23:51 14.06.2019
Համացանցում սկսում է տարածվել Մերձմոսկովյան շրջանում արված մի տեսանյութ, որտեղ երևում է ՝ ինչպես է մայրուղով երթևեկում «Վոլգա» մակնիշի մեքենա: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: Հետաքրքիրն այն է, որ մեքենայի մի կողմում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատկերն է, մյուսում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Երկու երկրների ղեկավարները պատկերված են ազգային խորհրդանիշների՝ դրոշի ու զինանշանի ֆոնին: Մեքենայի […]
23:42 14.06.2019
Հանրահայտ WikiLeaks ընկերության հիմնադիր Ջուլիան Ասանժին արտահանձնելու վերաբերյալ գործի լսումները կմեկնարկեն 2020 թվականի վերջին: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: Մասնավորապես, հաղորդվում է, որ լսումները կմեկնարկեն հունիսի 24-ից ոչ շուտ և կտևեն 5 օր: Մեծ Բրիտանիայի դատարանի նշանակած ամսաթվի վերաբերյալ իրենց համաձայնությունն են հայտնել Ասանժի պաշտպանները: Ավելի վաղ՝ հունիսի 13-ին, Մեծ Բրիտանիայի ներքին գործերի […]
23:32 14.06.2019
Սերբիան պատրաստ է ներխուժել Կոսովո, եթե միջազգային հանրությունը չպաշտպանի այնտեղ ապրող սերբերին: Այս մասին հայտարարել է Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը: «Եթե միջազգային հանրությունը չարձագանքի այնպես, ինչպես նախատեսված է ՄԱԿ-ի հռչակագրով, եթե սերբերը ենթարկվեն հարձակումների, այդ պարագայում Բելգրադը ստիպված կլինի արձագանքել, և Սերբիան պատրաստ է դրան»,- հայտարարել է նախարարը: Կոսովոյի ոստիկանության հետ սերբերի բախումը […]
23:07 14.06.2019
Ո՞ւմ գործիքն է պոպուլիզմը, ընդդիմությա՞ն, թե՞ իշխանության: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով խնդիրների լուծման ուղիներին: «Իշխանությունն իրավունք չունի զբաղվել պոպուլիզմով: Առհասարակ բոլոր հասարակություններում պոպուլիզմը միշտ եղել է ընդդիմության գործիքը, որովհետև լծակներ չունեն խնդիրներ լուծելու, ժողովրդի ուշադրությունը գրավել են պոպուլիզմով՝ ժողովրդահաճո արտահայտություններ անելով: […]
21:38 14.06.2019
«Լրատվամիջոցները կարող են ազգային անվտանգությանը սպառնացող լրահոս մատուցել, և այս առումով ես ԱԱԾ-ի միջամտությունը նորմալ եմ համարում»,- ասել է «Իմ քայը» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Պատգամավորի խոսքով՝ ԱԱԾ-ն չի կարող իմանալ, թե լրագրողը որևէ տեղեկատվություն միամիտ է հրապարակել, թե ոչ, և պետք է ստուգումներ անի, քանի որ հակառակ դեպքում կարող […]
21:25 14.06.2019
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ընդլայնված պատվիրակությունը Մուսա լեռան ստորոտում կազմակերպել է Համահայկական 7-րդ խաղերի ջահը վառելու արարողությունը։ Այս մասին տեղեկացրին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մամուլի ծառայությունից։ «Համահայկական 7-րդ խաղերի նախապատրաստական աշխատանքները մեծ թափով ընթանում են Հայաստանում, Արցախում և սփյուռքում: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ընդլայնված պատվիրակությունն իրականացրեց խաղերի ջահի վառման արարողությունը և այն սկսեց իր ուղևորությունը դեպի […]
21:12 14.06.2019
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին զինվորական ծառայության համար բժշկական հետազոտություն է անցել: Գրանցվել է Կիևի Սվյատոշինսկի զինկոմիսարիատում: «Առողջությունս գերազանց է, զինվորական ծառայության համար՝ պիտանի: Ես պատրաստ եմ պաշտպանել Ուկրաինան զենքով»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Սաակաշվիլին՝ հրապարակելով լուսանկարներ, որոնք արել էին զինկոմիսարիատում: Հիշեցնենք, որ Սաակաշվիլիի «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը կմասնակցի Ուկրաինայի վաղաժամկետ […]
21:00 14.06.2019
97 փոքր ՀԷԿ-ում տեղադրվել և կնքվել են առցանց ջրաչափեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության լրատվական ծառայությունից: Կատարվել է համակարգչային «SCADA» անալոգային ծրագրային փաթեթի փորձնական տարբերակի ներդրում, ինչպես նաև համակարգի հավելյալ գործիքների ուսումնասիրում։ Ներկայումս Շրջակա միջավայրի նախարարությունն իրական ժամանակում հետևում է 33 փոքր ՀԷԿ-ի և 3 ձկնաբուծական տնտեսությունների կողմից ծախսված ջրի ծավալները, ինչն […]
20:51 14.06.2019
ՀՀ պաշտպանության նախարարության ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շարահրապարակում հունիսի 14-ին, տեղի է ունեցել ԶՈՒ կարիքների համար ձեռք բերված հրշեջ մեքենաների` զորամասերին բաշխման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ զինված ուժերի սպառազինության և տեխնիկական միջոցների […]
20:41 14.06.2019
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) վերադաս խորհրդի նախագահ Դեվիդ Մորիսոնին, գործադիր տնօրեն Ջեոֆ Ջակոմինիին, KfW գերմանական զարգացման բանկի էներգետիկ և բնական ռեսուրսների դեպարտամենտի պետ Թոմաս Այզենբախին և ազգային համակարգող Արման Վերմիշյանին: Շնորհավորելով հյուրերին Հայաստանում Կովկասի բնության հիմնադրամի գործունեության 10-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ նախարար Էրիկ Գրիգորյանը շեշտել է, որ […]
20:29 14.06.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տեղադրել՝ հայտնելով, որ կայացել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտատերերի խորհրդի անդամների հանդիպումը: «Հունիսի 14-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտատերերի խորհրդի անդամների մասնակցությամբ քննարկում: Քննարկման առանցքում են եղել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի […]
20:23 14.06.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում այսօր անդրադարձավ Մարտի 1-ի դեպքերի բացահայտման գործընթացին: Խոսելով այն մասին, որ Մարտի 1-ի իրադարձությունները փորձում են կապել իր հոր անվան հետ, հարցին՝ արդյո՞ք վատ չի զգում այդ հանգամանքից, նա պատասխանեց. «Շատ վատ եմ զգում, վատ եմ զգում, որ դա իրականությունը չէ, մարդկանց մոլորեցրել են: […]
20:16 14.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այսօր ներկա են գտնվել Արամ Խաչատրյանի անվան 15-րդ միջազգային մրցույթի պարգևատրման արարողությանն ու փակման գալա համերգին: Միջազգային երաժշտական այս մրցույթն անց է կացվել Հանրապետության նախագահի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո: Մրցույթի նպատակն է բացահայտել շնորհալի երաժիշտներին: Փակման արարողությանը հանդես է եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական […]
20:05 14.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Թոմաս Օպերմանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պարոն Օպերմանի այցը Հայաստան և նշել, որ այն լավ առիթ է շարունակելու հայ-գերմանական հարաբերությունների հետագա զարգացման երկխոսությունը, որը վերջին շրջանում ունի ինտենսիվ բնույթ: Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ անցած մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա […]
19:45 14.06.2019
Ես նման բան չեմ ասել. այսպես է արձագանքել ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը՝ ի պատասխան ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի կողմից արված հայտարարությանը: Հիշեցնենք, որ ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամների հետ ունեցած հանդիպման ընթացքում խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարել էր, որ դատարանների դռները փակելու կոչի ու այդ կոչն ի կատար […]
19:30 14.06.2019
Գյումրիում 50 սոցիալական բնակարան կկառուցվի: Այսպիսի առաջարկություն Շիրակի մարզպետարանին արել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Սոցիալական բնակարանները ոչ թե նոր շենքի կառուցում են ենթադրում, այլ նախկին հանրակացարանային ու վթարային մասնաշենքի վերակառուցում: Խոսքը նախկին ռադիոգործարանի հանրակացարաններից մեկի մասին է: Քառահարկ վթարային շենքը ֆինանսապես ավելի ձեռնտու է վերակառուցելը: Բոլոր հաշվարկները համապատասխան կառույցները կատարել են և արդեն կառավարության որոշման […]
19:16 14.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Բեյրութի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ճեմարանի շրջանավարտների միության ներկայացուցիչներին, ովքեր Հայաստանում են իրենց վարչական մարմնի հավաքն անցկացնելու նպատակով: Հյուրերը ներկայացրել են միության ծրագրերն ու անելիքները: Նրանք տեղեկացրել են նաև, որ նպատակներից մեկն էլ իրենց ճեմարանի նախկին բազմավաստակ տնօրեն Սահակ վարդապետ Քեշիշյանի 100-ամյակի ոգեկոչումն է և նրա հիշատակի հավերժացումը: Ողջունելով […]
19:15 14.06.2019
Ընթացիկ տարվա մայիս ամսվա ընթացքում Արցախի տարածք են ներմուծվել 12.9 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը 1.7 մլրդ դրամով կամ 15.2 %-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԱՀ ֆինանսների նախարարությունից՝ մանրամասնելով, որ նույն ժամանակահատվածում արտահանվել են 8.2 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7.7 […]
19:13 14.06.2019
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը` կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի գլխավորությամբ, մասնակցել է Թբիլիսիում կայացած «GITI 2019» կիբերանվտանգության և ՏՏ նորարարությունների կոնֆերանսին։ Համաժողովի շրջանակում ՊԵԿ-ը հաղթող է ճանաչվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լավագույն կառավարման մարմին» անվանակարգում: Ինչպես հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կոնֆերանսի ընթացքում ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցները տեղեկատվական տեխնոլոգիաների […]
18:55 14.06.2019
«Ի տարբերություն այսօրվա իրականությունների՝ ես արդարադատությանը երբեք չեմ միջամտել: Դուք դատավոր եք, ես Ձեզ նշանակելուց հետո ընդհանրապես չեմ տեսել, ընդհանրապես որևէ շփում չեմ ունեցել, և ընդհանրապես դատավորների հետ ես շփում չեմ ունեցել»,- Վերաքննիչ դատարանում, դիմելով նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա նշեց՝ երբ ասում են՝ ինչու չի բացահայտվել Մարտի […]
18:50 14.06.2019
Ղազախստանը պատրաստ է Բելառուսին մատակարարել նավթ, և այդ հարցը վերջերս քննարկվել է երկու պետությունների կառավարությունների մակարդակով։ Մասնավորապես մի ամբողջ օր հարցը քննարկվել է հունիսի 3-ին Ղազախստանի վարչապետի, էներգետիկայի նախարարի ու Բելառուսի փոխվարչապետի հանդիպման ժամանակ։ Այս մասին այսօր հայտարարել է Բելառուսում Ղազախստանի դեսպանը։ «Մենք պատրաստ ենք նավթ մատակարարել Բելառուսի նավթի վերամշակման գործարանին»,- հայտարարել է դեսպանը։ Նրա […]
18:36 14.06.2019
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը խմբակցության անդամների հետ ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի հանդիպման ընթացքում խոսել է քննարկված մի քանի հարցերի մասին: Նա մասնավորապես հայտնել է, որ ինքը թեկնածուին հարց է ուղղել դատարանների դռները փակելու կոչի ու այդ կոչն ի կատար ածելու սահմանադրականության վերաբերյալ իր տեսակետի մասին՝ հայտարարելով, որ հարցի սպառիչ պատասխան չի ստացել: […]
18:30 14.06.2019
Ղազախստանում անցկացված ցույցերի հիմնական պատճառը սոցիալական ծանր պայմաններն են։ Ղազախստանի նորընտիր նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հենց այսպիսի եզրակացության է եկել ցույցերի մոնիթորինգի արդյունքում, ինչի մասին էլ հայտնել է լրատվամիջոցներին։ «Հիմա ուսումնասիրություն է կատարվում նրանց պահանջների վերաբերյալ։ Հիմնականում դրանք սոցիալական են։ Չեմ բացառվում, որ այդ խնդիրներն իրոք առկա են։ Հիմնականում այդ խնդիրները նրանից են, որ մարդիկ […]
18:20 14.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր նորանշանակ հանձնակատար Զարեհ Սինանյանին: «Ես որոշում եմ ստորագրել Ձեզ Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար նշանակելու վերաբերյալ և ուրախ եմ, որ պետք է աշխատանքի անցնեք Հայաստանում: Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ հսկայական փոփոխություններ են եղել ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում: Միանշանակ կարող եմ ասել, որ […]
18:08 14.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է աղետի գոտում իրականացված հաշվառման աշխատանքների ընթացքը: «Այսօր հավաքվել ենք, որպեսզի հասկանանք, թե ինչ վիճակում է 2018 թվականի դեկտեմբերի 7-ին Գյումրիում տրված հանձնարարականի կատարումը: Այն վերաբերում էր աղետի գոտում հաշվառում անելուն, հասկանալու՝ բնակարանային խնդիրների ծավալները, թե պետությունն ինչպիսի պարտավորություններ ունի, դրանից դուրս ինչպիսի իրավիճակ […]
18:07 14.06.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ դատարանում այսօր ընթացող նիստի ժամանակ միացավ նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանի բացարկի միջնորդությանը, որ ներկայացրել էր Մարտի 1-ի գործով տուժող Արթուր Ավագյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը: Դատավորը Ռոբերտ Քոչարյանից հետաքրքրվեց՝ միանո՞ւմ է ներկայացված միջնորդությանը: «Ինձ համար ավելի հեշտ է միանալ Սեդա Սաֆարյանի միջնորդությանը, որովհետև նա էլ ինձ պես ծանոթ չէ […]
18:00 14.06.2019
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Շանթ» ՀԸ «Հորիզոնի» գլխավոր թողարկման ժամանակ:
17:57 14.06.2019
Հայաստանի նախագահի հրամանագրով Գառնիկ Բադալյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Նախագահի հրամանագիրը հրապարակվել է նրա կայքում։ Բադալյանը Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն էր Թուրքմենստանում, որտեղ դիվանագիտական ծառայություն էր իրականացնում 2018 թվականի նոյեմբերից։ Հունիսի 12-ին նա հանկարծամահ է եղել 61 տարեկան հասակում։
17:55 14.06.2019
Վերաքննիչ դատարանում այսօր կայացել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը: Պաշտպանների կողմից ներկայացված դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է: Դատական նիստը վերսկսելուց հետո, սակայն, տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն ասել է, որ ինքն ասելիք ունի նախագահող դատավոր Արմեն Դանիելյանի վերաբերյալ և կասկածներ, որ նա անաչառ չի կարող լինել, քանի որ դատավոր է նշանակվել հենց Ռոբերտ […]