TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+28.89 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չկա նման բան. պատգամավորը՝ Գագիկ Ծառուկյանին հարցաքննության կանչելու մասին

18:31 13.06.2019

«Բացարձակ սուտ ինֆորմացիա է, չկա նման բան: Ես ինֆորմացված չեմ այդ առումով, տեղեկություն չունեմ՝ եղել է ծանուցագիր, թե չի եղել, կարող եմ եզրակացնել, որ չի եղել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հարցաքննության կանչելու մասին տեղեկությանը, արձագանքեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Գրիգորյանը: Նա հիշեցրեց՝ Գագիկ Ծառուկյանը մշտապես բարձրաձայնում է, որ օրենքի […]

̰
Երթուղայինների մյուս վարորդներն այլ կերպ իրենց կդրսևորեն. Գորգիսյանը՝ հայտնի միջադեպի մասին

18:30 13.06.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը խոսել է  քաղաքացիների օրինապաշտ լինելու և պահանջների մասին: «Ցավոք, օրինապաշտության այն մակարդակը, որը սպասվում էր, դեռ չկա: Թեև քաղաքացիների մոտ պահանջատիրության մակարդակն ինչ-որ չափով բարձրացել է, բայց գուցե նաև օրենքների իմացությունը դեռ այն մակարդակին չէ, որը պետք է լիներ»,-ասաց նա: Գորգիսյանն անդրադարձավ […]

̰
Դատավորի՝ կաշառք ստանալու գործով դատաքննությունը սկսվեց

18:05 13.06.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն – Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նստավայրում՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր սկսվեց կաշառք ստանալու համար մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի և փաստաբան Վահագն Դանիելյանի գործով արտագնա դատական նիստը: Հիշեցնենք՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրված՝ 2500 դոլար կաշառք ստանալու, իսկ փաստաբան Վահագն Դանիելյանին կաշառք […]

̰
ԵՄ-ն պատրաստ է աջակցել ժողովրդներին խաղաղությանը պատրաստելուն․ կայացել է ՀՀ-ԵՄ խորհրդի նիստ

18:02 13.06.2019

Այսօր Բրյուսելում կայացել է Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը: Բացի երկկողմ օրակարգից ու բարեփոխումների մասին քննարկումներից, Խորհուրդն անդրադարձել է նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի: ԵՄ-ն վերահաստատեց իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: ԵՄ-ն պատրաստակամ է աջակցելու հակամարտության ջրբաժանը հաղթահարելուն և ժողովրդներին խաղաղությանը պատրաստելուն ուղղված նախաձեռնություններին: […]

̰
Հայաստանը մահացու հարված հասցրեց ԽՍՀՄ-ին. Ռուսլան Խասբուլատով

17:53 13.06.2019

ԽՍՀՄ, այնուհետ ՌԴ հայտնի քաղաքական գործիչ Ռուսլան Խասբուլատովը պատմել է, թե ինչն է ԽՍՀՄ-ի վերջնական փլուզման պատճառ դարձել: Խասբուլատովի կարծիքով` Խորհրդային միության  փլուզումը սկսվեց ոչ թե Մերձբալթյան երկրներից, այլ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից: «Իրական մահացու հարվածը Խորհրդային միությանը հասցրեց Հայաստանը, որը պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի համար: Անդրկովկասյան ճակատը մասնատվեց. շատերը Հայաստանի կողմը կանգնեցին, մյուսները Բաքվին աջակցեցին: […]

̰
ԵՄ-ն հավելյալ 25 մլն եվրո կհատկացնի Հայաստանին տրամադրվող աջակցությանը․ կայացել է խորհրդի նիստը

17:52 13.06.2019

Այսօր Բրյուսելում կայացել է Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը: Ի թիվս այլ հարցերի, Խորհուրդը ընդգծեց, որ ԵՄ ավելի քան 160 մլն եվրոյի աջակցություն է հատկացրել Հայաստանին 2017-2020 թվականների համար: Արժևորելով բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու և ՀԸԳՀ արդյունավետորեն կիրարկելու Հայաստանի վճռականությունը՝ ԵՄ հավելյալ 25 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանին տրամադրվող աջակցության 2019թ. Տարեկան գործողությունների […]

̰
ԵՄ-ն «պատեհ ժամանակին» կդիտարկի Հայաստանի համար վիզաների ազատականացումը․ կայացել է ՀՀ-ԵՄ խորհրդի նիստ

17:51 13.06.2019

Այսօր Բրյուսելում կայացել է Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը: Ի թիվս այլ հարցերի՝ խորհուրդը քննարկել է էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության և կլիմայի փոփոխության ոլորտներում համագործակցությունը, այդ թվում՝ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերությունում Հայաստանի մասնակցությունը, 2019թ. փետրվարին Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի դեպի Հայաստան ընդլայնումը, ինչպես նաև ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային […]

̰
Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը SHANTNEWS-ին դիտեք այսօր` ժ. 22։00-ին

17:39 13.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Շանթ» ՀԸ «Հորիզոնի» գլխավոր թողարկման ժամանակ:

̰
Նույն անձը 169 անգամ թաղման նպաստ է ստացել՝ 33,8 միլիոն դրամ․ Յոլյան

17:23 13.06.2019

Ազգային ժողովում Հաշվեքննիչ պալատի զեկույցից աղաղակող խախտումների մասին տեղեկություններ բացահայտվեցին։ Պալատի ղեկավարն ինքը նշեց, որ խախտումներ ու ռիսկեր կան միլիարդավոր դրամների չափով։ Նա ներկայացրեց դրանցից մի քանիսը։ Պարզվեց, օրինակ, որ նույն անձը 169 անգամ թաղման նպաստ է ստացել, իսկ ընդհանուր գումարը եղել է 33,8 միլիոն դրամ։ Սա ամենասուր դեպքն է, բայց միակը չէ այս ոճի […]

̰
Սարգիս Ավագյանի սպանության գործով մեկ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել 

17:16 13.06.2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ 2019թ. հունիսի 10-ին Երևան քաղաքի Գլինկայի և Տիգրան Մեծի փողոցների խաչմերուկում տեղի ունեցած սպանության և դանակահարության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ. մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ավելի վաղ ՀՀ քննչական […]

̰
Ռոբերտ Քոչարյանը և Հայաստանում ՌԴ դեսպանը հանդիպել են

17:05 13.06.2019

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր հանդիպել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի  հետ զրույցում հաստատել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Հանդիպումը տևել է 1 ժամից ավելի: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

̰
Բերիոյ Թեմի նորընտիր Առաջնորդը ժամանած է Հալէպ

17:03 13.06.2019

Առաջնորդ ընտրուելէն օրեր ետք Բերիոյ թեմի Առաջնորդ Տ.Մասիս եպս. Զօպուեանը ժամանած է Հալէպ։ Այս մասին տեղեկութիւնը կը հաղորդէ Հալէպի «Գանձասար» պարբերականի կայքը։ Սուրիական սահմանին վրայ, Բերիոյ հայոց թեմի առաջնորդը դիմաւորուեցաւ թեմի Գործադիր իշխանութեան` Ազգային կրօնական ժողովին եւ Ազգային վարչութեան ներկայացուցիչներուն, իսկ Հալէպի մուտքին` Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային կեդրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ Հրաչ Յակոբեանի, […]

̰
Ի՞նչ խնդիրներ են առաջ եկել, որոնք Արտակ Զեյնալյանը չի կարող լուծել. Փաշինյանը՝ հրաժարականների մասին

17:00 13.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Շանթ» ՀԸ «Հորիզոնի» գլխավոր թողարկման ժամանակ:

̰
ԲԷՑ-ում ստուգումները բավական մտահոգիչ փաստեր են արձանագրել․ Յոլյան

16:50 13.06.2019

Հայաստանի Հաշվեքննիչ պալատի ստուգումները բավական մտահոգիչ փաստեր են արձանագրել ԲԷՑ-ում՝ Բարձրավոլտ էլեկտրական ցանցերում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց պալատի նախագահ Լևոն Յոլյանը։ Նրա խոսքերով՝ երկու առանձին դեպքերում նյութերն ուղարկվել են դատախազություն։ «Տրվում են պայմանագրերով չնախատեսված տասնյակ միլիոնավոր դրամների կանխավճարներ, չեն կատարվում պայմանագրային պարտավորությունները, իսկ մրցույթները հաճախ շահում են պահանջներին չբավարարող կազմակերպություններ»,- ասաց Յոլյանը։ Նրա […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ

16:47 13.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ: Անդրադարձ է եղել նաև Հանրային խորհրդի գործունեությանը:

̰
Ապամոնտաժվում է Կոմիտասի պողոտայի կենտրոնական փակ շուկայի դիմացի կրպակաշարը

16:46 13.06.2019

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի կենտրոնական փակ շուկայի (Կոմիտասի շուկա) դիմացի կրպակաշարը ապամոնտաժվում է սեփականատիրոջ միջոցներով։ Մանրամասները կհաղորդենք ավելի ուշ։ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել կրպակաշարի ապամոնտաժման մասին. «Երեկվանից մեկնարկել է Կոմիտասի շուկայի մայթին գտնվող […]

̰
Ամուր գործընկերային կապեր հաստատեցինք Շվեդիայի Ռիկսդագի հետ. Արարատ Միրզոյան

16:42 13.06.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Շվեդիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, հանդիպել է այդ երկրի Ռիկսդագի խոսնակի հետ: Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան գրառումից: «Ամուր գործընկերային կապեր հաստատեցինք Շվեդիայի Ռիկսդագի հետ, իսկ Ռիկսդագի խոսնակի հետ իմ հարաբերություններն արագ վերածվեցին անձնական բարեկամության»,- մասնավորապես գրել է ԱԺ նախագահը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ ԱԺ նախագահ […]

̰
Ձկնաբուծարանները չարաշահել են իրենց ջրօգտագործման թույլատրելի բաժինները․ Հաշվեքննիչ պալատ

16:37 13.06.2019

Հայաստանում գործող 178 ձկնաբուծարաններից Հաշվեքննիչ պալատը 2018 թվականին ընտրանքային կարգով ստուգումներ է իրականացրել 28-ում։ Դիտարկման արդյունքում պալատն արձանագրել է միլիոնավոր խորանարդ մետրերով ջրօգտագործման չարաշահումներ։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտնեց պալատի նախագահ Լևոն Յոլյանը։ «Թույլատրելի 104 միլիոն խորանարդ մետրի փոխարեն օգտագործվել է դրանից 84 միլիոն խորանարդ մետրով ավելի ջուր։ Արդյունքում պետական բյուջե չի վճարվել 325 միլիոն […]

̰
Խեցգետնի պաշարները նվազել են, արտահանումը կրճատվել է 11 անգամ․ Յոլյան

16:36 13.06.2019

Հայաստանի բնապահպանության նախարարությունը խեցգետնի որսը թույլատրել է՝ չնայած այն բանին, որ լավ իմացել է, որ դրա քանակը խիստ նվազել է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը՝ ներկայացնելով իրենց ստուգումների արդյունքները։ «Եթե միայն 2014 թվականին Հայաստանից արտահանվել է ավելի քան 4300 տոննա խեցգետին, ապա 2017-2018 թվականների 9 ամիսները միասին վերցրած՝ ընդամենը […]

̰
Վերականգնվել է միջնադարյան Զարնի-Պարնի քարայրա-ամրոցային համալիրը

16:31 13.06.2019

Կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Ալավերդի քաղաքի բնակիչ Ռուբեն Մեսրոբյանի անձնական ջանքերի շնորհիվ Լոռու մարզում գտնվող այս միջնադարյան քարայրա-ամրոցային համալիրը նոր շունչ է ստացել։ Այստեղ կարելի է գտնել քարանձավային համալիր, խաղողի ավանդական այգիներ, գինետուն, ազգային խաղեր, ինչպես նաև գործում է թանգարան, որտեղ ցուցադրված են տեղական բնակչության կենցաղն ու մշակույթը […]

̰
Արձանագրվել են միլիարդավոր դրամների անհամապատասխանություններ. Յոլյան

16:20 13.06.2019

Արձանագրվել են միլիարդավոր դրամների հասնող անհամապատասխանություններ, կան բազմաթիվ խեղաթյուրման փաստեր։ Ազգային ժողովում Հաշվեքննիչ պալատի տարեկան զեկույցը ներկայացնելիս հենց այս մտքով սկսեց իր խոսքը պալատի ղեկավար Լևոն Յոլյանը։ Նա ասաց, որ այս ամենի հայտնաբերման արդյունքում իրենք ավելի քան 350 առաջարկ են ներկայացրել։ Յոլյանի խոսքերով՝ հաշվեքննությունների ժամանակ հայտնաբերվել են նաև առերևույթ հանցանք պարունակող արարքներ, որոնց մասին տեղեկություններն […]

̰
ԲԴԽ անդամ Արմեն Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

16:15 13.06.2019

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է ԲԴԽ ֆեյսբուքյան էջը:  

̰
Ալյասկայի նահանգապետը մեքենա հրելուց հետո դարձել է համացանցի հերոս

16:12 13.06.2019

Այս միջադեպից հետո նահանգապետը կրկին մեքենա է նստել և շարունակել իր խոհրդակցությունը:

̰
Արդյո՞ք բոլոր ընտրությունները պետք է դարձնել կենաց-մահու պայքար. վարչապետի բացառիկ հարցազրույցը

16:00 13.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Շանթ» ՀԸ «Հորիզոնի» գլխավոր թողարկման ժամանակ:

̰
Պետական համակարգում աշխատավարձերը պետք է բարձրանան. Հակոբ Արշակյան

16:00 13.06.2019

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին է պատասխանել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք սպասվում է աշխատավարձերի բարձրացում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օպտիմալացումից հետո նախարարությունների աշխատակիցների ծանրաբեռնվածությունն ավելանալու է: «Այս մասին  բազմիցս խոսակցություններ են եղել տարբեր մակարդակներում: Իմ կարծիքով՝ մենք ընդհանրապես պետական կառավարման ոլորտում անհրաժեշտություն ունենք վերանայելու աշխատավարձերի […]

̰
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը ստորագրել է Ասանժին արտահանձնելու ԱՄՆ-ի հարցումը

15:46 13.06.2019

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Սաջիդ Ջավիդը WikiLeaks-ի ղեկավար Ջուլիան Ասանժի արտահանձնման վերաբերյալ ԱՄՆ-ի հարցման մասին է տեղեկացրել: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Նախարարի խոսքերով՝ ինքը ստորագրել է հարցումը և ավարտել այն: «Մենք ունենք արտահանձնման օրինական հարցում, և ես ստորագրել եմ այն, իհարկե, վերջնական որոշումը պետք է կայացնի դատարանը»,- ասել է Ջավիդը: Նա […]

̰
Արտահանձնման պահանջով ակցիա իրականացնողները հանդիպեցին վարչապետի մամուլի խոսնակի հետ

15:46 13.06.2019

Այսօր կառավարության մոտքի դիմաց ակցիա են իրականացրել ՌԴ-ում 18 տարի ազատազրկման դատապարտված Արման  Առաքելյանին Հայաստան տեղափոխելու պահանջով: Ակցիայի մասնակիցները պնդել են, որ պահանջի հիմքում մի քանի պատճառ կա, այդ թվում՝ ադրբեջանական կողմից  հնչեցված սպառնալիքները: Ակցիայի մասնակիցներն այսօր դիմում են հանձնել կառավարություն, հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ: Գործադիրից խոստացել են երկուշաբթի […]

̰
Հակոբ Արշակյանը պնդում է, որ իր ղեկավարած կառույցում կադրերի պակաս կա

15:35 13.06.2019

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն անդրադարձել է նաև այն խնդիրներին, որոնք առաջացել են կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո: Հարցին` քանի՞ աշխատակից է կրճատվել, Արշակյանը պատասխանել է, որ ինքը չի օգտագործի «կրճատում» տերմինը, այլ  «օպտիմալացում» բառը: Պնդել է, որ բառի կիրառությունից նաև աշխատանքի իմաստը շատ է փոխվում. «Օպտիմալացում նշանակում է միևնույն ֆինանսական […]

̰
Ինչպես կվերնագրի վարչապետն իր բացառիկ հարցազրույցը SHANTNEWS-ին

15:19 13.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Շանթ» ՀԸ «Հորիզոնի» գլխավոր թողարկման ժամանակ:

̰
Մարզային տրանսպորտի խնդիրները լուծող ծրագիրը հասել է ներդրման փուլին

15:15 13.06.2019

Այսօր կառավարության նիստից հետո, որպես ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախկին նախարար, Հակոբ Արշակյանը պատասխանել է նաև տրանսպորտային խնդիրներին վերաբերող հարցերին: SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է Արշակյանից, թե ինչ փուլում է այն ծրագիրը, որը մշակում էին իրենք և որը լուծելու էր մարզային տրանսպորտին առնչվող խնդիրները: «Այդ ծրագրերն արդեն վերջնականացված են: Մշակվել է այնպիսի ուղևորափոխադրումների ցանց, որը հնարավորություն […]

̰
BACK_TO_TOP