TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+22.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վալերիյ Օսիպյանը չի բացառում, որ նոր ձերբակալություններ կարող են լինել

17:02 05.06.2019

Այսօր ԱԺ-ում լրագրողները ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հետ զրույցում հարցրել են ոստիկանապետի վերաբերմունքն առ այն, որ ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել: Նա կասկածվում է մարտի 1-ին Զաքար Հովհաննիսյանին դիտավորյալ սպանելու մեջ: «Նախաքննությամբ դեռ կպարզի, և եթե հիմնավորվի այդ արարքը, միանշանակ, ով ուզում է լինի, պիտի […]

̰
ՀԾԿՀ-ն 10 մլն դրամով տուգանել է «Գազպրոմ Արմենիա»-ին

16:56 05.06.2019

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօրվա նիստում որոշում է կայացրել 10 մլն դրամով տուգանել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների և լիցենզիայի պայմանների պահանջները խախտելու համար: Հանձնաժողովի նիստում հայտարարվել է, որ 2019թ. փետրվարի 28-ից մինչև մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում նոր միացման գործընթացի վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացրած տեղեկատվության հավաստիության ստուգման նպատակով իրականացվել է […]

̰
Վրաստանը Ռուսաստանի հետ տարածքային խնդիրները կարող է լուծել երկխոսությամբ. Բուրջանաձե

16:51 05.06.2019

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Միասնական Վրաստան-Ժողովրդավարական ​​շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն կարծում է, որ Վրաստանը կկարողանա վերականգնել տարածքային ամբողջականությունը միայն Ռուսաստանի հետ երկխոսության միջոցով, ինչպես նաև՝ Աբխազիայի ու Ցխինվալի (Հարավային Օսիան) դե ֆակտո իշխանությունների հետ: «Նախ և առաջ պետք է հարաբերություններ հաստատել մեր հարևանների հետ, քանի որ հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը երկրի տնտեսական և կայուն […]

̰
Սիգի որսի թույլատրմանը երկար ժամանակ չի մնացել. նախարարի պարզաբանումը

16:50 05.06.2019

Այսօր ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե ինչ փուլում է սիգի որսը թույլատրելու նախաձեռնությունը: Հիշեցնենք, որ նախարարը, մեր հարցին ի պատասխան, դեռ մայիսի 10-ին ասել է, որ նման ծրագիր կա: Ըստ Գրիգորյանի` խոսքը 150 տոննա տրամադրելու մասին է: Ըստ պաշտոնական տվյալների՝ լճում սիգի արդյունագործական պաշարը 740 տոննա է, իսկ ընդհանուր պաշարը […]

̰
Ոստիկանությունն ուսումնասիրում է բռնության ցանկացած կոչ, քարոզ. Վալերիյ Օսիպյան

16:45 05.06.2019

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը խորհրդարանում 2018 թ. բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ ներկայացրեց ոստիկանության աշխատանքի ձեռքբերումները: Նա ընդգծեց՝ հանցագործությունները հաշվառումից թաքցնելու երևույթը վերացել է: Օսիպյանը տեղեկացրեց՝ ոստիկանությունում տարվում է սկզբունքային պայքար նաև ներքին կոռուպցիոն բնույթի ցանկացած դրսևորման բացառման ուղղությամբ, և պետք է փաստել, որ ներկայում ոստիկանությունում չկա համակարգված որևէ կոռուպցիոն մեխանիզմ, իսկ հայտնաբերված հատուկենտ դեպքերը ստանում […]

̰
Տորթից մինչև նոր տարբերանշան. Շրջակա միջավայրի նախարարությունն` իր նորությունների մասին

16:42 05.06.2019

Շրջակա միջավայրի նախարարությունը նոր տարբերանշան ունի: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նախարար Էրիկ Գրիգորյանը նաև այդ տարբերանշանն է ներկայացրել. «Գաղափարը տոգորված է ՀՀ լեռնային բնույթով: Շերտերը ներկայացնում են ՀՀ լեռնային շերտերը: Գույներն իրենց մեջ ներառում են ջրերի, անտառների, մարգագետինների բաղադրիչները»,- ասել է Գրիգորյանը՝ հավելելով, որ նոր տարբերանշանն իրենց համար մեծ ու լայնամասշտաբ փոփոխությունների սկիզբ է: […]

̰
ՄԱԿ-ը բանաձև է ընդունել Աբխազիայի և Ցխինվալի փախստականների կարգավիճակի մասին

16:40 05.06.2019

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը 73-րդ նստաշրջանի շրջանակում ընդունել է Վրաստանի և 45 երկրների կողմից նախաձեռնած բանաձև «Աբխազիայից և Հարավային Օսիայից բռնի տեղահանված անձանց և փախստականների կարգավիճակի մասին»: «Հատկանշական է, որ այս տարի ՄԱԿ-ի անդամ երկրներին առաջին անգամ տրվել է հնարավորություն դառնալ բանաձևի համահեղինակներ և այդ ճանապարհով առավել ակտիվ ներգրավվել այս կարևոր հարցի լուծմանն ուղղված համընդհանուր ջանքերին: […]

̰
Զինված ուժերում անցկացվում են հրամանատարական հավաքներ

16:40 05.06.2019

Հունիսի 4-ին մեկնարկել են զինված ուժերի հրամանատարական հավաքները: Հավաքների մասնակիցների համար ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա. Մակարյանի ղեկավարությամբ անցկացվել է պարապմունք՝ «Պաշտպանության կառուցումը և նախապատրաստումը» թեմայով:

̰
Սաակաշվիլիին Ուկրաինայում որևէ պաշտոնի նշանակելու հարցը չի քննարկվում. Զելենսկի

16:30 05.06.2019

«Ինտերֆաքս-Ուկրաինայի» հաղորդմամբ` այս պահին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին որևէ պաշտոնի նշանակելու մտադրություն չունի: «Սաակաշվիլին ունի Ուկրաինայի անձնագիր: Այս փուլում մենք չենք  քննարկում որևէ պետական ​​պաշտոն զբաղեցնելու հարցը»,- ասել է Զելենսկին Բրյուսել կատարած այցի ժամանակ: Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Յուլյա Մենդելը ևս հաստատել է, որ պետական  մակարդակով խոսակցություններ չկան Ուկրաինայում Սաակաշվիլիին […]

̰
Բնապահպանական լուրջ խնդիր է․ Ցոլակյանը՝ Կապանի պոչամբարների մասին

16:26 05.06.2019

Կապանի հարակից բնակավայրերի բնակիչներն անհանգստանում են, որ այնտեղի հանքերի պոչամբարներն անբարվոք վիճակում են և բնական ու տարերային աղետների դեպքում կարող են դառնալ հեղեղներ և ողողել ու թունավորել շրջակա միջավայրը։ Այս մասին Ազգային ժողովում ԱԻ նախարարին հայտնեց պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Խաչատրյանի հարցին, թե ինչ է արվում այս ամենը կանխելու համար, նախարար Ֆելիքս Ցոլակյանը պատասխանեց ու հաստատեց, […]

̰
Արզուման Հարությունյանն ԱԱԾ լավագույն գեներալներից է. Վանեցյանը՝ իր տեղակալի ազատման մասին

16:12 05.06.2019

«Ես շարունակում եմ պնդել, որ Արզուման Հարությունյանը ՀՀ ԱԱԾ լավագույն գեներալներից մեկն է, պրոֆեսիոնալ է, ազնիվ գեներալ է։ Եվ նա ոչ թե հեռացվել է աշխատանքից, այլ իր անձնական դիմումով է ներկայացրել երկարաժամկետ ծառայության կապակցությամբ ազատման դիմում, որը բավարարվել է և նա ազատվել է աշխատանքից»,- այսօր՝ հունիսի 5-ին,  լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ […]

̰
Կադաստրի բոլոր ծառայությունները նախատեսվում է դարձնել առցանց

16:06 05.06.2019

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի վերջին ամիսների աշխատանքի մասին է խոսել կոմիտեի ղեկավարը: Սարհատ Պետրոսյանն անդրադարձել է հատկապես արխիվների համակարգմանը, կառուցվածքային փոփոխություններին: Նա ասել է, որ նախատեսում են կադաստրի բոլոր ծառայությունները դարձնել առցանց: Սարհատ Պետրոսյանի խոսքերով` կարևոր բարեփոխում է լինելու հասցեների միասնական ռեգիստրի ներդրումը, որը դրական ազդեցություն կունենա հանրային կառավարման ոլորտում: Մանրամասները` տեսանյութում:

̰
Ես բացառում եմ, որ կլինեն նման դեպքեր. Վանեցյանը՝ Քոչարյանի հայտարարության մասին

15:58 05.06.2019

«Եթե կլինի որևէ մեկը, որևէ ուժ, որ կփորձի ՀՀ-ում զենքի կամ այլ ապօրինի ու անօրինական գործողության արդյունքում կատարել որևէ գործողություն, կստանա համարժեք, շատ խիստ պատասխան, և ԱԱԾ-ն ամբողջությամբ տիրապետում է օպերատիվ իրավիճակին: Ես բացառում եմ, որ կլինեն նման դեպքեր, եթե լինեն, կստանան համապատասխան հակազդեցություն»,- հունիսի 5-ին` լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, […]

̰
Վանեցյանի հեռախոսը «ԱԱԾ» ծրագրի շնորհիվ պաշտպանված է գաղտնալսումներից

15:57 05.06.2019

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանից խորհրդարանում այսօր ընթացող լսումների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք բացահայտված են Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի արտահոսքի աղբյուրները: «Հանրությունն ականատես եղավ, թե ինչպես է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի արտահոսք տեղի ունեցել: Այն, որ երևույթն անընդունելի է, փաստ է, բայց արդյո՞ք […]

̰
ՀՔԾ-ն և ԱԱԾ-ն անում են ամեն ինչ, որպեսզի բացահայտեն Մարտի 1-ի գործն ամբողջությամբ. Արթուր Վանեցյան

15:52 05.06.2019

«Քրեական գործը գտնվում է ՀՔԾ քննչական վարույթում, և հավաստիացնում եմ, որ ՀՔԾ-ն և նաև ԱԱԾ-ի օպերատիվ մարմինները, միմյանց հետ համագործակցելով, անում են ամեն ինչ, որպեսզի բացահայտեն Մարտի 1-ի գործն ամբողջությամբ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Լրագրողը հիշեցրեց, որ վարչապետն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ պետք է սպանության բոլոր դեպքերը […]

̰
2020-ին մտադիր ենք ստեղծել ԱԱԾ ուսումնական կենտրոն․ Վանեցյան

15:50 05.06.2019

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատողներն ուսումը ստանում են օտարերկրյա ուսումնական կենտրոններում, և դրա համար տարեկան ծախսվում է 240 միլիոն դրամ։ Իսկ եթե ստեղծվի ՀՀ ԱԱԾ ուսումնական կենտրոն, ապա նախնական հաշվարկներով անհրաժեշտ կլինի 2 միլիարդ դրամ ծախս։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Նրա խոսքերով՝ 240 միլիոնի համեմատությամբ 2 միլիարդ դրամը շատ […]

̰
Սևանի ափամերձ տարածքները մաքրելու նպատակով կդիմեն կառավարությանը

15:44 05.06.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր խոսել է նաև այն մասին, թե ինչ աշխատանքներ են տարվում Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման ուղղությամբ: «Նախորդ տարի չեն մաքրվել, քանի որ մեր կառույցների կողմից իրականացվեցին որոշակի վերլուծություններ և որոշակի տվյալներ հավաքագրվեցին, որ կան համընկնումներ նախկինում կատարված աշխատանքների, տարածքների հետ կապված և այն աշխատանքների մասով, որոնք նախատեսվում էր […]

̰
Ֆրանսիայում խուզարկել են ՆԳՆ նախկին ղեկավարի տունը

15:30 05.06.2019

Ֆրանսիայի իրավապահ մարմինները Լիոնում ներխուժել են ՆԳՆ նախկին ղեկավար Ժերար Կոլլոնի տուն և խուզարկություն իրականացնել, գրում է Gazeta.ru-ն: Բացի դրանից՝ ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել Լիոնի քաղաքապետարանում, որը Կոլլոնը ղեկավարել է նախարարի պաշտոնը լքելուց հետո: Խուզարկությունը կատարվում է Կոլլոնի նախկին սիրուհի Մերիեմ Նուրիի կողմից 500 հազար եվրո հափշտակելու գործով նախաքննությամբ ձեռք բերված տվյալների հիման վրա:  

̰
Արցախի Վակունիս համայնքի ղեկավարը ծեծի է ենթարկվել

15:15 05.06.2019

Հունիսի 5-ին՝ ժամը 08։35-ին, Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավար, 1984թ ծնված Է. Զ-ն ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին հեռախոսով հաղորդում է ներկայացրել առ այն, որ նույն օրը՝ ժամը 08։15-ին, նույն շրջանի Վակունիս համայնքում գտնվող իր առանձնատան մոտակայքում` քաղաքական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակիչ, 1976թ ծնված Կ. Ս-ն և ՀՀ Աբովյան քաղաքի […]

̰
Հեռախոսով ավել-պակաս չխոսել. Վանեցյանի խորհուրդը

15:01 05.06.2019

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հունիսի 5-ին խորհրդարանում 2018 թ. բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ անդրադարձավ իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտնի գաղտնալսման պատճառներին: Նա նշեց. «Ուղիղ, բաց կապից էինք օգտվում: Խորհուրդ եմ տալիս ռոումինգից օգտվելիս որևէ մեկը ավել-պակաս բան չխոսի հեռախոսով»:

̰
ԱԱԾ-ն «պրոդուկտ» է պատվիրել հայկական ՏՏ ընկերություններում

15:00 05.06.2019

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը տրամադրված ֆինանսական միջոցները բավարարում են մինիմալ պահանջները կատարելու համար, բայց ցանկալի կլիներ ավելի շատ գումար ունենալ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը։ Նրա խոսքերով՝ հիմա նույնիսկ փոքր գաղտնալսող սարք գնելու համար հազարավոր դոլարներ են անհրաժեշտ, իսկ դրանից բացի, օրինակ, հիմա շատանում են պետական կայքերն ու դրանցում առկա […]

̰
Արմեն Սարգսյանը քաջալերել է ԱԶԲ-ի ներկայացուցիչներին՝ ընդլայնելու կառույցի ծրագրերը Հայաստանում

14:55 05.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Չեն Շիխինի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Որպես Հայաստանի նախագահ և որպես մարդ, ով շատ լավ հասկանում է միջազգային համագործակցության արժեքը, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բանկին այն ամենի համար, ինչ նա արել է այս տարիների ընթացքում»: Հանրապետության նախագահը քաջալերել […]

̰
150 հազար մարդ օգտվել է բանկերի «սև ցուցակի» մաքրումից և տույժերի ներումից․ ԿԲ նախագահ

14:39 05.06.2019

Հայաստանում իրականացված հեղափոխությունից հետո 150 հազար մարդ օգտվել է կառավարության նախաձեռնած և բանկերի օգնությամբ իրականացված փոփոխություններից, որոնց արդյունքում մաքրվել են վատ վարկային պատմություններ, տույժեր և այլն։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։ Մոտ 21 հազար մարդ ազատվել է բանկերում կուտակված տույժերից ու տուգանքներից, Մոտ 126 հազար մարդ, որ ուներ մինչև 50 […]

̰
Աղմկահարույց դատական գործերը պետք է ընթանան բոլորի իրավունքների լիարժեք պաշտպանությամբ. վարչապետ

14:28 05.06.2019

Մինչ դատական համակարգի բարեփոխումների իրականացումը, այսօր ընթացող բոլոր աղմկահարույց դատական գործերը պետք է ընթանան բոլորի իրավունքների լիարժեք պաշտպանությամբ: Հունիսի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ուզում եմ ընդգծել կարևորությունը, որ փաստաբանների գործունեությանը համահունչ պետք ա բոլոր անհրաժեշտ երաշխիքները ձևավորվեն: Ներգրավված պաշտպանների վերաբերյալ չպետք է թույլ տալ որևէ նեգատիվ, վիրավորական, ատելության արտահայտություն, պետք է […]

̰
Դա իրենց ներքին կուխնյան է. ՊՊԾ գնդի գրավման գործով վկայի ցուցմունքը

14:20 05.06.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, շարունակվել է ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների դատաքննությունը, շարունակվել է վկաների հարցաքննությամբ: Հարցաքննվել է Հենրիկ Մուշեղյանը, որը ՊՊԾ գնդի գրավման ժամանակ և մինչև հիմա աշխատում է ոստիկանությունում: Վկան պատմեց, որ  դեպքի օրը կրակոցներ է լսել, որից հետո նկատել են, որ […]

̰
ԼՂ իշխանությունները տեղյակ չեն եղել, թե ինչ է բանակցվել ինձնից առաջ. վարչապետ

14:13 05.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ ճեպազրույցում կրկին խոսել է այն ուժերի մասին, որոնք, ըստ վարչապետի, փորձում են դավադրության միջոցով պատերազմ հրահրել և հողեր հանձնել: Վարչապետը նշել է, որ այդ մասին արդեն բարձրաձայնել է Գորիսում տեղի ունեցած նախընտրական հավաքի ժամանակ։ «Դա աննախադեպ երևույթ է եղել, և´ ԼՂՀ, և´ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի […]

̰
Օդանավակայանից հրահանգել եմ, որ ճանապարհները բացեն, որ հասնեմ ԱԺ, բայց չհասցրի. վարչապետ

14:03 05.06.2019

«Ես սովորաբար շարժվում եմ լուսացույցների տակ կանգնելով, այդ օրը օդանավակայանից հրահանգել եմ, որ բոլոր ճանապարհները բացեն, որ ես հասնեմ ԱԺ հարցուպատասխանին և հասել էի արդեն ԱՄՆ դեսպանատան մոտ, ինձ զանգեցին, ասացին, որ պատգամավորներն իրենց հարցերը հանել են, չգիտեմ ինչու, մնացել է մեկ հարց ու պատասխան, ձեր գալը անիմաստ է, էնպես որ չհասցրի»,- հունիսի 5-ին լրագրողների […]

̰
Ինչո՞ւ է «Իմ քայլը» մերժել ՍԴ երկու թեկնածուներին. պարզաբանում է վարչապետը

13:56 05.06.2019

«Վահե Գրիգորյանը ՍԴ անդամի թեկնածուի կարգավիճակ ստացել է հանրապետության նախագահի որոշմամբ դեռևս 2018թ. աշնանը, երբ խորհրդարանում գործում էր այլ մեծամասնություն, և այդ մեծամասնությունը ուղղակի քաղաքական քմահաճույքով մերժել է նախագահի կողմից առաջադրված թեկնածուին»,- հունիսի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Լրագրողները նկատեցին, որ «Իմ քայլն» էլ մերժել է նախագահի կողմից առաջադրված նախորդ երկու […]

̰
Հայաստանը ստեղծում է բանկային փոխանցումների համակարգ սանկցիոն երկրների հետ առևտուրն ապահովելու համար

13:49 05.06.2019

Հայաստանում հարավկորեացի մասնագետների օգնությամբ ստեղծվում է բանկերի միջև փողի փոխանցման համակարգ, որն առաջին փուլում թույլ կտա փոխանցումներ իրականացնել Հայաստանում գործող բոլոր բանկերի միջև։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։ Նրա խոսքերով՝ հայկական կողմն այսպիսի համակարգ ստեղծելու հարցում իր հերթին օգնում է Ղրղըզստանին ու Ղազախստանին, իսկ զուգահեռ նույն ուղղությամբ աշխատում են […]

̰
Քննչական կոմիտեն ստացել է Ամուլսարի փորձաքննության նախնական եզրակացությունը

13:37 05.06.2019

Քննչական կոմիտեն մայիսի 31-ին ստացել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության՝ ջրային ռեսուրսների և երկրաբանության վրա ազդեցության գնահատման նախնական եզրակացությունը: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից: Եզրակացությունը բաղկացած է 150 էջից և այս պահին գտնվում է թարգմանության փուլում: Համալիր փորձաքննության եզրակացությունն ամբողջությամբ ՀՀ քննչական կոմիտեին կտրամադրվի պայմանագրով սահմանված ժամկետում:

̰
BACK_TO_TOP