22:33 16.06.2019
«Մարիոթ» հյուրանոցում այսօր՝ հունիսի 16-ին, մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովը, որտեղ ընտրվել է ՔՊ-ի վարչության նոր կազմը։ SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ է ընտրվել Սուրեն Պապիկյանը։ Երեք թեկնածուներից երկուսը՝ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը ինքնաբացարկ են հայտնել։
21:58 16.06.2019
«Մարիոթ» հյուրանոցում այսօր՝ հունիսի 16-ին, մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովը, որտեղ ընտրվել է ՔՊ-ի վարչության նոր կազմը։ SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ ՔՊ վարչության կազմում են՝ Նիկոլ Փաշինյանը 307, Սուրեն Պապիկյանը 273, Արայիկ Հարությունյանը 244, Արարատ Միրզոյանը 239, Հակոբ Արշակյանը 233, Վիլեն Գաբրիելյանը 230, Ռոմանոս Պետրոսյանը 215, Հակոբ Սիմիդյանը 204, Տիգրան Ավինյանը 202, Ռուբեն Ռուբինյանը 198, […]
21:01 16.06.2019
«Մարիոթ» հյուրանոցում այսօր՝ հունիսի 16-ին, մեկնարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովը, որտեղ պետք է ընտրվի վարչության նոր կազմը: Այս պահին քվեարկությունն ավարտվել է, սպասում են արդյունքներին։ SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ նախնական տվյալներով, առաջին տասնյակում են՝ Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, Արայիկ Հարությունյանը, Արարատ Միրզոյանը, Հակոբ Արշակյանը, Վիլեն Գաբրիելյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Հակոբ Սիմիդյանը, Տիգրան Ավինյանը, Ռուբեն Ռուբինյանը։
20:10 16.06.2019
Հունիսի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 15:20-ի սահմաններում, 33-ամյա Ռ.Ղ.-ն իր վարած «ԳԱԶ-33021»-ը մակնիշի 35 VZ 354 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 39 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում տեղադրված խորովածի մանղալին, այնուհետև առաջ ընթանալով, բախվել բետոնե հատվածին և կողաշրջված վիճակում հայտնվել ծառերի մեջ: Ըստ նախնական […]
18:34 16.06.2019
Եվրոպական միության կողմից առաջիկայում Հայաստանում իրականացվելիք և ՀՀ կառավարության հաստատած 13 մլն եվրո արժողությամբ զբոսաշրջության զարգացման ծրագիրը ներառելու է հյուսիսային երեք մարզերը ՝ Շիրակ, Լոռի և Տավուշը։ Ինչպես փոխանցում է Ինչպես «Արմենպրես»-ը, այս մասին հունիսի 16-ին, Աշոցքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Հուսով եմ, որ այս տարվա հոկտեմբեր-նոյեմբերին արդեն մենք կկարողանանք […]
17:09 16.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ընթացքում հետևում է վարչության անդամների ընտրության քվեարկության ընթացքին: Հիշեցնենք, որ այսօր առավոտից մեկնարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովը: Առաջադրված է 51 թեկնածու, որից 21-ը կընտրվեն: Վարչության անդամների ընտրությունից հետո կորոշվի վարչության նախագահն ու փոխնախագահը։
16:47 16.06.2019
ՀՀ Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում իրազեկել է, որ․ «Ներքին իրավական ընթացակարգերի համաձայն անձնագրային ծառայություններում գործում է մեկ պատուհանի սկզբունքը, այսինքն՝ քաղաքացին մոտենալով աշխատակցին վերջինս իրավունք չունի ուղղորդելու մեկ այլ աշխատակցի՝ պատճառաբանելով, որ ինքը զբաղվում է միայն հաշվառումներով կամ անձնագրավորմամբ և այլն: Նշված նորմի խախտումը հիմք է կարգապահական պատասխանատվության վարույթ […]
16:35 16.06.2019
Պետք է շարունակենք երկխոսությունը քաղաքացիների հետ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ընթացքում այսպես խոսեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՔՊ անդամ Լենա Նազարյանը: «Մեր երկխոսությունը ժողովրդի հետ նախկինում մեծամասամբ եղել է հրապարակներում: Այժմ այդ երկխոսությունը պետք է շարունակվի սոցիալական արդարության, իրավական պաշտպանության սկզբունքներն իրագործելով»,- ասաց նա: Նազարյանն անդրադարձավ Աբովյանում ու Կապանում տեղի ունեցած ընտրությունների մասին: «Աբովյանի և […]
16:26 16.06.2019
ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ մեկնարկել է բանակի սննդի կազմակերպումը մասնավորին պատվիրելու պիլոտային ծրագիրը: Զորամասերում սննդի մատակարարման շղթայում էական փոփոխությունների նոր փուլ է սկսվում: Կառավարությունը զինված ուժերի պարենավորումը պատվիրակում է մասնավոր կազմակերպություններին, դրանցից մեկի հետ արդեն իսկ պայմանագիր է կնքվել, իսկ մյուսների հետ պայմանագրերը կնքման փուլում են: Մանրամասները՝ […]
16:06 16.06.2019
Վրաստանում Հայաստանի դեսպանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հունիսի 16-ին Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի առաջնորդարանի հովանավորությամբ Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տեղի է ունեցել «Տոլմա-2019» մրցույթ-փառատոնը, որին մասնակցել է նաև Վրաստանում ՀՀ դեսպանության ողջ անձնակազմը՝ դեսպանի գլխավորությամբ։ Իր խոսքում Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը նշել է, որ արդեն բարի ավանդույթ […]
14:52 16.06.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ընդմիջմանը խոսել է լրագրողների հետ՝ պատասխանելով Արտակ Զեյնալյանի հրաժարականի մասին հարցերին: «Արտակ Զեյնալյանին համարում եմ իմ լավ ընկերը, մեզ հետ քաղաքական ճանապարհ անցած մարդ, մեզ հետ ժողովրդավարական արժեքները կիսող մարդ: Վաղ է խոսակցությունն այն մասին, որ Արտակ Զեյնալյանը դուրս է եկել երկրի քաղաքական, իրավական կյանքի […]
14:31 16.06.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անցել է Մարիուպոլ քաղաքում գտնվող գործող շատրվանի միջով, գրում է «ДонПресс»-ը: Նշվում է, որ ուկրաինական առաջնորդը ելույթ է ունեցել Մարիուպոլի Թատերական հրապարակում ՝ անօրինական զինվորական խմբերից ազատագրման հինգերորդ տարեդարձի առթիվ: Զելենսկու ելույթից հետո նրա կողքին բազմություն է հավաքվել: Այդ ժամանակ նախագահը և իր թիկնապահները անցել են շատրվանի միջով՝ ձևացնելով, թե փախչում […]
13:51 16.06.2019
«Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ընդմիջմանը լրագրողները զրուցել են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ և հարցրել, թե վարչության նախագահ ընտրվելու դեպքում արդյո՞ք ինքնաբացարկ կհայտնի: «Հակված եմ ինքնաբացարկ հայտնելու, եթե այդպիսի թեկնածություն հնչի»,- ասաց նա: Նա նշեց, որ կուսակցության ներսում մրցակցություն կա: «Դուք հարցնում եք ինտրիգների ու խարդավանքների մասին, ես ասում եմ, որ նման բան […]
13:35 16.06.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է С-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման հարցը։ Մատակարարումները կարող են սկսվել հուլիսի առաջին կեսին, գրում է CNN Turk-ը: Դրանից առաջ Անկարայում նշում էին, որ չեն հրաժարվի C-400-ի գնումից: ԱՄՆ-ը հայտարարում է, որ տվյալ զինատեսակը համատեղելի չէ ՆԱՏՕ-ի չափանիշների հետ՝ սպառնում է պատժամիջոցներով […]
13:09 16.06.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովից հետո խոսել է լրագրողների հետ ու պատասխանել արդարադատության նախարարի պաշտոնում թեկնածուների մասին: «Դեռևս որոշում չկա, քննարկումները շարունակվում են, կարծում եմ, որ ընտրությունը կանգնելու է այն անձի վրա, որը կդիտարկվի, որ ոլորտում բարեփոխումների տեմպով և որակով կկարողանա արձանագրել բեկումնային փոփոխություն: Մի քանի թեկնածու է այս պահի դրությամբ […]
12:59 16.06.2019
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել կուսակցության 5-րդ համաժողովի ընթացքում: «Մեզ պատերազմ է հայտարարված: Մի բան է, եթե այդ պատերազմը հայտարարված լիներ մեզ, որպես քաղաքական թիմի, այս պատերազմը կարելի էր և պարտվել: Բայց խաղադրույքները չափազանց բարձր են, սեղանին բոլորովին այլ բան է դրված: Հայաստանն այսօր ազատության և ժողովրդավարության […]
12:50 16.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ընթացքում խոսել է աշխատատեղերի ու «ֆեյքերի» մասին: «Երեկ մի զեկույց կարդացի ու հասկացա, որ աշխատատեղերի վիճակագրությունը շատ ավելի մեծ կլիներ, եթե արձանագրեինք այն աշխատատեղերը, որոնք բացվել են ֆեյքերի ու Yootube-ում «դիսլայք» դնողների համար: Չնայած մենք դժգոհ չենք, որ մեր քաղաքացիներն աշխատանք ունեն, համոզված եղեք, մենք բավարար […]
12:38 16.06.2019
Հայաստանը պետք է լինի բռնությունից զերծ երկիր: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ժամանակ խոսեց կուսակցության վարչության անդամ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանում ավանդաբար բռնությունից զերծ գործելակերպին կասկածով են վերաբերվել: Այն ժամանակ, երբ մենք ասում էինք, որ Հայաստանում պատրաստվում ենք քաղաքական փոփոխություններ իրականացնել առանց բռնությունների, մեզ նորից մեղադրում էին ծախվածության, կոմֆորմիզմի և այս կարգի […]
12:25 16.06.2019
ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը կուսակցության 5-րդ համաժողովի ընթացքում խոսել է Հայաստանում աշխատանքի խրախուսման մասին: «Աշխատանքը ՀՀ-ում պետք է դադարի լինել չարչարանք ու տառապանք: Մարդը պետք է սիրի իր աշխատանքը, մարդը պետք է ստեղծագործի իր աշխատանքում, պետք է լինի իր աշխատանքի թիվ մեկ և ամենակարևոր հեղինակը: Այսօր Հայաստանում այդպիսի մարդիկ կան»,- […]
12:07 16.06.2019
Մեր հիմնական խնդիրը Հայաստանը տաղանդների դրախտ դարձնելն է: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ընթացքում: «Մեր հիմնական խնդիրը Հայաստանը տաղանդների դրախտ դարձնելն է, և դրախտների տաղանդ, իհարկե: Մեր կանխավարկածն այն է, որ յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է: Մեկը տաղանդավոր է որպես գիտնական, երկրորդը՝ որպես գործարար, երրորդը՝ որպես արվեստագետ, չորրորդը՝ որպես […]
11:57 16.06.2019
Պետք է կարողանանք ապահովել մեր երկրի անվտանգությունն ու բարեկեցության այնպիսի մակարդակ ու հնարավորություններ, որ Հայաստանի բնակչության թիվն առաջիկա 20 տարվա ընթացքում կրկնապատկվի: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ընթացքում այս մասին խոսեց կուսակցության վարչության անդամ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այս թեզի մեկնաբանությունների հետ կապված՝ երկու դիտարկում եմ ուզում անել: Առաջինը՝ երբեմն հարցնում են, թե երբվանից պետք […]
11:46 16.06.2019
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուսակցության համաժողովի ընթացքում ներկայացրել է, թե որոնք են ՔՊ-ի անդամների պարտավորությունները: «Համաձայն կուսակցության ծրագրի 3Բ կետի՝ կուսակցության անդամը պարտավորվում էր Հայաստանի Հանարապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ ռազմական հարձակման պարագայում, ըստ անհրաժեշտության, զինվորագրվել հայրենիքի պաշտպանության գործին, ինչը նշանակում է՝ որպես կամավոր մեկնել ռազմական գործողությունների գոտի կամ զբաղված […]
11:41 16.06.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը նախատեսվում է անցկացնել օգոստոսին Սոչիում։ Այս մասին հայտնել է Հյուսիսային Կովկասի հարցերով նախարար Սերգեյ Չեբոտարևը։ «Այս տարվա օգոստոսին Սոչիում նախատեսված է բարձր մակարդակի հանդիպում երեք երկրների՝ ՌԴ-ի, Իրանի և Ադրբեջանի նախագահների միջև»,- ասել է նա Իրանում անցկացվող «Իրանը և Հյուսիսային Կովկասը․ […]
11:33 16.06.2019
Արատավոր իրականության համար յուրաքանչյուրը մեղքի իր բաժինն ունի: Այս համոզմունքը հնչեցրեց ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայամանգիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը կուսակցության համաժողովի ընթացքում: «Մեկի մեղավորությունը շատ է, մյուսինը՝ քիչ, բայց չկա գեթ մի մարդ, որը մեղք չունի արատավոր իրականության ձևավորման գործում, եթե հաշվի առնենք, որ մեղավորությունը կարող է լինել նաև պասիվ: Օրինակ՝ ինչ-որ բան չնկատելու […]
11:15 16.06.2019
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ընթացքում կուսակցության վարչության անդամ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց ինքնաքննադատության գաղափարը: «Մենք ասում էինք՝ 20 տարի մենք քննադատել ենք իշխանությանը և գիտենք, թե ինչն այնպես չեն անում, բայց դրանից իրականությունը չի փոխվում: Գուցե ժամանակն է պարզել, թե մենք, այսինքն՝ ընդդիմությունն ինչն է սխալ անում, գուցե ժամանակն է պարզել, թե քաղաքացին […]
10:58 16.06.2019
«Քաղաքացիկանա պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ընթացքում կուսակցության վարչության անդամ, ՀՀ վարաչպետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչ սկզբունքների վրա է հենցված ՔՊ-ի գաղափարախոսությունը: «Առաջին ամենակարևոր գաղափարն անհատի ազդեցությունն է իրականության վրա, անհատական վարքագծի և հանրային վարքագծի կապը: Այս գաղափարի իմաստն այն է, որ ժամանակի ցանկացած հատվածում գոյություն ունեցող իրականության համահեղինակ են հանրության բոլոր անդամները, բոլոր քաղաքացիները՝ […]
10:44 16.06.2019
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովին ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայամանգիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը: «Սա մեր կուսակցության 5-րդ համաժողովն է, առաջինը եղել է հիմնադիր համաժողովը, որն անցկացվել է 2015 թվականի մայիսի 30-ին: 2-րդ արտահերթ համաժողով մենք անցկացրել ենք Գյումրիի և Վանաձորի ընտրություններում 2016 թվականի աշնանը մեր կրած պարտությունից հետո: Կուսակցության վարչությունն […]
10:07 16.06.2019
Մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովը։ Փակ քվեարկությամբ կուսակցության վարչության նոր կազմ է ընտրվելու: 51 թեկնածու է առաջադրված, որից 21-ը կընտրվեն: Վարչության անդամների ընտրությունից հետո կորոշվի վարչության նախագահն ու փոխնախագահը։ Նախատեսված են նաև վերահսկող հանձնաժողովի նոր կազմի ընտրություն, փոփոխություններ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրությունում և ծրագրում: Ելույթ կունենան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ վարչապետ Նիկոլ […]
23:25 15.06.2019
Ֆրանսիացի միլիարդատերերը չեն իրականացրել իրենց խոստումները և չեն տրամադրել գումար Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգման համար, գրում է Bloomberg-ը: Նշվում է, որ Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար բարեգործական ֆոնդ մի ցենտ գումար անգամ չի փոխանցվել: Տաճարի մամուլի ծառայության ներկայացուցիչ Անրի Ֆինոն կարծում է, որ խոշոր ներդրողների զգուշավորությունը կապված է այն բանի հետ, որ վերջիններս ցանկանում են […]
23:13 15.06.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ լրագրողական տարիների փորձառությունը պետք է գալիս քաղաքականության մեջ, քանի որ այստեղ ևս հարկավոր է փաստեր համադրել, հետաքննել: «Եթե լրագրողական տարիներին մենք աղաղակում էինք ինչ-որ խնդիրների մասին, ապա հիմա հնարավորություններ ունենք այս խնդիրները լուծելու: Իմ պատկերացմամբ նախկին լրագրողներ չեն լինում: Քաղաքական թիմի մաս […]