TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+31.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի պահը մոտեցել է․ Միքայել Մելքումյան

18:21 18.06.2019

Հայ-ադրբեջանական սահմանին և ընդհանրապես Արցախի շուրջ վերջին զարգացումների համատեքստում գերարդիական է դառնում Ապրիլյան պատերազմից հետո հնչեցված միտքը, և Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի կնքման պահը մոտեցել է։ Ազգային ժողովում հայտարարությունների ժամին այս մասին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։ «Եթե գնում են ակտիվ, ագրեսիվ տարբեր զարգացումներ, դրա մասին նույնպես պետք է որոշակի շարժեր լինի։ Կարծում եմ և […]

̰
Դավիթ Բաբայանը ներքին ու արտաքին պատերազմի վտանգ դեռևս չի տեսնում

18:12 18.06.2019

Այսօր SHANTNEWS.am-ը Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանից հետաքրքրվել է, թե կա՞ արդյոք պատերազմի վտանգ: «Պատերազմի վերսկսումը միշտ էլ հավանական է, բնական է, որովհետև ունենք հակառակորդը, որը չի թաքցնում իր նպատակները, բայց հավանականության մասին խոսելիս պետք է շատ լավ բաներ ևս հաշվի առնենք: Հավանականությունն այնքան էլ շատ չէ: Նախ և առաջ, պահպանվում է հավասարակշռությունը, […]

̰
Նախագահը ներկա կգտնվի Փարիզի միջազգային ավիացիոն ցուցադրությանը

18:10 18.06.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա, որտեղ ներկա կգտնվի Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցադրությանը (The International Paris Air Show): Այն ավիատիեզերական ոլորտի աշխարհի խոշորագույն ցուցադրությունն է թե՛ ցուցադրության տարածքով, թե՛ մասնակիցների թվով, որը երկու տարին մեկ նույն հարկի տակ է հավաքում ոլորտի համաշխարհային խոշորագույն դերակատարներին: Նախագահ Սարգսյանը Փարիզի միջազգային […]

̰
Դարձել է մանկապարտեզ, վարչապետը պիտի խառնվի. Վերաքննիչ դատարանի բակում լարված վիճակ է

17:54 18.06.2019

Վերաքննիչ դատարանի բակում լարված իրավիճակ է: Այստեղ են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն ու հակառակ թիմի ներկայացուցիչները: Վերջիններս դատական նիստի ավարտից հետո փորձ արեցին ճեղքել ոստիկանական շղթան: Ոստիկանները պատ կազմեցին՝ թույլ չտալով նրանց մոտենալ դատարանի մուտքին: «Փակելու ենք մուտքը, գիշերն էլ պիտի մնանք»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: Մեկ այլ մասնակից էլ դժգոհեց. «Դարձել է […]

̰
Հայհոյող տղամարդկանց և ֆեյքերի մարտական բանակն առաջնագծից հետ կանչել է պետք․ Զոհրաբյան

17:45 18.06.2019

Ամերիկյան կազմակերպություններից մեկը ԱՄՆ պետքարտուղարության ամենամյա զեկույց է պատրաստում բոլոր երկրներում հասարակությունների հավաքական բարդույթների մասին։ Այդպիսի հետազոտություն արվել է նաև Հայաստանում, ինչի մասին ասաց ու արդյունքները այսօր Ազգայինն ժողովում ներկայացրեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Եվ պարզվել է, որ սոցիալական ցանցերում սեռապաթոլոգիկ հայհոյանքներ շաղ տվող իրական օգտատերերը ունեն Ֆրոյդի աղյուսակի բոլոր կոմպլեքսները, իսկ տղամարդիկ՝ հայհոյող […]

̰
Վահե Գրիգորյանը դադարեցնում է Մարտի 1-ի գործով իր մասնակցությունը

17:42 18.06.2019

ՍԴ նորընտիր անդամ Վահե Գրիգորյանի երդմնակալության օրը դեռ պարզ չէ, քանի որ դեռ ունի դատական կիսատ մնացած գործեր, որոնք պետք է ավարտին հասցնի: Այդ մասին Վահե Գրիգորյանն ասել է ՍԴ անդամ ընտրվելուց հետո լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով SHANTNEWS.am-ի թղթակցի հարցին․ «Մոտ 80 գործերով մասնակցում եմ ՄԻԵԴ վարույթներին: Զգալի մասից արդեն դուրս եմ եկել: Խնդրել եմ […]

̰
Չեմ առաջարկի Մարտի 8-ը հանել, քանի որ ինչ-որ խավի համար տոն է, իրենց բանտիկ և սրտիկ են տալիս․ Զոհրաբյան

17:37 18.06.2019

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին այսօր զայրացրեց կառավարության ներկայացուցչի կարդացած եզրակացությունը իր՝ հայկական կինոյի օր նշելու մասին նախաձեռնության մասին։ Կառավարությունը եզրակացություն էր տվել, որ կինոյի առանձին օր ունենալը մեկուսացնում է հայկական կինոն։ «Եթե մենք էդ տրամաբանությամբ գնանք, ուրեմն եկեք տոնացույցից հանենք Ընտանիքի օրը, եկեք ապրիլի 7-ը չնշենք, ինչի՞ ենք ապրիլի 7-ը նշում… Ես կարծում եմ՝ կնոջը […]

̰
Վահե Էնֆիաջյանը կաթողիկոսին առաջարկել է դադարեցնել եկեղեցիներում մատուցվող սգո արարողությունները

17:34 18.06.2019

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի ուղեկցությամբ, հյուրընկալվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հասարակության և երկրի առջև ծառացած մի շարք խնդիրների: Վահե Էնֆիաջյանը, բարձրաձայնելով ժողովրդի ցանկությունը, հանդես է եկել եկեղեցիներում մատուցվող սգո արարողությունները դադարեցնելու […]

̰
Չփորձեն խոսել սպառնալիքի լեզվով. ասելիք` ուղղված Բաքվին

17:21 18.06.2019

Այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանն ասել է, որ ցանկանում է  անդրադառնալ հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանն ու Բաքվից եկող ռազմատենչ հայտարարություններին: Հայրապետյանն ասել է, որ պաշտոնական հանդիպումներից առաջ Բաքուն միշտ է փորձել լարել իրավիճակը. «Այդուհանդերձ, կցանկանային այս ամբիոնից հերթական անգամ հիշեցնել պաշտոնական Բաքվին, որպեսզի մեզ հետ չփորձեն խոսել սպառնալիքի լեզվով: Չփորձեն չհարձակվելը […]

̰
Ես մտերմություն ունեմ քաղաքական տարբեր շրջանակների հետ մինչև իմ երդում տալը. Վահե Գրիգորյան

17:20 18.06.2019

Վահե Գրիգորյանը ՍԴ անդամ ընտրվելուց հետո խոսել է լրագրողների հետ` նշելով, որ նա ավելի շատ կցանկանար ընտրվել 6-րդ գումարման Ազգային ժողովում, քանի որ այդ ընթացքում որևէ քաղաքական ուժ ԱԺ-ում չուներ մեծամասնություն: Նաև նշել է, որ դեմոկրատական հիմունքներով ձևավորված ԱԺ-ի կողմից ընտրված լինելն իր համար մեծ պատիվ է: Վահե Գրիգորյանը նաև նշել է, որ նա ոչ […]

̰
«Մտքերի հայկական գագաթնաժողովի» մասնակիցները սպասում են Հայաստանում հաջորդ հանդիպմանը

17:13 18.06.2019

Դիլիջանում հունիսի 7-9-ն անցկացված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասնակիցները շարունակում են իրենց տպավորություններն ու շնորհակալությունը փոխանցել Հայաստանում նման բարձրակարգ միջոցառում կազմակերպելու համար: Համաշխարհային տեխնոլոգիական առաջատար «Սիմենս» ընկերության տնօրեն Ժան-Մարկ Լիշկան «Լինկդին»-ի իր էջում գրել է, որ «Մտքերի գագաթնաժողով»-ի նպատակն է դրանից հեռանալ՝ ունենալով նոր ընկեր, նոր գաղափար և նոր նախագիծ. «Ես կարողացա հասնել այս երեքին էլ: […]

̰
Կիրակոս վարդապետ Դավթյանը նշանակվել է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ

17:10 18.06.2019

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը տեղեկացնում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին ազատել է Վիրահայոց թեմի առաջնորդի պաշտոնից: «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ազատվել է Վիրահայոց թեմի առաջնորդի պաշտոնից և կվերադառնա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Տնօրինության համար հիմք է ծառայել Վազգեն […]

̰
ՔԿ-ն պարզաբանել է 2016թ. երկու զինծառայողների սպանության հանգամանքները

17:09 18.06.2019

ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության «ՀՀ քննչական կոմիտեի նախաձեռնությամբ ստեղծված հասարակական մոնիթորինգի աշխատանքային խմբում» «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ»» տարածած հայտարարության վերաբերյալ. «Հայտնում ենք, որ 06.04.2016թ. ՀՀ ՔԿ հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով նախատեսված հանցագործության  հատկանիշներով հարուցվել է […]

̰
Դատավորը կողմերին չի բացատրել իրենց իրավունքներն ու պարտականությունները. Հայկ Ալումյան

17:04 18.06.2019

Վերաքննիչ դատարանում տասը րոպե տևած ընդմիջումից հետո շարունակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը: Նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանին ելույթի հնարավորություն ընձեռեց: Ալումյանը նշեց՝ առարկում է դատարանի գործողությունների դեմ, ընդգծեց՝ այս դատավարությունը չունի նախադեպ, ընթացակարգը որևէ ձևով կանոնակարգված չէ «Քրեական դատավարության» օրենսգրքով, ուստի դատավորը առավել ևս պարտավոր է […]

̰
Աճել է անհատ ձեռնարկատերերի ու ՍՊԸ-ների գրանցումների քանակը

17:02 18.06.2019

2019 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցվել է 10 հազար 490 անհատ ձեռնարկատեր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 2 հազար 915-ով: 2019 թվականի հունվարից մայիսն ընկած ժամանակահատվածում գրանցված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների թիվը ևս գերազանցել է 2018 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը. 2019 թվականի առաջին հինգ ամիսներին […]

̰
Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոստովանել է, որ զորավարժությունների ժամանակ արկն ընկել է Գյանջայի տներից մեկի վրա

16:55 18.06.2019

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խոստովանել է, որ ադրբեջանական բանակի զորավարժությունների ժամանակ արձակված արկն ընկել է երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյանջայի շինություններից մեկի վրա: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նշվում է, որ լրագրողների հետ զրույցում նա ասել էր, թե դա «ուսումնական արկ էր»: «Եթե դա մարտական արկ լիներ, ապա զոհերն անխուսափելի կլինեին: Արկը տուն […]

̰
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունն ընթանում է հակընդդեմ ակցիաներով

16:43 18.06.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը Վերաքննիչ դատարանում ընթանում է հակընդդեմ ակցիաներով: Պարբերաբար իրադրությունը լարվում և հանդարտվում է: Հավաքվածներն արձագանքում են դատարանի դահլիճում տեղի ունեցողին ու շարունակում վանկարկումները:

̰
Վահե Գրիգորյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի անդամ

16:33 18.06.2019

Ազգային ժողովում քվեարկության արդյունքում Վահե Գրիգորյանն ընտրվեց որպես Սահմանադրական դատարանի անդամ՝ ներկայացված նախագահի կողմից՝ նրա սահմանադրական իրավասությունների շրջանակում։ Քվեները բաշխվեցին այս կերպ․ Կողմ – 99 ձայն, Դեմ – 22 ձայն, Անվավեր – 1 քվե։ Հիշեցնենք, որ Գրիգորյանը երկրորդ անգամ էր առաջադրվում։ Նրան աջակցում էր «Իմ քայլը» խմբակցությունը, իսկ դեմ էր ԼՀԿ խմբակցությունը։ ԲՀԿ խմբակցության անդամները […]

̰
Էս անգամ նուրբ եմ ասում, մյուս անգամ կոպիտ եմ ասելու. Քոչարյանի գործով դատական նիստը թեժ է անցնում

16:32 18.06.2019

Վերաքննիչ դատարանում այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը: Դատավոր Արմեն Դանիելյանը փաստաբաններին թույլ չտվեց միջամտել դատական նիստին, ելույթ ունենալ՝ նշելով, որ նման հնարավորություն կտրվի, երբ պատեհ պահը գա: Փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ նիստն ընթանում է անհասկանալի դատավարական կանոններով, ապա շեշտեց. «Էս անգամ նուրբ եմ ասում, մյուս անգամ շատ […]

̰
Պարոն Պետրոսյանն այնքան է կրկնել` դեմ է թեկնածությանս, որ տպավորություն կա՝ կողմ է․ Գրիգորյան

16:26 18.06.2019

Ազգային ժողովում իր եզրափակիչ ելույթում Սահմանադրական դատարանի անդամ առաջադրված Վահե Գրիգորյանն անդրադարձավ այն քննադատությանը, որ իր հասցեին հնչեցրել էր ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ «Պարոն Պետրոսյանը այնքան է կրկնել, որ դեմ է իմ թեկնածությանը, որ ինձ մոտ տպավորություն կա, որ ինքը ինչ-որ իմաստով կողմ է, բայց փորձում է իրեն համոզել, որ ինչ-որ բանով դեմ լինի… Բայց […]

̰
Հալեպում, հայկական կողմի նախաձեռնությամբ, սիրիացի երեխաների համար միջոցառում է կազմակերպվել

16:24 18.06.2019

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Հալեպ քաղաքի մշակույթի տանը հունիսի 17-ին, հայկական կողմի նախաձեռնությամբ, սիրիացի երեխաների համար միջոցառում է կազմակերպվել: Ներկա են եղել Հալեպի փոխնահանգապետ Կումիտ Աասին, Հալեպի քաղաքապետ Մաադ ալ-Մադլաջին, Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը, Սիրիայում հայկական մարդասիրական խմբի պատասխանատու Արկադի Տոնոյանը, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության […]

̰
Պետգույքի կոմիտեն Մանվել Գրիգորյանի գործով դիմել է դատախազություն

16:22 18.06.2019

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը դատական նիստի ընթացքում հայտարարել է, որ դատարան գրություն է ստացվել, որ դիմելով դատարանին` Պետական գույքի կառավարման կոմիտեն նշել է, որ  Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը 2018թ. հոկտեմբերի 17-ին վարչապետին դիմում է ներկայացրել այն մասին, որ Մանվել Գրիգորյանը ցանկանում է իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերությունը […]

̰
Արդյո՞ք Հայաստանն ունի չորրորդ նախագահ․ միանշանակ, այո՛․ Վահե Գրիգորյան

16:21 18.06.2019

Ազգային ժողովում այսօր Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու առաջադրված Վահե Գրիգորյանն անդրադարձավ Հայաստանի չորրորդ նախագահի լեգիտիմության վերաբերյալ իր հայտարարություններին, որոնց վրա էլ ուշադրություն էր հրավիրել ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ Գրիգորյանը որոշեց վերջակետ դնել թեմային։ Նա բացատրեց, որ մինչև Արմեն Սարգսյանի ընտրությունն ինքը պնդել է, որ ՀՀ նախագահը պետք է ընտրվի ժողովրդի կողմից, բայց որևէ լուրջ հակափաստարկ […]

̰
Բինալի Յըլդըրըմը օգնություն է ցուցաբերել վթարի ենթարկված մոտոցիկլավարին

16:20 18.06.2019

Թուրքիայի նախկին վարչապետ, ներկայումս այդ երկրի իշխող՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից Ստամբուլի քաղաքապետի թեկնածու առաջադրված Բինալի Յըլդըրըմը շտապել է օգնություն ցուցաբերել վթարի ենթարկված մոտոցիկլավարին: Ինչպես հայտնում է Haber7-ը, քաղաքական գործիչը ծառայողական մեքենայով երթևեկելիս տեսել է, որ քաղաքացին վթարի է ենթարկվել, արագ դուրս է եկել մեքենայից ու շտապել օգնության: Հիշեցնենք, որ մարտի 31-ին Թուրքիայում անցկացված […]

̰
Պետրոսյանը բարձրաձայնեց հարցեր, որ կային հանրության մեջ․ Աբովյան

16:19 18.06.2019

Եթե Գևորգ Պետրոսյանի այսօրվա ելույթը չլիներ, ապա քննարկումը շատ դանդաղ կլիներ, ու ելույթների կեսը չէին լինի, քանի որ դրանք վերաբերում էին հենց Պետրոսյանի բարձրացրած հարցերին։ Այս մասին այսօր ԱԺ-ում ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանի նշանակման հարցը քննարկելիս ԲՀԿ խմբակցության անունից ելույթ ունենալիս նշեց պատգամավոր Արման Աբովյանը։ «Ես շատ ուրախ եմ, որ ԲՀԿ պատգամավոր պարոն Պետրոսյանը […]

̰
Դատավորը հետաքրքրվեց՝ ինչու Ռոբերտ Քոչարյանը ներկա չէ նիստին

16:17 18.06.2019

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, այսօր շարունակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը: Դատավոր Արմեն Դանիելյանը պաշտպանության կողմից հետաքրքրվեց՝ ինչու նիստին ներկա չէ Ռոբերտ Քոչարյանը: Վերջինիս պաշտպան Հայկ Ալումյանը նշեց՝ հաշվի առնելով, որ մեղադրյալների ներկայությունը նման միջնորդության քննարկման ժամանակ, ըստ օրենքի, պարտադիր չէ, իր պաշտպանյալը նախընտրել է չգալ: Նա նաև հայտնեց՝ […]

̰
Ենթադրել, որ ԼՀԿ-ում կան գաղափարական տարաձայնություններ, գույների խտացում է. Մարուքյան

16:16 18.06.2019

ՍԴ դատավորի թեկնածուի ընտրությանը մասնակցելուց հետո Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ խմբակցությունը քվեարկելու է ազատ՝ ելնելով խմբակցության պատգամավորների սկզբունքների տարբերությունից: Մարուքյանից նաև հետաքրքրվեցին, թե արդյոք ինչպիսին է իր վերաբերմունքը, երբ ընդդիմադիր խմբակցության պատգամավորին ծափահարում են իշխանության ներկայացուցիչները, որին ի պատասխան, Մարուքյանը նախ` ճշտեց, թե ում են ծափահարել և երբ: Լրագրողները ներկայացրեցին, որ […]

̰
Վեդու ջրամբարը կարող է դառնալ Հայաստանում կաթիլային ոռոգման ցանցի ամրացման կարևոր հանգույց․ Պապիկյան

16:10 18.06.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է Զարգացման ֆրանսիական գործակալության Արևելյան Եվրոպայի, Կովկասի, Թուրքիայի և Ասիայի տարածաշրջանի տնօրեն Սեսիլ Կուպրիի գլխավորած պատվիրակությանը։ Սուրեն Պապիկյանը ողջունել է հյուրերին և նշել, որ ուրախ է ևս մեկ անգամ, արդեն նոր կարգավիճակով, նախարարությունում ընդունել գործընկեր կազմակերպության ներկայացուցիչներին։ Հայաստանում ԶՖԳ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերից առանձնացնելով Արարատյան […]

̰
Վահե Գրիգորյանին դե՞մ, թե՞ կողմ կքվեարկի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը

16:08 18.06.2019

Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը խոսել է լրագրողների հետ: Գևորգ Գորգիսյանը նշել է, որ խմբակցությունը դեռ չի որոշել` ՍԴ դատավորի ընտրության ժամանակ կքվեարկի ազատ ընտրությա՞մբ, թե՞ ընդհանուր որոշմամբ: Նա նաև նշել է, որ անձամբ ինքը հակված է դեմ քվեարկելուն:

̰
Պետդուման ընդունել է «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի կասեցման մասին օրենքը

16:06 18.06.2019

Ռուսաստանի պետական դուման ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև կնքված «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի կասեցման մասին օրենք է ընդունել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Այդ օրինագիծը մայիսի 13-ին Պետական դումայի քննարկմանն էր ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Փաստաթղթին դրական եզրակացություն են տվել միջազգային հարցերով մասնագիտացված հանձնաժողովը և երկու համանախագահող հանձնաժողովները՝ […]

̰
BACK_TO_TOP