TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+32.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գույքահարկի բարձրացման խնդրի մասին. Արմեն Գևորգյանի հոդվածը

18:01 17.06.2019

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գրիգորյանը 168.am պարբերականում հոդված է հրապարակել, որը վերաբերում է գույքահարկի բարձրացման խնդրին: Ստորև ներկայացնենք հոդվածը. «Վերջին շրջանի իրադարձություններն ինձ ստիպում էին ձեռնպահ մնալ մեր զարգացման ընթացիկ հարցերի վերաբերյալ հրապարակային հայտարարություններից և ելույթներից։ Սակայն երկիրը կանգնած է լուրջ արտաքին և ներքին մարտահրավերների առջև, և, անկախ ամեն ինչից, կարևոր եմ համարում իմ դիրքորոշումը […]

̰
Վրաստանում դարձյալ ադրբեջանցի ակտիվիստ է ձերբակալվել. նրան տեղափոխում են Ադրբեջան

17:37 17.06.2019

Վրաստանում արդեն երկրորդ անգամ ձերբակալվել է քաղաքական դրդապատճառներով այնտեղ բնակվող ադրբեջանցի ակտիվիստ, հասարակական գործիչ։ Այս անգամ ադրբեջանցիները որոշել են հետևել օրենքի տառին և հերթական ակտիվիստին ուղղակի առևանգելու փոխարեն Վրաստանի ոստիկանությանը դրդել են ձերբակալել նրան ու փոխանցել իրենց։ Խոսքը այս անգամ հասարակական գործիչ Ավթանդիլ Մահմեդովի մասին է։ Նա 2017 թվականից ընտանիքով բնակվում էր Վրաստանում ու այնտեղ […]

̰
Հայտնաբերվել և առգրավվել են առանձնակի արժեք ներկայացնող կտավներ. ԱԱԾ

17:36 17.06.2019

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի կողմից ձեռնարկված լայնածավալ համալիր օպերատիվ -հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է տարիներ առաջ ՀՀ Ազգային պատկերասրահից գեղանկարների հափշտակության դեպքը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ-ից: Մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ ՀՀ երկու քաղաքացիներ ցանկանում են վաճառել «Հայաստանի Ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ից […]

̰
Մեխն էլ է ձեր ձեռքը, չագուչն էլ. Դավիթ Խաժակյանը՝ Հայկ Մարությանին

17:29 17.06.2019

«Երկար ժամանակ է, որ այս հարցը քննարկում ենք: Նախորդ նիստին, երբ այս հիմնարկի հիմնելու հարցը քննարկվում էր, մենք չմասնակցեցինք քվեարկությանը այն պատճառով, որ այս մոտեցումը համարում ենք չարդարացված»,- աղբահանություն իրականացնող նոր հիմնարկի ստեղծմանն անդրադառնալով՝ ասել է ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը: Նա կարծում է, որ նման հիմնարկի գործունեությունը շատ պատասխանատու աշխատանք է և այն […]

̰
Բագրատյանի նախագիծը մերժվեց ԱԺ հանձնաժողովում․ մեծամասնության կարծիքով՝ թերի է

17:10 17.06.2019

ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի նախագիծը, որով առաջարկվում է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեում 3 տեղ հատկացնել ընդդիմության թեկնածուներին, բացասական եզրակացություն ստացավ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում։ Մեծամասնությունը կարծում է, որ այն թերի է։ Դիտարկումներից մեկը, որ արեց իշխող ուժը ներկայացնող պատգամավոր Աննա Կարապետյանը, վերաբերում էր նրան, որ նախագծով առաջարկվող կարգավորման բազմաթիվ նյուանսներ կարգավորված չեն՝ ինչպես պետք […]

̰
Աղբահանություն իրականացնող հիմնարկում աշխատավարձերը բարձր են լինելու

17:03 17.06.2019

Ավագանու նիստում քննարկում են աղբահանության հարցը և նոր հաստիքացուցակներ են սահմանել ընկերության համար, որն իրականացնելու է աղբահանությունը Երևանում: ԲՀԿ խմբակցության ավագանու անդամ Միքայել Մանրիկյանն իր խոսքում նշեց, որ ծանոթացել է հաստիքացուցակին և նկատել, որ աշխատավարձերը շատ բարձր են, ընդ որում, ադմինիստրատիվ բնույթի աշխատողների պարագայում։ «Ես հետագայում տեսնում եմ վտանգ, որ կա՛մ պարգևատրումներ կլինեն, կա՛մ աշխատավարձերը […]

̰
Ներողությո՛ւն, ընկե՛ր, դուք ո՞վ եք. քաղաքապետարանում քննարկում են հաստիքացուցակները

17:00 17.06.2019

Երևանի ավագանու նիստում քննարկում են հաստիքացուցակները և նոր պաշտոնները: Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը նշեց, որ քաղաքապետն ասել է՝ ունի 4 խորհրդական, սակայն  դահլիճում երեքն են ներկա, և քաղաքապետարանի կայքում կարծես այս հաստիքների առումով խառնաշփոթ է տիրում: «Բացում ենք պաշտոնական կայքը, որտեղ ձեր խորհրդականների ու օգնականների մասին կարող ենք իմանալ, բայց ինֆորմացիան բացակայում է, […]

̰
Իրանը 10 օրվա ընթացքում կավելացնի հարստացված ուրանի պաշարները

16:45 17.06.2019

Իսկ առաջիկա 2.5 ամսվա ընթացքում Իրանի ծանր ջրի պաշարները կգերազանցեն 130 տոննան:

̰
Նախագահը հյուրընկալել է հայազգի անվանի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանին

16:27 17.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է անվանի հայազգի գիտնական, գյուտարար և բժիշկ Ռեյմոնդ Դամադյանին, ով մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ (MRI) սարքի ստեղծողն է։ Նախագահ Սարգսյանը ողջունել է հայտնի գիտնականի այցը հայրենիք և շնորհակալություն հայտնել բժշկության ոլորտում հեղափոխական դեր ունեցած նրա գիտական հայտնագործության համար: Գիտականը նախագահին պատմել է իր գործունեության ու ծրագրերի, ինչպես նաև նոր սերնդի՝ կատարելագործված […]

̰
Արարատ Միրզոյանի նախագիծն ընդունվեց, ընդդիմության նույնաբովանդակ օրինագծերը մերժվեցին

16:10 17.06.2019

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր շարունակվել է նախորդ նիստին անավարտ մնացած հարցերի քննարկումը: Մասնավորապես անդրադարձ է եղել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագծերին: Գրեթե նույնաբովանդակ նախագծերից հանձնաժողովը նախապատվությունը տվել է ԱԺ նախագահի նախագծին: Արարատ Միրզոյանի կողմից ներկայացված նախագծին սպասում էին դեռ նախորդ նիստին, սակայն հարցերը շատ էին, քննարկումները՝ […]

̰
Այրվել է Մանվել Գրիգորյանի կնոջը պատկանող ծիրանի այգին

16:04 17.06.2019

Aravot.am-ի տեղեկություններով` երեկ երեկոյան հրդեհ է բռնկվել նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կնոջը, նույն գործով մեղադրյալ Նազիկ Ամիրյանին պատկանող ծիրանի այգում: Այգին գտնվում է Էջմիածին քաղաքի նախկին հացի գործարանի տարածքում: Ականատեսների վկայությամբ` այրվել է մի քանի հեկտար տարածք, վնասված ծառերի քանակը հաշվվում է հարյուրներով: «Կներեք, հարցազրույց չեմ տալիս»,- Aravot.am-ի զանգին այսպես է արձագանքել Նազիկ Ամիրյանը` մինչև […]

̰
Աղբահանության նոր՝ համայնքային հիմնարկի տնօրենը 850 հազար դրամ աշխատավարձ կստանա՞

16:00 17.06.2019

Երևանի ավագանիում «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին հարցն այսօր դրվել է քննարկման: Նախագծում նշվածի համաձայն՝ աշխատավարձերի այսպիսի չափի մասին է խոսքը.

̰
ՀՊՏՀ-ում մրցույթ է հայտարարվել. դասախոսների 70 տոկոսը կարող է գործազուրկ դառնալ

15:55 17.06.2019

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում դժգոհության ալիք է հասունանում՝ կապված ապրիլի 30-ին ՀՊՏՀ գիտական խորհրդի նիստում ընդունված «ՀՊՏՀ գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման կանոնակարգի» հետ: ՀՊՏՀ դասախոս Գագիկ Ասլանյանը SHANTNEWS.am-ին որոշ պարզաբանումներ ներկայացրեց: «Խնդիրը սա է. մրցույթ է հայտարարվել՝ ըստ դասաժամերի, բայց ոչ՝ ըստ պաշտոնի, ըստ հաստիքների, ընդ որում՝ «Կրթության մասին» օրենքի 28-րդ կետը սահմանում է, […]

̰
Մարվել է «Եվրոպայի խորհուրդ» թեմային նվիրված նոր փոստային բացիկ

15:45 17.06.2019

«Եվրոպայի խորհուրդ» թեմային նվիրված հունիսի 17-ին մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով երկկողմանի փոստային բացիկ: Նամականիշով փոստային բացիկի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնին և «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը: Ինչպես հայտնում են ՀՀ […]

̰
Սիրիայում ՀՀ դեսպանն այցելել է հրթիռակոծված Քեսաբ և Լաթաքիա

15:39 17.06.2019

Հունիսի 12-15-ը Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանն այցելել է Սիրիայի հյուսիսարևմտյան շրջաններ: Դեսպան Գևորգյանը եղավ Լաթաքիայում և հայաբնակ Քեսաբում, որտեղ հանդիպումներ ունեցավ տեղական ինքնակառավարման իշխանության ներկայացուցիչների և հայ համայնքի հետ: Հունիսի 12-ին Տիգրան Գևորգյանին ընդունել է Լաթաքիայի նահանգապետ Իբրահիմ Խդրուր ալ-Սալեհը (Ibrahim Khudr al-Salem): Զրուցակիցները քննարկել են մարզային մակարդակով հայ-սիրիական հարաբերությունների հեռանկարները, ինչպես նաև անդրադարձել […]

̰
Ռուս սահմանապահները կանխել են Հայաստանի տարածք թմրանյութ անցկացնելու փորձը

15:25 17.06.2019

Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները «Ագարակ» անցակետում կանխել են Հայաստանի տարածք թմրանյութ անցկացնելու փորձը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, Թուրքիայից Հայաստան ուղևորվող Իրաքի քաղաքացու անձնական խուզարկության ընթացքում նրա կոստյումի ներքին գրպանում հայտնաբերվել է  բյուրեղանման սպիտակ զանգված՝ ենթադրաբար «մետամֆիտամին» տեսակի թմրանյութ: Հարցաքննության ընթացքում նա պարզաբանել է, որ […]

̰
«Արևիկ» ազգային պարկի տարածքում ապօրինի ընդերքօգտագործմամբ ոսկու հանքանյութ է արդյունահանվել

15:20 17.06.2019

ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրության առարկա է դարձրել «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված գրությամբ ներկայացված տեղեկությունները Մեղրասարի ոսկու հանքավայրի  շահագործման նպատակով ՀՀ Սյունիքի մարզի «Արևիկ» ազգային պարկի հատուկ նշանակության հողերից հատկացվելու, ինչպես նաև անտառային հողերի կատեգորիաների փոփոխությունների անվան տակ ՀՀ անտառների ոչնչացման վերաբերյալ: Ստացված նյութերն ուղարկվել են ՀՀ Սյունիքի մարզի դատախազություն, […]

̰
Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակն ընդլայնվե՞լ է. թեժ քննարկում ավագանիում

15:12 17.06.2019

«7 խորհրդական ունենալը ձեզ համար ճոխություն է»,- այսօր հրավիրված արտահերթ նիստի ժամանակ ասել է Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը` հարցնելով, թե, ի վերջո, ի՞նչ փոփոխության է ենթարկվել Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակը: «2030-ին ավելացրել է 102 և կես միավոր: Հաստիքացուցակի ընդհանուր թիվն է 2132»,- հարցին պատասխանել է Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը: «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ […]

̰
Ինչո՞վ է զբաղվել առողջապահության նախարարն ընդմիջման ժամին

15:08 17.06.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և պատմել, թե ինչով է զբաղվել ընդմիջման ժամին: «Ընդմիջման ժամը օգտագործեցի «Առողջության ապահովագրության» առաջարկվող հայեցակարգի հետ ծանոթանալու համար, որ գրել են մեր լավագույն մասնագետները իրենց միջազգային գործընկերների հետ։ Այն շուտով կդրվի նաև հանրային քննարկման»,- գրել է նախարարը:  Ըստ Թորոսյանի՝ կասկածից վեր է, որ ունենալու […]

̰
Փաշինյանը շնորհավորել է Իսլանդիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ

15:00 17.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իսլանդիայի Հանրապետության վարչապետ Կատրին Յակոբսդոտիրին Իսլանդիայի Ազգային տոնի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իսլանդիայի ժողովրդին Իսլանդիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ։ Հայաստանը պատրաստակամ է զարգացնել Իսլանդիայի հետ երկխոսությունը բոլոր հնարավոր ուղղություններով և քայլեր ձեռնարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն […]

̰
Շատ փաստաբաններ կատարել են «պոչտալյոնի» դեր. Նինա Կարապետյանց

14:51 17.06.2019

«Շատ վատ եմ ինձ  զգում, բայց կան փաստաբաններ, որոնք ներգրավված են եղել կոռուպցիոն համակարգերի մեջ,  կազմել են մաս, կատարել են «պոչտալյոնի» դեր, իրենք փաստաբանությամբ առհասարակ չեն էլ զբաղվել, բայց  տարբերությունը դատավորի, դատախազի, քննիչի ու փաստաբան միջև այն է, որ փաստաբանը չի ստանում պետական աշխատավարձ: Եթե ապօրինի արարք է արել, իրեն բնականաբար պետք է քրեական պատասխանատվության […]

̰
Հրդեհների թիվն ավելացել է. ԱԻՆ-ը հորդորում է չստեղծել հրդեհավտանգ իրավիճակներ

14:50 17.06.2019

ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում զգուշացնում է, որ նախորդ տարվա համեմատ այս տարվա հունիսի առաջին կեսին հրդեհների քանակն ավելացել է 6 անգամ: Բուսածածկ և բնակավայրերին հարակից տարածքներում, չջրվելու պատճառով, խոտը չորացել է և կարող է դառնալ հրդեհի պատճառ: ԱԻՆ-ը հորդորում է ցուցաբերել զգուշավորություն և չստեղծել հրդեհավտանգ իրավիճակներ:

̰
Երևանի ավագանին նիստ է գումարել, օրակագրում աղմկոտ հարցերից մեկն է

14:38 17.06.2019

Երևանի ավագանին այսօր արտահերթ նիստ է հրավիրել՝ հետևյալ օրակարգով. 1) Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին: 2) Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N47-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: 3) «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու […]

̰
Եվա Թովմասյանն այլևս Երևանի ավագանու անդամ չէ

14:34 17.06.2019

Երևանի ավագանու այսօր հրավիրված արտահերթ նիստում  ասվել է, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եվա Թովմասյանին փոխարինելու է Ասքանազ Աբրահամյանը: Հիշեցնենք, որ այսօր Երևանի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել: Օրակարգում մի շարք հարցեր են. 1) Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին: 2) Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի […]

̰
ԲՀԿ պատգամավորն առաջարկում է ՏՄՊՊՀ-ում տեղեր հատկացնել ընդդիմության թեկնածուներին

14:32 17.06.2019

ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկում է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների ընտրության ժամանակ 3 տեղի թեկնածությունն առաջարկելու իրավասությունը տալ վարչապետին, իսկ մյուս երեքը հատկացնել ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին։ Բագրատյանի պնդմամբ՝ սա կմեծացնի վստահությունը այդ կառույցի նկատմամբ, քանի որ եթե որոշ գործարարներ փորձեն իրենց համար «տանիք» ստեղծել ՏՄՊՊՀ-ում, ապա ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուները հակաքայլեր կանեն։ Այս […]

̰
Արցախի բանակը խոշոր զորավարժություն է սկսել նոր զինատեսակներով և բարձր տեխնոլոգիական համակարգերով

14:20 17.06.2019

Հունիսի 17-ին Արցախի պաշտպանության բանակի մի շարք զորամասերի և զորատեսակների ներգրավմամբ մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ: Զորավարժությանը մասնակցում են․ 10.000 զինծառայող, 200-ից ավելի հրետանային համակարգեր, մոտ 150 զրահատեխնիկա, 50-ից ավելի ՀՕՊ համակարգեր, ավելի քան 400 ավտոտեխնիկա և այլ շարժակազմեր Հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում հիմնական շեշտադրում է արվելու գիշերային պայմաններում զորքերի գործնական խնդիրների կատարման վրա, ինչպես նաև նախատեսվում […]

̰
Ադրբեջանցիները զորավարժության ժամանակ պատահմամբ արկով հարվածել են իրենց քաղաքին

14:12 17.06.2019

Ադրբեջանի բանակի անցկացրած զորավարժության ժամանակ զորավարժարանից արձակված հրթիռն ընկել է երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյանջայի վրա։ Այս մասին ահազանգել է ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողներից մեկը, որ հետապնդումների պատճառով ներկայում գտնվում է Եվրոպայում։ Լրագրողի խոսքերով՝ հրթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ գտնվող ռեստորանային շենքի վրա։ Լուսանկարների համաձայն, սակայն, խոսքը տանկային արկի մասին է, ոչ թե հրթիռի, ինչը, […]

̰
Կոմիտասի շուկայի ապօրինի կրպակներն ապամոնտաժվում են

14:10 17.06.2019

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի կողմից տևական ժամանակ բանակցություններ էին ընթանում Կոմիտասի շուկայի հարակից կրպակների վարձակալի հետ դրանք ապամոնտաժելու ուղղությամբ: Բանակցությունների արդյունքում կրպակներն ապամոնտաժվում են տնտեսվարողի կողմից: Ինչպես հայտնում են վարչական շրջանի լրատվության բաժնից, գործընթացը կազմակերպվել է այնպես, որ տարածքում վաճառք իրականացնող որևէ քաղաքացի չտուժի: Նրանց տրվել է հնարավորություն՝ գործունեությունը շարունակելու շուկայում կամ հարակից […]

̰
Յագլանդը զանգեց վարչապետին և ասաց՝ ձեր կողքին ենք. Զոհրաբ Մնացականյան

13:51 17.06.2019

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թ. Գործողությունների ծրագրի» պաշտոնական մեկնարկի ժամանակ ելույթ ունենալով՝ նշեց, որ այս տարվա բյուջեն բավական հավակնոտ է՝ 18,9 մլն դոլար, որը կենտրոնացած է Կառավարության համար գերակա բարեփոխումների վրա: «Մենք շատ լավ արձագանք ենք ստանում դոնորական հանրույթից, հաշվարկել ենք, որ գումարի մոտ 57 տոկոսը խոստացված է: Դա գերազանց արդյունք է»,- […]

̰
Լուսահովիտ համայնքի ղեկավարի ոտքն անդամահատել են

13:45 17.06.2019

Տավուշի մարզի Լուսահովիտ համայնքի ղեկավարի՝  Գրիգոր Սարհատյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, նա այս պահին վերակենդանացման բաժանմունքում է: Սարհատյանի կյանքը փրկելու համար բժիշկները ստիպված են եղել ոտքն անդամահատել: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց «Էրեբունի» ԲԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Շուշան Հունանյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղեկացրել էինք` Գրիգոր Սարհատյանը հրազենային վնասվածք է ստացել: […]

̰
BACK_TO_TOP