23:00 17.06.2019
«Անչափահասների շրջանում որևէ սեռական քարոզչություւն իրականացնելիս մենք պետք է լինենք շատ զգույշ, քանի որ այդ տարիքում ձևավորվում է նրանց հոգեկերտվածքը»,- ասել է Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն ռադիոկայանի» ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով ԲՀԿ-ի կողմից առաջարկվող այն նախագծին, որ պետք է պատասխանատվության ենթարկել ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզողներին: Նաիրա Զոհրաբյանը նաև […]
22:56 17.06.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Ես հասկանում եմ, որ դուք ջղայնանում եք, որ քաղաքացիները ուրախ են։ Ես հասկանում եմ, որ դուք ջղայնանում եք, երբ մարդիկ իրենց լավ են զգում։ Ես հասկանում եմ, որ դուք նյարդայնանում եք,որ այսօր ազատություն է։ Ես հասկանում եմ, որ դուք նյարդայնանում եք, որ այսօր […]
22:33 17.06.2019
«Իմ իմիջային փոփոխությունն ընտրական լրացուցիչ քվեներ ստանալու միտումներ չի ունեցել: Տևական ժամանակ իմ գործընկերները, Գևորգ Շադոյանը քննարկում էին իմիջային փոփոխությունը: Ինձ հետ Ուկրաինայից կամ այլ տեղերից մասնագետներ չեն աշխատել»,- ասել է Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն ռադիոկայանի» ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում: Այն հարցին, թե Նաիրա Զոհրաբյանը կրկին կառաջադրվի քաղաքապետ, թե ոչ, […]
21:58 17.06.2019
Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն ռադիոկայանի» ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում խոսել է Աբովյանի ընտրությունների մասին. «Ժամանակն է, որ մենք հեղափոխական թրենդից դուրս գանք, քանի որ վերջին շրջանում կա տենդենց անընդհատ գրգռել հանրության մի հատվածի ստորին բնազդները: Հանրության մեջ կա մի հատված, որը անընդհատ ուզում է արյուն: Ես հակսանում եմ, որ մարդկանց […]
21:49 17.06.2019
«Բրիտանական «Օքսֆորդ» անալիտիքսը կոչ է անում միջազգային ներդրողներին Հայաստանից ձեռնպահ մնալ, քսնի որ Հայաստանում իրական տուրբուլետնություն է, սա է ինձ համար իրական ցուցիչը, քան ինչ-որ թվեր: Ինձ համար կա մեկ ցուցիչ՝ աղքատությունը չի նվազել, գործազրկությունը չի նվազել, ստվերից որոշակի աշխատատեղեր հանել են և նոր աշխատատեղեր չկան: Սա է իրականությունը, ցավոք»,- ասել է Ազգային ժողովի պատգամավոր, […]
21:23 17.06.2019
Հայաստանում դատական բարեփոխումների, իրապես անկախ և անկողմնակալ դատական բարեփոխումների իրականացումն ամբողջական է դարձնում հեղափոխության փիլիսոփայությունը։ Այս մասին նշել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. գործողությունների ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողության բացման խոսքում։ Այն ներկայացվում է ամբողջությամբ. «Հարգելի տիկին Գլխավոր քարտուղարի տեղակալ, Հարգելի գործընկերներ, կառավարության անդամներ, Նախարար Բաթոյան, նախարար Արշակյան, պարոն Քոչարյան, Հարգելի խորհրդարանականներ, […]
21:05 17.06.2019
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի–Դրագոնիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանի դատաիրավական բարեփոխումներին, դատական իշխանության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. գործողությունների ծրագրին։ Մարդու իրավունքների պաշտպանը […]
20:29 17.06.2019
Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն ռադիոկայանի» ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Օգտատերերից մեկի այն հարցին, թե ԲՀԿ-ն երբևէ ընտրություններից առաջ ընտրակաշառք բաժանե՞լ է, Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է. «Երևանի ավագունու դեկտեմբերի 9-ի ընտրության ժամանակ դա եղել է աբսուրդ և անհնար: Ինչ վերաբերում է նախկին մի շարք ընտրություններին, միգուցե, այո, […]
20:19 17.06.2019
Եգիպտոսի պետական հեռուստատեսությունը հայտնեց, որ դատավարության ժամանակ, դատավորից խոսելու իրավունք ստանալուց հետո մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին: 2012 թվականին Մուրսին հաղթել էր նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Համարվում է, որ նա Եգիպտոսի պատմության մեջ ժողովրդավարական կարգով ընտրված առաջին նախագահն էր, նա երկիրը կառավարեց մեկ տարուց մի փոքր ավելի, մինչև 2013 թվականի հուլիսի 3-ի ռազմական […]
20:00 17.06.2019
Արցախի և ԱՄՆ-ի միջև, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկու երկրների հետ տարբեր մակարդակներով ուղղակի պաշտոնական շփումների միջոցով երկխոսությունը բազմակողմանի քննարկումների և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծման ուղիներ գտնելու համար նպաստավոր պայմաններ կստեղծի և Հարավային Կովկասում կայունության ապահովման գործում կարևոր ներդրում կդառնա։ Այս մասին նշել է Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը՝ ի […]
19:53 17.06.2019
Խարկովի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիայի առաջին կուրսի ուսանող Արթուր Մարտիրոսյանը ուսանողական հանրակացարանում տեղի ունեցած միջադեպից հետո հայտնվել է հիվանդանոցում: 18-ամյա Արթուրը, որ զբաղվում է ըմբշամարտով, հանրակացարանում ընկերացել է մի ադրբեջանցու հետ, որը հրավիրել է նրան երեկույթի: Այդտեղ եղել են նաև այլ ադրբեջանցիներ: Երեկույթի ընթացքում Արթուրը վատ է զգացել և վերադարձել է իր սենյակ: Քիչ հետո […]
19:30 17.06.2019
Երեկ Ճապոնիայում կայացած G20-ի հանդիպման ժամանակ առաջին անգամ համաձայնագիր է կնքվել օվկիանոս լցված պլաստիկի դեմ համատեղ պայքարելու վերաբերյալ: «Համաձայնագրում ամրագրված են պլաստիկ աղտոտվածության դեմ պայքարի ընդհանուր դրույթները»,- հայտարարել է Ճապոնիայի շրջակա միջավայրի պահպանության նախարար Յեսիակի Հարադան: Որոշ ձևակերպումներ «լղոզված են», ու այդ պահանջների կատարումը պետք է կյանքի կոչվի կամավորության սկզբունքով: Կան նաև կոնկրետ քայլեր՝ աջակցել […]
19:09 17.06.2019
ՀՀ Վերաքննիչ դատարանն այսօր շարունակել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը 2 ամսով երկարաձգելու Ընդհանուր իրավասության դատարանի` մայիսի 2 որոշման դեմ պաշտպանների բողոքի քննությունը: Նախագահող դատավոր Նարինե Հովակիմյանին ներկայացվեցին տեղեկանքներ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ամբաստանյալի առողջական վիճակի մասին: Պաշտպան Կարեն Քամալյանը դատարանին տեղեկացրեց, որ Գրիգորյանի մոտ սկսվել է փտախտ ու անդամահատման վտանգ կա: Պաշտպան […]
19:08 17.06.2019
Հայաստանի զինված ուժերում այս օրերին միանգամից մի քանի վարժանքներ ու պարապմունքներ են իրականացվում։ Բանակի 1-ին զորամիավորման զորամասերից մեկի անձնակազմի հետ անցկացվում են մարտավարական վարժանքներ։ Վարժանքների շրջանակում ուսուցանվում են մարտական առաջադրանքի կատարման ժամանակ հանկարծակի ծագող խնդիրների լուծման եղանակները, կատարելագործվում բարդ տեղանքում կողմնորոշվելու հմտությունները: Զինված ուժերի 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են ուսումնական ստորաբաժանումների ավարտական քննությունները։ Ստուգող […]
19:04 17.06.2019
Պետական վերահսկողական ծառայությունից տեղեկացնում են, որ Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքը ՀՀ դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ Ազգային անվտանգության քննչական դեպարտամենտ. «Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքը ՀՀ դատախազության կողմից ուղարկվել է […]
19:00 17.06.2019
Փաստաբան Նորայր Նորիկյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է Բարձրագույն դատական խորհրդի դատավորների հրաժարականի մասին և մեկնաբանել, թե ինչ է դա նշանակում: «Մենք գործ ունենք իր նախադեպը չունեցող գործընթացի հետ, երբ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված կարևորագույն մարմիններից մեկի անդամները հրաժարական են ներկայացնում: Փաստացի կարող ենք արձանագրել, որ ԲԴԽ-ում այս պահին գոյություն ունեն 5 անդամներ, որոնք […]
18:53 17.06.2019
Հունիսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2018 թ. ձմեռային զորակոչի արդյունքներն ու քննարկվել 2019թ. ամառային զորակոչի կազմակերպման աշխատանքները: Նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդգծել է զինված ուժերի համար կարևորագույն գործընթացներից մեկի՝ զորակոչի միջոցով համալրման կարևորությունը և փաստել, որ վերջին տարիներին, զորակոչին […]
18:46 17.06.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ ներկայացնում է Երևանի քաղաքապետարանի ծրագրով ստերջացված փողոցի շների: «Պատահական հանդիպում մեր ստերջացրած շնիկների հետ»,- քաղաքապետն այսպես է մակագրել տեսանյութը: Քաղաքապետն իր օրինակով ցույց է տալիս, որ ստերջացված կենդանիները որևէ վտանգ չեն ներկայացնում քաղաքացիների համար: Տեսանյութի ընթացքում նա մոտենում է շներից մեկին, շոյում կենդանու գլուխը՝ […]
18:44 17.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թ. Գործողությունների ծրագրին, որի պաշտոնական մեկնարկի արարողությունը կայացել է այսօր: Գաբրիելա Բատաինի-Դրագոնին նախագահ Սարգսյանին է ներկայացրել ծրագրի ուղղությունները՝ նշելով, որ […]
18:40 17.06.2019
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր նիստում բարձրացված հարցերից մեկին: «Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստից հետո, որի շրջանակներում քննարկվել էր նաև ՌԴ դեսպանի և Ռոբերտ Քոչարյանի միջև տեղի ունեցած հանդիպումը, խոսել եմ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Նախարարն ինձ տեղեկացրեց, որ իրականում […]
18:35 17.06.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ որպես «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, առաջարկել է նախագիծ, որով ընդդիմության թեկնածուներին տեղեր են հատկացվում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովներում, ինչպես նաև վերաբերում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորմանը։ Այս նախագիծն այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովում քննարկվեց ընդդիմադիր խմբակցության պատգամավորների բացակայությամբ․ նրանցից ոչ մի պատգամավոր ուղղակի չէր ներկայացել այդ […]
18:30 17.06.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ծնողները ապրում են Կրիվոյ Ռոգ քաղաքի խորհրդային տարիներին կառուցված բազմահարկ շենքերից մեկի 4 սենյականոց բնակարանում: Ռիմա Վլադիմիրովնան և Ալեքսանդր Սեմյոնովիչն ասել են, թե որդին իրենց մի քանի անգամ առաջարկել է տեղափոխվել Կիև, սակայն իրենք չեն ցանկանում ապրել մայրաքաղաքում: «Ես թոշակ եմ ստանում, քիչ չէ: Նա միշտ առաջարկում էր տեղափոխվել Կիև, ուզում […]
18:25 17.06.2019
ԲԴԽ-ի քվորում չունենալու խնդիրն իշխանություններին չի՞ անհանգստացնում: Խորհրդարանի միջանցքներում այս հարցն են տվել լրագրողները ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: «Անհանգստացնում է»,- ասաց Միրզոյանը: Նա նշեց, որ կան սահմանված կարգավորումներ, որոնք նախատեսում են, թե թափուր մնալու դեպքում ով, ինչպես, ինչ ժամկետներում է առաջադրում թեկնածուներ, նրանք ինչպես են ընտրվում և այլն: Լրագրողների այն մեջբերմանը, որ կա կարծիք, […]
18:20 17.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանի հետ, ով ավարտում է դիվանագիտական ծառայությունը մեր երկրում: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Սանգվանին՝ արդյունավետ աշխատանքի և հայ-հնդկական կապերի ամրապնդմանն ուղղված նրա ջանքերի համար: Նա համոզմունք է հայտնել, որ ապագայում ևս երկու երկրների հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ: […]
18:18 17.06.2019
Խորհրդարանի միջանցքներում լրագորղները վեթինգի թեմայով են խոսել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: «Ինտենսիվ և բովանդակալից քննարկումներ են տեղի ունեցել, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումներ են եղել, նրանց կարծիքն է հաշվի առնվել: Որոշակի փակագծեր բացելով՝ ասեմ, որ մեկ նախագծի փոխարեն, 1-2 նախագիծ է դիտարկվում արդեն: Բայց այստեղ մի թերըմբռնում կա, պետք է հասկանանք, […]
18:10 17.06.2019
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Վ. Մ.-ն ու Ա. Դ.-ն օժանդակել են ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արամ Հարությունյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն, իսկ Վ. Մ.-ն նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված գումարը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից: Մասնավորապես, […]
18:08 17.06.2019
ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի երկրորդ առաջարկը՝ ընդդիմության համարս տեղեր սահմանել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, նույնպես մերժվեց, ինչպես և նախորդ նախագիծը։ Այս անգամ նույնպես իշխանական պատգամավորների սրտով չէր ոչ թե բովանդակությունը, այլ նախագծի թերի լինելը։ Նախորդ նախագիծը վերաբերում էր ՏՄՊՊՀ-ում հատկացնել տեղեր, որտեղ կընտրվեն ընդդիմության առաջարկած թեկնածուները։ Այդ նախագծի քննարկման ժամանակ նշվեց, որ նախագիծը թերի է […]
18:06 17.06.2019
Ավագանու նիստին քննարկվում է աղբահանության հարցը, որի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ մասնավոր ընկերությունն արդեն տապալել է քաղաքի աղբահանությունը: Ի պատասխան` «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանը խոսքը շարունակեց արդեն վաղուց սովորություն դարձած բլոտ խաղի թեմատիկայով. «Ես բլոտ խաղալ չգիտեմ, բայց ընկերներս ասեցին, որ քուանշից հետո կապույտ էլ կա: Ես ձեզ կապույտ եմ հայտարարում, […]
18:05 17.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին, ով Հայաստանում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահ Սարգսյանը նշել է, որ տարբեր, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակի փոխայցելությունները նոր լիցք են հաղորդում երկու բարեկամ երկրների կապերին և տարբեր ոլորտներում համագործակցությանը: Նախագահը […]