14:57 14.06.2019
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Շանթ» ՀԸ «Հորիզոնի» գլխավոր թողարկման ժամանակ:
14:56 14.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստր Մարիամ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այս տարվա միասնական քննությունների մասին և հայտնել, որ, իր կարծիքով, մեր կրթական համակարգը դեռ շատ բարեփոխումների կարիք ունի. «Բազմաթիվ նամակներ եմ ստանում այս տարվա շրջանավարտ-դիմորդներից, ովքեր արտահայտում են իրենց հուսահատությունը և վրդովմունքը քննական համակարգի, թեստերի բովանդակության ու ընդունելության ընթացակարգի վերաբերյալ: Կիսում […]
14:37 14.06.2019
«Եթե ես ընտրվեմ և դառնամ դատական խորհրդի անդամ, մենք պետք է կարգավորենք դատական խորհուրդ, ԲԴԽ մարմինները»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԲԴԽ անդամի թեկնածու Գրիգոր Բեքմեզյանը: Թե ինչու որոշեց առաջադրվել այս պաշտոնում, պատասխանել է. «Որոշեցի, որովհետև հասկացա, որ այս պահին կարող եմ օժանդակել իմ երկրին այն բարեփոխումների հարցում և գտա, որ իմ ներուժը […]
14:30 14.06.2019
Պարսից ծոցը հակամարտությունների օջախ Պարսից ծոցն աշխարհի ամենաթեժ կետերից է: Հատկապես վերջին 40 տարիներին այն բազմաթիվ պատերազմների ու տեղային հակամարտությունների օջախ է դարձել: Տարածաշրջանում առաջնորդության հասնելու և իրենց դիրքերը ամրապնդելու համար Պարսից ծոցի երկրները, այսպես ասած, զգուշավոր քաղաքականություն են վարում: Վերջին լարումը կապված է նրա հետ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց դուրս գալ Իրանի […]
14:23 14.06.2019
Քիչ առաջ դատարանի դիմաց փոխադարձ վիրավորանքներ են հնչել ցուցարարների երկու խմբերի միջև։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով քննություն իրականացնող դատարանի մոտ ցուցարարների մի խումբը պաշտպանում է նրան, մյուս խումբը՝ պահանջում ազատազրկում։ Ոստիկանությունը շարված է երկու կողմերի միջև հնարավոր բախումները կանխելու համար։ Սրանից օգտվելով՝ ցուցարարները միմյանց պիտակավորում են, հայհոյում ու հակադիր կոչեր անում։ Մոտ 10 րոպե […]
14:22 14.06.2019
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ԵԱՏՄ-ում կենսաթոշակային ապահովման նոր համաձայնագիր է պատրաստվել: Համաձայնագիրը հնարավորություն է տալիս քաղաքացիներին, որ աշխատում են ԵԱՏՄ անդամ երկրներում, ամբողջ ծավալով կենսաթոշակ ստանալ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նուր-Սուլթանում կայացած գագաթնաժողովի ժամանակ տեղեկացրել էր՝ պատրաստվում է փաստաթուղթ, որով կենսաթոշակի տրամադրման ժամանակ հաշվի կառնվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների տարածքում ծավալած […]
14:19 14.06.2019
Նիդեռլանդների խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունը դատապարտող բանաձև: Բանաձևը դատապարտում է Թուրքիայի նախագահի՝ այս տարվա ապրիլի 24-ի հայտարարությունը Հայոց ցեղասպանության զոհերի վերաբերյալ, միևնույն ժամանակ, պարտավորեցնում է կառավարությանն այդ դիրքորոշման մասին տեղեկացնել Թուրքիայի իշխանություններին: Նիդեռլանդների հայ համայնքային գործիչ Մասիս Աբրահամյանը նիդեռլանդական խորհրդարանի այս որոշումն ընդունելուց առաջ պարզաբանումներ էր տվել SHANTNEWS.am-ին` պատմելով, […]
14:10 14.06.2019
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ԱՄՆ-ի գործողությունները վտանգ են ներկայացնում Մերձավոր Արևելքի կայունության համար: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն: Նրա խոսքերով` վերջին երկու տարում Միացյալ Նահանգները խախտում է բոլոր «միջազգային կառույցները և կանոնները»: Նա նաև նշել է, որ ԱՄՆ իշխանությունները ցուցաբերում են «ագրեսիվ մոտեցում»: Ռոհանին ընդգծել է, որ Միացյալ Նահանգները լուրջ սպառնալիք […]
13:58 14.06.2019
Այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» քաղաքական դաշինքի հետ է հանդիպել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Գրիգոր Բեքմեզյանը: Հանդիպումից հետո նա պատասխանել է լրագրողների հարցերին, նշել, որ հանդիպումից դրական տպավորություններ է ստացել, պատասխանել է դատական համակարգի բարեփոխման վերաբերյալ իր պատկերացումների մասին հնչած հարցերին: Անդրադառնալով մինչ այս ԲԴԽ-ում տեղի ունեցած հրաժարականներին՝ ասել է. «Հրաժարականների շարանը հուշում է, թե […]
13:55 14.06.2019
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը SHANTNEWS.am-ի խնդրանքով արձագանքել է Արցախի և ֆրանսիական 4 բնակավայրերի միջև «Բարեկամության մասին» խարտիաների չեղարկմանը: «Ֆրանսիայի դեսպանությունը, որը իրավասու է միայն Հայաստանի Հանրապետության մասով, չի մեկնաբանում արդարադատության որոշումները»,- տեղեկացրին դեսպանությունից:
13:49 14.06.2019
Ռուսաստանում ադրբեջանցի խուլիգանի սպանության համար դատապարտված Արման Առաքելյանի որդին դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Գոռ Առաքելյանը խնդրում է լուծել հոր տեղափոխման հարցը, որպեսզի նա իր պատժի կրումը շարունակի Հայաստանում։ Հիշեցնենք` նախօրեին դատապարտվածի հարազատներն ու մտերիմները ցույց են իրականացրել կառավարության շենքի դիմաց նույն պահանջով։ Ցուցարարների հետ հանդիպել է վարչապետի մամուլի խոսնակը։ Ցուցարարները նշել են, որ արտահանձնում […]
13:47 14.06.2019
Այսօր ԱԺ-ում լրագրողները հարց ուղղեցին ԲԴԽ անդամի թեկնածու Գրիգոր Բեքմեզյանին դատարանների մուտքերն ու ելքերը փակելու իշխանությունների քայլի մասին, հետաքրքրվեցին, թե արդյոք այն հակասահմանադրական էր: Հարցին Բեքմեզյանը հրաժարվեց պատասխանել՝ ասելով. «Ես իմ ամեն ինչի համար կրում եմ պատասխանատվություն, իմ իրավական գնահատականը կտամ երկրում կատարվող իրադարձություններին, քանի որ դա կարևոր է, շատերին է հետաքրքրում, կտամ գնահատական, բայց […]
13:43 14.06.2019
Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստանում ցեղական խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի մեծացմանը միտված օրինագծին: Հունիսի 14-ին տնտեսական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում օրինագծի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը նշեց, որ օրինագծով նախատեսվում է պարզեցնել Հայաստանից երրորդ երկրներ ցեղական խոշոր եղջերավոր անասունների արտահանման գործընթացը:
13:41 14.06.2019
«Մենք նպատակ ունենք զարգացնել պարտատոմսերի, արժեթղթերի շուկան Հայաստանում, ինչի կարևորության մասին բոլորը խոսում են: Մենք էլ փորձում ենք խոսելուց բացի ինչ-որ քայլ անեն»,- ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: Հանձնաժողովը քննարկում է արժեթղթերի շուկայի ակտիվացմանն ուղղված նախագիծը, որի հեղինակներն են Արտակ Մանուկյանը, Վարազդատ Կարապետյանն ու Բաբկեն Թունյանն: «Հաճախ մենք […]
13:37 14.06.2019
«Ես արյան դոնոր եմ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և կից հրապարակել լուսանկար: «Եվ այսօր արյան դոնորության միջազգային օրն է։ Ու եթե մեզանից յուրաքանչյուրը իր ժամանակից մեկ ժամ հատկացնի և դառնա արյան դոնոր, ապա հնարավոր է հազարավոր կյանքներ փրկել։ Հայաստանի արյան պաշարը բավարար չէ, և կա դոնորական արյան կարիք։ Ամբողջ աշխարհում […]
13:23 14.06.2019
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ SHANTNEWS.am-ին տված հարցազրույցում արտահայտած որոշ մտքերի: «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ խոշորացված համայնքներում ընտրությունները պետք է անցնեն համամասնական ընտրակարգով: Թերևս, այս հարցով կոնսենսուսը համընդհանուր է: Բայց երբ այս հարցը քննարկում էինք Ընտրական բարեփոխումների մեր հանձնաժողովում, հասկացանք, […]
13:20 14.06.2019
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն իրեն պատկանող Прямой հեռուստաալիքի ուղիղ եթերի ընթացքում խոստացել է օգնել երկրի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն, գրում է Lenta-ն: Նրա խոսքերով` դրա համար ինքը կօգտագործի իրեն հասանելի բոլոր ռեսուրսները: Պորոշենկոն Զելենսկուն օգնելու իր պատրաստակամությունը բացատրում է եվրոպական ինտեգրման ձգտմամբ, որը խոստացել է իրականացնել Զելենսկին: Ուկրաինայի նախկին նախագահը կարծում է, որ այդ […]
13:06 14.06.2019
ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է լրատվական կայքերից մեկում տեղ գտած մեկնաբանությանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զինծառայող որդին՝ Աշոտը, տեղափոխվել է Երևան: «Աշոտը Երևանում չի ծառայում, խնդրում եմ, ապատեղեկատվություն մի տարածեք: Ինքն իր նախկին ծառայության վայրում է, կարճաժամկետ պլանային միջոցառում էր, վաղուց ավարտվել է»,- գրել է նա:
12:58 14.06.2019
Վերաքննիչ դատարանում շարունակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը: Նախորդ նիստի ժամանակ Սեդա Սաֆարյանն ասել է, որ դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու միջնորդությունը ձևական բնույթ ունի, և, ըստ էության, […]
12:48 14.06.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների նախորդ քննության ժամանակ փաստաբանները պնդել էին, որ գործը ավելացել է մի քանի հատորով, իսկ այդ 5 նոր հատորներին իրենք ծանոթ չեն: Հիշեցնենք, որ […]
12:24 14.06.2019
Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ԲԴԽ նախկին անդամ Սերգեյ Մեղրյանի հրաժարականը իր համար ցավալի է եղել: «Կարճ ասեմ՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սերգեյ Մեղրյանի հրաժարականը ցավով ընդունեցի, բայց և վստահ եմ, որ իր նման ուժեղ, օժված ու կայացած անհատը որևէ խնդիր իր զբաղվածության հարցում (և ոչ միայն) […]
12:18 14.06.2019
Ինչպես արդեն հայտնել եք, այսօր Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստի ժամանակ դատախազ Գևորգ Բաղդասարյանն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանն արդեն երկրորդ անգամ դատարան է մտնում փակ՝ դատավորների համար նախատեսված մուտքից: Նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը պնդել է, որ շփում չի կարող լինել, իրեն հայտնի չէ այլ մուտքից մուտք գործելու հանգամանքը: Իսկ ՀՀ […]
12:05 14.06.2019
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացնում: Օրակարգի հարցերից մեկը վերաբերում էր մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի օրենքի նախագծին, որով առաջարկվում է համաներում կիրառել: Օրինագիծը ներկայացրեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ երկրորդ ընթերցումից առաջ դրական եզրակացություն ստանալու համար: Նախագծի հեղինակը ՀՀ կառավարությունն է: Համաներման մասին […]
12:02 14.06.2019
Խորհրդարանում մեկնարկել է «Իմ քայլը» խմբակցության անդամների փակ հանդիպումը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Գրիգոր Բեքմեզյանի հետ: Հիշեցնենք, որ հունիսի 7-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի առաջադրման և ընտրության անցկացման մասին՝ տեղեկացնելով․ ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Իմ քայլը» […]
11:57 14.06.2019
Ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն արդեն լուրջ քայլեր է անում ԱՄՆ-ում իրավաբանական գործունեություն ծավալելու ուղղությամբ: Նա մասնավորապես հետաքրքրված է բանտային համակարգում նախաձեռնված փոփոխությունների հարցերով: Այս հարցը նրան այնքան է հետաքրքրում, որ նախորդ տարի Սպիտակ տանը հանդիպեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և քննարկեց որոշ բանտարկյալների ճակատագրերը: Երեկ Քիմ Քարդաշյանը կրկին Սպիտակ տանն էր, այս […]
11:53 14.06.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին իր համար անցումային շրջան է, և նա պետք է ավարտի որոշակի ծրագրեր և տեղափոխվի գործադիրից օրենսդիր: Արթուր Հավհաննիսյանն ասել է, որ համաձայն է այն տեսակետի հետ, որ այսօր գործող լրատվամիջոցների մեծ մասը սպասարկվում և ֆինանսավորվում է նախկին իշխանությունների կողմից: Նրա […]
11:45 14.06.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ կապի ժամանակ ամենաերկար հարցը, որ հասել է Չելյաբինսկում գտնվող տեղեկատվական կենտրոն, տևել է 4.5 ժամ, գրում է RIA Novosti-ին: Աղբյուրի փոխանցմամբ՝ ամենակարճ հարցը տևել է 7 րոպե: Չելյաբինսկում գտնվող տեղեկատվական կենտրոնից հաղորդում են, որ այս տարի հարավային Ուրալի բնակիչներին հետաքրքրում է սոցիալական ոլորտը, էկոլոգիան, բազմաթիվ հարցեր են գալիս բաժնետերերից: […]
11:20 14.06.2019
Հայտնում ենք, որ հունիսի 20-ին նախատեսվում է Վաշինգտոնում Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հերթական հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: «Հունվարին Փարիզում և ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպումներից հետո քննարկումներ էին ընթանում ԱԳ նախարարների միջև հաջորդ հանդիպումը երրորդ համանախագահ երկրում` ԱՄՆ-ում անցկացնելու մասին։ Ինչպես նախկինում, այս անգամ […]