Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի արտաքին ոլորտի նախարարների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+14.09 oC

Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի արտաքին ոլորտի նախարարների հետ

22:43 12.06.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 11-ին  հանդիպել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարար Փիթեր Էրիքսոնի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, կողմերն ընդգծել են, որ 2018թ. ապրիլին տեղի ունեցած հեղափոխությունից հետո հայ-շվեդական հարաբերություններում շեշտակի դրական փոփոխություններ են տեղի ունեցել։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշել է, որ Շվեդիան առաջին երկրներից էր, որ թավշյա հեղափոխությունից հետո կանգնեց Հայաստանի կողքին՝ հատկապես ընդգծելով շվեդական կողմի oժանդակությունը 2018 թ. դեկտեմբեր 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին աջակցության և Ազգային Ժողովի կարիքների զարգացման ծրագրերին։ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Շվեդիայի որոշումը վերանայելու իր նախկին քաղաքականությունը և Հայաստանի հետ երկկողմ ծրագրերի ձևաչափին անցումը, ինչը հնարավորություն է ընձեռում օժանդակությունը դարձնել ավելի ծավալուն և թիրախային։

Նախարար Էրիքսոնն ընդգծել է հայ-շվեդական տնտեսական կապերի խորացման անհրաժեշտությունը, ինչպես նաև անդրադարձ է կատարել շրջակա միջավայրի և աղբի վերամշակման ոլորտում փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին։ Նա ողջունել է նաև Հայաստանի դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելու իշխանությունների հանձնառությունը։

Հունիսի 12-ին ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգո Ուոլսթրոմի հետ։

Նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերելու հնարավոր բոլոր ուղղություններով, որոնք առկա են հայ-շվեդական օրակարգում, հատկապես ժողովրդավարության, մարդու իրավունքների, գենդերային հավասարության ոլորտներում։

Անդրադարձ է կատարվել Հայաստանում իրականացվող դատական ոլորտի բարեփոխումներին, կոռուպցիան արմատախիլ անելու իշխանությունների պատրաստակամությանը, ինչպես նաև տնտեսության մեջ գործարարության համար հավասար պայմաններ ստեղծելու հրամայականին, ինչն անհրաժեշտ է օտարերկրյա ներդրումների ծավալը մեծացնելու համար։

Նախարար Ուոլսթրոմի խնդրանքով Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ մոտեցումները  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում։

Նույն օրը Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը հանդիպել է Շվեդիայի ԵՄ գործերի նախարար Հանս Դալգրենի հետ։

Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցերի շրջանակ՝ հատուկ շեշտելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքում Շվեդիայի կողմից անհրաժեշտ օգնության ցուցաբերումը։ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ հայկական կոմը Եվրոպական միությանն է ներկայացրել համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը, որի հաստատումը նախատեսվում է  ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի առաջիկա նիստի ընթացքում։

Նախարար Դալգրենը բարձր է գնահատել ՀՀ-ում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները, քննարկել է դատական համակարգում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքը։ Արարատ Միրզոյանը, ներկայացնելով բարեփոխումների օրակարգը և մոտակա անելիքները, ընդգծել է այդ ճանապարհը բոլոր միջազգային, այդ թվում եվրոպական գործընկերների հետ անցնելու հայկական կողմի պատրաստակամությունը։

Նա նաև ընդգծել է ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բանակցությունների շուտափույթ մեկնարկի կարևորությունը, ինչը թույլ կտա աննախադեպ կերպով ընդլայնելու մեր ժողովուրդների միջև շփումները մշակութային, գիտական, կրթական և հումանիտար ոլորտներում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 18.06.2025

SHANTNEWS

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

21:51 18.06.2025

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական ​​գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

21:45 18.06.2025

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

Գերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

21:41 18.06.2025

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։   ...

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

21:36 18.06.2025

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

Բաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

21:28 18.06.2025

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...

BACK_TO_TOP