TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+34.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ժողովուրդը ծափերով ճանապարհեց նախօրեին Արցախում զոհված զինծառայողին. Արծրուն Հովհաննիսյան

14:46 15.06.2019

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Մեր ժողովրդի վերաբերմունքը յուրահատուկ է իր հերոսների նկատմամբ։ Այսօր նախօրեին զոհված զինծառայող Արտյոմ Վազգենի Խաչատրյանի հուղարկավորության ժամանակ, որին մասնակցում էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ժողովուրդը կրակային համազարկի հետ ինքնաբուխ ծափահարություններով ճանապարհեց իր զավակին»:

̰
Տղամարդը ձերբակալվել է Սպիտակ տուն ներխուժելու փորձի համար

14:44 15.06.2019

ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցները ձերբակալել են տղամարդու, որը փորձել է ներխուժել Սպիտակ տան տարածք: Այս մասին հաղորդում է  NBC-ն՝ հղում անելով ծառայության հայտարարությանը: Նշվում է, որ անհայտ անձը փորձել է անցնել ֆինանսների նախարարության շենքից քիչ այն կողմ գտնվող պաշտպանական մասը: «Նա ձերբակալվել է»,- ասված է ծառայության հաղորդագրության մեջ: Նշվում է, որ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել […]

̰
Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահին 100-ամյա ուսուցչուհուն մեդալով պարգևատրելու համար

14:33 15.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցի 100-ամյա ուսուցչուհուն երախտագիտության մեդալով պարգևատրելու միջնորդություն է ներկայացրել: «Հանրապետության նախագահին միջնորդություն ներկայացրեցի տիկին Տոնոյանին երախտագիտության մեդալով պարգևատրելու մասին»,- գրել է նա: Մարիամ Տոնյանը դպրոցում հարմոնիայի ուսուցչուհի է աշխատում է հիմնադրման օրից` 1938-ից։

̰
Անցնող շաբաթ հակառակորդը ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառել է արկեր

14:15 15.06.2019

Հունիսի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց: Ինչպես տեղեկանում ենք Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, բացի հրաձգային զինատեսակներից, հունիսի 11-ին ՊԲ հարավային հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական […]

̰
Թրամփը օրական 12 սուտ հայտարարություն է անում. ԶԼՄ-ներ

13:43 15.06.2019

The Washington Post-ի լրագրողները հաշվել են, որ երդմնակալության արարողությունից հետո Թրամփը օրական 12 սուտ է ասել, ընդհանուր առմամբ՝ մոտ 11 հազար սուտ: Պարբերականը նշում է, որ Թրամփի ստերի մեծ մասը կապված է միգրացիոն քաղաքականության, հարավամերիկյան երկրների, հատկապես՝ Մեքսիկայի հետ: 2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ միջամտությանը և առևտրային հարցերին, ըստ պարբերականի, բաժին է ընկնում Թրամփի […]

̰
Տնտեսված գումարների մի մասն ուղղվեց մի քանի փողոցի հիմնանորոգմանը. Կարապետյան

13:25 15.06.2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյբուքյան էջում տեղեկացրել է, որ որոշում է կայացվել տնտեսված գումարների մի մասն ուղղել մայրքաղաքի մի քանի փողոցի հիմնանորոգմանը. «Փողոցների հիմնանորոգման աշխատանքներ այս տարվա նախնական պլանով նախատեսված չէին, միայն փոսալցում։ Բայց ընթացքում որոշվեց տնտեսված գումարների մի մասն ուղղել մի քանի փողոցի հիմնանորոգմանը։ Հիմա արվում է Սարալանջի փողոցում (ընդ […]

̰
Պուտինը և Էրդողանը «ոտքի վրա» զրուցել են

13:09 15.06.2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն: Ըստ տեղեկության` նրանց զրույցը տեղի է ունեցել Ասիայի գործակցության և վստահության միջոցառումների խորհրդաժողովի գագաթնաժողովից առաջ: Պարզաբանման համաձայն` երկու պետությունների ղեկավարները մտել են դահլիճ, որտեղ անցկացվելու էր գագաթնաժողովի հանդիպումը և մի քանի րոպե անց կարճ […]

̰
Մանվել Գրիգորյանի վիճակը միջին ծանրության է. Անատոլի Գնունի

13:07 15.06.2019

ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն. այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց «Նաիրի» ԲԿ տնօրեն Անատոլի Գնունին: Նա նշեց, որ Մանվել Գրիգորյանին տեղափոխել են երեկ` ժամը 14:00-ին, այժմ գտնվում է պալատում. «Վիճակը թույլ է տալիս, որ նա գտնվի պալատում, մենք այս պահին իր վիճակը գնահատում ենք միջին ծանրության: Նա երեկ […]

̰
Արտակ Դավթյանը ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ խորհրդակցություն է անցկացրել

13:01 15.06.2019

Հունիսի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են զորքերի մարտական պատրաստության և պատրաստականության, գնումների և ապահովման գործընթացի հետ կապված մի շարք հարցեր: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել առկա խնդիրների լուծման վերաբերյալ:

̰
Իմ կապը միայն ժողովրդի հետ է. Ուրիխանյանը՝ իր «կապերի» մասին

12:47 15.06.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, երեկ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին հայտարարած Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ պատասխանելով իր հայտարարությանը հաջորդող մեկնաբանություններին: «Հաշվի առնելով լրատվամիջոցներով տարածվող մեկնաբանությունները հայտարարությանս վերաբերյալ, առաջարկում եմ որևէ ենթադրություն չանել։ Հատուկ նշում եմ, որ ԲՀԿ ղեկավարի նկատմամբ ունեմ միմիայն հարգանքի, բարեկամական զգացում, որևէ կոնֆլիկտի մասին խոսակցությունները ծիծաղելի են, […]

̰
Մարզերում մեծ պահանջարկ կա բժիշկների, ՏՏ դասավանդողների, ինժեներների. Արման Ուդումյան

12:39 15.06.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը խոսել է մի շարք խնդիրների մասին: Նա անդրադարձել է գործազրկության խնդրին և Զբաղվածության պետական գործակալության տրամադրած թափուր աշխատատեղերին. «Նախկինում գրանցվում էին սոցիալապես խոցելի խմբի մարդիկ, իսկ հիմա մասնագետները շատ են: Օրինակ` մարզերում մեծ պահանջարկ ունեն բժիշկները, ՏՏ դասավանդողները, ինժեներները, ճարտարագետները և հարակից […]

̰
Պուտինը Չինաստանի նախագահին պաղպաղակ ու տորթ է նվիրել ծննդյան կապակցությամբ

12:27 15.06.2019

Դուշանբեում, մինչ Ասիայում համագործակցության և վստահության մասին գագաթնաժողովի մեկնարկը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի ծնունդը և նրան նվիրել ռուսական արտադրության պաղպաղակ ու տորթ: Նշվում է, որ Չինաստանի առաջնորդը շատ է հավանել նվերը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինն այցելել է Չինաստանի նախագահին, որպեսզի շնորհավորի վերջինիս 66-ամյակը: […]

̰
Արքայազն Հարրիին մեղադրում են Մեգան Մարքլին դավաճանելու մեջ

12:16 15.06.2019

Բրիտանական թագավորական ընտանիքի մասին պատմող գրքի հեղինակ Անժելա Լևայնը հայտարարել է, որ 2016թ. արքայազն Հարին մոտ 3 ամիս հանդիպել է մոդել Էնն Մակլինի հետ, գրում է Express–ը: Լևայնի խոսքով՝ այդ ժամանակ Հարրին և Մեգանն արդեն սիրավեպ էին սկսել, իսկ Մեգանը այդպես էլ չի իմացել իր ապագա ամուսնու դավաճանության մասին: Նա ասել է, որ այդ ժամանակ […]

̰
ԱՄՆ դրոշը գրկած Թրամփի լուսանկարը քննադատության է արժանացել

12:08 15.06.2019

Համացանցի օգտատերերին ապշեցրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարները, որտեղ երկրի ղեկավարը գրկել էր դրոշը: Լուսանկարը հրապարակել էր Սպիտակ տան վարչակազմը թվիթերյան պաշտոնական էջում: Հաղորդվում է, որ լուսանկարն արվել է մեկ տարի առաջ, երբ նախագահը, ավարտելով ելույթը, շրջել է հարթակի վրա և որոշ ժամանակ գրկախառնված մնացել դրոշի հետ: Համացանցի օգտատերերի կողմից քննդատությունների ալիք է տեղացել […]

̰
Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննության է կանչվել. ՔԿ

12:00 15.06.2019

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նա հայտնեց, որ գրությունն ուղարկվել է Ազգային ժողով: Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը մեկ անգամ արդեն ստացել է հարցաքննության կանչվելու մասին ծանուցումը և պատռել: Նա հարցաքննության էր կանչվել Աբովյանում քաղաքապետի ընտրությունների նախօրեին ՔՊ-ական թեկնածուի շտաբի պետի տան […]

̰
Լուսահովիտում հնչած կրակոցների դեպքով քրգործ է հարուցվել

11:50 15.06.2019

Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի գյուղապետի ուղղությամբ արձակված կրակոցի դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը SHANTNEWS.am-ին տեղեկացրեց, որ ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումները դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարող անձին […]

̰
«Իմ սեր». Մարիամ Փաշինյանը լուսանկար է հրապարակել

11:42 15.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը` Մարիամ Փաշինյանը, իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է քրոջ՝ Արփիի լուսանկարը` «իմ սեր» կից գրառմամբ: https://www.facebook.com/mariampashinyanofficial/photos/a.1247528495372313/1423206614471166/?type=3&theater

̰
Նախագահը շնորհավորել է Սի Ծինփինին՝ ծննդյան օրվա առթիվ

11:30 15.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ ծննդյան օրվա առթիվ: Նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության հետևողական զարգացումը և ընդլայնումը: «Վստահ եմ, որ հայ-չինական ավանդական բարեկամական հարաբերություններն ապագայում ևս կշարունակեն ամրապնդվել և խորանալ՝ ի շահ մեր պետությունների և ժողովուրդների»,-ընդգծել է նա […]

̰
Ի՞նչ է կատարվել երեկ Լուսահովիտում. ոստիկանության պարզաբանումը

11:16 15.06.2019

Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում. կրակել են Լուսահովիտի գյուղապետ Գրիգոր Սարհատյանի ուղղությամբ: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից SHANTNEWS.am-ին տեղի ունեցածի մասին հայտնեցին հետևյալը. «Հունիսի 14-ին ժ.22.25-ին «Իջևան» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի ստորին երրորդականի միջանցիկ հրազենային վիրավորումով, բազմաբեկոր բաց կոտրվածք տեղաշարժով, տրավմատիկ շոկ» վնասվածքով իրենց մոտ է […]

̰
Թեժ քննարկում Վահե Գրիգորյանի և ԲՀԿ պատգամավորների միջև. ՍԴ անդամի թեկնածուի ուշագրավ հայտարարությունը․ «Հրապարակ»

09:08 15.06.2019

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանի և ԲՀԿ-ական պատգամավորների հանդիպումն անցել է բավականին թեժ մթնոլորտում։ Ակտիվ է եղել Գևորգ Պետրոսյանը, ով վիճարկել է Գրիգորյանի նախորդ օրվա հայտարարությունները, թե իր առաջադրումը եղել է քաղաքական որոշման արդյունք, և նորմալ է, որ իշխանությունը ՍԴ պետք է գործուղի իր «վստահելի» մարդկանց։ Պատգամավորը հիշեցրել է, որ […]

̰
Վրաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին կործանարար կլինի մեր հարաբերությունների համար. Կարասին

23:54 14.06.2019

«ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն պարզ հայտարարեց, որ անհրաժեշտ է արագացնել Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Մեր կարծիքով՝ սա կործանարար կլինի մեր հարաբերությունների համար»,- հունիսի 13-ին Պրահայում Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը : «Այդ մարդիկ կարծում են, որ Վրաստանը որոշ բլոկի մաս է կազմում, որի վրա կարելի […]

̰
Փաշինյանն ու Պուտինը «երթևեկում են» նույն «Վոլգայով»

23:51 14.06.2019

Համացանցում սկսում է տարածվել Մերձմոսկովյան շրջանում արված մի տեսանյութ, որտեղ երևում է ՝ ինչպես է մայրուղով երթևեկում «Վոլգա» մակնիշի մեքենա: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: Հետաքրքիրն այն է, որ մեքենայի մի կողմում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատկերն է, մյուսում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Երկու երկրների ղեկավարները պատկերված են ազգային խորհրդանիշների՝ դրոշի ու զինանշանի ֆոնին: Մեքենայի […]

̰
Ջուլիան Ասանժի արտահանձնման գործի լսումները կմեկնարկեն հաջորդ տարվա գարնանը

23:42 14.06.2019

Հանրահայտ WikiLeaks ընկերության հիմնադիր Ջուլիան Ասանժին արտահանձնելու վերաբերյալ գործի լսումները կմեկնարկեն 2020 թվականի վերջին: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: Մասնավորապես, հաղորդվում է, որ լսումները կմեկնարկեն հունիսի 24-ից ոչ շուտ և կտևեն 5 օր: Մեծ Բրիտանիայի դատարանի նշանակած ամսաթվի վերաբերյալ իրենց համաձայնությունն են հայտնել Ասանժի պաշտպանները: Ավելի վաղ՝ հունիսի 13-ին, Մեծ Բրիտանիայի ներքին գործերի […]

̰
Սերբիան պատրաստ է զորք մտցնել Կոսովո

23:32 14.06.2019

Սերբիան պատրաստ է ներխուժել Կոսովո, եթե միջազգային հանրությունը չպաշտպանի այնտեղ ապրող սերբերին: Այս մասին հայտարարել է Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը: «Եթե միջազգային հանրությունը չարձագանքի այնպես, ինչպես նախատեսված է ՄԱԿ-ի հռչակագրով, եթե սերբերը ենթարկվեն հարձակումների, այդ պարագայում Բելգրադը ստիպված կլինի արձագանքել, և Սերբիան պատրաստ է դրան»,- հայտարարել է նախարարը: Կոսովոյի ոստիկանության հետ սերբերի բախումը […]

̰
Բոլոր հասարակություններում պոպուլիզմը միշտ եղել է ընդդիմության գործիքը. Գորգիսյան

23:07 14.06.2019

Ո՞ւմ գործիքն է պոպուլիզմը, ընդդիմությա՞ն, թե՞ իշխանության: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով խնդիրների լուծման ուղիներին: «Իշխանությունն իրավունք չունի զբաղվել պոպուլիզմով: Առհասարակ բոլոր հասարակություններում պոպուլիզմը միշտ եղել է ընդդիմության գործիքը, որովհետև լծակներ չունեն խնդիրներ լուծելու, ժողովրդի ուշադրությունը գրավել են պոպուլիզմով՝ ժողովրդահաճո արտահայտություններ անելով: […]

̰
Լրատվամիջոցները կարող են ազգային անվտանգությանը սպառնացող լրահոս մատուցել. Արթուր Հովհաննիսյան

21:38 14.06.2019

«Լրատվամիջոցները կարող են ազգային անվտանգությանը սպառնացող լրահոս մատուցել, և այս առումով ես ԱԱԾ-ի միջամտությունը նորմալ եմ համարում»,- ասել է «Իմ քայը» խմբակցության անդամ  Արթուր Հովհաննիսյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Պատգամավորի խոսքով՝ ԱԱԾ-ն չի կարող իմանալ, թե լրագրողը որևէ տեղեկատվություն միամիտ է հրապարակել, թե ոչ, և պետք է ստուգումներ անի, քանի որ հակառակ դեպքում կարող […]

̰
Համահայկական 7-րդ խաղերի ջահը վառվել է Մուսա լեռան ստորոտում

21:25 14.06.2019

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ընդլայնված պատվիրակությունը Մուսա լեռան ստորոտում կազմակերպել է Համահայկական 7-րդ խաղերի ջահը վառելու արարողությունը։ Այս մասին տեղեկացրին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մամուլի ծառայությունից։ «Համահայկական 7-րդ խաղերի նախապատրաստական աշխատանքները մեծ թափով ընթանում են Հայաստանում, Արցախում և սփյուռքում: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ընդլայնված պատվիրակությունն իրականացրեց խաղերի ջահի վառման արարողությունը և այն սկսեց իր ուղևորությունը դեպի […]

̰
«Ես պատրաստ եմ պաշտպանել Ուկրաինան զենքով»․ Սաակաշվիլի

21:12 14.06.2019

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին զինվորական ծառայության համար բժշկական հետազոտություն է անցել: Գրանցվել է Կիևի Սվյատոշինսկի զինկոմիսարիատում: «Առողջությունս գերազանց է, զինվորական ծառայության համար՝ պիտանի: Ես պատրաստ եմ պաշտպանել Ուկրաինան զենքով»,-  «Ֆեյսբուքի» իր էջում գրել  է Սաակաշվիլին՝ հրապարակելով  լուսանկարներ, որոնք արել էին  զինկոմիսարիատում: Հիշեցնենք, որ Սաակաշվիլիի «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը կմասնակցի  Ուկրաինայի վաղաժամկետ […]

̰
97 փոքր ՀԷԿ-ում տեղադրվել և կնքվել են առցանց ջրաչափեր

21:00 14.06.2019

97 փոքր ՀԷԿ-ում տեղադրվել և կնքվել են առցանց ջրաչափեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության լրատվական ծառայությունից: Կատարվել է համակարգչային «SCADA» անալոգային ծրագրային փաթեթի փորձնական տարբերակի ներդրում, ինչպես նաև համակարգի հավելյալ գործիքների ուսումնասիրում։ Ներկայումս Շրջակա միջավայրի նախարարությունն իրական ժամանակում հետևում է 33 փոքր ՀԷԿ-ի և 3 ձկնաբուծական տնտեսությունների կողմից ծախսված ջրի ծավալները, ինչն […]

̰
ԶՈւ տեխնիկական բազան համալրվել է ժամանակակից հրշեջ մեքենաներով

20:51 14.06.2019

ՀՀ պաշտպանության նախարարության ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շարահրապարակում հունիսի 14-ին, տեղի է ունեցել ԶՈՒ կարիքների համար ձեռք բերված հրշեջ մեքենաների` զորամասերին բաշխման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ զինված ուժերի սպառազինության և տեխնիկական միջոցների […]

̰
BACK_TO_TOP