբերում անելով Արիստոտելից: «Մարդը քաղաքական կենդանի է, ավելի բարձր կոչումով, քան մեղուները կամ խմբերով ապրող այլ կենդանիներ: Համաձայն մեր տեսության՝ բնությունը ոչինչ իզուր չի անում: Մարդը կենդանիներից առանձնացած՝ ապահովված է լեզվով հաղորդակցվելու ունակությամբ, սակայն լեզուն ծառայում է՝ […]

̰
Էդմոն Մարուքյանն ու Սերգեյ Կոպիրկինը հանդիպել են

19:58 18.06.2019

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հունիսի 18-ին հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին տեղեկանում ենք «Լուսավոր Հայաստան» խմբակցության ֆեյսբուքյան էջից: Հունիսի 27-28-ը ՌԴ մայրաքաղաքում տեղի է ունենալու ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցելու է նաև […]

̰
Գիտնականները ծխախոտի պայքարի դեմ արդյունավետ միջոց են գտել

19:30 18.06.2019

Չիկագոյի համալսարանի և Wharton բիզնես դպրոցի գիտնականները պարզել են, որ ծխախոտի օգտագործման անհրաժեշտության փոփոխության վրա հասարակական մթնոլորտի ազդեցությունը ուղիղ համեմատական է հարկերի ազդեցությանը, գրում է «Կոմերսանտը»: Հեղինակները գալիս են եզրակացության, որ ծխախոտի օգտագործման նվազեցումը քիչ է կապված հարկային տոկոսադրույքի հետ: Պարզվել է, որ հարկային փոփոխության մասին քննարկումը արդեն իսկ մինչ հարկի բարձրացումը նվազեցնում է ծխախոտի […]

̰
«Զարթի´ր, լաո». ցուցարար կնոջ երգը ոստիկանական բաժանմունքի դիմաց

19:20 18.06.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատազրկումը պահանջող քաղաքացիները Շենգավիթի ոստիկանության բաժանմունքի առջև էին: Նրանք սպասում էին իրենց ընկերների՝ բաժանմունքից դուրս գալուն: Այդ ընթացքում ազատ ժամանակը լրացնելու համար նրանցից մեկը կատարեց «Զարթի´ր, լաո» երգը: Մանրամասները` տեսանյութում: Ավելի վաղ հայտնել էինք` Քոչարյանի գործը քննող դատավորի որոշումը ստիպել էր ցուցարարներին պարել:

̰
Մերկելի ինքնազգացողությունը վատացել է Զելենսկուն դիմավորելիս

19:08 18.06.2019

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինքնազգացողությունը Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն դիմավորելիս վատացել է: Այս մասին կարելի է եզրակացնել տեսախցիկի ֆիքսած կադրերից, որտեղ Մերկելը կիզիչ արևի տակ կանգնած ողջ մարմնով դողում է ու հազիվ է կարողանում կանգնած մնալ: Ինչպես հայտնում է The New York Times-ը՝ այս իրավիճակը շարունակվել է ավելի քան 1 րոպե, մինչդեռ նրա կողքին […]

̰
Արթուր Վանեցյանն ու Իշխան Զաքարյանը հանդիպել են

19:04 18.06.2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ֆուտբոլին և ֆուտզալին առնչվող հարցեր: Իշխան Զաքարյանը նշել է, որ ֆուտբոլը և ֆուտզալը համահայկական խաղերի 17 մարզաձևերից ամենաշատ մասսայականություն վայելողն են, որոնց հայտերն արդեն իսկ մեծ թիվ են կազմում: «Այս պահի դրությամբ 46 թիմից […]

̰
Բյուրոկրատ պաշտոնյաներ կան՝ ներդրողին չեն օգնում և ձև են բռնում. Թունյան

19:01 18.06.2019

Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այսօր բարձրաձայնեց մի խնդրի մասին, որ կառավարությունում կան այնպիսի պաշտոնյաներ, որ բավարար աշխատանք չեն տանում սփյուռքահայ իրական ներդրողներին օգնելու համար, բյուրոկրատական խնդիրներ են ստեղծում։ «Փոխանակ համապատասխան պետական չինովնիկը, ում էդ խնդիրը վերաբերում է, ինքն ընկնի էդ մարդու հետևից, ինքը հետաքրքրվի, ինքը հարցնի՝ ինչ խնդիր ունես, էդ գործարարն […]

̰
Հանդիպումը կարող է դիտվել որպես միջամտություն. Միրզոյանը չի ողջունում Քոչարյանի և ՀՀ-ում ՌԴ դեսպանի հանդիպումը

18:59 18.06.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հանդիպմանը: Նա նշել է, որ այդ հանդիպումը ողջունելի չէ և առհասարակ որևէ արտաքին ուժ չպիտի խառնվի ներքաղաքական կյանքին: Միրզոյանը շեշտել է, որ խոսքն այն մասին չէ, որ որևէ դեսպան չպիտի հանդիպի ՀՀ քաղաքական դաշտի որևէ ներկայացուցչի […]

̰
ԱԺ նախագահը ստորագրել է Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր ընտրելու մասին որոշումը

18:58 18.06.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է որոշումը, որով Վահե Գրիգորյանը ընտրվել է որպես ՍԴ դատավոր: Հիշեցնենք, որ Գրիգորյանն առաջադրվել էր երկրորդ անգամ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ Ազգային ժողովի քվեարկության արդյունքում ՀՀ նախագահի կողմից առաջադրված Վահե Գրիգորյանն ընտրվել է որպես Սահմանադրական դատարանի անդամ: Քվեները բաշխվել էին հետևյալ կերպ. Կողմ – […]

̰
Իրանը որևէ ազգի դեմ պատերազմ չի մղի. Ռոհանի

18:56 18.06.2019

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը որևէ ազգի դեմ պատերազմ չի մղի: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նախագահը ընդգծել է, որ Իրանի հակառակորդը ոչ թե ազգ է, այլ «մի խումբ անփորձ քաղաքական գործիչներ»: Ռոհանին նաև նշել է, որ նրանք, ովքեր դուրս են եկել Իրանի դեմ, չեն հասնի հաջողության, շեշտելով՝ կոնֆլիկտի վերջում Իրանի […]

̰
Ոչ մի ազատ քաղաքացի իր ասած բառերի համար չպիտի ներողություն խնդրի. Վահե Գրիգորյան

18:54 18.06.2019

Վահե Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում խոսել է ՀՀ 4-րդ նախագահին ուղղած իր արտահայտությունների մասին: «Ես այդ արտահայտությունները կատարել եմ ազատ քաղաքացու կարգավիճակում և որևէ կերպ չեմ ցանկանա ՀՀ քաղաքացուն ուղերձ հղել, որ երբևէ իր ազատ արտահայտվելու շրջանակներում կատարած թեկուզ ցնցող, թեկուզ կոպիտ արտահայտությունների համար ինչ-որ պահի ներողություն խնդրելու հարցի առջև են կանգնելու: Եթե իմ ուղերձը […]

̰
Ինչպե՞ս է Վահե Գրիգորյանը պատկերացնում իր աշխատանքը Հրայր Թովմասյանի հետ

18:44 18.06.2019

ՍԴ անդամ ընտրվելուց հետո Վահե Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ թեպետ որևէ կարգավիճակով չի կարող նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ, բայց, ըստ իր դիրքորոշման, նախընտրելի է, որ սահմանադրական հանրաքվեի հետ կապված բոլոր բաց մնացած հարցերի պատասխանները տրվեն: «Ես անհրաժեշտություն եմ համարում սահմանադրական փոփոխությունների օրակարգը օր առաջ մեջտեղ բերելը: Եվ դա ոչ անհրաժեշտաբար կարող է հանգեցնել […]

̰
Մեր զինվորը պետք է արժանապատիվ, առողջ և որակով սնունդ ունենա. Փաշինյան

18:36 18.06.2019

Բանակի սննդի կազմակերպումը մասնավորին պատվիրակելու պիլոտային ծրագիրը մեկնարկել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը և կից հրապարակել տեսանյութ: Այդ տեսանյութը իր էջում տարածել է նաև Նիկոլ Փաշինյանը և գրել. «Մեր զինվորը պետք է արժանապատիվ, առողջ և որակով սնունդ ունենա»: Հայտնի է, որ նախաճաշին զինվորների համար երկու ճաշատեսակ է լինելու, իսկ ճաշին` […]

̰
Խավիարակերություն են կատարել. Բաբայանը՝ Ֆրանսիայի քաղաքների կողմից Արցախի հետ հարաբերությունները խզելու մասին

18:30 18.06.2019

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, անդրադառնալով մի շարք ֆրանսիական քաղաքների՝ Արցախի հետ ունեցած համագործակցության խզման փաստին, ասել է, որ Ադրբեջանը ռազմական ոլորտում  շարունակում է ագրեսիվ քաղաքականություն վարել, իսկ քաղաքական դաշտում՝ ահաբեկչական: «Հիմա էլ ֆրանսիական այդ քաղաքների և ֆրանսիական կառավարական շրջանակների հետ խավիարակերություն են կատարել որոշ մարդկանց հետ, հիմա այստեղ են ակտիվանում: Նույնիսկ Հենրիխ […]

̰
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է անվանի գիտնական Ռեյմոնդ Դամադյանին

18:28 18.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է հայազգի անվանի գիտնական, գյուտարար և բժիշկ Ռեյմոնդ Դամադյանին, ով մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ (MRI) սարքի ստեղծողն է: Վարչապետը ողջունել է հայտնի գիտնականի այցը հայրենիք և բարձր գնահատել բժշկության ոլորտում հեղափոխական դեր ունեցած նրա գիտական հայտնագործությունը:  «Ձեր այցը լավ առիթ է քննարկելու ապագա Հայաստանի մասին մեր պատկերացումները: Մեր կառավարությունը Հայաստանը տեսնում է որպես […]

̰
ԱԺ-ում կարող է ստեղծվել Արարատի և Արմավիրի ջրօգտագործման հարցերի քննիչ հանձնաժողով

18:26 18.06.2019

Ազգային ժողովում այսօրվա ինտրիգային հարցի՝ Վահե Գրիգորյանի ընտրության, ինչպես նաև մի քանի գրեթե քննարկման չարժանացած հարցերից հետո պատգամավորների ուշադրությանը ներկայացվեց Արարատի և Արմավիրի ջրօգտագործման խնդիրների քննիչ հանձնաժողովի ստեղծման հարցը։ Պատգամավոր Ծովինար Վարդանյանը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցության 40 պատգամավորներով իրենք դիմել են ԱԺ նախագահին այդ քննիչ հանձնաժողովը կազմելու համար, և որոշվել է սահմանել 16 պատգամավորից […]

̰
Քոչարյանի ազատազրկումը պահանջող քաղաքացիներից մի քանիսը ոստիկանության Շենգավիթի բաժնում են

18:24 18.06.2019

Ոստիկանության Շենգավիթի բաժնի առջև այս պահին հավաքված են բողոքի ակցիայի մասնակիցները, ովքեր պահանջում են Ռոբերտ Քոչարյանի ազատազրկումը: Վերջիններս այստեղ հավաքվեցին այն բանից հետո, երբ մի քանիսին ոստիկաններն ուղեկցեցին ոստիկանության բաժանմունք: Ակցիայի մասնակիցները մտադիր են սպասել, մինչև իրենց ընկերները դուրս կգան ոստիկանությունից: Ոստիկանները խոստացան՝ բաժանմունքում գտնվող քաղաքացիները կարճ ժամանակ անց դուրս կգան:

̰
BACK_TO_TOP