22:40 15.06.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է համաշխարհային տնտեսական շուկայում տարվող «անկանոն մարտերի» մասին: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ այս մասին նա խոսել է Դուշամբեում՝ Ասիայի հետ համագործակցության և վստահության սկզբունքների թեմայի շրջանակներում տեղի ունեցող համագումարի ժամանակ: Աղբյուրի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահը հայտարարել է, որ աշխարհում ընթացող տնտեսական մրցակցության պայմաններում մի շարք երկրներ, անկառավարելի «անկանոն մարտերի» են […]
21:24 15.06.2019
Հունիսի 15-ին՝ ժամը 18:34-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ.Հ., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]
20:37 15.06.2019
Թբիլիսիի կենտրոնում՝ Ազատության հրապարակում, քիչ առաջ տեղի է ունեցել ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք» պրոռուսական կուսակցության բողոքի ակցիան ՝ ընդդեմ հնագույն Դավիթ Գարեջի վանական համալիրի շուրջ զարգացող իրադարձությունների: Կուսակցության ներկայացուցիչների խոսքերով՝ ակցիայի հիմնական նպատակն է ցույց տալ Վրաստանի և Ադրբեջանի կառավարություններին, որ երկրի բնակչությունը չի պատրաստվում հանձնել Դավիդ Գարեջին: Բացի դրանից՝ «Հայրենասերների դաշինքը» պահանջել է հետաքննություն կատարել […]
19:45 15.06.2019
ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը ողջունել է վրացական կողմի նախաձեռնությունը` ռուս փորձագետներին ուղեկցել Թբիլիսիի Լուգարի անվան ամերիկյան լաբորատորիա` ստուգումների նպատակով: Այդ մասին Կարասինը Վրաստանի «Իմեդի» ՀԸ-ին ասել է Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ Պրահայում կայացած հերթական հանդիպումից հետո: «Այսօրվա հանդիպմանը ես շնորհակալություն հայտնեցի վրացական կողմին ռուս փորձագետներին Լուգարի լաբորատորիա այցելելու առաջարկ անելու համար: Պայմանավորվել […]
19:30 15.06.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը խոսել է մի շարք խնդիրների մասին: Նա անդրադարձել է գործազրկությանը և նշել, որ ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության վիճակագրության, Հայաստանում կա 200 հազար գործազուրկ, իսկ Զբաղվածության պետական գործակալության տվյալներով` գործազուրկները շուրջ 81 հազար են. «Գրանցված գործազուրկների մեծ մասը խոցելի խմբի ներկայացուցիչներ են: Մենք […]
19:18 15.06.2019
Ֆրանսիայի մի շարք քաղաքներում վերստին վերսկսվել են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այս շաբաթ նույնպես ցուցարարները տարբեր պաստառներով դուրս են եկել փողոցներ` բողոքելու կառավարության վարած տնտեսական քաղաքականությունից: Փարիզում բախումներ են եղել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև: Ֆրանսիական ոստիկանության տվյալներով՝ անցած շաբաթ բողոքի ակցիաներին մասնակցել է շուրջ 10 հազար մարդ: Նշենք, […]
19:00 15.06.2019
Հունիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայ վիրավոր հերոսների հիմնադրամի տնօրեն Ռազմիկ Արզումանյանին: Հանդիպման ընթացքում Ռ. Արզումանյանը ներկայացրել է հիմնադրամի կողմից ՀՀ զինված ուժերում, ինչպես նաև Արցախի պաշտպանության բանակում իրականացվող բարեգործական ծրագրերի ընթացքը: Մասնավորապես, քննարկվել են զինծառայողների կյանքի պահպանման առաջին բուժօգնության պայուսակների տրամադրման, անձնակազմի սանիտարահիգենիկ պայմանները բարելավելու ծրագրերը, ինչպես նաև մի շարք […]
18:53 15.06.2019
Bloomberg Billionaires Index 2019 թվականի հունիսի 13-ի տվյալների համաձայն` Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ և միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կարողությունը կազմում է 5,27 մլրդ դոլար: 2019-ի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի ամենահարուստ մարդու կարողությունը կազմում էր 5 մլրդ դոլար: Այսպիսով, Բիձինա Իվանիշվիլին աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում, ըստ Bloomberg-ի, զբաղեցնում է 352-րդ հորիզոնականը: Ամերիկյան պարբերականի համաձայն` Իվանիշվիլիի […]
18:42 15.06.2019
«Թումո» կրեատիվ տեխնոլոգիաների կենտրոնի լրատվական ծառայությունից հայտնում են, որ իրենց այցելել է հայազգի բարեկամ բարոնուհի Քերոլայն Քոքսը. «Բարոնուհի Քերոլայն Քոքսը կրկին Արցախում է: Այս անգամ՝ ծանոթանալու երկրի երիտասարդության ու ստեղծարար ներուժի հետ։ Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ, Արցախի ընկեր բարոնուհի Քերոլայն Քոքսը շրջել է Թումո Ստեփանակերտում, ծանոթացել կրթական ծրագրին և շփվել ուսանողների հետ: Ուրախ […]
18:25 15.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ակտիվների արժեքը վերջին երկու տարիների ընթացքում առաջին անգամ աճ է գրանցել: Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը: Անշարժ գույքի արժեքի կտրուկ թռիչքը Թրամփի ակտիվների արժեքը հասցրել է 3 մլրդ դոլարի, ինչը 5%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Հանդեսը հայտնում է, որ այժմ ԱՄՆ նախագահի կարողությունը հավասարվել է 2016 թվականի ցուցանիշին, չնայած […]
18:00 15.06.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է նոր մարզադաշտը կառուցել Երևանում, բայց մայրաքաղաքում այդպիսի մեծ տարածք չկա։ Իսկ մարզերում կառուցելու դեպքում ներդրողների հետաքրքրությունն է նվազում, և դա այն դեպքում, որ հենց ներդրողների ֆինանսներով պետք է կառուցվի մարզադաշտը։ Այս մասին SHANTNEWS-ի հետ հարցազրույցում ասել է ՀՖՖ ղեկավար Արթուր Վանեցյանը։ Հիմա, ըստ Վանեցյանի, դիտարկվում են Երևանին մոտ գտնվող մարզերը, […]
17:50 15.06.2019
«Հնդիկների գերակշիռ մասը մտնում է Հայաստան և նրանց 80 տոկոսը նույն տարին վերադառնում է իրենց երկիր: Հայաստանում հնդիկների աշխատանքի աճ կա, սակայն ոչ գլոբալ շուկայի մասշտաբով: Վստահաբար, նրանց աշխատատեղ ապահովելու խնդիրն ուռճացված է»,- «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը: Նրա խոսքով՝ պետությունը որոշակի կետից հետո չի […]
17:39 15.06.2019
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» տնօրեն Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում անհանգստացնող վիճակագրության մասին է գրել. «Անհանգստացնող վիճակագրություն. Ընդամենը մեկ տարում ԶԼՄ-ների դեմ ներկայացվել է զրպարտության և վիրավորանիքի 91 հայցադիմում՝ 2018թ. մայիսից մինչ 2019թ. հունիս։ Սա հավասար է 2010-2014 թթ. զրպարտության և վիրավորանքի ապաքրեականացումից հետո հաջորդած 5 տարիների վիճակագրությանը միասին վերցրած»,- ասված է գրառման մեջ։
17:34 15.06.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը վստահ է, որ սեպտեմբերի 5-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հաղթելու է Իտալիայի ընտրանուն։ Այս մասին Վանեցյանն ասել է SHANTNEWS-ին տված հարցազրույցում։ Վանեցյանի խոսքով՝ ինքը նկատում է հայացքներ, որ հուշում են՝ այդպիսի հայտարարություններ չանել, բայց ինքը հաղթանակի համար վստահություն ունի։ Նրա խոսքով՝ հենց այդ հաղթանակից հետո հնարավոր է լինելու […]
17:30 15.06.2019
Ազգային ժողովում հունիսի 15-ին տեղի է ունեցել հանդիպում «Դեմոկրատիան այսօր» կազմակերպության կողմից տարբեր երկրներից հրավիրած կանանց հետ, որի նպատակը հայ խորհրդարանականների և տարբեր պետությունների ու տարածաշրջանների քաղաքացիական հասարակության համար ընդհանուր խնդիրների շուրջ մտքերի փոխանակությունն էր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ տեղեկատվության և հանրության հետ կապերի վարչությունից: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը […]
17:25 15.06.2019
Համացանցում տարածվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի մասնակցությամբ «Հայե´ր, միացե´ք» հայտնի երգի հոլովակը: Վեհափառը երգել է 2016թ. Ապրիլյան պատերազմի օրերին Բեյրութի հայ երեխաների մասնակցությամբ միջոցառման ժամանակ: «Հայե´ր, միացե´ք» երգը Գուսան Հայկազունը գրել է 1988-ին՝ Արցախյան շարժման ժամանակ: Առաջին անգամ այն կատարվել է 1988-ի մայիսի 17-ին, Երևանի Ազատության հրապարակում՝ հանրահավաքին, որտեղ հարյուր հազարավոր մարդիկ, […]
17:21 15.06.2019
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ զինված ուժերի մարտական հենակետերից մեկը։ Մարտական դիրքում նախարար Տոնոյանը անձամբ հետևել է օպերատիվ իրավիճակին, հակառակորդի ստորաբաժանումներին, հայկական բանակի զինծառայողների կատարած ինժեներական աշխատանքներին։ Այցի ավարտին Դավիթ Տոնոյանը հրամանատարությանը տվել է համապատասխան հանձնարարականներ։
17:16 15.06.2019
Հունիսի 15-ին ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն։ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը նախ պարգևարտեց մի քաղաքացու, որը օգնել էր բանկի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողին զինված հանցագործին վնասազերծելիս։ ՀՀ ոստիկանության պետը նրան շնորհակալություն հայտնեց խիզախության համար՝ հույս հայտնելով, որ քաղաքացու օրինակը լավ իմաստով վարակիչ կլինի նաև մյուսների համար։ Վալերիյ Օսիպյանը պարգևավճարներ հանձնեց նաև հանցագործությունների […]
17:10 15.06.2019
ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ ղեկավարի հեռախոսազրույցի գաղտնալսման դեպքը շատ ցավալի է, բայց տեխնիկական զարգացվածության այս դարում նման բաներ կարող են լինել բոլորի հետ, նույնիսկ համաշխարհային ղեկավարների հետ են լինում։ Այս մասին SHANTNEWS-ին տված հարցազրույցում ասել է Արթուր Վանեցյանը։ Նա խուսափում է խոսել այս թեմայով ու նույնիսկ խուսափում է ծանոթանալ հարուցված քրեական գործերի մանրամասներին, քանի […]
17:07 15.06.2019
Հոնկոնգի վարչական ղեկավար Քերի Լամը հայտարարել է, որ Հոնկոնգի իշխանությունները անորոշ ժամանակով հետաձգել են արտահանձման օրենքում փոփոխություններ կատարելու մասին մտադրությունը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: «Որպես պատասխանատու կառավարություն, մենք պետք է պահենք օրենքն ու կարգուկանոնը, մյուս կողմից` պետք է գնահատենք իրավիճակը Հոնգկոնգի շահերից ելնելով, ներառյալ անվտանգության ապահովումը»,- ասել է Լամը: Հավելենք, որ արտահանձման օրենքի […]
17:00 15.06.2019
Ի՞նչ հակասությունների մասին է խոսքը։ Կարող են լինել տարբեր խնդիրներ, որոնց վերաբերյալ Երևանում ու Ստեփանակերտում լինել տարբեր կարծիքներ։ Խոսքը նաև Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար Բակո Սահակյանի միջնորդության մասին է։ Այս մասին SHANTNEWS-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը հիշեցրեց իր խոսքերը այն մասին, որ բարոյական առումով կարող է հասկանալի լինել Սահակյանի […]
16:46 15.06.2019
Հունիսի 13-ին և 14-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունն առաջին պաշտոնական այցով Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում էր: Պատվիրակությունն արդեն վերադարձել է: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետը՝ հրապարակելով այցելության մասին պատմող քաղաքապետարանի տեսանյութը՝ «Դրական լիցքեր կուտակած՝ Ստեփանակերտից վերադարձանք Երևան» գրառմամբ: https://www.facebook.com/HaykMarutyanMayor/videos/372947900012296/?__xts__[0]=68.ARC3J8CjZ9BuZL-yxDfKjBxTnfuz2-JHcZs0rP4IwXaaO47KR-xBqtP4DPgbrddlbjIJwa4kI-wbexRfyNloAaeVkIRGDmKk_5FOcQuRcitrRbSGi8ghmXLUHDmkRSx7kFGiszPlSCADmYZov51VY5_lptRX1b6gqqccUneKXudnPjKZegQo8LtNXbyjkL7bwslHjTTE19lal3-ye4ImPjWFwQeyS9QlaPYeJ53HQ-7dEAfHkORxwQVjDzZE9QAFo7mYUfsWzC6jsqbN9sc5V2giQqvRQ9ohZIHR_Elc9lXWVfm6W2swm8JRh6Ne6NTq4Ltb7Lo78rVpR9XefmdpiD9I8eibNy6YOL8&__tn__=-R
16:30 15.06.2019
Արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունների վերաբերյալ գաղտնիությունը տեղին չէ, քանի որ դա համազգային հարց է։ Հնարավորինս լայն շրջանակ պետք է տեղյակ լինի բանակցությունների հնարավորինս շատ նյուանսների մասին։ SHANTNEWS-ին հետ հարցազրույցում այս տեսակետն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես շարունակում եմ պնդել, որ հարցի վերջնական լուծողը … իշխանությունները, կառավարությունը կարող են տարբերակներ առաջարկել, եթե պարզվի, որ բանակցային […]
16:16 15.06.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Financial Times պարբերականին: Հարցազրույցի ընթացքում նախագահն անդրադարձել է մի շարք թեմաների՝ Թավշյա հեղափոխությանը, ֆիզիկային, Մարգարետ Թետչերին, լորդ Բայրոնին, Քիմ Քարդաշյանին և «քվանտային քաղաքականությանը»: Զրույցի ընթացքում լրագրողը նախագահին հարցրել է իր վերջին ելույթներից մեկի մասին, որի ընթացքում նախագահը ասել էր, որ եթե 20-րդ դարը բնական ռեսուրսների դար է […]
16:01 15.06.2019
«Բանակցությունների այն փաթեթը, որ գոյություն է ունեցել և, այսպես ասած, որպես ժառանգություն ես ստացել եմ, ես ինքս եմ փոխանցել Արցախի իշխանություններին՝ իմանալով, որ նրանք դրանից չունեն։ Սրանով ամեն ինչ ասված է»։ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունների մասին Արցախի իշխանություններին տեղյակ պահելու վերաբերյալ Երևանի ու Ստեփանակերտի հակասական հայտարարությունների վերաբերյալ այսպիսի պատասխան է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը SHANTNEWS-ին […]
15:29 15.06.2019
Աբովյանի ընտրություններում ՔՊ թեկնածուի պարտությունից հետո կուսակցությունում մի շարք եզրակացություններ են արել։ Եվ հենց այդպիսին պետք է լինեն ընտրությունների արդյունքների ուսումնասիրությունները։ Այս մասին SHANTNEWS.am-ին տված հարցազրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա թվել է որոշ եզրակացություններ, որ իրենք արել են այդ ընտրությունների արդյունքում։ Վարչապետն ասաց, որ Հայաստանում, ցավոք, ընտրությունները հաճախ ապաքաղաքական են, և պետք է […]
15:17 15.06.2019
Օմանի նեղուցում նավթակիր տանկերների վրա հարձակումից մի քանի ժամ առաջ իրանական ռազմական ուժերը «ցամաք-օդ» հրթիռ են բաց թողել ամերիկյան անօդաչու ինքնաթիռի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է CNN-ը: Հեռուստաընկերությունը հաղորդում է, որ այդ տեղեկությունը հայտնել է ամերիկյան պաշտոնյաներից մեկը: Ըստ նրա՝ իրանցիները նկատել են՝ ինչպես է թռչում ամերիկյան անօդաչու ինքնաթիռը և դրա ուղղությամբ հրթիռ են նետել: […]
15:14 15.06.2019
«Ես առաջարկել եմ, որ այդ երեք օրը, որը նախնական տրվում է, դա հանել: Ասում են՝ չի կարելի, որովհետև դա խախտում է»,- այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը` անդրադառնալով այն խնդիրներին, որոնք առաջանում են սպառողների մոտ: Ինչպես հայտնի է, տեսչական մարմինները, օրենքի համաձայն, կարող են այցելել 3 օր առաջ […]
15:11 15.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է տեսանյութ՝ տեղական արտադրության ձեռագործ շոկոլադների մասին: Տեսանյութին կից՝ նա հետևյալ գրառումն է արել. «Աներևակայելի բաներ են տեղի ունենում Հայաստանում: Նույնիսկ դժվար է հավատալ սեփական աչքերին»: Մանրամասները՝ տեսանյութում:
15:08 15.06.2019
Այսօր առավոտյան կրկին ռմբակոծվել է Սիրիայի Քեսաբ ավանը: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկություն ստացավ Քեսաբի իր աղբյուրից։ Զոհեր և վիրավորներ չկան: Լրատվամիջոցները հայտնում են, որ վերջին օրերին ծանր մարտեր են ընթանում Քեսաբի մերձակա մի շարք գյուղերում, որտեղ թաքնվում են թուրքմենական ահաբեկչական խմբավորումներ։ Նշվում է, որ Սիրիայի բանակը մեծացնում է ճնշումները զինյալների նկատմամբ, որոնք, ի պատասխան, ռմբակոծում […]