16:16 18.06.2019
ՍԴ դատավորի թեկնածուի ընտրությանը մասնակցելուց հետո Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ խմբակցությունը քվեարկելու է ազատ՝ ելնելով խմբակցության պատգամավորների սկզբունքների տարբերությունից: Մարուքյանից նաև հետաքրքրվեցին, թե արդյոք ինչպիսին է իր վերաբերմունքը, երբ ընդդիմադիր խմբակցության պատգամավորին ծափահարում են իշխանության ներկայացուցիչները, որին ի պատասխան, Մարուքյանը նախ` ճշտեց, թե ում են ծափահարել և երբ: Լրագրողները ներկայացրեցին, որ […]
16:10 18.06.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է Զարգացման ֆրանսիական գործակալության Արևելյան Եվրոպայի, Կովկասի, Թուրքիայի և Ասիայի տարածաշրջանի տնօրեն Սեսիլ Կուպրիի գլխավորած պատվիրակությանը։ Սուրեն Պապիկյանը ողջունել է հյուրերին և նշել, որ ուրախ է ևս մեկ անգամ, արդեն նոր կարգավիճակով, նախարարությունում ընդունել գործընկեր կազմակերպության ներկայացուցիչներին։ Հայաստանում ԶՖԳ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերից առանձնացնելով Արարատյան […]
16:08 18.06.2019
Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը խոսել է լրագրողների հետ: Գևորգ Գորգիսյանը նշել է, որ խմբակցությունը դեռ չի որոշել` ՍԴ դատավորի ընտրության ժամանակ կքվեարկի ազատ ընտրությա՞մբ, թե՞ ընդհանուր որոշմամբ: Նա նաև նշել է, որ անձամբ ինքը հակված է դեմ քվեարկելուն:
16:06 18.06.2019
Ռուսաստանի պետական դուման ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև կնքված «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի կասեցման մասին օրենք է ընդունել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Այդ օրինագիծը մայիսի 13-ին Պետական դումայի քննարկմանն էր ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Փաստաթղթին դրական եզրակացություն են տվել միջազգային հարցերով մասնագիտացված հանձնաժողովը և երկու համանախագահող հանձնաժողովները՝ […]
16:04 18.06.2019
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ ունենալիս փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր զարմանք արտահայտեց այն քննադատության վերաբերյալ, որ իշխանական խմբակցության կողմից դրական վերաբերմունքի է արժանացել ՍԴ անդամի պաշտոնին հավակնող այն թեկնածուն, որ մտերիմ է այդ խմբակցության անդամների հետ։ «Բա ո՞ւմ թեկնածուն պետք է լիներ։ Մենք վստահության քվե ենք ստացել, որը պատասխանատվություն է նաև, այսինքն` այդ […]
16:03 18.06.2019
Մանվել Գիգորյանի և Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննության ժամանակ այսօր ամբաստանյալ Գրիգորյանը կրկին ներկա չէր: Դատարանը բանավոր տեղեկացել էր, որ նրան հնարավոր չէ տեղափոխել «Նաիրի» բժշկական կենտրոնից առողջական խնդիրների պատճառով: Դատարանը հրապարակեց մի գրություն Պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված, որի համաձայն` Մանվել Գրիգորյանը «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ԲԲԸ-ն նվիրաբերում է պետությանը` որպես պետությանը հասցված […]
16:01 18.06.2019
Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի համար առաջադրված Վահե Գրիգորյանի փորձը ուսանելի է շատ իրավաբանների համար։ Բայց դրանից անկախ՝ նրա ընտրությունը հակասում է օրենքին։ Այս մասին այսօր թեկնածության քննարկման ժամանակ ԼՀԿ խմբակցության անունից ելույթ ունենալիս նշեց պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ Սիմոնյանն ասաց, որ երբ իրենք խոսում էին Վահե Գրիգորյանի՝ երկրորդ անգամ առաջադրման հակաիրավականության մասին, իշխանական թևիս մեկ ասում […]
16:00 18.06.2019
Թուրքիայի դատախազությունը 128 մարդու կալանավորելու հրաման է տվել: Anadolu գործակալության փոխանցմամբ՝ այս մարդիկ կասկածվում են թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ: Հրամանները տրվել են Թուրքիայի Իզմիր և Կոնիա նահանգների դատախազների կողմից: Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի զինված ուժերի մի խումբ սպաների ու զինվորների կողմից հեղաշրջման փորձ էր կատարվել: Իրադարձությունները հիմնականում ծավալվել […]
16:00 18.06.2019
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությունը որոշել է ազատ քվեարկել Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուի վերաբերյալ։ Այս կապակցությամբ ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս ԲՀԿ-ից Գևորգ Պետրոսյանն ասաց, որ կարծիքը պետք է ձևավորվի ԱԺ-ում հնչած ելույթներից։ Իսկ թեկնածու այդ ելույթում պատգամավորը նկատել է խոսքեր, ըստ որոնց՝ Սահմանադրական դատարանի անդամները կարող են քաղաքական շարժառիթներով ընտրվել։ Պետրոսյանը դիմեց ՍԴ անդամի թեկնածու Վահե […]
15:59 18.06.2019
Սահմանադրական դատարանի անդամ թեկնածու Վահե Գրիգորյանը չի համարում, որ երկրորդ անգամ իրեն առաջադրելը օրենքի հետ հակասության մեջ է մտնում։ Նա բացատրում է, որ օրենքը դիտարկելիս պետք է հետևել ոչ թե բառաբանական գծին, այլ օրենքի իմաստին, երբ նշվում է «նոր թեկնածուի» մասին։ Թեկնածուի խոսքերով՝ արդեն մի քանի ամիս տեղեկատվական խցանում կա այս թեմայով, ու մասնագիտական գիտելիք […]
15:48 18.06.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համեմատականներ է կատարել իր ու «Ազգի ծառան» հեռուստանովելում իր մարմնավորած կերպարի՝ Վասիլի Գոլոբորոդկոյի միջև: Ինչպես գրում է Bild պարբերականը, նա հայտարարել է, որ իրենց միջև շատ ընդհանրություններ կան: Մասնավորապես, երկուսն էլ փորձում են ավելի բարեկեցիկ դարձնել ուկրաինացիների կյանքը: «Այս առումով ես նույնքան անկեղծ եմ, որքան Վասիլի Գոլոբորոդկոն»,- ասել է Զելենսկին: Նա, […]
15:48 18.06.2019
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձել է նաև ԲՀԿ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ քննչական մարմինը իրավունք չի ունեցել իրեն ծանուցագիր ուղարկելու: «Ես 2 անգամ գնացել եմ Քննչական կոմիտե, այդ 2 անգամ էլ եղել եմ ԱԺ պատգամավոր, վերջին անգամ նաև ԱԺ փոխնախագահ: Նույն քննիչը ինձ պատմել է, որ […]
15:45 18.06.2019
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության ենթակա ոլորտն ընդգրկել է ՀՀ ԱՆ ՔԿԾ-ի կողմից կազմակերպված գնումների գործընթացների նկատմամբ օրինականության և արդյունավետության վերահսկողությունը: Իրականացված ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից 2016-2018 թվականների ընթացքում կազմակերպված մի շարք գնման գործընթացներ իրականացվել են այդ ոլորտը կարգավորող օրենսդրական […]
15:37 18.06.2019
Խորհրդարանում մեկնարկել է ՍԴ անդամի ընտրությունը: Քվեարկությանը ներկա են «Իմ քայլը» խմբակցության բոլոր պատգամավորները, բացի Սասուն Միքայելյանից: Ըստ որոշ տեղեկությունների՝ իշխանական խմբակցությանը հրահանգ է եղել չբացակայել, մեկ մարդու պես մասնակցել քվեարկությանը: ՍԴ անդամի պաշտոնին ՀՀ նախագահը ներկայացրել է փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը:
15:36 18.06.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությանն այսօր ամբաստանյալ Գրիգորյանը կրկին ներկա չի եղել: Դատարանին բանավոր տեղեկացել են, որ ամբաստանյալին հնարավոր չի եղել տեղափոխել «Նաիրի» բժշկական կենտրոնից առողջական խնդիրների պատճառով: Պետական մեղադրող Վահե Դոլմազյանը միջնորդել է Գրիգորյանի առողջական վիճակի մասին ամբողջական տեղեկություններ […]
15:28 18.06.2019
SHANTNEWS.am-ը մի քանի անգամ է անդրադարձել Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ԴՏՏ-ի գերեզմանոցին՝ նաև արձանագրելով, որ գերեզմանոցի ցանկապատը պոկված է, և գողություն է կատարվում: Հիշեցնենք, որ ավելի քան 1000 տոննա ԴՏՏ-ն թաղվել է ցորենի արգելանոցի դիմաց: ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի աշխատակիցներ են տարածք այցելել, հողի, ջրի փորձանմուշներ […]
15:18 18.06.2019
Բոլոր նրանք, ովքեր խնդիր են ունեցել օրենքի տեսանկյունից, անպայման այսօր կամ վաղը պատասխան են տալու՝ անկախ նրանից, թե որտեղ և ինչպես են մեր գործընկերների կողմը կանգնում ու լուսանկարվում։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով մեկ այլ պատգամավորի մտահոգություններին։ «Կոչ եմ անում բոլորին՝ չփորձել մեզ հետ լուսանկարվելով պաշտոն ստանալ, ինդուլգենցիա ստանալ կամ […]
15:15 18.06.2019
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպք: ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2016թ-ին պաշտոնավարող Սյունիքի մարզպետը, տեղեկանալով, որ իր հետ լարված հարաբերությունների մեջ գտնվող անձինք հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով […]
15:07 18.06.2019
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ կուսակիցների համար անակնկալ էր Սասուն Միքայելյանի՝ վարչության անդամ չընտրվելը, բայց դա չի ազդելու ո´չ իրենց փոխհարաբերությունների, ո´չ էլ Սասուն Միքայելյանի` կուսակցությունում ունեցած դիրքի վրա: Ալեն Սիմոնյանը վարչության նախկին նախագահի չընտրվելն ու իր քիչ ձայներ ստանալը պայմանավորել է ներկուսակցական պասիվ աշխատանքով: Նա նաև շեշտել է, որ […]
14:48 18.06.2019
Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում առաջադրված Վահե Գրիգորյանին հարցեր ուղղելու ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր Մանե Թանդիլյանն ասաց, որ եթե ճիշտ է հասկացել թեկնածուի ելույթը, ապա Գրիգորյանի պատկերացմամբ՝ Սահմանադրական դատարանը քաղաքական մարմին է։ Գրիգորյանը բացատրեց, որ իր պատկերացմամբ՝ Սահմանադրական դատարանի որոշումների հետևանքները քաղաքական են, բայց դա չի նշանակում, որ ՍԴ դատավորները պետք է զբաղվեն քաղաքական գործունեությամբ կամ, […]
14:45 18.06.2019
Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու առաջադրված Վահե Գրիգորյանի հետ հարաբերությունները ոչ թե անձնական մտերմություն են, այլ իրավական պետության շուրջ գործընկերություն։ Այս մասին այսօր Ազգային ժողովում թեկնածուին պաշտպանելիս ասաց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։ Նա նաև անդրադարձավ ընդդիմության և, մասնավորապես, ԼՀԿ խմբակցության կողմից այն քննադատությանը, ըստ որի՝ Գրիգորյանը կաշկանդված է լինելու «Իմ քայլը» խմբակցության և այդ քաղաքական ուժի […]
14:40 18.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր թվիթերյան էջում հայտարարել է, որ ԱՄՆ-ի տարածքում անօրինական ներգաղթյալների արտաքսումը կսկսվի հաջորդ շաբաթ: «Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ի ներգաղթյալների և մաքսային ոստիկանությունը սկսելու է միլիոնավոր անօրինական ներգաղթյալների արտաքսման գործընթացը, որոնք անօրինակ ներխուժել են ԱՄՆ»,- գրել է Թրամփը: Նա նաև ընդգծել է Մեքսիկայի աշխատանքը, որը, Թրամփի գնահատմամբ, լավ օգտագործում է իր միգրացիոն օրենսդրությունը: […]
14:36 18.06.2019
Ինչո՞վ է այս տարի առանձնանալու հեռուստամարաթոնը. հարցն այսօր ուղղվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին: Ինչպես հայտնի է, այսօր մեկնարկել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովը: «Մտածում են հեռուստամարաթոնի ձևաչափի մասին: Միգուցե սկսվի Հայաստանից, հետո Եվրոպայի վրայով գնա ԱՄՆ արևելյան ափ, ապա հասնի արևմտյան ափ: Թեման պետք է հոգաբարձուները որոշեն, մի […]
14:31 18.06.2019
Ազգային ժողովում ելույթ ունենալիս Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Վահե Գրիգորյանը հաստատեց, որ մտերիմ է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ, բայց ասաց, որ նույն կերպ մտերիմ է նաև այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ «Բայց մեր ընկերությունը գաղափարական հիմքի վրա է եղել և այդ գաղափարական հիմքը ամենևին էլ ոչ կուսակցական գաղափարական հիմքն է, դա մեր ընդհանուր երազանքի, […]
14:24 18.06.2019
2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանում օրենսդիր և գործադիր իշխանությունները փաստորեն կազմվում են միևնույն քաղաքական պլատֆորմի հիման վրա։ Ըստ այդմ, երկու այդ իշխանությունների միջև շփումներն ու համաձայնությունները ավելի շատ են լինելու։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս հայտարարեց ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանը։ Նրա խոսքերով` այս տանդեմին պետք է հակակշռի երկրի արդարադատական համակարգի՝ դատական […]
14:22 18.06.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը դադարեցրել է «Եվրանեսթում» հայկական պատվիրակության ղեկավարի իր լիազորությունները: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում: https://www.facebook.com/MkhitarHayrapetyanOfficial/videos/477666669675792/?__xts__[0]=68.ARBo7QifJWh22qwXh8NcUUkYkanVXwCes0mumibvY7WkIo8lOXq7BCJtdhrEf9PR3q4RZ6M7tf6GwkOj5rU_Mx3yQ5AvoqanY7g_t5gskIv3gUlmiglqwjfuvILbAcnS6N5d47GPH5bg0BmFIpi3E0tDhiD_2XofkBG8MzIHBqMkp4i4z4eI7B5auGxaPf9oOilCRG2LX0dQtkrfM9aGUrYhAchmv2G_vLF1LsonMAKEAegIySjdzJzNYnCAfJGuwAKKSRLIxzsZY-GG3Tnn_rVeJNvxj5dYzN4kipA9CPho8jJMeOC-BOa8KJJnh2PSt9fx6RN_ab_mHhwbkTHMA_-eMlj3sCZSHXE&__tn__=-R
14:15 18.06.2019
Ազգային ժողովում ՍԴ անդամի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածությունը քննելիս ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նրա մի քանի ելույթների անդրադարձավ։ Պետրոսյանն ասաց, որ ինքը չի աղավաղել Գրիգորյանի խոսքերը իրենց խմբակցության հետ նիստից հետո, այլ Գրիգորյանն է փոխել իր խոսքը։ Նա մեջբերեց Գրիգորյանի այն խոսքերը, ըստ որոնց՝ Հայաստանի ներկա Սահմանադրությունը «բռնաբարության ծնունդ է»։ Պետրոսյանը հարցրեց Գրիգորյանին՝ այդ դեպքում […]
14:10 18.06.2019
Պատգամավոր Շաքե Իսայանը ԱԺ-ում հարց ուղղեց ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանին: «Ձեր ընտրվելու դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում ձեր աշխատանքը այս Սահմանադրության դեպքում, ինչպե՞ս եք վերաբերում հանրաքվեով Սահմանադրության կայացմանը»,- հարցրեց նա: Վահե Գրիգորյանը մինչ այս արտահայտվել էր, որ կողմ է նախագահական կառավարման մոդելին, արդյո՞ք պատկերացնում է առաջիկայում սահմանադրական փոփոխություններ, եթե, այո´, ի՞նչ մեխանիզմով, հետաքրքրվեց Իսայանը: Գրիգորյանը […]
14:02 18.06.2019
Սահմանադրական դատարանի անդամին ընտրում է քաղաքական մարմին՝ Ազգային ժողովը, հետևաբար դա քաղաքական որոշում է։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ բացատրելով, որ քաղաքական որոշումը չի նշանակում կուսակցական որոշում։ Նա նաև որոշեց շտկում մտցնել ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքերի մեջ, որը «բանտային անցյալ» էր որակել ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանի […]
13:58 18.06.2019
Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի վերաբերյալ հայտարարություն է տարածել: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2016 թ. ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող` Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ հայտնի հայտարարությանը հաջորդեց համապատասխան հանձնաժողովի կազմավորումը: Ուսումնասիրելով հանձնաժողովի կազմավորմանը նախորդող և հաջորդող գործընթացները` հարկ ենք համարում արձանագրել. 1) 2016թ. ապրիլյան ռազմական […]