17:44 14.06.2019
«Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Գիգի Ծերեթելին ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, անդրադարձել Դավիթ Գարեջի վանական համալիրի հարցին: Հիշյալ հարցը քննարկվել է նաև ընդլայնված ձևաչափով հանդիպմանը, որին մասնակցել են նաև Ադրբեջանի ԱԳ նախարարն ու խորհրդարանի ղեկավարը: Ծերեթելին նշել է, թեև հանդիպման նպատակն ու թեման այլ էր, սակայն կողմերը չէին կարող […]
17:42 14.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանին: Հանդիպմանը մասնակցել է նաև Սփյուռքի գործերի գլխավոր նորանշանակ հանձնակատար Զարեհ Սինանյանը: Վարչապետը բարձր է գնահատել ընկերակցության գործունեությունն ԱՄՆ հայության շրջանում և Հայաստանում: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Հայաստանում Հայ Ավետարանչական ընկերակցության ծրագրերը կշարունակեն ընդլայնվել ու զարգանալ: Զավեն Խանջյանը նշել է, որ […]
17:42 14.06.2019
«Զարգացած արդարադատության ավանդույթ ունեցող պետությունների մեծամասնությունում դատախազությունը ո՛չ միայն դիտարկվում է որպես Գործադիր իշխանության մաս, այլև մտնում է գործադիր իշխանության կառույցների ներքո»,- նման հայտարարություն արել է ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը՝ պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը հանդիպում էր ունեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամների հետ, որի […]
17:40 14.06.2019
Սամցխե-Ջավախեթիի նահանգապետի նորանշանակ տեղակալ Զուրա Խաչիձեն կարծում է, որ շրջանի ազգությամբ հայ քաղաքացիներն իրենց լքված են զգում: Նրա խոսքերով` այս մասին տեղի բնակիչներն իրեն ասել են 2016 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում: «Պետք է կարողանանք հայ բնակչությանը, Վրաստանի քաղաքացիներին առավելագույնս ներգրավել շրջանի և երկրի կյանքում: Այդ մարդիկ մի քիչ լքված են զգում իրենց, հանդիպումների ժամանակ […]
17:30 14.06.2019
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Արթուր Վանեցյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Շանթ» ՀԸ «Հորիզոնի» գլխավոր թողարկման ժամանակ:
17:29 14.06.2019
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություններ են ներկայացրել ոչ միայն պաշտպանները, այլև տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն է դատավոր Արմեն Դանիելյանի ինքնաբացարկի համար հերթական միջնորդությունը ներկայացրել՝ ասելով, որ նա եղել է նախկին իշխանությունների կամակատարը և ուղիղ առնչություն ունի Մարտի 1-ի գործի հետ: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասել է, որ այն հանգամանք, […]
17:15 14.06.2019
Դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել նաև տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը: Նա ասել է, որ Դանիելյանն ուղիղ առնչություն ունի Մարտի 1-ի գործի հետ: Դատարանն ընդմիջման է գնացել, երբ վերադարձել է, Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը ևս ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավորին: Միջնորդությունը ներկայացվել է գրավոր, քանի որ Խուդոյանը բացակայում է երկրից: Պաշտպանական կողմը հայտարարել […]
17:07 14.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և նախագահի աշխատակազմը շնորհակալական նամակներ և տարբեր ոլորտներում Հայաստանի հետ համագործակցելու առաջարկներ են ստանում հունիսի 7-9-ը Դիլիջանում անցկացված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասնակիցներից: Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, շնորհակալություն հայտնելով նախագահ Սարգսյանին միջոցառմանը մասնակցելու հրավերի համար, նշել է, որ երկօրյա «ուղեղային գրոհը» օգտակար էր ոչ միայն […]
17:03 14.06.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 14-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Թոմաս Օպերմանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ազգային ժողովից: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ ներկա այցը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև դինամիկ զարգացող հարաբերություններին: Արարատ Միրզոյանի խոսքերով` ԳԴՀ վերջերս կատարած իր պաշտոնական այցը, […]
17:00 14.06.2019
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Արթուր Վանեցյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Շանթ» ՀԸ «Հորիզոնի» գլխավոր թողարկման ժամանակ:
16:59 14.06.2019
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը Վերաքննիչ դատարանում քննող դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց իր ինքնաբացարկի՝ պաշտպանական կողմի միջնորդությունները: Այդ լուրը լսելով՝ դատարանի առջև կանգնած ցուցարարները սկսեցին պարել: Լրագրող Անուշ Մուրադյանը նկարահանել է այն և տեղադրել ֆեյսբուքյան իր էջում:
16:45 14.06.2019
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով նախօրեին դատարան էր ներկայացվել «Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալ Աշոտ Իսախանյանի գրությունը։ Նա պնդում է, որ տարիներ առաջ դարձել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի բռնությունների զոհը։ Ազատամարտիկի խոսքերով՝ Մանվել Գրիգորյանը շուրջ 22 օր իրեն շղթայակապ է պահել ու խոշտանգել: Աշոտ Իսախանյանը երեկ դատապարտյալների համար ՔԿՀ-ում նախատեսված հեռախոսից զանգահարել էր […]
16:44 14.06.2019
Բարձրագույն դատական խորհուրդը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է հրապարակել հերթական հրաժարականի դիմումի մասին: «Արմեն Բեկթաշյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի պաշտոնից»,- տեղեկացնում են ԲԴԽ-ից: Բարձրագույն դատական խորհրդում իրար հաջորդող հրաժարականներից հետո ստեղծված իրավիճակի հիմքերի ու հետևանքների մասին SHANTNEWS.am-ը զրուցել է փաստաբան Նորայր Նորիկյանի հետ: Վերջինս կոչ էր արել ԲԴԽ անդամներին հրաժարական […]
16:37 14.06.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Վերաքննիչ դատարանում այսօր կայացել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը: Որոշ ժամանակ տևած նիստից հետո դատարանը խորհրդակցական սենյակ էր գնացել նախագահող դատավոր Արմեն Դանիելյանի ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Դատարանը որոշել է մերժել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը: Ավելի ուշ տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն է դատավոր Արմեն Դանիելյանի ինքնաբացարկի […]
16:32 14.06.2019
Այսօր ԱԺ-ն քննարկում էր «Քրեակատարողական ծառայության մասին օրենքում» փոփոխություն կատարելու մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի նախագիծը: Դրանով առաջարկվում է քրեակատարողական ծառայության այն աշխատակիցների կարգավիճակը, որոնց լիազորությունները կասեցվել են, հավասարեցվի իրավապահ ծառայողների կարգավիճակին, այսինքն՝ մինչև քրեական գործի ավարտը ու վճռի կայացումը վճարվեն աշխատավարձերը: «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը, որը հարակից զեկուցող է, կողմ […]
16:22 14.06.2019
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգոուլի Բեդիմուհամեդովը կազմակերպել է ոչ պլանային ռազմական վարժանքներ, որոնց ընթացքում ցուցադրել է դիպուկ կրակելու իր ունակությունները: Այս մասին գրում է «Թուրքմենստան. ոսկե դար» պարբերականը: Նշվում է, որ պետության ղեկավարը հանկարծակի է որոշել անցկացնել ազգային զորավարժանք: Միայն կեսգիշերից հետո հրահանգ է իջեցրել օպերատիվ կարգով առանձին ջոկատների հավաքել և բերել մարտական պատրաստվածության: Ուսումնական կենտրոն են […]
16:18 14.06.2019
Նախագահ Արմեն Սարգսյանն ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման բնագավառում փոխգործակցության մասին» 1993 թվականի հունվարի 22-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքը:
16:16 14.06.2019
«Ռոսսելխոզնադզորի» աշխատակիցներն արգելել են առանց փաստաթղթերի Ռուսաստան ներկրել 800 մեղվի, որոնց Ռուսաստանի քաղաքացին բերել էր Ուկրաինայից: Այս մասին հայտնում է lenta.ru-ն: «ՌԴ «Ռոսսելխոզնադզորի» բաժանմունքի տեսուչը սահմանապահի հետ «Նեխոտեևկա» անցակետում ավտոբուսի բեռնախցիկում հայտնաբերել է մեղվաընտանիքներով փեթակներ, որոնք ժամանել են Ուկրաինայից»,- այս մասին ասված է տարածված հայտարարության մեջ: Վարորդը մեղուներին տեղափոխելու թույլտվություն չի ունեցել, ինչի արդյունքում մեղուներին […]
16:12 14.06.2019
Թուրքիայի կողմից ռուսական արտադրության Ս-400 հրթիռային համակարգերի գնման պատճառով Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների սահմանման դեպքում Թուրքիան հակաքայլեր է իրականացնելու։ Այս մասին տեղական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է երկրի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն։ «Եթե Միացյալ Նահանգները սկսի բացասական մեթոդներ կիրառել, մենք ունենք հակաքայլեր։ Եթե մեր նկատմամբ բացասական վերաբերմունք լինի, ապա մենք համարժեք քայլերով կպատասխանենք»,- ասել […]
15:56 14.06.2019
Բարձրագույն դատական խորհրդում հրաժարականներն իրար են հաջորդում: Ստեղծված իրավիճակի հիմքերի ու հետևանքների մասին SHANTNEWS.am-ը զրուցել է փաստաբան Նորայր Նորիկյանի հետ: Փաստաբանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, թե ովքեր են հրաժարական ներկայացրել առաջին հերթին: «Եթե նայեք ԲԴԽ կազմավորման կարգը և կառուցվածքը, ԲԴԽ-ն կազմված է 10 անդամից, որոնցից 5-ը դատավորներ են, իսկ 5-ը՝ իրավաբան-գիտնականներ, և այս հրաժարականների […]
15:47 14.06.2019
Վերաքննիչ դատարանում այսօր կայացել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը: Որոշ ժամանակ տևած նիստից հետո դատարանը խորհրդակցական սենյակ էր գնացել նախագահող դատավոր Արմեն Դանիելյանի ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Դատարանը որոշել է մերժել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը: Դատական նիստը վերսկսելուց հետո, սակայն, տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն ասել է, որ ինքն ասելիք ունի նախագահող […]
15:33 14.06.2019
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խորհրդական Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ հացադուլի մեջ գտնվող երկու կալանավորված անձինք դադարեցրել են հացադուլը. «Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից տարեսկզբին տրվել էր հանձնարարություն՝ անհատական աշխատանքներ իրականացնելու քրեակատարողական հիմնարկներում պահվող հացադուլի հայտարարած անձանց խնդիրներին արագ արձագանքելու, բողոքի այդ դրսևորման պատճառների […]
15:26 14.06.2019
Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Հայաստանում այսօր կհիմնադրվի Մեքսիկայի պատվավոր հյուպատոսություն. «Հայաստանում այսօր կհիմնադրվի Մեքսիկայի պատվավոր հյուպատոսություն։ Երեկ խորհրդարանում հյուրընկալեցի Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Նորմա Բերտա Պենսադո Մորենոյին»:
15:24 14.06.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Վերաքննիչ դատարանը, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, խորհրդակցական սենյակ է գնացել: Հիմքում նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանի ինքնաբացարկի միջնորդությունն է, որը ներկայացրել են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները: Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ թիվ մեկ շահագրգիռ կողմը դատախազությունն է եղել, որ կուզեր՝ գործը հայտնվեր դատավոր […]
15:21 14.06.2019
ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանն այս պահին խորհրդարանում հանդիպում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամների հետ, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Հիշեցնենք, որ Գրիգորյանն արդեն հանդիպումներ ունեցել է նաև խորհրդարանական մյուս խմբակցությունների հետ: «Իմ քայլը» կարծես սատարում է Գրիգորյանի թեկնածությունը, իսկ «Լուսավոր Հայաստանը» մտահոգություններ ունի: ՍԴ անդամի ընտրության հարցը կքննարկվի հունիսի 18-ին մեկնարկող լիագումար նիստերի ընթացքում:
15:20 14.06.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով կառավարության ձեռքբերումներից մեկի մասին: «Արդեն պաշտոնապես՝ Շվեդիայի կառավարությունը որոշում է կայացրել թարմացնել իր արտաքին քաղաքական ռազմավարությունը և զարգացնել երկկողմ համագործակցությունը Հայաստանի հետ։ Նախորդ ամիսների ընթացքում մեր բազմաթիվ շփումները, ինչպես նաև օրերս մեր պաշտոնական այցի ընթացքում ունեցած շատ անկեղծ, ջերմ և արդյունավետ քննարկումները […]
15:14 14.06.2019
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է հարկային գաղտնիք չհամարվող տեղեկությունների շրջանակը 5 ուղղություններով ընդլայնելու մասին նախագիծը: Առաջարկվում է հարկային գաղտնիք չհամարել հարկ վճարողի եկամուտների և ծախսերի վերաբերյալ տեղեկությունը, վճարած հարկերի, տուրքերի ու ակտիվների մասին տեղեկությունը, հայտարարագրված աշխատողների թվաքանակի մասին տեղեկությունը, ընկերության հարկային ռեժիմը և միջազգային պայմանագրերի հիման վրա այլ պետությունների հարկային մարմիններին ներկայացված տեղեկությունները: […]
15:09 14.06.2019
Ռուսաստանի Ռոստովի մարզում սկսվել է ռուսական անձնագրերի տրամադրումը Ուկրաինայի արևելքում անկախություն հռչակած Դոնեցկի ու Լուգանսկի շրջանների բնակիչներին։ Դրա համար հատուկ տեղեր են սահմանվել երկու մարզերին սահմանակից ռուսական 2 բնակավայրերում։ Ռուսական մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ այս շրջանների բնակիչներից արդեն 1200 մարդ ստացել է ռուսական անձնագրեր։ Եվ 12 հազար դիմում-փաթեթ ներկայում ռուսական իրավապահների դիտարկման տակ է։ […]