11:07 14.06.2019
Այսօր ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում էր «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանի նախագիծը, որով առաջարկում է ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցել: Հարցի քննարկումը տևել է 7 րոպեից էլ պակաս: Պատգամավորներից ոմանք հարցեր ունեին, բացի դրանից՝ նախագծի հեղինակները 11 առաջարկություններ էին ներկայացրել, որոնք, սակայն, քննարկելու հնարավորություն չկար. […]
10:58 14.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Զարեհ Սինանյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 25-րդ մասով՝ Զարեհ Սինանյանին նշանակել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար»,- ասված է որոշման մեջ:
10:54 14.06.2019
Պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի մայրաքաղաքի հուշահամալիր: Երևանյան պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին: Երևանի քաղաքապետը ծաղիկներ է խոնարհել նաև Արցախյան ազատամարտում զոհված հերոսների շիրիմներին:
10:28 14.06.2019
ՀՀ վերաքննիչ դատարանի շուտով կսկսվի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների և հակառակորդների բողոքի ակցիան: Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու հակառակորդներն արդեն հավաքվել են։
10:02 14.06.2019
Քիմ Քարդաշյանը եղել է ամերիկյան շոուբիզնեսի աստղերից մեկը, որ երեկ այցելել է Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մասնակցելու արդարադատության համակարգին վերաբերող միջոցառմանը: Նա այդ կերպ իր աջակցությունն է հայտնում Թրամփի վարչակազմի կողմից նախաձեռնված քրեական արդարադատության բարեփոխումներին: Լրատվամիջոցները նկատել են, որ նա նստած է եղել Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի և նրա ամուսնու՝ Թրամփի խորհրդական […]
09:49 14.06.2019
ԱՄՆ նախագահի մամուլի խոսնակ Սառա Սանդերսը հեռանում է Սպիտակ տնից: Այդ մասին թվիթերյան իր էջում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Ըստ նրա հրապարակման` Սանդերսը կհեռանա հունիսի վերջին և պետք է առաջադրվի Արկանզասի նահանգապետի ընտրություններում: «3․5 տարի հետո մեր հրաշալի Սառա Հակաբի Սանդերսն ամսվա վերջին կլքի Սպիտակ տունը և տուն կվերադառնա՝ հրաշալի Արկանզաս»: After 3 […]
08:25 14.06.2019
Վալանսի քաղաքապետն արձագանքել է Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի վարչական դատարանի կողմից Վալանս և Ստեփանակերտի (Արցախ) քաղաքների միջև բարեկամության հռչակագրի չեղարկմանը, փոխանցում է «Արցախպրեսս»-ը։ «Ֆրանսիայի և Արցախի համայնքների միջև կնքված Բարեկամության հռչակագրերի դեմ դատական գործերը չեն ազդի այն բարեկամության վրա, որ երկու ժողովուրդները տածում են միմյանց նկատմամաբ և որը արտահայտվում է Հռչակագրերի տեքստերով: Ի հեճուկս ճնշումների, որոնք […]
23:39 13.06.2019
ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի անդամ Ջեքի Շպայերը կոչ է արել 40 մլն դոլար հատկացնել Հայաստանին: Ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատում՝ Շպայերը նշել է, որ վերջին մեկ տարում Հայաստանում տպավորիչ փոփոխություններ են տեղի ունեցել: ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի անդամ Ջեքի Շպայերը, ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատում, հայտարարել է, որ 2020-ի ֆինանսական տարվա մասին օրենքում […]
23:19 13.06.2019
Ռուսաստանի Արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը կոչ է արել Օմանի ծովածոցում տանկերների հետ կապված միջադեպը պատճառ չդարձնել՝ Իրանի վրա հարձակում գործելու համար, հայտնում է РИА Новости-ն: «Ես կօգտվեի այդ հնարավորությունից, որ զերծ մնայի հապճեպ ենթադրություններից, ոչ պետքական կողմի վրա պատասխանատվությունը գցելու փորձերից»,- ասել է Ռյաբկովը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Օմանի ծովածոցում նավթատար 2 […]
23:10 13.06.2019
Ստեղծված իրավիճակում այլևս նպատակահարմար չեմ գտնում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի անդամի կարգավիճակում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲԴԽ անդամ Սերգեյ Մեղրյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ստեղծված իրավիճակում այլևս նպատակահարմար չեմ գտնում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի անդամի կարգավիճակում և վաղը պաշտոնապես կներկայացնեմ հրաժարական (պատճառները կշարադրեմ հրաժարականի տեքստում)։ Մաղթում եմ բեղմնավոր […]
21:59 13.06.2019
Այսօր Բրյուսելում կայացել է Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը: Խորհուրդը վերահաստատել է Հայաստանի և Եվրամիության հանձնառությունն արդյունավետորեն կիրարկելու Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը (ՀԸԳՀ): Այս հավակնոտ համաձայնագիրը կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի արդիականացման գործում, մասնավորապես բազմաթիվ ոլորտներում ԵՄ նորմերին օրենսդրական մոտարկման միջոցով: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարությունը։ Խորհուրդն ընդգծել […]
21:38 13.06.2019
Արցախի Հանրապետության պետականնախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 13-ին ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի, ապա շարունակվել ընդլայնված ձևաչափով: Ինչպես տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է Հայկ Մարությանի առաջին պաշտոնական այցը Ստեփանակերտ՝ անհրաժեշտ համարելով փոխայցերի հաճախակիությունը: Իր խոսքում պետական նախարարը, մասնավորապես, նշել է. «Երևանի և Ստեփանակերտի փոխգործակցության բարձր նշաձողը պահպանվում է: […]
21:30 13.06.2019
Հնդկաստանի կողմից Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգ ձեռք բերելու դեպքում ԱՄՆ-Հնդկաստան ռազմական համագործակցությունը կարող է վնասներ կրել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով օգնականի առաջին տեղակալ Ալիս Ուելսը: «C-400-ների հարցով անհանգստություն այն է, որ գործնականում կարող է սահմանափակել ամերիկյան (ռազմական տեխնիկայի-խմբ.) հետ համատեղման հարցում: Ինչ-որ պահի պետք է […]
21:00 13.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Շանթ» ՀԸ «Հորիզոնի» գլխավոր թողարկման ժամանակ:
20:53 13.06.2019
ԵՄ-ն Հայաստանին 25 մլն եվրոյի լրացուցիչ օժանդակություն է հատկացրել՝ ժողովրդավարական բարեփոխումների ու Եվրոպական Միության հետ համապարփակ և ընդդլայնված համաձայնագրի իրագործման նպատակով: Ռուսական TASS գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ, որը հրապարակվել է հինգշաբթի՝ հունիսի 13-ին, Բրյուսելում կայացած ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի երկրորդ նիստից անմիջապես հետո: «ԵՄ Խորհուրդը հիշեցնում է, որ ԵՄ-ն 2017-2020 […]
20:14 13.06.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից շրջանառության մեջ է դրվել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան […]
20:05 13.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Շանթ» ՀԸ «Հորիզոնի» գլխավոր թողարկման ժամանակ:
20:00 13.06.2019
«Իմ քայը» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում նշեց, որ յուրաքանչյուր իշխանության պետք են քննադատներ, սակայն առողջ քննադատներ, քանի որ հենց այդ ժամանակ ես հասկանում, թե որտեղ ես թերացել կամ ինչ չես արել: «Այսօրվա իշխանությունները իշխանությունը պահելու խնդիր չունեն, այլ խնդիր ունեն ստեղծել պետություն, որի դեպքում կիրականացվեն քաղաքացիների ցանկությունները: Եթե դու դժգոհ […]
19:55 13.06.2019
Միգրացիոն ծառայությունը նոր պարբերական է մշակել. հրապարակվել է «Միգրացիան թվերով. վերլուծական տեղեկագրի» առաջին համարի Ա մասը՝ «Եվրոպայում միջազգային պաշտպանություն որոնող ՀՀ քաղաքացիները»: SHANTNEWS.am-ն առանձնացրել է որոշ թվային տվյալներ: 2018թ. ՀՀ 5825 քաղաքացի ԵՄ և ԵԱԱԸ (Եվրոպական ազատ առևտրի ընկերակցության) անդամ պետություններում դիմել է միջազգային պաշտպանություն ստանալու համար։ Ներկայացված հայցերից 4855-ը կամ 83.3%-ը եղել է ապաստանի […]
19:39 13.06.2019
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է xeberman.com և press-az.com կայքերի հիմնադիր Փոլադ Իսրայիլ օղլու Ասլանովին պետական դավաճանության մեղադրանքով։ Իրավապահները պնդում են, որ լրագրողը համագործակցել է արտերկրի հատուկ ծառայությունների հետ։ Թե որ երկրի հետ է համագործակցել Ասլանովը, չի բացահայտվում։ Բայց նշվում է, որ նա օտար հատուկ ծառայություններին է փոխանցել այնպիսի տեղեկություններ, որոնք վտանգել են Ադրբեջանի պետական […]
19:32 13.06.2019
Չեղարկվել են Ֆրանսիայի 4 քաղաքների և Արցախի տարբեր քաղաքների միջև ստորագրված բարեկամության հռչակագրեր։ Այս մասին հայտնել է Արցախի ԱԳ նախարարությունը։ Արցախի և Ֆրանսիայի թվով 12 քաղաքների և մեկ դեպարտամենտի հետ ստորագրված են Բարեկամության հռչակագրերը։ Մայիսի 29-ին Ֆրանսիայի Սերժի-Պոնտուազ համայնքի վարչական դատարանը որոշում է կայացրել Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի ու Արցախի Մարտունու շրջանի Շեխեր գյուղի միջև ստորագրված […]
19:30 13.06.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը խոսել է այն մասին, թե ինչու քաղաքացիները երբեմն չեն պահանջում ՀԴՄ կամ վարորդից չեն պահանջում հանգցնել ծխախոտը: Խոսել է նաև շրջապատի կողմից «գործ տվողի» պիտակ ստանալու վախի մասին: ««Գործ տալու» որակավորումը սկիզբ է առել խորհրդային ժամանակներից, երբ մարդկանց Սիբիր էին ուղարկում «գործ […]
19:29 13.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Շանթ» ՀԸ «Հորիզոնի» գլխավոր թողարկման ժամանակ:
19:09 13.06.2019
«Հուսահատության գազելների», տրանսպորտային խնդիրների մասին է խոսել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում: «Դա լրջագույն խնդիր է, որի լուծումը դեռ նախորդ քաղաքապետն էր սկսել անել: Կարծեմ անգլիական ընկերություն էին վարձել բավականին մեծ գումարներով, որն եկել, նոր ցանց էր մշակել և այլն: Պետք էր ընդամենը այդ ամենը սկսել կյանքի […]
18:59 13.06.2019
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ խոսել է Հայոց ցեղասպանության մասին: Այդ մասին հայտնում է hurriyetdailynews-ը։ Չավուշօղլուն թեմային անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցում Ֆրանսիայի դիրքորոշման համատեքստում՝ նշելով, թե Ֆրանսիայի մոտեցումը պոպուլիստական է և երկու երկրների հարաբերությունների տեսակետից բարենպաստ չէ: Չավուշօղլուն մասնավորապես առաջարկել է բացել […]
18:45 13.06.2019
Շաբաթներ առաջ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում հարձակման ենթարկված կնոջ դեպքը սպասելի էր: SHANTNEWS.am-ին այս միտքը հայտնեց թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը: Ըստ նրա` թուրքական հավաքական ընկալման մեջ թշնամու թիրախներ կան, և հայերը այդ թիրախի հնգյակում են: «Ուստի նման հարձակումներից չպետք է զարմանալ, և պետք է կանխատեսել նմանատիպ հարձակումների շարունակություն»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը: Նա SHANTNEWS.am-ին […]
18:37 13.06.2019
Պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը նախատեսում է ՀՀ մարզերում անվճար դասընթացներ կազմակերպել: Սկսնակ գործարարների և ձեռներեցությամբ զբաղվել ցանկացողների համար դասընթացների շարքը կմեկնարկի հունիսի 20-ին. առաջին դասը տեղի կունենա Հրազդան քաղաքում: «Հարկային օրենսդրություն՝ սկսնակ գործարարների և գործարարությամբ զբաղվել ցանկացողների համար» թեմայով դասընթացների նպատակը մարզերում բիզնես գրագիտության մակարդակի բարձրացումն է, ՊԵԿ-բիզնես երկխոսության ամրապնդումը: Դասընթացներին հարկային օրենսդրության […]
18:34 13.06.2019
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 13-ին ընդունել է Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են Երևանի և Ստեփանակերտի ու Արցախի շրջանների համագործակցությանն առնչվող հարցեր: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանի անմիջական մասնակցությամբ Արցախում կյանքի են կոչվել տարբեր ծրագրեր՝ կարևոր ու պահանջված համարելով փոխգործակցության բարձր մակարդակի պահպանումը: Հանդիպմանը մասնակցում էին Ստեփանակերտի քաղաքապետ […]
18:31 13.06.2019
«Բացարձակ սուտ ինֆորմացիա է, չկա նման բան: Ես ինֆորմացված չեմ այդ առումով, տեղեկություն չունեմ՝ եղել է ծանուցագիր, թե չի եղել, կարող եմ եզրակացնել, որ չի եղել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հարցաքննության կանչելու մասին տեղեկությանը, արձագանքեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Գրիգորյանը: Նա հիշեցրեց՝ Գագիկ Ծառուկյանը մշտապես բարձրաձայնում է, որ օրենքի […]
18:30 13.06.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը խոսել է քաղաքացիների օրինապաշտ լինելու և պահանջների մասին: «Ցավոք, օրինապաշտության այն մակարդակը, որը սպասվում էր, դեռ չկա: Թեև քաղաքացիների մոտ պահանջատիրության մակարդակն ինչ-որ չափով բարձրացել է, բայց գուցե նաև օրենքների իմացությունը դեռ այն մակարդակին չէ, որը պետք է լիներ»,-ասաց նա: Գորգիսյանն անդրադարձավ […]